Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 38—ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ

    «Եվ սրանից հետո տեսա մի ուրիշ հրեշտակ՝ երկնքից վայր գալիս, որ մեծ իշխանություն ուներ, և երկիրը լուսավորվեց նրա փառքից։ Եվ զորությամբ աղաղակեց մեծ ձայնով ու ասաց. Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, և եղավ դևերի բնակություն, և ամեն պիղծ հոգու արգելանոց, և ամեն անսուրբ ու ատելի թռչունի վանդակ։ Եվ մի ուրիշ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Դուրս եկեք ղրանից, ով իմ ժողովտրղ, որ մասնակից չլինեք դրա մեղքերին և դրա պատուհասից չընդունեք» (Հայտնություն 18.1,2,4)։GCA 549.1

    Այստեղ խոսքը վերաբերում է այն ժամանակին, երբ Բաբելոնի անկման վերաբերյալ երկրորդ հրեշտակի լուրը (Հայտնություն 14.8) պետք է կրկնվի՝ լրացուցիչ հիշատակումով այն պղծությունների, որ թափանցել են Բաբելոնը կազմող տարբեր եկեղեցական կազմակերպություններ այն ժամանակից ի վեր, երբ լուրն առաջին անգամ հռչակվեց 1844թ.—ի ամռանը։ Այստեղ նկարագրված է կրոնական աշխարհի սոսկալի վիճակը։ Ճշմարտության ամեն մի նոր մերժման հետ մարդկանց միտքը գնալով մթագնելու է, իսկ սրտերն ավելի են խստանալու, մինչև որ նրանք կարծրանան հանդուգն անհավատության մեջ։ Հակառակ Աստծո նախազգուշացումների՝ նրանք շարունակելու են ոտնահարել Տասնաբանյայի պատվիրաններից մեկը, մինչև որ կսկսեն հալածել այդ պատվիրանը սուրբ պահողներին։ Արհամարհելով Աստծո խոսքը և Նրա ժողովրդին՝ նրանք արհամարհում են Քրիստոսին։ Երբ եկեղեցիներն ընդունեն ոգեհարցության ուսմունքը, [604] մարմնավոր սրտի սանձերը կվերանան, և կրոնի դավանանքն ամենասսար ոճիրների քող կդառնա։ Հավատը ոգեհարցական երևույթների հանդեպ դուռ կբացի մռլար ոգի-ների և դևերի վարդապետությունների առաջ, և եկեղեցիներում կզգացվի չար հրեշտակների ազդեցությունը։GCA 549.2

    Բաբելոնի մասին, որը նկարագրված է այս մարգարեության մեջ նշված ժամանակ, ասված է. «Դրա մեղքերը հասան մինչև երկինք, և Աստված հիշեց դրա անիրավությունները» (Հայտնություն 18.5)։ Նա լրացրեց իր հանցանքի չափը, և կործանումն ուր որ է վրա կհասնի նրան։ Բայց Աստված դեռ ժողովուրդ ունի Բաբելոնում, և նախքան կթափվեն Նրա դատաստանները՝ այս հավատացյալները պետք է դուրս կանչվեն, որպեսզի «մասնակից չլինեն նրա մեղքերին և նրա պատուհասից չըն-դունեն»։ Հենց դրա համար է շարժումը խորհրդանշված երկնքից իջնող հրեշտակով, ով իր փառքով լուսավորում է երկիրը և զորությամբ աղա-ղակում մեծ ձայնով՝ հռչակելով Բաբելոնի մեղքերը։ Նրա լուրն ուղեկցվում է այս կոչով. «Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ»։ Այս լուրերը, միանալով երրորդ հրեշտակի պատգամին, կազմում են վերջին նախա-զգուշացումը, որ պետք է տրվի երկրի բնակիչներին։GCA 549.3

    Սարսափեփ է վախճանը, որին շտապում է աշխարհը։ Երկրի իշխանությունները, որոնք միավորվում են պատերազմելու Աստծո պատվիրանների դեմ, օրենք են հռչակելու, որ «բոլորին՝ փոքրերին ու մեծամեծերին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառանևրին» (Հայտնություն 13.16) ստիպեն հնազանդվել եկեղեցու սովորություններին՝ պահելով կեղծ շաբաթը։ Ովքեր կհրաժարվեն հնազանդվել, կենթարկվեն քաղաքացիական պատիժների, և վերջապես կհռչակվի, որ նրանք արժանի են մահվան։ Մյուս կողմից, սակայն, Արարչի հանգստյան օրը պարտադրող Աստծո օրհնքն է հնազանդություն պահանջում և սպառնում Նրա զայրույթով բորտին, ովքեր խախտում են օրենքի պատվիրանները։GCA 550.1

    Երբ այս հարցը պարզորոշ ներկայացվի մարդուն, այն ժամանակ նա, ով ոտնահարում է Աստծո օրենքը՝ մարդկային օրենքին հնազանդվելու համար, ընդունում է գազանի դրոշմը, նա ընդունում է այն իշխանությանը հավատարիմ լինելու նշանը, որին որոշում է հնազանդվել Աստծո փոխարեն։ Երկնային նախազգուշացումը հետևյալն է. «Ով որ երկրպագում է գազանին [605] և նրա պատկերին և դրոշմ ընդունում իր ճակատի կամ աջ ձեռքի վրա, այնպիսին Աստծո սրտմտության գինուց պիտի խմի, որ անխաոն լցված է նրա բարկության բաժակի մեջ» (Հայտնություն 14.9,10)։GCA 550.2

    Բայց ոչ մի մարդ չի տուժի Աստծո բարկությունից, մինչև ճշմարտությունը չհասկանա մտքով ու խղճով և ապա մերժի այն։ Շատերը երբեք հնարավորություն չեն ունեցել լսելու ներկա ժամանակին վերա-բերող հատուկ ճշմարտությունները։ Չորրորդ պատվիրանի պահանջները նրանց երբեք չեն ներկայացվել ճիշտ լույսի ներքո։ Նա, ով կարդում է մարդու սիրտը և քննում ամեն մի դրդապատճառ, թույլ չի տա, որ ճշմարտությանը փափագող որևէ անձ խաբվի այն հարցերում, որոնց շուրջ պայքար է մղվելու։ ժողովուրդը կուրորեն չի հնազանդվելու հրամանագրին։ Յուրաքանչյուրին բավականաչափ ւույս է տրվելու, որպեսզի կանխամտածված որոշում կայացնի։GCA 550.3

    Շաբաթը լինելու է հավատարմության մեծ ստուգում, որովհետև այն վերաբերում է ճշմարտության ամենավիճահարույց կետին։ Երբ հասնի վերջնական ստուգարքի պահը, այն ժամանակ տարբերիչ սահմանագիծ կքաշվի նրանց միջև, ովքեր ծառայում են Աստծուն, և ովքեր Նրան չեն ծառայում։ Մինչ կեղծ շաբաթը պահելը՝ ըստ պետության օրենքի և հակառակ չորրորդ պատվիրանի, հավատարմության նշան է մի իշ-խանության, որը թշնամի է Աստծուն, ճշմարիտ շաբաթը պահելը՝ որպես հնազանդության նշան Աստծո օրենքին, Արարչի հանդեպ հավա-տարմության ապացույց է։ Մարդկանց այն խումբը, որ գերադասում է հավատարիմ մնալ երկրային իշխանություններին, ընդունում է գազանի դրոշմը, իսկ մյուսն, ընտրելով հավատարմությունն աստվածային իշխա-նությանը, ընդունում է Աստծո կնիքը։GCA 551.1

    Նրանք, ովքեր մինչ այդ ներկայացրել են երրորդ հրեշտակի լուրը, հաճախ համարվել են խուճապարարներ։ Նրանց նախազգուշացումներն այն մասին, որ Միացյալ Նահանգներում գլուխ է բարձրացնելու կրոնական անհանդուրժողականությունը, որ եկեղեցին ու պետությունը միավորվելու են՝ հալածելու Աստծո պատվիրանները պահողներին, համարվել են անհիմն ու անհեթեթ։ Վստահաբար հայտարարվել է, թե այս երկիրը երբեք չի դադարելու մնալ որպես կրոնական ազատության պաշտպան։ Բայց [606] հենց որ սկսվի լայնորեն քննարկվել կիրակին պարտագրելու հարցր, կնշանակի, որ արդեն մոտ է իրադարձությունը, որին այդքան երկար կասկածել են և չեն հավատացել։ Այդ ժամանակ երրորդ հրեշտակի լուրն այնպիսի ազդեցություն է գործելու, որի մասին առաջ չէր էլ կարելի երագել։GCA 551.2

    Յուրաքանչյուր սերնդի Աստված ուղարկել է Իր ծառաներին՝ հանդիմանելու մեղքը թե՛ աշխարհում, թե՛ եկեղեցում։ Բայց մարդիկ ցանկանում են, որ իրենց հաճելի բաներ ասվեն, իսկ անաղարտ, շիտակ ճշմարտությունն ընդունելի չէ։ Շատ բարենորոգիչներ, սկսելով իրենց գործը, վճռել են մեծ զգուշություն ցուցաբերել եկեղեցու և ազգի մեղքերը մերկացնելիս՝ հույս ունենալով քրիստոնեական սուրբ կյանքի օրինակով ժողովրդին դրդել վերադառնալու աստվածաշնչյան ուսմունքին։ Բայց Աստծո Հոգին իջնում էր նրանց վրա, ինչպես իջավ Եդիայի վրա՝ նրան մղելով հանղիմանելու ամբարիշտ թագավորի և հավատուրաց ժողովրդի մեղքերը։ Նրանք չէին կարող չքարոզել Աստվածաշնչի պարզ ուսմունքները, որոնք վարանում էին ներկայացնել, և ստիպված էին ջերմեռանդորեն հռչակել ճշմարտությունը և այն վտանգը, որ սպառնում էր հոգիներին։ Նրանք ասում էին այն խոսքերը, որ Տերն էր տայիս իրենց՝ չվախենալով հետևանքներից, և ժողովուրդը ստիպված լսում էր նախազգուշացումը։GCA 551.3

    Այսպես է հռչակվելու նաև երրորդ հրեշտակի լուրը։ Երբ գա այն մեծ զորությամբ հռչակելու ժամանակը, Տերը գործելու է խոնարհ հոգիների միջոցով՝ ղեկավարելով նրանց միտքը, ովքեր նվիրվել են Նրա ծառայությանը։ Աշխատողներն ավելի շուտ որակավորվելու են Նրա Հո-գու օծությամբ, քան թե հատուկ կրթությամբ։ Հավատի և աղոթքի մարդիկ կդրդվեն սուրբ եռանդով հռչակելու այն խոսքերը, որ Աստված կտա նրանց։ Բաբելոնի մեղքերը կմերկացվեն։ Քաղաքացիական իշխանության կողմից եկեղեցու դրվածքի պարտադրման սոսկալի հետևանքները, ոգեհարցության ներխուժումը, պապական իշխանության գաղտնի, բայց արագ հզորացումը՝ այս բոլորը պետք է բացահայտվի։ Այս հանդիսավոր նախազգուշացումները կհուզեն հազարավորներին, ովքեր երբեք նման խոսքեր չեն լսել։ Նրանք զարմանքից կապշեն՝ լսելով [607] վկայությունը, որ Բաբելոնը եկեղեցին է՝ ընկած իր մոլորությունների, մեղքերի և երկնային ճշմարտությունը մերժելու պատճառով։ Երբ ժողովուրդը դիմի իր նախկին ուսուցիչներին՝ պարզելու, թե «Իրո՞ք դա այդպես է», եկեղեցականներն առասպելներ կպատմեն, հանգստացնող մարգարեու-թյուններ կանեն՝ ցրելու նրանց վախերն ու թմրեցնելու արթնացած խիղճը։ Բայց քանի որ շատերին չի գոհացնի զուտ մարդկային հեղինակությունը, և նրանք կպահանջեն հստակ վկայություն՝ «Այսպես է ասում Տերը», հանրաճանաչ եկեղեցականներն, անցյափ փարիսեցիների նման, զայրույթով կլցվեն, որ իրենց հեղինակությունը կասկածի է ենթարկվում, կմեբժեն լուրը՝ որպես սատանայական, և մեղք սիրող ամբոխներին կգրգոեն՝ հայհոյելու և հալածելու այն հռչակողներին։GCA 552.1

    Տեսնելով, որ պայքարը ծավալվում է նոր տարածքներում, և ժողովրդի ուշադրությունը հրավիրվում է Աստծո ոտնահարված օրենքի վրա, սատանան կբորբոքվի։ Լուրին ուղեկցող զորությունը միայն կկատաղեցնի հակառակորդներին։ Հոգևորականները գրեթե գերմարդկային ջանքեր կգործադրեն՝ թույլ չտալու, որ լույսը շողա իրենց հոտի վրա։ Հնարավոր բոլոր միջոցներով նրանք վարձելու են արգելել այդ կենսական հարցերի քննարկումը։ Եկեղեցին կդիմի քաղաքացիական իշխանության զորեղ բազկին, և այս գործում պապականներն ու բողոքականները կմիավորվեն։ Երբ կիրակին պարտադրելու շարժումն ավելի հանդուգն ու վճռական կդառնա, պատվիրանները պահողների դեմ օրենք կընդունվի։ Նրանց կսպառնան տուգանքով ու բանտարկությամբ, ոմանց կառաջարկեն հեղինակավոր պաշտոններ և այլ պարգևներ ու արտոնություններ՝ դրդելով ուրանալ իրենց հավատը։ Բայց ահա նրանց հաստատ պատասխանր. «Ցույց տվեք մեր սխալն Աստծո խոսքից»։ Այս նույն խնդրանքն է հայտնել Լյութերը նման պարագաներում։ Նրանք, ովքեր կբերվեն դատարանների առջև, մեծ զորությամբ կպաշտպանեն ճշմարտությունը, և նրանց ունկնդրողներից ոմանք կվճռեն պահել Աստծո բոլոր պատվիրանները։ Այսպիսով՝ լույսը կշողա հազարավորների վրա, ովքեր այլ կերպ ոչինչ չէին իմանա այս ճշմարտությունների մասին։ [608] GCA 552.2

    Աստծո խոսքին գիտակցաբար հնազանդվելը կդիտվի որպես ապստամբություն։ Սատանայից կուրացած՝ ծնողները կոպտությամբ ու խստությամբ կվարվեն իրենց հավատացյալ երեխաների հետ, տերերն ու տիրուհիները կճնշեն պատվիրանները պահող իրենց ծառաներին։ Ընտանեկան կապերը կխզվեն, երեխաները կզրկվեն ժառանգությունից և տնից դուրս կքշվեն։ Բառացիորեն կկատարվեն Պողոսի այս խոսքերը. «Բոլոր նրանք, որ կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12)։ Քանի որ ճշմարտության պաշտպանները հրաժարվելու են պատվել կիրակին՝ կեղծ շաբաթը, նրանցից ոմանց բանտ կգցեն, մյուսներին կաքսորեն, եր-րորդների հետ կվարվեն ստրուկների պես։ Մարդկային իմաստությանն այսօր անհնար է թվում այս ամենը, բայց հենց որ Աստծո զսպող Հոգին հեռանա մարդկանցից, և նրանք թողնվեն սատանայի հսկողության տակ, ով ատում է աստվածային պատվերները, տարօրինակ զարգացումներ կկատարվեն։ Սիրտը կարող է շատ դաժան լինել, երբ նրանից հեռացվում են Աստծո երկյուղն ու սերը։GCA 553.1

    Երբ փոթորիկը մոտենա, հազարավոր մարդիկ, ովքեր դավանել են, թե հավատում են երրորդ հրեշտակի պատգամին, բայց չեն սրբագործվել ճշմարտությանը հնազանդվելու միջոցով, թողնելու են իրենց դիրքերն՝ անցնելով ընդդիմության շարքերը։ Միանալով աշխարհին և ընդունելով նրա ոգին՝ նրանք սկսելեն իրերը տեսնել գրեթե նույն լույսի ներքո, ու երբ գա փորձությունը, նրանք կրնտրեն հեշտը՝ մեծամասնության կարծիքը։ Տաղանդավոր ու համակրելի անձինք, ովքեր մի ժամանակ ցնծացել են ճշմարտությամբ, իրենց ուժերը կսկսեն օգտագործել մարդկանց խաբելու և մոլորեցնելու համար։ Նրանք իրենց նախկին եղբայրների ամե-նաոխերիմ թշնամիները կդառնան։ Երբ շաբաթապահները դատարան- ների առաջ բերվեն՝ պատասխանելու իրենց հավատի համար, այս ուրացողները սատանայի ամենանվիրյալ գործակալներն են լինելու, որ-պեսզի զրպարտեն ու մեղադրեն նրանց՝ կեղծ խոսքերով ու վկայություն-ներով նրանց դեմ գրգռելով իշխանավորներին։GCA 553.2

    Այս հալածանքներում փորձվելու է Տիրոջ ծառաների հավատը։ Նրանք հավատարմորեն հայտնել են նախազգուշացման լուրը՝ ապա-վինելով միայն Աստծուն և Նրա Խոսքին։ Աստծո Հոգին, ներգործելով նրանց սրտերի վրա, դրդել է նրանց խոսելու։ Ոգեշնչված [609] սուրբ եռանդով ու լիցքավորված աստվածային զորությամբ՝ նրանք անցել են իրենց պարտականություններին՝ առանց սառնորեն հաշվարկելու, թե ինչ հետևանքներ կունենա Տիրոջ խոսքը ժողովրդին հասցնելը։ Նրանք հաշվի չեն առել իրենց երկրային շահերը, ոչ էլ ձգտել են պահպանել իրենց բարի անունը կամ կյանքը։ Այդուհանդերձ, երբ ընդդիմության ու նախատինքի փոթորիկը պայթի նրանց գլխին, ոմանք սարսափահար պատրաստ կլինեն աղաղակել. «Եթե մենք կանխատեսեինք մեր խոսքերի հետևանքը, ապա կլռեինք»։ Նրանք շրջապատված են դժվարություններով։ Սատանան հարձակվում է նրանց վրա կատաղի փորձություններով։ Գործը, որ նրանք ձեռնարկել են, նրանց ուժերից խիստ վեր է թվում։ Նրանց սպառնում են ոչնչացնել։ Ու թեև նրանց խանդավառությունն անցել է, նրանք չեն կարող ետ դառնալ։ Եվ ապա, զգալով իրենց կատարյալ անօգնականությունդ նրանք ուժ կխնդրեն Ամենազորից։ Նրանք հիշում են, որ իրենց ասած խոսքերն իրենցը չէին, այլ Նրանը, ով պատվիրել էր հռչակել նախազգուշացումը։ Աստված էր ճշմարտությունը դրել նրանց սրտերի մեջ, և նրանք չէին կարող չազդարարել այն։GCA 554.1

    Նույն փորձությունների միջով Աստծո ծառաներն անցել են նաև ան-ցյալ դարերում։ Ուիկլիֆը, Հուսը, Լյութերը, Թինդալը, Բաքստերը, Ուեսլին պնդում էին, որ բոլոր ուսմունքները պետք է ստուգվեն Աստվածաշնչով՝ հայտարարելով, որ կուրանան այն ամենը, ինչ այն դատապարտում է։ Այս մարդկանց հալածում էին անողոք դաժանությամբ, բայց նրանք չէին դադարում հռչակել ճշմարտությունը։ Եկեղեցու պատմության տարբեր ժամանակահատվածներ նշանավորվել են այդ ժամանակվա համար Աստծո ժողովրդին անհրաժեշտ որևէ հատուկ ճշմարտության քարոզչությամբ։ Ամեն մի նոր ճշմարտություն իր ճանապարհը հարթել է ատելության ու ընդդիմության միջով, և նրանք, ովքեր օրհնվել են դրա լույսով, ենթարկվել են փորձտթյունների։ Ճգնաժամային պահերին Տերը հատուկ ճշմարտություն է հայտնում Իր ժողովրդին։ Ո՞վ կհամարձակվի հրաժարվել այն հոչակելաց։ Նա Իր ծառաներին պատվիրում է աշխարհին ուղղել տրտմության վերջին կոչը։ Նրանք չեն կարող լուռ մնալ առանց վտանգի ենթարկելու իրենց հոգիները։ Քրիստոսի [610] լրաբերները չպետք է մտածեն հետևանքների մասին։ Նրանք պետք է կատարեն իրենց պարտականությունը, իսկ հետևանքը թողնեն Աստծուն։GCA 554.2

    Երբ ընդդիմությունը բորբոքվում է կատաղության աստիճանի, Աստծո ծառաները նորից շփոթվում են՝ ենթադրելով, թե իրենք են այդ ճգնաժամի պատճառը։ Բայց խիղճն ու Աստծո խոսքը համոզում են նրանց, որ իրենց ընթացքը ճիշտ է, ու թեև փորձությունները շարունակվում են, նրանք զորացած են՝ դրանց դիմակայելու համար։ Պայքարը գնալով ավելի է սրվում, բայց նրանց հավատն ու արիությունն աճում են դրան զուգընթաց։ Ահա նրանց վկայությունը. «Մենք չենք հանդգնի աղավաղել Աստծո խոսքը՝ բաժանելով Նրա սուրբ օրենքը՝ դրա մի մասը համարելով էական, մյուսը՝ ոչ, որպեսզի շահենք աշխարհի բարեհաճությունը։ Տերը, ում մենք ծառայում ենք, կարող է ազատել մեզ։ Քրիստոսը հաղթել է երկրային ուժերին, և ինչո՞ւ մենք պետք է վախենանք արդեն հաղթված աշխարհից»։GCA 555.1

    Հալածանքն իր տարբեր ձևերով մի սկզբունքի դրսևորումն է, որը գոյություն է ունենալու, քանի դեռ կա սատանան, և քրիստոնեությունը կենսական զորություն ունի։ Ոչ ոք չի կարող ծառայել Աստծուն՝ առանց իր վրա հրավիրելու խավարի զորքերի ընդդիմությունը։ Չար հրեշտակները կհարձակվեն նրա վրա՝ տագնապած այն բանից, որ նրա ազդեցությունն իրենց ձեռքից խլում է ավարը։ Չար մարդիկ, հանդիմանված նրա օրինակից, միավորվելով դևերի հետ, կձգտեն բաժանել նրան Աստծուց իրենց գայթակղիչ փորձություններով։ Երբ դա նրանց չհաջողվի, այն ժամանակ կփորձեն բռնի ուժով տիրանալ նրա խղճին։GCA 555.2

    Քանի դեռ Հիսուսը մարդու բարեխոսն է վերին սրբարանում, իշխանավորների և ժողովրդի վրա զգացվելու է Սուրբ Հոգու սանձահարող ազդեցությունը։ Այն դեռ որոշ չավտվ վերահսկում է երկրի օրենքները։ Եթե չլինեին այդ օրենքները, աշխարհի վիճակը շատ ավելի վատ կլիներ, քան հիմա է։ Մինչ մեր իշխանավորներից շատերը սատանայի ակտիվ գործակալներն են, Աստված էլ Իր գործակալներն ունի ազգի առաջ-նորդների մեջ։ Թշնամին իր ծտոանեբին դրդում է միջոցներ ձեռնարկել, որոնք մեծապես կխափանեին Աստծո գործը, բայց պետական որոշ աստվածավախ այրեր սուրբ հրեշտակների ազդեցությամբ ընդդիմանում են այդ առաջարկներին անհերքելի փաստարկներով։ Այսպիսով՝ մի քանի մարդ [611] կկասեցնեն չարի ահռելի հոսքը։ Ճշմարտության թշնամիների ընդդիմությունը կսանձահարվի, որպեսգի երրորդ հրեշ- տակի լուրն ավարտի իր գործը։ Երբ հռչակվի վերջին նախազգուշացումը, այն գրավելու է այս իշխանավորների ուշադրությունը, ում միջոցով հիմա գործում է Տերը, և ընդունելով լուրը՝ նրանցից ոմանք մեծ նեղության ժամանակ կկանգնեն Աստծո ժողովրդի կողմը։GCA 555.3

    Հրեշտակը, որ կմիանա երրորդ հրեշտակի պատգամի հռչակմանը, իր փառքով կլուսավորի ողջ երկիրը։ Այստեղ կանխագուշակված է մի գործ, որն արտասովոր զորությամբ կկատարվի համայն աշխարհում։ 1840-1844 թվականների ադվենտիստական շարժումն Աստծո զորության փառավոր դրսևորումն էր։ Առաջին հրեշտակի լուրը հասավ երկրի բոլոր ավետարանչական կենտրոնները, և որոշ երկրներում առաջացավ կրոնական մեծագույն հետաքրքրություն, որ երբևէ նկատվել է որևէ երկ-րում XVI դարի Բարենորոգումից ի վեր։ Բայց երրորդ հրեշտակի վեր՝ ջին նախազգուշացումը հռչակող հզոր շարժումը մեծապես կգերազանցի դրան։GCA 556.1

    Այդ գործը նման կլինի նրան, ինչ կատարվեց Պենտեկոստեի օրը։ Ինչպես «առաջին անձրևը» տրվեց ավետարանի հռչակման սկզբում՝ Սուրբ Հոգու հեղման մեջ, որպեսզի թանկագին սերմը ծիլ տա, այնպես էլ կտրվի «վերջին անձրևը» ավարտին, որպեսզի հունձքը հասնի։ «Եվ կճանաչենք, և էլ կհետևենք ճանաչելու Տիրոջը, արշալույսի պես պատ-րաստ է նրա ելքը, և նա պիտի գա մեզ համար անձրևի պես, վերջին անձ-րևի պես, որ ոռոգում է երկիրը» (Ովսե 6.3)։ «Ով Սիոնի որդիք, ցնծացեք և ուրախացեք Ձեր Տեր Աստծով, որ ...ձեզ համար անձրև կիջեցնի՝ առաջին և վերջին անձրև՝ առաջվա պես» (Հովել 2.23)։ «Վերջին օրերում, ասում է Աստված, իմ Հոգուց կթափեմ ամեն մարմնի վրա»։ «Եվ կլինի, որ ամեն ոք, ով որ Տիրոջ անունը կանչի՝ կփրկվի» (Գործք 2.17,21)։GCA 556.2

    Ավետարանի մեծ գործը կավարտվի Աստծո զորության ոչ պակաս դրսևորմամբ, քան երբ այն սկսվեց։ Մարգարեությունները, որ կա-տարվեցին առաջին անձրևի [612] ժամանակ՝ ավետարանչության սկզբում, նորից կկատարվեն վերջին անձրևի ժամանակ։ Դրանք «հան-գստության ժամանակներն են», որոնք վկայակոչում էր Պետրոս առա-քյալն՝ ասելով. «Ուրեմն զղջացեք ու ետ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, որ Տիրոջ երեսից հանգստանալու ժամանակները գան, և նա ուղարկի սկզբից ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին» (Գործք 3.19,20)։GCA 556.3

    Աստծո ծառաները՝ լուսավորված և սուրբ նվիրումից քայլող դեմ-քերով, կշտապեն տեղից տեղ՝ հռչակելու երկնային լուրը։ Հազարավոր ձայներ ամբողջ երկրով մեկ կազդարարեն նախազգուշացումը։ Կկա-տարվեն հրաշքներ, հիվանդները կբժշկվեն, և նշաններ ու հրաշքներ կուղեկցեն հավատացյալներին։ Բայց սատանան նույնպես կգործի իր կեղծ հրաշքներով, և նույնիսկ երկնքից կրակ կիջեցնի երկրի վրա՝ մարդ-կանց առաջ (Հայտնություն 13.13)։ Այսպես երկրի բնակիչները կկանգնեն վերջնական ընտրության առաջ։GCA 556.4

    Լուրը հռչակվելու է ոչ այնքան փաստարկների, որքան Աստծո Հոգու խոր ազդեցության միջոցով։ Ապացույցներն արդեն ներկայացված են եղել, սերմը՝ ցանված, և հիմա այն կհասնի ու պտուղ կտա։ Ավետարանիչների կողմից տարածված գրականությունն իր ազդեցությունն է թողել, բայց շատերին, ովքեր տպավորվել են, խանգարել են լիովին ըմբռնելու ճշմարտությունը կամ հնազանդվելու դրան։ Բայց հիմա լույսի շողերը թափանցում են ամենուր, ճշմարտությունը պարզ է դառնում, և Աստծո անկեղծ զավակները քանդում են իրենց պահող կապանքները։ Ընտանեկան կապերը, եկեղեցական պարտավորություններն արդեն անզոր են կանգնեցնելու նրանց։ Ճշմարտությունն ամեն ինչից ավելի թանկ է։ Չնայած ճշմարտության դեմ համախմբված ուժերին՝ հազարա-վորները կանցնեն Տիրոջ կողմը։ [613] GCA 557.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents