Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 18—Օգնություն ամեն տեսակի ծանրության մեջ

    Հազարավոր ճանապարհներ։ Մեր երկնավոր Հայրը հազարավոր միջոցներ ունի մեզ ներկայացնելու այն, ինչ չգիտեինք: Նրանք, որոնց համար Աստծուն ծառայելն առաջնային սկզբունք է, կհասկանան, որ դժվարություններն անհետանում են, և նրանց առջև ուղիղ ճանապարհ է բացվում (Ապաքինման ծառայություն, 481 [1905]):CMArm 109.1

    Արդյունքները տեսանելի հաջողությամբ չեն չափվում։ Մենք պետք է անկեղծ, ազնիվ քրիստոնյաներ լինենք’ հավատար-մորեն կատարելով մեզ վրա դրված բոլոր պարտականությունները, և անդադար նայենք մեր հավատի Զորագլխին և Կատարողին’ Հիսուսին: Մեր հատուցումը կախված չէ արտաքին հաջողությունից, այլ այն հոգուց, որով կատարվում է մեր աշխատանքը: Լինելով ավետարանիչ կամ գրական ավետարանիչ’ դուք կարող եք չտեսնել այն հաջողությունը, որի համար աղոթել եք, սակայն հիշեք, որ չեք կարող իմանալ և չափել հավատարմորեն կատարած աշխատանքի արդյունքները (Ձեռագիր 20 [1905]):CMArm 109.2

    Չարժե հիասթափվել։ Աստծո հանդեպ լիարժեք վստահու-թյուն ունենալով, նաև անդադար անձնազոհություն դրսևորելով’ աշխատողները չեն հիասթափվի: Նրանք անհանգիստ չեն լինի: Նրանք կհիշեն, որ ամենուրեք հոգիներ կան, որոնց կարիքը Տերն ունի, և որոնց փափագում է գայթակղել սատանան, որպեսզի նրանց հնարավորինս շուտ շղթայի մեղքի և Աստծո օրենքի հանդեպ արհամարհանքի ստրկական շղթաներով (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 22,23 [1902]):CMArm 109.3

    Հաղթանակը կտրվի։ Եթե գրական ավետարանիչն իր աշ-խատանքի մեջ բախվի դժվարությունների, չպետք է հիասթափ[վի: Թող հավատով աշխատի, և հաղթանակը կտրվի: «Մեր պատե-րազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պե-տությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ”: Ամեն անգամ, երբ որևէ մեկին մոլորությունը բացահայտող գիրք է առաջարկվում, սատանան գտնվում է նրա կողքին և գրքից հրաժարվելու պատճառներ է շշնջում: Սակայն աստվածային ուժն աշխատում է, որպեսզի նրա միտքը դեպի լույսն ուղղի: Ծառայող հրեշտակները կդիմակայեն սատանայական ուժերին, և երբ Սուրբ Հոգու ազդեցության շնորհիվ ճշմարտությունն ընդունվի մտքով ու սրտով, այն վերափոխող ազդեցություն կունենա բնավորության վրա (Ձեռագիր 31 [1890]):CMArm 109.4

    Հավատով նայեք երկնքին։ Քրիստոսի խոսքն ընդունեք’ որպես հավաստիացում: Մի՞թե Նա չի հրավիրել, որ Իր մոտ գաք: Երբեք մի՜ խոսեք անհույս ու հիասթափված տոնով: Եթե այդպես վարվեք, շատ բան կկորցնեք: Նայելով արտաքին դրսևորումներին և բողոքելով դժվարությունների ու նեղությունների ժամանակ, դուք վկայում եք ձեր հիվանդ ու թույլ հավատի մասին: Խոսեք և գործեք այնպես, կարծես ձեր հավատն անհաղթահարելի է: Տերը հարուստ է հնարավորություններով: Նա տիրում է աշխարհին: Հավատով նայեք դեպի երկինք: Նայեք Նրան, Ով ունի լույս, զորություն և կարողություն (Քրիստոսի առակները, 146,147 [1900]):CMArm 110.1

    Հավատացե'ք Աստծո խոստումներին։ Դժվարություն ներ կհանդիպեն նրանց, ովքեր աշխատում են հանուն Քրիստոսի, սակայն խոստումը նրանց հետ է. «Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը” (Մատթևոս 28.20): Աստված հրաշալի փորձառություններ է տալիս նրանց, ովքեր կասեն. «Հավատում եմ Քո խոստումներին, ես չեմ թուլանա և չեմ հիասթափվի” (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 335,336 [1900]):CMArm 110.2

    Փրկիչն օգնություն է ուղարկում։ Թանկագին Փրկիչը մեզ օգնություն կուղարկի ճիշտ ժամանակին: Երկինք տանող ճանապարհը սրբված է Նրա ոտնահետքերով: Մեր ոտքերը ծակող յուրաքանչյուր փուշ վիրավորել է և Նրան: Յուրաքանչյուր խաչ, որը մենք կանչված ենք կրելու, Նա կրել է մեզանից առաջ: Տերը թույլ է տալիս բախումներ, որպեսզի հոգին պատրաստի խաղաղության ու հանգստի համար (Մեծ պայքար, 633 [1888]):CMArm 110.3

    Նա բարձրացնում է թշվառներին։ Չկա մի հառաչանք, ցավի մի զգացում, հոգին խոցող մի վիշտ, որից չհուզվի Հոր սիրտը... Աստված խոնարհվում է Իր գահից’ լսելու ճնշվածների աղաղակը: Ամեն մի անկեղծ աղոթքի Նա պատասխանում է. «Ահա’ Ես”: Նա բարձրացնում է հուսալքվածներին և թշվառներին: Երբ մենք տխրում ենք, Նա էլ է տրտմում: Ամեն մի փորձության և ամեն մի փորձանքի մեջ Տիրոջ հրեշտակը մեր կողքին է’ պատրաստ օգնելու (Դարերի Փափագը, 356 [1898]):CMArm 110.4

    Կասկածանքների և տատանվելու վտանգը։ Խորհելով դժվարությունների և, ինչպես իրեն էր թվում, տրված հանձնարարությունը կատարելու անհնարինության մասին’ Հովնան մարգարեն գայթակղություն ունեցավ վիճարկելու այդ կոչի իմաստը. Մինչ նա հապաղում էր կասկածանքների ծովում, սատանան նորից հաղթեց Հովնանին’ հիասթափություն ներշնչելով... Տվյալ հանձնարարության մեջ Հովնանի վրա մեծ պատասխանատվություն էր դրված, սակայն Նա, Ով նրան պատվիրեց գնալ, ի զորու էր աջակցելու և հաջողություն տալու Իր ծառային (Մարգարեներ և թագավորներ, 266 [1916]):CMArm 111.1

    Պահպանեք արիությունը։ Միշտ պահե՜ք արիությունը: Անհավատություն մի’ դրսևորեք միայն այն պատճառով, որ արտաքին հանգամանքները ձեր օգտին չեն: Արարչի համար աշխատելով’ դուք միջոցների պակաս կզգաք, սակայն Տերը կլսի ձեր օգնության խնդրանքը և կարձագանքի դրան: Դուք պետք է այսպես ասեք. «Տեր Եհովան օգնում է ինձ. նրա համար ամոթապարտ չեմ լինի, նրա համար իմ երեսը գայլախազի պես շինեց, ես գիտեմ որ պիտի չամաչեմ” (Եսայիա 50.7) (Վկայություններ եկեղեցու համար, հ.7, 244 [1902]):CMArm 111.2

    Լցվենք հույսով և արիությամբ: Անմտություն է Տիրոջը ծառայելով վհատության մեջ մնալը: Նա գիտի մեր բոլոր կարիքները: Նա ամենակարող է: Նա կարող է Իր ծառաներին անհրաժեշտ զորությունը պարգևել (Վկայություններ եկեղեցու համար, հ.8, 38 [1904]):CMArm 111.3

    Ուժե՜ղ եղեք և հույսո՜վ խոսեք: Ձեր ճանապարհը բացեք խոչընդոտների միջով: Դուք Հիսուս Քրիստոսի հետ հոգևոր ամուսնության մեջ եք: Նրա Խոսքը ձեր ապավենն է: Եկե՜ք ձեր Փրկչի մոտ’ կենդանի հավատի լիարժեք վստահությամբ, և ձեր ձեռքերը Նրա ափերի մեջ դրեք: Գնացե՜ք Նրա ցույց տված ճանապարհով: Ամեն բան արե՜ք, ինչպես Նա է ասում: Նա ձեզ կսովորեցնի նույն պատրաստակամությամբ, ինչպես սովորեցրել է ուրիշներին (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 462 [1900]):CMArm 111.4

    Քաղեբի հավա'տը դրսևորեք։ Աստծո հանդեպ հավատը քաջություն էր տալիս Քաղեբին. նրան պահպանում էր մարդկանց հանդեպ վախից, անգամ եթե նրանք հսկաներ էին, Ենակի որդիները, և թույլ էր տալիս արիաբար և հաստատակամ կանգնել ճշմարտության կողմը: Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ զինվոր պետք է ուժ և արիություն ստանա երկնային բանակի հզոր Հրամանատարի հենց նույն վսեմ աղբյուրից, որպեսզի հաղթահարի անհաղթահարելի թվացող խոչընդոտները... Մենք քաղեբների կարիք ունենք այժմ... ովքեր կկարողանան անվեհեր խոսքերով անհապաղ գործելու կոչ անել ժողովրդին (Վկայություններ եկեղեցու համար, հ. 5, 378-383 [1885]):CMArm 112.1

    Գործե'ք վճռականորեն։ Հոգիներին շահելու գործում Աստծուն ծառայողները պետք է և’ վճռականություն, և’ համառություն դրսևորեն: Հիշե՜ք, որ կան մարդիկ, ովքեր կկորչեն, եթե մենք, Աստծո գործիքները լինելով, չգործենք հաստատուն վճռականությամբ և տեղի տանք հիասթափությանը: Մենք պետք է մշտապես վստահենք շնորհի գահին (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 418 [1900]):CMArm 112.2

    Համարձակորեն դիմավորեք դժվարությունները։ Անպայման կհայտնվեն ձեր հավատն ու համբերությունը փորձող դժվարություններ: Համարձակորեն դիմավորեք դրանք: Նայեք լուսավոր կողմը: Եթե աշխատանքը դանդաղել է, հավաստիացե'ք, որ դա ձեր մեղքը չէ, այնուհետև, Տիրոջով ուրախանալով, նորից առաջ շարժվեք (Վկայություններ եկեղեցու համար, հ.7, 244 [1902]):CMArm 112.3

    Փորձությունը բարիք է։ Երբ դժբախտության մեջ ենք, մեզանից շատերն են նմանվում Հակոբին: Մենք կարծում ենք, թե դա թշնամու ձեռքն է, խավարի մեջ մաքառում ենք կուրորեն, մինչև որ մեր բոլոր ուժերը սպառվում են: Եվ մենք չենք գտնում ոչ մի մխիթարություն կամ փրկություն. Մենք նույնպես պետք է սովորենք, որ փորձությունները բարիք են համարվում, և չարհամարհենք Տիրոջ պատժող և մաքրագործող միջոցները, չսրտնեղենք Նրա հանդիմանությունից: (Հիսուսի լեռան քարոզը, 12 [1896]) CMArm 112.4

    Տեր Հիսուսը մեր գործունությունն է։ Քրիստոսի համար աշխատողները չպետք է մտածեն, առավել ևս խոսեն իրենց աշխատանքի անհաջողության մասին: Տեր Հիսուսն է մեր գործունությունը բոլոր գործերում: Նրա Հոգին պետք է լինի մեր ոգևորությունը և լույսի ուղեկցորդները լինելու համար Նրա ձեռքը հանձնվելով’ երբեք չենք սպառի բարին գործելու մեր ուժերը։ Մենք կարող ենք վստահել Նրա լիությանը և ստանալ անսահման շնորհը (Ավետարանի ծառայողները, 19 [1915])։CMArm 112.5

    Նրանից մեծ բաների սպասեք։ Դուք հաջողության կհասնեք ոչ ձեր ընդունակություններով, որ հիմա ունեք կամ երբևէ կունենաք. ձեր հաջողությունը կախված է այն բանից, թե ինչ կարող է անել Տերը ձեզ համար։ Հարկավոր է քիչ վստահել այն բանին, թե ինչ կարող են անել մարդիկ, և ունենալ ավելի շատ վստահություն, թե ինչ կարող է անել Աստված յուրաքանչյուր հավատացող հոգու համար։ Նա փափագում է, որ դուք հավատով ձգտեք հասնել Նրան։ Նա փափագում է, որ մեծ բաներ սպասեք Իրենից։ Նա ցանկանում է հասկանալու ունակություն տալ ձեզ’ ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր հարցերում։ Նա կարող է խորաթափանց դարձնել ձեր միտքը։ Կարող է տալ նրբազգացություն ու հմտություն։ Գործի’ դրեք ձեր տաղանդները, Աստծուց խնդրե՜ք իմաստություն, և այն կտրվի ձեզ (Քրիստոսի առակները,146 [1900])։CMArm 113.1

    Բոլոր դժվարությունները կհեռանան։ Եթե դուք ամեն օր փնտրեք Տիրոջը և ամեն օր դիմեք Նրան, եթե որոշեք ազատ և ուրախ լինել Աստծո մեջ, եթե Նրա գթասիրտ կանչին արձագանքեք ուրախ սրտով’ համաձայնելով կրել Քրիստոսի լուծը’ ծառայության ու հնազանդության լուծը, ձեր բոլոր տրտունջները կլռեն, բոլոր դժվարությունները կհեռանան, անհանգստացնող բոլոր խնդիրները կլուծվեն։ (Հիսուսի լեռան քարոզը,101 [1896])։CMArm 113.2

    Աստվածային նախախնամության հրաշալի գործունեությամբ դժվարության սարերը կտեղաշարժվեն և ծովը կընկնեն (Վկայու-թյուններ եկեղեցու համար, հ.9, 96 [1909])։ CMArm 113.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents