Գլուխ 9—Օրինակելի վարք բնավորության, շարժուձևի և հագուստի մեջ
Վսեմ և վեհացնող աշխատանք։ Գրական ավետարան չի աշխատանքը մարդկանց սրտերին հասնելու Աստծո միջոցն է, որոնք հակառակ դեպքում չէին ճանաչի ճշմարտությունը: Դա բարի գործ է, քանի որ ուղղված է վսեմ և վեհացնող նպատակների, և այն պետք է կատարել’ ունենալով համապատասխան արժանիքներ և շարժուձև: Գրական ավետարանիչը հանդիպում է տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց: Կհանդիպի այնպիսիներին, ովքեր տգետ ու նվաստ են, և ունակ չեն գնահատելու այն, ինչը եկամուտ չի բերում: Նման մարդիկ հակված են չարաշահումների, սակայն գրական ավետարանիչը չպետք է ուշադրություն դարձնի դրան: Միշտ պետք է պահպանել ոգու ա-րիությունը, ցանկացած դժվարության պետք է նայել զվարթությամբ և լավատեսությամբ: Նա կհանդիպի նաև այնպիսիներին, ովքեր վշտի մեջ են հարազատի կորստի պատճառով, կորցրել են հույսը, կամքը, ում ոգին կոտրված ու վիրավոր է: Քաջալերման, հույսի ու հավատի բարի խոսքերով նման մարդկանց դիմելու առիթներ շատ կլինեն: Գրական ավետարանիչը կարող է դառնալ թարմացնող աղբյուր, սակայն դրա համար նա ինքը պետք է խմի կենդանի ճշմարտության Աղբյուրից (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 405 [1885]):CMArm 61.1
Վտանգավոր է գործն անփութորեն կատարելը։ Այդ գործի մեջ յուրաքանչյուրը պետք է անձնական պատասխանատվություն զգա: Գրական ավետարանիչը պետք է մտածի, թե ինչպես լավագույն ձևով ուշադրություն գրավի, քանի որ ճշմարտությունը ներկայացնելու նրա ոճը կարող է որոշել հոգու ճակատագիրը: Եթե նա լավ տպավորություն թողնի, դա կարելի է համեմատել «կյանքի կենարար բույրի հետ»: Արդյունքում ճշմարտությամբ լուսավորված մեկ հոգի կարող է շատերին լուսավորել: Ուստի, վտանգավոր է ձեր աշխատանքն անփութորեն կատարելը, եթե գործ ունեք մարդկանց մտքերի հետ: (Վկայություններ եկեղեցու համար, հ. 5, 405 [1885]):CMArm 61.2
Եռանդի և խանդավառության կարիք։ Ներկա ժամանակի ճշմարտությունը դավանող մարդկանց մեջ մենք չենք տեսնում այնպիսի ավետարանչական ոգի, որի զորությունը լիովին կհամապատասխանի մեր դավանանքի զորությանը: Հավատավոր մարդու բնավորությունը պետք է բարձր հարգի ոսկու նման անբասիր լինի: Քրիստոնեական կյանքը շատ ավելի լայնածավալ է, քան ոմանք կարծում են: Այն բաղկացած է ո'չ միայն փափկությունից, համբերությունից, հեզությունից և բարությունից: Բոլոր այդ արժանիքները կարևոր են, սակայն մենք արիության, ուժի, եռանդի և համառության կարիք ունենք: Մեր գրական ավետարանիչների մեջ շատ են թույլ, անկենդան, ոչ հոգևոր, դյուրաբեկ մարդիկ: Նրանք եռանդի պակաս ունեն: Նրանք չունեն բնավորության այն գծերը, այն հոգին ու եռանդը, որոնք խանդավառություն են ծնում և թույլ են տալիս, որ մարդը հասնի իր նպատակին: Գրական ավետարանիչը պատվավոր գործով է զբաղված, և նա չպետք է այնպես գործի, ասես ամաչում է դրանից: Եթե նա ուզում է, որ իր աշխատանքը հաջողությամբ պսակվի, պետք է արիություն և հույս ունենա: Դաստիարակել ակտիվ բարոյական արժեքներ: Պետք է զար-գացնել ինչպես ակտիվ բարոյական արժեքներ, այնպես էլ պասիվ առաքինություններ: Մշտապես պատրաստ լինելով մեղմ պատասխան տալու, որը կսանձի բարկությունը, քրիստոնյան նաև պետք է քաջություն ունենա հակառակվելու չարին: Ամեն ինչ հաղթահարող գթասրտությամբ նա պետք է ձևավորի բնավորության այն կորովը, որը նրա ազդեցությունը բարուն ծառայող հզոր ուժ կդարձնի: Հավատը պետք է դառնա նրա բնավորության անբաժանելի մասը: Նրա սկզբունքները պետք է հաստատուն լինեն: Քրիստոնյան պետք է ազնվաբարո բնավորություն ունենա, որը վեր է ցանկացած չարությունից: Գրական ավետարանիչը չպետք է ամբարտավան լինի: Քանի որ նա մարդկանց հետ է աշխատում, չպետք է առանձնանա կամ պարծենա, քանզի նման վարքը կվանի խելացի և նրբազգաց մարդկանց: Չի կարելի եսասիրություն դրսևորել սովորությունների մեջ, ինչպես նաև տիրական ու հրամայողական շարժուձև: CMArm 62.1
Դրսևորեք նրբանկատություն: Շատերն արդեն համոզել են ի-րենց, որ չեն կարող ժամանակ հատկացնել’ ընթերցելու հրատա-րակվող և վաճառքում հայտնվող այն տասը հազար գրքերից գոնե մեկը: Եվ հաճախ, երբ գրական ավետարանիչը հաղորդում է, թե ինչու է եկել, սրտի դուռը ամուր կերպով փակվում է նրա առաջ, այստեղից հետևում է, որ նա իր գործում պետք է լինի նրբանկատ, հեզ և աղոթքի հոգի ունենա: Նա պետք է իմանա Աստծո Խոսքը և այնպիսի խոսքեր ունենա իր բառապաշարի մեջ, որոնք թույլ կտան բացելու թանկարժեք ճշմարտությունը և ցուցադրելու ընթերցելու համար նախատեսված այն մաքուր նյութի հսկայական արժեքը, որ ինքը տանում է մարդկանց (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 404,405 [1885]):CMArm 63.1
Մաքրություն և ամբողջականություն։ Աշխատողը, ում սրտի մեջ Աստծո գործն է բնակվում, չի պնդի ավելի բարձր վար-ձատրվելու համար: Նա ուրիշ երիտասարդների պես չի պարտադրի, որ իրեն նորաձև հագուստ և լավագույն հյուրանոցներ տրամադրեն’ կարծելով, թե միայն այդ դեպքում իրեն կուղեկցի հաջողությունը: Գրական ավետարանիչը ոչ թե անթերի հագուստի, պճնամոլի կամ ծաղրածուի արտաքինի կարիք ունի, այլ իր դեմքին արտացոլված ազնվության ու բնավորության ամբողջականության: Բարությունն ու մեղմությունը իրենց հետքն են թողնում մարդու դեմքի վրա, և փորձառու աչքը չի նկատում ոչ մի խաբեություն, շարժուձևի ոչ մի փքաշքություն:CMArm 63.2
Անցնելով աշխատանքի’ շատ գրական ավետարանիչներ իրենց հաջողության աստիճանը չափում են միայն նյութական վարձահատուցման չափերով: Որպես աշխատողներ նրանք շատ արժեք չունեն: Նրանք քրիստոնեական կյանքի գործնական փորձառություն չունեն , նրանք իրենց մեջ խրախուսում են միևնույն թերությունները, ճաշակը և իրենց քմահաճ ձգտումները, որոնք բնորոշ էին իրենց մինչ քրիստոնեությունն ընդունելը: Նրանց մասին կարելի է ասել, որ Աստված չկա նրանց մտքում. Աստված չի բնակվում նրանց սրտում: Նրանց բնավորության ու շարժուձևի մեջ գծուծություն, ճղճիմություն և փչացածություն կա, ինչը վկայում է, որ այդպիսի աշխատողներն իրենց սրտի ճանապարհին են հետևում և սեփական աչքերում խելացի են երևում: Նրանք ինքնուրացություն չեն դրսևորի, քանի որ իրենց նպատակը կյանքը վայելելն է: Երկնային գանձարանները նրանց չեն գրավում, նրանց ողջ հակումներն ուղղված են երկրային, այլ ոչ թե երկնային կարիքները բավարերելուն: Ո'չ ընկերները, ո'չ ազգականները չեն կարող ուղղել նման մարդկանց, քանի որ նրանք մտադրված չեն հրաժարվել չարից և ընտրել բարին (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 402 [1885]):CMArm 63.3
Ողջախոհ, հեզ, զուսպ։ Գրական ավետարանիչները պետք է լինեն լավ դաստիարակված և ունենան այս աշխարհի ցուցամոլ և շինծու վարքից տարբերվող անթերի ու հաճելի վարք, որը սրտի բնական բարության և Քրիստոսի օրինակին հետևելու արդյունք է: Նրանք պետք է լրջամտություն և խնայողություն, աշխատասիրություն և շրջահայացություն դաստիարակեն իրենց մեջ: Նրանք պետք է օգտագործեն իրենց բոլոր ընդունակություններն ու հնարավորությունները Աստծուն փառավորելու համար: Աստծո և եղբայրակիցների հետ ճիշտ հարաբերություններ ունենալու համար Հիսուսը հսկայական զոհ բերեց, ուստի աստվածային օգնությունը, զուգորդվելով մարդկային ջանքերին, օգնում է նման աշխատողներին’ հասնելու կատարելության բարձր աստիճանի: Գրական ավետարանիչը պետք է Հովսեփի նման ողջախոհ, Մովսեսի նման հեզ և Դանիելի նման զուսպ լինի, և այդ ժամանակ ուր էլ որ գնա, հաջողությունը կուղեկցի նրան (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 396 [1885]):CMArm 64.1
Հաճելի շարժուձև և հագուստ։ Այժմ մենք ճշմարտությունը տարածելու հսկայական հնարավորություններ ունենք, սակայն մարդիկ չեն համապատասխանում այն առավելություններին, որոնք տրված են իրենց: Ոչ բոլոր եկեղեցիներում են մեր եղբայրներն ու քույրերը հասկանում և զգում հոգիները փրկելու ցանկացած միջոց օգտագործելու անհրաժեշտությունը: Մեր եկեղեցու մարդիկ չեն հասկանում մեր պարբերականների հրատա-րակումների, նաև առողջության ամսագրի համար բաժանորդների որոնման և մեր գրքերի և գրքույկների տարածման գործում իրենց ունեցած պարտականությունը: Անհրաժեշտ է ունենալ այնպիսի աշխատողներ, ովքեր կցանկանաան տիրապետել անհատների և ընտանիքների հետ ծանոթանալու լավագույն միջոցներին: Նրանց հագուստը պետք է լինի կոկիկ, սակայն ոչ պերճ, նրանց շարժուձևը չպետք է վանի մարդկանց: Որպես ժողովուրդ’ մենք ճշմարիտ քաղաքավարության մեծ պակաս ունենք: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է անցնել ավետարանչական գործի, պետք է իր մեջ քաղաքավարություն դաստիարակի (Վկայություններ եկեղեցու համար, հ.4, 391,392 [1880]):CMArm 64.2
Անփույթ հագուստը խայտառակում է այն ճշմարտությունը, որին հավատում ենք: Պետք է հիշել, որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներն ենք: Մեր ողջ կյանքը պետք է ներդաշնակ լինի աստվածաշնչյան ճշմարտությանը... Դա երկրորդական հարց չէ, քանի որ դրա հետ է կապված մեր ազդեցությունը մարդկանց վրա ինչպես այսօր, այնպես էլ հավիտենության մեջ: Չպետք է հույս դնել, որ Տերը ձեզ լիարժեք հաջողություն կտա Իր համար հոգիներ շահելու գործում, մինչև որ ձեր շարժուձևն ու արտաքինը հարգանք չառաջացնեն: Քանզի ճշմարտությունը մեծարվում է անգամ հագուստի կոկիկության միջոցով: (Նամակ 336 [1908]): Կոպիտ շարժուձևով մարդիկ այս գործին չեն համապատասխանում: Միայն այն տղամարդիկ և կանայք կհասնեն հաջողության, ովքեր զգում են յուրաքանչյուր հոգու ճշմարիտ արժեքը, նրբանկատություն ունեն, շփման հաճելի շարժուձև ու խորաթափանցություն, ինչպես նաև լավ են գլուխ հանում մարդկանցից (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 15 [1902]):CMArm 65.1
Քրիստոնեական սիրալիրությունն ու պատրաստակամություն։ Գրական ավետարանիչը պետք է բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի բարի գործերով հնարավորություն տա, որ ճշմարտության լույսն ավելի վառ փայլի: Իր պարտքը կատարելով’ նա պետք է իր շուրջը քրիստոնեական սիրալիրության անուշահոտություն տարածի, օգտագործի ցանկացած հնարավորություն’ օգտակար ծառայություններ մատուցելու համար: Նա պետք է սովորի հստակ խոսել, նրա խոսքը պետք է խոր տպավորություն գործի ունկնդիրների վրա: Նա ամեն օր պետք է սովորի մեծ Ուսուցչի դպրոցում: Քրիստոսն անպայմանորեն կօգնի նրան, ով Իր մեջ է թաքնված, ով Իր մեջ է ուժ ստանում (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 16 [1903]):CMArm 65.2
Շրջահայացություն վարքագծում։ Մեր ծառայողները և բոլոր նրանք, ովքեր հավատում են ճշմարտությանը, պետք է հաս-տատակամորեն պայքարեն խոսքի և վարքի ցածր կուլտուրայի դեմ, որին հակված են մեր որոշ աշխատողներ: Շատ դեպքերում դա բացարձակապես չի համապատասխանում այն սուրբ ճշմար-տություններին, որոնք դավանում ենք մենք: Գրական ավետարա-նիչների և գրականություն տարածող գործակալների շարքին ջանում են դասվել նաև այնպիսիք, ովքեր վերածնված չեն: Նրանք դեռ չեն զգացել Քրիստոսի վերափոխող շնորհը: Նրանց մեջ չկա մաքրություն: Նրանց առօրյա կյանքն անհոգ է ու մեղսավոր: Նրանց սովորությունները սուրբ հրեշտակներին ստիպում են փակել երեսները: Մենք պետք է ավելի բարձր մակարդակի հասնենք, այլապես անարգանք կդառնանք Աստծո գործի համար և գայթակղության քար’ մեղավորների համար (Նամակ 26d [1887]):CMArm 65.3
Օրինակ ծառայել առողջության բարենորոգման մեջ։ Անհավատների հետ շփման մեջ մի’ շեղվեք ճշմարիտ սկզբունքներից: Եթե նրանց սեղանի շուրջ եք, չափավոր կերեք և միայն այն, ինչը չի մթագնում բանականությունը: Զգուշացե՜ք անժուժկալությունից: Դուք չեք կարող թույլ տալ, որ թուլանան ձեր մտավոր կամ ֆիզիկական ուժերը, այլապես ի վիճակի չեք լինի հոգևորը տեսնել: Պահպանեք ձեր միտքը այնպիսի վիճակում, որ Տերը կարողանա Իր խոսքի թանկարժեք ճշմարտություններով ազդել դրա վրա: Այդպիսով, դուք ազդեցություն կունենաք շրջապատի վրա: Շատերն են փորձում շտկել ուրիշների կյանքը’ քննադատելով նրանց այն սովորությունները, որոնք իրենց սխալ են թվում: Նրանք գնում են նրանց մոտ, ում մոլորված են համարում, և մատնանշում են նրանց թերությունները, միաժամանակ անկեղծ ջանք չեն թափում, որ նրանց բանականությունը դեպի ճշմարիտ սկզբունքներն ուղղեն: Նման մոտեցումը հաճախ թույլ չի տալիս ցանկալի արդյունքների հասնել: Փորձելով ուղղել ուրիշներին’ մենք հաճախ հակառակության հոգի ենք արթնացնում նրանց մեջ’ ավելի շատ վնաս պատճառելով, քան օգուտ: Մի’ ձգտեք նշել ուրիշների թերությունները կամ մոլորությունները: Սեփական օրինակով սովորեցրեք նրանց: Թող ձեր ինքնուրացումն ու հաղթանակը անզսպության դեմ ճշմարիտ սկզբունքներին հնազանդվելու լավագույն լուսաբանումը լինեն: Ձեր կյանքով վկայեք սրբացնող և ազնվացնող ճշմարտության ազդեցության մասին (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 336,337 [1900]):CMArm 66.1
Հոգու պարգևները։ Իր մեծ սիրով Աստված կամենում է մեր մեջ զարգացնել Իր Հոգու հիանալի շնորհները: Նա թույլ է տալիս, որ առնչվենք արգելքների, հալածանքի ու նեղության ոչ թե որպես անեծք, այլ որպես մեր կյանքի մեծագույն օրհնություն: Ամեն մի հաղթահարված փորձություն, խիզախորեն տարած ամեն մի գայթակղություն մեզ նոր փորձառություն է շնորհում և առաջադիմություն է մեր բնավորության կառուցման գործում: Այն մարդը, ով աստվածային զորությամբ դիմադրում է փորձությանը’ աշխարհի ու ողջ տիեզերքի առաջ հայտնում է Քրիստոսի շնորհի կարողությունը (Լեռան քարոզը, 117,118 [1896])CMArm 66.2
Անձնական «մթնոլորտը»։ Ամեն մարդ շրջապատված է ի[68] րեն յուրահատուկ մթնոլորտով’ միգուցե լցված հավատի, քաջության ու հույսի կենսատու զորությամբ ու քաղցր սիրո անուշահոտ բուրմունքով: Կամ էլ այն կարող է լինել ծանր ու սառը’ դժգոհության ու եսասիրության խավարով պատված, գուցե և թունավորված փայփայված մեղքի մահաբեր վարակով: Յուրաքանչյուր անձ, ում հետ շփվում ենք, գիտակցաբար թե անգիտակցաբար գտնվում է մեզ շրջապատող մթնոլորտի ազդեցության տակ (Քրիստոսի առակները, 339 [1900]):CMArm 67.1
Բնավորությունն ուժ է։ Բնավորությունն ուժ է: Ազնիվ, անձնուրաց, բարեպաշտ կյանքի լուռ վկայությունը համարյա ան-դիմադրելի ազդեցություն է գործում: Կյանքում դրսևորելով Քրիս-տոսի բնավորությունը’ մենք համագործակցում ենք Նրա հետ հո-գիների փրկության գործում: Նրա բնավորությունը մեր կյանքով բացահայտելու միջոցով է միայն, որ կարող ենք համագործակցել Նրա հետ: Եվ որքան ավելի լայն է մեր ազդեցության ոլորտը, այնքան ավելի շատ բարիք կարող ենք անել: (Քրիստոսի առակները, 340 [1900]):CMArm 67.2
Ինչպես կողմնացույցի սլաքն է բևեռը ցույց տալիս։ Թող Տերն օգնի յուրաքանչյուրին’ բարձրագույն կերպով զարգացնելու իրեն հանձնված տաղանդները: Աստծո դաշտում աշխատողները բավարար չափով չեն ուսումնասիրում Աստվածաշունչը: Եթե նրանք այդպես վարվեն, ապա դրա գործնական խրատները դրական ազդեցություն կունենան նրանց կյանքում: Թանկագի՜ն եղբայրներ ու քույրեր, ցանկացած աշխատանք կատարեք լավագույն ձևով, ինչպես կանեիք ձեր Արարչի համար: Բաց մի՜ թողեք հիանալի հնարավորությունները, թույլ մի՜ տվեք, որ ձեր կյանքը կործանվի, երբ դուք պարապ նստած եք’ երազելով հեշտ հաջողության հասնել այն գործի մեջ, որին Աստված ձեզ երբեք չի կանչել: Կատարե՜ք այն աշխատանքը, որն ամենամոտն է ձեզ, անգամ եթե այն ավետարանչական գործունեության ճանապարհին հանդիպող վտանգների ու դժվարությունների հետ է կապված: Սակայն, աղաչում եմ, մի բողոքեք դժվարություններից և զոհա-բերություններից: Նայե՜ք վալդենսներին: Ինչպիսի՜ ծրագրեր էին նրանք մշակում, որպեսզի Ավետարանի լույսը լուսավորի խավարի մեջ ընկղմված մտքերը: Մենք պետք է աշխատենք’ չակնկալելով պարգևներ ստանալ այս կյանքում, այլ անընդհատ նայելով այն պարգևին, որը սպասվում է մեզ ճանապարհի վերջում: Այժմ մեզ պետք են մարդիկ, ովքեր կձգտեն իրենց պարտքը կատարել նույնքան հաստատուն, ինչպես կողմնացույցի սլաքն է ձգտում բևեռին, մարդիկ, ովքեր կաշխատեն’ չսպասելով, որ իրենց համար ճանա պարհ պատրաստեն ու արգելքները ճանապարհից հեռացնեն:CMArm 67.3
Երբ ձեր կյանքը չի հակասում ձեր հավատին: Ես նկարագրեցի, թե ինչպիսին պետք է լինեն գրական ավետարանիչները: Թող Տերը բացի նրանց միտքը, որ այդ ամենն ընկալեն ողջ լիությամբ և գիտակցեն, որ պարտավոր են համբերությամբ, արիությամբ ու վճռականությամբ ներկայացնել Քրիստոսի բնավորությունը: Թող նրանք չմոռանան, որ անհոգություն, անփութություն ու անվճռականություն դրսևորելով’ ուրանում են Հիսուսին: Երիտասարդնե՜ր, այս սկզբունքները ավետարանչական դաշտ բերելով, դուք մարդկանց հարգանքը կնվաճեք: Եվ քանի որ ձեր կյանքը համապատասխանում է ձեր հավատին և ճրագակալի վառ լույսի նման ընտանիքի բոլոր անդամներին լույս է տալիս, շատերը կհավատան ձեր վկայած ճշմարտությանը: Անգամ ձեր թշնամիները, չնայած ձեր դավանանքի հանդեպ իրենց թշնամանքին, հարգանք կտածեն ձեր հանդեպ: Եվ երբ դրան հասնեք, ձեր պարզ խոսքերը զորություն կհագնեն և համոզիչ կերպով կհնչեն ունկնդրողների սրտերում (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 406,407 [1885]): CMArm 68.1