ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Յոթերորդ օրվա ադվենտիստները, օգտագործելով տպագիր խոսքը, հատուկ ջանասիրությամբ սկսեցին տարածել շաբաթի և երկրորդ գալստյանը վերաբերող լուրը’ արձագանքելով աստվածային հանձնարարությանը։ Իր ավետարանչական գործունեության ավելի քան հարյուր տարվա ընթացքում մեր հրատարակչական աշխատանքը եղել և մնում է հզոր միջոց’ երեք հրեշտակների լուրը ողջ աշխարհով տարածելու համար։CMArm 5.1
Էլեն Ուայթի գրիչը տարիներ շարունակ առաջնորդել և ոգեշնչել է մեզ գրականության հրատարակման և տարածման գործում: Այս խորհուրդներում կարևոր ճշմարտություններ պարունակող մեր գրքերի և այլ տպագիր նյութերի վաճառքն իր նշանակությամբ հավասարեցվում է ավետարանչական ծառայությանը, իսկ գրականությունը տարածողները համարվում են ավետարանական ծառայողներ։CMArm 5.2
1902 թվականին գրական ավետարանչությանը վերաբերող Էլեն Ուայթի գրվածքներից մի շարք արտահայտություններ ընդ-հանրացվել և տպագրվել են «Ձեռնարկ գրական ավետարանիչների համար” գրքում: Էլեն Ուայթի հետագա խորհուրդները, որ վե-րաբերում են մեր գրական ավետարանչությանը, մեծացրել են այդ հավաքածուի ծավալը, և 1920 թվականին լույս է տեսել «Գրական ավետարանչություն» գիրքը: Այսօր այդ փոքր գիրքը շատ լեզուներով է տպագրվում և մեծ պահանջարկ ունի։CMArm 5.3
Այս հրատարակման կազմակերպիչները ցանկացել են խու-սափել կրկնություններից, ինչպես նաև նյութը զետեղել են թեմատիկ կարգով և այնտեղ ներառել լրացուցիչ արտահայտություններ Էլեն Ուայթի առանձին գրքերից և ձեռագրերից:CMArm 5.4
Նրանց ջանքերի արդյունքում ի հայտ եկավ սույն բանաքա-ղությունը, որը պատրաստված է Էլեն Ուայթի կտակի համաձայն’ իր աշխատությունների հետմահու հրատարակման վերաբերյալ: Յուրաքանչյուր մեջբերման համար ծանոթագրություն է բերվումCMArm 5.5
գրվածքի կամ նրա առաջին հրատարակման տարեթվի նշումով:CMArm 6.1
Կազմողների կողմից տրամադրված ենթավերնագրերը օգնում են ընթերցողին’ գտնելու անհրաժեշտ արտահայտությունը: Յուրաքանչյուր թեմա ընդգծված է թավ տառատեսակով, իսկ մեջբերման մեջ ենթավերնագիրը նշելու համար շեղագիր է օգ-տագործվում: Բացառությամբ մի քանի կրկնվող արտահայտու-թյունների, այս նոր հրատարակումը իր մեջ ներառում է «Գրական ավետարանչության” ամբողջական հավաքածուն: Բոլոր ծանո-թագրությունները վերաբերում են սկզբնաղբյուրին, ոչ թե «Գրական ավետարանչություն» հավաքածուին, քանի որ դա ևս կազմվել է Էլեն Ուայթի մահից հետո:CMArm 6.2
Այս գրքում ընթերցողը կհանդիպի այնպիսի խոսքեր և արտա-հայտություններ, ինչպիսիք են’ «շրջիկ գործակատար», «գրական և ավետարանչական հասարակություն» և «գրական ավետարանության բաժնի ղեկավար”: Հենց նման խոսքեր ու բառակապակ-ցություններ են օգտագործվել Էլեն Ուայթի ժամանակներում: Կարծում ենք, որ դրանք ընթերցողի համար դժվարություն չեն առաջացնի:CMArm 6.3
Հրատարակիչները և Էլեն Ուայթի գրական ժառանգության Ֆոնդի հոգաբարձուները ի սրտե ցանկանում են, որ գրական ավետարանչության վերաբերյալ նոր ընդարձակ խմբագրությամբ տպագրված այս խորհուրդները խրատ և ոգեշնչման աղբյուր լինեն գրական ավետարանիչների համար և հարուստ ու արդյունավետ դարձնեն նրանց կատարած աշխատանքը’ հանուն մեր Արարչի:CMArm 6.4