Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 27—ՄԵՐ ՕՐԵՐԻ ԱՐԹԵԱՑՈՒՄՆԵՐԸ

    Որտեղ էլ որ Աստծո խոսքը անկեղծորեն քարոզվել է, այն պտուղներ է բերել, որոնք հաստատել են նրա աստվածային ծագումը։ Աստծո Հոգին ուղեկցել է Նրա լրաբերների քարոզչությանը, և խոսքը հնչել է զորությամբ, մեղավորների խիղճն արթնացել է, «Լույսը, որ լուսավորում է ամեն մարղու, ով գալիս է աշխարհ», լուսավորել է նրանց հոգու գաղտնի անկյունները՝ ի հայտ բերելով խավարի ծածուկ գործերը։ Նրանք մտքով և սրտով խորապես գիտակցել են իրենց մեղավորությունը, հանդիմանվել են մեղրի, արդարության և դատաստանի հարցում։ Գիտակցելով Եհովայի արդարությունը՝ նրանք զարհուրել են իրենց հանցավոր ու անսուրբ վիճակով հայտնվել սրտեր Քննողի առաջ և սրտի կսկիծով աղաղակել են. «Ո՞վ կազատի ինձ այս մահի մարմնից»։ Երբ նրանց բացահայտվել է Գողգոթայի խաչն՝ իր անսահման զոհաբերությամբ որը, կատարվել է մարդկանց մեղքերի համար, նրանք հասկացել են, որ Քրիստոսի արժանիքներից բացի՝ ոչինչ չի կարող քավել իրենց անօրենությունը և հաշտեցնել իրենց Աստծո հետ։ Հավատով և խոնարհությամբ նրանք ընդունել էն Աստծո Գառին, որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Հիսուսի արյան միջոցով նրանք ստացել են «մեղքերի թողություն»։GCA 418.1

    Այս հոգիները «ապաշխարության արժանի պտուղ» են բերել։ Նրանք հավատացել և մկրտվել են՝ հարություն առնելով նորոգված կյանքի հա-մար և դառնալով նոր արարածներ Քրիստոս Հիսուսամ, որպեսգի այլևս չտրվեն նախկին ցանկություններին, այլ Աստծո Որդուն [462] հա-վատալով՝ քայլեն Նրա հետքերով, արտացոլեն Նրա բնավորությունը և սրբեն իրենց անձերը, ինչպես որ Նա է սուրբ։ Նրանք սկսել են սիրել այն, ինչը առաջ ատում էին, և այն, ինչ առաջ սիրում էին, սկսել են ատել։ Հպարտներն ու ինքնահավանները դարձել են հեզ ու սրտով խոնարհ, սնափառներն ու ամբարտավանները՝ լուրջ և համեստ, գռեհիկները՝ եր-կյուղած, հարբեցողները՝ սթափ, և անառակներն՝ առաքինի։ Աշխարհի ունայն նորաձևությունը մի կողմ է դրվել։ Քրիստոնյաները կարևորել են ոչ թե «դրսևանց մազերի հյուսելը, ոսկեղենների շարելը կամ շքեղ հան-դերձներ հագնելը, այլ սրտի ծածուկ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու զարդարանքով, որ դա Աստծո առաջին շատ թանկագին է» (Ա Պետրոս 3.3,4)։GCA 418.2

    Արթնացումները դրդել են սրտի խորը քննության և համեստության։ Դրանց բնորոշ են եղել մեղավորներին ուղղված հանդիսավոր, լուրջ կոչերը և գորովալից կարեկցանքը Քրիստոսի արյամբ փրկագնվածների հանդեպ։ Տղամարդիկ և կանայք աղոթել են Աստծուն՝ «գոտեմարտելով» Նրա հետ հոգիների փրկության համար։ Այդ արթնացումների պտուղները եղել նրանք, ովքեր չեն խուսափել անձնուրացությունից և զոհաբերությունից, այլ ուրախացել են, որ արժանի են համարվել նա-խատինք և նեղություն կրելու հանուն Քրիստոսի։ Մարդիկ տեսել են, թե ինչպես է վերափոխվել նրանց կյանքը, ովքեր դավանել են Հիսուսի անունը։ Նրանք բարերար ազդեցություն են թողել հասարակության վրա։ Նրանք ժողովել են Քրիստոսի հետ՝ սերմելով Հոգու մեջ, որպեսզի հնձեն հավիտենական կյանք։GCA 419.1

    Նրանց մասին կարելի էր ասել. «Տրտմեցիք ապաշխարության հա-մար»։ «Որովհետև Աստծո կամեցած տրտմությունը ապաշխարություն է գործում փրկության համար՝ առանց զղջալու, բայց աշխարհի տըրտ— մությունը մահ է գործում։ Որովհետև ահա հենց այն, որ դուք Աստծո ուզած կերպով տրտմեցիք, որքան ջանք գործեց ձեզանում, նաև արդա-րացում, նաև զայրույթ, նաև վախ, նաև փափագ, նաև նախանձ, նաև վրեժխնդրություն. ամեն ինչով ցույց տվեցիք ձեր անձերը, որ անմեղ եք այս բանում» (Բ Կորնթացիս 7.9-11)։GCA 419.2

    Ահա սա է Աստծո Հոգու ներգործության արդյունքը։ Ապաշխարու-թյունը չի կարող իսկական լինել, եթե դրան չի հետևում բարեփոխումը։ [463] Եթե մեղավորը կատարի իր տված խոստումը, վերադարձնի գողա-ցածը, խոստովանի իր մեղքերը և սիրի Աստծուն ու իր մերձավորներին, ապա կարող է համոզված լինել, որ հաշտվել է Աստծո հետ։ Այսպիսին են եղել արդյունքները, որ հաջորդել են անցյափ կրոնական արթնացումներին։ Դատելով իրենց պտուղներից՝ դրանք Աստծո օրհնությունն են համարվել՝ հոգիներին բերելով փրկություն ն վեհացնելով մարդկությունը։GCA 419.3

    Բայց արդի արթնացումներից շատերը զգալիորեն տարբերվում են աստվածային շնորհի այն դրսևորումներից, որ անցյալում ուղեկցել են Աստծո ծառաների գործին։ ճիշտ է, որ լայն հետաքրքրություն է առաջանում, շատերն ասում են, թե դարձի են եկել, եկեղեցիներն աճում են, բայց արդյունքները չեն վկայում իրական հոգևոր կյանքի համա-պատասխան աճի մասին։ Միառժամանակ բոցավառվող լույսը շուսավ մարում Է՝ նախկինից ավելի թանձր դարձնելով խավարը։GCA 419.4

    Հանրահայտ արթնացումները շատ հաճախ բորբոքում են մարդկանց երևակայությունն ու գրգռում զգացմունքները՝ բավարարելով ինչ—որ նոր և ցնցող բան վերապրելու ցանկությունը։ Այդպես ձեռք բերված նորադարձները գրեթե ցանկություն չեն ունենում լսելու Աստվածաշնչի ճշմարտությունը, նրանց քիչ Է հետաքրքրում մարգարեների և առա-քյալների վկայությունը։ Եթե երկրպագությունը զգայացունց ոչինչ չի պարունակում, այն չի գրավում նրանց։ Լուրը, որն ուղղված Է առողջ դատողությանը, արձագանք չի գտնում։ Անտեսվում են Աստծո խոսքի պարզ նախազգուշացումները, որոնք ուղղակիորեն բխում են նրանց հավիտենական շահերից։GCA 420.1

    Վերածնված յուրաքանչյուր անձի կյանքի մեծագույն նպատակը Աստծո, ինչպես նաև հավերժական իրողությունների հետ նրա հարաբե-րություններն են։ Բայց ո՞ւր Է Աստծո հանդեպ նվիրվածության ոգին այսօրվա հանրաճանաչ եկեղեցիներում։ Նորադարձները չեն թողնում իրենց հպարտությունն ու աշխարհասիրությունը։ Նրանք ավելի տրա-մադրված չեն ուրանալու իրենց «ես»—ը, վերցնեյու խաչը և հետևելու հեզ ու խոնարհ Հիսուսին, քան նախքան իրենց հավատալը։ Կրոնն անհավատ ների և կասկածամիտների ծաղրի առարկան Է դարձել, քանզի քրիստոնյա կոչեցյալներից շատերն անծանոթ են նրա սկզբունքներին։ Բարեպաշտության զորությունը գրեթե հեռացել Է շատ եկեղեցիներից։ Զբոսախնջույքները, եկեղեցական բեմականացումներն [464] ու տոնա-վաճառները, շքեղ տներն ու ցուցամոլությունը Աստծուն վանել են մտքե-րից։ Նրանց միտքը զբաղված Է հողամասերով, ունեցվածքով ու աշխար-հիկ հոգսերով, իսկ հավիտենական շահերը վաղանցիկ ուշադրության անգամ չեն արժանանում։GCA 420.2

    Չնայած հավատի և բարեպաշտության համատարած անկմանը՝ այս եկեղեցիներում, այնուամենայնիվ, կան Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ։ Նախքան երկրի վրա կթափվեն Աստծո վերջին պատուհասները, Տիրոջ ժողովրդի մեջ սկզբնական աստվածապաշտության այնպիսի վերածնունդ տեղի կունենա, ինչպիսին դեռ չի եղել առաքյալների օրերից ի վեր։ Աստծո Հոգին և զորությունը կթափվեն Նրա զավակների վրա։ Այդ ժամանակ շատերը կլքեն այն եկեղեցիները, որտեղ աշխարհասիրությունը դուրս Է մղել սերն Աստծո և Նրա Խոսքի հանդեպ։ Շատ՛ ծառայողներ և հառարակ մարդիկ ուրախությամբ կընդունեն այն մեծ ճշմարտությունները, որոնք Առտված պատվիրել է հռչակել՝ Տիրոջ երկ-րորդ գալստյանը պատրաստվելու համար։ Հոգիների թշնամին ուզում է խանգարել այս գործին և, նախքան այդ շարժումը կսկսվի, նա ջանալու է կեղծել այն։ Այն եկեղեցիներում, որոնք նա կկարողանա գցել իր մո-լորեցուցիչ իշխանության տակ, կստեղծվի տպավորություն, թե Աստծո հատուկ օրհնությունն արդեն թափվել է, և կրոնական արթնացում է տեղի ունեցել։ Շատերը կցնծան, որ Աստված հրաշքներ է գործում իրենց համար, մինչդեռ դա բոլորովին այլ հոգու գործը կլինի։ Կրոնի քողի տակ սատանան ջանալու է իր ազդեցությունը տարածել ողջ քրիստոնյա աշ-խարհի վրա։GCA 420.3

    Վերջին կես գարի ընթացքում տեղի ունեցած արթնացումների մեծ մասում շատ թե քիչ չափով գործել են այն նույն ուժերը, որոնք դրսևոր-վելու են ապագա ավելի զանգվածային շարժումներում։ Զգացմունքային գրգռվածությունն ու ճշմարտության ու կեղծիքի խառնուրդը շատ հարմար են մոլորեցնելու համար։ Բայց ոչ ոք չպետք է խաբվի։ Աստծո խոսքի լույսի ներքո դժվար չէ որոշել այս շարժումների բնույթը։ Որտեղ որ մարդիկ արհամարհում են Աստվածաշնչի վկայությունը՝ անտեսելով այն պարզ, սրտեր քննող ճշմարտությունները, որոնք անձի ուրացում և ապաշխարություն են պահանջում, կարող ենք վստահ լինել, որ այնտեղ չկա Աստծո օրհնությունը։ [465] Եվ հենց Քրիստոսի տված կանոնն էլ՝ «Իրենց պտուղներից նրանց կճանաչեք» (Մատթեոս 7.16), ակնհայտ է դարձնում, որ այս շարժումներն Աստծո Հոգու գործը չեն։GCA 421.1

    Աստծո խոսքի ճշմարտությունները, որոնք բացահայտում են Նրան մարդկանց, վահան են սատանայի խաբեությունների դեմ բոլորի համար, ովքեր ընդունում են դրանք։ Այդ ճշմարտությունների արհամարհումն է հենց, որ դուռ է բացել այն չարիքների առաջ, որոնք այսօր այդքան տարածվում են կրոնական աշխարհում։ Աստծո օրենքի կարևորությունն ու բնույթը մեծապես անտեսվել են։ Աստվածային օրենքի էության, հա-վերժականության և պահանջների մասին սխալ պատկերացումը վերածննդի և սրբագործման վերաբերյալ կեղծ կարծիքներ է ստեղծել՝ իջեցնելով բարեպաշտության չափանիշը եկեղեցում։ Հենց սա է պատ-ճառը, որ մեր օրերի արթնացտմները զուրկ են Աստծո Հոգուց և զորու-թյունից։GCA 421.2

    Տարբեր հարանվանություններում կան բարեպաշտությամբ աչքի ընկնող մարդիկ, ովքեր ընդունում են այս փաստը և ողբում դրա համար։ Պրոֆեսոր Էդուարդս Ա. Փարքը, խոսելով ընթացիկ կրոնական վտանգ- ների մասին, իրավացիորեն նկատում է. «Վտանգի ալյուրներից մեկն այն է, որ ամբիոնից չի քարոզվում՝ պահեյու աստվածային օրենքը։ Կար ժամանակ, երբ ամբիոնը խղճի ձայնի արձագանքն էր... Մեր ամենափայլուն քարոզիչները հրաշալի ու վսեմ էին դարձնում իրենց ելույթները՝ հետևելով մեծ Ուսուցչի օրինակին և ընդգծելով օրենքի, դրա պատվիրանների ու սպառնալիքների կարևորությունը։ Նրանք կրկնում էին այն երկու մեծ սկզբունքները, որ օրենքը աստվածային կատարելության արտացոլումն է, և որ օրենքը չսիրող մարդը չի սիրում նաև ավետարանը, քանզի օրենքը, ինչպես նաև ավետարանը, հայելի է, որն արտացոլում է Աստծո ճշմարիտ բնավորությունը։ Այս մեկ վտանգը տանում է մյուսին՝ մեղքի չարության, խորության և նողկալիության թերագնահատմանը։ Պատվիրանի խախտումը նրա իրավացիությանը համազոր անիրավություն է...»:GCA 421.3

    «Բացի այդ՝ գնալով աճում է Աստծո արդարադատության թերագնահատման վտանգը։ ժամանակակից քարոզիչները հակված են աստվածային արդարադատությունը զատել աստվածային ողորմածությունից, և Նրա գթածությունը [466] որպես սկզբունք բարձրացնելու փոխարեն՝ զգացմունքի են վերածել այն։ Աստվածաբանության նոր համակարգն անջատում է այն, ինչ Աստված միավորել է։ Աստծո օրենքը բարի՞ք է, թե՞ չարիք։ Իհարկե, բարիք։ Հետևաբար, արդարությունն էլ բարիք է, քանզի այն պահանջում է իրագործել օրենքը։ Աստվածային օրենքն ու արդարությունը, մարդկային անհնազանդության չափն ու անեծքը թերագնահատելու սովորությունից մարդիկ հեշտությամբ ընկնում են մեղքի քավությունն ապահովելու համար տրված շնորհի թերագնահատման սովորության մեջ»։ Այսպիսով, ավետարանը կորցնում է իր արժեքն ու կարևորությունը մարդկանց համար, և շատ չանցած՝ նրանք պատրաստ են գործնականում հրաժարվել արդեն իսկ Աստվածաշնչից։GCA 422.1

    Կրոնական շատ ուսուցիչներ պնդում են, թե Քրիստոսն Իր մահով վերացրել է օրենքը, և մարդիկ արդեն ազատ են դրա պահանջներից։ Ոմանք այն ներկայացնում են որպես ծանր լուծ, և օրենքի գերությանը հակադրում են ավետարանի շնորհած ազատությունը։GCA 422.2

    Բայց մարգարեներն ու առաքյալները այդպես չէին վերաբերվում Աստծո սուրբ օրենքին։ Դավիթն ասում է. «Ես ազատ կքայլեմ, որովհետև քո պատվիրանները խնդրեցի» (Սաղմոս 119.45, անգլ. թարգմ.)։ Հակոբոս առաքյալը, գրելով Քրիստոսի մահից հեստ. Տասնաբանյան «թագավորական օրենք» և «ազատության կատարյալ օրենք» է անվանել (Հակոբոս 2.8, 1.25)։ Հայտնության հեղինակը խաչելությունից կես դար անց ազդարարում է, որ օրհնյալ են «նրա պատվիրանները պահող-ները, որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա, և քաղաքի դռնով ներս կմտնեն» (Հայտնություն 22.14)։GCA 422.3

    Անհիմն է այն պնդումը, թե Քրիստոսն Իր մահով վերացրել է Իր Հոր օրենքը։ Եթե օրենքը հնարավոր փներ փոխել կամ մի կողմ դնել, ապա Քրիստոսը կարիք չէր ունենա մեռնելու՝ մարդուն մեղքի պատժից փրկելու համար։ Քրիստոսի մահը ոչ թե խափանեց օրենքը, այլ հաստատեց, որ այն անփոփոխ է։ Աստծո Որդին եկավ «մեծացնելու և փառավորելու օրենքը» (Եսայիա 42.21)։ Նա ասել է. «Մի կարծեք, թե ես եկա օրենքը քանդելու», «մինչև որ երկինքն ու երկիրս անց կենան, օրենքից մի կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնի» (Մատթեոս 5.17,18)։ Եվ Իր մասին Նա ասում է. «Քո կամքը կատարել կամեցա, ով իմ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է» (Սաղմոս 40.8)։ [467]GCA 423.1

    Աստծո օրենքն իր բուն էությամբ անփոփոխ է։ Այն իր Հեղինակի կամքի և բնավորության հայտնությունն է։ Աստված սեր է, և Նրա օրենքն էլ սեր է։ Օրենքի երկու մեծ սկզբունքներն են՝ սեր առ Աստված և սեր մարդու հանդեպ։ «Սերը օրենքի կատարումն է» (Հռոմեացիս 13.10, անգլ. թարգմ.)։ Աստծո բնավորությունն արդարություն և ճշմարտություն է. այդպիսին է նաև Նբա օրենքի բնույթը։ Սաղմոսերգուն ասում է. «Քո օրենքը ճշմարտություն է», «Քո բոլոր պատվիրաններն արդարություն են» (Սաղմոս 119.142,172)։ Պողոս առաքյալն էլ ասում է. «Օրենքը սուրբ է, և պատվիրանն էլ՝ սուրբ, և արդար, և բարի» (Հռոմեացիս 7.12)։ Նման օրենքը, որն Աստծո մտքի և կամքի արտահայտությունն է, պիտի որ իր Հեղինակի պես հավիտենական լինի։GCA 423.2

    Ապաշխարությունն ու սրբագործությունը մարդկանց հաշտեցնում են Աստծո հետ՝ նրանց ներդաշնակ դարձնելով Նրա օրենքի սկզբունքներին։ Սկզբում մարդը ստեղծվել է Աստծո պատկերով։ Նա կատարելապես ներդաշնակ էր բնությանը և Աստծո օրենքին։ Արդարության սկզբունքները գրված էին նրա սրտի վրա։ Բայց մեղքը բաժանեց նրան իր Ստեղծողից, և նա դադարեց արտացոլել աստվածային պատկերը։ Նրա սրտում թշնամություն ծնվեց Աստծո օրենքի սկզբունքների դեմ։ «Մարմնի խորհուրդը թշնամություն է Աստծո դեմ, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող» (Հռոմեացիս 8.7)։ Բայց «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց», որպեսզի մարդը կարողանար հաշտվել Աստծո հետ։ Քրիստոսի արժանիքների միջոցով նա կարող է նորից ներդաշնակ լինել Իր Արարչի հետ։ Նրա սիրտը պետք է նորոգվի աստվածային շնորհով, նա պետք է նոր կյանք ստանա վե- րից Այս վերափոխումը վերստին ծնունդն է, առանց որի, ինչպես ասաց Հիսուսը, մարդը «չի կարող արքայությունը տեսնել»։GCA 423.3

    Աստծո հետ հաշտվելու առաջին քայլը մեղքի գիտակցումն է։ «Մեղքը անօրենությունն է»։ «Օրենքով լինում է մեղքի գիտություն» (Ա Հովհաննես 3.4, Հռոմեացիս 3.20)։ Իր հանցանքը տեսնելու համար մեղավորը պետք է իր բնավորությունը ստուգի Աստծո արդարության մեծ չափանիշով։ Այն մի հայելի է, որը ցույց է տալիս արդար բնավորության կատարելությունը և օգնում է մարդուն՝ տեսնելու իր բնավորության արատները։GCA 424.1

    Օրենքը մարդուն միայն ցույց է տալիս իր մեղքերը, բայց նրանցից չի ազատում։ [468] Կյանք խոստանալով հնազանդին՝ այն հռչակում է, որ օրինազանցի բաժինը մահն է։ Միայն Քրիստոսի ավետարանը կարող է ազատել նրան մեղքի դատապարտությունից կամ պղծությունից։ Նա պետք է ապաշխարի՝ դառնալով Աստծուն, ում օրենքը խախտել է, և հավատա Քրիստոսին, Նրա քավչարար զոհաբերությանը։ Այսպես Նա ձեռք է բերում «առաջուց գործած մեղքերի թողություն» և հաղորդակից է դառնում աստվածային բնությանը։ Ընդունելով որդեգրության հոգին՝ նա Աստծո զավակ է դառնում՝ աղաղակելով «Աբբա, Հայր»։GCA 424.2

    Հիմա նա ազատ կարող է խախտե՞լ Աստծո օրենքը։ Պողոսն ասում է. «Արդ՝ մի՞թե օրենքը խափանում ենք հավատով, քավ լիցի, այլ օրենքը հաստատում ենք»։ «Մենք, որ մեռանք մեղքին, էլ ինչպե՞ս դեռ կապրենք նրա մեջ»։ Եվ Հովհաննեսն էլ ասում է. «Սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանները պահենք, և նրա պատվիրանները ծանր չեն» (Հռոմեացիս 3.31, 6.2, Ա Հովհաննես 5.3)։ Վերստին ծնունդը սիրտը ներդաշնակեցնում է Աստծո և Նրա օրենքի հետ։ Երբ այս հրաշք փոփոխությանը տեղի է ունենում մեղավորի մեջ, նա մահից անցնում է դեպի կյանք, մեղքից՝ դեպի սրբություն, անօրենությունից ու ապստամբությունից՝ դեպի նվիրում և հնազանդություն։ Աստծուց օտարացած հին կյանքն ավարտվում է, և սկսվում է հաշտության, հավատի ու սիրո նոր կյանքը։ Այդ ժամանակ «օրենքի արդարությունը» կատարվում է «մեր մեջ, որ մարմնով չենք վարվում, այլ Հոգով» (Հռոմեացիս 8.4, անգլ. թարգմ.)։ Եվ մեր հոգին էլ կցնծա. «Որքա՜ն եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119.97)։GCA 424.3

    «Տիրոջ օրենքը կատարյալ է, վերափոխում է հոգին» (Սաղմոս 19.7, անգլ. թարգմ)։ Առանց օրենքի մարդիկ ճիշտ պատկերացում չունեն Աստծո մաքրության և սրբության, ինչպես նաև իրենց հանցավորության ու անմաքրության մասին։ Նրանք խորապես չեն գիտակցում իրենց մեղքը և ապաշխարության կարիք չեն զգում։ Չտեսնելով իրենց կործանված վիճակը որպես Աստծո օրենքի խախտողներ՝ նրանք Քրիստոսի քավչարար արյան կարիքը չեն զգում։ Փրկության հույսն ընդունվում է առանց սրտի արմատական վերավտխման և կյանքի նորոգման։ Այսպիսի մակերեսային փոփոխությունները համատարած են, և հազարավորները միանում են եկեղեցուն՝ երթեք միացած չլինելով Քրիստոսին։ [469] GCA 424.4

    Սրբագործության վերաբերյալ սխալ տեսությունները ես, ծնունդ առնելով աստվածային օրենքի անտեսումից կամ մերժումից, այսօրվա կրոնական շարժումներում առաջնային տեղ են զբաղեցնում։ Այս տեսությունները կեղծ են ուսմունքի ստումով, և վտանգավոր՝ գործնական արդյունքներով, և այն փաստը, որ դրանք ընդհանուր առմամբ բարեհաճորեն են ընդունվում, կրկին անգամ ընդգծում է այդ հարցի վե-րաբերյալ Սուրբ Գրքի ուսմունքի լուսաբանման անհետաձգեփ անհրա-ժեշտությունը։GCA 425.1

    ճշմարիտ սրբագործումը աստվածաշնչյան ուսմունք է։ Թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալն ասում է. «Սա է Աստծո կամքը՝ ձեր սրբությունը»։ Եվ նա աղոթում է. «Ինքը՝ խաղա-ղության Աստվածը, ձեզ բոլորովին սուրբ անի» (Ա Թեսաղոնիկեցիս 4.3, 5.23)։ Աստվածաշնչում հստակ կերպով բացատրված է, թե ինչ է սրբա-գործությունը, և ինչպես է այն ձեռք բերվում։ Փրկիչն այսպես աղոթեց Իր աշակերտների համար. «Սուրբ արա նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17.17)։ Եվ Պողոսն էլ սովորեցնում է, որ հավատացյալները պետք է «Սուրբ Հոգով սրբված» լինեն։ (Հռոմեացիս 15.16)։ Ո՞րն է Սուրբ Հոգու աշխատանքը։ Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Երբ ճշմարտության Հոգին գա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ» (Հովհաննես 16.13)։ Սաղմոսերգուն էլ ասում է. «Քո օրենքը ճշմարտություն է»։ Աստծո խոսքն ու Հոգին բացահայտում են մարդկանց արդարության մեծ սկզբունքները՝ մարմնավորված Նրա օրենքում։ Եվ քանի որ Աստծո օրենքը՝ «սուրբ, արդար և բարի», աստվածային կատարելության արտացոլումն է, հետևաբար այդ օրենքին հնազանդվելու միջոցով ձևավորված բնավորությունը կլինի սուրբ։ Քրիստոսն այդպիսի բնավորության կատարյալ օրինակ է։ Նա ասում է. «Ես պահեցի իմ Հոր պատվիրանները»։ «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 15.10, 8.29)։ Քրիստոսի հետևորդները պետք է Նրան նմանվեն՝ Աստծո շնորհի միջոցով ձևավորելով բնավորություն, որը ներդաշնակ կլինի Նրա սուրբ օրենքի սկզբունքներին։ Ահա սա է աստվածաշնչյան սրբագործումը։GCA 425.2

    Այս գործը կարող է կատարվել միայն հավատով աո Քրիստոս և սրտում բնակվող Աստծո Հոգու զորությամբ։ Պողոսը հավատացյալներին հորղորում է. «Ահով ու ղողով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Քանզի Աստված է, որ ներգործում է ձեր մեջ կամենալն էլ, անելն էլ՝ իր բարեհաճության պես» (Փիփպպեցիս 2.12,13)։ Քրիստոնյան կզգա մեղքի դրդումները, բայց մշտապես [470] կպայքարի դրա դեմ։ Ահա այստեղ է անհրաժեշտ Քրիստոսի օգնությունը։ Մարդկային թուլությունը միանում է աստվածային ուժին, և հոգին հավատով բացականչում է. «Շնորհակալություն Աստծուն, որ մեզ տալիս է հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Կորնթացիս 15.57)։GCA 426.1

    Սուրբ Գիրքը պարզորոշ ցույց է տալիս, որ սրբագործումը անընդ-հատ, զարգացող գործընթաց է։ Երբ դարձի գալով՝ մեղավորը հաշտվում է Աստծո հետ քավիչ արյան միջոցով, դա քրիստոնեական կյանքի միայն սկիզբն է։ Հիմա նա պետք է «դեպի կատարյալը» գա, աճի «Քրիստոսի կատարյալ հասակի չափով»։ Պողոս առաքյալն ասում է. «Մեկ բան կա, որ հետևի բաները մոռանալով՝ դեպի առջևում լինողներն եմ նկրտում, հետեում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին՝ Քրիստոս Հիսուսում» (Փիփպպեցիս 3.13,14)։ Իսկ Պետրոսը մեզ է ներկայացնում այն քայլևրը, որոնցով ձեռք է բերվում աստվածաշնչյան սրբագործումը. «Ամեն ջանք անելով՝ ձեր հավատին ավելացրեք առաքինություն, առաքինությանը՝ գիտություն, գիտությանը՝ ժուժկալություն, ժուժկալությանը՝ համբերություն, համբերությանը՝ բարեպաշտություն, բարեպաշտությանը՝ եղբայրասիրություն և եղբայ-րասիրությանը՝ սեր... Սրանք անելով՝ երբեք չեք սայթաքի» (Բ Պետրոս 1.5-10, անգլ. թարգմ.)։GCA 426.2

    Նրանք, ովքեր վերապրում են աստվածաշնչյան սրբագործումը, խոնարհության ոգի կդրսևորեն։ Մովսեսի պես նրանք պատկերացնում են սրբության ահավոր վեհափառությունը և գիտակցում իրենց անարժանությունն Անսահմանի մաքրության ու վսեմ կատարելության համեմատ։GCA 426.3

    Դանիել մարգարեն ճշմարիտ սրբագործության օրինակ է։ Նա իր երկարատև կյանքի ընթացքում ազնվորեն ծառայեց իր Տիրոջը։ Նա շատ «ցանկալի մարդ» էր (Դանիել 10.11) Երկնքի համար։ Սակայն իրեն մաքուր և սուրբ համարելու փոխարեն՝ այս պատվական մարգարեն իրեն նույնացնում է իր ժողովրդի մեղավորների հետ՝ Աստծուն աղոթելով իր ժողովրդի համար. «Ոչ թե մեր արդարության համար ենք աղաչում մենք՝ աղոթելով քո առաջին, այլ քո շատ տրտմությունների համար»։ «Մենք մեղանչեցինք, անօրինացանք»։ Նա ասում է. «Ես... խոսում էի, աղո- թում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի՝ Իսրայելի մեղքը»։ Եվ երբ ավելի ուշ հայտնվեց Աստծո Որդին՝ ցուցումներ [471] տալու նրան, Դանիելն ասում է. «Իմ վայեւչությունը վախվեց ապականության, և ես այլևս ուժ չունեցա» (Դանիել 9.18,15,20,10.8)։GCA 426.4

    Փոթորկի միջից լսելով Տիրոջ ձայնը՝ Հոբը բացականչեց. «Նվաս-տանում եմ և զղջում հողի և մոխրի վրա» (Հոբ 42.6)։ Երբ Եսայիան տեսավ Տիրոջ փառքը և լսեց քերովբեների ձայնը, որ գոչում էին. «Սուրբ, սուրբ, սուրբ է Զորաց Տերը», նա բացականչեց. «Վա՜յ ինձ, որովհետև կորած եմ» (Եսայիա 6.3, 5)։ Այն բանից հետո, երբ Պողոսը հափշտակվեց երրորդ երկինք և անասելի բաներ լսեց, իր մասին ասում է. «Բոլոր սուրբերից ամենավերջինիս» (Բ Կորնթացիս 12.2-4, Եփեսացիս 3.8)։ Սիրելի Հովհաննեսն էր, ով փարվում էր Հիսուսի կրծքին և տեսել էր Նրա փառքը, որ մեռածի պես ընկավ հրեշտակի ոտքերի առաջ (Հայտնություն 1.17)։GCA 427.1

    Ոչ մի ինքնամեծարում, մեղքից ազատ լինելու ոչ մի պարծենկոտ հավակնություն չի նկատվի նրանց մոտ, ովքեր քայլում են Գողգոթայի խաչի ստվերում։ Նրանք գիտակցում են, որ իրենց մեղքն է հենց եղել այն հոգեվարքի պատճառը, որը փշրել է Աստծո Որդու սիրտը, և այս միտքը նրանց կտանի ինքնանվաստացման։ Ովքեր ամենից ավելի մոտ են Հիսուսին, ամենապարզն են տեսնում մարդկային բնության տկարու-թյունն ու մեղավորությունը, և նրանց միակ հույսը խաչյալ և հարուցյալ Փրկչի արժանիքներն են։GCA 427.2

    Սրբագործությունն իր այն ըմբռնողությամբ, որ այժմ տարածում է գտնում կրոնական աշխարհում, իր հետ բերում է ինքնամեծարման ոգի և արհամարհանք Աստծո օրենքի հանդեպ, ինչը ցույց է տալիս, որ այն օտար է Աստվածաշնչի կրոնին։ Նրա ջատագովները սովորեցնում են, թե սրբագործումն ակնթարթային գործ է, որը միայն հավատի միջոցով հասցնում է կատարյալ սրբության։ «Միայն հավատացեք,— ասում են նրանք,— և օրհնությունը ձերն է»։ Նրանց կարծիքով՝ օրհնությունը ստացողից հետագա ջանքեր չեն պահանջվում։ Սիենույն ժամանակ նրանք ժխտում են Աստծո օրենքի հեղինակությունը՝ պնդելով, թե իրենք ազատված են պատվիրանները պահելու պարտականությունից։ Բայց հնարավո՞ր է արդյոք լինել սուրբ և ներդաշնակ Աստծո կամքին ու բնավորությանը՝ աոանց ներդաշնակ լինելու այն սկզբունքներին, որոնք Նրա էության և կամքի արտահայտությունն են և ցույց են տալիս, թե ինչն է Նրան հաճելի։ [472]GCA 427.3

    Հեշտ կրոնը, որը պայքար, անձնուրացություն և աշխարհի ցան- կություններից բաժանում չի պահանջում, հավատի և միայն հավատի ուսմունքը շատ հանրաճանաչ է դարձրել։ Բայց ի՞նչ է սովորեցնում Աստծո խոսքը։ Հակոբոս առաքյալն ասում է. «Ի՞նչ օգուտ է, եղբայրներ, եթե մեկն ասի, թե հավատ ունի և գործեր չունենա, մի՞թե հավատքը կարող է ապրեցնել նրան... Կամենո՞ւմ ես գիտենալ, ով դատարկ մարդ, որ հավատն սաանց գործերի մեռած է։ Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացավ՝ իր որդի Իսահակին պատարագ անելով սեղանի վրա։ Տեսնո՞ւմ ես, որ հավատը նրա գործերի հետ միասին գործեց, և այն գործերով հավատը կատարյալ եղավ... Տեսնո՞ւմ եք, որ մարդ գործերով է արդարանում, և ոչ միայն հավատով» (Հակոբոս 2.14-24)։GCA 427.4

    Աստծո խոսքի վկայությունը դեմ է առանց գործերի հավատի մասին այս գայթակղիչ ուսմունքին։ Հավատը, որ հավակնում է Երկնքի բարեհաճությանը՝ առանց բավաբարելու այն պայմանները, որոնցով միայն տրվում է շնորհը, ոչ թե հավատ է, այլ մեծամտություն, քանզի իսկական հավատը հիմնված է Սուրբ Գրքի խոստումների և օրհնություն-ների վրա։GCA 428.1

    Թող ոչ ոք չխաբի իրեն՝ կարծելով, թե կարող է սուրբ դառնալ՝ հոժարակամ խախտելով Աստծո պահանջներից գեթ մեկը։ Գիտակցաբար գործված մեղքը լռեցնում է Հոգու հանդիմանող ձայնը և բաժանում է հոգին Աստծուց։ «Մեղքը անօրենությունն է»։ Եվ «ով որ մեղանչում է (խախտում է օրենքը) չի տեսել նրան և ոչ էյ ճանաչել է նրան» (Ա Հովհաննես 3.6)։ Թեև Հովհաննեսն իր ուղերձներում այդքան շատ է գրում սիրո մասին, նա առանց վարանելու բացահայտում է այն անձանց իսկական էությունը, ովքեր իրենց սրբագործված են համարում՝ մշտապես խախտելով Աստծո օրենքը։ «Ով որ ասում է, թե ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և ճշմարտությունը չկա նրանում։ Բայց ով որ նրա խոսքը պահում է, հիրավի, Աստծո սերը նրա մեջ կատարյալ է» (Ա Հովհաննես 2.4, 5)։ Սրանով է ստուգվում յուրաքանչյուր մարդու հավատը։ Մենք չենք կարող սրբություն վերագրել որևէ մարդու՝ առանց նրան ստուգելու սրբության միակ չափանիշով, որ Աստված ունի երկնքում և երկրում։ Եթե մարղիկ չեղյաւ են համարում բարոյական օրենքը, եթե անտեսում և թերագնահատում են Աստծո դրվածքները, եթե խախտում են [473] այդ պատվիրաններից փոքրագայնը և այդպես սովորեցնում մարդկանց, նրանք ոչ մի արժեք չունեն Երկնքի աչքում, և մենք կարող ենք իմանալ, որ նրանց հավակնություններն անհիմն են։GCA 428.2

    Եվ հենց անմեղ լինելու պնդումը ինքնին վկայում է, որ նա, ով իր մասին այդպիսի կարծիք ունի, հեռու է սրբությունից։ Դրա պատճառն այն է, որ նա ճիշտ պատկերացում չունի Աստծո անսահման մաքրության և սրբության կամ էլ այն մասին, թե ինչպիսին պետք է դառնալ՝ Նրա բնավորությանը ներդաշնակ լինելու համար։ Նա ճիշտ պատկերացում չունի Հիսուսի անաղարտության և վսեմ գրավչության, ինչպես նաև մեղքի չարության և հրեշավորության մասին։ Որքան ավելի մեծ է անդունդը նրա և Քրիստոսի միջե, և որքան ավելի անկատար է նբա պատկերացումը աստվածային բնավորության ու պահանջների վերաբերյալ, այնքան ավելի արդար է նա թվում իր աչքին։GCA 428.3

    Աստվածաշնչյան սրբագործումը ներառում է մարդու ողջ էությունը՝ շունչը, հոգին և մարմինը։ Պարան աղոթում էր թեսաղոնիկեցիների համար, որ նրանց «ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.23)։ Եվ կրկին նա գրում է հավատացյալներին. «Արդ, աղաչում եմ ձեզ, եղբայրներ, Աստծո ողորմությամբ, որ ձեր մարմինները ներկայացնեք որպես կենդանի, սուրբ և Աստծո համար ընդունելի պատարագ» (Հռոմեացիս 12.1)։ Հին Իսրայելի օրերում Աստծուն զոհաբերվող յուրաքանչյուր կենդանի մանրազնին կերպով ստուգվում էր։ Եթե կենդանու վրա որևէ թերություն էր հայտնաբերվում, այն չէր ընդունվում, քանզի Աստված պատվիրել էր, որ զոհը «անարատ» լինի։ Այդպես էլ քրիստոնյաներին է պատվիրված իրենց մարմինները ներկայացնել «որպես կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի պատարագ»։ Սա անելու համար նրանց բոլոր ուժերը պետք է պահպանվեն հնարավորինս լավագույն վիճակում։ Ամեն մի սովորություն, որը թուլացնում է ֆիզիկական կամ մտավոր ուժը, մարդուն անպիտան է դարձնում իր Արարչին ծառայելու համար։ Եվ մի՞թե Աստված կբարեհաճի, եթե Նրան մատուցենք լավագույնից պակաս որևէ բան։ Քրիստոսն ասել է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով»։ Նրանք, ովքեր իսկապես սիրում են Աստծուն ամբողջ սրտով, կփափագեն մատուցել Նրան իրենց կյանքի լավագույն ծառայությունը և մշտապես կձգտեն իրենց ողջ էությունը ներդաշնակեցնել այն օրենքներին, որոնք կզարգացնեն Նրա կամքը կատարելու՝ իրենց կարողությունդ։ Իրենց [474] ախորժակը կամ կրքերը բավարարելու միջոցով նրանք չեն նսեմացնի կամ պղծի այն ընծաները, որ ներկայացնում են իրենց երկնային Հորը։GCA 429.1

    Պետրոսն ասում է. «Հեռու կացեք մարմնավոր ցանկություններից, որ կռվում են հոգու դեմ» (Ա Պետրոս 2.11)։ Սեղավոր ցանկության յուրա-քանչյուր բավարարում բթացնում է ունակությունները և մեռցնում մտա- վոր ու հոգևոր զգացողությունը, և Աստծո խոսքի ու Հոգու ազդեցությունը սրտի վրա խիստ թուլանում է։ Պողոսը գրում է կորթնացիներին. «Մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատարեք Աստծո ահով» (Բ Կորնթացիս 7.1)։ Եվ Հոգու պտուղներին, որոնք են՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեգություն», նա ավելացնում է նաև «ժուժկալությունը» (Գաղատացիս 5.22,23)։GCA 429.2

    Անտեսելով այս ներշնչյալ խոսքերը՝ որքա՜ն շատ քրիստոնյա կոչեցյալներ թուլացնում են իրենց ուժերր՝ գոհ գնալով շահամոլությանը կամ պաշտելով նորաձևությունը և խեղաթյուրելով իրենց աստվածանման պատկերը որկրամոլությամբ, հարբեցողությամբ և անվայել զվարճություններով։ Եվ եկեղեցին, հանդիմանելու փոխարեն, շատ հաճախ խրախուսում է չարիքը՝ օգտվելով մարդկանց ախորժակից, շահամոլությունից ու զվարճասիրությունից՝ իր գանձարանը հարստացնելու համար, որը լցնելու ընդունակ է միայն սերը Քրիստոսի հանդեպ։ Եթե Հիսուսր մտներ այսօրվա եկեղեցիները և տեսներ այնտեղ կրոնի քողի տակ կազմակերպվող խնջույքներն ու անսուրբ առևտուրը, մի՞թե այդ սրբապիղծներին չէր վտարի, ինչպես տաճարից վռնդեց դրամափոխներին։GCA 430.1

    Հակոբոս առաքյալն ասում է, որ վերին իմաստությունը «նախ՝ սուրբ է»։ Եթե նա հանդիպեր նրանց, ովքեր Հիսուսի թանկագին անունն արտասանում են ծխախոտով պղծված շուրթերով, նրանց, ում շունչն ու հոգին ներծծված են դրա գարշելի հոտով, ովքեր աղտոտում են օդը և իրենց շուրջը բոլորին ստիպում թույն շնչել, և եթե առաքյալը բախվեր ավետարանի մաքրությանն այդչափ հակառակ մի սովորության, մի՞թե չէր դատապարտի այն որպես «երկրային, շնչավոր և դիվական»։ Ծխա-խոտի գերիները, հավակնելով կատարյալ սրբության օրհնությանը, երկինք մտնելու հույս են հայտնում, մինչդեռ Աստծո խոսքը պարզորոշ ասում է, որ «բնավ չի մտնի այնտեղ ոչ մի անմաքրություն» (Հայտնություն 21.27)։ [475]GCA 430.2

    «Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, և նրան Աստծուց ունեք և դուք ձերը չեք, որովհետև մեծ գնով գնվեցիք, ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են» (Ա Կորնթացիս 6.19, 20)։ Նա, ում մարմինր Սուրբ Հոգու տաճար է, քայքայիչ սովորության ստըուկ չի դառնա։ Նրա ուժերը պատկանում են Քրիստոսին, ով նրան գնել է Իր արյունով։ Նրա ունեցվածքը Տիրոջն է։ Ինչպե՞ս նա կարող է անմեղ համարվել՝ վատնելով իրեն վստահված ստացվածքը։ Քրիստոնյա կոչեցյալները ամեն տարի ահռելի գումար են ծախսում անօգուտ և կորստաբեր հաճույքների վրա, մինչդեռ հոգիները կորչում են՝ կյանքի խոսքին ծարավ։ Աստծուց գողանում են տասանորդն ու ընծաները, իսկ կործանիչ կրքի զոհասեղանին այրում են ավելին, քան հատկացնում են աղքատներին կամ ավետարանի տա-րածմանը։ Եթե բոլոր նրանք, ովքեր իրենց Քրիստոսի հետևորդներ են կոչում, իրապես սրբագործված լինեին, նրանց միջոցները, անօգուտ և նույնիսկ վնասակար հաճույքների վրա ծախսվելու փոխարեն, կլցվեին Տիրոջ գանձարանը, իսկ քրիտոոնյաները ժուժկալության, ինքնուրացու-թյան և անձնազոհության օրինակ կլինեին։ Այդ ժամանակ նրանք կդառ-նային աշխարհի լույսը։GCA 430.3

    Աշխարհը տրվել է ցանկությունների բավարարմանր։ «Մարմնի ցանկությունդ աչքերի ցանկությունը և կյանքի ամբարտավանությունը» իշխում են ժողովրդական զանգվածներին։ Բայց Քրիստոսի հետևորդներն ավելի սուրբ կոչում ունեն։ «Նրանց միջից դուրս գնացեք և բաժանվեցեք, ասում է Տերը, և պիղծ բաների մի դիպչեք»։ Աստծո խոսքի լույսի ներքո մենք լիազորված ենք հռչակելու, որ սրբագործումը չի կարող իսկական լինել, եթե այն լիովին չի ազատում մարդուն աշխարհի մեղսավոր ձրգտումներից ու հաճույքներից։GCA 431.1

    Նրանց, ովքեր համաձայն են այռ պայմաններին՝ «Նրանց միջից դողա գնացեք և բաժանվեցեք... և պիղծ բաների մի դիպչեք», Աստված խոստանում է. «Ես կրնդունեմ ձեզ, և ես ձեզ հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու աղջիկներ կլինեք, ասում է Ամենակարող Տերը» (Բ Կորնթացիս 6.17,18)։ Ամեն մի քրիստոնյայի առավելությունն ու պարտքն է՝ հարուստ և խորը փորձառություն ունենալ Աստծո հետ իր հարաբերություններում։ «Ես եմ աշխարհի լույսը», [476] ասաց Հիսուսը։ «Ով որ իմ հետևից գա, նա խավարի մեջ չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես 8.12)։ «Արդարների ճանապարհը ծագող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում» (Առակաց 4.18)։ Հավատի ու հնազանդության յուրաքանչյուր քայլ հոգին ավելի ոերտորեն է կապում աշխարհի Լույսի հետ, ում մեջ «բնավ խավար չկա»։ Արդարության Արեգակի վառ ճաճանչները լուսավորում են Աստծո ծառաներին, և նրանք պիտի արտացոլեն Նրա շողերը։ Ինչպես աստղերն են մեզ հուշում, որ երկնքում կա մեծ լույս, որի փաոքն իրենց պայծառ է դարձնում, այնպես էլ քրիտոոնյաները պետք է արտացոլեն տիեզերքի գահին բազմած Աստծո բնավորությունդ որն արժանի է գովեստի և ընդօրինակման։ Նրա զավակները կղրսևորեն Սուրբ Հոգու շնորհները, Նրա բնավորության մաքրությունն ու սրբությունը։GCA 431.2

    Կողոսացիներին հասցեագրած իր ուղերձում Պողոսը, ներկայացնե-լով սաատ օրհնությունները, որոնք շնորհվում են Աստծո զավակներին, ասում է.« Չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց և խնդրվածք մա-տուցելուց, որ լցվեք Նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ և հոգևոր հանճարով, որ դուք քայլեք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և աճեք Աստծո գիտության մեջ՝ ամեն զորությունով զորացած իր փառքի զորության համեմատ, ամեն համբերության ու երկայնամտության մեջ՝ ուրախությունով» (Կողոսացիս 1.9-11)։GCA 432.1

    Նա գրում է նաև իր այն ցանկության մասին, որ Եփեսոսի եղբայրները հասկանան քրիստոնյայի առավելության վեհությունը։ Ամենահասկանալի լեզվով նա բացահայտում է նրանց այն զարմանահրաշ զորությունն ու գիտությունը, որ նրանք կարող են ունենալ՝ որպես Բարձրյալի որդիներ և դուստրեր։ Նրանց առավելությունն է «զորությամբ» հաստատվել «նրա Հոգու միջոցով ներսի մարդում»՝ «սիրո մեջ արմատ գցած և հաստատված», «բոլոր սրբերի հետ» իմանալ, «թե ի՞նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունը և խորությունը», և ճանաչել «Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է»։ Բայց առաքյալի աղոթքն իր առավելության գագաթնակետին է հասնում, երբ նա աղոթում է, որ «Աստծո ամեն լիությունով լցվեք» (Եփեսացիս 3.16-19)։ [477]GCA 432.2

    Ահա այն բարձունքները, որոնք մենք կարող ենք նվաճել՝ հավա-տալով մեր երկնային Հոր խոստումներին, երբ կատարում ենք Նրա պա-հանջները։ Քրիստոսի արժանիքների միջոցով մենք մուտք ունենք դեպի Անսահման Զորության գահը։ «Նա, ով իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էյ ինչպե՞ս նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ» (Հռոմեացիս 8.32)։ Հայրը Իր Հոգին առանց չափի տվեց Իր Որդուն, և մենք նույնպես կարող ենք ստանալ Նրա լիությունը։ Հիսոան ասում է. «Եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքա՜ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են իրենից» (Ղուկաս 11.13)։ «Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ»։ «Խնդրեք, և կառնեք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհաննես 14.14,16.24)։GCA 432.3

    Թեև քրիստոնյայի կյանքն առանձնանում է խոնարհությամբ, այն չպետք է լինի տրտում և արժանապատվությունից զուրկ։ Յուրաքանչյուրի առավելությունն է այնպես ապրել, որ Աստված հավանության տա և օրհնի նրան։ Երկնային Հոր կամքը չէ, որ մենք միշտ մնանք դատապարտության տակ և խավարի մեջ։ Գլխիկոր քայլելն ու իր մասին մտածելը իսկական խոնարհության նշաններ չեն։ Մենք կարող ենք գնալ Հիսուսի մոտ, մաքրվել և կանգնել օրենքի առաջ՝ առանց ամոթի և խղճի խայթի։ «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնով չեն վարվում, այլ Հոգով» (Հռոմեացիս 8.1, անգլ. թարգմ.)։GCA 432.4

    Հիսուսի միջոցով Ադամի ընկած որղիները «Աստծո որդիներ» են դառնում։ «Թե՛ սրբողը, և թե՛ սրբվողները, ամենքը մեկից են, այդ պատ-ճառով նա ամոթ չի համարում նրանց եղբայր կոչել» (Եբրայեցիս 2.11)։ Քրիստոնյայի կյանքը պետք է աչքի ընկնի հավատով առ Աստված, հաղթությամբ և ուրախությամբ։ «Ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին, և սա է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց՝ մեր հավատր» (Ա Հովհաննես 5.4)։ Իրավացի էր Աստծո ծառա Նեեմիան՝ ասելով. «Տիրոջ ուբախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8.10)։ Պողոսն էլ ասում է. «Ուրախ եղեք Տերում ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք»։ «Ամեն ժամանակ ուրախ եղեք։ Անդադար աղոթք արեք։ Ամեն բանի համար [478] գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքր ձեզ համար Քրիստոս Հիսուսում» (Փիլիպպեցիս 4.4, Ա Թեսաղոնիկեցիս 5.16-18)։GCA 433.1

    Այսպիսին են աստվածաշնչյան ապաշխարության և սրբագործման պտուղները, և դրանք հազվադեպ են նկատվում հենց այն պատճառով, որ քրիստոնեական աշխարհն այդքան անտարբեր է Աստծո օրենքում ներկայացված արդարության մեծ սկզբունքների հանդեպ։ Ահա թե ինչու է այդքան քիչ դրսևորվում Աստծո Հոգու խորը, մնայուն ներգործությունը, որով նշանավորվել են արթնացումները անցյալում։GCA 433.2

    Նայելով է, որ մենք վերափոխվում ենք։ Եվ երբ այն սուրբ պատվիրանները, որոնցում Աստված մարդկանց բացահայտել է Իր բնավորության կատարելությունն ու սրբությունը, արհամարհվում են, և ժողովրդի միտքն ուղղվում է դեպի մարդկային ուսմունքներն ու տեսությունները, արժե՞ զարմանալ, որ կենդանի աստվածապաշտությունն անկում է ապրում եկեղեցում։ Տերն ասում է. «Ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, թողեցին, որ իրենց համար հորեր վարեն, ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրր պահել» (Երեմիա 2.13)։GCA 433.3

    «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում... այլ նրա կամքր Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր Նրա օրենքի վրա է մտածում։ Եվ նա ջրերի առուների մոտ տնկված ծառերի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը չի թափվում. և այն ամենն, ինչ որ անում է, հաջողվում է նրան» (Սաղմոս 1.1-3)։ Միայն այն ժամանակ, երբ Աստծո օրենքը մեծարվի և դրվի հարկավոր բարձրության վրա, Նրա ժողովրդի մեջ կարող է վերածնվել առաքյալների հավատն ու ստվածապաշտությունը։ «Այսպես է ասում Տերը, կանգնեցեք ճանապարհներին, և տեսեք ու հարցրեք վաղեմի ճանապարհներից, թե արդյոք ո՞րն է լավ ուղին, այն ժամանակ գնացեք նրանով, և դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար» (Երեմիա 6.16)։GCA 433.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents