Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 29—ՉԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ

    Մեղքի ծագումն ու դրա գոյության պատճառը շատերին տարակուսանքի մեջ են գցում։ Տեսնելով տիրող չարիքն իր սոսկալի հետևանքներով՝ աղետներով ու ավերածությամբ, նրանց մեջ հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է այս ամենը գոյություն ունենալ Մեկի գերիշխանության ներքո, ով անսահման է իմաստությամբ, զորությամբ ու սիրով։ Սա մի գաղտնիք է, որը նրանք անկարող են բացատրել։ Անորոշության ու կասկածների մեջ՝ նրանք չեն տեսնում այն ճշմարտությունները, որոնք հստակորեն բացահայտված են Աստծո խոսքում և անհրաժեշտ են փրկության համար։ Ոմանք մեղքի գոյության վերաբերյալ իրենց որոնումներում ջանում են թափանցել այն հարցերի մեջ, որոնք Աստված երբեք չի բացահայտել, և պատասխան չգտնելով, հակված կասկածելու և առարկելու՝ նրանք արդարացնում են Սուրբ Գրքի իրենց մերժումը։ Մյուսներն էլ չեն կարողանում ինչպես հարկն է հասկանալ չարի ծագման մեծ խնդիրը, քանի որ ավանդույթն ու սխալ մեկնաբանությունն աղավաղել են Աստծո բնավորության, Նրա կառավարման բնույթի և մեղքի հանդեպ Նրա վերաբերմունքի մասին Աստվածաշնչի ուսմունքը։GCA 447.1

    Հնարավոր չէ այնպես բացատրել մեղքի ծագումը, որ պարզվի նրա գոյության պատճառը։ Սակայն ինչպես մեղքի ծագման, այնպես Էլ նրա վերջնական բնաջնջման խնդրի վերաբերյալ կարելի է բավարար գի-տություն ձեռք բերել, որպեսգի բացահայտվի մեղքի հանդեպ Աստծո վերաբերմունքի ողջ արդարացիությունն ու գթասրտությունը։ Ոչինչ այն-քան պարզորոշ բացատրված [493] չէ Սուրբ Գրքում, որքան այն, որ Աստված ոչ մի կերպ պատասխանատու չէ մեղքի ծագման համար, որ Նա քմահաճորեն չի հեռացրել Իր շնորհը, չի եղել որևէ թերություն Նրա կառավարման մեջ, որ ապստամբության առիթ ստեղծեր։ Մեղքը անկոչ հյուր է, որի ներկայությունը հնարավոր չէ բացատրել։ Այն խորհրդավոր է, անբացատրելի։ Արդարացնել մեղքը՝ նշանակում է պաշտպանել այն։ Եթե դրա համար արդարացում գտնվեր կամ հնարավոր լիներ ցույց տալ դրա գոյության պատճառը, ապա այն կդադարեր մեղք փնելուց։ Մեղքի միակ սահմանումը տրված է մեզ Աստծո խոսքում, այն «անօրենություն» է։ Դա մի սկզբունք է՝ հակառակ սիրո մեծ օրենքին, որն աստվածային կառավարության հիմքն է։GCA 447.2

    Նախքան չարի ծագումը ամբողջ տիեզերքում խաղաղություն և ուրախություն էր տիրում։ Ամեն ինչ կատարելապես ներդաշնակ էր Արարչի կամքին։ Սերն Աստծո հանդեպ գերիշխող էր, սերն իրար հան-դեպ՝ անկողմնակալ։ Քրիստոսը՝ Բանը, Աստծո Միածինը, որ մեկ էր հավերժական Հոր հետ՝ մեկ Իր բնությամբ, բնավորությամբ ու նպա-տակներով, միակն էր ողջ տիեզերքում, ով կարող էր իմանալ Աստծո բոլոր խորհուրդներն ու մտահղացումները։ Քրիստոսի միջոցով էր Հայրը ստեղծել երկնային բոլոր էակներին։ «Նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է և երկրի վրա... թե՛ գահեր, թե՛ տիրություններ, թե պե-տություններ, թե իշխանություններ» (Կողոսացիս 1.16), և ամբողջ երկինքը հնազանդ էր Քրիստոսին, ինչպես Հորը։GCA 448.1

    Սիրո օրենքը Աստծո կառավարության հիմքն էր, և ստեղծված բոլոր էակների երջանկությունը կախված էր այդ օրենքի մեծ սկըզ— բունքներին կատարելապես հնազանդվելուց։ Աստված Իր բոլոր արարածներից կամենում է սիրո ծառայության՝ պատկառանք, որը բխում է Իր բնավորության ճիշտ ըմբռնումից։ Նրան հսւճեփ չէ բոնի հավա-տարմությունը, և Նա բոլորին կամքի ազատություն է շնորհում, որպեսզի հոժարությամբ ծառայեն Իրեն։GCA 448.2

    Սակայն գտնվեց մեկր, ով որոշեց չարաշահել այդ ազատությունը։ Մեղքը ծագեց նրա մեջ, ում Աստված, Քրիստոսից հետո, ամենքից ավելի էր պատվել և ով իր զորությամբ ու փառքով ամենաբարձրն էր երկ-նաբնակների մեջ։ Նախքան իր անկումը՝ Արուսյակն [494] առաջինն էր ծածկող քերովբեների մեջ՝ սուրբ և անարատ։ «Այսպես է ասում Տեր Եհովան. դու կատարելության կնիքն ես՝ լի իմաստությամբ, և գեղեցկությամբ կատարյալ։ Եդեմում՝ Աստծո դրախտում էիր, բոլոր թանկագին քարերը քո ծածկոցն էին... Դու մի օծված քերովբե էիր ծածկող, և ես քեզ շինեցի։ Աստծո սուրբ սարի վրա էիր, կրակի քարերի մեջ էիր ման գալիս։ Դու կատարյալ էիր քո ճանապարհներում քո ստեղծված օրից, մինչև որ քեզանում անօրենություն գտնվեց» (Եզեկիել28.12-18)։GCA 448.3

    Արուսյակը կարող էր շարունակել վայելել Աստծո բարեհաճությունը, հրեշտակների ողջ զորքի սերն ու հարգանքը՝ իր վսեմ ուժերն օգտա-գործելով ի օրհնություն այլոց և ի փառս իր Արարչի։ Բայց մարգարեն ասում է. «Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությունից, դու ապականեցիր քո իմաստությունը քո գեղեցկության պատճառով» (Եզեկիել28.17)։ Արու-սյակն աստիճանաբար սկսեց ինքնամեծարման ցանկություն փայփայել։ «Դու քո սիրտը Աստծո սրտի նման շինեցիր»։ «Ինքդ ասել էիր քո սրտում... Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ ժողովի սարի վրա... Վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա և Բարձրյալին կնմանվեմ» (Եզեկիել 28.6, Եսայիա 14.13,14)։ Ստեղծվածների գերագույն սերն ու նվիրվածությունը Աստծուն ուղղելու փոխարեն՝ Արուսյակը կամեցավ ինքը շահել նրանց ծառայությունն ու երկրպագությունը։ Փափագելով ձեռք բերել այն պատիվը, որով Հայրն օժտել էր Իր Որդուն, հրեշտակների այս իշխանը ձգտեց տիրանալ այն իշխանությանը, որը բացառապես Քրիստոսի մենաշնորհն էր։GCA 448.4

    Ամբողջ երկինքը ցնծությամբ էր արտացոլում Արարչի փառքը և գովաբանում Նրան։ Եվ քանի դեռ Աստծուն այսպես պատվում էին, ամենուրեք խաղաղություն ու բերկրանք էր տիրում։ Բայց ահա մի կեղծ հնչյուն խախտեց տիեզերքի ներդաշնակությունը։ «Ես»—ի մեծարումն ու ինքնածառայությունը, հակառակ Աստծո ծրագրի, չար կանխազգա-ցումներ առաջացրին նրանց մտքում, ում համար Աստծո փառքը վեր էր ամեն ինչից։ Երկնային իտրհուրդներում Արուսյակին խնդրում էին կանգ առնել։ Աստծո Որդին ներկայացրեց նրան Արարչի մեծությունը, բարությունն ու արդարությունը և Նրա օրենքի սրբազան ու անփովախ բնույթը։ Աստված Ինքն էր սահմանել երկնքի կարգը, [495] և խախտելով այն՝ Արուսյակը կանարգեր Իր Արարչին և կկործաներ ինքն իրեն։ Բայց նախազգուշացումը՝ տրված անսահման սիրով ու գթասրտությամբ, միայն դիմադրություն առաջացրեց։ Արուսյակը թույլ տվեց, որ նախանձը Քրիստոսի հանդեպ հաղթի իրեն, և ավելի վճռական դարձավ։GCA 449.1

    Իր փառքից հպարտացած՝ նա փափագեց գերիշխանության։ Արուսյակին շնորհված բարձր պատիվները չգնահատվեցին որպես Աստծո պարգև և երախտագիտություն չառաջացրին Արարչի հանդեպ։ Նա հպարտացավ իր փառքից ու դիրքից և կամեցավ Աստծուն հավասար լինել։ Նա սիրված ու հարգված էր երկնային զորքի կողմից։ Հրեշտակները հաճույքով էին կատարում նրա հրամանները, և նա բարձր էր ամենքից իմաստությամբ ու փառքով։ Բայց Աստծո Որդին էր երկնքի ճանաչված Գերիշխանը՝ իշխանությամբ ու զորությամբ հավասար Հորը։ Քրիստոսը մասնակցում էր Աստծո բոլոր խորհուրդներին, մինչդեռ Արուսյակին թույլ չէր տրվում թափանցել աստվածային մտահղացումների մեջ։ «Ինչո՞ւ պետք է Քրիստոսը,—մտածում էր այս հզոր հրեշտակը,—Արուսյակից ավելի գերազանց պատվի արժանանա»։GCA 449.2

    Լքելով իր տեղը Աստծո անմիջական ներկայության մեջ՝ Արուսյակը գնաց հրեշտակներին փոխանցելու խռովության իր ոգին։ Գործելով խորհրդավոր գաղտնիությամբ և միառժամանակ թաքցնելով իր իսկական նպատակը Աստծո հանդեպ պատկառանքի քողի տակ՝ նա փորձեց դժգոհություն առաջացնել այն օրենքների նկատմամբ, որոնցով ղեկավարվում էին երկնային էակները՝ շշնջալով, թե դրանք անհիմն սահմանափակումներ են։ Քանի որ հրեշտակներն էությամբ սուրբ են, պնդում էր նա, ուստի պետք է հնազանդվեն իրենց սեփական կամքի թելադրանքին։ Նա ջանում էր կարեկցանք առաջացնել իր նկատմամբ՝ ասելով, որ Աստված անարդար էր վարվել իր հետ՝ Քրիստոսին շնորհելով գերագույն պատիվը։ Նա ասում էր, թե ավելի մեծ իշխանության ու պատվի ձգտելով՝ ինրը ոչ թե նպատակ ունի ինքնամեծարման, այլ փոր-ձում է ազատություն ձեռք բերել երկնքի բոլոր բնակիչների համար, որ-պեսզի նրանք հասնեն գոյության ավելի բարձր մակարդակի։GCA 450.1

    Աստված Իր մեծ ողորմությամբ երկար հանդուրժեց Արուսյակին։ Նա իր բարձր դիրքից չզրկվեց անմիջապես, երբ նոր էր սկսել փայփայել դժգոհության ոգին, ոչ էլ նույնիսկ այն ժամանակ, երբ սկսեց [496] իր կեղծ պահանջները ներկայացնել հավատարիմ հրեշտակներին։ Նա դեռ երկար ժամանակ մնաց երկնքում։ Նորից ու նորից նրան ներում առաջարկվեց՝ ապաշխարության և հնազանդության պայմանով։ Միայն անսահման սերն ու իմաստությունը կարող էին նման ջանքեր գործադրել նրան իր սխափ մեջ համոզելու համար։ Երկինքը նախկինում երբեք չէր իմացել, թե ինչ է դժգոհությանը։ Արուսյակն ինքն էլ սկզբում չէր տեսնում, թե ուր կհասնի, չէր հասկանում իր զգացմունքների իրական բնույթը։ Բայց երբ պարզվեց, որ նրա դժգոհությունն անհիմն է, Արուսյակը համոզվեց, որ ինքը սխալ էր, որ աստվածային պահանջներն արդար էին, և որ ինքը պետք է խոստովանի դա ողջ երկնքի առաջ։ Եթե նա այսպես վարվեր, ապա կարող էր փրկել ինքն իրեն և շատ հրեշտակների։ Այդ ժամանակ նա դեռ որոշ չավտվ հավատարիմ էր Աստծուն։ Թեև նա լքել էր ծածկող քե-րովբեի իր դիրքը, սակայն, եթե կամենար վերադառնալ Աստծուն՝ ճանա-չելով Արարչի իմաստությունը, և բավարարվեր Աստծո մեծ ծրագրում իրեն հատկացված տեղով, ապա կարող էր վերականգնել իր իրավունք-ները։ Բայց հպարտությանը թույլ չտվեց նրան հնազանդվել։ Համառորեն պաշտպանելով իր կարծիքը՝ նա պնդեց, որ ապաշխարության կարիք չունի, և վերջնականապես վճռեց ապստամբել իր Ստեղծողի դեմ։GCA 450.2

    Իրեն ենթակա հրեշտակների կարեկցանքը շահելու համար նա սկսեց իր հանճարեղ մտքի ողջ կարողությամբ մոլորեցնել նրանց։ Նույնիսկ այն փաստը, որ Քրիստոսը նախազգուշացրել և խորհուրդ էր տվել նրան, խեղաթյուրվեց՝ հօգուտ նրա դավաճանական ծրագրերի։ Նրանց, ովքեր հատկապես սիրում ու վստահում էին իրեն, սատանան ներկայացրեց, թե իր հետ անարդար են վարվել, իր իրավունքը չեն հարգել և սահմանափակել են իր ազատությունը։ Քրիստոսի խոսքերի աղավաղումից նա անցավ զրպարտության և ուղղակի կեղծիքի՝ մեղադրելով Աստծո Որդուն երկնքի բնակիչների առաջ իրեն ստորացնելու մտադրության մեջ։ Նա փորձեց կեղծել նաև իր տարաձայնությունը հավատարիմ հրեշտակների հետ։ Բոլորին, ում չկարողացավ գայթակղեցնել և ամբողջապես իր կողմը գրավել, նա մեղադրեց երկնային էակների շահերի նկատմամբ անտարբերության մեջ։ Հենց այն բանում, ինչ ինքն էր անում, նա մեղադրեց [497] նրանց, ովքեր հավատարիմ էին Աստծուն։ Եվ իր հանդեպ Աստծո անարդարությունը հաստատելու համար նա կեղծ լույսի տակ ներկայացրեց Արարչի խոսքերն ու գործողությունները։ Նրա քաղաքականությունն էր՝ խճճված փաստարկներով ապակողմնորոշել հրեշտակներին Աստծո նպատակների վերաբերյալ։ Այն ամենն, ինչ շատ հստակ էր, նա մշուշով էր պատում, և վարպետորեն կեղծելով՝ կասկածի էր ենթարկում Յահվեի ամենապարզ որոշումները։ Նրա բարձր դիրքը, որն այդքան սերտորեն կապված էր աստվածային կառավարման հետ, ավելի ծանրակշիռ էր դարձնում նրա խոսքերը, և շատերը ստիպված միացան նրա ապստամբությանը Երկնքի հեղինակության դեմ։GCA 450.3

    Աստված Իր իմաստությամբ սատանային թույլ տվեց առաջ տանելու իր գործը, մինչև որ դժգոհությունը վերաճեց գործուն ապստամբության։ Անհրաժեշտ էր, որ նրա ծրագրերն ամբողջովին զարգանային, որպեսզի բոլորը տեսնեին դրանց իրական բնույթն ու ուղղվածությունը։ Արուսյակը՝ որպես օծված քերովբե, խիստ մեծարված էր ու սիրված երկնային էակների կողմից, և նրա ազդեցությունը հզոր էր նրանց վրա։ Աստծո կառավարությունը ներառում էր ոչ միայն երկնքի բնակիչներին, այլ նաև Նրա ստեղծած բոլոր աշխարհները, և սատանան մտածեց, որ եթե կա-րողանա ապստամբության մեջ ներքաշել երկնային հրեշտակներին, ապա մյուս աշխարհները ես կմիանան իրեն։ Նա իր տեսակետները ներկայացնում էր վարպետությամբ՝ դիմելով խորամանկության ու նեն-գության։ Նրա խաբեության ուժը շատ մեծ էր, և թաքցնելով իր կեղծիքը՝ նա հաջողության էր հասնում։ Նույնիսկ հավատարիմ հրեշտակներն ամ-բողջությամբ չկարողացան ըմբռնել նրա բնավորությունը և չտեսան, թե ուր է տանում նրա ընթացքը։GCA 451.1

    Սատանան այնքան մեծարված էր, և նրա բոլոր քայլերն այնքան խորհդավոր էին, որ հրեշտակներին դժվար էր բացահայտել նրա գործունեության իրական բնույթը։ Մինչև լիովին չզարգանար, մեղքը չարիք չէր թվա։ Աստծո տիեզերքում մինչ այդ ոչ մի նման բան չէր եղել, և սուրբ էակները պատկերացում անգամ չունեին դրա մահաբեր բնույթի մասին։ Նրանք անկարող էին տեսնել աստվածային օրենքը մերժելու զարհուրելի հետևանքները։ Սկզբում սատանան իր դիտավորությունները թաքցնում էր Աստծո հանդեպ հավատարմության քողի տակ։ Նա պնդում էր, թե ամեն ինչ անում է Աստծո պատվի, Նրա կառավարման կայունության ու բոլոր երկնաբնակների [498] բարեկեցության համար։ Դժգոհություն սերմանելով իրեն ենթակա հրեշտակների մտքում՝ նա միաժամանակ ճարպկորեն ձևացնում էր, թե ջանում է վերացնել այն։ Պնդելով, որ Աստծո կառավարման կարգն ու օրենքները պետք է փոխվեն, նա ձևացնում էր, թե դա անհրաժեշտ է երկնքի ներդաշնակությունը պահպանելու համար։GCA 451.2

    Մեղքի դեմ իր պայքարում Աստված կարող էր դիմել միայն արդարության և ճշմարտության։ Իսկ սատանան օգտագործում էր այն, ինչ Աստված չէր կարող՝ շողոքորթաթյուն և խաբեություն։ Նա փորձեց կեղծել Աստծո խոսքը և հրեշտակներին սխալ ներկայացրեց Նրա կառավարման ծրագիրը՝ պնդեւով, թե Աստված անարդար էր՝ օրենքներ և կանոններ բարդելով երկնքի բնակիչների վրա, թե Իր ստեղծածներից պահանջելով հնազանդություն՝ Նա պարզապես ձգտում էր ինքնամեծարման։ Այդ իսկ պատճառով երկնքի բնակիչներին, ինչպես նաև բոլոր աշխարհներին պետք է ցույց տրվեր, որ Աստծո կառավարությունն արդար էր, Նրա օրենքը՝ կատարյալ։ Իսկ սատանան ձևացնում էր, թե այդ ինքն է ձգտում նպաստել տիեզերքի բարօրությանը։ Բոլորը պետք է հասկանային զավթիչի իսկական բնավորությունն ու նրա իրական նպատակը։ Նրան պիտի ժամանակ տրվեր՝ բացահայտելու իր էությունն իր ամբարիշտ գործերով։GCA 452.1

    Խռովության մեջ, որը հենց ինքն էր հրահրել երկնքում, սատանան մեղադրեց Աստծո օրենքն ու կառավարությունը։ Նա հայտարարեց, թե ամբողջ չարիքն Աստծո ղեկավարության հետևանքն է, իսկ ինքն ուզում է կատարելագործել Յահվեի օրենքները։ Ուստի անհրաժեշտ էր, որ նա բացսւհայտեր իր պահանջների բնույթը և ցույց տար աստվածային օրենքի մեջ իր առաջարկած փոփոխությունների ընթացքը։ Նրան պետք է դատապարտեր իր իսկ արարքը։ Սատանան հենց սկզբից պնդել էր, թե չի ապստամբում, դրա համար էլ ամբողջ տիեզերքը պիտի տեսներ խաբեբայի դիմակը։GCA 452.2

    Նույնիսկ երբ որոշվեց, որ նա այլևս չի կարող մնալ երկնքում, Անսահման Իմաստությունը չոչնչացրեց նրան։ Քանի որ Աստծուն ընդու-նելի է միայն սիրո ծառայությունը, Նրա բոլոր արարածների հավատար-մությունը պետք է հիմնվի այն համոզման վրա, որ Նա արդարադատ ու գթասիրտ է։ Երկնքի և մյուս աշխարհների բնակիչները, պատրաստ չլինելով ըմբռնել մեղքի բնույթն ու հետևանքները, չէին կարող հասկանալ Աստծո արդարությունն ու [499] գթասրտությունը, եթե Նա այդ ժամանակ կործաներ սատանային։ Եթե նա անմիջապես բնաջնջվեր, նրանք Աստծուն կծառայեին ավելի շուտ վախից, քան սիրուց։ Խաբեբայի ազդեցությունն ամբողջությամբ չէր վերանա, ոչ էլ կչքանար ապստամբու-թյան ոգին։ Պետք է թույլ տրվեր, որ չարիքը հասունանա։ Հանուն տիեզերքի բարօրության՝ անվախճան դարերի ընթացքում սատանան պետք է լիովին զարգացներ իր սկզբունքները, որպեսզի ստեղծված բոլոր էակներն իրական լույսի տակ տեսնեին նրա մեղադրանքներն աստվածա-յին կառավարման դեմ և Աստծո արդարադատությունն ու տրտմությունը, ինչպես նաև Նրա օրենքի անփոփոխելիությանը առհավետ կասկածից դուրս մնային։GCA 453.1

    Սատանայի ապստամբությունը պետք է դաս և հավիտենական վկայություն լիներ տիեզերքի համար մեղքի էության ու նրա զարհուրելի հետևանքների մասին գալիք բոլոր դարերի ընթացքում։ Սատանայի կառավարությունն ու դրա ազդեցությունը թե՛ մարդկանց և թե՛ հրեշտակների վրա պետք է ցույց տային, թե ինչի է հանգեցնում աստ-վածային իշխանության մերժումը։ Դա պիտի վկայեր, որ Աստծո բոլոր արարածների բարօրությունը կապված է Նրա կառավարման և օրենքի հետ։ Այդպիսով՝ ապստամբության այս սոսկալի պատմությունը պետք է մշտնջենական պաշտպանություն լիներ բոլոր սուրբ էակների համար, որպեսզի նրանք այլևս չխաբվեին անօրենության էության հարցում, չմե-ղանչեին նորից ու կրեին դրա պատիժը։GCA 453.2

    Ընդհուպ մինչև երկնքում ընթացող պայքարի վերջը՝ մեծ զավթիչը շարունակում էր արդարացնել իրեն։ Երբ ազդարարվեց, որ նա իր բոլոր համախոհների հետ պետք է վտարվի երանության երկրից, խռովության առաջնորդը հանդգնորեն հայտարարեց, որ արհամարհում է Արարչի օրենքը։ Նա կրկին պնդեց, որ հրեշտակները կարիք չունեն հսկողության, այլ պետք է հետևեն իրենց սեփական կամքին, որը միշտ կդրդի նրանց ճիշտ վարվել։ Նա արհամարհեց աստվածային դրվածքները՝ հայ-տարարելով, որ դրանք սահմանափակում են իրենց ազատությունը, և որ իր նպատակն է՝ վերացնել օրենքը, որպեսզի այդ կապանքից ազատ- ված՝երկնաբնակները հասնեն գոյության ավելի բարձր ու փառավոր վիճակի։GCA 453.3

    Սատանան ու նրա կողմնակիցները միաբերան իրենց ապստամբու-թյան մեղքն ամբողջությամբ գցեցին Քրիստոսի վրա՝ հայտարարելով, որ եթե իրենց [500] չհանդիմանեին, իրենք երբեք էլ չէին ապստամբի։ Այսպես՝ իրենց համառ ու հանդուգն անհնազանդությամբ, իզուր փորձե-լով տապալել աստվածային կառավարությունն ու շարունակելով իրենց աստվածահայհոյիչ պնդումները՝ թե բռնի իշխանության անմեղ զոհ են դարձել, ապստամբ առաջնորդն ու նրա բոլոր համակիրներն ի վերջո վտարվեցին երկնքից։GCA 454.1

    Այն նույն ոգին, որը ապստամբություն հրահրեց երկնքում, դեռ ոգեշնչում է խռովարարներին երկրի վրա։ Ինչպես հրեշտակների հետ, սատանան մարդկանց հետ էլ վարում է նույն քաղաքականությունը։ Նրա ոգին է այժմ իշխում անհնազանդության որդիների մեջ։ Նրա պես նրանք ես ձգտում են վերացնել Աստծո օրենքի սահմանափակումները և մարդկանց ազատություն են խոստանում անօրենության մեջ։ Մեղքի հանդիմանությունն առաջվա պես ատելություն և դիմադրություն է առաջացնում։ Երբ Աստծո նախազգուշացումները հասնում են գիտակ-ցությանը, սատանան դրդում է մարդկանց արդարացնել իրենց և դրդել մյուսներին՝ պաշտպանել իրենց մեղավոր վարքը։ Իրենց սխալներն ուղ-ղելու փոխարեն՝ նրանք զայրույթ են գրգռում հանդիմանոդի նկատմամբ, կարծես հենց նա է անախորժության միակ պատճառը։ Արդար Հաբելի օրերից մինչև մեր ժամանակներն այղ նույն ոգին է դրսևորվում նրանց հանդեպ, ովքեր համարձակվում են դատապարտել մեղքը։GCA 454.2

    Սխալ ներկայացնելով Աստծո բնավորությունն, ինչպես արել էր երկնքում, դրդելով Նրան նայել որպես մի դաժան բռնակալի՝ սատանան դրդեց մարդուն մեղանչել։ Եվ դրանում հաջողության հասնելով՝ նա հայտարարեց, թե ինչպես իր ապստամբության, այնպես էլ մարդու անկման պատճառը Աստծո անարդարացի սահմանափակումներն են։GCA 454.3

    Բայց Հավերժականն Ինքն է հռչակում Իր էությունը. «Եհովա, Եհովա՝ Աստված ողորմած և գթած, երկայնամիտ և առատ ողորմությամբ ու ճշմարտությամբ, որ հազարավորներին տրտմություն ես անում, որ անօրենություն, հանցանք և մեղք ես ներում, բայց հանցավորին բնավ անպատիժ չես թողնում» (Ելից 34.6,7)։GCA 454.4

    Սատանային վտարելով երկնքից՝ Աստված հռչակեց Իր արդարու-թյունը և պաշտպանեց Իր գահի պատիվը։ Բայց երբ մարդը մեղանչեց՝ տեղի տալով այդ ուխտադրուժ ոգու խաբեություններին, Աստված հայտ- նեց Իր սերը՝ մահվան մատնելով Իր միածին Որդուն հանուն անկյալ ցեղի։ [501] Քավության միջոցով բացահայտվում է Աստծո բնավորությունը։ Խաչի հզոր փաստարկը ողջ տիեզերքին վկայում է, որ Արուսյակի ընտրած մեղքի ուղին ոչ մի կապ չունի Աստծո կառավարման հետ։GCA 454.5

    Քրիստոսի և սատանայի միջև պայքարում, որ ընթանում էր Փրկչի երկրային ծառայության ժամանակ, մեծ խաբեբան դիմակազերծ արվեց։ Ոչինչ այնպես չէր կարող զրկել սատանային երկնային հրեշտակների և ողջ հավատարիմ տիեզերքի համակրանքից, ինչպես նրա դաժան պատերազմն աշխարհի Փրկչի դեմ։ Նրա հանդուգն ու հայհոյիչ պահանջը, որ Քրիստոսը երկրպագի իրեն, նրա ամբարտավան հանդգնությունը, երբ Նրան բարձրացրեց լեռան գագաթը և տաճարի աշտարակի վրա, նրա չար մտադրությունը, որ բացահայտվեց, երբ Փրկչին առաջարկեց գլխապտույտ բարձրությունից Իրեն վայր գցել, նրա չնվազող չարակամությունը, որով հալածում էր Նրան տեղից տեղ՝ դրդելով քահանաներին ու ժողովրդին մերժելՆրա սերը և ի վերջո աղա-ղակել՝ «Խաչի՛ր դրան, խաչի՛ր դրան», այս ամենն առաջացրեց տիեզերքի զարմանքն ու վրդովմունքը։GCA 455.1

    Սատանան էր հենց, որ դրդեց աշխարհին մերժել Քրիստոսին։ Չարի իշխանը գործի դրեց իր ողջ ուժն ու նենգությունը՝ կործանելու Քրիստոսին, քանզի տեսավ, որ Փրկչի գթությունն ու սերը, Նրա կարեկցանքն ու գորովագութ խղճահարությունը աշխարհին ներկայացնում են Աստծո բնավորությունը։ Սատանան վիճարկում էր Աստծո Որդու յուրաքանչյուր հավակնությունը՝ մարդկանց իր գործակալները դարձնելով Փրկչի կյանքը տառապանքով ու վշտով լցնելու համար։ Մոլորեցուցիչ կեղծիքը, որով նա փորձում էր խոչընդոտել Հիասսի գործը, ատելությունը՝ դրսեորված անհնազանդության որդիների միջոցով, նրա դաժան մեղադրանքները Նրա դեմ, ում կյանքը լի էր անօրինակ բարությամբ, այս ամենը բխում էր խորապես արմատացած վրեժխնդրության տենչից։ Երբ նախանձի ու չարակամության, ատելության ու վրիժառության բորբոքված հուրը դուրս ժայթքեց Գողգոթայում Աստծո Որդու դեմ, համայն երկինքը լուռ զարհուրանքով դիտում էր այդ տեսարանը։GCA 455.2

    Երբ արվեց մեծ զոհաբերությունը, Քրիստոսը, համբարձվելով երկինք, հրաժարվեց ընդունել հրեշտակների երկրպագությունը, մինչև չներկայացրեց Հորն այս խնդրանքը. «Կամենում եմ, որ նրանք էլ, ում որ ինձ տվիր, ինձ հետ լինեն» (Հովհաննես 17.24)։ Եվ [502] Հոր գահից անպատմելի սիրով ու զորությամբ հնչեց պատասխանը. «Թող երկրպագեն նրան Աստծո բոլոր հրեշտակները» (Եբրայեցիս 1.6)։ Հիսուսն անբիծ էր։ Նրա նվաստացումն ավարտված էր, Նրա զոհը՝ բերված, և Նրան մի անուն տրվեց, որ ամեն անունից վեր էր։GCA 455.3

    Հիմա սատանայի հանցանքն արդարացում չուներ։ Նա բացահայտել էր իր իսկական էությանը՝ որպես խաբեբա և մարդասպան։ Ակնհայտ դարձավ, որ եթե նրան թույլ տրվեր, նա երկնքի բնակիչների հանդեպ ես դրսևորեր նույն ոգին, որով իշխում էր իր հսկողության տակ գտնվող մարդկանց որդիներին։ Նա պնդել էր, որ Աստծո օրենքի խախտումը կհասցնի ազատության ու վեհության, բայց պարզվեց, որ դրա վերջը ստրկություն է և այլասերում։GCA 456.1

    Սատանայի կեղծ մեղադրանքներն աստվածային բնավորության ու կառավարման դեմ երևացին իրենց իրական լույսի ներքո։ Նա մեղադրել էր Աստծուն, որ Իր արարածներից պահանջելով իտնարհություն ու հնազանդություն՝ Նա ձգտում է լոկ փառավորել Իրեն, և հայտարարել էր, որ բոլորից պահանջելով անձնուրացություն՝ Նա Ինքը չի ուրանում իր անձը և ոչինչ չի զոհաբերում։ Հիմա պարզվեց, որ հանուն անկյալ ու մեղավոր ցեղի փրկության՝ տիեզերքի Տիրակալր բերել էր մեծագույն զոհաբերությունը, որ երբևէ սերը կարոդ էր անել, քանզի «Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց իր հետ» (Բ Կորնթացիս 5.19)։ Բոլորը տեսան նաև, որ մինչ Արուսյակը պատվի ու գերիշխանության իր տենչով դռա բացեց մեղքի համար, Քրիստոսն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, որպեսզի վերացնի մեղքը։GCA 456.2

    Աստված ցույց տվեց, որ գարշում է ապստամբության սկզբունքներից։ Ողջ երկինքը տեսավ Նրա արդարադատությունը, որբացահայտվեց ինչպես սատանայի դատապարտման, այնպես էլ մարդու փրկագնման մեջ։ Արուսյակը հայտարարել էր, որ եթե Աստծո օրենքն անփոփոխ է և դրա պատժից հնարավոր չէ խուսափել, ապա յուրաքանչյուր օրինազանց պետք է առհավետ զրկվի Արարչի բարեհաճությունից։ Նա պնդել էր, որ մեղավոր ցեղին հնարավոր չէ փրկագնել, հետևաբար այն իր օրինական ավարն է։ Սակայն Քրիստոսի մահն այնպիսի փաստարկ էր հօգուտ մարդու, որն անհնար էր հերքել։ [503] Օրենքի պատիժն ընկավ Նրա վրա, ով հավասար էր Աստծուն, և մարդն ազատ էր՝ ընդունելու Քրիստոսի արդարությունը և ապաշխարությամբ ու խոնարհ կյանքով հաղթելու սատանայի զորությունն այնպես, ինչպես հաղթել էր Աստծո Որդին։ Այսպիսով՝ Աստված արդար է և արդարացնող բոլորին, ովքեր հավատում են Քրիստոսին։GCA 456.3

    Սակայն Քրիստոսը չեկավ այս երկիր չարչարվելու և մեռնելու միայն հանուն մարդու փրկագնման։ Նա եկավ «մեծարելու և վւառավորելսւ օրենքը» ոչ միայն նրա համար, որ այս աշխարհի բնակիչները ինչպես հարկն է հարգեն օրենքը։ Տիեզերքի բոլոր աշխարհներին պիտի ցույց տրվեր, որ Աստծո օրենքն անփոփոխելի է։ եթե դրա պահանջները հնա-րավոր լիներ վերացնել, ապա Աստծո Որդին կարիք չէր ունենա զոհելու Իր կյանքը օրինազանցությունը քավելու համար։ Քրիստոսի մահն ապացուցում է օրենքի անփոփոխելիությունը։ Եվ այդ զոհաբերությունը, ինչին Հորն ու Որդուն մղեց անսահման սերը, որպեսզի մեղավորները փրկվեն, ցույց է տալիս համայն տիեզերքին, և դա քավության ծրագրից բացի ուրիշ ոչինչ չէր կարող անել որ արդարությունն ու տրտմությունն են Աստծո օրենքի և կառավարության հիմքը։GCA 456.4

    Վերջին դատաստանի ժամանակ կպարզվի, որ մեղքի համար պատճառ գոյություն չունի։ Երբ ողջ երկրի Դատավորը հարց տա սա-տանային՝ «Ինչո՞ւ ապստամբեցիր Իմ դեմ և հափշտակեցիր Իմ արքա-յության հպատակներին», մեղքի հեղինակը ոչ մի արդարացում չի կարող ներկայացնել։ Ոչ մի բերան չի բացվի, և ապստամբների ողջ բազմությունը կպապանձվի։GCA 457.1

    Հռչակելով օրենքի անփոփոխելիությունը՝ Գողգոթայի խաչը նաև ազդարարում է ողջ տիեզերքին, որ մեղքի վարձքը մահն է։ Փրկչի վերջին աղաղակը՝ «Կատարված է», սատանայի մահազանգն էր։ Երկարատև մեծ պայքարի եյքը վճռված էր, և հաստատվեց մեղքի վերջնական վերացումը։ Աստծո Որդին անցավ գերեզմանի միջով, որպեսզի «իր մահով խափանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային» (Եբրայեցիս 2.14)։ Ինքնամեծարման փափագը Արուսյակին դրդել էր ասելու. «Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը... Բարձրյալին կնմանվեմ»։ Աստված ասում է. «Ես քեզ [504] մոխիր պիտի շինեմ երկրի վրա ...և դու կոչնչանաս հավիտյան» (Եսայիա 14.13,14, Եզեկիել 28.18,19)։ Երբ գա «այն օրը, որ վառված է թոնրի պես ...բոլոր գոռոզներն ու չարագործները հարդի պես են լինելու, և նրանց պետք է այրի այն եկող օրը, ասում է Զորաց Տերը, որ նրանց համար արմատ և ոստ պիտի չթողնի» (Մաղաքիա 4.1)։GCA 457.2

    Համայն տիեզերքը կտեսնի մեղքի էությունը և դրա հետևանքները։ Եվ դրա կատարյալ ոչնչացումը, որը սկզբում կսարսափեցներ հրեշտակներին ու անպատիվ կաներ Աստծուն, հիմա կարդարացնի Նրա սերը և կհաստատի Նրա պատիվը տիեզերքի բոլոր բնակիչների առաջ, ովքեր հաճույքով են կատարում Նրա կամքը, և ում սրտերում գրված է Նրա օրենքը։ Չարն այլհս երբեք չի լինի։ Աստծո խոսքն ասում է. «Նեղությունը երկու անգամ վեր չի կենա» (Նաում 1.9)։ Աստծո օրենքը, որը սատանան արհամարհել էր որպես ստրկության լուծ, պիտի մեծարվի որպես ազատության օրենք։ Փորձված և կոփված արարածներն այլևս երբեք անհավատարիմ չեն լինի Նրան, ով Իր էությամբ նրանց լիովին բացահայտվելէ որպես անզուգական սեր և անսահման իմաստություն։GCA 457.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents