Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 1—ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

    «Եթե դո՜ւ էլ իմանայիր՝ գոնե այս օրվա օրը քո խաղաղության մասին, բայց հիմա ծածկվեց քո աչքերից։ Որովհետև օրեր կգան քեզ վրա, և քո թշնամիները չորս կողմովդ պատնեշ կպատեն ու կպաշարեն քեզ, և ամեն կողմից քեզ կնեղացնեն և հիմնահատակ կանեն քեզ և քո որդիքն էլ քո միջում, և չեն թողնի քո մեջ քարը քարի վրա, քանի որ չճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը» (Ղուկաս 19.42-44)։GCA 12.1

    Ձիթենյաց լեռան գագաթից Հիսուսը նայում էր Երուսաղեմին։ Հիա-նալի և խաղաղ տեսարան էր բացված Նրա աոջև։ Զատկի ժամանակն էր, և բոլոր երկրներից Հակոբի որդիները հավաքվել էին՝ նշելու ազգային մեծ տոնը։ Պարտեզների, խաղողի այգիների և ուխտավորների վրաններով պատված կանաչ սարալանջերի միջև վեր էին խոյանում Իսրայելի մայրաքաղաքի սանդղաձև բլուրները, հոյակերտ ապարանքներն ու վիթխարի պատերը։ Թվում էր՝ Սիոնի աղջիկը հպարտորեն ասում է. «Նստած եմ որպես թագուհի, և սուգ չեմ տեսնի»։ Նա նույնքան գեղեցիկ էր, նույնքան զմայլված իրենով ու վստահ, որ վայելում է Երկնքի բարեհաճությունը, որքան այն ժամանակ, երբ դարեր աոաջ աշուղ-արքան երգում էր. «Գեղեցիկ բարձրություն, [18] բոլոր երկրի ուրախությունն է Սիոն սարը... մեծ Թագավորի քաղաքր» (Սաղմոս 48.2)։ Պարզ երևում էին տաճարի վեհասքանչ կառույցները։ Մայր մտնող արևի շողերը լուսավորում էին նրա ձյունաճերմակ մարմարյա պատերը և անդրադառնում ոսկեփայլ դարպասից ու աշտարակից։ Դա «գեղեցկության կատարելություն» էր, հրեա ազգի պարծանքը։ Իսրայելի ո՞ր զավակը կարող էր դիտել այդ տեսարանն՝ առանց ուրախության և հիացմունքի զգացումի։ Բայց Հիսուսին բոլորովին այլ մտքեր էին հուզում։ «Երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը՝ լաց եղավ նրա վրա» (Ղուկաս 19.41)։ Հաղթական մուտքի հետ կապված համընդհանուր ցնծության ժամանակ, երբ արմավենու ճյուղեր էին ծածանվում, երբ ցնծագին օվսաննաներն արձագանքում էին սարերում, և հազարավոր ձայներ Նրան Թագավոր էին հռչակում, աշխարհի Փրկիչը համակված էր հանկարծահաս և խորհրդավոր վշտով։ Աստծո Որդին՝ Իսրայելի Խոստացյալը, ում զորությունը հաղթել էր մահը և գերեզմանից դուրս կանչել նրա գերյալներին, արտասվում էր ոչ թե սովորական վշտից, այլ վերահաս ծանր ու անտանելի հոգեվարքից։GCA 12.2

    Իր համար չէ, որ Նա արտասվում էր, թեև լավ գիտեր, թե Իրեն ինչ էր սպասվում։ Նրա առջև Գեթսեմանն էր՝ Իր մոտալուտ հոգեվարքի վայրը։ Երևում էր նաև Ոչխարաց դուռը, որով դարեր շարունակ անց էին կացնում զոհաբերվող կենդանիներին, որով Ինքն էլ պիտի անցներ «ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում» (Եսայիա 53.7)։ Հեռու չէր նաև Գողգոթան՝ խաչելության վայրը։ Քրիստոսը շուտով պիտի քայլևր մի ճանապարհով, որը սոսկալի խավարով էր պատվելու, երբ Նա Իրեն մեղքի զոհ դարձներ։ Սակայն այս ամենը չէ, որ վշտացնում էր Նրան ցնծության այդ պահին։ Իր գերմարդկային տառապանքի կանխազգացումը չէ, որ խռովեցնում էր Նրա անեսասեր ոգին։ Նա ողբում էր Երուսաղեմի հազարավոր դատապարտված բնակիչների, նրանց կուրության ու ան-զեղջ սրտի համար, ում եկել էր օրհնելու և փրկելու։GCA 13.1

    Հիսուսի աչքերի առջևով անցավ ընտրյալ ժողովրդի հանդեպ Աստծո բարեհաճության և մշտարթուն հոգատարության ավելի քան հազար տարվա պատմությունը։ Ահա Մորիա լեռը, ուր զոհասեղանին դրվեց խոստումի որդին՝ հնազանդ զոհը՝ Աստծո Որդու զոհաբերության խորհրդանիշը։ Այստեղ հաստատվեց օրհնության ուխտը՝ մեսիական փառավոր խոստումը՝ տրված բոլոր հավատացյալների հորը (Ծննդոց 22.9,16-18)։ Այստեղ Ոռնայի կալատեդից երկինք բարձրացող ողջակեզի բոցը կասեցրեց [19] կործանիչ հրեշտակի սուրը (Ա Մնացորդաց 21). հանցավոր մարդկության համար Փրկչի զոհաբերության ու միջնոր-դության ինչպիսի՜ դիպուկ նախապատկեր։ Աստված երկրում ամենից առավել պատվել էր Երուսաղեմը։ «Տերը Սիոնն ընտրեց, հավանեց նրան՝ իրեն բնակարան շինելու համար» (Սաղմոս 132.13)։ Այստեղ դարեր շարունակ սուրբ մարգարեները նախազգուշացման պատգամներ էին հռչակում։ Քահանաները խնկարկություն էին անում, և խնկի ամպը երկրպագողների աղոթքների հետ բարձրանում էր առ Աստված։ Այստեղ օրեցօր թափվում էր մորթված դառների արյունը՝ մատնացույց անելով Աստծո Գառանը։ Այստեղ փառքի ամպի մեջ Եհովան ողորմության աթոռի կամ քավության վրա հայտնում էր Իր ներկայությունը։ Այստեղ էր դրվել երկիրն ու երկինքը միացնող խորհրդավոր աստիճանի հիմքը (Ծննդոց 28.12, Հովհաննես 1.51), աստիճան, որով իջնում և բարձրա- նում են Աստծո հրեշտակները, և որն աշխարհի համար ճանապարհ բացեց դեպի ամենասուրբ տեղը։ Եթե Իսրայելը որպես ազգ հավատարիմ մնար Երկնքին, Երուսաղեմը հավիտյան կմնար որպես Աստծո ընտրյալ քաղաք (Երեմիա 17.21-25)։ Բայց այդ արտոնյալ ժողովրդի պատմությունը նահանջի ու խռովության արձանագրություն էր։ Նրանք մերժեցին Երկնքի շնորհը, չարաշահեցին ստացած արտոնություններն ու անտեսեցին իրենց հնարավորությունները։GCA 13.2

    Թեև իսրայելցիներն «անարգում էին Աստծո պատգամավորներին, արհամարհում էին նրա խոսքերը և ծաղրում նրա մարգարեներին» (Բ Մնացորդաց 36.16), Աստված առաջվա պես հայտնվում էր նրանց որպես «Եհովա՝ Աստված ողորմած և գթած, երկայնամիտ և առատ ողորմությամբ ու ճշմարտությամբ» (Ելից 34.6)։ Չնայած համառ մերժումներին՝ Նա Իր ողորմությամբ դեռ շարունակում էր դիմել նրանց։ Ավելի մեծ սիրով, քան հոր գորովագութ սերն է իր որդու հանդեպ, Աստված «իր պատգամավորների միջոցով առավոտյան կանուխ ուղարկում էր նրանց իր պատգամները, որովհետև խնայում էր իր ժողովրդին ու իր բնակարանը» (Բ Մնացորդաց 36.15)։ Երբ հորդորները, աղերսներն ու հանդիմանությունները արդյունք չտվեցին, Նա ուղարկեց նրանց երկնքի լավագույն ընծան, ավելին՝ այդ մեկ Պարգևի մեջ Նա շնորհեց ողջ երկինքը։GCA 14.1

    Անզեղջ քաղաքը Իրեն դարձնելու համար ուղարկվեց Ինքը՝ Աստծո Որդին։ Քրիստոսն էր, որ փոխադրեց Իսրայելը Եգիպտոսից՝ որպես մի բարի որթ (Սաղմոս 80.8)։ Նրա ձեռքը նրանց [20] աոջևից քշեց հեթանոսներին։ Նա տնկեց նրան «մի պարարտ լեռնածայրին», խնամքով ցանկապատեց և ուղարկեց իր ծառաներին, որ մշակեն այն։ «Էլ ի՞նչ կար անելու իմ այգուն, որ ես չեմ արել»,— բացականչում է Նա (Եսայիա 5.1-4)։ Թեև Իր ակնկալած խաղողի փոխարեն այն ազոխ բերեց, այդուհանդերձ, չկորցնելով պտուղ ստանալու հույսը, Քրիստոսն անձամբ այցելեց Իր այգին, որպեսզի հնարավոր ամեն բան աներ այն կործանումից փրկելու համար։ Նա վարեց Իր որթատունկի շուրջը, էտեց ու խնամեց այն։ Նա աննկուն էր Իր ջանքերում՝ փրկելու Իր իսկ տնկած որթատունկը։GCA 14.2

    Երեք տարի շարունակ լույսի և փառքի Տերը շրջում էր Իր ժողովրդի մեջ։ «Շրջեց՝ բարիք անելով և սատանայից բոլոր բռնվածներին բժշկելով», բուժելով սրտով կոտրվածներին, գերիներին ազատություն քարոզելով, կույրերին՝ տեսողություն, կաղերին քայլևցնելով, խուլերի լսողությունը վերականգնելով, բորոտներին սրբելով, մեռյալներին հարություն տալով և աղքատներին քարոզելով ավետարանը (Գործք 10.38, Ղուկաս 4.18. Մատթեոս 11.5)։ Հասարակության բոլոր խավերին էր ուղղված Նրա գթառատ կոչը. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28)։GCA 14.3

    Թեպետև բարության դիմաց Նրան չարությամբ էին հատուցում, իսկ սիրուն պատասխանում էին ատելությամբ (Սաղմոս 109.5), Նա համառորեն շարունակում էր Իր գթասրտության առաքելությունը։ Նրա շնորհը փնտրողները երբեք չէին մերժվում։ Նա՝ անտուն թափառականը, ում ամենօրյա բաժինն անարգանք ու չքավորություն էր, ապրում էր, որպեսզի հոգար մարդկանց կարիքները, փարատեր վշտերն ու աղերսեր նրանց՝ ընդունելու կյանքի պարգևը։ Ողորմության ալիքները, որ բախվելով համառ սրտերին՝ հետ էին մղվում, կրկին նրանց էին վերադառնում կարեկից ու անպատմելի սիրո ավելի զորեղ հորձանքով։ Բայց Իսրայելը երես թեքեց իր լավագույն Ընկերոջից և միակ Օգնականից։ Նրա սիրո աղերսներն արհամարհվեցին, խորհուրդները մերժվեցին, նախազգուշացումները ծաղրի արժանացան։GCA 15.1

    Հույսի ու ներման ժամանակն արագորեն անցնում էր։ Աստծո երկար զսպված բարկության բաժակը գրեթե լցվել էր։ Ուրացության ու ապստամբության երկարատև դարերի ընթացքում կուտակված սև ու աղետաբեր ամպերը պատրաստ էին ճայթելու հանցավոր ժողովրդի գլխին։[21]Իսկ Նա՝ միակը, ով կարող էր փրկել նրանց վերահաս կործանումից, արհամարհվել, անարգվել ու մերժվել էր և շուտով պիտի խաչվեր։ Քրիստոսի խաչելությունը վերջ էր դնելու Աստծո սիրելի և օրհնյալ ազգը լինելու՝ Իսրայելի արտոնությանը։ Մեկ հոգու կորուստն անգամ մեծ դժբախտություն է. հոգու գինն անսահմանորեն գերակշռում է աշխարհի բոլոր հարստություներն ու գանձերը։ Բայց երբ Քրիստոսը նայեց Երուսաղեմին, Նրա հայացքի առջև պատկերվեց ողջ քաղաքի, ամբողջ ազգի կործանումը, այն քաղաքի և ազգի, որ մի ժամանակ Աստծո ընտրյալն էին՝ Նրա հատուկ գանձը։GCA 15.2

    Մարգարեները ողբացել են Իսրայելի նահանջն ու այն սոսկալի ավերածությունները, որոնցով պատժվել են նրանց մեղքերը։ Երեմիան ասում էր. «Երանի թե գլուխս ջուր լիներ և աչքերս՝ արտասուքի աղբյուր, ես լաց կլինեի ցերեկ և գիշեր իմ ժողովրդի աղջկա սպանվածների վրա», «որովհետև Տիրոջ հոտը գերի առնվեց» (Երեմիա 9.1, 13.17)։ Որքա՞ն ավելի խորն էր, ուրեմն, Նրա վիշտը, ում մարգարեական հայացքը ներառում էր ոչ թե տարիներ, այլ դարեր։ Նա տեսավ, թե ինչպես է կործանիչ հրեշտակն իր սուրը բարձրացնում այն քաղաքի վրա, որն այդքան երկար ժամանակ եղել էր Եհովայի բնակավայրը։ Ձիթենյաց լեռան գագաթից՝ հենց այն տեղից, որը հետագայում նվաճվեց Տիտոսի և նրա բանակի կողմից, Հիսուսը հովտի վրայով նայեց սրբազան Դավիթներին ու սյունազարդ սրահներին և արտասվալից աչքերով տեսավ սոսկալի ապագան՝ օտարերկրյա զորքերով շրջապատված պարիսպները և այդ պաշարման բոլոր զարհուրելի հետևանքները։ Նա լսեց վրա հասնող զորքերի ռազմաքայլի դոփյունը, լսեց պաշարված քաղաքում հաց աղերսող մայրերի ու երեխաների ողբը։ Քաղաքի սուրբ և գեղեցիկ տաճարը, նրա պալատներն ու աշտարակները Նա տեսավ կրակի բոցերի մեջ՝ վերածված ավերակների կույտի։GCA 15.3

    Թափանցելով գալիք դարերի խորքը՝ Նա տեսավ ուխտի ժողովրդին՝ ցրված ամբողջ երկրով մեկ, ինչպես «նավաբեկորներ՝ ամայի ափին»։ Այս մասնակի պատժի մեջ, որ պատրաստ էր թափվելու նրա զավակների վրա, Նա տեսավ ընդամենը առաջին ումպը ցասման այն բաժակից, որը նրանք մինչև վերջ պիտի խմեին վերջնական դատաստանի օրը։ Աստվածային գութ ու կարոտագին սեր կային Նրա այս ողբայի խոսքերում. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին կոտորող և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող, քանի՜ անգամ կամեցա[22] քո զավակներին ժողովել, ինչպես հավն է ժողովում իր ձագերին թևերի տակ, և դուք չկամեցաք» (Մատթեոս 23.37)։ 0՜, եթե միայն դու, բոլորից ավելի արտոնյալ ազգ, ճանաչեիր քո այցելության ժամանակը և այն, թե ինչն է նպաստում քո խաղաղությանը։ Ես կանգնեցրի արդարադատության հրեշտակին, կանչեցի քեզ ապաշխարության, բայց՝ իզուր։ Դու մերժեցիր ու արհամարհեցիր ոչ միայն ծառաներին, պատգամավորներին ու մարգարեներին, այլև Իսրայելի Սուրբին՝ քո Փրկչին։ Քո կործանման մեջ միմիայն ինքդ ես մեղավոր։ «Դաք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք» (Մատթեոս 23.37, Հովհաննես 5.40)։GCA 16.1

    Քրիստոսը Երուսաղեմի մեջ տեսավ անհավատության ու ըմբոստության մեջ կարծրացած աշխարհի խորհրդանիշը, աշխարհ, որն արագորեն իր վրա էր հրավիրում Աստծո պատժիչ դատաստանները։ Անկյալ ցեղի թշվառությունը, որ ճնշում էր Նրա հոգին, Նրա շուրթերից պոկեց այդ ծայրաստիճան դառն աղաղակը։ Մարդկային դժբախտության, արցունքների և արյան վրա Նա տեսավ մեղքի դրոշմը։ Նրա սիրտն անսահման կարեկցանքով էր լցված երկրի վշտահարների ու տառապյալների հանդեպ, Նա տենչում էր օգնել բոլորին։ Բայց նույնիսկ Նրա ձեոքը չէր կարող հետ մղել մարդկային տառապանքի հոսքը, քանզի քչերն էին դիմելու օգնության միակ Աղբյուրին։ Հանուն նրանց փրկության՝ Նա պատրաստ էր զոհաբերեք Իր հոգին, սակայն քչերն էին գալու Նրա մոտ, որպեսզի կյանք ունենան։GCA 16.2

    Երկնքի Վեհափառությունն արցունքների մե՜ջ։ Անսահման Աստծո Որդին՝ խռովված հոգով, տվայտանքների մե՜ջ։ Այս տեսարանը ցնցեց ողջ երկինքը։ Այն մեզ ցույց է տալիս մեղքի ծայրահեղ հանցավորությունը և այն, թե ինչ դժվարին խնդիր է, նույնիսկ Անսահման Զորության համար, մեղավորին փրկելը Աստծո օրենքի ոտնահարման հետևանքներից։ Նայելով ապագայի խորքը՝ վերջին սերնդին, Հիսուսը տեսավ աշխարհն՝ ընկղմված նույն մոլորության մեջ, ինչը Երուսաղեմի կործանման պատճառը դարձավ։ Հրեաների ամենամեծ մեղքը Քրիստոսին մերժելն էր, իսկ քրիստոնեական աշխարհի մեծագույն մեղքը Աստծո օրենքի՝ երկնքում ու երկրում Նրա կառավարման հիմքի մերժումն է։ Եհովայի պատվիրաններն արհամարհելու են՝ համարելով անվավեր։ Երկրորդ մահվան դատապարտված միլիոնավոր մեղքի գերիներ՝ սատանայի ծառաները, [23] հրաժարվելու են ճշմարտության խոսքերը լսել իրենց «այցելության» օրը։ Սարսափելի կուրությո՜ւն։ Խորհրդավոր կախարդա՜նք։GCA 17.1

    Զատկից երկու օր առաջ, երբ Քրիստոսը, հրեա առաջնորդների կեղծավորությունը հանդիմանելուց հետո, վերջին անգամ հեռացավ տաճարից, դարձյալ Իր աշակերտների հետ գնաց Ձիթենյաց սարը և նրանց հետ նստեց քաղաքին նայող կանաչապատ լանջին։ Մեկ անգամ ևս Նա նայեց քաղաքի պարիսպներին, աշտարակներին ու պալատներին։ Մեկ անգամ էլ Նա տեսավ տաճարն՝ իր շլացուցիչ շքեղությամբ, որ գոհարազարդ թագի պես պսակում էր սրբազան սարը։GCA 17.2

    Հազար տարի առաջ սաղմոսերգուն գովերգել էր Աստծո բարեհաճությունն Իսրայելի հանդեպ, երբ Նա այդ տաճարն Իր բնակա-վայրն էր դարձրել։ «Սաղեմի մեջ է նրա խորանը, և նրա բնակարանը՝ Սիոնի մեջ»։ Տերը «Հուդայի ցեղն ընտրեց, Սիոնի սարը, որը սիրեց։ Եվ իր սրբարանը շինեց, ինչպես բարձր պալատներ» (Սաղմոս 76.2, 78.68, 69)։ Առաջին տաճարը կառուցվել էր Իսրայելի պատմության ամենաբարգավաճ ժամանակաշրջանում։ Դավիթ թագավորն այդ նպատակով գանձերի ահռելի պաշար էր կուտակել և աստվածային ներշնչմամբ պատրաստել դրա կառուցման նախագծերը (Ա Մնացորդաց 28.12,19), իսկ աշխատանքը ավարտեց Սողոմոնը՝ Իսրայելի միապետներից ամենաիմաստունը։ Այս տաճարն ամենավեհասքանչ կառույցներից մեկն էր, որ երբևէ տեսել էր աշխարհը։ Սակայն, Տերն Անգե մարգարեի միջոցով երկրորդ տաճարի մասին ասել էր. «Այս վերջին տան փաոքը մեծ պիտի լինի առաջինից»։ «Ես կշարժեմ բոլոր ազգերը, և կգա բոլոր ազգերի ցանկալիքը, և կլցնեմ այս տունը փառքով, ասում է Զորաց Տերը» (Անգե 2.9,7)։GCA 17.3

    Այն բանից հետո, երբ Նաբուգոդոնոսորն ավերեց տաճարը, այն նորից վերականգնվեց Քրիստոսի ծննդից մոտ հինգ հարյուր տարի առաջ մի ժողովրդի կողմից, որը երկարատև գերությունից հետո վերադարձել էր իր ամայացած ու գրեթե անբնակ երկիրը։ Նրանց մեջ կային տաբեց մարդիկ, ովքեր տեսել էին Սողոմոնի տաճարի փառքը, և հիմա, երբ դրվում էր նոր շինության հիմքը, նրանք լաց էին լինում։ Նրանք ցավում էին, որ նախկինի համեմատ՝ այն շատ անշուք է լինելու։ Նրանց հուզող զգացումները հստակ կերպով պատկերված են մարգարեի խոսքերում. «Ո՞վ է[24] ձեզանից մնացել, որ տեսել է այս տունն իր առաջի փառավորությամբ։ Եվ դուք ինչպիսի՞ն եք տեսնում նրան հիմա. չէ՞ որ նրա համեմատությամբ սա ոչնչի պես է ձեր աչքերի աոաջ» (Անգե 2.3, Եզրաս 3.12)։ Այդ ժամանակ խոստում տրվեց, որ այս վերջին տան փառքը գերազանցելու է նախկինին։GCA 18.1

    Բայց երկրորդ տաճարն իր վեհությամբ ո՛չ հավասար էր աոաջինին, ո՛չ էլ սրբվեց Աստծո ներկայության այն տեսանելի նշաններով, որոնք եղել էին առաջին տաճարում։ Նրա նվիրաբերումը չուղեկցվեց գերբնական զորության դրսևորումով։ Փաոքի ամպը չլցրեց նորաշեն սրբարանը։ Երկնքից կրակ չիջավ՝ սպառելու նրա զոհասեղանին դրված զոհը։ Շեկինան՝ Աստծո փաոքի ամպը, այլևս չէր հանգչում քերովբեների միջև՝ Սուրբ Սրբոցում, այնտեղ չկային ո՛չ տապանակը, ո՛չ քավությունը կամ ողորմության աթոռը, ո՛չ էլ վկայության տախտակները։ Երկնքից ձայն չհնչեց՝ ի պատասխան Եհովայի կամքը հարցնող քահանայի խոսքերի։GCA 18.2

    Դարեր շարունակ հրեաներն իզուր ջանում էին ապացուցել, որ Անգե մարգարեի միջոցով արված Աստծո խոստումը կատարվել է։ Բայց հպարտությունն ու անհավատությունը կուրացրել էին նրանց միտքը, և նրանք չհասկացան մարգարեական խոսքերի ճշմարիտ նշանակությունը։ Երկրորդ տաճարը փառավորվեց ոչ թե Եհովայի փառքի ամպով, այլ Նրա կենդանի ներկայությամբ, ում մեջ բնակվում է Աստվածության ողջ լիությունը մարմնապես։ Աստված Ինքն էր, որ հայտնվեց մարմնում։ «Բոլոր ազգերի Ցանկալիքն» իրոք եկել էր Իր տաճարը, երբ Նազովրեցի Այրը սովորեցնում և բժշկում էր նրա սրբազան Դավիթներում։ Միմիայն Քրիստոսի ներկայությամբ էր, որ երկրորդ տաճարն իր փառքով գերազանցեց առաջինը։ Բայց Իսրայելը մերժեց Երկնքի առաջարկած Պարգևը։ Խոնարհ Ուսուցչի հետ, ով այդ օրը դուրս եկավ ոսկե դարպասներից, տաճարից ընդմիշտ հեռացավ նաև փառքը։ Փրկչի խոսքերն արդեն կատարվել էին. «Ահա ձեր տունն ավեր-ված կթողնվի ձեզ» (Սատթեոս 23.38)։GCA 18.3

    Աշակերտները երկյուղով ու զարմանքով լցվեցին՝ լսելով տաճարի ավերման մասին Քրիստոսի մարգարեությունը, և կամեցան ավելի պարզ հասկանալ Նրա խոսքերի իմաստը։ Ավելի քան քառասուն տարի հարստություն, ջանք ու ճարտարապետական հմտություն չէր խնայվել տաճարն ավելի շքեղ դարձնելու համար։ Հերովդես[25] Մեծը դրա համար շռայլևլ էր հռոմեական հարստություններն ու հրեական գանձերը, և նույնիսկ աշխարհակալ կայսրն էր հարստացրել այն իր ընծաներով։ Այդ նպատակով գրեթե առասպելական չափերի սպիտակ մարմարի զանգվածեղ հիմնաքարեր էին բերվել Հռոմից, որոնք դրա շինության մասն էին կազմում, և հենց դրանց վրա աշակերտները հրավիրեցին իրենց Ուսուցչի ուշադրությունն՝ ասելով. «Վարդապետ, տես ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինվածքներ են» (Մարկոս 13.1)։GCA 19.1

    Այս խոսքերին Հիսուսը հանդիսավոր և ապշեցուցիչ պատասխան տվեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ քարը քարի վրա չի թողնվի, որ չքանդվի» (Մատթեոս 24.2)։GCA 19.2

    Աշակերտները Երուսաղեմի կործանման հետ կապեցին երկրային փառքով Քրիստոսի գալստյան իրադարձությունները՝ կարծելով, թե Նա կնվաճի համաշխարհային կայսրության գահը, կպատժի անզեղջ հրեաներին և ազգի վրայից կթոթափի հռոմեական լուծը։ Տերը նրանց նախապես հայտնել էր, որ պիտի գա երկրորդ անգամ։ Դրա համար էլ, լսելով Երուսաղեմին սպասվող դատաստանների մասին, նրանց մտքերն ուղղվեցին այդ գալստյան վրա։ Ու երբ Փրկչի շուրջն էին հավաքվել Ձիթենյաց սարի վրա, նրանք հարցրին. «Ասիր մեզ, այդ և՞րբ կլինի, և ի՞նչ կլինի քո գալստյան և աշխարհիս վերջի նշանը» (Մատթեոս 24.3)։GCA 19.3

    Ապագան գթասրտորեն ծածկվեց աշակերտներից։ Եթե նրանք այդ պահին լիովին ըմբռնեին երկու զարհուրելի իրադարձությունները՝ Փրկչի տառապանքներն ու մահը և իրենց քաղաքի ու տաճարի ավերումը, ապա սարսափահար կլինեին։ Քրիստոսն ընդհանուր գծերով նկարագրեց այն կարևոր իրադարձությունները, որ տեղի էին ունենալու աշխարհի վախճանից առաջ։ Նրա խոսքերն այդ ժամանակ ըստ ամենայնի չընկալվեցին։ Դրանց իմաստն աստիճանաբար բացահայտվելու էր Նրա ժողովրդին, երբ զգային այդ խրատների կարիքը։ Քրիստոսի մարգարեությունը երկակի իմաստ ուներ, մի կողմից այն կանխագուշակում էր Երուսաղեմի կործանումը, մյուս կողմից խորհրդանշում էր վերջին մեծ օրվա սարսափները։GCA 19.4

    Հիսուսն աշակերտներին հայտնեց այն դատաստանները, որոնք շուտով թափվելու էին ուխտադրուժ Իսրայելի վրա, և հատկապես այն պատժիչ հատուցումը, որ վրա էր հասնելու նրանց՝ Մեսիային մերժելու և խաչելու պատճառով։ Այդ անառարկելի նշանները նախորդելու էին սոսկալի վախճանին։ Զարհուրելի ժամը[26] վրա էր հասնելու արագ ու անսպասելիորեն։ Եվ Փրկիչը նախազգուշացրեց Իր հետևորդներին. «Արդ՝ երբ որ տեսնեք ավերածի պղծությունը, ասված Դանիել մարգարեի միջոցով, կանգնած սրբության տեղում, կարդացողը թող մտածի։ Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են՝ թող փախչեն սարերը» (Մատթեոս 24.15,16, Ղուկաս 21.20, 21)։ Երբ Հռոմի կռապաշտական դրոշները բարձրացվեին սուրբ հողի վրա, որը տարածվում էր քաղաքի պարիսպներից մի քանի հարյուր մետր հեռու, Քրիստոսի հետևորդները պետք է փախչելով փրկվեին։ Հենց որ երևար նախազգուշացնող նշանը, փախչողները չպետք է հապաղեին։ Ինչպես ողջ Հրեաստանում, այնպես էլ Երուսաղեմում անմիջապես պիտի հնազանդվեին փախուստի ազդանշանին։ Տանիքի վրա գտնվողը չպետք է տուն իջներ անգամ իր ամենաթանկ գանձը փրկելու համար։ Դաշտում կամ խաղողի այգում աշխատողները չպետք է ժամանակ կորցնեին՝ վերցնելու իրենց վերնազգեստը, որ ցերեկվա շոգին աշխատելիս հանել էին։ Նրանք ոչ մի պահ չպիտի հապաղեին, որպեսզի բոլորի հետ միասին չկորչեին։GCA 20.1

    Հերովդեսի իշխանության օրոք Երուսաղեմը հռչակված էր իր գեղեցկությամբ, և աշտարակների, պարիսպների ու ամրոցների շնորհիվ, որ ավելի էին ամրացրել քաղաքի դիրքը, այն կարծես անառիկ էր դարձել։ Եթե որևէ մեկն այդ ժամանակ հրապարակավ ազդարարեր քաղաքի կործանումը, նրան, ինչպես Նոյին՝ իր օրերում, ցնորված խուճապարար կհամարեին։ Բայց Քրիստոսն ասւսց. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մատթեոս 24.35)։ Իր մեղքերի պատճառով Երուսաղեմը դատապարտվել էր կործանման, և նրա բնակիչների համառ անհավատությունը վերջնականապես վճռեց քաղաքի ճակատագիրը։GCA 20.2

    Միքիա մարգարեի միջոցով Տերն ասել էր. «Լսեցեք այս, ով Հակոբի տան գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ, իրավունքից զզվողներ, որ ամեն ուղիղ բանը ծռում եք՝ Սիոնը արյունահեղությամբ շինելով և Երուսաղեմն՝ անիրավությամբ։ Նրա գլխավորները կաշառքով են դա-տում, նրա քահանաները վարձով են սովորեցնում, նրա մարգարեները վաղով են մարգարեանում և Տիրոջ վրա են կռնում՝ ասելով. Չէ՞ որ Տերը մեր մեջ է, մեզ վրա չարիք չի գա» (Միքիա 3.9-11): [27]GCA 20.3

    Այս խոսքերը ճշտորեն նկարագրում են Երուսաղեմի ապականված ու ինքնարդար բնակիչներին։ Կարծելով, թե խստորեն պահում են Աստծո օրենքի պատվիրանները, նրանք միևնույն ժամանակ ոտնահարում էին դրա բոլոր սկզբունքները։ Նրանք ատում էին Քրիստոսին, որովհետև Նրա մաքրությունն ու սրբությունը բացահայտում էին իրենց անօրենությունը, և իրենց բաժին ընկած բոլոր դժբախտությունների մեջ, որ իրենց իսկ մեղքերի հետևանքն էին, նրանք մեղադրում էին Նրան։ Թեև գիտեին, որ Քրիստոսն անմեղ էր, նրանք հայտարարեցին, թե Նրա մահն անհրաժեշտ է ազգի անվտանգության համար։ «Եթե նրան այսպես թողնենք,— ասացին հրեա առաջնորդները,— բոլորը կհավատան նրան, և հռոմեացիք կգան, վեր կառնեն մեր երկիրն էլ, ազգն էլ» (Հովհաննես 11.48)։ Եթե Քրիստոսը զոհաբերվի, ազգը նորից կդառնա զորեղ ու միաբան։ Այսպես էին նրանք կարծում՝ համաձայնելով իրենց քահանայապետի այն որոշմանը, որ ավելի լավ է մեկ մարդ մեռնի, քան ողջ ազգը կործանվի։GCA 21.1

    Այսպես էին հրեա առաջնորդները շինել «Սիոնն՝ արյունահեղու-թյամբ, և Երուսաղեմն՝ անիրավությամբ» (Միքիա 3.10)։ Ու թեև սպանեցին իրենց Փրկչին, քանի որ Նա հանդիմանում էր իրենց մեղքերը, նրանք էլի համոզված էին իրենց արդարության մեջ ու շարունակում էին իրենց Աստծո ընտրյալ ժողովուրդը համարել՝ կարծելով, թե Տերն իրենց կփրկի թշնամիներից։ «Դրա համար,— շարունակում է մարգարեն,— Սիոնը ձեր պատճառով պիտի իբրև ագարակ հերկվի, և Երուսաղեմն ավերակների դեզեր դառնա, իսկ տաճարի սարը՝ անտառի բարձրավանդակներ» (Միքիա 3.12)։GCA 21.2

    Մոտ քառասուն տարի այն բանից հետո, երբ Քրիստոսն անձամբ ազդարարեց Երուսաղեմի կործանումը, Տերը դեռ հետաձգում էր Իր դատաստանները քաղաքի և ազգի վրա։ Սրտառուչ էր Աստծո երկայ-նամտությունն Իր ավետարանը մերժողների և Իր Որդուն սպանողների նկատմամբ։ Անպտուղ թզենու առակը ներկայացնում է Աստծո վերաբերմունքը հրեա ազգի հանդեպ։ Առակում կարգադրվեց՝ «Կտրիր դրան, ինչո՞ւ դա երկիրն էլ խափանի» (Ղուկաս 13.7), բայց աստվածային ողորմությունը դեռ որոշ ժամանակ էլ խնայեց նրան։ Դեռ կային շատ հրեաներ, ովքեր անծանոթ էին Քրիստոսի բնավորությանն ու ծառայությանը։ Երեխաները նույնպես տակավին չէին ունեցել այն հնարավորությունները և [28] չէին ընդունել այն լույսը, որ իրենց ծնողներն արհամարհել էին։ Աստված կամենում էր, որ առաքյալների և մյուս աշակերտների քարոզչության միջոցով լույսը շողար նրանց վրա։ Նրանց պիտի թույլ տրվեր տեսնելու, որ ոչ միայն Քրիստոսի ծնունդն ու կյանքը, այլ նաև Նրա մահն ու հարությունը մարգարեության իրակա-նացում էին։ Երեխաները մեղավոր չէին իրենց ծնողների մեղքերի համար, բայց երբ, իրենց ծնողներին տրված ամբողջ լույսն ունենալով, մերժեցին իրենց իսկ շնորհված լրացուցիչ լույսը, նրանք մասնակից դարձան իրենց ծնողների մեղքերին և լցրին իրենց անօրենության չափը։GCA 21.3

    Աստծո երկայնամտությունը Երուսաղեմի հանդեպ միայն ավելի խստացրեց հրեաներին իրենց համառ անզեղջության մեջ։ Հիսուսի աշակերտների հանդեպ իրենց ատելությամբ ու դաժանությամբ նրանք մերժեցին ողորմության վերջին առաջարկը։ Եվ Աստված գրկեց նրանց Իր պաշտպանությունից, դադարեց զսպել սատանային ու նրա հրեշ-տակներին, և ազգը թողնվեց իր ընտրած առաջնորդի իշխանության տակ։ Նրա զավակներն արհամարհեցին Քրիստոսի շնորհը, որը կօգներ նրանց՝ ճնշելու իրենց չար մղումները, և հիմա դրանք հաղթեցին նրանց։ Սատանան մարդու հոգում բորբոքում էր ամենադաժան ու ամենաստոր կրքերը։ Զրկված դատողությունից՝ մարդիկ գտնվում էին զգացմունքների ու կույր ցասման կառավարման տակ։ Իրենց դաժանությամբ նրանք նմանվել էին սատանային։ Ընտանիքում և հասարակության մեջ, ինչպես ամենաբարձր, այնպես էլ ամենացածր խավերում, իշխում էին կասկածը, նախանձն ու ատելությունը, և տեղի էին ունենում վեճեր, կռիվներ, ապստամբություններ ու սպանություններ։ Ոչ մի տեղ ապահովություն չկար։ Ընկերներն ու ազգականները մատնում էին միմյանց։ Ծնողները սպանում էին իրենց զավակներին, զավակները՝ ծնողներին։ ժողովրդի ղեկավարները կորցրել էին ինքնակառավարումը։ Անզուսպ կրքերը նրանց դարձրել էին բռնակալներ։ Հրեաները կեղծ վկայություն էին ընդունել Աստծո անմեղ Որդուն դատապարտելու համար, և հիմա կեղծ մեղադրանքները հարցականի տակ էին դրել իրենց իսկ կյանքը։ Իրենց գործերով նրանք, ըստ էության, ասում էին. «Վերցրեք մեր առաջից Իսրայելի Սուրբին» (Եսայիա 30.11)։ Այժմ նրանց ցանկությունը բավարարված էր։ Աստծո երկյուղն այլևս չէր անհանգստացնում նրանց։ [29] Ազգի գլուխ կանգնեց սատանան՝ իր ձեռքն առնելով թե՛ քաղաքացիական, թե՛ կրոնական իշխանությունը։GCA 22.1

    Ընդդիմադիր խմբավորումների առաջնորդները ժամանակ առ ժամանակ միավորվում էին իրենց թշվառ զոհերին թալանելու և տանջելու համար, իսկ հետո նորից հարձակվում էին միմյանց վրա՝ անողորմ կոտորածներ անելով։ Տաճարի սրբությունն անգամ անկարող էր սանձել նրանց զարհուրելի վայրագությունը։ Երկրպագողներին սպանում էին զոհասեղանի առաջ, և սրբարանը պղծվում էր սպանվածների դիակներով։ Եվ չնայած դրան՝ այս դժոխային գործողությունների սադրիչները կույր ու հայհոյիչ ամբարտավանությամբ հրապարակավ հայտարարում էին, թե Երուսաղեմը չի կործանվի, քանի որ այն Աստծո քաղաքն է։ Իրենց իշխանությունն ավելի ամրացնելու նպատակով նրանք կաշառում էին կեղծ մարգարեների՝ հռչակելու, նույնիսկ այն ժամանակ, երբ հռոմեացիները պաշարել էին տաճարը, որ Աստված ազատելու է Իր ժողովրդին։ Շատերը մինչև վերջին պահը հավատում էին, թե Բարձրյալը միջամտելու է՝ ջախջախելու իրենց թշնամիներին։ Բայց Իսրայելն արհամարհել էր աստվածային պաշտպանությունը, և հիմա մնացել էր անպաշտպան։ Դժբա՜խտ Երուսաղեմ՝ ծվատված ներքին պառակտություններով. զավակներդ սպանված՝ մեկը մյուսի ձեռքով, ներկում են փողոցներդ արյունով, երբ օտարերկրյա բանակներն ավերում են ամրոցներդ և կոտորում զինվորներիդ։GCA 22.2

    Երուսաղեմի կործանման վերաբերյալ Քրիստոսի բոլոր կանխասումները տառացիորեն կատարվեցին։ Հրեաներն անձամբ տեսան, թե որքան ստույգ էին Նրա նախազգուշական խոսքերը. «Ինչ չափով որ չափում եք, նրանով էլ կչափվի ձեզ» (Մատթեոս 7.2)։GCA 23.1

    Նշաններ ու հրաշքներ երևացին՝ կանխագուշակելով աղետներ ու պատուհասներ։ Կեսգիշերին տաճարի և զոհասեղանի վերևում գեր-բնական լույս ցոլաց։ Արևամուտին ամպերի վրա պատերազմի պատ-րաստվող զինվորներ ու կառքեր էին երևացել։ Սրբարանում գիշերային ծառայություն իրականացնող քահանաները սարսափահար էին եղել խորհրդավոր ձայներից։ Երկիրը ցնցվում էր, և բազմաթիվ ձայներ աղաղակում էին. «Եկեք հեռանանք այստեղից»։ Արևելյան մեծ դարպասը՝ այնքան ծանր, որ քսան հոգի հազիվ էին կարողանում բացել, և որը փակված էր կարծր քարե պատի մեջ խորը մտնող[30]վիթխարի երկաթյա ձողերով, կեսգիշերին բացվեց անտեսանելի միջամտությամբ (Միլման, Հրեաների պատմությունը, և. 13)։GCA 23.2

    Յոթ տարի շարունակ Երուսաղեմի փողոցներով մի մարդ էր շրջում՝ ազդարարելով աղետների մասին, որոնք թափվելու էին քաղաքի վրա։ Օր ու գիշեր նա վայրի ողբերգ էր երգում. «Ձայն արևելքից, ձայն արևմուտքից, ձայն չորս քամիներից, ձայն ընդդեմ Երուսաղեմի ու տաճարի, ձայն ընդդեմ հարսի ու փեսայի, ձայն ընդդեմ ողջ ժողովրդի» (Նույն տեղում) ։ Այս տարօրինակ էակին բանտարկեցին ու մտրակեցին, բայց նրա շուրթերից բողոքի ոչ մի խոսք չպոկվեց։ Վիրավորանքին ու անարգանքին նա միայն պատասխանում էր. «Վա՜յ, վա՜յ Երուսաղեմին, վա՜յ, վա՜յ նրա բնակիչներին»։ Նրա նախազգուշացման ճիչը չլռեց, մինչև նա չսպանվեց իր իսկ կանխասած պաշարման ժամանակ։GCA 23.3

    Երուսաղեմի կործանման ժամանակ ոչ մի քրիստոնյա չմեռավ։ Քրիստոսն Իր հետևորդներին նախազգուշացրել էր, և բոլորը, ովքեր հավատացել էին Նրա խոսքերին, մշտարթուն սպասել էին խոստացված նշանին։ «Երբ որ կտեսնեք Երուսաղեմը զորքերով շրջապատված,— ասել էր Հիսուսը,— իմացեք, որ նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և նրանք, որ նրա միջում են, թող հեռանան» (Ղուկաս 21.20, 21)։ Ցեստիուսի գլխավորությամբ քաղաքը շրջապատելուց հետո հռոմեացիներն անսպասելիորեն դադարեցրին պաշարումը, երբ ամեն ինչ բարենպաստ էր թվում անհապաղ գրոհի համար։ Պաշարվածները, հույս չունենալով հաջողությամբ դիմադրել, պատրաստ էին հանձնվելու, երբ հռոմեացի զորավարն, աոանց որևէ ակնհայտ պատճառի, ետ քաշեց իր զորքերը։ Աստծո ողորմած նախախնամությունն էր իրադարձությունները ղեկավարում հօգուտ Իր ժողովրդի։ Խոստացված նշանը տրվեց սպասման մեջ գտնվող քրիս-տոնյաներին, և հիմա բոլորին, ովքեր կկամենային, հնարավորություն շնորհվեց հետևել Փրկչի նախազգուշացմանը։ Դեպքերն այնպիսի ընթացք ստացան, որ ո՛չ հրեաները, ո՛չ էլ հռոմեացիները չխոչընդոտեցին քրիստոնյաների փախուստին։ Ցեստիուսի հետ քաշվելուց հետո հրեաները, դուրս գալով Երուսաղեմից, սկսեցին հետապնդել նրա հե-ռացող զորքին, և մինչ երկու կողմերն էլ խիստ զբաղված էին, քրիստո-նյաներին հնարավորություն ընձեռվեց լքելու քաղաքը։ Այդ ժամանակ երկիրը նաև [31] մաքրվել էր թշնամիներից, ովքեր կարող էին խանգարել նրանց: Պաշարման ժամանակ հրեաները հավաքվել էին Երուսաղեմում՝ նշելու Տաղավարահարաց տոնը, և այդպես երկրի բոլոր քրիստոնյաները անարգել կարող էին փախչել։ Նրանք անհապաղ փախան մի անվտանգ տեղ՝ Պելլա քաղաքը Պերեայի երկրում՝ Հորդանանից այն կողմ։GCA 24.1

    Ցեստիուսի բանակը հետապնդող հրեական ուժերը թիկունքից այնպիսի կատաղի հարձակում գործեցին, որ թվաց, թե հիմնովին ջախջախելու են այն։ Հռոմեացիներին մեծ դժվարությամբ հաջողվեց նահանջել։ Հրեաները, գրեթե առանց էական կորուստների, հարուստ ավարով հաղթականորեն վերադարձան Երուսաղեմ։ Այդ թվացյալ հաջողությունը, սակայն, նրանց միայն չարիք բերեց։ Դա նրանց մեջ ամրապնդեց հռոմեացիների հանդեպ համառ դիմադրության ոգին, ինչը շուտով աննկարագրելի աղետ բերեց դատապարտված քաղաքի վրա։GCA 24.2

    Սոսկալի էին պատուհասները, որ բաժին ընկան Երուսաղեմին, երբ Տիտոսը վերսկսեց պաշարումը։ Քաղաքը շրջապատվեց Զատկի օրերին, երբ միլիոնավոր հրեաներ էին հավաքվել այնտեղ։ Մթերքի պաշարները, որ խնամքով պահպանվելու դեպքում մի քանի տարի կբավարարեին բնակիչներին, ոչնչացվել էին հակամարտող խմբավորումների նախանձի ու վրիժառության պատճառով, և հիմա նրանք ճաշակում էին սովահարության ողջ զարհուրանքը։ Մի կապիճ ցորենը վաճառվում էր մեկ տաղանդով։ Սովն այնքան տանջալից էր, որ մարդիկ կրծոտում էին իրենց կաշվե գոտիները, կոշիկներն ու վահանների պատյանները։ Բազմաթիվ մարդիկ գիշերը ծածուկ դուրս էին գալիս քաղաքից՝ վայրի բույսեր հավաքելու, թեև շատերը բռնվել ու գազանաբար սպանվել էին, իսկ նրանցից, ովքեր ապահով վերադառնում էին, հաճախ խլում էին այն ամենն, ինչ նրանք հավաքել էին՝ վտանգելով իրենց կյանքը։ Իշ-խանավորներն ամենաանմարդկային տանջանքների էին ենթարկում սովահար ժողովրդին՝ նրանցից կորզելու վերջին խղճուկ պաշարները, որ կարող էին թաքցրած լինել։ Այս դաժանությունները հաճախ անում էին նրանք, ովքեր լավ սնվում էին, բայց ուզում էին պարզապես ապագայի համար պաշար կուտակել։ [32]GCA 24.3

    Հազարավորները մեռնում էին սովից ու ժանտախտից։ Բնական կապվածություններն, ասես, վերացել էին։ Ամուսինները կողոպտում էին իրենց կանանց, կանայք՝ ամուսիններին։ Զավակներն ուտելիքը թռցնում էին իրենց տարեց ծնողների բերանից։ Մարգարեի այս հարցը՝ «Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին», պատասխան ստացավ դատապարտված քաղաքում. «Ողորմած կանանց ձեռքերը եփեցին իրենց զավակներին, նրանց համար կերակուր եղան իմ ժողովրդի աղջկա բեկման ժամանակ» (Եսայիա 49.15, Ողբ 4.10)։ Իրականացավ նաև տասնչորս դար առաջ տրված մարգարեական նախազգուշացումը. «Քո միջի քնքուշ և փափուկ կինը, որ իր փափկությունից և քնքշությունից ոտքը գետնի վրա դնելու սովոր չէր, ծուռ աչքով պիտի նայի իր ծոցի մարդին, իր տղային, իր աղջկան... որովհետև պաշարման ժամանակ, երբ թշնամիներդ քո դռներում քեզ նեղը գցեն, ամեն բանի պակասության համար ծածկաբար պիտի ուտի նրանց» (Երկրորդ Օրինաց 28.56, 57)։GCA 25.1

    Հռոմեացի առաջնորդները փորձում էին ահաբեկել հրեաներին և, այդպիսով, ստիպել նրանց հանձնվել։ Բռնվելու պահին դիմադրություն ցույց տվող բանտարկյալներին մտրակում էին, տանջում և ապա խաչում քաղաքի պարսպի առջև։ Ամեն օր այսպես հարյուրավոր մարդիկ էին սպանվում։ Այդ հրեշավոր գործը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ Հովսափաթի հովիտն ու Գողգոթան այնպես ծածկվեցին հազարավոր խաչերով, որ գրեթե անհնար էր նրանց միջով անցնել։ Ահա այսպես իրականացավ այն սոսկալի նզովքը, որ հնչեց Պիղատոսի դատական աթոռի առջև, «Նրա արյունը մեզ և մեր որդիների վրա» (Մատթեոս 27.25)։GCA 25.2

    Տիտոսը պատրաստ էր վերջ դնել այդ զարհուրելի սպանդին և փրկել Երուսաղեմը հիմնովին ավերվելուց։ Նա սոսկումով լցվեց՝ տեսնելով հովիտներում դիակների կույտերը։ Ձիթենյաց լեռան գագաթից հափշտակված նայելով վեհաշուք տաճարին՝ նա հրաման արձակեց, որ նրա քարերից ոչ մեկին չդիպչեն։ Մինչ կփորձեր գրավել այս ամրոցը՝ [33] նա հրեա առաջնորդներին անկեղծորեն կոչ արեց՝ չստիպել իրեն սուրբ վայրը պղծել արյունով։ Եթե նրանք դուրս գան և կռվեն ցանկացած այլ վայրում, ապա ոչ մի հռոմեացի չի խախտի տաճարի սրբությունը։ Հովսեփոսն ինքը նրանց դիմեց ամենապերճախոս կոչով՝ աղերսելով, որ հանձնվեն և փրկեն իրենց կյանքը, իրենց քաղաքն ու երկրպագության տեղը։ Սակայն, ի պատասխան, դառն անեծքներ հնչեցին։ Նետեր թռան վերջին միջնորդի վրա, ով կանգնած աղաչում էր նրանց։ Հրեաները մերժել էին Աստծո Որդու աղերսները, և այժմ հորդորներն ու աղաչանքներն ավելի վճռական դարձրին նրանց՝ դիմադրելու մինչև վերջ։ Ապարդյուն էին տաճարը փրկելու Տիտոսի ջանքերը։ Մեկը՝ ավելի մեծ, քան նա էր, հայտարարել էր, որ այնտեղ քարը քարի վրա չի մնալու։GCA 26.1

    Հրեա առաջնորդների կույր համառությունն ու պաշարված քա-ղաքում տեղի ունեցող զազրելի ոճիրները հռոմեացիների սարսափն ու վրդովմունքը առաջացրին. Տիտոսն, ի վերջո, որոշեց գրոհով վերցնել տաճարը և, հնարավորության դեպքում, փրկել այն կործանումից։ Բայց նրա հրահանգներն անտեսվեցին։ Երբ նա գիշերը հեռացավ իր վրանը, հրեաները, դուրս վազելով տաճարից, հարձակվեցին դրսում գտնվող զինվորների վրա։ Կռվի ընթացքում մի զինվոր այրվող խանձող նետեց բաց մուտքից ներս, և սրբազան տան շուրջը մայրու փայտից շինված սրահներն անմիջապես բոցավառվեցին։ Իր զորապետների և լեգեոներների ուղեկցությամբ Տիտոսը նետվեց այդ տեղը և զինվորներին հրամայեց հանգցնել հրդեհը։ Բայց ոչ ոք չլսեց նրա խոսքերը։ Մոլեգնած զինվորները բոցավառվող խանձողներ նետեցին տաճարին կից սրահների մեջ, և ապա սկսեցին սրի քաշել բոլոր, այնտեղ պատսպարվածներին։ Արյունը ջրի պես հոսում էր տաճարի աստիճաններով։ Հազար հազարավոր հրեաներ կոտորվեցին։ Կռվի աղմուկից բարձր՝ շատերը ճչում էին. «Իքաբո՜դ»՝ «Փառքը հեռացավ»։GCA 26.2

    «Տեսնելով, որ անհնար է զսպել զինվորների կատաղությունը, Տի- տոսն իր սպաների հետ մտավ տաճար և զննեց սրբազան շինության ներսը։ Տաճարի շքեղությունն ապշեցրեց նրանց, և քանի դեռ բոցը չէր թափանցել սուրբ տեղը, [34] Տիտոսն իր վերջին ջանքն արեց ՝ փրկելու այն։ Նետվելով առաջ՝ նա կրկին փորձեց համոզել զինվորներին՝ կասեցնել հրդեհի տարածումը։ Հարյուրապետ Լիբերալիսը ջանաց իր գավազանով ստիպել զինվորներին հնազանդվել, բայց նույնիսկ հարգանքը կայսրի հանդեպ տեղի տվեց հրեաների նկատմամբ կատաղի ատելությանը, կռվի սոսկալի գրգռվածությանն ու թալանի անհագ տենչին։ Տեսնելով իրենց շուրջը փայլփլող ոսկին, որ կրակի վայրագ բոցերից ավելի պայծառ էր շողշողում, զինվորները ենթադրեցին, թե սրբարանում անհամար գանձեր են կուտակված։ Մի զինվոր անգիտակցաբար դռան ծխնիների միջով վառվող ջահ նետեց, և մի ակնթարթում ամբողջ շենքը հայտնվեց բոցերի մեջ։ Կսկծեցուցիչ ծուխն ու կրակը սպաներին ստիպեցին հեռանալ, և վեհասքանչ տաճարը մատնվեց կործանման։GCA 26.3

    «Եթե դա զարհուրելի տեսարան էր հռոմեացիների համար, ապա ի՞նչ կարելի է ասել հրեաների մասին։ Բլրի ողջ գագաթը, որի վրա քաղաքն էր, հրաբխի նման բոցավառվում էր։ Հրեղեն վիհը կլանում էր մեկը մյուսի հետևից զարհուրելի աղմուկով փլուզվող շենքերը։ Մայրուց կառուցված տանիքները հրե թիթեղներ էին հիշեցնում, ոսկեզօծ գմբեթները կարմիր լույսի ցոլքեր էին արձակում, իսկ դարպասների աշտարակներից կրակի և ծխի սյուներ էին բարձրանում։ Շրջակա բլուրները լուսավորվեցին, և հեռվում երևացին մարդկային կերպարանքներ, որ զարհուրելի տագնապով հետևում էին կործանման ընթացքին։ Վերին քաղաքի պա-տերի մոտ ու բարձունքներին նույնպես երևում էին մարդիկ, ոմանք՝ հու-սահատության հոգեվարքից գունատ, մյուսները՝ վրիժառության ցասու-մով լցված։ Այս ու այն կողմ վազող հռոմեացի զինվորների գոչյուններն ու կրակի մեջ այրվող ապստամբների վայնասունը խաոնվում էին հրեղեն տարերքի շառաչյունին ու վայր ընկնող գերանների ամպրոպանման դղրդոցին։ Բարձունքներում գտնվող մարդկանց ճիչն արձագանքում էր սարերում, պարիսպների ողջ երկայնքով աղաղակ ու ողբ էր հնչում, սովից մեռնող մարդիկ հավաքում էին իրենց վերջին ուժերը՝ հուսահատության ու վշտի ճիչ արձակելու համար։[35]GCA 27.1

    «Սպանդը քաղաքի ներսում շատ ավելի զարհուրելի էր, քան նրանից դուրս։ Տղամարդիկ և կանայք, երիտասարդներն ու ծերերեը, խռովարարներն ու քահանաները, կռվողներն ու ողորմություն աղերսողները՝ բոլորն անխտիր մորթվում էին։ Սպանվածներն սպանողներից ավելի շատ էին։ Բնաջնջման գործը շարունակելու համար լեգեոներները ստիպված էին անցնել դիակների կույտերի վրայով» (Միլման, Հրեաների պատմությունը, գիրք 16)։GCA 27.2

    Տաճարի ավերումից շատ չանցած՝ ողջ քաղաքն ընկավ հռոմեա-ցիների ձեռքը։ Հրեա առաջնորդները լքել էին իրենց անառիկ աշտա-րակները, և Տիտոսը դրանք դատարկ գտավ։ Նա ցնցված նայեց դրանց և հայտարարեց, որ Աստված է այդ ամենն իր ձեռքը մատնել, քանզի ուտիշ ոչ մի ուժ, որքան էլ հզոր լիներ, չէր կարող հաղթահարել այդ վիթխարի ատամնավոր պարիսպները։ Քաղաքն ու տաճարը հիմնահատակ արվեցին, և հողը, որի վրա կանգնած էր եղել սուրբ տաճարը, հերկվեց «իբրև ագարակ» (Երեմիա 26.18)։ Պաշարման և դրան հետևած ջարդի ժամանակ ավելի քան մեկ միլիոն մարդ զոհվեց, իսկ ողջ մնացածները գերի տարվեցին, վաճառվեցին որպես ստրուկներ, քշվեցին Հռոմ՝ զարդարելու նվաճողների հաղթարշավը, կեր դարձան վայրի գազաններին ամֆիթատրոններում կամ էլ ցրվեցին ողջ երկրով մեկ՝ որպես անտուն թափառականներ։GCA 28.1

    Հրեաներն իրենք կռեցին իրենց շղթաները, իրենք լցրեցին վրեժխնդրության բաժակը։ Ազգի լիակատար կործանումն ու աշխարհով մեկ ցրվելուց հետո նրանց վրա հասած աղետները իրենց իսկ ցանած սերմերի պտուղներն էին։ Մարգարեն ասում է. «Դու քեզ կործանեցիր, ով Իսրայել», «որովհետև դու գլորվել ես քո անօրենության պատճառով» (Ովսե 13.9, 14.1)։ Հրեաների տառապանքները հաճախ ներկայացվում են որպես պաստիժ՝ ուղարկված նրանց վրա Աստծո ուղղակի հրամանով։ Հենց այսպես է մեծ խաբեբան ջանում քողարկել իր գործը։ Համառորեն մերժելով Աստծո սերն ու ողորմությունը՝ իսրայելցիները զրկվեցին Նրա պաշտպանությունից, և սատանային թույլ տրվեց իր կամքով ղեկավարել նրանց։ Երուսաղեմի ավերման ժամանակ [36] կատարված զարհուրելի դաժանությունները ցույց են տալիս, թե ինչպես է սատանան վրեժ առնում նրանցից, ովքեր հանձնվում են նրա հսկողությանը։GCA 28.2

    Մենք չենք կարող պատկերացնել, թե որքան ենք պարտական Քրիստոսին այն խաղաղության ու պաշտպանության համար, որ վայելում ենք։ Միայն Աստծո զսպող զորությունն է, որ թույլ չի տալիս մարդկությա-նը ամբողջապես ընկնել սատանայի հսկողության տակ։ Անհնազանդներն ու երախտամոռները շատ պատճառներ ունեն Աստծուց շնորհակալ լինելու՝ չարագործի դաժան, ոխակալ ուժը սանձող Նրա տրտմության ու երկայնամտության համար։ Բայց երբ մարդիկ անցնում են աստվածային համբերության սահմանը, այդ զսպող ուժը հեռացվում է։ Աստված դահիճ չէ, որ կանգնած սպասում է, թե երբ է իրականացնելու մեղավորի դատավճիռը։ Նա պարզապես Իր տրտմությունը մերժողներին թողնում է իրենց կամքին՝ հնձելու այն, ինչ սերմել են։ Մերժված լույսի ամեն մի շող, արհամարհված կամ չընդունված յուրաքանչյուր նախազգուշացում, բավարարված ամեն մի կիրք, Աստծո օրենքի ամեն մի ոտնահարում՝ ցանված սերմ է, որն անպայման պտուղ է բերում։ Աստծո Հոգին, մշտապես հանդիպելով համառ դիմադրության, ի վերջո հեռանում է մեղավորից, և այլևս ոչ մի ուժ չի զսպում հոգու չար կրքերն ու չի պաշտպանում սատանայի նենգությունից ու թշնամությունից։ Երու-սաղեմի կործանումը սարսափելի և հանդիսավոր նախազգուշացում է բոլորին, ովքեր թեթևամտորեն մերժում են առաջարկվող աստվածային շնորհը և հակառակվում աստվածային ողորմության աղերսներին։ Երբեէ չի տրվել ավելի հաստատ վկայություն մեղքի հանդեպ Աստծո ատելության և անխուսափելի պատժի մասին, որը վրա է հասնելու հան-ցավորին։GCA 28.3

    Երուսաղեմին բաժին ընկած պատուհասների վերաբերյալ Փրկչի մարգարեությունը մեկ այլ իրականացում էլ պիտի ունենա, որի համե-մատ այդ սոսկալի ավերումը թույլ ստվեր էր միայն։ Ընտրյալ քաղաքի ճակատագրի մեջ մենք կարող ենք տեսնել աշխարհի բախտը, որ մերժում է Աստծո տրտմությունն ու ոտնահարում Նրա օրենքը։ Մութ են էջերը մարդկային թշվառության ու հանցանքի, որոնց երկիրն ականատես է եղել դարերի ընթացքում։ Այդ մասին մտածելիս սիրտդ ցավում և միտքդ նվաղում է։ Սոսկալի են եղել Երկնքի հեղինակությունը մերժելու հետևանքները։ Սակայն ապագայի հայտնություններում պատկերը էլ ավելի մռայլ է։ Անցյալի պատմությունը խռովությունների, [37] պայքարի և հեղափոխությունների շարք է, մարտնչող «զինվորների ճակատամարտ... և արնաթաթախ հանդերձներ» (Եսայիա 9.5)։ Բայց ի՞նչ է դա այն օրվա սարսափների համեմատ, երբ Աստծո զսպող Հոգին բոլորովին կվերցվի ամբարիշտներից, որպեսզի այլևս երբեք չսանձի մարդկային կրքերն ու սատանայի զայրույթը։ Այդ ժամանակ, ինչպես երբեք նախկինում, աշխարհը կտեսնի սատանայի կառավարման հետևանքները։GCA 29.1

    Բայց այդ օրը, ինչպես Երուսաղեմի կործանման ժամանակ, Աստծո ժողովրդից պիտի փրկվեն «ամենքը, որ գրված են կյանքի համար» (Եսայիա 4.3)։ Քրիստոսը խոստացել է, որ գալու է երկրորդ անգամ՝ Իր մոտ առնելու Իր հավատարիմ ժողովրդին։ «Եվ այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը և կտեսնեն մարդու Որդուն գալիս երկնքի ամպերի վրա՝ զորությամբ և մեծ փառքով։ Եվ նա կուղարկի իր հրեշտակներին Մեծաձայն փողով, և նրանք կժողովեն նրա ընտրյալներին չորս հողմից՝ երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը» (Մատթեոս 24.30, 31)։ Այն ժամանակ ավետարանին չհնազանդվողները պիտի սպանվեն Նրա բե-րանի հոգով և պիտի կործանվեն Նրա գալստյան պայծառությունից (Բ Թեսաղոնիկեցիս 2.8)։ Հին Իսրայելի նման՝ ամբարիշտներն իրենք են կործանում իրենց։ Նրանք ընկնում են իրենց իսկ անօրենությունից։ Մեղավոր կյանքն այնքան է նրանց օտարացրել Աստծուց, նրանց էու-թյունն այնքան է այլասերվել չարից, որ Նրա փաոքի դրսևորումը նրանց համար լափող կրակ կլինի։ Թող մարդիկ զգուշանան, որ հանկարծ չարհամարհեն իրենց ուղղված Քրիստոսի խրատները։ Ինչպես Նա Իր աշակերտներին նախազգուշացրեց Երուսաղեմի կործանման մասին՝ նշան տալով վերահաս ավերածության վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանային փախչել, այնպես էլ նախազգուշացրել է աշխարհին վերջնական կործանման օրվա մասին և տվել դրա մոտեցման նշանները, որպեսզի բոլոր ցանկացողները խուսափեն գալիք բարկությունից։ Հիսուսն ասել է. «Եվ նշաններ կլինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա, և երկրի վրա հեթանոսները խռովությամբ կտագնապեն» (Ղուկաս 21.25, Մատթեոս 24.29, Մարկոս 13.24-26, Հայտնություն 6.12-17)։ Նրա գալստյան այս նշանները տեսնողները պետք է իմանան, «որ մոտ է՝ [38] դռներին» (Մատթեոս 24.33)։ «Արթուն կացե՛ք»,՛—զգուշացնում է Տերը (Մարկոս 13.35)։ Նախազգուշացումն ընդունողները չեն թողնվի խավարի մեջ, որպեսզի այդ օրը հանկարծակի չգա նրանց համար։ Մինչդեռ արթուն չլինողների համար «Տիրոջ օրը ինչպես գիշերվա գող՝ այնպես կհասնի» (Ա Թեսաղոնիկեցիս 5.2-5)։GCA 29.2

    Աշխարհն այսօր ավելի պատրաստակամ չէ՝ ընդունելու ներկա ժամանակի լուրը, քան հրեաները՝ Երուսաղեմի կործանման վերաբերյալ Փրկչի նախազգուշացումը։ Աստծո օրը, երբ էլ որ գա, անսպասելի է լինելու ամբարիշտների համար։ Երբ կյանքը կընթանա իր սովորական հունով, երբ մարդիկ կլանված կլինեն հաճույքներով, գործերով, դրամաշահությամբ ու առուծախով, երբ կրոնական առաջնորդները կմեծարեն աշխարհի առաջընթացն ու լուսավորությունը՝ քնեցնելով ժո-ղովրդին կեղծ ապահովության զգացողությամբ, այն ժամանակ, ինչպես գողն է կեսգիշերին սողոսկում չհսկվող բնակարանը, այնպես էլ անսպասելի կործանումը վրա կհասնի անհոգներին ու անաստվածներին, և «նրանք չեն պրծնի» (Ա Թեսաղոնիկեցիս 5.3)։GCA 30.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents