Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    ՆԱԽԱԲԱՆ

    Մինչ մեղանչումը Ադամն ազատ հաղորդակցվում էր իր Ստեղծողի հետ, բայց անօրենության հետևանքով մարդը բաժանվեց Աստծուց և զրկվեց այդ վեհ արտոնությունից։ Սակայն փրկության ծրագրի միջոցով ճանապարհ բացվեց, որով երկրի բնակիչները կարող էին վերականգնել կապը երկնքի հետ։ Աստված հաղորդակցվում էր մարդկանց հետ Իր Հոգով, և աստվածային լույսը տրվում էր աշխարհին Նրա ընտրյալ ծառաների հայտնությունների միջոցով։ «Սուրբ Հոգուց շարժված՝ խո-սեցին Աստծո մարդիկ» (Բ Պետրոս 1.21)։GCA 5.1

    Մարդկության պատմության առաջին 2500 տարիների ընթացքում գրավոր հայտնություն գոյություն չուներ։ Նրանք, ովքեր սովորում էին Աստծուց, մյուսներին հաղորդում էին իրենց գիտությունը, որը սերնդեսերունդ փոխանցվում էր հորից որդուն։ Աստծո խոսքը սկզբում գրի առնվեց Մովսեսի օրերում, և հետո ներշնչված հայտնությունները մարմնավորվեցին ներշնչյալ գրքում։ Այս գործընթացը շարունակվեց տասնվեց երկար դարեր՝ սկսած Մովսեսից՝ արարչագործության և օրենքի պատմիչից, մինչև Հովհաննեսը՝ ավետարանի ամենավսեմ ճշմարտությունների հեղինակը։GCA 5.2

    Աստվածաշունչը Աստծուն է համարում իր հեղինակը, բայց այն գրվել է մարդկային ձեռքով, և նրա գրքերի ոճերի զանազանությունը ներկայացնում է նրա տարբեր գրողների բնութագրերը։ Հայտնված ճշմարտություններն «աստվածաշունչ են» (Բ Տիմոթեոս 3.16), սակայն արտահայտված են մարդկային բառերով։ Անսահման Աստված Իր Սուրբ Հոգով լուսավորել է Իր ծառաների միտքն ու սրտերը։ Նա տվել է երազներ ու տեսիլքներ, խորհրդանիշներ ու պատկերներ, իսկ նրանք, ում այս կերպ բացահայտվել է ճշմարտությունը, արդեն իրենք են միտքը մարմնավորել մարդկային լեզվով։GCA 5.3

    Տասը պատվիրանները հռչակվել են անձամբ Աստծո կողմից և գրվել Նրա իսկ ձեռքով։ Դա Աստծո, [6] ոչ թե մարդու ստեղծագործությունն է։ Իսկ Աստվածաշունչը՝ մարդկային լեզվով արտահայտված իր աստվածատուր ճշմարտություններով, իրենից ներկայացնում է աստվա-ծայինի և մարդկայինի միություն։ Այդպիսի միություն կար նաև Քրիստոսի բնության մեջ, ով Աստծո Որդի էր և մարդու Որդի։ Այսպիսով, ինչպես Քրիստոսի, այնպես էլ Աստվածաշնչի վերաբերյալ ճիշտ է այն, որ «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1.14)։GCA 5.4

    Աստվածաշնչի գրքերը, որոնք գրվել են տարբեր դարերում այնպիսի մարդկանց կողմից, ովքեր մեծապես տարբերվել են միմյանցից իրենց դիրքով, զբաղմունքով, մտավոր և հոգևոր շնորհներով, հույժ տարբեր են իրարից ինչպես ոճով, այնպես էլ լուսաբանվող թեմաներով։ Նրա հեղինակներն արտահայտման տարբեր ձևեր են օգտագործում. հաճախ միևնույն ճշմարտությունը մեկն ավելի ցայտուն է ներկայացնում, քան մյուսը։ Քանի որ գրողներն այս կամ այն նյութը ներկայացնում են տարբեր տեսանկյուններից, մակերեսային, անուշադիր կամ նախապաշարված ընթերցողը կարող է անհամաձայնություն և հակասություն տեսնել այն-տեղ, ուր խոհուն, բարեպաշտ ու խորաթափանց ուսումնասիրողին բացահայտվում է նրա հիմքում ընկած լիակատար ներդաշնակությունը։GCA 6.1

    Քանի որ ճշմարտության մասին գրել են տարբեր անհատներ, այն ներկայացված է իր ողջ բազմազանությամբ։ Հեղինակներից մեկի վրա ավելի մեծ տպավորություն է թողել հարցի մի կողմը. նա իր ուշադրու-թյունը սևեռում է այն հանգամանքների վրա, որոնք ներդաշնակ են իր փորձառությանը կամ ընկալման և գնահատման ունակությանը։ Մյուսին գրավում է հարցի մի այլ կողմը, և այսպես յուրաքանչյուրը, գտնվելով Սուրբ Հոգու ներգործության տակ, խոսում է այն մասին, ինչը ամենից ուժեղ է տպավորվել իր մտքում. Ճշմարտությունն իր տարբեր կողմերով արտահայտված յուրաքանչյուրի մեջ՝ կատարելապես ներդաշնակ և ամբողջական, և կարող է բավարարել մարդկանց կարիքները բոլոր պարագաներում և փորձառություններում։GCA 6.2

    Աստված բարեհաճեց Իր ճշմարտությունն աշխարհին հաղորդել մարդկանց միջոցով, և հենց Ինքն էլ Իր Սուրբ Հոգով պատրաստեց նրանց՝ օժտելով այդ գործը կատարելու ունակությամբ։ Նա ղեկավարում էր նրանց միտքը, իսկ նրանք իրենք էին ընտրում, թե ինչ խոսեն և ինչ գրեն։ Թեև գանձը վստահվեց հողեղեն անոթներին, այդուհանդերձ, այն երկնքից է։ Վկայությունը [7] տրված է մարդկային լեզվի անկատար արտահայտություններով, բայց, այնուամենայնիվ, դա Աստծո վկայությունն է, և Աստծո հնազանդ, հավատացյալ զավակը նրանում տեսնում է աստվածային զորության փառքը՝ շնորհով և ճշմարտությամբ լի:GCA 6.3

    Իր խոսքում Աստված մարդկանց փրկության համար անհրաժեշտ գիտելիքներ է տվել։ Սուրբ Դիրքը պետք է ընդունվի որպես Նրա կամքի հեղինակավոր, անսխալական հայտնություն։ Այն բնավորության չափանիշ է, և նրանով պետք է ստուգվի ցանկացած ուսմունք և փորձառություն։ «Ամեն գիրք աստվածաշունչ են և օգտակար վարդապե- տության և հանդիմանության, ուղղելու և արդարության խրատելու համար, որպեսզի Աստծո մարդր կատարյալ լինի՝ ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3.16,17)։GCA 6.4

    Բայց այն փաստը, որ Աստված Իր կամքը մարդկանց հայտնել է Իր խոսքի միջոցով, չի վերացրել Սուրբ Հոգու մշտական ներկայության և առաջնորդության անհրաժեշտությունը։ Հակառակը, Փրկիչը խոստացավ ուղարկել Հոգին, որպեսզի այն բացահայտի խոսքը Նրա ծառաներին և պարզաբանի նրա ուսմունքները։ Եվ քանի որ Աստվածաշունչը գրվել է Աստծո Հոգու ներշնչմամբ, անհնար է, որ Հոգու ուսուցումը հակասի գրված խոսքին։GCA 7.1

    Հոգին չի տրվել և երբեք չի կարող շնորհվել Աստվածաշնչին փոխարինելու համար, քանի որ Սուրբ Գիրքը պարզորոշ ասում է, որ Աստծո խոսքն է այն չափանիշը, որով պետք է ստուգվի ցանկացած ուսմունք և փորձառություն։ Հովհաննես առաքյալն ասում է. «Ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձեցե՛ք հոգիները, թե արդյոք Աստծուց են, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհ» (Ա Հով-հաննես 4.1)։ Եվ Եսայիան էլ պատվիրում է. «Օրենքին և վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոսքերի համեմատ, նրանք արշալույս չունեն» (Եսայիա 8.20)։GCA 7.2

    Սուրբ Հոգու աշխատանքին մեծ նախատինք են բերում նրանց մոլորությունները, ովքեր, կարծելով, թե լուսավորված են Նրանով, հայտարարում են, որ այլևս կարիք չունեն ղեկավարվելու Աստծո խոսքով։ Նրանք տպավորությունների ազդեցության տակ են, որոնք հոգում հնչող Աստծո ձայն են համարում։ Բայց նրանց իշխող հոգին Աստծո Հոգին չէ։ Աստվածաշնչի անտեսումը[8] և տպավորություններին հետևելը միայն խառնաշփոթության, մոլորության և կործանման կհասցնեն։ Դա նպաստում է միայն սատանայի ծրագրերին։ Քանի որ Սուրբ Հոգու ծառայությունը կենսական կարևորություն ունի Քրիստոսի եկեղեցու համար, սատանան փորձում է ծայրահեղականների և մոլեռանդների միջոցով նախատինք բերել Հոգու աշխատանքի վրա և ստիպել Աստծո ժողովրդին մերժելու զորության այս աղբյուրը, որ Տերն Ինքն է տվել։GCA 7.3

    Աստծո խոսքին ներդաշնակ՝ Նրա Հոգին պետք է շարունակի Իր գործը ավետարանի տարածման ողջ ժամանակաշրջանի ընթացքում։ Այն դարերի ընթացքում, երբ գրվում էին Հին և Նոր Կտակարանների գրքերը, Սուրբ Հոգին այն հայտնություններից զատ, որոնք պետք է Սուրբ Կանոնը կազմեին, չի դադարել լուսավորել առանձին անհատների միտքը։ Հենց Աստվածաշունչն էլ վկայում է այն մասին, թե ինչպես են մարդիկ Սուրբ Հոգու միջոցով նախագուշացում, հանդիմանություն, խորհուրդ և խրատ ստացել այն հարցերի վերաբերյալ, որոնք որևէ առնչություն չեն ունեցել Սուրբ Գիրքը գրելու հետ։ Հիշատակվում են տարբեր դարաշրջանների մարգարեներ, ում խոսքերը չեն արձանագրվել։ Այսպիսով՝ Աստվածաշնչի կանոնը կազմվելուց հետո էլ Սուրբ Հոգին դեռ շարունակում է լուսավորել, զգուշացնել և մխիթարել Աստծո զավակներին։GCA 7.4

    Հիսուսն Իր աշակերտներին խոստացել էր. «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի»։ «Երբ նա՝ ճշմարտության Հոգին կգա, նա կաոաջնսրդի ձեզ ամեն ճշմարտության մեջ... և գսղու բաները կպատմի ձեզ» (Հովհաննես 14.26, 16.13)։ Աստվածաշունչը պարզորոշ սովորեցնում է, որ այս խոստումները չեն սահմանափակվում առաքյալների ժամանակով, այլ վերաբերում են բոլոր դարերի Քրիստոսի եկեղեցուն։ Փրկիչն Իր հետևորդներին հավաստիացնում է. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20)։ Եվ Պո— ղոսը հայտարարում է, որ Հոգու պարգևներն ու դրսևորումները շնորհվել են եկեղեցուն «սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատի և Աստծո [9] Որդու ճանաչման միությանը, է կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չավտվ» (Եփեսացիս 4.12,13)։GCA 8.1

    Եփեսոսի հավատացյալների համար առաքյալն աղոթում էր, «որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, ձեզ տա իմաստության և հայտնության Հոգին՝ իր գիտությունով, որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով՝ գիտենաք, թե ինչ է նրա կոչումի հույսը, և... ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք» (Եփեսացիս 1.17-19)։ Մարդկային միտքը լուսավորող և Աստծո սուրբ խոսքի խորությունները բացահայտող Հոգու ծառայությունն էր այն օրհնությունը, որ Պողոսը խնդրում էր Եփեսոսի եկեղեցու համար։GCA 8.2

    Պենտեկոստեի օրը, Սուրբ Հոգու հրաշք դրսևորումից հետո, Պետրոսը հորդորեց ժողովրդին ապաշխարել և մկրտվել Քրիստոսի անունով մեղքերի թողության համար՝ ասելով. «Եվ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք, որովհետև ձեզ և ձեր որդկանց համար է այս խոստումը, և այն ամեն հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչի» (Գործք 2.38, 39)։GCA 8.3

    Անմիջականորեն Աստծո մեծ օրվա իրադարձությունների հետ կապված՝ Տերը Հովել մարգարեի միջոցով Իր Հոգու հատուկ դրսևորում է խոստացել (Հովել 2.28)։ Այս մարգարեությունը մասամբ կատարվեց Պենտեկոստեի օրը՝ Սուրբ Հոգու հեղումով, սակայն վերջնականապես կիրականանա ավետարանի եզրափակիչ գործին ուղեկցող աստվածային շնորհի դրսևորման ժամանակ։GCA 8.4

    Բարու և չարի միջև մղվող մեծ պայքարի լարվածությունն աճելու է ընդհուպ մինչև ժամանակների վերջը։ Բոլոր դարերում սատանան կատաղորեն պայքարել է Քրիստոսի եկեղեցու դեմ, սակայն Աստված Իր ժողովրդին պարգևել է Իր շնորհն ու Հոգին, որպեսզի զորացնի նրան՝ դիմակայելու չարագործի իշխանությանը։ Երբ Քրիստոսի առաքյալները պետք է Նրա ավետարանը տարածեին աշխարհում և գրի առնեին այն գալիք բոլոր սերունդների համար, նրանք օժտվեցին Սուրբ Հոգու հատուկ լուսավորությամբ։ Բայց երբ [10] եկեղեցին մոտենա իր վերջնական ազատագրմանը, սատանան գործելու է ավելի մեծ ուժով։ Նա վայր է իջնում «մեծ բարկությամբ՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12.12)։ Նա գործելու է «ամեն զորությունով, սուտ նշաններով և հրաշքներով» (Բ Թեսաղոնիկեցիս 2.9)։ Այն հանճարեղ էակը, ով մի ժամանակ ամենաբարձրն է եղել Աստծո հրեշտակների մեջ, վեց հազար տարի շարունակ իր ողջ եռանդն ուղղել է խաբեության ու կործանման գործին։ Եվ դարավոր պայքարի ընթացքում ձեռք բերված սատանայական ողջ իմաստությունն ու նենգությունը և բորբոքված ողջ դաժանությունը վերջին ճակատամարտում ուղղվելու են Աստծո ժողո-վրդի դեմ։ Այդ վտանգավոր ժամանակներում Քրիստոսի հետևորդները պետք է նախազգուշացնեն աշխարհը Տիրոջ երկրորդ գալստյան մասին, և ժողովուրդը պիտի պատրաստվի՝ Նրա գալստյան պահին կանգնելու Նրա առջև «անբիծ և անարատ» (Բ Պետրոս 3.14)։ Աստվածային շնորհի և զորության հատուկ պարգևը այդ ժամանակ պակաս անհրաժեշտ չի լինելու եկեղեցու համար, քան առաքյալների օրերում էր։GCA 9.1

    Բարու և չարի միջև մղվող երկարատև պայքարի մանրամասնու-թյունները Սուրբ Հոգու միջոցով բացահայտվել են այս էջերի հեղինակին։ Ժամանակ առ ժամանակ ինձ թույլ է տրվել տեսնել, թե տարբեր դարերում ինչպիսի ընթացք է ստանում հակամարտությունը Քրիստոսի՝ կյանքի Իշխանի, մեր փրկության Աղբյուրի, և սատանայի՝ չարի իշխանի, մեղքի հեղինակի ու Աստծո սուրբ օրենքի առաջին խախտողի միջև։ Քրիստոսի հանդեպ սատանայի թշնամությունը մշտապես բորբոքվել է Նրա հետևորդների դեմ։ Աստծո օրենքի սկզբունքների հանդեպ նույն ատելությունը, խաբեության այն նույն քաղաքականությունը, որով նա կեղծիքը ներկայացրել է որպես ճշմարտություն, Աստծո օրենքը փոխարինել մարդային օրենքներով և մարդկանց դրդել երկրպագելու արարածին՝ Արարչի փոխարեն, նկատելի է անցյալի ողջ պատմության ընթացքում։ Բոլոր դարերում սատանան համառորեն ձգտել է սխալ ներկայացնել Աստծո բնավորությունը, մարդկանց մոտ կեղծ պատկերացում ստեղծել Արարչի մասին և, այդպիսով, Նրա հանդեպ վախ և ատելություն ներշնչել՝ սիրո փոխարեն։ Նա ամեն կերպ փորձել է վերացնել աստվածային օրենքը, մարդկանց ազատել դրա պահանջներից։ Նա միշտ անզուսպ կատաղությամբ հալածել է նրանց, ովքեր համարձակվել են դիմակայել իր խաբեությանը, և դա կարելի է նկատել [11] նահապետների, մարգարեների, առաքյալների, նահատակների և բարենորոգիչների կյանքում։GCA 9.2

    Վերջին մեծ պայքարում սատանան վարելու է նույն քաղաքականությունը, դրսևորելու է նույն ոգին և հետապնդելու է նույն նպատակը, ինչ և նախորդ բոլոր դարերում։ Ինչ որ եղել է, նորից կրկնվելու է, միայն այն տարբերությամբ, որ գալիք պայքարն աչքի է ընկնելու այնպիսի ահավոր սաստկությամբ, որպիսին աշխարհը դեռ չի տեսել։ Սատանայի խաբեություններն ավելի նենգավոր են լինելու, նրա հարձակումները՝ առավել վճռական։ Եթե հնարավոր լիներ, նա կմոլորեցներ նույնիսկ ընտրյալներին (Մարկոս 13.22)։GCA 10.1

    Երբ Աստծո Հոգին ինձ բացահայտեց Իր խոսքի մեծ ճշմարտությունները, ինչպես նաև անցյալի և ապագայի տեսարանները, ինձ պատվեր տրվեց այդ ամենը փոխանցել ուրիշներին, այսինքն՝ գրի առնել անցյալ դարերի պայքարի պատմությունը և այնպես ներկայացնել այն, որ լույս սփռվի ապագայի վերահաս պայքարի վրա։ Այս նպատակն իրականացնելու համար եկեղեցու, պատմության իրադարձությունները ես այնպես եմ ընտրել և դասավորել, որպեսզի բացահայտվեն այն մեծ քննող ճշմարտությունները, որոնք տարբեր դարերում տրվել են աշխար-հին, ճշմարտություններ, որոնք բորբոքել են սատանայի զայրույթն ու աշխարհասեր եկեղեցու ատելությունը, և որոնք պաշտպանվել են նրանց վկայությամբ, ովքեր «չսիրեցին իրենց անձը մինչ մահ»։GCA 10.2

    Այս գրվածքներում մենք կարող ենք տեսնել մեզ սպասվող պայքարի նախապատկերը։ Ընկալելով դրանք Ասածո խոսքի լույսի ներքո և Սուրբ Հոգու լուսավորությամբ՝ մենք կհասկանանք չարագործի հնարքներն ու այն վտանգները, որոնցից պետք է խուսափեն բոլորը, ովքեր կամենում են «անարատ» լինել Տիրոջ առջև Նրա զալստյան օրը։GCA 10.3

    Սեծ իրադարձությունները, որոնցով աչքի է ընկել բարեփոխումների զարգացումն անցյալ դարերում, բոլորին հայտնի և բողոքական աշխար- հի կողմից ընդունված պատմական անվիճելի փաստեր են։ Դրանք ևս ձգտել եմ հնարավորինս համառոտ նկարագրել՝ չշեղվելով գրքի բուն նպատակից, և խտացրել եմ դրանք այնպես, որ [12] ճիշտ ընկալվի դրանց իրական նշանակությունը։ Որոշ դեպքերում, երբ պատմաբանն այնպես է ներկայացրել իրադարձությունները, որ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել նյութի մասին, կամ հասկանալի կերպով ամփոփել է մանրամասները, ես անմիջապես մեջբերել եմ նրա խոսքերը։ Որոշ դեպքերում էլ ադբյուրը նշված չէ, քանի որ մեջբերումները տրված չեն հեղինակավոր պատմաբանին վկայակոչելու նպատակով, այլ որով-հետև նրա խոսքերը համոզիչ կերպով պարզաբանում են ներկայացվող խնդրի էությունը։GCA 10.4

    Այս գրքի նպատակը ոչ այնքան նոր ճշմարտություններ ներկայաց-նելն է անցյալ պայքարի վերաբերյալ, որքան այն փաստերի և սկզբունք-ների բացահայտումը, որոնք վերաբերում են գալիք իրադարձություն-ներին։ Միևնույն ժամանակ, երբ անցյալի դեպքերը դիտում ենք որպես լույսի և խավարի միջև ընթացող պայքարի մի մաս, դրանք նոր իմաստ են ձեռք բերում մեզ համար, և դրանց միջոցով լույս է սփռվում ապագայի վրա՝ լուսավորելով նրանց ուղին, ովքեր, անցյալ դարերի բարենորոգիչ-ների նման, կանչվելու են, նույնիսկ իրենց երկրային ողջ ունեցվածքը կորցնելու գնով, վկայելու «Աստծո խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայու-թյունը»։GCA 11.1

    Բացահայտել ճշմարտության և մոլորության միջև մղվող պայքարը, սատանայի նենգավոր գործունեությունն ու նրան հաջողությամբ դիմակայելու միջոցները, ներկայացնել չարի մեծ խնդրի գոհացուցիչ լուծումը՝ այնպիսի լույսի ներքո պատկերելով մեղքի ծագումն ու դրա վերջնական ոչնչացումը, որ լիովին բացահայտվի Աստծո արդարադատությունն ու գթասրտությունն Իր բոլոր արարածների հանդեպ, և, վերջապես, ներկայացնել Նրա օրենքի սրբությունն ու անփոփոխելիությունը. սա է այս գրքի նպատակը։ Իմ անկեղծ աղոթքն է, որ այն օգնի մարդկանց՝ ազատվելու խավարի իշխանությունից և «մասնակից լինելու սուրբերի վիճակին՝ լույսի մեջ»՝ ի փառս Նրա, ով սիրեց մեզ և հանուն մեզ տվեց Իր կյանքը։GCA 11.2

    Է. Գ. ՈՒԱՅԹGCA 11.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents