Գլուխ 3—Կոչ գրական ավետարանիչներին
Պահանջվում են կամավորներ։ Ամեն երեկո ես կանգնում եմ մարդկանց առաջ’ դիմելով նրանց դրական վկայությամբ: Ես աղաչում եմ, որ նրանք արթնանան և սկսեն մեր գրականության տարածման աշխատանքը: (Ռևյու ընդ Հերալդ, ապրիլի 20, 1905): Մենք կամավոր գրական ավետարանիչների կարիք ունենք: Նրանք, ովքեր կսկսեն այդ աշխատանքը մեր Արարչի հոգով, մուտք կգտնեն ճշմարտության կարիքն ունեցող մարդկանց տները: Այնտեղ նրանք կկարողանան պատմել խաչի պարզ ճշմարտությունը, իսկ երբ ուրիշներին լույսի մոտ տանեն, Աստված կօրհնի նրանց: Քրիստոսի արդարությունը նրանց առջև է կանգնած, և Աստծո փառքը նրանց պարգևատրումն է: (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 16, 1903):CMArm 21.1
Վե'ր կաց և լուսավորի'ր։ Այլևս չի կարելի գրական ավե-տարանիչների աշխատանքը արհամարհել: Ինձ բազմիցս ցույց է տրվել, որ մենք պետք է ավելի շատ հետաքրքրություն դրսևորենք գրականություն տարածելու նկատմամբ: Գրականության տարածումը կարևոր միջոցներից է’ մարդկանց բացելու այն լույսը, որ Տիրոջ պատվերով Իր եկեղեցին պետք է փոխանցի աշխարհին: Մեր գրական ավետարանիչների վաճառած գրքերը մարդկանց գիտակցության առաջ բացում են Քրիստոսի անքննելի հարստությունը: Աստծո ծառայությունն իր մեջ տարաբնույթ աշխատանք է ներառում: Տաճարի ծառայության մեջ տեղ կա ինչպես փայտահատների, այնպես էլ տարբեր աստիճանակարգի քահանաների համար, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը պատասխանատվության իր բաժինն է կրում: Մեր եկեղեցու անդամները պետք է կանգնեն և լուսավորեն, քանի որ նրանց տրված է լույսը, և հայտնված է Տիրոջ փառքը: Թող ճշմարտությունն իմացողները քնից արթնանան և ողջ ջանքերը գործադրեն ամենուր մարդկանց հասնելու համար: Մենք այլևս չենք կարող Տիրոջ աշխատանքն արհամարհել’ այն դնելով երկրորդ տեղում, աշխարհային հետաքրքրություններից հետո: Մենք ժամանակ չունենք ունայնության և վհատության համար: Ավետարանը պետք է քարոզվի ողջ աշխարհին: Ներկա ժամանակի ճշմարտությունը պարունակող հրատարակումները պետք է տարածվեն ամենուրեք...CMArm 21.2
Ինչո՞ւ աչալրջության պակաս ունենք: Յուրաքանչյուր աշխատող այժմ կարող է գիտակցել իր հատուկ պարտականությունները և ուժեր ձեռք բերել’ դրանք նորովի կատարելու համար: Աստծո անսահման փառքի ակնհայտ և հատուկ դրսևորումները տարատեսակ պարգևներ կբերեն Հիսուսի ոտքերի մոտ: Փրկչի սիրո յուրաքանչյուր նոր դրսևորում կա՜մ վերածնում է որևէ հոգու, կա՜մ էլ դաժանացնում: Ամեն ինչի ավարտը մոտ է: Մարդկությունը սլանում է իր կործանմանն ընդառաջ: Մարդիկ բազմաթիվ նենգավոր խարդավանքներ են հյուսում և գաղտնի դաշինքներ կնքում: Աստծո խրատները չեզոքացնելու համար նորանոր խորամանկություններ են դրսևորվում: Վերջին օրերի բոցում այրվելու համար մարդիկ գանձեր են կուտակում: (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 2, 1903):CMArm 22.1
Տերը շատերին է դիմում։ Թևակոխել ենք Նոր տարի, և պետք է ծրագրեր կազմել’ մեր Արարչին ազնիվ ու հաստատակամորեն ծառայելու համար: Աստծո գործն առաջ տանելու համար դեռևս շատ բան պետք է անել: Ես հորդոր ստացա, որ պետք է վերականգ նել ու զարգացնել գրական ավետարանիչների աշխատանքը : Այս գործը Տիրոջ համար է, և օրհնությունը կայցելի անկեղծորեն ու ջանասիրաբար մասնակցողներին (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 20, 1903):CMArm 22.2
Տերը շատ շատերին է կանչում միանալու գրական ավետա-րանիչների գործունեությանը... Եղբայրնե՜ր և քույրե՜ր, որպեսզի մարդիկ տեսնեն ներկա ժամանակի ճշմարտության թանկարժեք լույսը, հանուն Քրիստոսի ամբողջությամբ օգտագործեք մոտակա տարվա ժամերը: Ուխտի Հրեշտակը Իր ծառաներին զորություն է տալիս ճշմարտությունը տանելու աշխարհի բոլոր անկյունները: Նա Իր հրեշտակներին է ուղարկում ողորմության լուրով: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն շտապում բավարարել Նրա’ սիրով լցված սրտի ցանկությունը: Իր եկեղեցու յուրաքանչյուր անդամի վրա Նա դնում է լուրը հռչակելու պարտականությունը. «Եվ լսողը թող ասի. Ե՜կ”: Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է իր հավատարմությունը ցուցաբերի, ծարավներին հրավիրի’ խմելու կյանքի ջրից: Կենդանի վկաների շարանը պետք է հրավեր տանի աշխարհին: Արդյոք կկատարե՞ք այս մեծ աշխա-տանքի ձեր բաժինը:CMArm 22.3
Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Հիսուսին անհրաժեշտ են շատ ավետարանիչներ’ ինչպես տղամարդ, այնպես էլ կին, ովքեր, Նրա ծառայությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնելով, իրենց կնվիրաբերեն Աստծուն: Արդյոք մենք կարո՞ղ ենք մոռանալ, որ մեր առջև կանգնած է մեր աշխատանքի կարիքն ունեցող աշխարհը: Եկեք անդադար առաջ շարժվենք’ հնարավորություն տալով, որ Աստված մեզ օգտագործի որպես Իր օգնականներ: Եկեք մեր կյանքը դնենք ծառայության զոհասեղանին: Այդ ժամանակ Քրիստոսի սերը կդիպչի մեզ և կվերափոխի’ դրդելով համարձակորեն գործել հանուն Նրա անվան: (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 27, 1903):CMArm 23.1
Շատ տղամարդիկ և կանայք կարող են կատարել գրքերի տա-րածման սքանչելի աշխատանքը’ լի գործնական բարեպաշտությամբ և անմիջական խրատներով: (Ձեռագիր 81, 1900):CMArm 23.2
Կոչ երիտասարդներին։ Տերը դիմում է մեր երիտասարդնե րին’ կոչ անելով, որ նրանք գործեն գրական ավետարանչության ասպարեզում, գնան տները, որտեղ մարդիկ դեռ ճշմարտությունը չեն լսել: Նա այսպես է դիմում մեր երիտասարդներին. «...Ձերինը չեք: Որովհետև մեծ գնով գնվեցիք, ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են”: Աստծո առաջնորդությամբ աշխատողները հրաշալի կերպով կօրհնվեն: Այս կյանքում ամեն հնարավորն անողները գալիք հավիտենական կյանքի համար էլ պիտանի կլինեն (Ռևյու ընդ Հերալդ, մայիսի 16, 1912):CMArm 23.3
Մենք աշխատանք ունենք կատարելու: Դաստիարակե'ք, դաս-տիարակե'ք, դաստիարակե'ք երիտասարդներին, որպեսզի նրանք նվիրաբերվեն աշխարհի համար տարվող աշխատանքին: Դաս-տիարակե'ք նրանց, որ դառնան գրական ավետարանիչներ և վա-ճառեն այն գրքերը, որոնք Տերն Իր Սուրբ Հոգով է գրել: Այդ ձևով այդ նյութերը շատ մարդկանց կհասնեն, ովքեր երբեք էլ չէին լսի ճշմարտությունը, եթե այն իրենց դռների մոտ չբերվեր: Դա է ավետարանչի աշխատանքը (Նամակ 135, 1900):CMArm 23.4
Քրիստոսին պետք են երիտասարդներ, ովքեր ցանկություն կհայտնեն աշխարհին տանելու ճշմարտությունը: Նրան անհրաժեշտ են հոգևորապես կայուն մարդիկ, ովքեր ընդունակ են փնտրելու և գտնելու անհրաժեշտ աշխատանքը: Եկեղեցին կարիք ունի ջերմեռանդ մարդկանց, որոնք կթարմացնեն նրա շարքերը, մշտական աշխատողների, որոնք կուղղեն նրա սխալները, մարդկանց, որոնք փոքրաթիվ աշխատողների թուլացող ջանքերին թարմ հոսանք կներշնչեն, մարդկանց, որոնց սրտերը ջերմացած են քրիստոնեական սիրով, ձեռքերը պատրաստակամությամբ կատարում են Արարչի գործը (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 22 [1902]):CMArm 23.5
Հարյուրավորները պետք է գնան։ Թող Տերը մեր երիտա-սարդներից շատերին դրդի ստանձնելու գրական ավետարանչու թյան գործունեությունը: Գրական ավետարանիչների աշխատանքի շնորհիվ հազարավոր մարդիկ ծանոթանում են ճշմարտությանը, ովքեր այլ կերպ երբեք չէին լսի այն: Աշխատելու համար քիչ ժամանակ է մնացել...CMArm 24.1
Ինչո՞ւ ավելի ջերմեռանդ ձգտում չկա մեր Տիրոջ հանդեպ, ինչը հարյուրավոր մարդկանց կլցնի Սուրբ Հոգով, կուղարկի ճշմար-տությունը հռչակելու, իսկ «Տերը գործակցեր նրանց և խոսքը հաս-տատեր այն նշաններով, որ հետևում էին»: Մեզ հանձնարարված է այնպես աշխատել, որ տպագրող հաստոցի միջոցով լույսը փայլի ամենուրեք: Տպագիր էջի միջոցով լույսը հասնում է նրանց, ովքեր մեկուսացված են ապրում’ հնարավորություն չունենալով լսել քա-րոզիչներին: Դա ամենաօրհնված ավետարանչական աշխատանքն է: Ճշմարտության համար դռներ բացելով’ գրական ավետարանիչները կարող են Տիրոջ օգնականները դառնալ.CMArm 24.2
Մենք պետք է արթնացնենք մեր գրական ավետարանիչների ձգտումն ու եռանդը’ կոչ անելով, որ նրանք լույսը տանեն աշխարհի այն շրջանները, որոնք խավարի մեջ են: Տաղանդներ և ընդունակություններ ունեցողներից ոչ ոք չի կարող ազատվել այդ աշխատանքը կատարելուց: Նրանք կանչված են զենք լինելու Տիրոջ ձեռքում, Տեր Հիսուսի հետ համագործակցելով’ նրանք պետք է երկնային լույս թափեն մեղքի խավարում ընկղմված աշխարհի վրա (Նամակ 21, 1902):CMArm 24.3
Յուրաքանչյուր եկեղեցուց աշխատողներ։ Տերը դիմում Է մեր եկեղեցիներից յուրաքանչյուրին’ կոչ անելով, որ որպես գրական ավետարանիչներ միանան Իր ծառայությանը: Աստված սիրում է Իր եկեղեցին: Եթե եկեղեցու անդամները Նրա կամքը կատարեն, ձգտեն լույսով կիսվել խավարում գտնվողների հետ, Նա առատապես կօրհնի նրանց ջանքերը: Նա Իր եկեղեցին ներկայացնում է որպես աշխարհի լույսը: Նրա հավատարիմ ծառայության շնորհիվ անթիվ մարդիկ հավիտենական փառքին պատրաստված Աստծո զավակներ կդառնան: Աստծո տիրապետության յուրա-քանչյուր մաս պետք է Նրա փառքով լցվի: Ի՞նչ է անում եկեղեցին, որպեսզի աշխարհը լուսավորի, որպեսզի դրա բոլոր անկյուններից փառաբանության, աղոթքի և շնորհակալության խոսքեր ուղղվեն դեպի Տերը: (Նամակ 124, 1902):CMArm 24.4
Անհրաժեշտ է յուրաքանչյուր հավատացյալի օգնությունը։ Յուրաքանչյուր հավատացյալ պետք է տարածի մեր ժամանակների լուրն ամփոփող գրքույկներ, թռուցիկներ և գրքեր: Մենք կարիք ունենք գրական ավետարանիչների, ովքեր ամենուրեք կտարածեն մեր գրականությունը: (Ռևյու ընդ Հերալդ, նոյեմբերի 12, 1903):CMArm 25.1
Հասարակության բոլոր խավերի մարդկանց օգնությունը։ Ավարտանը քարոզելու գործում դեռևս հսկայական դաշտ կա, որը մշակելու կարիք ունի, որտեղ յուրաքանչյուրն իր ուժերը ներդնելու հնարավորություն ունի: Այսօր, ավելի քան երբևէ, մեր գործը եկեղեցու շարքային անդամներին որպես օգնականներ ներգրավելն է: Երիտասարդներն ու տարեցները կկանչվեն դաշտից, խաղողի այգուց, արհեստանոցից և Արարչի կողմից կուղարկվեն տարածելու Նրա լուրը: Նրանցից շատերը հնարավորություն չեն ունեցել կրթություն ստանալու, սակայն Քրիստոսը նրանց մեջ տեսնում է այն հատկանիշները, որոնք թույլ կտան կատարելու Տիրոջ առաջադրանքները: Եթե նրանք ողջ սրտով իրենց նվիրեն այդ աշխատանքին և համառորեն սովորեն, ապա Տիրոջ օգնությամբ ամեն ինչ ձեռք կբերեն’ Նրա աշխատակիցները լինելու համար: (Դաստիարակություն, 269,270 [1903]):CMArm 25.2
Աստծո խոստացած օրհնությունը։ Մեր հրատարակումների, գրքույկների ու թերթերի տարածման համար անհրաժեշտ է գրական ավետարանիչների աշխատանքը: Մի’ մտածեք, թե չեք կարող այդ աշխատանքին մասնակցել, քանի որ այն դժվար է և ժամանակ ու խելք է պահանջում: Եթե այն ժամանակ է պահանջում, ուրախությամբ տվեք այն, և Աստված կօրհնի ձեզ: Նախկինում երբեք այդքան աշխատողների կարիք չի եղել, որքան այսօր: Տարբեր մասնագիտություններ ունեցող եղբայրներն ու քույրերը պետք է մտածեն այդ գործին մասնակելու մասին. բոլոր եկեղեցիներում մենք ճշմարտությունը տարածելու համար գործ ունենք անելու: Յուրա քանչյուրը պետք է ուսումնասիրի մեր հավատի տարբեր կետերը, որպեսզի հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տա իր մեջ եղած հույսի համար: (Ռևյու ընդ Հերալդ, ապրիլի 1, 1880):CMArm 25.3
Քրիստոսը կսովորեցնի ինչ ասել։ Մենք շատ ենք տեսնում տխուր, կասկածամիտ, հիասթափված, հավատի մեջ թույլ մարդկանց: Թող նրանք որևէ բան անեն իրենցից ավելի թույլերի համար և Աստծո զորությամբ կամրանան: Նրանց մասնակից դարձրեք մեր գրքերի վաճառքի բարի գործին: Այդպիսով նրանք կօգնեն մարդկանց, և ձեռք բերված փորձառությունը վստահություն կտա նրանց, որ իրենք Աստծուն են օգնում: Եթե նրանք օգնության համար դիմեն Տիրոջը, Նա նրանց կբերի լույսը փնտրողների մոտ: Քրիստոսը նրանց կողքին կլինի’ սովորեցնելով ինչ ասել և ինչպես վարվել: Ուրիշներին մխիթարելով’ իրենք էլ կմխիթարվեն:CMArm 26.1
Հրեշտակներն ուղեկցում են և ճանապարհ պատրաստում: Քրիստոսի թանկագի՜ն աշխատակիցներ, խնդրում եմ ամեն բան արեք ձեր ուժերի սահմաններում, որպեսզի տարածեք մեր գրքերը, որոնք, ինչպես Տերն է ասել, պետք է աշխարհով մեկ ցրվեն: Դրանք հնարավորինս շատ մարդկանց հասցրեք: Մտածեք, թե ինչ հսկայական աշխատանք կարելի է կատարել, եթե բազմաթիվ հավատացյալներ իրենց ջանքերը միաբանեն և այդ գրքերը տարածելու միջոցով մարդկանց հասցնեն այն լույսը, որի մասին Տերը պատվիրել է: Աստվածային ղեկավարությամբ առա՜ջ գնացեք և օգ-նության համար Տիրո՜ջը դիմեք: Սուրբ Հոգին ձեզ հետ կլինի: Աստծո հրեշտակները ձեզ կուղեկցեն և ճանապարհը կպատրաստեն: (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 7, 1903):CMArm 26.2
Աստծո պահանջած նվիրվածությունը։ Մեզ այնպիսի գրական ավետարանիչներ և ծառայողներ են պետք, ովքեր ընդունել են Սուրբ Հոգին և աստվածային բնությանը հաղորդակից են: Մեզ պետք են այնպիսի աշխատողներ, ովքեր ունակ են խոսելու Աստծո և մարդկանց հետ: Ես շատ եմ անհանգստանում, երբ տեսնում եմ, թե որքան արգելքներ են մարդկանց հեռացնում ավետարանչական աշխատանքից’ Աստծո գործը կանգնեցնելու համար... Ես նախազգուշացումով եմ դիմում այդքան անհրաժեշտ գրքերը ամենուրեք տարածողներին, որպեսզի նրանք չհեռանան այն աշխատանքից, որի համար Տերը կանչել է նրանց: Թող ձեռներեցության ոգին չգրավի նրանց սրտերը, ում Աստված կանչել է ավետարանչական գործի համար: Թող նրանք իրենց հոգիներում այնպիսի մթնոլորտ պահ-պանեն, որը կնպաստի հոգևորությանը... Աստված կամենում է, որ յուրաքանչյուրն, ով հավատում է ներկա ժամանակի ճշմարտությանը, իր անձը, մարմինը, հոգին ու միտքը նվիրի շրջապատի կործանվող հոգիների փրկության աշխատանքին: (Ձեռագիր 44, 1903):CMArm 26.3
Անհրաժեշտ են քաղաքային գրական ավետարանիչներ։ Ներկա ժամանակի ճշմարտության թանկարժեք լույսը պարունակող գրքերը դրված են մեր հրատարակչությունների դարակներում: Դրանք պետք է տարածել: Անհրաժեշտ են գրական ավետարանիչներ, ովքեր այդ գրքերը մեծ քաղաքներ կտանեն: Տնից տուն անցնելով’ նրանք կհայտնաբերեն կյանքի հացին կարոտ հոգիներ: Նրանք կարող են այդ մարդկանց դիմել անհրաժեշտ խոսքերով: Անհրաժեշտ են այնպիսի գրական ավետարանիչներ, ովքեր անհանգստանում են մոլորված հոգիների համար: Դուք կարող եք ասել. «Ես ծառայող չեմ: Ես չեմ կարող մարդկանց քարոզել»: Այո', հնարավոր է, դուք ունակ չեք քարոզելու, սակայն կարող եք ծառայել, կարող եք նրանց հարցնել’ սիրո՞ւմ են Տեր Հիսուսին: Դուք կարող եք ավետարանիչ լինել: Նմանվելով Քրիստոսի ուղարկած աշակերտներին’ կարող եք Աստծո օգնականը լինել : Պատանինե՜ր և աղջիկնե՜ր, Արարիչը ձեզ կանչել է Իր գործն անելու: Երկիրը մաքուր Ավետարանին է ծարավ: (Ձեռագիր 113, 1901):CMArm 27.1
Լայն ճանապարհներում և նեղ կածաններում գործելու կանչված աշխատողները։ Շուտով ամեն աշխարհայինը կկորչի: Սա կվրիպի նրանց հայացքից, ովքեր աստվածային լույս չունեն, Աստծո գործով զբաղված չեն: Նվիրված տղամարդիկ և կանայք պետք է առաջ գնան’ հռչակելով լուրը լայն ճանապարհներում և նեղ կածաններում: Ես կոչ եմ անում եղբայրներիս և քույրերիս, որ խուսափեն այն աշխատանքից, որն իրենց շեղում է Քրիստոսի Ա-վետարանը հռչակելուց: Դուք Աստծո խոսնակներն եք: Դուք պետք է կործանվող հոգիների նկատմամբ սիրով լցված հռչակեք ճշմար-տությունը: «Դուրս գնա ճանապարհները և ցանգերը, և ստիպիր, որ մտնեն, որ իմ տունը լցվի”, - ասում է Քրիստոսը: Մի՞թե այս խոսքերը պարզորոշ չեն նկարագրում գրական ավետարանիչների աշխատանքը: Սրտում ունենալով Քրիստոսին’ նա կգնա կյանքի լայն ճանապարհներով և նեղ կածաններով’ մարդկանց տալով հարսանեկան ընթրիքի հրավերը: Հարուստ և ազդեցիկ դիրքեր զբաղեցնող մարդիկ կընդունեն հրավերը, եթե այն հասնի նրանց: Ոմանք կմերժեն հրավերը, բայց, փառք Աստծո, ոչ բոլորը:CMArm 27.2
Մեր ժողովրդից հազարավորները պետք է գիտակցեն, թե ինչ ժամանակներում ենք ապրում, և թե ինչ ծավալի աշխատանք է անհրաժեշտ անել’ տնից տուն տանելով Ավետարանի լուրը: Ճշ-մարտությունը չիմացող շատ մարդիկ կան: Հիսուսի մոտ գալու համար նրանց անհրաժեշտ է լսել կանչը: Սգավորները պետք է մխիթարվեն, տկարները ամրանան, իսկ վշտի մեջ գտնվողները ուրախանան: Աղքատները պետք է լսեն իրենց ուղղված Ավետարանի քարոզը:CMArm 27.3
Արարչի խաղողի այգու որ մասում էլ գործեն Նրա աշխատողները, Նա ճանաչում և հետևում է նրանց: Նա Իր եկեղեցուն կոչ է անում արթնանալ և հասկանալ ստեղծված իրավիճակը: Քրիստոսը մեր կազմակերպության աշխատողներին կոչ է անում սթափվել թմբիրից և իրենց ողջ ազդեցությունն օգտագործել Աստծո արքա յությունը մոտեցնելու համար: Նրանք պետք է աշխատողներ ուղարկեն այս ոլորտը և հետևեն, որպեսզի կարեկցանքի պակասն ու զարգացման սակավ հնարավորությունները չհանգցնեն այս աշխատակիցների եռանդն ու հետաքրքրությունը: (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 2, 1903):CMArm 28.1
Աշնան տերևների նման տարածեք գրքերը։ Ահա աշխատանք, որը պետք է կատարել: Վերջը մոտ է: Շատ ժամանակ է անտեղի կորել: Գրքերն արդեն վաղուց պետք է ընթերցողների մոտ լինեին: Ամենուրեք վաճառեք դրանք: Թող դրանք աշնան տերևների նման տարածվեն: Այս աշխատանքը պետք է շարունակվի, և ոչ ոք չպետք է դրան խանգարի: Հոգիները կորչում են առանց Քրիստոսի: Նրանց տեղեկացրեք երկնային ամպերի վրա Նրա մոտալուտ գալուստի մասին: (Ռևյու ընդ Հերալդ, օգոստոսի 13, 1908):CMArm 28.2
Մեկը այնտեղ, ուր պետք է հարյուրը լինեն։ Ամենուրեք կարելի է հանդիպել Աստծո կորած գառներին, և նրանց օգնելու համար արվելիք գործն անտեսվում է: Ինձ տրված լույսն ունենալով’ ես գիտեմ, որ ուր որ պետք է հարյուր գրական ավետարանիչ լինի, միայն մեկն է աշխատում: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 315 [1900]):CMArm 28.3
Վստահություն հաջողության մեջ։ Գրական ավետարանիչները կարող են հսկայական և բարի գործ կատարել: Տերը մարդկանց օժտել է նրբանկատությամբ և ունակություններով: Հաջողություն կունենան նրանք, ովքեր Աստծուն փառավորելու համար են օգտագործում իրենց տրված տաղանդները, ովքեր կյանքում իրագործում են աստվածաշնչյան սկզբունքները: Մենք պետք է աշխատենք և աղոթենք’ մեր հույսը դնելով Նրա վրա, Ով երբեք հուսախաբ չի անի: (Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, 340 [1900]): CMArm 28.4