Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 4—ՎԱԼԴԵՆՍՆԵՐԸ

    Խավարի մեջ, որով պատված էր երկիրը պապական գերիշխանության երկար դարերի ընթացքում, ճշմարտության լույսը չէր կարող լիովին մարել։ Բոլոր դարերում էլ եղել են Աստծո վկաներ, մարդիկ, ովքեր հավատացել են Քրիստոսին՝ որպես Աստծո և մարդու միջև միակ միջնորդի, ովքեր Աստվածաշունչը համարել են կյանքի միակ չափանիշը և պահել ճշմարիտ շաբաթը։ Սերունդները երբեք չեն իմանա, թե որքան է աշխարհը պարտական այդ մարդկանց։ Նրանց հերետիկոսներ են կոչել, նրանց դրդումները կասկածի տակ առել, բնավորությունը վարկաբեկել, գրվածքներն արգելել, սխալ ներկայացրել և խեղաթյուրել։ Սակայն նրանք մնացել են անսասան և դարերի ընթացքում անաղարտ են պահել իրենց հավատը՝ որպես սրբազան ժառանգություն գալիք սերունդների համար։GCA 51.1

    Աստծո զավակների պատմությունն այն խավար դարերի ընթացքում, որ հետևեցին Հռոմի գերիշխանությանը, գրված է երկնքում, բայց մարդիկ նրանց քիչ տեղ են հատկացրել իրենց տարեգրություններում։ Նրանց գոյության մասին ընդամենը որոշ հետքեր են պահպանվել, այն էլ՝ նրանց հալածողների մեղադրական ակտերում։ Հռոմի քաղաքականությունն էր՝ ջնջել իր ուսմունքների կամ հրամանագրերի հետ տարաձայնության բոլոր հետքերը։ Նա ջանում էր ոչնչացնել թե՛ հերետիկոսներին, թե՛ նրանց գրվածքները։ Կասկած արտահայտելը կամ պապական դոգմաների հեղինակության վիճարկումը բավական էր, որ կյանքից զրկեին հարուստին թե աղքատին, պաշտոնյային թե աշխատավորին։ Հռոմը ջանում էր նաև ոչնչացնել այլախոհների հանդեպ ցուցաբերած իր դաժանության ամեն մի արձանագրություն։ Պապական ժողովները հռչակում էին, որ այդպիսի բովանդակություն ունեցող գրքերն ու գրությունները [62] պետք է այրվեն։ Նախքան տպագրության հայտնագործումը՝ գրքերը սակավաթիվ էին և անհարմար՝ պահպանելու համար։ Ուստի գրեթե ոչինչ չէր խանգարում պապականներին՝ իրականացնելու իրենց մտադրությունը։GCA 51.2

    Հռոմի տիրապետության սահմաններում գտնվող ոչ մի եկեղեցի չէր կարող երկար ժամանակ անարգել խղճի ազատություն վայելել։ Իշխանության գալուց անմիջապես հետո պապությունն իր ձեռքը մեկնեց՝ ջախջախելու բոլորին, ովքեր հրաժարվում էին ճանաչել իր գերիշխանությունը, և եկեղեցիները մեկը մյուսի հետևից հնազանդվեցին նրան։GCA 52.1

    Մեծ Բրիտանիայում նախասկզբնական քրիստոնեությունը շատ վաղուց էր արմատներ գցել։ Ավետարանը, որը բրիտանացիների կողմից ընդունվել էր դեռևս առաջին դարերում, այդ ժամանակ դեռ աղավաղված չէր Հռոմի ուրացությամբ։ Հեթանոս կայսրերի հալածանքները, որոնք հասան նույնիսկ այս հեռավոր ափերը, միակ նվերն էին, որ Բրիտանիայի առաջին եկեղեցիները ստացան Հռոմից։ Հալածանքների պատճառով շատ քրիստոնյաներ, փախչելով Անգլիայից, ապաստանեցին Շոտլանդիայում, որտեղից էլ ճշմարտությունը թափանցեց Իռլանդիա, և այս բոլոր երկրներում այն ուրախությամբ էր ընդունվում։GCA 52.2

    Երբ սաքսոնները ներխուժեցին Բրիտանիա, հեթանոսությունն այն-տեղ գլուխ բարձրացրեց։ Զավթիչներն իրենց արժանապատվությունից ցածր էին համարում իրենց ծառաներից սովորելը, և քրիստոնյաները ստիպված էին հեռանալ լեռներն ու վայրի ճահճուտները։ Սակայն, որոշ ժամանակով թաքցված լույսը շարունակում էր շողալ։ Շոտլանդիայում այն մեկ դար անց բոցավառվեց այնպիսի պայծառությամբ, որ հասավ մինչև հեռավոր երկրները։ Իռլանդացի բարեպաշտ Կոլումբան ու նրա գործակիցները, իրենց շուրջը հավաքելով ցրված հավատացյալներին մեկուսի Իոնա կղզում, այն իրենց ավետարանչական գործունեության կենտրոնը դարձրին։ Այդ ավետարանիչների մեջ կար մեկը, ով պահում էր աստվածաշնչյան շաբաթը, և նրա միջոցով այս ճշմարտությունը տարածվեց ժողովրդի մեջ։ Իոնայում մի դպրոց բացվեց, որն իր ավետարանիչներին ուղարկում էր ոչ միայն Շոտլանդիա և Անգլիա, այլև Գերմանիա, Շվեյցարիա և նույնիսկ Իտալիա։GCA 52.3

