Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 33—ԱՌԱՋԻՆ ՄԵԾ ԽԱԲԵՈՒԹՏՈՒՆԸ

    Մարդու ամենավաղ պատմությունից սատանան սկսեց մեր ցեղը կործանելու իր ջանքերը։ Նա, ով խռովություն էր հրահրել երկնքում, կամեցավ երկրի բնակիչներին իր կողմը գրավել՝ Աստծո կառավարության դեմ իր պայքարում։ Ադամն ու Եվան կատարելապես երջանիկ էին՝ հնազանդվելով Աստծո օրենքին, և այս փաստը մշտապես վկայում էր այն կարծիքի դեմ, որ սատանան պնդում էր երկնքում, թե իբր Աստծո օրենքը ճնշող է և հակառակ Նրա արարածների բարօրությանը։ Բացի այդ՝ նայելով անմեղ զույգի համար պատրաստված գեղեցիկ տանը՝ սատանայի նախանձը բորբոքվեց։ Նա վճռեց մեղքի մեջ գցել նրանց, որ-պեսզի բաժանելով Աստծուց ու ենթարկեցնելով իր իշխանությանը՝ կա-րողանա տիրել երկրին և այստեղ հաստատել իր արքայությունն՝ ընդդեմ Ամենաբարձրյալի։GCA 483.1

    Եթե սատանան ցույց տար իր իսկական էությունը, անմիջապես հետ կմղվեր, որովհետև Ադամն ու Եվան նախազգուշացվել էին այդ վտան-գավոր թշնամու մասին։ Բայց նա գործում էր գաղտնի՝ թաքցնելով իր մտադրությունը, որպեսզի հասներ իր նպատակին։ Որպես միջնորդ օգտագործելով օձին, որն այն ժամանակ հմայիչ կերպարանքով մի արա-րած էր, նա դիմեց Եվային. «Իրա՞վ Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք» (Ծննդոց 3.1)։ Եթե Եվան հրաժարվեր փորձչի հետ խոսել, նրան ոչ մի վտանգ չէր սպառնա, բայց համարձակվելով զրույցի բռնվել նրա հետ՝ դարձավ նրա խորամանկության զոհը։ [532] Այսպես է հենց, որ շատերն առայսօր հաղթվում են։ Նրանք կասկածի են ենթարկում Աստծո պահանջներն ու վիճաբանում դրանց շուրջ, և աստվածային պատ-վերներին հնազանդվելու փոխարեն՝ նրանք ընդունում են մարդկային տեսություններ, որոնք սոսկ քողարկում են սատանայի հնարքները։GCA 483.2

    «Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտղից ուտում ենք, բայց այն ծառի պղտից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց, մի ուտեք դրանից և դրան մի դիպչեք, որ չմեռնեք»։ Եվ օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի։ Այլ Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն և Աստծո պես կլինեք՝ բարին և չարը գիտեցոդ» (Ծննդոց 3.2— 5)։ Սատանան ասաց, թե նրանք Աստծո պես կդառնան՝ ձեռք բերելով ավելի մեծ իմաստություն և հասնելով ավելի բարձր գոյավիճակի։ Եվան զիջեց փորձությանը և իր ազդեցությամբ մեղքի դրդեց նաև Ադամին։ Նրանք հավատացին օձի այն խոսքերին, թե Աստված նկատի չի ունեցել այն, ինչ ասել է։ Նրանք չվստահեցին իրենց Արարչին՝ կարծելով, թե Նա սահամանափակում է իրենց ազատությունը, և որ Նրա օրենքը խախտելով՝ իրենք մեծ իմաստության ու վեհության կհասնեն։GCA 483.3

    Իր մեղքից հետո Ադամի համար ի՞նչ էին նշանակում այս խոսքերը. «Նրանից կերածդ օրը մահով պիտի մեռնես»։ Նշանակո՞ւմ էին դրանք արդյոք, ինչպես սատանան էր ներշնչել նրան հավատալու, որ նա պիտի հասներ ավելի բարձր գոյավիճակի։ Այդ դեպքում կստացվեր, որ անօրե-նությունը բարիք է, իսկ սատանան՝ մարդկային ցեղի բարերարը։ Բայց Ադամը չգտավ, որ դա է աստվածային դատավճռի իմաստը։ Աստված հայտարարեց, որ որպես պատիժ իր մեղքի՝ մարդը պիտի դառնա դեպի հողը, որից վերցվել էր. «Հող էիր դու և դեպի հողը դառնաս» (Ծննդոց 3.19)։ Սատանայի խոսքերը՝ «Ձեր աչքերը կբացվեն», ճիշտ դուրս եկան միայն այն առումով, որ Աստծուն չենթարկվելուց հետո Ադամի ու Եվայի աչքերը բացվեցին, որպեսզի նրանք տեսնեն իրենց հիմարությունը։ Նրանք ճանաչեցին չարը և ճաշակեցին անօրենության դառը պտուղը։GCA 484.1

    Եդեմի կենտրոնում աճում էր կենաց ծառը, որի պտուղը զորություն ուներ հավերժացնելու կյանքը։ Եթե Ադամը հնազանդ մնար Աստծուն, [533] կշարունակեր ագատ մոտենալ այս ծառին ու կապրեր հավիտյան։ Բայց մեղանչելով՝ նա կորցրեց կյանքի ծառից ուտելու իրավունքը և դարձավ մահկանացու։ Աստվածային դատավճիռը՝ «Հող էիր դու և դեպի հողը դաոնաս», նշանակում է կյանքի լիակատար դադարեցում։GCA 484.2

    Անօրենությամբ մարդը կորցրեց հնազանդության պայմանով իրեն խոստացված անմահությունը։ Ադամը չէր կւսրող իր սերունդներին փոխանցել այն, ինչ ինքը չուներ, և ընկած մարդկության համար այլևս հույս չէր լինի, եթե Աստված Իր Որդու զոհաբերությամբ նրանց հասանելի չդարձներ անմահությունը։ Մինչ «մահը բոլոր մարդկանց վրա տա-րածվեց, ըստ որում ամենքը մեղանչեցին», Քրիստոսը «լույսի մեջ բերեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Հռոմեացիս 5.12, Բ Տիմոթեոս 1.10)։ Եվ միայն Քրիստոսի միջոցով կարելի է ձեռք բերել անմէսհաթյուն։ Հիսուսն ասել Է. «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնագանդվողը կյանք չի տեսնի» (Հովհաննես 3.36)։ Յուրաքանչյուր մարդ կարող է տիրանալ այս անգին օրհնությանը, եթե կատարի պայմանները։ Բոլոր նրանք, ովքեր «բարի գործերի մեջ են հարատևում, և փառք, պատիվ ու անմահություն են որոնում», կստանան «հավիտենական կյանք» (Հռոմեացիս 2.7)։GCA 484.3

    Միակը, ով Ադամին կյանք խոստացավ անհնազանդության մեջ, մեծ խաբեբան էր։ Եվ «Բնավ չեք մեռնի» հայտարարությունը, որ օձն արեց Եվային Եդեմում, առաջին քարոզն էր հոգու անմահության վերաբերյալ։ Սակայն այս հայտարարությունը, հիմնված բացառապես սատանայի հեղինակության վրա, արձագանքում է քրիստոնեական եկեղեցիների ամբիոններից, և դա մարդկանց մեծամասնությունն ընդունում է նույնքան պատրաստակամորեն, որքան մեր նախածնողները։ Աստծո դատավճիռը՝ «Այն հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի» (Եզեկիել 18.20, բնագրի թարգմ.), հասկացվում է այսպես, այն հոգին, որ մեղանչում է, չի մեռնի, այլ կապրի հավիտյան։ Մնում է միայն զարմանալ այն տարօրինակ կա-խարդանքի վրա, որը մարդկանց այդքան դյուրահավատ է դարձնում սա-տանայի խոսքերի նկատմամբ և այդքան անհավատ՝ Աստծո խոսքերի հանդեպ։GCA 485.1

    Եթե մարդուն իր անկումից հետո թույլ տրվեր ազատ մոտենալու կե-նաց [534] ծառին, նա կապրեր հավիտյան, և մեղքը կհավերժացվեր։ Բայց քերովբեներն ու բոցեղեն սուրր պահում էին «կենաց ծառի ճանապարհը» (Ծննդոց 3.24), և Ադամի րնտանիքի ոչ մի անդամի թույլ չի տրվել անցնելու այդ արգելքը և ճաշակելու կենսատու պտուղը։ Ուստի չկա ոչ մի անմահ մեղավոր։GCA 485.2

    Բայց Մեղանչումից հետո սատանան իր հրեշտակներին պատվիրեց հատուկ ջանքեր գործադրել՝ մարդուն ներշնչելու այն հավատր, թե նա բնական անմահություն ունի։ Եվ ստիպելով մարդկանց ընդունել այս մոլորությունը՝ նրանք պետք է նրանց դրդեին եզրակացնելու, թե մեղավորը պիտի ապրի հավերժական չարչարանքի մեջ։ Հիմա խավարի իշխանն իր գործակալների միջոցով Աստծուն ներկայացնում է որպես մի վրիժառու բռնակալի՝ հայտարարելով, թե Նա դժոխք է նետում բոլորին, ովքեր Իրեն դուր չեն գալիս, որպեսզի նրանք ընդմիշտ զգան Իր բարկությունը, և մինչ այդ թշվառներն աննկարագրելի տանջանք են կրում ու ջղաձգվում հավիտենական բոցերի մեջ, նրանց Ստեղծողը հաճույք է ստանում՝ նայելով նրանց։GCA 485.3

    Այսպես՝ դևերի իշխանն իր հատկանիշները վերագրում է Արարչին և մարդկության Բարերարին։ Դաժանությունը դիվական հատկություն է։ Աստված սեր է, և այն ամենը, ինչ Նա ստեղծել է, անաղարտ, սուրբ ու գեղեցիկ էր, մինչև որ առաջին մեծ խռովարարի միջոցով մեղքը մտավ աշխարհ։ Սատանան այն թշնամին է, ով նախ մեղքի է դրդում մարդկանց և ապա՝ կործանում, եթե կարողանում է։ Եվ կործանելով իր զոհին՝ նա ցնծում է իր ավերածության վրա։ Եթե թույլ տրվեր, նա իր որոգայթը կգցեր մարդկային ողջ ցեղը։ Եթե աստվածային զորության միջամտությունը չլիներ, Ադամի և ոչ մի որդի կամ դուստր չէր փրկվի։GCA 485.4

    Սատանան այսօր էլ ջանում է հաղթել մարդկանց այնպես, ինչպես հաղթեց մեր նախածնողներին՝ սասանելով նրանց վստահությունն իրենց Արարչի հանդեպ և դրդելով կասկածել Նրա կառավարման իմաստու-թյանն ու Նրա օրենքների արդարությանը։ Սատանան ու նրա գործա-կալները Աստծուն նույնիսկ ավելի վատն են ներկայացնում, քան իրենք են՝ արդարացնելու իրենց չարությունն ու ապստամբությունը։ Մեծ խա-բեբան փորձում է իր բնավորության սոսկալի դաժանությունը վերագրել մեր երկնային Հորը, որպեսզի ստեղծի տպավորություն, թե իր նկատմամբ շատ անարդարացի են վարվել՝ վտարելով երկնքից այն պատճառով, որ ինքը չի կամեցել ենթարկվել այդպիսի անարդար տիրակափն։ Նա մարդ-կանց [535] առջև պատկերում է այն ազատությունը, որ նրանք կարող էին վայելել իր անխստապահանջ մեղմ իշխանության ներքո՝ ի հակադրումն այն ստրկության, որ Եհովայի խիստ պահանջների արդյունքն է։ Այս կերպ նրան հաջողվում է հրապուրել մարդկանց՝ դրդելով անհավատարմության Ատոծո հանդեպ։GCA 486.1

    Որքա՜ն անհամատեղելի է սիրո և գթասրտության ամեն մի զգաց-մունքի և նույնիսկ արդարության մեր ընկալման հետ այն ուսմունքը, թե մեռած ամբարիշտները տանջվում են կրակի և ծծմբի մեջ հավերժ վառվող դժոխքում, և թե երկրային կարճ կյանքի ընթացքում գործած մեղքերի համար նրանք պիտի այնքան տանջվեն, որքան Աստված կապրի։ Եվ սակայն այս ուսմունքը քարոզվում է ամենուրեք և քրիստոնեական շատ եկեղեցիների հավատամքի մասն է կազմում։ Աստվածաբանության մի ուսյալ դոկտոր ասել է. «Դժոխքի տանջանքների տեսարանը ուժեղացնելու է արդարների հավիտենական երջանկությանը։ Տեսնելով մյուսներին, այդպիսի տանջանքների մեջ, ովքեր նույն բնությունն ունեն և ծնվել են միևնույն պարագաներում, երբ իրենք այդպես մեծարված են, նրանք կզգան, թե որքան երջանիկ են»։ Սեկ ուրիշն այսպես է ասել. «Մինչ հավիտենապես իրականացվում է բարկության անոթների դատավճիռը, նրանց տանջանքի ծուխը հավերժ պիտի վեր բարձրանա գթոէթյան անոթների աչքերի առաջ, ովքեր այդ թշվառներին կարեկցելու փոխարեն՝ ասելու են. «Ամեն, ալելուիա՜, փառք քեզ, Տեր»։GCA 486.2

    Աստծո խոսքի ո՞ր էջում կարելի է նման ուսմունք գտնել։ Մի՞թե փրկվածները երկնքում զուրկ են լինելու խղճահարության ու կարեկցանքի զգացումից և նույնիսկ սովորական մարդասիրությունից։ Մի՞թե դրանք փոխարինվելու են ստոիկի անտարբերությամբ կամ վայրենու դաժանությամբ։ Ո՛չ, ոչ, դա Աստծո Գրքի ուսմունքը չէ։ Նրանք, ովքեր իրենց տեսանկյունն են արտահայտում վերը նշված մեջբերումներում, կարող են կիրթ և նույ նիսկ ազնիվ մարդիկ լինել, բայց նրանք խաբված են սատանայի ստաբանությամբ։ Նա դրդում է նրանց սխալ մեկնաբանելու Սուրբ Գրքի խիստ արտահայտությունները՝ դրանց տալով դաժանության և չարության երանգներ, որոնք բնորոշ են իրեն, բայց ոչ մեր Արարչին։ «Կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ես ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձեք, դարձեք ձեր չար ճանապարհներից, և ինչո՞ւ համար դուք մեռնեք» (Եգեկիել33.11)։ [536]GCA 487.1

    Ի՞նչ կշահեինք Աստծո համար՝ ենթադրելով, թե Նրան հաճելի է անվերջանալի տանջանքների տեսարանը, թե տանջվող արարածների ցավագին ճիչերն ու նզովքները, ում Նա պահում է դժոխքի կրակի մեջ, ուրախացնում են Նրան։ Կարո՞ղ են արդյոք նման զարհուրելի ձայները երաժշտության պես շոյել Անսահման Սիրո լսողությունը։ Պնդում են, թե ամբարիշտներին չդադարող թշվառության մատնելը ցույց է տալիս Աստծո ատելությունը մեղքի հանդեպ՝ որպես մի չարիքի, որը կործանում է տիեզերքի խաղաղությունն ու կարգուկանոնիը։ Ի՜նչ սոսկալի աստվածահայհոյություն։ Ատացվտմ է, որ մեղքի հանդեպ Աստծո ատե-լությունը հավերժացնում է այն։ Հիշյալ աստվածաբանների ուսմունքի համաձայն՝ հավիտենական տանջանքը՝ առանց ողորմության հույսի, չարացնում է իր թշվառ զոհերին, և իրենց զայրույթը թափելով անեծքնե-րով ու հայհոյությամբ՝ նրանք առհավետ ծանրացնում են իրենց հանցան-քը։ Անվախճան դարերի ընթացքում մշտապես աճող մեղքի հավերժա-ցումը չի կարող փառք բերել Աստծուն։GCA 487.2

    Մարդկային միտքը չի կարող պատկերացնել, թե ինչ չարիք է իր հետ բերել հավիտենական տանջանքների մասին հերձվածողությունը։ Աստ-վածաշնչի կրոնը՝ փ սիրով ու բարությամբ, և առատ գթասրտությամբ, մթագնել է սնահավատությամբ ու պարուրվել սարսավտվ։ Խորհելով այն մասին, թե ինչպիսի կեղծ գույներով է սատանան պատկերել Աստծո բնավորությունը, կարելի՞ է արդյոք զարմանալ, թե ինչու են մեր ողորմած Արարչից վախենում ու սոսկում, և նույնիսկ ատում Նրան։ Աստծո մասին այդ զարհուրելի պատկերացումը, որ քարոզվում է ամբիոններից և տարածվում աշխարհով մեկ. ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր մարդ-կանց կասկածամիտներ ու անաստվածներ է դարձրել։GCA 487.3

    Հավիտենական տանջանքի տեսությունն այն կեղծ ուսմունքներից մեկն է, որ կազմում է Բաբելոնի պղծության գինին, որով նա հարբեցնում է բոյոր ազգերին (Հայտնություն 14.8, 17.2)։ Այն, որ Քրիստոսի ծառայողներն րնդունել են այդ հերձվածողտթյունր և հռչակել այն սրբազան ամբիոնից, հիրավի առեղծված է։ Նրանք դա կեղծ շաբաթի հետ միասին ընդունել են Հռոմից։ ճիշտ է, որ այս ուսմունքը քարոզել են մեծ և բարի մարդիկ, բայց նրանք յույս չեն ունեցել այս հարցում, ինչպես մենք ունենք։ Նրանք պատասխանատու էին միայն այն լույսի համար, որ շողում էր իրենց ժամանակներում, իսկ մենք հաշվետու ենք մեր օրերում շողացող լույսի համար։ Եթե մենք, Աստծո խոսքի վկայությունից շեղվելով, ընդունում ենք [537] կեղծ ուսմունքներ, քանի որ այդպես են սովորեցրել մեր հայրերը, ապա ընկնում ենք Բաբելոնի դեմ կայացված դատավճռի տակ. մենք խմում ենք նրա պղծության գինուց։GCA 488.1

    Շատերն էլ, ովքեր նողկում են հավիտենական տանջանքների ուսմունքից, ընկնում են հակառակ մոլորության մեջ։ Տեսնելով, որ Սուրբ Գրքում Աստված պատկերված է որպես սիրող ու կարեկից էակ, նրանք չեն կարողանում հավատալ, որ Նա Իր արարծներին մատնելու է դժոխքի հավիտենական կրակին։ Բայց կարծելով, թե հոգին բնականից անմահ Լ. նրանք այլընտրանք չեն տեսնում, բացի նրանից, որ ամբողջ մարդկությունն, ի վերջո, փրկվելու է։ Շատերի կարծիքով՝ Աստվածաշնչի սպառնալիքները նախատեսված են միայն մարդկանց վախեցնելով հնազանդեցնելու համար, և դրանք բառացիորեն չեն կատարվելու։ Ստացվում է, որ մեղավորը կարող է ապրել եսասիրական հաճույքների մեջ՝ անտեսելով Աստծո պահանջները, և միաժամանակ ակնկալել, որ կարժանանա Նրա բարեհաճությանը։ Այսպիսի ուսմունքը, թեև ընդունելով Աստծո ողորմությունը, անտեսում է Նրա արդարադատությունը՝ շոյելով մեղավոր սիրտը և հանդուգն դարձնելով ամբարիշտներին իրենց անօրենության մեջ։GCA 488.2

    Ցույց տալու համար, թե ինչպես են համընդհանուր փրկության ջատագովները աղավաղում Սուրբ Գիրքը, բավական է մեջբերել միայն նրանց իսկ ասածները։ Մի անհավատ երիտասարդի թաղման ժամանակ, ով վթարի էր ենթարկվել, ունիվերսափստ ծառայողն ընտրել էր աստվածաշնչյան այս տեքստը. «Դավիթ թագավորը... մխիթարվել էր մեռնող Ամնոնի վրա» (Բ Թագավորաց 13.39)։GCA 488.3

    «Ինձ հաճախ հարցնում են,— ասաց քարոզիչը»— թե ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, ովքեր հեռանում են աշխարհից մեղքի մեջ՝ մեռ-նելով, թերևս, հարբած վիճակում, ոճրագործության արյունոտ բծերն իրենց հանդերձներին, կամ էլինչպես այս եբիտասարդր, ով երբեք չի հավատացել և ուրախություն չի գտել հավատի մեջ։ Մենք կբավարարվենք Սուրբ Գրքով, որի պատասխանը լուծում է այս ահավոր խնդիրը։ Ամնոնը ծայրաստիճան մեղավոր էր և անզեղջ, նրան հարբեցրել էին և այդ վիճակում սպանել։ Դավիթն Աստծո մարգարե էր, և պետք է որ իմանար՝ գալիք աշխարհում Ամնոնի համար լա՞վ է լինելու, թե՞ վատ։ Ի՞նչ խոսքեր դուրս եկան նրա սրտից։ [538] «Եվ Դավիթ թագավորը փափագում էր դուրս գնալԱբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի վրա» (տեքստ 39)։GCA 488.4

    «Ի՞նչ հետևություն կարելի է անել։ Մի՞թե պարզ չէ, որ Դավիթը չէր հավատում անվերջանալի տանջանքներին։ Մենք ևս չենք հավատում, և այստեղ հայտնաբերում ենք մի սքանչեփ ապացույց՝ հօգուտ համընդ-հանուր մաքրության ու խաղաղության ավելի հաճելի, ավելի լուսավոր ու բարի գաղափարի։ Նա մխիթարվեց՝ տեսնելով, որ իր որդին մեռել է։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև մարգարեական հայացքով նա կարողացավ թափանցել փառավոր ապագայի խորքը և տեսնել իր որդուն՝ փորձությունից հեռու, ստրկությունից ազատված ու մեղքի ապականությունից մաքրված, և բավականաչափ սուրբ ու լուսավոր դառնալուց հետո՝ ընդունված երկնքում ցնծացող հոգիների շարքը։ Նրա միակ մխիթարությունն այն էր, որ իր սիրելի որդին, հեռու մեղքի ու տառապանքի այս աշխարհից, գնացել է այնտեղ, ուր Սուրբ Հոգու վսեմ շունչը կլուսավորի նրա խավար հոգին, ուր նրա միտքը կբացվի երկնային իմաստության և անմահական սիրո քաղցր հափշտակության համար՝ պատրաստ լինելով սրբագործված բնությամբ վայելելու երկնային հայրենիքի հանգիստը։GCA 489.1

    Այս մտքերը պարզ են դարձնում, որ երկնային փրկությունը կախված չէ ո՛չ մեր արարքներից այս կյանքում, ո՛չ սրտի ներկա վերափոխու-թյունից, ո՛չ էլ ներկա հավատից կամ դավանությունից»:GCA 489.2

    Այսպես է Քրիստոսի ծառայող կոչեցյալը կրկնում այն կեղծիքը, որ օձն ասել էր Եդեմում. «Բնավ չեք մեռնի»։ «Այն օրը, որ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և Աստծո պես կլինեք»։ Նա հայտարարում է, թե մեղավորներից ամենապիղծը՝ մարդասպանը, գողն ու շնացողը, մահից հետո պատրաստ կլինի մտնելու անմահ երանության մեջ։GCA 489.3

    Եվ ինչի՞ հիման վրա է Սուրբ Գրքի այս խեղաթյուրողն անում իր եզրակացությունները, միակ նախադասության, որն արտահայտում է Դավթի հնազանդությունը Նախախնամության կամքին։ Նրա [539] hn- գին «փափագում էր դուրս գնալ Աբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի վրա»։ ժամանակը մեղմացրել էր նրա վիշտը, և նրա մտքերը մեռած որդուց դարձան դեպի կենդանին, ով փախել էր՝ վախենալով իր հանցանքի արդար պատժից։ Եվ սա օգտագործվում է որպես ապացույց այն բանի, որ արյունապիղծ, հարբած Ամնոնը մահից անմիջապես հետո տեղափոխվել է երանության կացարաններ, որպեսզի այնտեղ մաքրվի ու պատրաստվի ընկերակցելու անմեղ հրեշտակներին։ Հիրավի՜ հրապուրիչ հեքիաթ՝ հարմար գոհացնելու մարմնավոր սիրտը։ Սա սատանայի ուսմունքն է, որը հաջողությամբ կատարում է իր գործը։ Եվ պե՞տք է արդյոք զարմանալ, որ նման ուսմունքի հետևանքով անօրե-նությունը ծաղկում է։GCA 489.4

    Վերոհիշյալ կեղծ ուսուցչի պես են վարվում և շատ ուրիշները։ Աստվածաշնչյան մի քանի խոսք առանձնացվում է համատեքստից, որը հաճախ բոլորովին հակառակ նշանակություն է ունենում, քան մեկնաբանվում է, և այդ անկապ հատվածներն աղավաղվում են՝ օգտագործվելով այնպիսի ուսմունքներ հաստատելու համար, որոնք որևէ հիմք չունեն Աստծո խոսքում։ Վկայությունը, որ մեջբերվել է որպես ապացույց, թե հարբած Ամնոնը երկնքում է, սոսկ ենթադրության է, որն ուղղակիորեն հակասում է Սուրբ Գրքի այն անվիճելի պնդմանը, որ հարբեցողն Աստծո արքայությունը չի ժառանգելու (Ա Կորնթացիս 6.10)։ Ահա այսպես թերահավատները, անհավատներն ու կասկածամիտները ճշմարտաթյունը վերածում են կեղծիքի։ Եվ շատերը՝ խաբված նրանց կեղծիքով, թմրած նիրհում են մարմնավոր ապահովության գրկում։GCA 490.1

    Եթե ճիշտ լիներ այն, որ մահվան ժամին բոլոր մարդկանց հոգիներն ուղղակիորեն երկինք են գնում, մենք ավելի շուտ մահը կփափագեինք, քան կյանքը։ Շատերին այս համոզմունքը մղել է վերջ տալու իրենց կյանքին։ Վշտից, հոգսերից ու հիասթափությունից ճնշված մարդուն ավելի հեշտ է թվում կտրել կյանքի թելն ու հավերժական երանության աշ-խարհ թռչելը։GCA 490.2

    Աստված Իր Խոսքում հստակորեն ասում է, որ կպատժի Իր օրենքը խախտողներին։ Նրանք, ովքեր շողոքորթում են [540] իրենց այն մտքով, թե Նա չափազանց ողորմած է, որպեսզի դատապարտի մեղավորին, թող միայն նայեն Գողգոթայի խաչին։ Աստծո անբիծ Որդու մահը վկայում է, որ «մեղքի վարձքը մահն է», որ Աստծո օրենքի յուրաքանչյուր խախտում պետք է ստանա իր արժանի պատիժը։ Քրիստոսը, որ անմեղ էր, մեղք դարձավ մարդու համար։ Նա կրեց անօրենության հանցանքը, ու երբ Հայրը ծածկեց Նրանից Իր դեմքը, Նրա սիրտը պայթեց, և Նա մեռավ։ Այս մեծ զոհաբերությունն արվեց մեղավորներին փրկվելու համար։ Ուրիշ ոչ մի կերպ մարդը չէր կարող ազատվել մեղքի պատժից։ Եվ ամեն մի հոգի, ով հրաժարվում է ընդունել այսպիսի գնով ձեռք բերված քավությու-նը, անձամբ պետք է կրի անօրենության հանցանքն ու դրա պատիժը։GCA 490.3

    Տեսնենք, թե Աստվածաշունչն էլ ինչ է ասում ամբարիշտների ու անզեղջների մասին, ովքեր, ըստ համընդհանուր փրկության ջատագովի, երկնքում են՝ որպես սուրբ ու երջանիկ հրեշտակներ։GCA 491.1

    «Ես ձրի կտամ ծարավին կյանքի աղբյուրից» (Հայտնություն 21.6)։ Այս խոստումը վերաբերում է միայն նրանց, ովքեր ծարավ են։ Միմիայն նրանց կտրվի այն, ովքեր զգում են կյանքի ջրի կարիքը՝ պատրաստ հա-նուն դրա զոհաբերելու ամեն ինչ։ «Ով որ հաղթի, ամենը կժառանգի, և ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի ինձ որդի» (Հայտնություն 21.7)։ Այստեղ ես պայմաններ են նշված։ Ամենը ժառանգելու համար պետք է դիմակայել մեղքին ու հաղթել այն։GCA 491.2

    Եսայիա մարգարեի միջոցով Տերն ասում է. «Ասացեք արդարին, որ նրա բանը լավ է»։ «Վա՜յ անզգամին, նրա բանը չար է, որովհետև իր ձեռքի գործերի հատուցումը պիտի լինի իրեն» (Եսայիա 3.10,11)։ «Թեև մեղավորը հարյուր անգամ մեղք գործի, և նրա կյանքը երկարատև լինի,— ասում է իմաստունը,— ես, այնուամենայնիվ, գիտեմ, որ բարիք կլինի Աստծուց վախեցողներին, որ վախենում են նրա երեսից։ Բայց ամբարշտին բարություն չի լինի» (ժողովող 8.12,13)։ Եվ Պողոսն էլ վկայում է, որ մեղավորն իր համար բարկություն է դիզում՝ «բարկության և Աստծո այն արդար դատաստանի հայտնության օրվա համար, որն ամեն մեկին հատուցում կտա՝ ըստ նրա գործերի»,«նեղություն և տառապանք յուրա-քանչյուրին, ով չարություն է գործում» (Հռոմեացիս 2.5,6,9)։ [541] GCA 491.3

    «Ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է, ժառան-գություն չունի Քրիստոսի և Աստծո արքայությունում» (Եփեսացիս 5.5)։ «Հետևեցեք խաղաղության բոլորի հետ և սրբության, առանց որի՝ ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիս 12.14)։ «Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա, և քաղաքի դռնով ներս կմտնեն։ Բայց դուրսն են շները, կախարդները, պոռնիկները, սպանողները, կռապաշտները և ամեն ստություն սիրողն ու գործողը» (Հայտնություն 22.14,15)։GCA 491.4

    Աստված բացահայտել է մարդկանց Իր բնավորությունն ու մեղքի հանդեպ Իր վերաբերմունքը։ «Եհովա՝ Աստված ողորմած ու գթած, երկայնամիտ և առատ տրտմությունով ու ճշմարտությունով, որ հազար-ներին տրտմություն ես անում, որ անօրենություն, հանցանք և մեղք ես ներում, բայց հանցավորին բնավ անպարտ չես թողնում» (Ելից 34.6,7)։ «Տերը... բոլոր ամբարիշտներին կկորցնի»։ «Անիրավներն իրար հետ մեկտեղ կսատկեն, ամբարիշտների վերջը կորուստ Է» (Սաղմոս 145.20, 37.38)։ Աստված կգործաղբի Իր ուժն ու հեղինակությունը՝ վերջ դնելու ապստամբությանը, ընդ որում՝ պատժիչ արդարադատության բոլոր դրսևորումները միանգամայն հարիր կլինեն Նրա ողորմած, երկայնամիտ ու բարեսիրտ բնավորությանը։GCA 491.5

    Աստված ոչ ոքի կամքի կամ դատողության վրա չի բռնանում։ Նրան հաճո չէ ստրկամիտ հնազանդությունը։ Նա կամենում է, որ Իր ստեղծած էակները սիրեն Իրեն, քանի որ Նա արժանի է այդ սիրուն։ Նա ոպում է, որ նրանք հնազանդվեն Իրեն, որովհետև գիտակցում և գնահատում են Նրա իմաստությունը, արդարությունն ու բարությունը։ Եվ բոլոր նրանք, ովքեր ճիշտ պատկերացում ունեն այս որակների մասին, կսիրեն Նրան, քանզի Նրան են ձգտում՝ հիացած Նրա բնավորությամբ։GCA 492.1

    Բարության, գթասրտության ու սիրո սկզբունքները՝ ուսուցանված և մարմնավորված մեր Փրկչի կողմից, Աստծո կամքի և բնավորության արտացոլումն են։ Քրիստոսն ասում էր, որ Ինքը սովորեցնում է միայն այն, ինչ ստացել է Իր Հոբից։ Աստծո կառավարման սկզբունքները կա-տարելապես ներդաշնակ են Փրկչի այս պատվիրանին. «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Աստված [542] ամբարիշտներին դատում է հանուն տիեզերքի բարօրության և հենց հանուն նրանց, ում ուղղված են Նրա դատաստանները։ Նա կերջանկացներ այդ մարդկանց, եթե կարողանար, Իր կառավարության օրենքների և Իր բնավորության արդարության համեմատ։ Տերը նրանց շրջապատում է Իր սիրո ապացույցներով, շնորհում է Իր օրենքի գիտությունը և նրանց հետևից գնալով՝ առաջար-կում Իր ներողամտությունը, բայց նրանք արհամարհում են Նրա սերը, ոտնահարում Նրա օրենքը և մերժում Նրա տրտմությունը։ Մշտապես ստանալով Նրա պարգևները՝ նրանք անպատվում են Տվողին, ատում են Աստծուն, քանզի գիտեն, որ Նա գարշում է իրենց մեղքերից։ Աստված երկար է համբերում նրանց կամակորությանը, բայց վերջապես կգա վճռորոշ ժամը, երբ որոշվելու է նրանց ճակատագիրը։ Այն ժամանակ Նա Իր կողմը կքաշի՞ արդյոք այս խռովարարներին։ Նրանց կստիպի՞ արդյոք կատարել Իր կամքը։GCA 492.2

    Նրանք, ովքեր սատանային են իրենց առաջնորդ ընտրել և գտնվում են նրա իշխանության տակ, պատրաստ չեն մտնելու Աստծո արքայությունը։ Հպարտությունը, խաբեությունը, անառակությունն ու դաժանությունը կարծրացել են նրանց բնավորության մեջ։ Կարո՞ղ են այդպիսիք երկինք մտնել ու հավերժ ապրել նրանց հետ, ում արհամարհել ու ատել են երկրի վրա։ ճշմարտությունը երբեք հաճելի չի լինի ստախոսին, և հեզությունն անհարիր կլինի մեծամտությանն ու հպարտությանը, սրբու-թյունն անընդունեփ կլինի անառակի համար, և անշահախնդիր սերը հրապուրիչ չի թվա եսասերին։ Հաճույքի ինչ աղբյուր կարող է երկինքը առաջարկել նրանց, ովքեր ամբողջովին կլանված են աշխարհիկ ու եսա-սիրական հետաքրքրություններով։GCA 492.3

    Նրանք, ովքեր իրենց ողջ կյանքում ապստամբել են Աստծո դեմ, կա-րո՞ղ են արդյոք հանկարծ վտխադրվելերկինք ու տեսնել այնտեղ տիրող վեհ ու սուրբ կատարելությունը, ուր յուրաքանչյուր սիրտ լցված է սիրով, և ամեն մի դեմք շողում է ուրախությունից, ուր մեղեդային հիասքանչ երաժշտություն է հնչում ի փառս Աստծո և Գառան, իսկ աթոռի վրա նստո-ղի դեմքից ճառագող լույսի շողերն անդադար ողողում են փրկվածներին։ Նրանք, ում սրտերն ատելությամբ են լցված Աստծո, ճշմարտության ու սրբության հանդեպ, կարո՞ղ են արդյոք միանալ երկնային բազմությանը և ձայնակցել նրա գովերգին։ Նրանք կդիմանայի՞ն արդյոք Աստծո և Գառան փառքին։ Ոչ, երբեք։ Փորձության տարիներ [543] էին նրանց շնորհվել իրենց բնավորությունը կերտելու երկնքի համար, բայց նրանք երբեք իրենց միտքը չվարժեցրին սրբությունը սիրելու համար։ Նրանք երբեք չսովորեցին երկնքի լեզուն, իսկ հիմա արդեն չափազանց ուշ է։ Աստծո դեմ ապստամբ կյանքը նրանց անպիտան է դարձրել երկնքի համար։ Այնտեղ տիրող մաքրությունը, սրբությունն ու խաղաղությունը տանջափ կլինեին նրանց համար, իսկ Աստծո փառքը՝ լափող կրակ։ Նրանք կփափագեին փախչել այդ սուրբ վայրից։ Նրանք կողջունեին մահը, միայն թե թաքնվեին Նրա երեսից, ով մեռավ հանուն իրենց փրկության։ Ամբարիշտներն իրենք են ընտրում իրենց ճակատագիրը։ Նրանք կամավոր կերպով են հրաժարվում երկնքից, իսկ Աստված մնում է արդար ու գթասիրտ։GCA 493.1

    Ջրհեղեղի ջրերի պես՝ մեծ օրվա կրակը կհռչակի Աստծո դատա-վճիռը, որ ամբարիշտներն անբուժելի են։ Նրանք որևէ միտք չունեն են-թարկվելու աստվածային իշխանությանը։ Նրանց կամքր վարժվել է ապստամբելու, և երբ ավարտվի կյանքը, չափազանց ուշ կլինի վախելու մտքերի ուղղությունը, անօրենությունից դաոնալու հնազանդության և ատելությունից՝ դեպի սեր։GCA 493.2

    Խնայելով մարդասպան Կայենի կյանքը՝ Աստված օրինակ տվեց աշխարհին, թե ինչ կլիներ, եթե մեղավորին թույլ տրվեր ապրել ու շարունակել իր անսանձ անօրենության ուղին։ Կայենի ազդեցությամբ ու օրինակով նրա սերունդներն ընկան մեղքի մեջ, մինչև որ «շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր»։ «Եվ երկիրն Աստծո առաջ ապա-կանվեց ու անօրենությամբ լցվեց» (Ծննդոց 6.5,11)։GCA 493.3

    Գթասրտությամբ էր, որ Աստված Նոյի օրերում բնաջնջեց աշխարհի ամբարիշտ բնակիչներին։ Եվ գթասրտությամբ էլ Նա կործանեց անառակ սոդոմացիներին։ Սատանայի մոլորեցուցիչ ուժի ազդեցությամբ անօրեններն արժանանում են մարդկանց համակրանքին ու հիացմուն-քին, և այդպիսով մշտապես մղում են նրանց ապստամբության։ Այդպես էր Կայենի և Նոյի, Աբրահամի և Ղովտի օրերում, այդպես է նաև մեր ժա-մանակներում։ Տիեզերքի հանդեպ Իր գթասրտությունից է, որ Աստված պետք է վերջապես ոչնչացնի Իր շնորհը մերժողներին։ [544] GCA 494.1

    «Մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիս 6.23)։ Մինչ արդարները ժառանգում են կյանքը, ամբարիշտների բաժինը մահն է։ Մովսեսը կոչ արեց Իսրայելին. «Այսօր ես քո առաջ եմ դնում կյանքը և բարին, մահը և չարը» (Երկրորդ Օրինաց 30.15)։ Բայց սա այն մահը չէ, որ հռչակվեց Ադամին, քանզի ողջ մարդկությունը կրում է նրա անօրենության պատի-ժը։ Խոսքը «երկրորդ մահվան» մասին է, որը հակադրվում է հավիտե-նական կյանքին։GCA 494.2

    Ադամի մեղքի հետևանքով մահը տարածվեց մարդկային ողջ ցեղի վրա։ Բոլորն էլ անխտիր գերեզման են իջնում։ Բայց փրկության ծրագրում նախատեսված է, որ բոլորը պետք է դուրս բերվեն իրենց գերեզմաններից։ «Արդարների և մեղավորների հարություն պիտի լինի», «քանզի ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կենդանանում են» (Գործք 24.15, Ա Կորնթացիս 15.22)։ Սակայն հարություն առնող երկու խմբերի միջև տարբերություն է դրված։ «Ամենքը, որ գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն։ Եվ դուրս կգան նրանք, որ բարիք են գործել՝ դեպի կյանքի հարությունը, իսկ նրանք, որ չարիք են արել՝ դեպի դատաստանի հարությունը» (Հովհաննես 5.28,29)։ Նրանք, որ «արժանի կհամարվեն» կյանքի հարությանը, «երանելի և սուրբ» են։ «Սրանց վրա իշխանություն չունի երկրորդ մահը» (Հայտնություն 20.6)։ Իսկ նրանք, ովքեր ապաշխարության ու հավատի միջոցով ներման չեն արժանացել, պետք է ընդունեն անօրենության պատիժը՝ «մեղքի վարձքը»։ Այդ պատժի տևողությանն ու չափը տարբեր է լինելու՝ «իրենց գործերի համեմատ», և ի վերջո ավարտվելու է երկրորդ մահով։GCA 494.3

    Իր արդարության ու ողորմության համաձայն՝ Աստված չի կարող մեղավորին փրկել իր մեղքերի մեջ, ուստի Նա վերջինիս զրկում է կյանքից, որովհետև իր անօրեն կյանքով նա վկայել է, որ արժանի չէ դրան։ Ներշնչված հեղինակն ասում է. «Դեռ մի քիչ ժամանակ էլ՝ և ամբարիշտը չկա, ու երբ որ նրա տեղին մտիկ տաս՝ նա չկա»։ Մյուսն էլ հռչակում է. «Նրանք պիտի[545] ... չեղածի պես դառնան» (Սաղմոս 37.10,Աբդիա 16)։ Խայտառակված՝ նրանք մատնվում են հավերժական անգոյության։GCA 494.4

    Այսպես վերջ կդրվի մեղքին՝ իր բերած ողջ թշվառությամբ ու ավերածությամբ։ Սաղմոսերգուն ասում է. «Դու կորցրիր ամբարշտին. նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից։ Թշնամիները վեր-ջացան բոլորովին» (Սաղմոս 9.5,6)։ Հայտնության գրքում Հովհաննեսը, տեսնելով փրկվածների վիճակը, փառքի տիեզերական օրհներգ է լսում, որին ոչ մի աններդաշնակ հնչյուն չի խանգարում։ Ամեն արարած երկնքում ու երկրում փառք է տալիս Աստծուն (Հայտնություն 5.13)։ Այն ժամանակ այնտեղ չեն լինի կորած հոգիներ, ովքեր հայհոյում են Աստծուն անվերջանալի տանջանքի մեջ, ոչ էլ թշվառ էակներ, որոնք դժոխքում իրենց աղաղակները կխաոնեն փրկվածների երգերին։GCA 495.1

    Բնական անմահության հիմնովին սխալ գաղափարի վրա է հենվում մահվան մեջ գիտակից վիճակի, ինչպես նաև հավերժական տան-ջանքների մասին ուսմունքը, որը հակասում է թե՛ Սուրբ Գրքին, թե՛ առողջ դատողությանն ու մարդասիրության մեր զգացումներին։ Ըստ այդ հանրաճանաչ ուսմունքի՝ փրկվածները երկնքում տեղյակ են այն ամենին, ինչ տեղի է ունենում երկրի վրա, և հատկապես իրենց այն ընկերների կյանքին, ովքեր մնացել են այստեղ։ Բայց ինչպե՞ս կարող են մեռյալներն իրենց երջանիկ զգալ՝ տեսնելով ողջերի նեղությունները, իրենց սիրելիների գործած մեղքերը, նրանց վշտերով, հիասթափությամբ ու տառապանքով լի կյանքը։ Ինչպե՞ս կարող են նրանք վայելել երկնքի բերկրանքը՝ թեածելով երկրում գտնվող իրենց ընկերների վերևում։ Իսկ որքա՜ն նողկալի է այն համոզմունքը, թե հենց որ շունչը լքում է մարմինը, անզեղջ մարդու հոգին գցվում է դժոխքի կրակների մեջ։ Ինչպիսի՜ խոր կսկիծ պիտի ունենան նրանք, ովքեր տեսնում են անպատրաստ գերեզման իջնող և հավերժական թշվառության ու մեղքի մեջ ընկնող իրենց ընկերներին։ Շատերը խելագարվել են այդ զարհուրելի մտքից։GCA 495.2

    Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը այս ամենի վերաբերյալ։ Դավիթը հայտարարում է, որ մեռյալը ոչինչ չի գիտակցում։ «Նրա հոգին («շունչը», բնագրի թարգմ.) դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա, նույն օրը [546] կկորչեն նրա խորհուրդները» (Սաղմոս 146.4)։ Սողոմոնը նույնն է վկայում. «Կենդանի մարդիկ գիտեն, որ մեռնելու են, բայց մեռյալները ոչ մի բան չգիտեն... Նրանց սերն էլ, ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց է փչացել, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ»։ «Գործ, խորհուրդ գիտություն և իմաստություն չկա մյուս աշխարհում, ուր որ ղու պիտի գնաս» (Ժողովող 9.5, 6, 10):GCA 495.3

    Երբ ի պատասխան Եզեկիայի աղոթքի՝ նրա կյանքը տասնհինգ տարով երկարացվեց, արքան փառաբանեց Աստծուն Նրա մեծ տրտմու-թյան համար։ Իր երգում նա հայտնում է իր ուրախության պատճառը. «Գերեզմանը քեզ չի գովի, մահը քեզ չի օրհնաբանի, գուբն իջնողները չեն հուսա քո ճշմարտությանը։ Ապրողը՝ ապրողն է քեզ օրհնելու, ինչպես ես՝ այսօր» (Եսայիա 38.18,19)։ Հանրաճանաչ աստվածաբանությունն արդար մեռյալներին պատկերում է երկնքում՝ երանության մեջ Աստծուն գովերգեփս անմահ լեզվով, բայց Եզեկիան նման փառավոր հեռանկար չտեսավ մահվան մեջ։ Նրա խոսքերին ներդաշնակ է սաղմոսերգուի վկա-յությունը. «Մահվան մեջ քեզ հիշել չկա. գերեզմանում ո՞վ կփառավորի քեզ»։ «Ոչ թե մեռյալները կօրհնեն Տիրոջր, և ոչ էլ լռության մեջ իջնողները» (Սաղմոս 6.5, 115.17)։GCA 496.1

    Պենտեկոստեի օրը Պետրոսը հայտարարեց, որ Դավիթ նահապետը «մեռավ էլ, թաղվեց էլ, և նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է», «որովհետև Դավիթը վեր չելավ երկինք» (Գործք Առաքելոց 2.29,34)։ Այն փաստը, ռր Դավիթը գերեզմանում է մնում մինչև հարությունը, ապացուցում է, որ արդարները մեռնելիս չեն գնում երկինք։ Միայն հա-րության միջոցով և Քրիստոսի հարության արժանիքով Դավիթն ի վերջո կարող է նստել Աստծո աջ կողմը։GCA 496.2

    Եվ Պողոսն էլ ասում է. «Եթե մեռյալները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի ստել, իսկ եթե Քրիստոսը հարություն չի ստել, ունայն է ձեր հավատը, և դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էի որ Քրիստոսում ննջեցին, կորան» (Ա Կորնթացիս 15.16-18)։ Եթե չորս հազար տարվա ընթացքում արդարները մեռնելիս անմիջապես երկինք գնացած լինեին, ինչպե՞ս Պողոսը կասեր, որ եթե հարություն չկա, [547] «նրանք էլ, որ Քրիստոսում ննջեցին, կորան»։ Այդ դեպքում հարության կարիք չէր լինի։GCA 496.3

    Նահատակ Թինդալը, խոսելով մեռածների վիճակի մասին, ասել է. «Ես բացեիբաց դավանում եմ, որ բոլորովին էլ համոզված չեմ, թե նրանք արդեն այն փառքի լիության մեջ են, որում գտնվում են Քրիստոսը կամ Աստծո ընտրյալ հրեշտակները: Ես դրան չեմ հավատում, քանզի եթե այդպես փներ, ապա անիմաստ է քարոզել մարմնի հարության մասին» (Ուիլյամ Թինդալ, Նախաբան Նոր Կտակարանի համար 1534 թ. հրատ, կամ Բրիտանացի Բարենորոգիչները, էջ 349)։GCA 496.4

    Անհերքեփ փաստ է, որ մահվան մեջ անվախճան երանության հույսը հանգեցրել է հարության ուսմունքի համատարած անտեսմանը։ Այս առումով դոկտոր Ադամ Կլարկն ասել է. «Թերևս առաջին քրիստոնյաները շատ ավելի են կարևորել հարության ուսմունքը, քան դա արվում է հիմա։ Ինչո՞ւ։ Առաքյալները շարունակ հիշեցրել են դրա մասին՝ քաջալերելով Աստծո հետևորդներին լինել ժրաջան, հնազանդ և բարեսիրտ։ Իսկ այսօրվա աշակերտները հազվադեպ են հիշում այդ մասին: Առաքյալներն այդ էին քարոզում, և առաջին քրիստոնյաները հավատում էին դրան։ Մենք էլ ենք դա քարոզում, և մեր ունկնդիրները ևս հավատում են։ Ավետարանում ոչ մի այլ ուսմունք ավելի չի շեշտվում և ներկա քարոզչության համակարգում ավելի չի արհամարհվում, քան հարության ուսմունքը» (Մեկնաբանություն, Ա Կորնթացիս 15, պարբ. 3)։GCA 497.1

    Այսպես շարունակվեց այնքան, մինչև որ քրիստոնեական աշխարհը գրեթե մոռացավ հարության փառահեղ ճշմարտությունը։ Մի հայտնի հեղինակ, մեկնաբանելով Պարտի խոսքերը՝ գրված Ա Թեսաղոնիկեցիս 4.13-18-ում, ասում է. «Մխիթարության բոլոր գործնական նպատակներով արդարների երանելի անմահության ուսմունքը մեզ համար փոխարինում է Տիրոջ Երկրորդ գալստյան մասին ցանկացած կասկածելի ուսմունքի։ Մեզ համար Տերն արդեն գալիս է մահվան ժամանակ։ Ահա թե ինչին պետք է մշտարթուն սպասենք։ Մեռյալներն արդեն անցելեն փառքի մեջ։ Նրանք չեն սպասում իրենց դատաստանն ու երանությունը ազդարարող փողի ձայնին»։ [548] GCA 497.2

    Բայց պատրաստվելով թողնել Իր աշակերտներին՝ Հիսուսը չասաց, թե նրանք շուտով Իր մոտ են գալու։ «Գնում եմ ձեզ համար տեղ պատ-րաստելու,— ասաց Նա,— և եթե գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ» (Հովհաննես 14.2,3)։ Եվ Պողոսն էլ ասում է, որ «Ինքը՝ Տերը, հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքից, և Քրիստոսով մեռելները սկզբում հարություն կառնեն, իսկ հետո մենք, որ կենդանի ենք մնացել, նրանց հետ ամպերով օղի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք»։ Եվ ավելացնում է. «Իրար մխիթարեցէք այս խոսքերով» (Ա Թեսաղոնիկեցիս 4.16-18)։ Որքա՜ն մեծ է հակասությունն այս մխիթարական խոսքերի և վերը մեջբերված ունիվերսալիստ քարոզչի պնդումների միջև։ Վերջինս հավաստիացնում է իր վշտաբեկ ընկերներին, թե որքան էլ մեղավոր եղած լինի մեռյալը, երբ նա իր վերջին շունչն է փչում այստեղ, նրան ընդունում են հրեշտակները։ Պողոսը մատնացույց է անում իր եղբայրներին Տիրոջ ապագա գալուստը, երբ կփշրվեն գերեզմանի շղթաները, և «Քրիստոսով մեռյալները» հարություն կառնեն հավիտենական կյանքի համար։GCA 497.3

    Նախքան որևէ մեկը կկարողանա մտնել օրհնյալ պալատները, նրա գործը պետք է քննության ենթարկվի, և նրա բնավորությունն ու կյանքը պիտի ստուգվի Աստծո առաջ։ Բոլորը պետք է դատվեն գրքերում գրվածի համաձայն և հատուցում ստանան իրենց գործերի համեմատ։ Այս դատավարությունը չի կատարվում մահվան պահին։ Ուշադրություն դարձրեք Պողոսի խոսքերին. «Մեկ օր հաստատեց, որում աշխարհս արդարությամբ պիտի դատի այն մարդու միջոցով, որով սահմանեց ամենքին հավատ տալ հարություն տալով նրան մեռելներից» (Գործք Առաքելոց 17.31)։ Այստեղ առաքյալը ուղղակիորեն ասում է, որ հատուկ ժամանակ է որոշված ապագայում աշխարհը դատելու համար։GCA 498.1

    Հուդան վկայակոչում է նույն ժամանակը՝ ասելով. «Այն հրեշտակ-ներին, որ իրենց իշխանությանը չպահեցին, այլ թողեցին իրենց բնա-կությունը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց մեծ օրվա դատաստանի համար»։ Եվ ապա մեջբերում է Ենոքի խոսքերը. «Ահա Տերը եկավ իր բյուրավոր [549] սուրբերով, որ դատաստան անի ամենքին» (Հուդա 6,14,15)։ Հովհաննեսն ասում է. «Ես տեսա մեռյալներին՝ մեծ ու փոքր՝ կանգնած աթոռի աոաջ, և գրքերը բացվեցին.... և մեռյալները դատվեցին ւսյն գրքերում գրված իրենց գործերի համեմատ» (Հայտնություն 20.12)։ Բայց եթե մեռյալներն արդեն վայելում են երկնային երանությունը կամ տանջվում դժոխքի կրակների մեջ, այդ դեպքում ի՞նչ կարիք կա ապագա դատաստանի։ Աստծո խոսքի ուսմունքն այս կարևոր հարցերի վերաբերյալ դժվարիմաց կամ հակասական չէ, այն հասկանալի է նույնիսկ ամենահասարակ մարդուն։ Բայց ի՞նչ իմաստություն կամ արդարություն կարող է գտնել անկեղծ մարդը հիշյալ տեսության մեջ։ Արդարներն ինչպե՞ս կարող են իրենց գործերի քննությունից հետո ստանալ այս գովասանքը. «Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա... մտիր քո Տիրոջ ուրախությունը», եթե նրանք արդեն, թերես, երկար դարեր ապրում են Նրա հետ։ Կամ մի՞թե ամբարիշտները պիտի հետ կանչվեն տանջանքի վայրից՝ լսելու ողջ երկրի Դատավորի վճիռը. «Ինձնից դեն գնացեք, ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ» (Մատթեոս 25.21,41)։ Հանդիսավո ր ծաղրանք։ Աստծո իմաստության ու արդարության ի՛նչ անամոթ վարկաբեկում։GCA 498.2

    Հոգու անմահության տեսությունն այն կեղծ ուսմունքներից մեկն է, որ Հռոմը, վախ առնելով հեթանոսությունից, ներմուծեց քրիտոոնեական կրոնի մեջ։ Մարտին Լյութերն այն դասում էր «Հռոմի կոնդակների աղբակույտը կազմող հրեշավոր առասպելների» շարքին (Ե. Պետավել, Անմահության խնդիրը, էջ 255)։ Մեկնաբանելով Սողոմոնի խոսքերը ժողովող գրքում այն մասին, որ մեռյալները ոչինչ չգիտեն, Բարենորոգիչն ասում է. «Ահա ևս մի ապացույց, որ մեռյալները... ոչինչ չեն զգում։ Այնտեղ չկա ոչ պարտականություն, ոչ գիտություն, ոչ ճանաչում, ոչ իմաստություն։ Ըստ Սողոմոնի՝ մեռյալները քնած են և բնավ ոչինչ չեն զգում։ Նրանք ննջում են այնտեղ և ոչ օրեր են հաշվում, ոչ տարիներ, իսկ երբ արթնանան, նրանց կթվա, թե մի րոպե հազիվ են քնել» (Մարտին Լյութեր, Սողոմոնի ժողովող կոչված գրքի մեկնաբանություն, էջ 152)։GCA 498.3

    Սուրբ Գրքում ոչ մի տեղ մենք չենք գտնում պնդումներ, [550] թե արդարներն իրենց վարձքը կամ ամբարիշտներն իրենց պատիժը ստա-նում են մահվան պահին։ Նահապետներն ու մարգարեները նման հավաստիացում չեն թողել։ Քրիստոսն ու Նրա առաքյալները ակնարկ անգամ չեն արել այդ մասին։ Աստվածաշունչը հստակորեն սովորեցնում է, որ մեռյալներն անմիջապես երկինք չեն գնում։ Նրանք քնած են մինչև հարության պահը։ (Ա Թեսաղոնիկեցիս 4.14, Հոբ 14.10-12)։ Այն օրը, երբ կտրվում է արծաթյա թելը, և կոտրվում՝ ոսկե բաժակը (ժողովող 12.6), մարդու մտքերը կորչում են։ Գերեզման իջնողները լռության մեջ են։ Նրանք այլևս ոչինչ չգիտեն, թե ինչ է կատարվում արեգակի տակ (Հոբ 14.21)։ Երանելի՜ հանգիստ հոգնած արդարների համար։ ժամանակը՝ կարճ լինի, թե երկար, նրանց համար մի ակնթարթ է։ Նրանք քնած են, և կարթնանան Աստծո փողից՝ ստանալու փառավոր անմահություն։ «Որովհետև վաղը կփչի, և մեռյալները հարություն կառնեն անապա-կանելի... Եվ երբ այս ապականացուն անապականություն կհագնի, և այս մահկանացուն՝ անմահություն, այն ժամանակ կլինի այն խոսքը, որ գրված է, թե՝ մահն ընկղմվեց հաղթության մեջ» (Ա Կորնթացիս 15.52-54)։ Արթնանալով խոր քնից՝ նրանք կսկսեն իրենց գոյությունը այն պահից, երբ այն ընդհատվել էր։ Վերջին զգացումը մահվան ցավն է եղել, իսկ վերջին միտքը՝ այն, որ հանձնվում են գերեզմանի իշխանությանը։ Գերեզմանից դուրս գալիս նրանց առաջին ուրախ միտքը արձագանք կգտնի հաղթական այս աղաղակի մեջ. «Մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը» (Ա Կորնթացիս 15.55)։ [551]GCA 499.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents