Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 19—ԼՈՒՅՍ՝ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ

    լկստված զարմանալիորեն միակերպ է գործում երկրում դարեդար ընթացող ամեն մի մեծ բարեփոխման կամ կրոնական շարժման ժա-մանակ։ Նա մարդկանց հետ միշտ միևնույն սկզբունքներով է վարվում։ Ներկայիս կարևոր շարժումներն իրենց զուգահեռներն ունեն անցյալում, իսկ եկեղեցու անցյալ դարերի փորձառությունը շատ արժեքավոր դասեր է պարունակում մեր օրերի համար։GCA 313.1

    Ոչ մի ճշմարտություն այնքան հստակորեն ներկայացված չէ Աստվածաշնչում, որքան այն, որ Աստված է Իր Սուրբ Հոգով հատուկ կերպով ղեկավարում Իր ծառաներին երկրային մեծ շարժումների ժա-մանակ՝ փրկության մեծ գործն առաջ տանելու համար։ Մարդիկ գործիք են Աստծո ձեռքում, և Նա նրանց օգտագործում է Իր բարի ու գթառատ նպատակներն իրականացնելու համար։ Ամեն մեկն իր բաժինն ունի այդ գործում, յուրաքանչյուրին լույս է շնորհվում իր ժամանակի պահանջներին համապատասխան, որը բավարար է, որպեսզի նա կա-րողանա կատարել Աստծո տված գործը։ Բայց ոչ մի մարդ, որքան էլ պատվական լինի Երկնքի աչքերում, երբեք չի հասել փրկության մեծ ծրագրի լիարժեք հասկացողությանը կամ կատարելապես գնահատել Աստծո նպատակներն այդ գործում։ Մարդիկ լիովին չեն պատկերացնում, թե Աստված ինչեր կարող է անել իրենց վստահված գործի միջոցով, նրանք չեն հասկանում այն պատգամի խորությունը, որը հռչակում են Նրա անունով։GCA 313.2

    «Կարո՞ղ ես Աստծո խորհուրդը գտնել կամ Ամենակարողի էությանը հասնել»։ «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճա-նապարհներն իմ ճանապարհները չեն, ասում է [344] Տերը։ Այլ ինչպես որ երկինքը բարձր է երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից»։ «Ես եմ Աստված, և ուրիշը չկա, և ինձ պես մի ջոկը չկա, որ պատմում եմ վերջը սկզբից, և վաղուց այն, որ եղած չէ» (Հոբ 11.7, Եսայիա 55.8,9,46.9,10)։GCA 313.3

    Նույնիսկ մարգարեները, ովքեր Հոգուց հատուկ լուսավորությամբ են օժտվել, լիովին չեն ըմբռնել իրենց տրված հայտնությունների իմաստը։ Այն պիտի բացահայտվեր դարերի ընթացքում, երբ Աստծո ժողովուրդը գգար գրանցում եդած ցուցումների կարիքը։GCA 314.1

    Խոսելով փրկության մասին, որն ի լույս բերվեց ավետարանի մի-ջոցով, Պետրոսն ասում է. «Այն փրկության համար որոնեցին և քննեցին մարգարեները, որ մարգարեանում էին այն շնորհի մասին, որ լինելու էր ձեզանում։ Քննելով, թե որ և ինչպիսի ժամանակի համար էր գուշակում Քրիստոսի Հոգին, որ նրանցում էր՝ առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները է դրանից հետո լինելու փառքը։ Որոնց հայտնվեց, որ ոչ թե իրենց անձերին, այլ մեզ էին մատակարարում» (Ա Պետրոս 1.10-12)։GCA 314.2

    Թեև մարգարեներին տրված չէր ամբողջապես հասկանալ իրենց հայտնվածը, նրանք, սակայն, անկեղծորեն ձգտում էին ստանալ այն ամբողջ լույսը, որ Աստված բարեհաճել էր ցույց տալ նրանց։ Նրանք «որոնեցին և քննեցին», «... թե որ և ինչպիսի ժամանակի մասին էր գուշակում Քրիստոսի Հոգին, որ իրենց մեջ էր»։ Ի՜նչ դաս է սա քրիս-տոնեական դարաշրջանի Աստծո ժողովրդի համար։ Հանուն նրա բա-րօրության են այս մարգարեությունները տրվել Նրա ծառաներին։ Այդ նրանց «հայտնվեց, որ ոչ թե իրենց անձերի, այլ մեզ համար էին մա-տակարարում»։ Տեսեք Աստծո այս սուրբ այրերին, ովքեր «որոնեցին և քննեցին» իրենց տրված հայտնությունները դեռ աշխարհ չեկած սերունդների համար։ Համեմատեք նրանց սուրբ եռանդն այն ծույլ ան-հոգության հետ. որ վերջին դարերի քրիստոնյաները ցուցաբերում են երկնային այս պարգևի նկատմամբ։ Ի՜նչ հանդիմանություն է սա հեշ-տասեր ու աշխարհիկ քրիստոնյաների անտարբերությանը, ովքեր գոհ հայտարարում են, թե մարգարեությունները հնարավոր չէ հասկանալ։GCA 314.3

    Թեև մարդկանց սահմանափակ միտքն անկարող է [345] թափանցել Անսահմանի խորհարդների մեջ կամ մինչև վերջ ըմբռնել Նրա ծրագրերը, այդուհանդերձ, հաճախ նրանց որևէ վրիպումը կամ սխալն է պատճառը, որ նրանք այդքան աղոտ են հասկանում Երկնքի լուրը։ Երբեմն էլ ժողովրդի, և նույնիսկ Աստծո ծառաների միտքն այնպես է կուրանամ մարդկային կարծիքներով, ավանդույթներով ու կեղծ ուսմունքով, որ նրանք ի վիճակի են լինում միայն մասամբ ըմբռնել այն մեծ ճշմարտությունները, որոնք Նա բացսւհայտել է Իր խոսքում։ Հենց այդպես էր Քրիստոսի աշակերտների հետ, նույնիսկ երբ Փրկիչն անձամբ նրանց կողքին էր։ Նրանց միտքն այնպես էր ներծծվել Մեսիայի մասին համատարած պատկերացմամբ՝ որպես աշխարհային իշխանի, ով պիտի Իսրայելը բարձրացներ համաշխարհային կայսրության գահին, որ նրանք չէին կարողանում ըմբռնելՆրա տառապանքներն ու մահը կանխասող խոսքերի նշանակությունը։GCA 314.4

    Քրիստոսն Ինքն էր նրանց ուղարկել՝ հռչակելու, «ժամանակը կատարվել է, և Աստծո թագավորությունը մոտեցել է. ապաշխարեք և հավատացեք ավետարանին» (Մարկոս 1.15)։ Այս լուրը հիմնված էր Դանիելի 9-րդ գլխի մարգարեության վրա։ Վաթսունինը շաբաթները, հրեշտակի խոսքերով, պիտի ձգվեին մինչև «Մեսիա Իշխանը», և աշա-կերտները մեծ հույսերով ու խանդավառությամբ սպասում էին, որ Մե-սիայի թագավորությունը հաստատվեր Երուսաղեմում և տիրեր ամբողջ երկրին։GCA 315.1

    Նրանք քարոզում էին այն լուրը, որ Քրիստոսը վստահել էր իրենց, թեև ինք ներն էլ սխալ էին ընկալում դրա իմաստը։ Նրանց լուրը հիմնը— ված էր Դանիել 9.25-ի վրա, սակայն նրանք այդ նույն գլխի հաջորդ տեքստում չէին նկատում, որ Մեսիան պիտի դատապարտվի մահվան։ Ծնված օրից նրանց ներշնչել էին գափք երկրային կայսրության փառքի հույսը, և դա նրանց միտքը կուրացրել էր ինչպես մարգարեության, այնպես էլ Քրիստոսի խոսքերի հանդեպ։GCA 315.2

    Հրեա ազգին ուղղելով գթության հրավերը՝ նրանք իրենց պարտքը կատարեցին, և ապա, հենց այն պահին, երբ ակնկալում էին իրենց Տիրոջը տեսնել Դավթի գահին բարձրանալիս, նրանք տեսան, թե ինչպես Նրան բռնեցին՝ որպես հանցագործի, մտրակեցին, ծաղրեցին, դատապարտեցին և Գողգոթայի խաչը [346] բարձրացրին։ Ինչպիսի՜ հուսահատություն և տառապանք ապրեցին աշակերտներն այն օրերին, երբ իրենց Տերը քնած էր գերեզմանում։GCA 315.3

    Քրիստոսը եկել էր մարգարեությամբ կանխատեսված ճիշտ ժամա-նակին և ճիշտ ձևով։ Սուրբ Գրքի վկայությունը կատարվել էր Նրա ծառայության բոլոր մանրամասներով։ Նա քարոզել էր փրկության լուրը, և «Նրա խոսքը իշխանությամբ էր» (Ղուկաս 4.32)։ Նրա ունկնդիրներն իրենց սրտերում համոզվել էին, որ այն երկնքից է։ Աստված Իր Խոսքով և Հոգով հաստատել էր Իր Որդու աստվածային առաքելությունը։GCA 315.4

    Աշակերտներն առաջվա պես անհուն սիրով կառչել էին իրենց սիրելի Ուսուցչին, բայց նրանց միտքը մթագնած էր տարակուսանքով ու կասկածներով։ Իրենց վշտի մեջ նրանք չէին հիշում Քրիստոսի խոսքերն Իր չարչարանքի և մահվան մասին։ Եթե Հիսուս Նազովրեցին իրոք Մե-սիան լիներ, իրենք այդպես կհայտնվեի՞ն արդյոք վշտի և հիասթափության մեջ։ Ահա այն հարցը, որ կրծում էր նրանց հոգին, մինչ Փրկիչը ննջում էր գերեզմանում շաբաթ օրվա այն անհույս ժամերի ընթացքում, որ ընկած էին Նրա մահվան և հարության միջև։GCA 315.5

    Թեև տրտմության գիշերը խավարով էր պարուրել Հիսուսի այս հետևորդներին, նրանք թողնված չէին։ Մարգարեն ասում է. «Թեև խա-վարի մեջ նստեմ, Տերը ինձ լույս կլինի... Նա ինձ կհանի լույսը, որ նրա արդարությունը տեսնեմ»։ «Մութն էլ քեզ համար խավար չէ, գիշերն էլ ցերեկի պես լույս է, խավարն էլ լույսի պես է քեզ համար»։ Աստված ասել է. «Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար»։ «Եվ կույրերին պիտի ման ածեմ իրենց չգիտեցած ճանապարհով, նրանց չգիտեցած շավիղներով առաջնորդելու եմ նրանց, խավարը նրանց առաջին լույս եմ դարձնելու, դարուփոսերը՝ հավասար, այս բաները պիտի անեմ նրանց և նրանց պիտի չձգեմ» (Միքիա 7.8, 9, Սաղմոս 139.12, 112.4, Եսայիա 42.16)։GCA 316.1

    Լուրը, որն աշակերտները հռչակել էին Տիրոջ անունով, ճիշտ էր բոլոր մանրամասներով, և իրադարձությունները, որոնց այն մատնանշում էր, արդեն կատարվում էին։ «Ժամանակը լրացել է, և Աստծո արքայությունը մոտեցել է», ազդարարել [347] էին նրանք։ Հենց որ լրանար «ժա-մանակը»՝ Դանիել 9-ի վաթսունիննը շաբաթները, որոնք պիտի ձգվեին մինչև Մեսիան՝ «Օծյալը», Քրիստոսը Հորդանանում Հովհաննեսից մկրտվելուց հետո ընդունեց Հոգա, օծությանը։ Իսկ «Աստծո արքայու-թյունը»«, որն ըստ նրանց ազդաբարության՝ մոտեցել էր, հաստատվեց Քրիստոսի մահով։ Սա երկրային թագավորություն չէր, ինչպես նրանց սովորեցրել էին հավատալ, ոչ էլ այն ապագա հավիտենական արքայու-թյունն էր, որը հաստատվելու է, երբ «թագավորությունն ու իշխանությունը և բոլոր երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը պիտի տրվի Բարձրյալի սուրբերի ժողովրդին», դա այն «հավիտենական թա-գավորությունը» չէր, որտեղ «բոլոր իշխանությունները պիտի նրան ծառայեն ու հնազանդվեն» (Դանիել 7.27)։ Սուրբգրային «Աստծո թա-գավորություն» արտահայտությունը կարող է նշանակել և՛ շնորհի ար-քայություն, և՛ փառքի արքայություն։ Շնորհի թագավորության մասին հայտնում է Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված իր թղթում։ Քրիստոսին՝ «մեր տկարություններին կարեկից» գթասիրտ Բարեխոսին մատնացույց անելով՝ առաքյալն ասում է. «Ուրեմն, համարձակությամբ մոտենանք շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ընդունենք և շնորհ գանենք» (Եբրայեցիս 4.15,16)։ Շնորհի աթոռը ներկայացնում է շնորհի թագավորությանը, քանզի եթե գոյություն ունի գահ, ուրեմն կա նաև թագավորություն։ Իր առակներից շատերում Քրիստոսն օգտագործում է «երկնքի թագավորություն» արտահայտությունը, որ ենթադրում է աստվածային շնորհի ազդեցությունը մարդկանց սրտերի վրա։GCA 316.2

    Այդպես էլ փառքի աթոռը ներկայացնում է փառքի թագավորությունը, որի մասին հիշատակված է Փրկչի հետևյալ խոսքերում. «Երբ որ մարդի Որդին իր փառքով կգա, և ամեն սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառաց աթոռի վրա, և ամեն ազգերը կժողովվեն նրա առաջը» (Մատթեոս 25.31,32)։ Այս թագավորությունը դեռ ապագայում է. այն չի հաստատվելու մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։GCA 317.1

    Շնորհի թագավորությունը հիմնվեց մարդու մեղանչումից անմիջա-պես հետո, երբ ուժի մեջ մտավ մեղավոր ցեղի փրկության ծրագիրը։ Այն, Աստծո խոստման համաձայն, գոյության կոչվեց հատուկ նպատակով, և մարդիկ հավատի միջոցով կարող էին դառնալ դրա հպատակները։ Սակայն իրականում այն հաստատված չէր մինչև Քրիստոսի [348] մա-հը։ Նույնիսկ Իր երկրային առաքելությանն անցնելուց հետո էլ Փրկիչը, մարդկանց համառությունից ու ապերախտությունից հոգնած, կարող էր հրաժարվել Գողգոթայի զոհաբերությունից։ Գեթսեմանում տառապանքի բաժակը ցնցվում էր Նրա ձեռքին։ Նա անգամ այդ ժամանակ կարող էր սրբել Իր ճակատի արնախառն քրտինքը և մեղավոր ցեղին թողնել կորչելու իր անօրենության մեջ։ Եթե Նա այդպես վարվեր, ընկած մարդկության փրկագնումը կխափանվեր։ Բայց երբ Փրկիչն Իր կյանքը տալով՝ վերջին շնչում աղաղակեց «Կատարված է», այնժամ իրա-կանացավ փրկագնման ծրագիրը։ Վավերացվեց փրկության խոստումը, որ տրվել էր Եդեմում մեղավոր զույգին։ Շնորհի թագավորությունը, որ մինչ այդ գոյություն էր ունեցել Աստծո խոստումով, հաստատվեց։GCA 317.2

    Այսպիսով, Քրիստոսի մահը՝ հենց այն իրադարձությունը, որն աշակերտների համար իրենց հույսի վերջնական կործանումն էր, իրականում ընդմիշտ հաստատեց այն։ Թեև այն դաժան հիասթափություն բերեց նրանց, այնուամենայնիվ, դա զորեղ ապացույց էր, որ իրենց հավատը ճիշտ է։ Նրանց ոդբ ու վհատություն բերած իրադարձությունը հույսի դուռ բացեց Ադամի յուրաքանչյուր զավակի առջև, և դրանում է կենտրոնացած բոլոր դարերի Աստծո հավատարիմ զավակների ապագա կյանքն ու հավիտենական երջանկությունը։GCA 317.3

    Անսահման գթության նպատակներն իրենց իրականացումն էին գտնում նույնիսկ աշակերտների հիասթափության միջոցով։ Թեև նրանց սրտերը շահվել էին աստվածային շնորհով և Նրա ուսմունքի զորությամբ, ում նման «երբեք մի մարդ չի խոսել», Փրկչի հանդեպ նրանց սիրո մաքուր ոսկուն միաձուլված էր աշխարհիկ հպարտության ու եսա- սիրական ձգտումների ցածրորակ խառնուրդը։ Նույնիսկ Զատիկը տոնելիս՝ այն հանդիսավոր պահին, երբ նրանց Ուսուցիչն արդեն մտնում էր Գեթսեմանի խավարը, նրանց մեջ «վեճ եղավ, թե իրենցից ո՞վ պիտի մեծ համարվի» (Ղուկաս 22.24)։ Նրանք երագում էին գահի, թագի և փաոքի մասին, մինչդեռ նրանց սպասվում էր անարգանք, պարտեզի հոգեվարքը, դատարանի դահլիճը, Գողգոթայի խաչը։ Նրանց սրտի հպարտությունը և աշխարհային փառքի ծարավն էին, որ նրանց դրդեցին այդպես ամուր կառչել իրենց ժամանակվա կեղծ ուսմունքին և անուշադրաթյան մատնել Իր արքայության իրական բնույթր և Իր հոգեվարքն ու մահը մատնանշող Փրկչի խոսքերը։ Եվ այդ մոլորությունները հանգեցրին սուր, բայց անհրաժեշտ փորձության, ինչը թույլ տրվեց նրանց ուղղելու նպատակով։ Թեև աշակերտները սխալ էին ըմբռնել իրենց լուրի իմաստը և թերացել էին գիտակցել իրենց սպասվող հեռանկարները, բայցևայնպես, նրանք քարոզել էին Աստծուց տրված նախազգա շացո1 մը, և Տերը պարգևատրեց նրանց հավատն ու պատվեց նրանց հնազանդությունը։ Նրանց վստահվելու էր բոլոր ազգերին իրենց հարուցյալ Փրկչի փառավոր ավետարանը հռչակելու առաքելությունը։ Այս գործին նրանց պատրաստելու նպատակով հենց թույլ տրվեց փորձությունը, որը նրանց այդքան դառը թվաց:GCA 317.4

    Հարություն առնելուց հետո Հիսոան Իր աշակերտներին երևաց Էմմաուսի ճանապարհին, և «սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնաբանում էր նրանց այն ամենն, ինչ գրված էր իր մասին գրքերում» (Ղուկաս 24.27)։ Աշակերտների սրտերը հուզվեցին, նրանց հավատն արթնացավ։ Նրանք վերստին ծնվել էին «դեպի կենդանի հույսը», նախքան Հիսուսն Իրեն կհայտներ նրանց։ Նրա նպատակն էր՝ լուսավորել նրանց միտքը և նրանց հավատր հաստատել «մարգարեական հաստատ խոսքի» վրա։ Նա կամենում էր ճշմարտությունը խորապես արմատավորել նրանց հոգում, քանզի այն հաստատվում էր ոչ միայն Իր անձնական վկայությամբ, այլ նաև ծիսական օրենքի նախապատկերների ու ստվերների անհերքելի ապացույցներով ու Հին Կտակարանի մարգա-րեություններով։ Անհրաժեշտ էր, որ Քրիստոսի հետևորդների հավատը ողջամիտ փներ ոչ միայն իրենց համար, այլ որպեսզի նրանք կարո-ղանային Քրիստոսի գիտությունը տանել աշխարհին։ Եվ Հիսուսն աշա-կերտների ուշադրությունն ուղղեց դեպի «Մովսեսն ու մարգարեները»՝ իբրև ամենաառաջին քայլն այդ գործում։ Այսպիսին էր վկայությունը, որով հարուցյալ Փրկիչը փաստեց Հին Կտակարանի գրքերի արժեքա-վորությանն ու կարևորությունը։GCA 318.1

    Ինչպիսի՜ փոփոխություն տեղի ունեցավ աշակերտների սրտերում, երբ նրանք կրկին տեսան իրենց [350] Ուսուցչի սիրելի դեմքը (Ղուկաս 24.32) ։ Ավելի լիարժեք ու կատարյալ իմաստով, քան երբևէ նախկինում, նրանք գտան Նրան, «ում մասին գրեց Մհվսեսն օրենքում, և մար-գարեներն էլ»։ Անորոշությունը, վիշտն ու հուսահատությունը տեղի տվե-ցին լիակատար վստահությանը, անմշուշ հավատին։ Եվ զարմանալի չէ, որ Նրա համբարձումից հետո նրանք «միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն»։ Մարդիկ, տեղյակ լինելով միայն Փրկչի ամոթափ մահվան մասին, սպասում էին նրանց ղեմքերին թախծի, շվտթության ու պարտության արտահայտություն տեսնել, բայց փոխարենը տեսան ցնծություն և հաղթություն։ Ի՜նչ հրաշալի նախա-պատրաստություն անցան աշակերտներն իրենց սպասվող գործի համար։ Նրանք անցել էին ամենասուր փորձության միջով, որ հնարավոր էր կրել, և տեսել էին, թե ինչպես էր Աստծո խոսքը հաղթականորեն կատարվել, երբ մարդկային տեսանկյունից ամեն ինչ կորած էր թվում։ Սրանից հետո ի՞նչը կարող էր սասանել նրանց հավատը կամ հանգցնել նրանց սիրո կրակը։ Ամենախոր վշտի մեջ նրանք «հաստատուն մխիթարություն» ունեցան, մի հույս, որը «հաստատ և անշարժ խարսխի պես» էր նրանց հոգու համար (Եբրայեցիս 6.18,19)։ Նրանք ականատես էին եղել Աստծո իմաստությանն ու զորությանը և համոզվել, որ «ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկա բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրություն, ո՛չ էլ խորություն, և ո՛չ մի ուրիշ ստեղծված բան» չեն կարող բաժանել իրենց «Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է»։ «Այս բոլորի մեջ,— ասում են նրանք,— մենք ավելի քան հաղթող ենք Նրա միջոցով, ով սիրեց մեզ» (Հռոմեացիս 8.38,39,37)։ «Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետրոս 1.25) ։ Եվ «ո՞վ է, որ դատապարտի. Քրիստոսն է, որ մեռավ, և ավելին, որ հարություն, էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է» (Հռոմեացիս 8.34)։GCA 319.1

    Տերն ասում է. «Իմ ժողովուրդը պիտի չամաչի հավիտյան» (Հովել 2.26) ։ «Իրիկունը լաց է գալիս, իսկ առավոտը՝ ցնծություն» (Սաղմոս 30.5)։ Երբ հարության օրը աշակերտները հանդիպեցին Փրկչին, և նրանց սրտերը բորբոքվեցին իրենցում, երբ լսեցին Նրա խոսքերը, երբ նայեցին Նրա գլխին, ձեռքերին ու ոտքերին, որ խոցվել էին իրենց համար, երբ Իր համբարձումից առաջ Հիսուսը նրանց առաջնորդեց [351] մինչև Բեթանիա, և բարձրացնելով Իր ձեռքերը՝ օրհնեց ու պատվիրեց. «Գնացեք բոլոր աշխարհը և ավետարանը քարոզեցեք ամեն արա- րածի»՝ավելացնելով. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև աշխարհի վերջը» (Մարկոս 16.15, Մատթեոս 28.20)։ Երր Պենտեկոստեի օրը խոստացված Մխիթարիչը եկավ, և արվեց երկնային զորությունը, երբ հավատացյալների սրտերը թրթռացին իրենց համբարձված Տիրոջ ներ-կայության գիտակցումից, այն ժամանակ, թեև իրենք էլ Նրա նման պիտի անցնեին զոհաբերության ու նահատակության ուղիով, կփոխեի՞ն արդյոք Նրա շնորհի ավետարանի ծառայությունն ու «արդարության պսակը», որը ստանալու էին Նրա գալստյան ժամանակ, երկրային գահի փառքի հետ, որն իրենց վաղ աշակերտության հույսն էր։ Նա, ով «կարող է առատությամբ անել ավելին, քան այն ամենն, ինչ մենք խնդրում ենք և մտածում», Իր չարչարանքներին մասնակից դարձնելու հետ միասին նրանց մասնակից արեց նաև «բազում որդիներ փառքի մեջ առաջնորդելու» Իր ուրախությանը, անպատմելի մի ուրախություն, «հավիտենական փառքի մեծություն», որի հետ, Պողոսի խոսքերով, «մեր այժմյան թեթե նեղությունը» «արժանի չէ բաղդատվելու»։GCA 319.2

    Աշակերտների փորձառությունը, որ «արքայության ավետարանը» հռչակեցին Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, Նրա երկրորդ գալստյան լուրը քարոզողների փորձառության նախապատկերն է։ Ինչ-պես աշակերտները դուրս եկան՝ քարոզելով, որ «ժամանակը լրացել է, և մոտեցել է Աստծո արքայությունը», այնպես էլ Միլլերն ու նրա հա-մախոհները հռչակեցին, որ Աստվածաշնչի ամենաերկար ու վերջին մարգարեական ժամանակահատվածը մոտ է իր ավարտին, որ մոտեցել է դատաստանի ժամի, և գալիս է հավիտենական թագավորությունը։ Ժամանակին վերաբերող աշակերտների քարոզը հիմնված էր Դանիելի 9-ի յոթանասուն շաբաթների վրա։ Իսկ Միլլերի և նրա գործակիցների լուրն ազդարարում է Դանիել 8.14-ի 2300 օրերի ավարտը, որոնց մասն էին կազմում յոթանասուն շաբաթները։ Երկու լուրերի քարոզչությունն էլ հիմնված էր միևնույն մարգարեական մեծ ժամանակաշրջանի տարբեր մասերի իրականացման վրա։GCA 320.1

    Առաջին աշակերտների պես Ուիլյամ Միլլերն ու նրա գործակիցներն էլ ամբողջությամբ չէին հասկանում իրենց հռչակած պատգամի իմաստը։ Վաղուց եկեղեցում հաստատված [352] մոլորությունները նրանց խանգարում էին ճիշտ մեկնաբանել մարգարեության կարևորագույն կե-տը։ Ու թեև նրանք հռչակեցին լուրը, որ Աստված նրանց ավել էր՝ հռչա-կելու աշխարհին, սակայն նրա իմաստը սխալ հասկանալու պատճառով նրանք հիասթափություն ապրեցին։GCA 320.2

    Բացատրելով Դանիել 8.14-ը՝ «Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն-առավոտ, և սրբարանը պիտի արդարանա», Միլլերն, ինչպես արդեն նշվեց, առաջնորդվում էր այն ընդունված կարծիքով, թե սրբարանը երկիրն է, և հավատում էր, որ սրբարանի մաքրումը խորհրդանշում է երկրի մաքրումը կրակով՝ Տիրոջ գալստյան ժամանակ։ Ուստի երբ հայտ-նաբերեց, որ 2300 օրերի վերջը որոշակիորեն կանխասված է, նա եզրա-կացրեց, թե հենց այդ ժամանակ էլկփնի երկրորդ գալուստը։ Նրա սխալը սրբարանի վերաբերյալ ընդունված պատկերացման հետևանքն էր։GCA 320.3

    Խորհրդանշական համակարգում, որը Քրիստոսի զոհաբերության և քահանայության ստվերն էր, սրբարանի մաքրումը վերջին գործողությունն էր, որով քահանայապետն ավարտում էր ծառայության տարեկան շրջանը։ Դա քավության եզրափակիչ գործն էր՝ մեղքի ջնջումը կամ հե-ռացումն Իսրայելից։ Այն խորհրդանշում էր մեր Քահանայապետի երկ-նային ծառայության վերջին վտւլը, երբ հեռացվում կամ ջնջվում են Նրա ժողովրդի մեղքերը, որոնք արձանագրված են երկնային գրքերում։ Այս ծառայությունը ներառում է դատական նախաքննություն, և անմիջապես նախորդում է Քրիստոսի գալստյանը երկնքի ամպերով՝ զորությամբ և մեծ փառքով, քանզի երբ Նա գա, յուրաքանչյուրի ճակատագիրը վճռված կլինի։ Հիսուսն ասում է. «Իմ վարձն ինձ հետ է, որ ամեն մեկին հատուցեմ՝ ինչպես իր գործը կլինի» (Հայտնություն 22.12)։ Երկրորդ գալստյանն անմիջապես նախորդող այս դատաքննությունն է հենց, որ հռչակվում է Հայտնություն 14.7-ում՝ առաջին հրեշտակի պատգամով. «Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկավ»։GCA 321.1

    Այս նախազգուշացումն ազդարարողները ճիշտ ժամանակին հայտնեցին ճշմարիտ լուրը։ Բայց ինչպես առաջին աշակերտները, հիմնվելով Դանիելի 9-րդ գլխի վրա, հռչակեցին՝ «ժամանակը լրացել է, և մոտեցել է Աստծո արքայությունը»՝ [353] չնկատելով, սակայն, որ նույն այդ տեքստում ասվում է նաև Մեսիայի մահվան մասին, այնպես էլ Միլլերն ու նրա համախոհները, հռչակելով Դանիել 8.14-ի և Հայտնության 14.7-ի վրա հիմնված պատգամը, չկարողացան տեսնել, որ Հայտնություն 14-րդ գլխում կան նաև այլ լուրեր, որոնք նույնպես պիտի ազդարարվեին նախքան Տիրոջ գալուստը։ Ինչպես աշակերտները սխալվեցին այն թագավորության հարցում, որը պետք է հաստատվեր յոթանասուն շաբաթների վերջում, այնպես էլ ադվենտիստները սխալվեցին այն իրադարձության հարցում, որը տեղի էր ունենալու 2300 օրերից հետո։ Երկու դեպքում էլ ընդունված մոլորությանը հետևելը կամ, ավելի շուտ, կառչելն էր, որ կուրացրեց միտքը ճշմարտության հանդեպ։ Երկու խմբերն էլ Աստծո կւսմրր կատարեցին՝ մարդկանց հայտնելով Տիրոջ լուրը, և երկուսն էլ իրենց իսկ լուրը սխալ հասկանալու պատճառով հիասթափություն ապրեցին։GCA 321.2

    Բայցևայնպես, Աստված Իր բարի նպատակն իրագործեց՝ թույլ տալով, որ դատաստանի նախազգուշացումը տրվի հենց այդ կերպ։ Մեծ օրը մոտ էր, և Նրա նախախնամությամբ մարդիկ ենթարկվեցին որոշված ժամանակի փորձությանը, որպեսզի տեսնեին, թե ինչ կար իրենց սրտերում։ Լուրը նախատեսված էր եկեղեցին փորձելու և մաքրագործելու համար։ Նրանց պիտի ցույց տրվեր, թե ինչն են իրենք սիրում՝ աշխա՞րհը, թե՞ Քրիստոսին և երկինքը։ Իրենց ասելով՝ նրանք սիրում էին Փրկչին, հիմա պետք էր ապացուցել այդ սերը։ Պատրա՞ստ էին արդյոք թողնել իրենց աշխարհային հույսերն ու փառասիրությունը և ցնծագին ողջունել իրենց Տիրոջ գալուստը։ Լուրը պետք է ընդունակ դարձներ նրանց՝ տեսնելու իրենց իրական հոգևոր վիճակը։ Այն գթասրտորեն ուղարկվեց, որպեսզի արթնացներ նրանց՝ մղելով փնտրելու Տիրոջը ապաշխարությամբ և խոնարհությամբ։GCA 322.1

    Հիասթափությունը, որը թեև նրանց կողմից լուրը սխալ ըմբռնելու հետևանք էր, նույնպես պիտի ծառայեր ի բարին։ Այն պիտի քններ նրանց սրտերը, ովքեր կարծում էին, թե ընդունել են նախազգուշացումը։ Իրենց խոր հիասթափության մեջ կթողնեի՞ն արդյոք նրանք իրենց փորձառությունը՝ կորցնելով վստահությունն Աստծո խոսքի հանդեպ։ Թե՞ նրանք աղոթքով ու [354] խոնարհությամբ կվարձեին պարզել, թե որտեղ են թերացել հասկանալու մարգարեության նշանակությունը։ Նրանցից քանի՞սն են դրդված եղել վախից կամ պահի ազդեցությունից ու պոռթկումից։ Քանի՞սն էին երկմիտ ու անհավատ։ Հազարավորները ցույց էին տալիս, թե փափագում են Տիրոջ գալուստը։ Ենթարկվելով աշխարհի ծաղրանքին ու նախատինքին, հետաձգման ու հիասթափության վտրձությանը՝ կուրանա՞ն արդյոք նրանք իրենց հավատը։ Անմիջապես չհասկանալով Աստծո ծրագրերն իրենց նկատմամբ՝ կթողնե՞ն նրանք Նրա Խոսքի պարզագույն վկայությունները։GCA 322.2

    Այս փորձությունն ի հայտ կբերեր նրանց վճռականությունը, ովքեր անկեղծ հավատով հետևել էին Աստծո խոսքի և Հոգու ուսմունքին։ Ուրիշ ոչ մի փորձառություն ցույց չէր տա նրանց մարդկային տեսությունները և մեկնաբանություններն ընդունելու վտանգը՝ Աստվածաշունչը իր իսկ մեկնաբանը դարձնելու փոխարեն։ Հավատի զավակների համար շփոթությունն ու վիշտը, որ իրենց իսկ սխալմունքի հետևանքն էին, անհրաժեշտ ուղղումներ կբերեին։ Դա նրանց կդրդեր ավելի խորն ուսումնասիրելու մարգարեական խոսքը։ Նրանք կսովորեին ավելի զգուշորեն քննել իրենց հավատի հիմքը և մերժել ամեն բան, ինչը, որքան էլ լայնորեն ընդունված լինի քրիստոնեական աշխարհում, հիմնված չէր ճշմարտության Խոսքի վրա։GCA 322.3

    Այն, ինչը փորձության ժամին մութ էր թվում իրենց հասկացողությա-նը, հետագայում կպարզվեր այս հավատացյալներին, ինչպես եղավ առաջին աշակերտների հետ։ Տեսնելով «Տիրոջ վախճանը»՝ նրանք կհաս-կանային, որ չնայած փորձությունն իրենց սխալների հետևանքն էր, Նրա սիրառատ նպատակներն իրենց հանդեպ անշեղորեն կատարվում էին։ Անձնական օրհնյալ փորձառությամբ նրանք կսովորեին, որ Նա «բազ-մագութ է և ողորմած», որ Նրա «բոլոր ճանապարհները տրտմություն և ճշմարտություն են Նրա ուխտն ու վկայությունը պահողների համար»։GCA 323.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents