Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 25—ԱՍՏԾՈ ԱՆՓՈՓՈԽ ՕՐԵՆՔԸ

    «Եվ բացվեց Աստծո տաճարը, որ երկնքում էր, ու երևաց Աստծո տապանակը իր տաճարում» (Հայտնություն 11.19)։ Աստծո ուխտի տա-պանակը գտնվում է Սուրբ Սրբոցում՝ սրբարանի երկրորդ սրահում։ Երկ-րային խորանի ծառայության ժամանակ, որը կատարվում էր «երկնավոր բաների օրինակով և շուքով», այս սենյակը բացվում էր միայն քավության մեծ օրը՝ սրբարանը մաքրելու համար։ Ուստի ազդարարումն այն մասին, որ Աստծո տաճարը երկնքում բացվեց, ու երևաց Նրա ուխտի տապանակը, ցույց է տալիս երկնային սրբարանի Սուրբ Սրբոցի բացումր 1844-ին, երբ Քրիստոսը մտավ այնտեղ՝ կատարելու քավության եզրափակիչ գործը։ Նրանք, ովքեր հավատով իրենց Քահանայապետի հետ մտան Սուրբ Սրբոց, երբ Նա այնտեղ սկսեց Իր ծառայությունը, տեսան Նրա ուխտի տապանակը։ Ուսումնասիրելով սրբարանի հարցը՝ նրանք հասկացան, որ Փրկչի ծառայությունը փոխվել է, և տեսան, որ Նա հիմա բարեխոսում է Աստծո տապանակի առջև՝ Իր արյունը ներկայացնելով մեղավորների համար։GCA 393.1

    Տապանակը երկրային խորանում պարունակում էր քարե երկու տախտակները, որոնց վրա փորագրված էին Աստծո օրենքի պատվիրանները։ Տապանակն ընդամենը օրենքի տախտակները պահելու համար էր, և աստվածային պատվիրաններն էին միայն, որ դրան արժեք ու սրբություն էին հաղորդում։ Երբ Աստծո տաճարր երկնքում բացվեց, երևաց Նրա ուխտի տապանակր։ Երկնային սրբաբանի Սուրբ Սրբոցում սրբորեն պահվում է աստվածային օրենքը, որն Աստված Ինքը հռչակեց Սինա լեռան վրա որոտմունքի միջից և Իր մատով գրեց քարե սալերի վրա։GCA 393.2

    Երկնային սրբարանում պահվող Աստծո օրենքն այն մեծ բնօրինակն է, որի անսխալ պատճենը փորագրվեց քարե սալերի վրա և Մովսեսի կողմից գբի առնվեց Հնգամատյանում։ Նրանք, ովքեր րմբռնեցին այս կարևոր հարցր, այդպիսով հասկացան աստվածային օրենքի սրբա- զան և անփոփոխ բնույթը։ Ինչպես երբեք՝ նրանք ընկալեցին Փրկչի այս բառերի ուժը. «Մինչև որ երկինքն ու երկիրը անց կենան, օրենքից մի կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնի, մինչև որ բոլորը չկատարվի» (Մատթեոս 5.18)։ Աստծո օրենքը, լինելով Նրա կամքի հայտնությունը և Նրա բնավորության արտացոլումը, հավերժ մնալու է որպես «հավատարիմ վկա երկնքում»։ Ոչ մի պատվիրան չի վերացել, ոչ մի կետ կամ փոքր նշանագիր չի փոխվել։ Սաղմոսերգուն ասում է. «Ով Տեր, քո խոսքը հավիտյան հաստատ է երկնքում»։ «Նրա բոլոր պատվիրանները հավատարիմ են, հաստատված են հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 119.89,111.7, 8)։GCA 393.3

    Տասնաբանյայի հենց սրտում չորըորդ պատվիրանն է, ինչպես այն հռչակվեց առաջին անգամ. «Հիշիր շաբաթ օրը, որ սուրբ պահես այն։ Վեց օր աշխատիր և քո բոլոր գործն արա, բայց յոթերորդ օրը քո Եհովա Աստծո հանգստության օրն է. ո՛չ մի գործ չգործես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռան օտարականը։ Որովհետև Եհովան վեց օրվա մեջ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու բոլոր նրանց մեջ եղածները, իսկ յոթերորդ օրը՝ հանգստացավ, դրա համար Եհովան օրհնեց հանգստության օրը և սրբեց այն» (Ելից 20.8-11)։GCA 394.1

    Աստծո Հոգին տպավորեց դա Նրա Խոսքն ուսումնասիրողների սրտերում։ Նրանք համոզվեցին, որ չիմանալով խախտել են այս պատվիրանը՝ անտեսելով Արարչի հանգստյան օրը։ Նրանք սկսեցին քննել Աստծո սուրբ օրվա փոխարեն շաբաթվա առաջին օրը տոնելու պատճառները։ Գրքում նրանք ոչ մի վկայություն [435] չգտան, որ չորըորդ պատվիրանը հանվել է, կամ շաբաթը՝ փոխվել։ Օրհնությունը, որ սկզբում սրբացրել էր յոթերորդ օրը, երբեք չէր հեռացվել։ Նրանք անկեղծորեն ձգտել էին իմանալու կատարել Աստծո կամքը, և հիմա տեսնելով, որ խախտել են Նրա օրենքը, նրանք խորապես տրտմեցին, և հավատարիմ մնալով Աստծուն՝ որոշեցին սուրբ պահել Նրա շաբաթը։GCA 394.2

    Բազմաթիվ և լուրջ ջանքեր թափվեցին նրանց հավատը սասանելու համար։ Բոլորի համար ակնհայտ էր, որ եթե երկրային սրբարանը եղել է երկնայինի պատկերը կամ օրինակը, ուրեմն երկրում տապանակի մեջ պահվող օրենքը երկնքում գտնվող տապանակի օրենքի ճշգրիտ պատ-ճենն է, և որ երկնային սրբարանի վերաբերյալ ճշմարտության ընդունումը ներառում էր Աստծո օրենքի պահանջները և չորըորդ պատվիրանի շաբաթը պահելու պարտավորությունը։ Սա էր Սուրբ Գրքի ներդաշնակ մեկնաբանության հանդեպ համառ ու վճռական ընդդիմության գաղտ- նիքը, որը բացահայտեց Քրիստոսի ծառայությունը երկնային սրբարանում։ Մարդիկ ջանում էին փակել այն դուռը, որ Աստված բացել էր, և բացել այն մեկը, որ Աստված փակել էր։ Բայց «Նա, որ բացում է, և ոչ ոք չի փակում, և փակում է, և ոչ ոք չի բացում», հռչակել էր. «Ահա քո առաջ մի բացված դուռ դրի, որը ոչ ոք չի կարող փակել» (Հայտնության 3.7, 8)։ Քրիստոսը բացել էր կամ սկսել Իր ծառայությունը Սուրբ Սրբոցում, և երկնային սրբարանի այդ բաց դռնից լույս էր շողում՝ ցույց տալով, որ չորրորդ պատվիրանը ներառված է այնտեղ պահվող օրենքում։ Այն, ինչ Աստված հաստատել էր, մարդը չէր կարող տապալել։GCA 394.3

    Նրանք, ովքեր ընդունել էին լույսը Քրիստոսի միջնորդության և Աստծո օրենքի հավերժականության վերաբերյալ, նկատեցին, որ այդ ճշմարտությունները ներկայացված են Հայտնություն 14 գլխում։ Այս գլխում նախազգուշացման եռակի լուր է պարունակվում, որը երկրի բնա-կիչներին պետք է պատրաստի Տիրոջ երկրորդ գալստյանը։ «Նրա դա-տաստանի ժամը եկավ» լուրր մատնանշում է Քրիստոսի եզրափակիչ ծառայությունը մարդկանց Փրկության համար։ Այն բարձրաձայնում է մի [436] ճշմարտություն, որը պետք է հռչակվի մինչև Փրկչի բարե-խոսության ավարտը և Նրա վերադարձը երկիր՝ Իր մոտ առնելու Իր ժողովրդին։ Դատաքննությունը, որը սկսվել է 1844-ին, շարունակվելու է այնքան, մինչև որ բոլոր ողջերի և մեռածների ճակատագրերը վճռվեն, այսինքն՝ այն ձգվելու է մինչև մարդկանց տրված փորձաշրջանի վերջը։ Որպեսզի մարդիկ պատրաստվեն՝ կանգնելու դատի ժամանակ, լուրր նրանց պատվիրում է «վախենալ Աստծուց և փառք տալ Նրան», «և երկրպագել երկինքը, երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրները Ստեղծողին»։ Այս պատգամներն ընդունելու արդյունքն արտահայտված է հետևյալ խոսքում. «Այստեղ են Աստծո պատվիրանները և Հիսուսի հավատը պահողները»։ Դատաստանին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է պահել Աստծո օրենքը։ Այդ օրենքր դատի ժամանակ բնավորության չա-փանիշ է լինելու։ Պողոս առաքյալն ասում է. «Նրանք, որ օրենքի տակ մեղք գործեցին, օրենքով կդատվեն... այն օրը, որ Աստված մարդկանց ծածուկ բաները կդատի Հիսուս Քրիստոսի ձեռով»։ Եվ նա ասում է, որ «օրենքը կատարողները կարդարանան» (Հռոմեացիս 2.12,16)։ Աստծո օրենքը պահելու համար հավատ է անհրաժեշտ, քանզի «առանց հավատի անկարելի է հաճո լինելՆրան»։ Եվ «ամեն ինչ, որ հավատից չէ՝ մեղք է» (Եբրայեցիս 11.6, Հռոմեացիս 14.23)։GCA 395.1

    Առաջին հրեշտակը կոչ է անում «վախենալ Աստծուց և փառք տալ Նրան» և երկրպագել Նրան որպես երկինքն ու երկիրը Ստեղծողի։ Այս անելու համար նրանք պետք է ենթարկվենՆրա օրենքին։ Իմաստունն ա— սում է. «Աստծուց վախեցիր և նրա պատվիրանները պահիր, որովհետե սա է ամեն բան մարդու համար» (Ժողովող 12.13)։ Առանց պատվիրան-ներին հնազանդվելու՝ ոչ մի երկրպագություն չի կարող հաճո լինել Աստծուն։ «Սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանները պահենք»։ «Ով որ մերժի իր ականջը օրենքը լսելուց, նրա աղոթքն անգամ գարշելի է» (Ա Հովհաննես 5.3, Առակաց 28.9)։GCA 395.2

    Աստծուն երկրպագելու պարտականությունը հիմնված է այն փաստի վրա, որ Նա Արարիչ է, և որ բոլոր մյուս էակներն իրենց գոյությամբ պարտական են Նրան։ Եվ որտեղ էլ որ Աստվածաշնչում Նա պահանջում է պաշտելու երկրպագել Իրեն, այլ ոչ թե հեթանոսական աստված— ներին, [437] այնտեղ հիշատակվում է նաև Նրա արարչագործ զորության մասին։ «Ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, բայց Տերը ստեղծեց երկինքը» (Սաղմոս 96.5)։ «Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը։ Վեր բարձրացրեք ձեր աչքերը և նայեք, ո՞վ է ստեղծել սրանք»։ «Այսպես է ասում Եհովան՝ երկինքը ստեղծողը, նա է Աստված, որ կազմեց երկիրը... Ես եմ Եհովան, և ուրիշը չկա» (Եսայիա 40.25, 26,45.18)։ Սաղմոսերգուն ասում է. «ճանաչեցեք, որ Տերն է Աստված, նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք»։ «Եկեք երկրպագություն անենք և երեսի վրա ընկնենք, ծունկ դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև» (Սաղմոս 100.3, 95.6)։ Եվ սուրբ էակներն էլ, որ Աստծուն երկրպագում են երկըն— քում, ասում են, թե ինչու են պաշտում Նրան. «Արժանի ես Տեր, որ առնես վատքն ու պատիվը և զորությունը, որ դու ստեղծեցիր ամեն բաները և քո կամենալով կան ու ստեղծվեցին» (Հայտնություն 4.11)։GCA 396.1

    Հայտնություն 14-ում մարդկանց կոչ է արվում երկրպագել Արարչին, և մարգարեությունը պատկերում է մարդկանց մի խումբ, ովքեր եռակի պատգամն ընդունելու արդյունքում պահում են Աստծո պատվիրանները։ Այս պատվիրաններից մեկն ուղղակիորեն մատնացույց է անում Աստծուն որպես Արարչի։ Չորըորդ պատվիրանը հայտնում է. «Յոթերորդ օրը քո Եհովա Աստծո հանգստության օրն է... Որովհետև Եհովան վեց օրվա մեջ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու բոլոր նրանց մեջ եղածները, իսկ յոթերորդ օրը՝ հանգստացավ, դրա համար Եհովան օրհնեց հանգստության օրը և սրբեց այն» (Ելից 20.10.Ո)։ Շաբաթի վերաբերյալ Տե-րը հետո ասում է, որ այն «նշան է... որ իմանաք, թե ես եմ Տերը՝ ձեր Աստվածը» (Եզեկիել 20.20)։ Եվ նշվում է պատճառը. «Որովհետև Եհովան վեց օրվա մեջ ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադարեց և հանգստացավ» (Ելից 31.17)։GCA 396.2

    «Որպես արարչագործության հուշարձան՝ շաբաթը կարևոր է նրա-նով, որ այն մշտապես ներկայացնում է իրական պատճառը, թե ինչու է պետք երկրպագել Աստծուն», որովհետև Նա Ստեղծողն է, իսկ մենք՝ Նրա արարածները։ «Հետևաբար՝ շաբաթն ընկած է աստվածային երկրպագության հենց հիմքում, քանզի այն ամենատպավորիչ կերպով սովորեցնում է այս մեծ ճշմարտությունը, և ուրիշ ոչ մի պատվիրան դա չի անում։ Ոչ միայն յոթերորղ օրվա, այլ նաև աստվածային ամեն մի երկրպագության իրական հիմքը [438] Արարչի և Նրա արարածների միջև եղած տարբերության մեջ է։ Այս մեծ փաստը երբեք չի կարող հնանալ և երբեք չպետք է մոռացվի» (Ջ. Ն. Էնդրյուս, Շաբաթի պատմությունը, գլ. 27)։ Այս ճշմարտությունը մարդու մտքում մշտապես վառ պահելու համար է, որ Աստված հաստատեց շաբաթը Եդեմում, և քանի դեռ այն փաստը, որ Նա մեր Ստեղծողն է, Նրան երկրպագելու պատճառն է հանդիսանում, շաբաթը շարունակելու է մնալ որպես դրա նշան և հու-շարձան։ Եթե ամենուրեք պահեին շաբաթը, մարդկանց մտքերն ու սերը ակնածանքով ու երկրպագությամբ կուղղվեին դեպի Արարիչը, և երբեք չէր լինի ոչ մի կռապաշտ, աթեիստ կամ անհավատ։ Շաբաթը պահեըւ ճշմարիտ Աստծո հանդեպ հավատարմության նշան է, Նրա, ով «ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրները»։ Հետևաբար, այն լուրը, որը մարդկանց պատվիրում է երկրպագել Աստծուն և պահել Նրա պատվիրանները, հատկապես կոչ է անում պահել չորրորդ պատվիրանը։GCA 397.1

    Ի հակադրություն նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները և ունեն Հիսուսի հավատը, երրորդ հրեշտակը մարդկանց մի այլխումբ է մատնանշում, որի մոլորությունների դեմ հանդիսավոր ու ահազդու նախազգուշացում է տրված. «Ով որ երկրպագություն է անում գազանին և նրա պատկերին և դրոշմ ընդունում իր ճակատի կամ աջ ձեռքի վրա, այնպիսին Աստծո սրտմտության գինուց պիտի խմի» (Հայտնություն 14.9,10)։ Այս լուրը հասկանալու համար անհրաժեշտ է դրանում օգտա-գործված խորհրդանիշների ստույգ մեկնաբանություն։ Ի՞նչ են խորհրդանշում գազանը, պատկերը և դրոշմը։GCA 397.2

    Մարգարեական այն շղթան, որում գտնվում են այս խորհրդանշան-ները, սկսվում է Հայտնություն 12-րդ գփփց, որտեղ վիշապը ջանում է կործանել Քրիստոսին Նրա ծննդյան ժամանակ։ Գրված է, որ վիշապը սատանան է (Հայտնություն 12.9)։ Հենց նա էր, որ դրդեց Հերովդեսին մահվան մատնել Փրկչին։ Բայց սատանայի գյխավոր գործիքը Քրիստոսի ու Նրա ժողովրդի դեմ քրիստոնեական դարաշրջանի առաջին հարյուրամյակների ընթացքում Հռոմեական կայսրությունն էր, որում գերիշխող կրոնը հեթանոսությունն էր։ Այսպիսով, մինչ վիշապը նախ և առաջ ներկայացնում է սատանային, մյուս կողմից նա հեթանոսական Հռոմի խորհրդանիշն է։ [439]GCA 397.3

    Հայտնություն 13-րդ գլխում (1-10 տեքստեր) մեկ այլ գազան է պատկերված ընձառյուծի նման», որին վիշապը տվեց «իր զորությունը, աթոռը և մեծ իշխանություն»։ Այս խորհրդանիշը, բողոքականների մեծ մասի կարծիքով, ներկայացնում է պապությունը, որը ժառանգեց հին Հռոմեական կայսրության զորությունը, աթոռն ու իշխանությունը։ Ընձ-առյուծի նման գազանի մասին ասված է. «Նրան տրվեց մի բերան՝ մեծ-մեծ բաներ և հայհոյանք խոռող... Եվ նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծո դեմ, որ հայհոյի նրա անունին, և նրա խորանին, և երկնքում բնակվողներին։ Եվ Արան իշխանություն տրվեց, որ սուրբերի հետ պատերազմի և նրանց հաղթի, և իշխանություն տրվեց նրան ամեն ցեղի և լեզվի և ազգի վրա»։ Այս մարգարեությունը, որը շատ նման է փոքր եղջյուրի նկարագրությանը Դանիելի 7-րդ գլխում, անկասկած, մատ-նացույց է անում պապությանը։GCA 398.1

    «Նրան քառասուներկու ամիս իշխանության տրվեց»։ Մարգարեն ասում է. «Տեսա, որ նրա գլուխներից մեկը մեռնելու չափ խոցված էր»։ Եվ կրկին. «Եթե մեկը գերության տանի, գերության պիտի տարվի, եթե մեկը սրով սպանի, պիտի սրով սպանվի»։ «Քառասուներկու ամիսր» նույնն է, ինչ որ «ժամանակը, երկու ժամանակները և կես ժամանակը» Դանիելի 7 գլխում, այսինքն՝ երեքուկես տարի կամ 1260 օր, ժամանակահատված, որի ընթացքում պապական իշխանությունը պիտի հալածեր Աստծո ժողովրդին։ Այս ժամանակաշրջանը, ինչպես նշվել է նախորդ գլուխ-ներում, սկսվել է պապակւսն գերիշխանության հաստատմամբ՝ Ք. հ. 538-ին. և ավարտվել 1798-ին։ Այդ ժամանակ պապը գերի վերցվեց ֆրանսիական բանակի կողմից, պապական իշխանությունը ստացավ իր մահացու վերքը, և կատարվեց մարգարեությունը. «Եթե մեկը գերության տանի, գերության պիտի տարվի»։GCA 398.2

    Սրանից հետո մեկ այլ խորհրդանիշ է ներկայացվում։ Մարգարեն ասում է. «Ես տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրից, և երկու եղջյուր ուներ գաոի նման, բայց խոսում էր վիշապի պես» (Հայտնություն 13.11)։ Թե՛ այս գազանի տեսքը, թե՛ նրա հայտնվելու ձեը ցույց են տալիս, որ այն ազգը, որին նա խորհրդանշում է, նման չէ մյուսներին, որոնք ներկայացվել են մինչ այդ պատկերված խորհրդանիշներով։ Մեծ թագավորությունները, որ տիրել են աշխարհին, Դանիել մարգարեին պատկերվել են [440] գիշատիչ գազանների տեսքով, որոնք դուրս էին գալիս, երր «երկնքի չորս հողմերը պայքարում էին մեծ ծովի վրա» (Դանիել 7.2, անգլ. թարգմ.)։ Հայտնություն 17-րդ գլխում հրեշտակը բացատրում է, որ ջրերը խորհրդանշում են «ժողովուրդներ, բազմություններ, ազգեր և լեզուներ» (Հայտնություն 17.15)։ Հողմերր պայքարի խորհրդանիշ են։ Մեծ ծովի վրա պայքարող երկնքի չորս հողմերր խորհրդանշում են այն սոսկալի նվաճումներն ու հեղաշրջումները, որոնց միջոցով թագավորությունները հասել են իշխանության։GCA 398.3

    Բայց գսաան եղջյուրներ ունեցող գազանր «դուրս էր գալիս երկրից»։ Իր իշխանությունը հաստատելու համար ուրիշներին տապալելու փոխարեն՝ այսպես խորհրդանշված ազգը պիտի որ հայտնվեր մինչ այդ չզբաղեցված տարածքի վրա և զարգանար աստիճանաբար ու խաղաղ։ Հետևաբար, այն չէր կարող հայտնվել Հին աշխարհի մեծաթիվ ու իրար հետ պատերազմող ազգությունների՝ «ժողովուրդների, բազմությունների, ազգերի և լեզուների այդ փոթորկոտ ծովում։ Այն պետք է գտնել արև-մտյան կիսագնդում։GCA 399.1

    Ո՞ր ազգն էր 1798 թ. Նոր աշխարհում սկսում զորանալ՝ խոստանալով դառնալ հզոր ու մեծ մի տերություն և գրավելով աշխարհի ուշադրությունը։ Կասկած լինել չի կարող, որ մեկ և միայն մեկ ազգ է համապատասխանում այդ մարգարեությանր։ Այն անսխալ մատնանշում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նորից ու նորից հռետորները և պատմաբաններն արձագանքել են մարգարեի մտքին՝ այս երկրի ստեղ-ծումն ու զարգացումը նկարագրելիս ակամա օգտագործելով գրեթե նույն բառերը։ Նշված է, որ գազանը «դուրս էր գալիս երկրից»։ Թարգմանիչների կարծիքով՝ այստեղ թարգմանված «դուրս էր գալիս» արտահայտությունը բառացիորեն նշանակում է «աճել կամ ծլարձակել բույսի նման»։ Եվ ինչպես տեսանք, այդ ազգը պետք է հայտնվեր մինչ այդ չզրաղեցրած տարածքում։ Նկարագրելով Միացյալ Նահանգների զարգացումը՝ մի ականավոր հեղինակ նշելէ «դատարկ տեղում նրա ծագման առեղծվածի» մասին՝ ավելացնելով. «Անձայն աճելով սերմի պես՝ մենք կայսրություն դարձանք» (Ջ. Ա. Թաունսենդ, Նոր աշխարհը՝ Հնի համեմատությամբ, էջ 462)։ Եվրոպական մի ամսագիր 1850 թ. Միացյալ Նահանգներն անվանել է հրաշափ կայսրություն, որը «աճում» և «երկրի լռության մեջ օրեցօր զարգանում է զորությամբ ու հպարտությամբ» (The Dublin Nation): Էդուարդ էվերեթր այդ ազգի ուխտագնաց հիմնադիրների [441] մասին իր ճառում ասել է. «Նրանք փնտրում էին մի գողտրիկ վա՞յր՝ իր անհայտությամբ անվնաս և իր հեռավորությամբ ապահով, ուր Լեյդենի փոքրիկ եկեղեցին կարող էր խղճի ազատություն վայելել։ Ահա այդ վիթխարի տարածքները, որ նրանք նվաճեցին առանց պատերազմի և որոնց վրա... կանգնեցրին խաչի դրոշը» (ճառ՝ արտասանված Պլիմութում, Մասաչուսեթս, 22 դեկտեմբերի, 1824 թ., էջ 11)։GCA 399.2

    «Եվ նա երկու եղջյուր ուներ՝ գառան նման»։ Գառան եղջյուրները երիտասարդության, անմեղության և քաղաքավարության նշան են, որը ճշտորեն ներկայացնում է Սիացյալ Նահանգների էությունը, երբ մարգարեն այն տեսավ «դուրս գալիս» համաշխարհային ասպարեզ 1798-ին։ Աքսորյալ քրիստոնյաների մեջ, ովքեր աոաջինը փախան Ամերիկա՝ թագավորի հալածանքներից ու քահանաների անհանդուրժո-ղականությունից ապաստարան գտնելու համար, կային շատերը, ովքեր որոշեցին կառավարություն ստեղծել քաղաքացիական և կլանական ազատության հիմքի վրա։ Նրանց հայացքներն իրենց արտացոլումը գտան Անկախության Հռչակագրի մեջ, որը հաստատում է այն մեծ ճշմարտությունը, որ «բոլոր մարդիկ ստեղծված են հավասար» և օժտված են «կյանքի, ազատության և երջանկության ձգտելու» անքակտեփ իրա-վունքով։ Եվ Սահմանադրությունը ժողովրդին ինքնակառավարման իրա-վունք է երաշխավորում, ըստ որի՝ օրենքները պիտի մշակվեն և կիրառվեն քվեարկությամբ ընտրված ներկայացուցիչների կողմից։ Այն նաև երաշխավորում է կրոնի ազատություն, որը յուրաքանչյուր մարդու թույլ է տալիս Աստծուն երկրպագել իր խղճի թելադրանքով։ Ազգի հիմնարար սկզբունքները դարձան հանրապետականությունն ու բողոքականությունը։ Այս սկզբունքներն են հենց նրա զորության ու բարգավաճման գաղտնիքը։ Քրիստոնեական ո ղջ աշխարհի հալածվողներն ու արհամարհվածները հետաքրքրությամբ և հույսով ուղղվեցին դեպի այս երկիրը։ Միլիոնավոր մարդիկ ուղղվեցին դեպի ափերը, և Սիացյալ Նահանգները զարգացավ՝ իր տեղը զբաղեցնելով երկրի ամենազորեղ ազգերի շարքում։GCA 400.1

    Բայց գստան եղջյուրներով գազանը «խոսում էր վիշապի նման։ Եվ այն առաջին գազանի բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին, և այնպես էր անում, որ երկիրն ու նրա վրա բնակվողները երկրպագեն այն առաջին գազանին, որի մահացու վերքը ողջացել էր... ասելով երկրի բնակիչներին, [442] որ պատկեր շինեն այն գազանին, որ սրի վերք ուներ և ապրեց» (Հայտնություն 13.11-14)։GCA 400.2

    Գառան եղջյուրներն ու վիշապի ձայնը խորհրդանշում են այդ պետության սկզբունքների և գործողությունների միջև եղած կտրուկ հակասությունը։ Այս երկիրը «խոսում» է իր օրենսդրական և դատական իշ- խանությունների միջոցով, որոնց գործունեությունը հակասելու է նրա պետական քաղաքականության հիմքում դրված ազատության և խաղաղության սկզբունքներին։ Կանխագուշակումը, որ նա խոսելու է «վիշապի նման» և բանեցնելու է «առաջին գազանի ողջ իշխանությունը», պարզորոշ վկայում է անհանդուրժողականության ու հալածանքի ոգու զարգացման մասին, որ դրսևորվել էր վիշապի և ընձառյուծանման գազանի իտրհրդանիշներով պատկերված ազգերի կողմից։ Իսկ այն, որ երկու եղջյուր ունեցող գազանն ամեն ինչ անելու է, «որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին», ցույց է տալիս, որ այս ազգի իշխանությունը պարտադրելու է մի այնպիսի դրվածք, որը կդրդի պաշտել պապությանը։GCA 400.3

    Նման գործողությունն ուղղակիորեն հակասելու է այս կառավա-րության սկզբունքներին, նրա ազատասեր օրենքներին, Անկախության հռչակագրի պարզ ու հանդիսավոր դրույթներին և Սահմանադրությանը։ Ազգի հիմնադիրները խելամտորեն ջանացին կանխել եկեղեցու կողմից աշխարհիկ իշխանության օգտագործումն իր անխուսափելի հետևանքով՝ անհանդուրժողականությամբ և հալածանքով։ Ըստ Սահմանադրության՝ «Կոնգրեսը որևէ օրենք չի ընդունի կրոն հաստատելու կամ էլ դրա ազատ դավանումն արգելելու վերաբերյալ», և «ՄիացյալՆահանգներում երբեք կրոնական քննություն չի պահանջվի՝ որպես որակավորում հանրային պաշտոն զբաղեցնելու համար»։ Քաղաքացիական իշխանության կողմից կրոնական որևէ դրվածքի պարտադրումը հնարավոր է միայն ազգի ազատությունը երաշխավորող այս սկզբունքների ճչացող ոտնահարմամբ։ Բայց նման գործողությունն ավելի հակասական չէ, քան այն, որ պատկերված է խորհրդանիշով։ Գազանը, որ դավանությամբ մաքուր է, քաղաքավարի և անվնաս, բայց խոսում է վիշապի պես, գաոան եղջյուրներ ունի։GCA 401.1

    «Ասելով երկրի բնակիչներին, որ [443] շինեն այն գազանի պատկե-րը»։ Այստեղ հստակորեն ներկայացված է կառավարման մի համակարգ, որում օրենսդրական իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ ապշեցուցիչ մի փաստարկ հօգուտ այն բանի, որ մարգարեության մեջ խոսքը Միացյալ Նահանգների մասին է։GCA 401.2

    Բայց ի՞նչ է «գազանի պատկերը», և ինչպե՞ս այն պետք է ձևավորվի։ Պատկերը, որ շինվում է երկու եղջրավոր գազանի կողմից, առաջին գազանի պատկերն է։ Որպեսզի իամանանք, թե ինչի նման է պատկերը, և ինչպես է այն ձևավորվելու, պետք է ուսումնասիրենք առաջին գազանի՝ պապության բնութագիրը։GCA 401.3

    Երբ վաղ եկեղեցին ապականվեց՝ հեռանալով ավետարանի պարզությունից և որդեգրելով հեթանոսական ծեսեր ու ավանդույթներ, այն կորցրեց Աստծո Հոգին և զորությունը, և ժողովրդի խիղճը վերահսկելու համար այն դիմեց աշխարհիկ իշխանության աջակցությանը։ Արդյունքում ծնվեց պապությունը՝ եկեղեցի, որը վերահսկեց պետական իշխանությունը և օգտագործեց այն իր նպատակներին հասնելու, հատկապես «հերետիկոսներին» պատժելու համար։ Որպեսզի Միացյալ Նահանգները ձևավորեն գազանի պատկերր, կրոնական իշխանությունները պիտի այնպես վերահսկեն քաղաքացիական կառավարությունը, որ եկեղեցին կարողանա օգտագործել պետության ուժր՝ իր նպատակներն իրա-գործելու համար։GCA 402.1

    Երբ էլ որ եկեղեցին ձեռք է բերել աշխարհիկ իշխանություն, նա օգտագործել է այն այլադավաններին պատժելու նպատակով։ Բողո-քական եկեղեցիները, որոնք գնացել են Հռոմի հետքերով՝ դաշինք կնքելով աշխարհիկ իշխանությունների հետ, նմանապես ձգտել են սահմանափակել խղճի ազատությունը։ Սրա վստ օրինակն է այլադա-վանների երկարամյա հալածանքր Անգլիկան եկեղեցու կողմից։ Տասնվեցերորդ և տասնյոթերորդ դարերի ընթացքում հազարավոր այլահավատ ծառայողներ ստիպված են եղել փախչել իրենց եկեղեցիներից, և քարոզիչներից ու ժողովրդից շատերն էլ ենթարկվել են տուգանքի, բանտարկության, տանջանքների ու նահատակության։GCA 402.2

    Ուխտադրժությունն էր, որ վաղ եկեղեցուն դրդեց հայցել քաղաքացիական իշխանության օգնությունը, ինչր ճանապարհ պատրաստեց պապության կամ գազանի զարգացման համար։ Պողոսը գրել է, որ նախ պիտի գա «ապստամբությունը», և ապա հայտնվի «անօրենության [444] մարդը» (Բ Թեսաղոնիկեցիս 2.3)։ Այդպես էք այժմյան եկեղեցու նահանջը ճանապարհ կհարթի գազանի պատկերի ստեղծման համար։GCA 402.3

    Աստվածաշունչը հայտնում է, որ Տիրոջ գալուստից առաջ կրոնն այնպիսի անկում է ապրելու, ինչպիսին եղել է առաջին դարերում։ «Վերջին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարհսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր, որ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց ուրանում են նրա զորությունը» (Բ Տիմոթեոս 3.1-5)։ «Եվ Հոգին հայտնի ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և մտիկ կտան մոլար ոգիների ու դևերի վարդա- պետությունների» (Ա Տիմոթեոս 4.1)։ Սատանան գործելու է «ամեն զորությունով, սուտ նշաններով, հրաշքներով և անիրավության ամեն խաբեբայություններով»։ Եվ բոլոր նրանք, ովքեր «ճշմարտության սերը չընդունեցին, որ ապրեն», կթողնվեն՝ ընդունելու «մոլորության ներգործություն, որ հավատան ստության» (Բ Թեսաղոնիկեցիս 2.9-11)։ Երբ անաստվածությունը հասնի այս աստիճանին, հետևանքները կլինեն նույնը, ինչ որ առաջին դարերում։GCA 402.4

    Շատերի կարծիքով՝ դավանաբանական բազմազանությունը բողոքական եկեղեցիներում վճռականորեն ապացուցում է, որ երբեք հնարավոր չէ ստիպողաբար հասնել միաբանության։ Բայց տարիներ շարունակ բողոքական հավատը դավանող եկեղեցիներում ուժգին և ան-ընդհատ աճող ջանքեր են արվել՝ միություն ստեղծելու հավատի ընդհա-նուր կետերի հիման վրա։ Նման միության հասնելու համար անհրաժեշտ կլինի հրաժարվել այն հարցերի քննարկումից, որոնց վերաբերյալ համընդհանուր համաձայնություն չկա, որքան էլ դրանք կարևոր լինեն Աստվածաշնչի տեսակետից։GCA 403.1

    1846 թվականին Չարլզ Բիչերն իր քարոզում ասել է, որ «ավետարանական-բողոքական հարանվանությունների» ծառայությունը «ձևավորվել է սոսկ մարդկային վախի ահռելի ճնշման տակ, և բացի այդ՝ նրանք ապրում, շարժվում ու շնչում են բոլորովին ապականված իրավիճակում, և ամեն ժամ տեղի տալով իրենց բնության ստոր հակումներին՝ լռեցնում են [445] ճշմարտությունն ու ծնկի իջնում հավատուրաց իշխանության աոաջ։ Մի՞թե նույնը տեղի չունեցավ Հռոմի հետ։ Արդյոք չե՞նք ընդօրինակում նրան։ Եվ ի՞նչ է մեզ սպասվում առջևում։ Մեկ այլ տիեզերաժողո՜վ։ Համաշխարհային համաձայնությո՜ւն։ Ավետարանական դաշինք և մեկ ընդհանրական հավատամք» (Քարոզ «Աստվածաշունչն ինքնին հավատամք է» թեմայով, Ֆորթ Ուեյն, Ինդիանա, 22 փետրվարի, 1846 թ.)։ Երբ սա տեղի ունենա, այն ժամանակ կատարյալ միաբանության հասնելու համար միայն մեկ քայլ կմնա՝ դիմել բռնության։GCA 403.2

    Երբ Միացյալ Նահանգների առաջատար եկեղեցիները, միավորվելով ուսմունքի այն կետերի շուրջ, որոնք ընդհանուր են բոլորի համար, պետությանը կդրդեն պարտաղրել իրենց որոշումներն ու աջակցել իրենց կառույցներին, այդ ժամանակ բողոքական Ամերիկան կձևավորի հռո-մեական նվիրապետության պատկերը, և արդյունքում այլախոհներն անխուսափելիորեն կենթարկվեն քաղաքացիական պատժամիջոցների։GCA 403.3

    Երկեղջյուր գազանը «ստիպում (հրամայում) է բոլորին՝ փոքրերին և մեծամեծերին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառա- ներին, որ դրոշմ ընդունեն իրենց աջ ձեռքի կամ ճակատի փոս։ Եվ որ Ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել՝ բացի նրանից, ով ունի գազանի դրոշմը, կամ նրա անունը, կամ նրա անվան թիվը» (Հայտնություն 13.16, 17)։ Երրորդ հրեշտակը նախազգուշացնում է. «Ով որ երկրպագություն է տնում գազանին ու նրա պատկերին և դրոշմ ընդունում իր ճակասփ կամ իր ձեռքի վրա, այնպիսին Աստծո սրտմտության գինուց պիտի խմի»։ Այստեղ հիշատակված «գազանը», որին երկրպագելը պարտադրվում է երկեղջյուր գազանի կողմից, Հայտնություն 13-րդ գլխի առաջին կամ ընձառյուծանման գազանն է՝ պապությունը։ «Գազանի պատկերն» իրենից նահանջած բողոքականության մի ձև է ներկայացնում, որը կզարգանա այն ժամանակ, երբ բողոքական եկեղեցիները դիմեն քաղաքացիական իշխանության օգնությանը՝ պարտագրելու իրենց դոգմաները։ Մնում է միայն պարզել, թե ինչ է «գազանի դրոշմը»։GCA 403.4

    Նախազգուշացնելով չերկրպագել գազանին ու նրա պատկերին՝ մարգարեությունն ասում է. «Այստեղ են Աստծո պատվիրանները և Հիսուսի հավատը պահողները»։ Քանի որ Աստծո պատվիրանները պահողներն այսպես հակադրված են նրանց, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում նրա դրոշմը, հետևաբար, Աստծո օրենքը պահելը [446] մի կողմից, և այն խախտելը մյուս կողմից, տարբերիչ սահմանագիծ են դնելու Աստծուն երկրպագողների և գազանին երկրպագողների միջև։GCA 404.1

    Գազանի, հետևաբար և նրա պատկերի գլխավոր հատկանիշը Աստծո պատվիրանները ոտնահարելու մեջ է։ Դանիելը փոքր Եղջյուրի՝ պապության մասին ասում է. «Խորհելու է, որ ժամանակներն ու օրենք-ները վախի» (Դանիել 7.25)։ Պողոսն էլ այդ նայն իշխանությունը կոչում է «անօրենության մարդ», ով իրեն Աստծուց վեր էր դասելու։ Մի մարգարեությունը լրացնում է մյուսին։ Միայն Աստծո օրենքը փոխելով պապությունը կարող էր իրեն Աստծուց վեր դասել։ Նա, ով գիտակցաբար կպահի փոխված օրենքը, գերագույն պատիվը կտա այն իշխանությանը, որի միջոցով արվել է այդ փոփոխությունը։ Հնազանդությանը պապական օրենքներին հավատարմության նշան է պապի հանդեպ՝ Աստծո փոխարեն։GCA 404.2

    Պապությունը փորձեց փոխել Աստծո օրենքը։ Երկրորդ պատվիրանը, որն արգելում է երկրպագել պատկերներին, օրենքից հանվեց, իսկ չորրորդն այնպես փոխվեց, որ փաստորեն պատվիրում է շաբաթը տոնել առաջին օրը՝ յոթերորդի փոխարեն։ Բայց պապականները պնդում են, թե երկրորդ պատվիրանը հանել են այն պատճառով, որ դա ավելորդ է, քա- նի որ ներառված է առաջինի մեջ, և որ իրենք օրենքը մատուցում են ճիշտ այնպես, ինչպես Աստված է կամենում, որ հասկացվի։ Սա չի կարող լինել մարգարեի կանխասած փոփոխությունը։ Խոսքը կանխամտածված, դի-տավորյալ փոփոխության մասին է. «Խորհելու է, որ ժամանակներն ու օրենքները փոխի»։ Չորրորդ պատվիրանում արված փոփոխությունն է մարգարեության ճշգրիտ իրականացումը։ Միակ հեղինակությունը, որ պատասխանատու է սրա համար, եկեղեցին է։ Այստեղ պապական իշխանությունն իրեն բացահայտորեն Աստծուց բարձր է դասում։GCA 404.3

    Մինչ Աստծուն երկրպագողները կտարբերվեն չորրորդ պատվիրանի հանդեպ իրենց հատուկ հարգանքով, քանի որ դա Նրա ստեղծագործ զորության նշանն է, որը ցույց է տալիս, թե ինչ իրավունքով է Նա հա-վակնում մարդու ակնածանքին ու սրտովին, գազանի երկրպագուները աչքի են ընկնելու արարչագործության հուշարձանը տապալելու և Հռոմի օրենքը մեծարելու իրենց ջանքերով։ Հենց կիրակի օրվա հարցում էր, որ պապությունն առաջին անգամ [447] հայտարարել է իր մեծամիտ հավակնությունները (տես Հավելումը), և առաջին անգամ նա պետական իշխանության օգնությանն է դիմել հենց կիրակին որպես «Տիրոջ օր» պարտագրելու համար։ Բայց Աստվածաշունչը ոչ թե առաջին, այլ յոթերորդ օրն է մատնանշում որպես «Տիրոջ օր»։ Քրիստոսն ասել է. «Մարդու Որդին շաբաթի էլ Տերն է»։ Եվ Եսայիա մարգարեի միջոցով Տերը այն կոչում է «Իմ սուրբ օրը» (Մարկոս 2.28, Եսայիա 58.13)։GCA 405.1

    Հաճախ առաջ քաշվող այն պնդումը, թե Քրիստոսն է փոխել է շա-բաթը, հերքվում է Նրա իսկ խոսքերով։ Լեռան վրա Իր քարոզում Նա ասել է. «Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները քանդելու, ես չեկա քանդելու, այլ կատարելու։ Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև որ երկինքն ու երկիրը անց կենան, օրենքից մի կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնի, մինչև որ բոլորը չկատարվի։ Արդ՝ ով որ այս ամենափոքր պատվիրաններից մեկը քանդի և մարդկանց այնպես սովորեցնի, նա փոքրագույն կկոչվի երկնքի արքայությունում, բայց նա, ով կանի և կսովորեցնի, նա մեծ կկոչվի երկնքի արքայությունում» (Մատթեոս 5.17-19)։GCA 405.2

    Բողոքականների կողմից հիմնականում ընդունված փաստ է այն, որ Սուրբ Գիրքը ոչ ոքի չի լիազորում վտխելշաբաթը։ Սա պարզորոշ երևում է «Տրակտատների ամերիկյան ընկերության» և «Կիրակնօրյա դպրոցների ամերիկյան միության» հրապարակումներում։ Այս աշխատություններից մեկը նկատում է «Նոր Կտակարանի կատարյալ լռությունը կիրակին՝ շաբաթվա առաջին օրը, որպես շաբաթ պահելու որևէ հստակ պատվերի կամ որոշակի օրենքի վերաբերյալ» (Ջորջ Էլիոթ, Անփոփոխ շաբաթը, էջ 184)։GCA 405.3

    Մյուսում ասվում է. «Ընդհուպ մինչև Քրիստոսի մահը այդ օրը չի փոխվել», և «որքանով որ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, առաքյալները... որևէ հստակ պատվեր չեն տվել յոթերորդ օրվա շաբաթը թողնելու և դրա փոխարեն շաբաթվա առաջին օրը պահելու վերաբերյալ» (Ա. Ե. Ուաֆֆլ, Տիրոջ օրը, էջ 186-188)։GCA 406.1

    Հռոմակաթոլիկներն ընդունում են, որ իրենց եկեղեցին է փոխել շա-բաթը, և հայտ արարում են, որ կիրակին պահելով՝ բողոքականներն [448] լւնդունում են նրա հեղինակությունը։ «Քրիստոնեական կրոնի կաթոլիկ կատեխիզիս»-ը ի պատասխան այն հարցի, թե որ օրը պետք է պահվի չորրորդ պատվիրանի համաձայն, ասում է հետևյալը. «Հին օրենքով սուրբ օրը շաբաթն էր, սակայն եկեղեցին Հիսուսի ցուցմունքով և Աստծո Հոգու առաջնորդությամբ շաբաթը փոխարինել է կիրակիով, ուստի մենք հիմա սուրբ ենք պահում ոչ թե յոթերորդ, այլ առաջին օրը։ Կիրակի հիմա նշանակում է Տիրոջ օր»։GCA 406.2

    Որպես կաթոլիկ եկեղեցու հեղինակության նշան՝ պապական գրող-ները վկայակոչում են հենց «շաբաթը կիրակիով փոխարինելու գործո-ղությունը ինչը բուլոքականներն ընդունում են... քանզի պահելով կի-րակին՝ նրանք ճանաչում են տոներ կարգելու և դրանք չնշելը մեղք համարելու՝ եկեղեցու հեղինակությունը» (Հենրի Թյուբերվիլ, Քրիստո-նեական ուսմունքի աղճատումը, էջ 58)։ Ուրեմն էլ ի՞նչ է շաբաթի փո-փոխությունը, եթե ոչ Հռոմի եկեղեցու հեղինակության նշանը՝ «գազանի դրոշմը»։GCA 406.3

    Հռոմի եկեղեցին չի հրաժարվել գերիշխանության իր հավակնու-թյունից, և ընդունելով նրա հորինած շաբաթը՝ աշխարհն ու բողոքական եկեղեցիները փաստորեն կողմ են այդ հավակնությանը։ Այս փոփոխությունը նրանք կարող են արդարացնել ավանդության և եկեղեցու հայրերի հեղինակությամբ, բայց դրանով նրանք անտեսում են իրենց Հռոմից զատող այն սկզբունքը, ըստ որի՝ «Աստվածաշունչը և միայն Աստվածաշունչն է բողոքականների կրոնը»։ Պապականները տեսնում են, որ բողոքականները հենց իրենք են խաբում իրենց՝ այս հարցում հոժարակամ փակելով իրենց աչքերը փաստերի առջև։ Նրանք ցնծում են՝ տեսներւվ, որ կիրակին պարտագրելու շարժումը բարեհաճությամբ է ընդունվում՝ համոզված լինելով, որ այն ի վերջո բողոքական ողջ աշ-խարհը կկանգնեցնի Հռոմի գրոշի ներքո։GCA 406.4

    Կաթոլիկները հայտարարում են, որ «տոնելով կիրակին՝ բողո- քականներն ակամայից պատվում են կաթոփկ եկեղեցու հեղինակությունը» (Մոնսենյոր Սեգուր, Բաց զրույց բողոքականության մասին, էջ 213)։ Բողոքական եկեղեցիները, պաշտպանելով կիրակի օրվա պարտադրումը, իրականում կողմ են պապությանը՝ գազանին երկրպագելու պարտադրմանը։ Նրանք, ովքեր հասկանալով չորըորդ [449] պատվիրանի պահանջները, ճշմարիտ շաբաթի փոխարեն նախընտրում են պահել կեղծը, ըստ այդմ պատիվ են տալիս այն իշխանությանը, որի կողմից տրվում է այդ պահանջը։ Բայց աշխարհիկ իշխանության միջոցով պարտադրելով կրոնական դոգմա՝ եկեղեցիները կձևավորեն գազանի պատկերը, հետևաբար, կիրակին պահելու հարկադրումը Միացյալ Նահանգներում կլինի գազանին և նրա պատկերին երկրպագելու պարտադրանք։GCA 406.5

    Բայց քրիստոնյաներն անցյալում պահել են կիրակին՝ ենթադրելով, թե այդպիսով տոնում են աստվածաշնչյան շաբաթը։ Եվ այսօր էլ յուրաքանչյուր եկեղեցում, ներառյալ նաև կաթոլիկ համայնքը, կան իս-կական քրիստոնյաներ, ովքեր անկեղծորեն հավատում են, թե կիրակին է Աստծո շաբաթը։ Աստված ընդունում է նրանց անկեղծ դրդումներն ու նրանց ազնվությունը Իր առաջ։ Բայց երբ կիրակին պահեա պահանջվի օրենքով, և աշխարհը լուսավորվի ճշմարիտ շաբաթը պահելու հարցում, այն ժամանակ նա, ով կխախտի Աստծո պատվիրանը և կհնազանդվի այն դրվածքին, որը հաստատված չէ ավելի բարձր հեղինակությամբ, քան Հռոմինն է, դրանով ավելի կպատվի պապությանը, քան Աստծուն։ Նա պատվի տուրք է մատուցում Հռոմին և այն իշխանությանը, որը պիտի պարտադրի Հռոմի որդեգրած դրվածքը։ Նա երկրպագում է գազանին և նրա պատկերին։ Մերժելով այն պատվիրանը, որն Աստված տվելէ որպես Իր հեղինակության նշան, և դրա փոխարեն պատվելով մյուսը, որը Հռոմն ընտրել է որպես իր գերիշխանության խորհրդանիշը, նրանք այդպիսով կընդունեն Հռոմին հավատարիմ լինելու նշանը՝ «գազանի դրոշմը»։ Բայց միայն այն ժամանակ, երբ հարցը պարզորոշ կներկայացվի մարդկանց, և նրանք կկանգնեն ընտրության առջև Աստծո պատվիրանների և մարդկային դրվածքների միջև, օրինազանցության մեջ համառողները կընդունեն «գազանի դրոշմը»։GCA 407.1

    Մահկանացու մարդկանց երբևէ ուղղված ամենաահավոր սպառնա-լիքը ներառված է երրորդ հրեշտակի պատգամի մեջ։ Պետք է որ սոսկալի լինի այն մեղքը, որը հարուցում է Աստծո ցասումը՝ անխառն ողորմության հետ։ Այս կարևոր հարցի վերաբերյալ մարդիկ չպետք է թողնվեն խավարի մեջ։ Նախքան վրա կհասնեն Աստծո դատաստանները, աշխարհը պետք է նախազգուշացվի այդ մեղքի մասին, որպեսզի բոլորն իմանան, թե ինչու պիտի թափվեն այդ պատիժները, և [450] հնարավորություն ունենան խուսափելու դրանցից։ Ըստ մարգարեության՝ աոաջին հրեշ-տակն իր լուրն ուղղում է «ամեն ազգի և ցեղի և ժողովրդի և լեզվի»։ Երրորդ հրեշտակի նախազգուշացումը, որը նույն եռակի պատգամի մասն է կազմում, ոչ պակաս լայնատարած կլինի։ Մարգարեությունն ասում է, որ այն հռչակվելու է բարձր ձայնով հրեշտակի կողմից, որը թռչում է երկնքի միջով, և գրավելու է ողջ աշխարհի ուշադրությունը։GCA 407.2

    Այս պայքարում ողջ քրիստոնեությունը բաժանվելու է երկու մեծ խմբի, նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները և ունեն Հիսուսի հավատը, և մյուսները, որ երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում նրա դրոշմը։ Թեև եկեղեցին ու պետությունը կմիավորեն իրենց ուժերը, որպեսզի ստիպեն «ամենքին՝ փոքրերին և մեծամեծերին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին» (Հայտնություն 13.16)՝ ընդունելու «գազանի դրոշմը», Աստծո ժողովուրդը չի ընդունելու այն։ Պատմոսի մարգարեն տեսել է «նրանց, ովքեր հաղթում են գազանին և նրա պատկերին և նրա դրոշմին և նրա անվան թվին՝ կանգնած ապակեղեն ծովի վրա, և Աստծո քնարներն ունեին, և երգում էին Աստծո ծառա Մովսեսի և Գառան երգը» (Հայտնություն 15.2.3)։GCA 408.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents