Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Գլուխ 14—Դրամական միջոցները և գրական ավետարանիչը

    Արագ վերադարձրեք վաճառքից ստացված միջոցները։ Աշխատանքը ձգձգվում է, քանի որ Քրիստոսի հետևորդների [92] կոչմանը հավակնողները չեն պահում ավետարանի սկզբունքները: Անփութությունը, որով որոշ գրական ավետարանիչներ, ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծահասակները, կատարում են իրենց աշխատանքը, խոսում է այն մասին, որ նրանք պետք է կարևոր դաս յուրացնեն: Ես հաճախ եմ տեսնում չհամակարգված աշխատանք: Ոմանք վատ սովորություններ ունեն, ինչը խանգարում է Աստծո գործի առաջխաղացմանը: Գրքի կենտրոնները պարտքերի մեջ են, քանի որ գրական ավետարանիչները չեն մարում իրենց պարտքերը: Նրանք համարում են, որ արդարացի չէ շտապ կերպով հրատարակությունից ստացված գրքերի գումարները վերադարձնելու պահանջը: Այդուհանդերձ, այդ պահանջը գործերի առաջընթացի միակ միջոցն է:CMArm 89.1

    Լիակատար անկեղծություն: Գործը պետք է այնպես կազմա-կերպվի, որ գրական ավետարանիչները բավականաչափ միջոցներ ունենան ապրելու և միևնույն ժամանակ պարտքով գումար չվերցնեն: Գայթակղության այդ դուռը պետք է փակվի, և մուտքն արգելվի: Որքան էլ ազնիվ լինի գրական ավետարանիչը, նրա աշ-խատանքի մեջ միշտ կհայտնվեն հանգամանքներ, որոնք նրա համար տանջալի փորձություն կդառնան:CMArm 89.2

    Չի կարելի ծուլությունն ու անհոգությունը վերագրել քրիստոնեական ծառի վրա աճող պտուղներին: Ոչ ոք չի կարող չարաշա հել իր դիրքը կամ անազնվություն դրսևորել Աստծո գույքը տնօրինելու հարցում, միևնույն ժամանակ անմեղ մնա Աստծո առաջ: Այդպես վարվողները գործնականում մերժում են Քրիստոսին: Հայտարարելով, թե իրենք Աստծո օրենքն են պահում և սովորեցնում, իրականում այդ մարդիկ նրա սկզբունքները չեն կատարում: CMArm 89.3

    Թույլ չտալ անմիտ ծախսեր: Պետք է հավատարիմ լինել Տիրոջը պատկանող ամեն ինչին: Տերը մարդկանց օժտել է կյանքով, առողջությամբ և մտքի զորությամբ: Նա ֆիզիկական և մտավոր ընդունակություններ է տվել նրանց: Արդյո՞ք պետք չէ, որ Նրա անունը փառավորելու համար մենք ազնվությամբ և ջանասիրությամբ տնօրինենք այդ պարգևները: Արդյո՞ք մեր եղբայրները վճռական են’ իրենց վստահված տաղանդների հաշվետվության մեջ: Արդյո՞ք նրանք իմաստուն կերպով են տնօրինում Տիրոջ գույքը, թե՞ անմտորեն են ծախսում այն: Արդյո՞ք նրանց անունները երկինքներում անհավատատարիմ ծառաների սյունակում չեն գրված: Շատերն են Տիրոջը պատկանող միջոցներն օգտագործում ճոխ զվարճությունների համար: Նրանք չեն զարգացնում անձնու-րացության իրենց փորձառությունը, այլ գումարները ծախսում են անօգուտ բաների վրա: Նրանք Քրիստոսի խաչը չեն տանում: Աստծուց տրված թանկարժեք հնարավորություններով օժտված բազմաթիվ մարդիկ անիմաստ կերպով են վատնել իրենց կյանքը և այժմ տառապանքների և կարիքի մեջ են:CMArm 90.1

    Աստված գործունեության տարբեր բնագավառներում աշխա-տանքի վճռորոշ բարելավման կոչ է անում: Աստծո գործի համար կատարվող աշխատանքը պետք է տարբերվի կարգասիրությամբ և ճշգրտությամբ: Առայժմ չեն երևում այդ կարևոր բարենորոգմանն անցնելու հստակ ու վճռորոշ ջանքերը (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 337,338 [1900]):CMArm 90.2

    Պարտքեր չանել։ Բոլորը պետք է տնտեսող լինեն: Ոչ մի աշ-խատող չպետք է այնպես վարի գործերը, որ արդյունքում պարտքեր ունենա: Մինչև գումար վաստակելը եկեղեցու գանձանակից դրամ վերցնելը ծուղակ է տանում: Դա հանգեցնում է միջոցների սպառման, և արդյունքում սկսվում են մեր աշխատողների ավետարանչական գործունեության ֆինանսավորման դժվարությունները: Գիտակցաբար ընկղմվելով պարտքերի մեջ’ մարդն ընկնում է այն ծուղակը, որը սատանան է դնում հոգիների համար (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 65 [1902]):CMArm 90.3

    Օգնություն անկնալող գրական ավետարանիչները։ Որոշ գրական ավետարանիչներ, հայտնվելով դժվար իրավիճակում, հույս են տածում, որ եկեղեցու գումարները կօգնեն իրենց: Սակայն հետո նրանք նորից են դժվար կացության մեջ հայտնվում և կրկին օգնության կարիք են զգում։ Եկեղեցու միջոցները պահպանողները պետք է աչալրջորեն հետևեն, որ նման պարտքերը չսպառեն գանձանակը։ Եթե գրական ավետարանչություն կատարող մարդիկ ի վիճակի չեն վերադարձնելու եկեղեցու գանձանակին պատկանող յուրաքանչյուր դրամը, ապա նրանք պետք է դադարեցնեն աշխատանքը։ Եթե գանձանակը լցնելու փոխարեն թալանում են այն, ապա նրանք չպետք է զբաղվեն գրական ավետարանչությամբ (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 65 [1902])։CMArm 90.4

    Նվիրված, ազնիվ և հավատարիմ։ Գրական ավետարանչի աշխատանքը չպետք է կատարվի անփույթ, անկարգապահ կերպով։ Նրանք, ում աշխատանքը կապված է գումարները տնօրինելու հետ, պետք է մշտապես խստիվ հաշիվ տան ցանկացած ստացված կամ ծախսված դրամի համար։ Նման կերպով դաստիարակված ճշտապահությունը կբարձրացնի նրանց օգտաբերությունը։CMArm 91.1

    Եթե գրական ավետարանիչը շարունակում է գրքեր պատվիրել, սակայն հաշվետվություն չի ուղարկում իր կատարած աշխատանքի համար'չնշելով վերցրած գրականությունը, չհաստատելով իրեն վստահված միջոցների մուտքն ու ծախսերը, այդ դեպքում նրանք, ովքեր ղեկավարում են այդ աշխատանքը, պետք է ընկերաբար, հարգալից փորձեն տեղեկանալ գործերի իրական վիճակի մասին։ Գրատարին անսահմանափակ քանակով գրականություն հատկացնելն այնքան ժամանակ, մինչև նա անհուսորեն խճճվի պարտքերի մեջ, անարդարացի է ինչպես գրական ավետարանչի, այնպես էլ նրա համար, ով նրան վերցրել է աշխատանքի։ Աշխա տանքի հանդեպ նման անփույթ ու անհոգ մոտեցումը հուսահատության է հասցնում։CMArm 91.2

    Աշխատողը, ով տեսնում է, որ ի վիճակի չէ գրականության տարածման բնագավառում հաջողության հասնել, պետք է դիմի համապատասխան ծառայողների և ասի, որ ինքն այլևս չի կարող այդ դաշտում շարունակել աշխատանքը։CMArm 91.3

    Յուրաքանչյուր գրական ավետարանիչ պետք է նվիրված, ազնիվ ու հավատարիմ լինի։ Որքա՜ն հոգիներ կարելի էր փրկել գայ-թակղությունից և որքա՜ն վշտերից կարելի էր խուսափել, եթե մեր աշխատողներն անդավաճան ու հավատարիմ մնային սկզբունքին (Ձեռագիր 20 [1904])։CMArm 91.4

    Ֆինանսների հետ անփութորեն վարվելու սովորության արդյունքները։ Որոշ գրական ավետարանիչներ այնքան անփույթ են և ճշգրիտ չեն անում իրենց աշխատանքը, որ ստիպված են մշտապես դիմել գործե առաջ տաեող ֆոնդերի օգնությանը: Նրանք գրքեր են վաճառում, տպավորություն է ստեղծվում, թե Աստծո գործի համար են աշխատում, սակայն գործի առաջխաղացման համար այնքան անհրաժեշտ եկամուտը ստանալու փոխարեն’ նրանք եկեղեցու գանձանակից են գումարներ վերցնում: Նրանք յուրացրել են իրենց ձեռքն ընկած, իրենց չպատկաեող միջոցները և դրանք օգտագործել իրենց սեփական, իրենց ընտանիքի կամ ազգականների ծախսերը հոգալու համար: Գրական ավետարանիչները, օգտագործելով Աստծո գործին պատկանող միջոցները, իրենց համար դժվարություններ են ստեղծում, Աստծուց առանձնացնում են իրենց հոգիները’ նպաստելով աշխատակիցնե-րի անվստահությանը: Միևնույն ժամանակ նրանք անարդարացի վերաբերմունք են դրսևորում իրենց աշխատակիցների հանդեպ: Լավագույնս աշխատող մարդիկ հայտնվում են կասկածի տակ: Այսպիսով, անվստահելի աշխատողների սխալ գործունեությունը տառապանքներ է բերում ջանասեր եղբայրներին: Արդյունքում Աստծո գործը դժվար իրավիճակում է հայտնվում, իսկ ծանր պատասխանատվության համար ընտրվածների վրա լրացուցիչ բեռ է ընկնում: Եթե շարունակենք անփույթ վարել գործերը, այն ոչ միայն եկեղեցու գանձանակը կզրկի միջոցներից, այլև մարդկանցից եկող միջոցների աղբյուրը կկտրվի: Դա կկորցնի ժողովրդի վստահությունը նրանց հանդեպ, ովքեր ֆինանսների տնօրինման ղեկավարներ են, և շատերը կդադարեն ընծաներ տալ:CMArm 91.5

    Այդպիսի անփույթ աշխատողների արարքները ցավալի ար-ձագանք են գտնում այն մարդկանց սրտերում, ովքեր պատաս-խանատու են այդ ծառայության համար: Նրանք շփոթված են, քանի որ չգիտեն, թե ինչպես կարելի է Աստծո գործը պահպանել թալանի տարբեր տեսակներից’ միևնույն ժամանակ փրկելով այն մարդկանց հոգիները, ովքեր ճշմարիտ ազնվության մասին այդքան աղավաղված պատկերացում ունեն:CMArm 92.1

    Անհետաձգելի հաշիվները վճարելու նպատակով պարտքեր անելու սովորությունը, ընդ որում’ չմտածելով, թե ինչպես պետք է դրանք վերադարձվեն, լայնորեն տարածված, բարոյապես քայքայող միտումներից մեկն է: Տերը կոչ է անում բոլորին, ովքեր հավատում են ճշմարտությանը, հրաժարվել այդ խաբուսիկ սովորությունից: Այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն ավելի շուտ տառապել կարիքից, քան անազնիվ արարք թույլ տալ... Եթե ճշմարտությունը տեսնողները չփոխեն իրենց վերաբերմունքը նրա սրբացնող ազդեցությամբ, ապա կդառնան «մահվան հոտ, դեպի մահ»: Նրանք կաղավաղեն ճշմարտությունը’ կշտամբանք ու անարգանք բերելով Քրիստոսի անվանը,Նրա անվանը, Ով հենց ճշմարտությունն է:CMArm 92.2

    Հարցը, որը մենք պետք է լուծենք, հետևյալն է. ի՞նչ միջոցներով կարելի է գործն առաջ տանել և ապահովագրել գրական ա-վետարանիչներին, որպեսզի նրանք չարատավորեն Աստծո գործը աշխատանքի հանդեպ իրենց անփույթ ու եսասիրական վերաբերմունքով և ծանր բեռ չդնեն հրատարակչության վրա: Դա կարևոր հարց է (Ձեռագիր 168 [1898]):CMArm 93.1

    Ոչ հաճելի գործեր։ Գրքեր տարածող որոշ աշխատողներ ֆինանսների հանդեպ իրենց անփույթ վերաբերմունքով և՜ իրենց, և՜ իրենց ընտանիքներին դրել են տագնապալի իրավիճակում: Նրանք պարտքերի մեջ են և գումարներ են փոխ առել ոչ մեր հավատակիցներից:CMArm 93.2

    Տարածելով մեր հրատարակումների մեջ պարունակվող ճշմարտությունը’ ոմանք իրենց թույլ են տվել առք ու վաճառքի հետ կապված հանցավոր մեքենայությունների դիմել: Դա վատ զուգակցում է: Քանի որ նման մարդիկ աշխատում են’ հուսալով իրենց համար օգուտ ստանալ, հրապուրված են էժան գնելու և իրական արժեքից բարձր վաճառելու հեռանկարով: Ուստի աշխարհը նման աշխատողներին նայում է որպես սեփական շահի համար գործող խորամանկների, ովքեր հաշվի չեն առնում այլոց շահերը: Նրանք չեն պահում Աստծո պատվիրանները, քանի որ իրենց մերձավորներին չեն սիրում սեփական անձի պես (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 62 [1902]):CMArm 93.3

    Գերագույն նպատակը դրամական շահը չէ։ Եթե մեր գրական ավետարանիչները դրամական շահի ոգով են առաջնորդ-վում, եթե տարածում են առավել շատ եկամուտ բերող գրքերը’ միևնույն ժամանակ արհամարհելով այլ հրատարակումները, որոնք նույնպես պետք են մարդկանց, ապա հարց է առաջանում. «Ո՞ր իմաստով կարելի է նրանց աշխատանքը ավետարանչական համարել: Որտե՞ղ է ավետարանչության, անձնուրացության ոգին”: Խելամիտ, աստվածավախ գրական ավետարանչի աշխատանքը հավասարազոր է Ավետարանի ծառայողի գործին: Արդյո՞ք այդ դեպքում գրական ավետարանիչը ավելի շատ հիմք ունի գործելու’ ելնելով եսասիրական դրդապատճառներից, քան ծառայողը: Արդյո՞ք նա պետք է ավետարանչական աշխատանքի սկզբունքներն արհամարհի’ վաճառելով միայն էժան գրքեր, որոնք հեշտ են սպառվում, և անտեսի մարդկանց ավելի շատ լույս տանող գրքերը. այդպես վարվելով նա կարող է իր համար շատ գումար վաստակել: Որտե՞ղ կդրսևորվի ավետարանչական ոգին: Արդյո՞ք գրական ավետարանչի աշխատանքը չի դադարել լինել այն, ինչ պետք է լիներ: Ինչո՞ւ ոչ ոք ձայնը չի բարձրացնում’ իրավիճակը շտկելու համար: (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 47,48 [1902]):CMArm 93.4

    Շատերին է գրավում շրջիկ գործակալների աշխատանքը, ովքեր գրքեր ու նկարներ են տարածում, որոնք իրենց մեջ չեն պարունակում ո՜չ մեր դավանանքը, ո՜չ էլ ճշմարտության լույս’ գնորդի համար: Նրանց աշխատանքի է դրդում ֆինանսական հեռանկարը, որն ավելի բարենպաստ է թվում, քան լիցենզավորված առևտրականինը: Այդ մարդիկ ձեռք չեն բերում ավետարանչական ծառայության հատուկ ընդունակություններ: Նրանք չեն ստանում այն փորձառությունը, որը կարող է նրանց պատրաստել աշխատանքին: Նրանք չեն սովորում, թե ինչպես պետք է կրել հոգիների բեռը, ինչպես ձեռք բերել գիտելիքներ մարդկանց ճշմարտությանը բերելու առավել հաջող ճանապարհների մասին: Նրանք կորցնում են ժամանակն ու հնարավորությունները:CMArm 94.1

    Հաճախ այդ մարդիկ երես են դարձնում Աստծո Հոգու խրատներից’ աշխարհիկ բնավորություն ձեռք բերելով, և մոռանում են, թե որքան են պարտք Տիրոջը, Ով Իր կյանքն է տվել իրենց համար: Հրաժարվելով աշխատել Տիրոջ այգում’ նրանք օգտագործում են իրենց ուժերը’ եսասիրական հետաքրքրությունները բավարարելու համար (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 43 [1902]):CMArm 94.2

    Չառաջարկել հատուկ խրախուսանքներ։ Գրականության տարածման ոլորտում աշխատողներից շատերը ոչ մի զոհաբերության չեն գնում: Ընդհանուր առմամբ նրանք ավելի քիչ ավետարանչական ոգի են դրսևորում, քան որևէ այլ հարանվանության աշխատողներ: Նրանք միայն այն դեպքում են ուզում դաշտ գնալ, երբ իրենց համար պատրաստ է ճանապարհը, երբ ապահով ված է բարձրագույն աշխատավարձը: Գրական ավետարանիչներին առաջարկում են տարբեր խրախուսանքներ, որպեսզի նրանք տարածեն հանրամատչելի գրքերը: Նրանց բարձր աշխատավարձ են առաջարկում, քանի որ շատերը հրաժարվում են քիչ գումարով տարածել ներկա ժամանակի ճշմարտությունը պարունակող գրքերը: Ուստի, նրանց նույն առավելություններն են առաջարկվում, ինչ ուրիշ հրատարակչություններում: Որպես հետևանք’ մարդկանց ճշմարտությունը ներկայացնելու ծախսերը շատ մեծ են: Շատ գրական ավետարանիչներ հեշտությամբ են վաստակում գումարները և նույնքան հեշտությամբ ծախսում են դրանք (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 403,404 [1885]):CMArm 94.3

    Խնայողություն և անձնուրացություն։ Հյուրանոցի համար կարելի է խնայողաբար գումար ծախսել: Աստծո գործը այնքան մոտ էր մեր լուրի ռահվիրաների սրտին, որ նրանք հազվադեպ էին հյուրանոցներում սնվում, թեև ճաշի արժեքն այն ժամանակ չնչին գումար էր: Ընդհանուր առմամբ, երիտասարդները խնայողության ոգով չեն դաստիարակված, և նրանք անիմաստ ծախսեր են անում մեկը մյուսի հետևից: Որոշ ընտանիքներում անիմաստ ծախսերն այնպիսի գումար են կազմում, որոնք խնայելու դեպքում ևս մեկ ընտանիք կարելի էր ապահովել: Եթե ճանապար-հորդության ժամանակ մեր երիտասարդները իրենց ծախսած գումարների հստակ հաշվարկ անեն, ապա նրանց աչքերը կբացվեն և կտեսնեն, թե այդ ծախսերի որ մասն էր անհեթեթ: Իրենց չզրկելով տաք կերակուրից, ինչպես առաջին աշխատողներն էին անում իրենց ուղևորություններով լի կյանքում, նրանք կբավարարեն սեփական կարիքները ավելի քիչ միջոցներով: Կան մարդիկ, ովքեր զրկում են իրենց, որ գումար տան Աստծո գործի համար. նման դեպքում նրանք, ովքեր այդ գործի համար են աշխատում, նույնպես պետք է անձնուրացություն դրսևորեն’ հնարավորինս սահամանփակելով իրենց ծախսերը: Օգտակար կլիներ, որ մեր բոլոր աշխատողներն ուսումնասիրեին վալդենս ավետարանիչների պատմությունը և հետևեին նրանց անձնուրաց օրինակին(Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 400 [1885]): CMArm 95.1