    Բայց Հռոմի աչքը Բրիտանիայի վրա էր, և նա վճռեց հնազանդեցնել նրան իր իշխանությանը։ Վեցերորդ դարում կաթոլիկ ավետարանիչները նախաձեռնեցին հեթանոս սաքսոններին դարձի բերելու գործը։ [63] Նրանք բարեհաճությամբ ընդունվեցին հպարտ բարբարոսների կողմից, և հազարավորներին համոզեցին դավանել Հռոմի եկեղեցու հավատը։ Այդ ընթացքում պատահում էր, որ պապական առաջնորդներն ու նրանց նորադարձները հանդիպում էին ճշմարիտ քրիստոնյաների։ Տարբերությունը նրանց միջև ապշեցուցիչ էր։ Վերջինները պարզ էին, խոնարհ, և նրանց բնավորությունը, ուսմունքն ու վարքը կրում էին Սուրբ Գրքի ազդեցության կնիքը, մինչդեռ աոաջիններն արտացոլում էին պապության սնահավատությունը, հպարտությունն ու ամբարտավանությունը։ Հռոմի գործակալը պահանջեց, որ քրիստոնեական այս եկեղեցիները ճանաչեն պապի գերիշխանությունը։ Բրիտանացիները հեզությամբ պատասխանեցին, որ փափագում են սիրել բոլոր մարդկանց և ամենքի հետ ապրել խաղաղությամբ, սակայն պապը լիազորված չէ իշխելու եկեղեցու վրա, ուստի իրենք կարող են հնազանդվել նրան այնքանով միայն, որքանով կհնազանդվեին Քրիստոսի ցանկացած հետևորդի։ Անդադար փորձեր էին արվում՝ ապահովելու նրանց հա-վատարմությունը Հռոմին, բայց այս խոնարհ քրիստոնյաները, զարմացած Հռոմի գործակալների հպարտության վրա, հաստատակամորեն պատասխանեցին, թե Քրիստոսից բացի ուրիշ տեր չեն ճանաչում։ Այդ ժամանակ դրսևորվեց պապության իսկական ոգին։ Հռոմեական առաջ-նորդն ասաց. «Եթե դուք չեք կամենում ընդունել եղբայրների, ովքեր ձեզ խաղաղություն են բերում, ապա կընդունեք թշնամիների, ովքեր ձեզ պատերազմ կբերեն։ Եթե դուք չեք ուզում միանալ մեզ՝ սաքսոններին՝ կյանքի ճանապարհը ցույց տալու համար, ապա նրանցից մահացու հարված կստանաք» (Ջ. և. Դ՝Օբինյե, XVI դարի Բարենորոգման պատմությանը, և. 17, գլ. 2)։ Սրանք լոկ դատարկ սպառնալիքներ չէին։ Պատերազմներ, դավադրություններ ու խաբեություն գործադրվեցին աստվածաշնչյան հավատի այս վկաների դեմ, մինչև որ բրիտանական եկեղեցիները ոչնչացվեցին կամ ստիպված եղան հնազանդվել պապի իշխանությանը։GCA 52.4

    Հռոմի իրավասությունից դուրս գտնվող երկրներում երկար դարերի ընթացքում եղել են քրիստոնեական համայնքներ, որոնք կատարելապես զերծ էին մնացել պապության այլասերումից։ Նրանք շրջապատված են եղել հեթանոսներով և ժամանակի ընթացքում ընկել են նրանց մոլորությունների ազդեցության տակ, սակայն շարունակել են Աստվածաշունչը համարել հավատի միակ չափանիշը և պահել շատ ճշմարտություններ։ Այս քրիստոնյաները հավատացել են, որ Աստծո օրենքն անփոփոխ է և պահել են չորըորդ պատվիրանի շաբաթը։ Եկե-ղեցիներ, որոնք պահել ու կիրառել են այս հավատը, գոյություն են ունեցել Կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի հայերի մեջ։ [64]GCA 53.1

    Նրանց մեջ, ովքեր դիմակայել են պապական իշխանության ոտնձգություններին, առաջինը եղել են վալդենսները։ Հենց այն երկրում, որտեղ պապը հաստատել էր իր գահը, կեղծիքն ու ապականությունը հանդիպեցին ամենավճռական դիմադրտթյան։ Դարեր շարունակ Պյեմոնտի եկեղեցիները պահպանում էին իրենց անկախությունը, բայց վերջապես եկավ ժամանակը, երբ Հռոմը նրանց ևս հնազանդեցրեց իրեն։ Նրա բռնապետության դեմ ապարդյուն պայքարից հետո այս եկեղեցիների ղեկավարները դժկամությամբ ճանաչեցին նրա գերիշխանությունը, ում առջև, թվում էր, խոնարհվում է ողջ աշխարհը։ Սակայն գտնվեցին մարդիկ, ովքեր հրաժարվեցին տեղի տալ պապի կամ պրելատների հեղինակությանը։ Նրանք վճռել էին հավատարիմ մնալ Աստծուն և պահպանել իրենց հավատի մաքրությունն ու պարզությունը։ Բաժանումն անխուսափելի էր։ Հին հավատի ջատագովները հեռացան, նրանցից ոմանք լքեցին հարազատ Ալպերը և ճշմարտության դրոշը բարձրացրին օտար երկրներում, մյուսներն ապաստարան գտան մեկուսի հովիտներում և լեռնային ժայռոտ ամրոցներում և այնտեղ պահ վանեցին իրենց ազատությունը՝ երկրպագելու Աստծուն։GCA 53.2

    Հավատը, որ դարերով պահում և սովորեցնում էին վալդենս քրիստոնյաները, խիստ տարբերվում էր Հռոմի կեղծ ուսմունքներից։ Նրանց հավատը հիմնված էր Աստծո գրավոր Խոսքի՝ քրիստոնեության ճշմարիտ համակարգի վրա։ Բայց այդ համեստ գյուղացիները, ապաստանած աշխարհից կտրված իրենց խղճուկ կացարաններում, զբաղված իրենց ամենօրյա չարքաշ աշխատանքով՝ անասնապահությամբ և այգեգործությամբ, իրենք չէին բացահայտել այն ճշմարտությունը, որը հակառակ էր նահանջած եկեղեցու դոգմաներին ու հերձվածքներին։ Նրանցը նոր ընդունված հավատ չէր։ Նրանք դա ժառանգել էին իրենց հայրերից։ Նրանք պայքարում էին առաքյալների եկեղեցու հավատի՝ «մեկ անգամ սուրբերին ավանդված հավատի» համար (Հուդա 3)։ Ոչ թե հպարտ նվիրապետությունը՝ գահակալած աշխարհի մեծ մայրաքաղաքում, այլ «անապատի եկեղեցին» էր Քրիստոսի իսկական եկեղեցին՝ պահապանը ճշմարտության այն գանձերի, որ Աստված վստահել էր Իր ժողովրդին՝ աշխարհին տալու համար։ [65]GCA 54.1

    Գլխավոր պատճառներից մեկը, որ դրդել էր ճշմարիտ եկեղեցուն առանձնանալ Հռոմից, վերջինիս ատելությունն էր աստվածաշնչյան շաբաթի նկատմամբ։ Պապական իշխանությունը, ինչպես կանխատես-ված էր մարգարեության մեջ, ճշմարտությունը գցել էր գետնին։ Աստծո օրենքը ոտնակոխ էր արվել, մինչդեռ մարդկային ավանդաթյուններն ու սովորույթները բարձրացվել էին։ Պապության տիրապետության տակ գտնվող եկեղեցիները ստիպված էին հենց սկզբից առնել կիրակին որպես սուրբ օր։ Համատարած մոլորության ու սնահավատության մեջ Աստծո ժողովրդից շատերն այնպես էին շփոթված, որ, պահելով շաբաթը, չէին աշխատում նաև կիրակի օրը։ Բայց սա չբավարարեց պապական առաջնորդներին։ Նրանք պահանջեցին, որ ոչ միայն կիրակին սուրբ պահվի, այլ որ շաբաթը պղծվի, և ամենախիստ խոսքերով դա-տապարտեցին նրանց, ովքեր համարձակվում էին պատվել այն։ Միայն Հռոմի իշխանությունից փախչելով մարդը կարող էր ազատ պահել Աստ-ծո օրենքը։GCA 54.2

    Վալդենսները Եվրոպայի ժողովուրդների մեջ առաջիններից էին, որ թարգմանեցին Սուրբ Գիրքը։ Բարենորոգումից հարյուրամյակներ առաջ նրանք արդեն ձեռագիր Աստվածաշունչ ունեին իրենց մայրենի լեզվով։ Նրանք հետևում էին անխարդախ ճշմարստւթյանը, և դա նրանց դարձրել էր ատելության ու հալածանքի հատուկ առարկա։ Նրանք հայտարարեցին, որ Հռոմի եկեղեցին Հայտնություն գրքում պատկերված ուխտադրուժ Բաբելոնն է, և վտանգելով իրենց կյանքը՝ նրանք կանգնե-ցին՝ ղիմադրելու նրա ապականիչ ազդեցությանը։ Մինչ ոմանք երկարա-տև հալածանքների ճնշման տակ զիջեցին իրենց հավատը՝ աստիճանա-բար հեռանալով նրա տարբերիչ սկզբունքներից, մյուսներն ավելի ամուր բռնեցին ճշմարտությունը։ Խավարի և ուրացության դարերի ընթացքում եղել են վալդենսներ, ովքեր մերժելեն Հռոմի գերիշխանությունը, ժխտել երկրպագությունը պատկերներին՝ որպես կռապաշտություն, և պահել են ճշմարիտ շաբաթը։ Ընդդիմության ամենակատաղի փոթորիկների ժամանակ անգամ նրանք պահել են իրենց հավատը։ Թեև խոցվելով սավոյական նիզակով ու այրվելով հռոմեական խարույկների մեջ՝ նրանք անվախորեն պահել են Աստծո խոսքն ու պատիվը։GCA 55.1

    Լեռնային բարձր պատնեշների հետևում, ուր բոլոր դարերում ապաստանել են հալածվողներն ու հետապնդվողները, վալդենսները [66] ապաստարան գտան։ Այստեղ ճշմարտության լույսը վառ մնաց Խավար Միջնադարի ողջ ընթացքում։ Այստեղ, հազար տարի շարունակ, ճշմարտության վկաները պահպանել են հին հավատը։GCA 55.2

    Աստված իր ժողովրդի համար ահարկու վեհության մի սրբարան էր պատրաստել՝ խիստ համապատասխան նրանց վստահված վսեմ ճշմարտություններին։ Այդ հավատարիմ աքսորյալների համար լեռները Եհովայի անքակտելի արդարության խորհրդանիշն էին։ Նրանք իրենց երեխաներին ցույց էին տալիս անփոփոխ վեհությամբ վեր խոյացող լեռները և պատմում էին Նրա մասին, «ում մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա», ում խոսքը հարատև է, հավերժական բլուրների պես աներեր։ Աստված է հաստատել լեռներն ու զորությամբ գոտևորել դրանք, և ոչ մի ձեռք, Անսահման Զորությունից բացի, չի կարող տեղաշարժել դրանք։ Այդպես էլ Նա հաստատել է Իր օրենքը՝ Իր կառավարման հիմքը երկնքում և երկրի վրա։ Մարդու ձեռքը կարող է հասնել իր մերձավորներին և խլել նրանց կյանքը։ Բայց այդ ձեռքն այնքանով է կարող փոխել Եհովայի օրենքի գեթ մեկ պատվիրանը կամ ջնջել Նրա կամքը կատարողներին տրված խոստումներից մեկը, որքանով ի վիճակի է տեղահան անել սարերն ու գցել դրանք ծովը։ Աստծո ծառաների հավատարմությունը Նրա օրենքին պետք է նույնքան հաս-տատուն լինի, որքան հավիտենական լեռները։GCA 55.3

    Սարերը, որոնցով շրջապատված էին նրանց ցածրադիր հովիտները, մշտապես վկայում էին Աստծո արարչագործ զորության ու Նրա մշտարթուն պաշտպանության մասին։ Այդ պանդուխտները սովորում էին սիրել Եհովայի ներկայության այս անձայն խորհրդանիշները։ Նրանք չէին գանգատվում իրենց կյանքի դժվարություններից և երբեք իրենց միայնակ չէին զգում մեկուսի լեռներում։ Նրանք փառք էին տալիս Աստծուն իրենց ապաստարան ապահովելու համար, ուր կարող էին թաքնվել մարդկանց կատաղությունից ու դաժանությունից։ Նրանք ուրախանում էին, որ կարոդ են ազատ երկրպագել Նրան։ Հաճախ այդ հզոր լեռները պաշտպանում էին նրանց թշնամու հետապնդումներից։ Բարձր ժայռերից նրանք գովերգում էին Աստծուն, և Հռոմի բանակներն անզոր էին լռեցնելու նրանց գովասանքի օրհներգերը։ [67]GCA 56.1

    Մաքուր, անխարդախ ու բոցաշունչ էր Քրիստոսի այս հետևորդների բարեպաշտությունը։ Ճշմարտության սկզբունքներն ավելի թանկ էին նրանց համար, քան տները, հողերը, ընկերները, ազգականները և նույ-նիսկ՝ կյանքը։ Նրանք եռանդագին ձգտում էին այդ սկզբունքները սեր-մանել երիտասարդների սրտերում։ Ամենավաղ մանկությունից նրանց Սուրբ Գրքի դասեր էին տալիս և սովորեցնում սրբությամբ վերաբերվել Աստծո օրենքի պահանջներին։ Աստվածաշնչի օրինակները քիչ էին, ուստի դրա թանկագին խոսքերն անգիր էին անում։ Շատերը կարող էին անգիր ասել թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարանի մեծ հատվածներ։ Խոհերն Աստծո մասին զուգորդվում էին ինչպես բնության վսեմ տեսարանների, այնպես էլ առօրյա կյանքի համեստ օրհնությունների հետ։ Փոքր երե-խաները սովորում էին երախտագիտությամբ նայել Աստծուն՝ Նրա մեջ տեսնելով ամեն մի օրհնության ու շնորհի Տվողին։GCA 56.2

    Քնքուշ ու գորովագութ ծնողները չափից ավելի իմաստությամբ էին սիրում իրենց գավակներին՝ նրանց ինքնաբավարարման ընտելացնելու համար։ Նրանց սպասվում էր փորձություններով ու դժվարություններով լի կյանք կամ էլ, թերևս, նահատակություն։ Նրանք մանկությունից սովո-րում էին հաղթահարել դժվարություններ, հնազանդվել ծնողներին, բայց նաև մտածելու գործել ինքնուրույն։ Ամենավաղ հասակից նրանց սովո-րեցնում էին պատասխանատվություն կրել, զգույշ լինել խոսքի մեջ և հասկանալ լռելու իմաստությունը։ Մեկ անզգույշ խոսքը կարող էր վտան-գի տակ դնել ոչ միայն արտասանողի, այլև նրա հարյուրավոր եղբայրների կյանքը, քանի որ ճշմարտության թշնամիները սոված գայլևրի պես հետապնդում էին նրանց, ովքեր հավակնում էին խղճի ազատության։GCA 56.3

    Հանուն ճշմարտության՝ վալդենսները զոհաբերել էին իրենց աշխարհային բարօրությունը և տոկուն համբերությամբ աշխատում էին իրենց հացի համար։ Սարերի մեջ յուրաքանչյուր հողակտոր խնամքով օգտագործվում էր, բերք էին ստանում և՛ հովիտներից, և՛ ոչ այնքան պարարտ սարալանջերից: Խնայողությունը և խիստ ինքնուրացությունն այն դաստիարակության մասն էին կազմում, որ երեխաները ստանում էին որպես միակ ժառանգություն։ Նրանց սովորեցնում էին, որ համաձայն Աստծո ծրագրի՝ կյանքը դպրոց է, և իրենց կարիքները կարող էին բավարարվել միայն անձնական աշխատանքի, խոհեմության, ջերմեռանդության ու հավատի միջոցով։ Ուսուցման ընթացքը աշխատատար և հոգնեցուցիչ էր, բայց՝ [68] օգտավետ։ Այն, ինչ անհրաժեշտ էր մարդուն իր ընկած վիճակում, հենց այդ դպրոցն էր, որն Աստված նախատեսել էր նրա դաստիարակության ու զարգացման համար։ Մինչ երիտասարդներին վարժեցնում էին զրկանքների ու դժվարությունների, աչքաթող չէր արվում նաև նրանց մտավոր զարգացումը։ Նրանց սովորեցնում էին, որ իրենց բոլոր ունակությունները պատկանում են Աստծուն և պետք է օգտագործվեն ու զարգացվեն Նրան ծառայելու համար։GCA 57.1

    Վալդոյական եկեղեցիներն իրենց անաղարտությամբ ու պարզու-թյամբ հիշեցնում էին առաքյալների ժամանակվա եկեղեցին։ Հերքելով պապի և պրելատների իշխանությունը՝ նրանք Աստվածաշունչը համա-րում էին միակ գերագույն, անսխալական հեղինակությունը։ Նրանց հո-գևոր հովիվներն, ի տարբերություն Հռոմի գոռոզ քահանաների, հետևում էին իրենց Տիրոջ օրինակին, ով եկել էր ոչ թե նրա համար, «որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի»։ Նրանք արածեցնում էին Աստծո հոտը՝ տանելով նրանց Նրա սուրբ Խոսքի կանաչ դաշտերն ու կենդանի ջրի աղբյուրները։ Մարդկային ցուցամոլության ու հպարտության կոթողներից հեռու՝ ժողովուրդը հավաքվում էր ճշմարտության խոսքը Քրիստոսի ծառաներից լսելու ոչ թե վեհաշուք եկեղեցիներում կամ հոյակերտ տաճարներում, այլ լեռների շուքի տակ, Ալպյան հովիտներում կամ էլ, վտանգի ժամանակ, քարայրներում։ Հովիվները ոչ միայն քարոզում էին Ավետարանը, այլև այցելում էին հիվանդներին, խրատում երեխաներին, հորդորում մեղանչողներին, ջանում հարթեցնել վեճերը և նպաստել միաբանությանն ու եղբայրական սիրուն։ Խաղաղ ժամանակներում նրանք ապրում էին ժողովրդի կամավոր ընծաների շնորհիվ, սակայն վրանագործ Պողոսի նման յուրաքանչյուրը որևէ արհեստ էր սովորում, որպեսգի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն վաստակեր իր ապրուստը։GCA 57.2

    Երիտասարդները խրատներ էին առնում հովիվներից։ Թեև ուշադրություն էր դարձվում նաև ընդհանուր կրթությանը, նրանց ուսումնասիրության հիմնական առարկան Աստվածաշունչն էր։ Մատթեոսի և Հովհաննեսի Ավետարանները մի շարք Թղթերի հետ միասին անգիր էին արվում։ Նրանք զբաղվում էին նաև Աստվածաշնչի արտագրությամբ։ Որոշ ձեռագրեր պարունակում էին ամբողջ Սուրբ Գիրքը, մյուսները՝ համառոտ հատվածներ, որոնց կցում էին նրանց հասարակ ու բոլորին մատչելի մեկնաբանությանները, ովքեր կարող էին պարզաբանել Սուրբ Դիրքը։ Այսպես բացահայտվում էին ճշմարտության գանձերը՝ այնքա՜ ն երկար [69] թաքցված նրանց կողմից, ովքեր իրենց Աստծուց վեր էին դասում։GCA 58.1

    Համբերատար, անխոնջ ջանքերով, երբեմն խոր ու մութ քարայր-ներում, առկայծող մարխի լույսի տակ, տեքստ տեքստի, գլուխ գլխի հե-տևից արտագրվում էր Սուրբ Գիրքը։ Այսպես գործն առաջ էր գնում, և Աստծո բացահայտված կամքը շողում էր մաքուր ոսկու պես։ Դժվարու-թյուններն ու նեղությունները այդ ցոլքը շատ ավելի վառ և ակներև էին դարձնում նրանց համար, ովքեր մասնակցում էին այս գործին։ Երկնային հրեշտակներն այդ հավատարիմ մշակների մշտական ուղեկիցներն էին։GCA 58.2

    Սատանան դրդել էր կաթոլիկ քահանաներին ու եկեղեցական առաջնորդներին ճշմարտության խոսքը թաղել մոլորության, հերձվածողության և անհավատության աղբի տակ, բայց ամենահրաշալի կերպով այն անաղարտ պահպանվեց խավար միջնադարի ողջ ընթացքում, քանզի կրում էր ոչ թե մարդու, այլ Աստծո կնիքը։ Մարդիկ անդուլ ջանքեր էին թափում՝ անհասկանալի դարձնելու Սուրբ Գրքի պարզ, ըմբռնելի նշանակությունը, որպեսզի այն հակասի իր իսկ վկայություններին, բայց ալեկոծ, անեզր օվկիանոսում լողացող տապանի պես՝ Աստծո խոսքը հաղթահարում է սպառնացող կորստաբեր փոթորիկները։ Ինչպես հանքը ոսկու և արծաթի հարուստ երակներ ունի՝ թաքնված մակերեսի տակ, որոնք հայտնաբերելու համար հարկավոր է փորել, այնպես էլ Սուրբ Գիրքը պարունակում է ճշմարտության գանձեր, որոնք բա- ցահայտվում են միայն անկեղծ, խոնարհ և աղոթքով որոնողին։ Աստված ծրագրել է, որ Աստվածաշունչը դասագիրք լինի համայն մարդկության համար մանկության, պատանեկության և հասունության տարիներին և ուսումնասիրվի ամեն ժամանակ։ Նա տվել է մարդկանց Իր Խոսքը որպես հայտնություն Իր մասին։ Ամեն մի նոր ընկալված ճշմարտություն դրա Հեղինակի բնավորության նոր բացահայտում է։ Սուրբ Գրքի ուսումնասիրությունը Աստծո կողմից սահմանվել է որպես մարդու և իր Արարչի միջև ավելի սերտ շփման միջոց, որով Նա հայտնում է Իր կամքը։ Այն հաղորդակցության միջոց է Աստծո և մարդու միջև։GCA 58.3

    Աստծո երկյուղը համարելով իմաստության սկիզբ՝ վալդենսները չէին անտեսում նաև աշխարհի հետ շփման, մարդկանց ճանաչելու և [70] գործուն կյանքի կարևորությունը՝ իրենց մտահորիզոնն ընդլայնելու և հասկացողությունը կենդանացնելու համար։ Սարերում գտնվող նրանց դպրոցների շրջանավարտներից ոմանք ուղարկվում էին Ֆրանսիայի կամ Իտալիայի ուսումնական հաստատություններ, որտեղ կար ուսումնասիրության և դիտումների ավելի լայն դաշտ, քան իրենց հարազատ Ալպերում։ Այս երիտասարդները ենթարկվում էին փորձությունների, ականատես էին լինում անառակության, հանդիպում էին սատանայի նենգավոր գործիչների, ովքեր փորձում էին նրանց գցել ամենանուրբ հերձվածողությունների ու ամենավտանգավոր մոլորությունների մեջ։ Բայց նրանք մանկաց այնպես էին դաստիարակվել, որ պատրաստ էին այս ամենին։GCA 59.1

    Ուսումնական հաստատություններն, ուր ուղարկվում էին, նրանք չպետք է իրենց գաղտնիքը հայտնեին որևէ մեկին։ Նրանց հագուստն այնպես էր կարված, որպեսզի հնարավոր լիներ թաքցնել իրենց ամե-նամեծ գանձը՝ Սուրբ Գրքի թանկագին ձեռագրերը։ Ամիսների և տա-րիների տքնաջան աշխատանքի այդ պտուղը նրանք կրում էին իրենց հետ, և դրանց մի մասը զգուշորեն դնում էին նրանց ճանապարհին, ում սիրտը, թվում էր, պատրաստ է ճշմարտությունն ընդունելու, երբ առիթ էր ստեղծվում առանց կասկած հարուցելու այդ անել։ Դեռ իրենց մոր գրկից վալդենս երիտասարդները դաստիարակվում էին այս նպատակի համար։ Նրանք հասկանում էին իրենց պարտականությունը և մեծ նվիր-վածությամբ կատարում էին այն։ Այս կրթօջախներում ոմանք դարձի էին գալիս դեպի ճշմարիտ հավատը, և դրա սկզբունքները հաճախ տարածվում էին ամբողջ դպրոցով մեկ։ Իսկ պապական առաջնորդները, որքան էլ զգուշորեն հարցաքննեին, ոչ մի կերպ չէին կարողանում հայտնաբերել այդ «քայքայիչ հերձվածողության» սկզբնաղբյուրը։GCA 59.2

    Քրիստոսի հոգին ավետարանչական հոգի է։ Նորոգված սրտի ամենաառաջին մղումն է՝ ուրիշներին նույնպես բերել Փրկչի մոտ։ Այսպիսին էր վալդենս քրիստոնյաների հոգին։ Նրանք գիտակցում էին, որ Աստված իրենցից պահանջում է ավելին, քան պարզապես ճշմարտությունն իր մաքրությամբ պահպանելը իրենց եկեղեցիներում, որ իրենց վրա հանդիսավոր պատասխանատվություն է դրված լուսավորելու խավարում գտնվողներին։ Աստծո խոսքի հզոր ուժով նրանք ջանում էին փշրել Հռոմի շղթաները։ Վալդենս ծառայողներին պատրաստում էին որպես ավետարանիչներ։ Ծառայության անցնելուց առաջ յուրաքանչյուրը պետք է նախ ավետարանչի փորձառություն ձեռք բերեր։ Նախքան հայրենիքում եկեղեցու հովիվ դառնալը՝ ծառայողը [71] պետք է երեք տարի աշխատեր ավետարանչական որևէ դաշտում։ Այս ծառայությունը, որ անձնուրացություն և զոհողություն էր պահանջում հենց սկզբից, լավ նախապատրաստություն էր հովվի կյանքի համար մարդկանց հոգիները փորձող այդ ժամանակներում։ Երիտասարդները, ովքեր ձեռնադրվում էին սրբազան պաշտոնի համար, իրենց առջև ոչ թե երկրային հարստություն ու փառք էին տեսնում, այլ չարչարանքով ու վտանգներով լի կյանք, գուցե նաև՝ նահատակություն։ Ավետարանիչները դուրս էին գալիս երկու-երկու, ինչպես Հիսուսն էր ուղարկում Իր աշակերտներին։ Յուրաքանչյուր երիտասարդի սովորաբար ուղեկցում էր ավելի տարեց և փորձառու ընկեր, ով պետք է ղեկավարեր ու սովորեցներ նրան, և ում խրատները երիտասարդը պետք է ընդուներ։ Այս աշխատակիցները միշտ չէ, որ միասին էին լինում, բայց հաճախ հանդիպում էին աղոթք անելու և խորհրդակցելու՝ այսպես միմյանց ամրապնդելով հավատի մեջ։GCA 60.1

    Եթե ուրիշներին հայտնեին իրենց առաքելության նպատակր, նրանք անխուսափելիորեն կձախողեին գործը, այդ իսկ պատճառով էլ զգուշորեն թաքցնում էին իրենց ով լինելը։ Յուրաքանչյուր ծառայող տիրապետում էր որևէ արհեստի կամ մասնագիտության, և ավետարանիչն իր աշխատանքը կատարում էր աշխարհիկ կոչման քողի տակ։ Սովորաբար նրանք ընտրում էին առևտրականի կամ շրջիկ մանրավաճառի գործը։ «Նրանք վաճառում էին մետաքս, ոսկերչական և այլ իրեր, որոնք այդ ժամանակ հնարավոր էր ձեռք բերել միայն հեռավոր առևտրական կենտրոններում, և նրանք՝ որպես վաճառականներ, գրկաբաց ընդունվում էին այնտեղ, ուր որպես ավետարանիչներ արհամարհանքով կմերժվեին» (Ուայլի, և. 1, գլ. 7)։ Նրանք մտովի իրենց սրտերն անդադար բարձրացնում էին Աստծուն՝ իմաստություն խնդրելով Նրանից ներկայացնել այն գանձը, որ ոսկուց ու գոհարներից ավելի թանկ էր։ Նր- անք իրենց հետ գաղտնաբար կրում էին ամբողջ Աստվածաշունչը կամ նրա որոշ մասերը և հարմար առիթի դեպքում իրենց հաճախորդների ուշադրությունը հրավիրում էին այդ ձեռագրերի վրա։ Հաճախ մարդկանց մոտ հետաքրքրություն էր առաջանում կարդալու Աստծո խոսքը, և նրանք ցանկացողներին ուրախությամբ տալիս էին դրա առանձին մասերը։GCA 60.2

    Այս ավետարանիչների գործունեությունը սկսվեց իրենց հարազատ լեռների ստորոտներում ընկած հարթավայրերում և հովիտներում, բայց հետո տարածվեց այդ սահմաններից շատ հեոու։ Իրենց Տիրոջ նման՝ ոտաբոբիկ, ճամփորդությունից փոշոտված, կոպիտ հանդերձներով, [72] նրանք անցնում էին մեծ քաղաքների միջով և թափանցում հեռավոր երկրները։ Ամենուրեք նրանք ցանում էին թանկագին սերմը։ Նրանց ճանապարհին եկեղեցիներ էին առաջանում, և նահատակների արյունը վկայում էր հանուն ճշմարտության։ Տիրոջ գալստյան օրը կբացահայտի հոգիների այն առատ հունձքը, որ այս հավատարիմ այրերի աշխատանքի արդյունքն է։ Աննկատ ու լուռ՝ Աստծո խոսքն իր համար ճանապարհ էր հարթում քրիստոնեական աշխարհում՝ ուրախությամբ ընդունվելով մարդկանց տներում ու սրտերում։GCA 61.1

    Վալդենսների համար Աստվածաշունչը ոչ թե սոսկ գրություն էր այն մասին, թե ինչպես էր Աստված մարդկանց հետ վարվել անցյալում, կամ էլ հայտնություն ներկա պատասխանատվության ու պար-տականությունների վերաբերյալ, այն բացահայտում էր նաև ապագայի վտանգներն ու փառքը։ Նրանք հավատում էին ամեն բանի մոտալուտ վախճանին և ուսումնասիրելով Աստվածաշունչը աղոթքով ու արցունքներով՝ ավելի խորն էին ներթափանցում դրա թանկագին խոսքերի մեջ և գիտակցում այդ փրկարար ճշմարտությունները ու-րիշներին ևս հայտնելու իրենց պարտքը։ Նրանք տեսնում էին փրկության ծրագիրը՝ պարզորոշ բացահայտված սրբազան էջերում, և հավատալով Հիսուսին՝ մխիթարություն, հույս և խաղաղություն էին գտնում։ Երբ լույսը պայծառացնում էր նրանց միտքը և ուրախացնում սիրտը, նրանք փափագում էին նրա շողերով ողողել նաև պապական մոլորության խավարի մեջ գտնվողներին։GCA 61.2

    Վալդենսները տեսնում էին, թե ինչպես մարդիկ պապի և քահա-նաների ղեկավարությամբ իզուր ջանում էին մեղքերի թողություն ստա-նալ՝ ճնշելով իրենց մարմինները։ Սովորած լինելով, որ իրենց բարի գործերով կարող են փրկության հասնել, նրանք կենտրոնանում էին իրենց վրա՝ անդադար մտածելով իրենց մեղավոր վիճակի մասին, զարհուրելով Աստծո ցասումից, տանջելով իրենց մարմինն ու հոգին և, սակայն, չգտնելով հանգիստ։ Այսպես անկեղծ հոգիները շղթայվում էին Հռոմի ուսմունքներով։ Հազարավորները լքում էին իրենց ընկերներին ու ազգականներին և իրենց կյանքն անցկացնում վանական խցերում։ Նրանք իզուր ջանում էին հանգստացնել իրենց խիղճը հաճախակի ծոմերով ու խարազանումներով, գիշերային հսկումներով, իրենց մռայլ օթևանների սառն ու խոնավ քարերին ժամերով պառկելով, երկար ուխտագնացություններով, ստորացուցիչ ապաշխարանքներով ու սոսկա-լի կտտանքներով։ Իրենց մեղավորության գիտակցումից ճնշված և զառանցելով Աստծո վրեժխնդիր ցասման [73] ահից՝ շատերը շարու-նակում էին տանջվել այնքան, մինչև որ նրանց հյուծված մարմինն այլևս չէր դիմանում, և նրանք գերեզման էին իջնում՝ առանց լույսի կամ հույսի գեթ մեկ շալի։GCA 61.3

    Վալդենսները տենչում էին այդ սովահար հոգիներին տալ Կյանքի Հացը, հայտնել նրանց Աստծո խոստումներում թաքցված խաղաղության պատգամները և ցույց տալ, որ Քրիստոսն է նրանց փրկության միակ հույսը։ Նրանք կեղծիք էին համարում այն ուսմունքը, որ բարի գործերով կարելի է քավել Աստծո օրենքի խախտումը։ Մարդկային արժանիքներին ապավինելը թույլ չի տալիս տեսնել Քրիստոսի անսահման սերը։ Հիսուսն Իրեն զոհաբերեց հանուն մարդու, քանի որ ընկած ցեղը ոչինչ չէր կարող անել Աստծո բարեհաճությանն արժանանալու համար։ Խաչյալ և հարուցյալ Փրկչի արժանիքներն են կազմում քրիստոնեական հավատի հիմքը։ Մարդու կախվածությունը Քրիստոսից նույնքան իրական է, և նրա կապը Փրկչի հետ նույնքան սերտ պետք է լինի, որքան վերջույթներինը մարմնի, կամ ճյուղինը որթի հետ։GCA 62.1

    Պապերի և քահանաների ուսմունքը շատերին դրդել էր մտածել, որ Աստծո և, նույնիսկ, Քրիստոսի բնավորությունը խիստ է, մռայլ և վանող։ Փրկչին ներկայացրել էին մեղավորի հանդեպ կարեկցանքից այնքան զուրկ, որ պետք էր աղերսել քահանաների և սրբերի միջնորդությունը։ Նրանք, ում մտքերը լուսավորված էին Աստծո խոսքով, փափագում էին մարդկանց մատնացույց անել Հիսուսին՝ որպես իրենց կարեկից, սիրող Փրկչի, որ ձեռքերը պարզած՝ բոլորին հրավիրում է Իր մոտ գալ՝ իրենց մեղքի բեռով, հոգսերով ու հոգնածությամբ։ Նրանք ջանում էին հեռացնել այն բոլոր արգելքները, որ սատանան կանգնեցրել էր. որպեսզի մարդիկ չկարողանային տեսնել խոստումները և անմիջականսրեն Աստծո մոտ չգային՝ խոստովանելու իրենց մեղքերը և ներում ու խաղաղություն ստանալու։GCA 62.2

    Վալդենս ավետարանիչը հետաքրքրվողներին ջերմեռանդորեն հայտնում էր ավետարանի թանկագին ճշմարտությունները։ Նա գգուշորեն ներկայացնում էր Սուրբ Գրքի խնամքով գրված հատվածները։ Նրա մեծագույն ուրախությունն էր՝ հույս տալ անկեղծ, մեղքից խոցված հոգուն, ով Աստծո մեջ մինչ այդ տեսնում էր միայն մեղավորին պատժելու պատրաստ վրիժառու դատավորի։ Դողդոջուն շուրթերով, արցունքոտ աչքերով և հաճախ ծնկի եկած՝ նա իր եղբայրներին [74] հայտնում էր այն թանկագին խոստումները, որոնք մատնանշում էին մեղավորի միակ հույսը։ Այսպես ճշմարտության լույսը, ցրելով մռայլ ամպերը, թափանցում էր շատերի խավարած միտքը, մինչև որ Արդարության Արեգակն Իր բուժիչ ճառագայթներով լուսավորեր նրանց սրտերը։ Հաճախ լսողի խնդրանքով Աստվածաշնչի որևէ հատված կարդացվում էր նորից ու նորից, ասես մարդն ուզում էր համոզվել, որ ճիշտ է լսել։ Ամենից շատ այս խոսքերն էին խնդրում կրկնել. «Նրա Արդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.7)։ «Ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.14,15)։GCA 62.3

    Շատերի աչքերը բացվում էին Հռոմի հավակնությունների նկատ-մամբ։ Նրանք սկսում էին հասկանալ, թե որքան անիմաստ է մարդկանց կամ հրեշտակների միջնորդությունը մեղավորի համար։ Երբ ճշմարտությունը լուսավորում էր նրանց միտքը, նրանք ցնծագին բա-ցականչում էին. «Քրիստոսն է իմ քահանան, իմ զոհաբերությունը Նրա արյունն է, իմ խոստովանության վայրը Նրա զոհասեղանն է»։ Նրանք ամբողջապես ապավինում էին Հիսուսի արժանիքներին՝ կրկնելով այս խոսքերը. «Աոանց հավատի անկարելի է հաճո լինել նրան» (Եբրայեցիս 11.6)։ «Ուրիշ անուն էլ չկա երկնքի տակ՝ մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել» (Գործք 4.12)։GCA 63.1

    Փրկչի սիրո հավաստիացումը չափից ավելի անընդգրկելի էր թվում այդ թշվառ, փոթորկածեծ մարդկանցից ոմանց։ Դա այնքան մեծ թեթևություն էր բերել, լույսի այնպիսի առատություն էր հեղել նրանց վրա, որ նրանց թվում էր, թե երկինք են տեղափոխվել։ Նրանց ձեռքերն ապահով դրված էին Քրիստոսի ձեռքում, նրանց ոտքերը՝ հաստատված Դարերի Վեմի վրա։ Մահվան վախը չքացել էր։ Նրանք պատրաստ էին բանտ ընկնելու և կախաղան բարձրացվելու, եթե դրանով կփառավորվեր իրենց Փրկչի անունը։GCA 63.2

    Այսպիսով, Աստծո խոսքը բերվում էր գաղտնի վայրեր և կարդացվում երբեմն մի հոգու, երբեմն էլ մի խումբ մարդկանց համար, ովքեր ծարավ էին լույսի և ճշմարտության։ Հաճախ այսպես անցնում էր ամբողջ գիշերը։ Ունկնդիրների զարմանքն ու հիացմունքն այնքան մեծ էր լինում, որ գթության պատգամաբերը ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում դադարեցնել ընթերցումը, [75] որպեսզի մարդիկ կարողանային ըմբռնել փրկության լուրը։ Հաճախ այսպիսի հարցեր էին հնչում. «Մի՞թե Աստված իսկապես կընդունի իմ զոհաբերությունը», «Նա ինձ կժպտա՞ իրոք», «Կների՞ արդյոք ինձ»։ Ի պատասխան՝ կարդում էին խոսքը. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28)։GCA 63.3

    Մարդկանց հավատը կառչում էր խոստումից, և լսվում էր ուրախ արձագանքը. «Այլևս ոչ մի երկար ուխտագնացություն, ոչ մի տանջալի ուղևորություն դեպի սրբավայրերը։ Ես կարող եմ գալ Հիսուսի մոտ այնպիսին, ինչպիսին կամ՝ մեղավոր և անսուրբ, և Նա չի մերժի ապաշխարության աղոթքը. «Թողված են քեզ քո մեղքերը»։ Իմ, նույնիսկ իմ մեղքերը կարող են ներվել»։GCA 64.1

    Սրբազան ուրախությամբ էին լցվում նրանց սրտերը, և Հիսուսի անունը մեծարվում էր շնորհակալությամբ ու գովասանքով։ Այս երջանիկ մարդիկ իրենց տներն էին վերադառնում՝ լույս և ուրախություն սփռելու, մյուսներին պատմելու, ինչպես կարող էին, իրենց նոր փորձառությունը, որ գտել են ճշմարիտ և կենդանի ճանապարհը։ Տարօրինակ և հան-դիսավոր ուժ կար Սուրբ Գրքի խոսքերում, որոնք ուղղակիորեն դիպչում էին ճշմարտությանը ծարավ սրտերին։ Դա Աստծո ձայնն էր, որ համոզում էր լսողներին։GCA 64.2

    ճշմարտության լրաբերը շարունակում էր իր ճանապարհը, բայց նրա խոնարհ տեսքի, անկեղծության, լրբության ու խանդավառության մասին մարդիկ հաճախ շարունակում էին խոսել։ Շատ դեպքերում նրա ունկնդիրները չէին հարցնում, թե որտեղից է նա եկել և ուր է գնում։ Նրանք այնպես էին ցնցվում, սկզբում զարմանքից, իսկ հետո երախտագիտությունից և ուրախությունից, որ չէին էլ մտածում հարցուփորձ անել նրան։ Երբ նրանց հրավիրում էին իրենց տները, նա պատասխանում էր, որ պետք է այցելի հոտի կորած գառներին։ «Գուցե նա հրեշտա՞կ էր՝ երկնքից իջած»,— զարմացած հարցնում էին մարդիկ։GCA 64.3

    Շատ դեպքերում ճշմարտության ավետաբերին այլևս չէին տեսնում։ Գնալով այլ երկրներ՝ նա կամ իր կյանքն անց էր կացնում որևէ անհայտ զնդանում, կամ էլ սպանվում հենց այնտեղ, ուր վկայել էր [76] ճշմարտությանը։ Բայց նրա թողած խոսքերը չէին կարող կորչել։ Դրանք իրենց գործն էին անում մարդկանց սրտերում, և օրհնյալ արդյունքըGCA 64.4

    լիովին հայտնի կդառնա միայն դատաստանի օրը։GCA 65.1

    Վալդենս ավետարանիչները ներխուժում էին սատանայի թագավորությունը, և դա ավելի զգոն էր դարձնում խավարի ուժերին։ Ճշմարտությունն առաջ տանելու ոչ մի ջանք չէր վրիպում չարի իշխանի հայացքից, և նա իր գործակալներին դրդում էր աչալուրջ լինել։ Պապական առաջնորդներն իրենց գործին սպառնացող վտանգ էին տեսնում այդ խոնարհ թափառաշրջիկների գործունեության մեջ։ Եթե ճշմարտությանը թույլ տրվեր անարգել շողալ, ապա այն կցրեր մարդկանց պարուրող մոլորության ծանր ամպերը։ Մարդկանց մտքերը այն կուղղեր միայն Աստծուն և, ի վերջո, կկործաներ Հռոմի գերիշխանությունը։GCA 65.2

    Վաղ եկեղեցու հավատը դավանող այս ժողովրդի գոյությունն իսկ վկայում էր Հռոմի ուխտադրժության մասին, դրա համար էլ դառն ատելություն և հալածանք էր բորբոքում։ Սուրբ Գրքից հետ կանգնելու նրանց հրաժարականն էլ վիրավորանք էր, որ Հռոմը չէր կարող հանդուրժել։ Եվ նա որոշեց ջնջել նրանց երկրի երեսից։ Ամենասոսկալի արշավանքներ սկսվեցին լեռներում ապաստան գտած Աստծո ժողովրդի դեմ։ Դրանք գլխավորում էին հավատաքննիչները, և հաճախ կրկնվում էր մարդասպան Կայենի կողմից անմեղ Հաբելի սպանության տեսարանը։GCA 65.3

    Կրկին ու կրկին նրանց պարարտ հողերը ոտնակոխ էին արվում, տներն ու եկեղեցիները՝ հողին հավասարեցվում, երբեմնի ծաղկող դաշ-տերն ու այդ անմեղ, աշխատավոր ժողովրդի բնակավայրերը վերածվում էին անապատի։ Ինչպես գիշատիչ գազանն ավելի է գազազում արյան համից, այնպես էլ պապականների զայրույթն ավելի էր մոլեգնում իրենց զոհերի չարչարանքներից։ Հալածելով սարից սար՝ մաքուր հավատի այս վկաներից շատերին որսում էին հովիտներում, ուր նրանք թաքնված էին լինում՝ շրջապատված թավ անտառներով ու բարձր ժայռագագաթներով։GCA 65.4

    Այս աքսորյալ ժողովրդի բարոյական էությունն անբասիր էր։ Նրանց թշնամիներն անգամ հայտարարում էին, որ նրանք խաղաղասեր, հանդարտ ու բարեպաշտ մարդիկ են։ Նրանց մեծագույն հանցանքն այն էր, որ չէին ուզում երկրպագել Աստծուն այնպես, ինչպես [77] պապն էր պահանջում։ Այդ հանցանքի համար նրանց ենթարկում էին ամեն տեսակ ստորացման, անարգանքի ու տանջանքի, որ մարդիկ կամ դևերը կարող էին հորինել։GCA 65.5

    Երբ Հռոմը վերջապես որոշեց ոչնչացնել ատելի աղանդը, պապը հրամանագիր արձակեց, որ նրանց՝ որպես հերետիկոսների, դատապարտում էր մահվան։ Նրանք չէին մեղադրվում ծուլության, խարդախության կամ անկարգության համար։ Հայտարարվեց, որ նրանք իրենց բարեպաշտ ու սուրբ կերպարանքով գայթակղեցնում են « ճշմարիտ հոտի ոչխարներին » : Եվ պապը կարգադրեց, որ եթե «այդ չարամիտ ու գարշելի աղանդավորները չուրանան իրենց հավատը, ապա պետք է ոչնչացվեն թունավոր օձերի նման» (Ուայլի, և.16, գլ.1)։ Գիտե՞ր, արդյոք, այդ ամբարտավան տիրակալը, որ նորից է հանդիպելու իր ասած խոսքերին, որ դրանք արձանագրվել են երկնային գրքերում, որպեսզի դատաստանի օրը վկայեն իր դեմ։ «Որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մատթեոս 25.40)։GCA 65.6

    Այդ հրովարտակը եկեղեցու բոլոր անդամներին կոչ էր անում միանալու հերետիկոսների դեմ կազմակերպվող արշավանքին։ Որպես խայծ՝ ներքաշելու մարդկանց այս դաժան գործի մեջ, այն «ազատում էր եկեղեցական բոլոր տուգանքներից ու պատիժներից՝ թե՛ ընդհանուր, թե՛ անհատական, ինչպես նաև երբևէ արված երդումներից, օրինականաց-նում էր անօրեն կերպով ձեռք բերած սեփականության իրավունքը, իսկ հերետիկոս սպանողին խոստանում էր բոլոր մեղքերի թողություն։ Հրովարտակը չեղյալ էր հայտարարում վալդենսների օգտին կնքված բո-լոր պայմանագրերր, ընտանիքի անդամներին կոչ էր անում լքել նրանց, արգելում էր նրանց որևէ օգնություն ցույց տալ և բոլորին լիազորում էր տիրանալ նրանց ունեցվածքին » (Ուայլի, և.16, գլ.1)։ Այս փաստաթուղթը հստակորեն բացահայտում է իր հեղինակի ոգին։ Նրանում հնչում է ոչ թե Քրիստոսի ձայնը, այլ վիշապի մռնչյունը։GCA 66.1

    Պապական առաջնորդները չկամեցան իրենց բնավորությունը համաձայնեցնել Աստծո օրենքի մեծ չափանիշին, այլ իրենց հարմար մի չափանիշ կանգնեցրին և վճռեցին բոլորին ստիպողաբար հնազանդեցնել դրան, որովհետև Հռոմն էր այդպես կամենում։ Սարսափելի ողբերգություններ էին տեղի ունենում։ Այլասերված, հայհոյիչ քահանաներն ու պապերը կատարում էին այն գործը, որ սատանան հանձնարարել էր նրանց։ Նրանք բոլորովին գուրկ էին [78] գթությունից։ Նույն ոգին, որը խաչեց Քրիստոսին և սպանեց առաքյալներին, որը քրիստոնյաների դեմ հանեց արյունարբու Ներոնին, գործում էր հիմա, որպեսզի երկրի երեսից ջնջեր Աստծո սիրելիներին։GCA 66.2

    Դարեր շարունակ այս աստվածավախ ժողովուրդը հալածանքներին դիմանում էր այնպիսի համբերությամբ ու հաստատակամությամբ, որ պատիվ էր բերում իրենց Փրկչին։ Չնայած իրենց դեմ կազմակերպվող արշավանքներին ու անմարդկային կոտորածներին՝ վալդենսները շարունակում էին ուղարկել իրենց ավետարանիչներին՝ տարածելու թանկագին ճշմարտությունը։ Նրանց որսում ու սպանում էին, բայց ցանած սերմը ջրվում էր նրանց արյունով և պտուղ տալիս։ Այսպես՝ Լյութերի ծննդից հարյուրամյակներ առաջ վալդենսները վկայում էին Աստծո մասին։ Ցրվելով շատ երկրներում՝ նրանք ցանում էին Բարենո-րոգման սերմերը, որը սկսվեց Ուիկլիֆի օրոք, լայն տարածում գտավ ու խորացավ Լյութերի ժամանակ և պետք է շարունակվի մինչև աշխարհի վերջը նրանց միջոցով, ովքեր ևս պատրաստ են ամեն բան կրել «Աստծո խոսքի և Հիսոա Քրիստոսի վկայության համար» (Հայտնություն 1.9)։GCA 66.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents