Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Բաժին 3—ԳՐԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԻՉԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵՏ

    Գլուխ 13—Ցուցումներ’ գրականությունը տարածելու վերաբերյալ

    Ինչպես ներկայացնել մեր գրքերը։ Կան հրատարակիչներ, որոնք արժեք չունեցող գրքերը շուկայում ներկայացնելու լավ մշակված համակարգ ունեն: «Որովհետև այս աշխարհի որդիները լույսի որդիներից իմաստուն են իրենց ցեղի մեջ”: Համարյա ամեն օր հիանալի հնարավորություններ են ընձեռվում, որ ճշմարտության լուռ դեսպաններին ներկայացնեք ինչպես անհատների, այնպես էլ կոնկրետ ընտանիքների. սակայն ծույլերն ու անհոգներն այդ հնարավորությունը չեն օգտագործում: Գործող քարոզիչները քիչ են: Որտեղ պետք է հարյուրը լինեն, միայն մեկն է աշխատում: Շատերը մեծ սխալ են գործում’ իրենց եղբայրների հոգիների փրկության հնարավորությունները չօգտագործելով:CMArm 82.1

    Մեր քաղաքներն ու գյուղերը լույսը տանելու համար հարյուրավոր մարդիկ են պահանջվում: Անհրաժեշտ է գրավել հասարակության ուշադրությունը: Աստված ասում է. «Թող լույսը առաքվի դաշտի բոլոր մասերում»: Նա կամենում է, որ մարդիկ այդ լույսը տանող ուղիներ դառնան, այն տանեն նաև խավարի մեջ գտնվողներին (Վկայություններ եկեղեցու համար, հ.4, 389 [1880]):CMArm 82.2

    Մեր գրականության վաճառքի համար պետք է միջոցառումներ կազմակերպվեն, որպեսզի աշխարհն իմանա, թե ինչ է կատարվելու շուտով (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 2,1903):CMArm 82.3

    Տարածումը բարձրացնում է պահանջարկը։ Մեր հրա-տարակչությունները պետք է բարգավաճեն: Մեր ժողովուրդն ի վիճակի է աջակցելու դրանց, եթե նրանք խոր հետաքրքրություն ցուցաբերեն շուկայում մեր հրատարակությունների առաջխաղացման խնդրին... Որքան մեր հրատարակումները լայնորեն տարածվեն, այնքան ավելի կմեծանա պահանջարկը Սուրբ Գրքի ճշմարտությունը բացատրող գրքերի նկատմամբ: Շատերը նողկանք են զգում եկեղեցիների անհետևողականությունից, մոլորությունից և ուրացումից, ինչպես նաև այն տոներից, տոնավաճառներից, վիճակախաղերից և շատ այլ հնարամտություններից, որոնց նպատակը եկեղեցու կարիքների համար գումարներ հայթայթելն է: Բազմաթիվ մարդիկ լույս են որոնում խավարի մեջ: Եթե ճշմարտությունն աստվածաշնչյան պարզ լեզվով բացատրող մեր թերթերը, գրքույկներն ու գրքերը լայն տարածում գտնեն, շատերը կբացահայտեն, որ դա այն է, ինչի կարիքն իրենք ունեն: Սակայն մեր եղբայրներից շատերը այնպես են գործում, ասես մարդիկ իրենք պետք է գան մեզ մոտ և մեր հրատարակումների համար պատվերներ ուղարկեն, այն դեպքում, երբ հազարավորները պարզապես չգիտեն դրանց գոյության մասին:CMArm 82.4

    Բարձրացրեք գրքերի արժեքավորությունը։ Աստված կոչ է անում, որ Իր ժողովուրդը թողնի ծուլությունը, անհոգությունն ու անտարբերությունը և մղվի եռանդուն գործունեության: Մենք պետք է մարդկանց տանենք մեր գրականությունը, նրանց դրդենք, որ վերցնեն այն, և ցույց տանք, որ նրանք իրենց ծախսածից ավելին կստանան: Բարձրացրեք ներկայացվող գրքերի արժեքավորությունը: Դրանք հնարավոր չէ գերագնահատել (Վկայություններ եկեղեցու համար, հ.4, 392 [1880]):CMArm 83.1

    Մեր հրատարակումների գները։ Մեծ կարևորություն ունեցող որոշ հարցեր մեր հրատարակչական բաժիններում պատշաճ ուշադրության չեն արժանանում: Պատասխանատու դիրք [86] գրավող աշխատողները պետք է ծրագրեր մշակեն, որոնց համապատասխան պետք է տարածվեն մեր գրքերը, այլ ոչ թե դարակների վրա մնան որպես անկենդան բեռ: Մեր ժողովուրդը ժամանակից հետ է մնում և չի հետևում բացվող աստվածային նախախնամությանը:CMArm 83.2

    Մեր հրատարակումներից շատերը այնքան չնչին գնով են հայտնվում շուկայում, որ ստացված եկամուտները բավարար չեն ո՜չ ընթացիկ ծախսերը հոգալու, ո՜չ աշխատանքը շարունակելու հնարավորություն ընձեռող ֆոնդերի ստեղծման համար: Նրանք, ովքեր մեր աշխատանքի տարբեր բնագավառներում առանձնա-հատուկ պատասխանատվություն չեն կրում. տեղեկություն չեն ստանում գործի կարիքների և հրատարակչական գործունեության աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ միջոցների մասին: Նրանք չեն հասկանում ամենօրյա կորուստների և ծախսերի այն պատճառները, որոնք բնորոշ են նման ձեռնարկումներին: Նրանք կարծում են, որ ամեն բան առաջ է գնում’ առանց էական միջոցների ներդրման և ուշադրության, ուստի և համառորեն պնդելով’ հասնում են մեր հրատարակումների նվազագույն գնին, ինչը գործնականում ոչ մի եկամուտ չի բերում:CMArm 83.3

    Այն բանից հետո, երբ գներն իջեցված են համարյա մինչև սնանկացման աստիճան, նրանք համարյա հետաքրքրություն չեն ցուցաբերում այդ նույն գրքերի վաճառքի ավելացման նկատմամբ, որոնց համար առաջարկել են այդքան ցածր գներ: Կարևորը հասել են իրենց նպատակին, և իրենց ուսերից բեռն ընկել է. թեև նրանք վաղուց պետք է անկեղծ հետաքրքրություն և հոգատարություն դրսևորեին արտադրանքի իրացման հանդեպ’ ճշմարտության սերմերը ցանելով և միջոցներ ստանալով, որոնք կարելի էր ներդնել այլ հրատարակումների մեջ:CMArm 84.1

    Կարելի է ասել’ ծառայողները, որ գործում են տեղական եկե-ղեցիներում, արհամարհում են իրենց պարտքը և իրենց եկեղեցիներում հետաքրքրություն չեն արթնացնում այդ հարցի հանդեպ: Մեկ անգամ գները իջեցնելով’ դրանք շատ դժվար է նորից ընդունելի մակարդակի բարձրացնել, քանի որ նեղ մտածելակերպ ունեցող մարդիկ անմիջապես սկսում են գոռալ. «Շահախնդրությո՜ւն»: Նրանք մոռանում են, որ ոչ ոք շահ չի ստանում, և Աստծո գործի առաջխաղացումը չպետք է տուժի միջոցների պակասի պատճառով: Գրքերը, որոնք պետք է ամենալայն տարածումն ունենային, անօգուտ կերպով դրված են մեր հրատարակությունների պահեստներում, քանի որ դրանց տարածման համար բավականաչափ հետաքրքրություն չի դրսևորվում:CMArm 84.2

    Տպագրական հաստոցը ուժ է, սակայն եթե դրա արտադրանքը մեռյալ բեռի նման է այնպիսի մարդկանց բացակայության պատճառով, ովքեր կարող էին իրականացնել այն լայնորեն տարածելու ծրագրերը, ապա դրա ուժը կորչում է: Մինչդեռ միանգամայն ակնհայտ է գրքերի և գրքույկների տպագրման համար անհրաժեշտ միջոցների ներդրումը, անտեսվում են այդ միջոցները վերադարձնելու օգնությամբ այլ գրականության հրատարակման ծրագրերը: Տպագիր մամուլի ուժն իր ողջ առավելություններով գտնվում է այդ մարդկանց ձեռքում, և նրանք կա՜մ այն կօգտագործեն լավագույն կերպով, կա՜մ կմնան քնած’ իրենց անգործության պատճառով կորցնելով այն առավելությունները, որոնք կարող էին ունենալ: Խելամիտ շրջահայացությամբ վաճառելով գրքերն ու գրքույկները’ նրանք կկարողանային տարածել լույսը: Նրանք կկարողանային դրանք տանել մոլորության խավարի մեջ գտնվող հազարավոր ընտանիքների (Վկայություններ եկեղեցու համար, հ.4, 388,389 [1880])։CMArm 84.3

    Չհուսալ պարգևատրողներին: Ճշմարտապես համեստ աշխատողները, ում միտքը լի է ավետարանի ճշմարտություններով, զգալի ազդեցություն կթողնեն։ Նրանք կտպավորեն այլոց մտքերն ու սրտերը, և նրանց նկատմամբ խորը հարգանք կտածեն շատ մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր չեն համակրում նրանց հավատը: Տնօրինելով աստվածաշնչյան ճշմարտություններին և մեր թանկարժեք հրատարակումներին’ նրանք կհասնեն հաջողության, քանի որ Տերը կլուսավորի նրանց ճանապարհը: Սակայն եթե մենք մեր հրատարակումները տարածենք’ մարդկանց նվերներ և պարգևատրումներ խոստանալով, դա դրական արդյունք չի տա: Եթե մեր աշխատողները առաջ գնան’ հուսալով Աստվածաշնչի ճշմարտությանը, սրտում սեր ունենալով Քրիստոսի և իրենց եղբայրների հանդեպ, նրանք մեծ հաջողու թյան կհասնեն մշտական բաժանորդներ ձեռք բերելու հարցում, քան եթե հույս դնեն պարգևատրումների կամ ցածր գների վրա: Թերթերին բաժանորդագրվողների համար լրացուցիչ արտոնությունների ընձեռումն այնպիսի տպավորություն կգործի, ասես թերթն ինքնին հատուկ արժանիքներից զուրկ է: Արդյունքները շատ ավելին կլինեն, եթե թերթերը ավելի տեսարժան դառնան, իսկ պարգևատրումների վրա ծախսվող միջոցներն օգտագործվեն օրինակների որոշակի քանակ ձրի բաժանելու համար: Եթե պարգևատրումներ առաջարկեք, ոմանք, միգուցե, հենց դրա շնորհիվ բաժանորդագրվեն, մինչդեռ ուրիշներն, ընդհակառակը, կհրաժարվեն’ դա շահադիտություն համարելով: Եթե գրական ավետարանիչը ներկայացնի թերթի արժանիքները’ խնդրելով Աստծուն հաջողության համար, և քիչ հույս դնի պարգևատրմաեը, ավելի շատ բանի կհասնի (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 401 [1885]):CMArm 85.1

    Անհրաժեշտ է ընտրել գրական ավետարանիչներ «Մեծ պայ-քար», «Նահապետներ և մարգարեներ”, «Դարերի Փափագը», «Դանիելը և Հայտնությունը” և նմանօրինակ գրքեր տարածելու համար: Այդ մարդիկ պետք է հասկանան այդ գրքերում պարու-նակվող նյութի արժեքը և գիտակցեն, որ այդ աշխատանքը պետք է կատարվի մարդկանց մեջ ճշմարտության հանդեպ հետաքրքրություն արթնացնելու համար: Նման գրական ավետարանիչներին կուղեկցի հատուկ օգնություն, շատ գործուն, քան ցանկացած լուսաբանումներից ենթադրվող առավելությունները: Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով վերստին ծնված գրական ավետարանիչներին կուղեկցեն նրանց առջև ճանապարհ պատրաստող և դեպի մարդկանց բնակարաններ նրանց առաջնորդող հրեշտակները (Ձեռագիր 131 [1899]):CMArm 85.2

    Դռները բացելով բարությամբ և սիրալիությամբ։ Ավետարանչության պարզագույն և միևնույն ժամանակ գործող մե թոդներից է գրական ավետարանչի աշխատանքը: Նման աշխատողը հաճելի վարքով և բարությամբ շատ տների դռներ կբացի: Գտնվելով անծանոթ մարդկանց շրջապատում’ նա պետք է նրբազգացություն, ուշադրություն և օգնության հասնելու պատրաստակամություն դրսևորի: Նա ոչ մի դեպքում չպետք է բեռ լինի’ ստիպելով իրեն չափից ավելի շատ ժամանակ տրամադրել առանց այն էլ խիստ զբաղված տանտերերին: Եթե այն տանը, որտեղ հյուրընկալվում է գրական ավետարանիչը, որևէ մեկը հիվանդ է, նա պետք է օգնություն ցուցաբերի իր կարողության չափով: Երբեմն նա կհանդիպի մարդկանց, ովքեր շատ զբաղված են, որպեսզի հրատարակչական կամ աստվածաշնչյան ընթերցումներ լսեն: Հաճախ նա կարող է գրավել նրանց ուշադրությունը’ աշխատանքի մեջ նրանց օգնություն ցուցաբերելով (Ձեռագիր 26 [1905]):CMArm 86.1

    Վստահություն գրավեք օգնելու պատրաստակամությամբ։ Հյուրընկալվելիս տանտերերի հետ կիսեք կենցաղային հոգսերը. Օգնեք հոգնած հորն իր առօրյա գործերի մեջ: Երեխաների նկատմամբ հետաքրքրություն դրսևորեք: Նրբանկատ եղեք: Հեզությամբ գործեք, և Տերը կաշխատի ձեզ հետ միասին (Ռևյու ընդ Հերալդ, նոյեմբերի 11, 1902):CMArm 86.2

    Որտեղ էլ գտնվեք, հիվանդների և տառապյալների կհանդիպեք: Եթե հնարավոր է, օգնենք նրանց, անգամ եթե դա որոշ ժամանակ պահանջի ձեզանից... Հիվանդին բժշկելու պարզ միջոցների օգտագործումը տեսանելի դաս կդառնա: Եթե տեղին է, աղոթեք հիվանդի համար: Աստված կարող է ապաքինել նրան, և դա կվկայի ճշմարտության օգտին: Ձեր այցելած ընտանիքներին պատմեք, թե ինչ պետք է անեն առողջ լինելու համար: Առողջության բարենորոգման մասին մի քանի գրքույկ վերցրեք և տվեք մարդկանց: Այդպիսով, դուք կարող եք ճշմարտության սերմեր ցանել (Ձեռագիր 18 [1901]):CMArm 86.3

    Բժշկելու պարզ մեթոդներ։ Գրական ավետարանիչը պետք է կարողանա առողջապահական խրատներ տալ հիվանդներին: Գրական ավետարանիչները պետք է սովորեն հիգիենայի պարզ կանոնները: Այդ դեպքում նրանք կկարողանան աշխատել որպես բժիշկ-ավետարանիչներ’ ծառայելով տառապյալների ինչպե՜ս հոգիների, այնպես էլ մարմինների համար: Այժմ այդ աշխատանքը պետք է ընթանա աշխարհի բոլոր անկյուններում: Այդպիսով բազմաթիվ մարդիկ կարող են օրհնություններ ստանալ աղոթքի և Աստծո ծառաների խրատների միջոցով (Վկայություններ եկե[90] ղեցու համար, հ.6, 324 [1900]):CMArm 87.1

    Ցույց տալ առողջ կյանքի արժեքը։ Գրական ավետարա-նիչները չպետք է մոռանան, որ իրենք պետք է ողջ ջանքերը ներդնեն’ բժշկական ավետարանչական աշխատանք կատարելու համար: Աշխարհին շատ են պետք առողջության բարենորոգման մասին հրատարակումներ: Անզսպությունը պայքարում է գերիշխանության համար: Մարդիկ ավելի ու ավելի են խրախուսում սեփական ցանկությունները: Գրական ավետարանիչը իր աշխատանքի մեջ կարող է շատ բան անել, որպեսզի մարդկանց ցույց տա առողջ կյանքի արժեքը: Հյուրանոցում մնալու փոխարեն, հնարավորության դեպքում, նա պետք է ձգտի հյուրընկալվել որևէ ընտանիքում: Ճաշի սեղանի շուրջ թող նա փորձի գործնականում կիրառել իր վաճառած գրքերի խրատները’ առողջ կյանքի վերաբերյալ: Եթե հնարավորություն լինի, թող ջանա պատմել առողջության բարենորոգման մասին: Եթե նրա խոսքերն ու գործերը սեր և հոգատարություն են արտահայտում, ապա դրանք շրջապատողների վրա լավ տպավորություն կթողնեն (Ձեռագիր 113 [1901]):CMArm 87.2

    Ուշադրություն հրավիրեք առողջությանտ վերաբերող գրականության վրա։ Մարդկանց ասեք, որ գրքեր ունեք, որոնք բազմաթիվ խորհուրդներ են պարունակում հիվանդությունների ու ցավերի և դրանցից խուսափելու վերաբերյալ: Ասեք, որ այդ խորհուրդներին հետևելով’ նրանք կկարողանան շատ տա-ռապանքներից ազատվել և խնայել բժշկի ծառայության դիմաց վճարվող միջոցները: Մարդկանց պատմեք, որ այդ գրքերում այն-պիսի խորհուրդներ կան, որ նրանք, հավանաբար, կարճատև այցի ժամանակ երբեք չեն լսի բժշկից (Ձեռագիր 113 [1902]):CMArm 87.3

    «Կոշիկները հագնելով և աշխարհին ավետարանելու պատրաստակամությամբ» դուք պետք է պատրաստ լինեք տնից տուն գնալու, որպեսզի մարդկանց տանեք ճշմարտության լուրը: Երբեմն կհայտնաբերեք, որ նմանատիպ աշխատանքը շատ հոգնե ցուցիչ է, սակայն եթե հավատով առաջ գնաք, Տերը կգնա ձեր առջևից, և Նրա լույսը կլուսավորի ձեր ճանապարհը: Երբ մտնում եք ձեր մերձավորների տները’ մեր գրականությունը վաճառելու կամ տալու և հեզությամբ նրանց ճշմարտությունը սովորեցնելու համար, երկնային լույսը ուղեկցում է ձեզ: Սովորեք ամենապարզ երգերը: Դա կօգնի ձեզ աշխատանքի մեջ, և մարդկանց սրտերը Սուրբ Հոգու ազդեցությամբ կշարժվեն. Մենք կարող ենք երկնային հրեշտակների ընկերակցությունից հաճույք ստանալ: Թեև նրանց չենք տեսնում, սակայն հավատով գիտենք, որ մեր կողքին են գտնվում (Ռևյու ընդ Հերալդ, նոյեմբերի 11, 1902):CMArm 87.4

    Իրական նպատակը։ Մեր շատ գրական ավետարանիչների մոտ կարելի է տեսնել մեր սկզբունքներից շեղվելու նշաններ: Նրանց միտքը շեղվում է գործի իրական նպատակից և հոգուց’ երկրային բարիքները հնձելու ցանկության պատճառով: Թող ոչ ոք չկարծի, թե ձևական շարժուձևը կարող է տպավորություն թողնել մարդկանց վրա: Նման միջոցը լավ կամ երկարատև արդյունք չի տա: Մեր աշխատանքը պետք է լինի մարդկանց մտքերը մեր ժամանակի մեծագույն ճշմարտության վրա ուղղելը: Երբ մեր սրտերը լցվեն մեր կողմից վաճառվող գրականության մեջ պարունակվող ճշմարտության Հոգով, և հեզությամբ մարդկանց ուշադրությունը դարձնենք այդ ճշմարտություններին, այդ ժամանակ մեր ջանքերը կպսակվեն իրական հաջողությամբ, քանի որ միայն այդ ժամանակ մեղքի, արդարության և դատաստանի մասին հրդորող Սուրբ Հոգին մեզ հետ կլինի’ լցնելով սրտերը (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 318,319 [1900]): CMArm 88.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents