Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԵԾ ՊԱՅՔԱՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 26—ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸ

    Շաբաթին վերաբերող բարեփոխման գործը, որը պիտի կատարվի վերջին օրերում, կանխասված է Եսայիայի մարգարեության մեջ. «Այսպես է ասում Տերը, իրավունք պահեցեք և արդարություն արեք, որովհետև իմ փրկությունը մոտ է, որ գա, և իմ արդարությունը, որ հայտնվի։ Երանի այն մարդուն, որ կանի այս, և շաբաթը կպահի պղծելուց, և իր ձեռքը կպահի որևիցե չարություն անելուց»։ «Այն օտարականների որդիքը, որ հարել են Տիրոջը՝ նրան ծառայելու և Տիրոջ անունը սիրելու և նրա ծառաները լինելու, այսինքն՝ իմ շաբաթը պղծելուց բոլոր պահողները և իմ ուխտը բռնողները։ Նրանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը և նրանց ուրախացնեմ իմ աղոթքի տան մեջ» (Եսայիա 56.1,2, 6, 7)։GCA 409.1

    Ինչպես ցույց է տրված համատեքստում, «Տեր Եհովան, որ ժողովում է Իսրայելի աքսորվածներին, ասում է. Դեռ ուրիշներին էլ պիտի ժողովեմ նրա վրա, բացի նրա վրա ժողովվածներից» (Եսայիա 56.8) ար-տահայտությունը վերաբերում է քրիստոնեական դարաշրջանին։ Այստեղ կանխասված է հեթանոսների դարձը ավետարանի լուրի միջոցով։ Եվ նրանց, ովքեր այդ ժամանակ կպատվեն շաբաթը, օրհնություն է խոստացված։ Այսպիսով, չորրորդ պատվիրանի պահանջները ուժի մեջ պիտի լինեին Քրիստոսի խաչելությունից, հարությունից և համբարձումից հետո՝ տարածվելով մինչև այն ժամանակները, երբ Նրա ծառաները պիտի քարոզեին բարի լուրը բոլոր ազգերին։ [452]GCA 409.2

    Նույն մարգարեի շուրթերով Տերը պատվիրում է. «Կապիր վկայու-թյունը, կնքիր օրենքը իմ աշակերտների մեջ» (Եսայիա 8.16)։ Աստծո օրենքի կնիքը գտնվում է չորըորդ պատվիրանում։ Բոլոր տասից միայն այս պատվիրանն է հայտնում Օրենսդրի անունն ու տիտղոսը։ Այն Նրան երկնքի ու երկրի Արարիչ է հռչակում՝ ցույց տալով, թե ինչի հիման վրա է Նա պահանջում երկրպագել ու պաշտել Իրեն ամեն ինչից առավել։ Բացի այս պատվիրանից, Տասնաբանյայում ուրիշ ոչ մի տեղ չի ասվում, թե ում հեղինակությամբ է տրվել օրենքը։ Երբ պապական իշխանությունը փոխեց շաբաթը, կնիքը հանվեց օրենքից։ Հիսուսի հետևորդները կոչված են վերականգնելու այն՝ չորրորդ պատվիրանի շաբաթը՝ որպես Արարչի սահմանած հիշատակի օր և Նրա հեղինակության նշան՝ բարձրացնելով իր օրինական դիրքին։GCA 409.3

    «Օրենքին ու վկայությանը դիմեցեք»։ Իրարամերժ ուսմունքների և տեսությունների առատության պայմաններում Աստծո օրենքը միակ ան— սխալչափանիշն է, որով պետք է ստուգվեն բոլոր կարծիքները, ուսմունք-ները և տեսությունները։ Մարգարեն ասում է. «Եթե նրանք չեն խոսում այս իտսթի համեմատ, ուրեմն նրանցում լույս չկա» (Եսայիա 8.20, անգլ. թարգմ.)։GCA 410.1

    Կրկին պատվեր է տրված. «Կոկորդալիր գոչիր, մի խնայիր, փողի պես բարձրացրու ձայնդ և իմացրու իմ ժողովրդին իրենց հանցանքը և Հակոբի տանն՝ իրենց մեղքերը»։ Ոչ թե ամբարիշտ աշխարհը, այլ նրանք, ում Տերն «իմ ժողովուրդ» է կոչում, պետք է հանդիմանվեն իրենց անօրենության համար։ Հետո շարունակում է. «Բայց նրանք ինձ խնդրում են օրըստօրե և ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ իբրև մի ազգ, որ արդարություն է գործում և իր Աստծո իրավունքը զանց չի անում» (Եսայիա 58.1,2)։ Այստեղ պատկերված են այնպիսիք, ովքեր իրենց արդար են համարում և արտաքուստ մեծապես հետաքրքրված են Աստծո ծառայությամբ, բայց սրտեր Քննողի խստաշունչ և հանդիսավոր հանդիմանությունը ցույց է տալիս, որ նրանք ոտնահարում են աստվածային պատվիրանները։GCA 410.2

    Մարգարեն այսպիսով մատնացույց է անում անտեսված պատ-վիրանը. «Եվ դու պիտի շինես մշտակա ավերակները, և կկանգնեցնես դարերից ի վեր ավերակ հիմքերը, և քեզ կկոչեն Խրամակարկատ և շեն ճանապարհները վերանորոգող։ Եթե ետ դարձնես [453] շաբաթից քո ոտ-քը, որ բաղձանքդ չկատարես իմ սուրբ օրը, շաբաթը կոչես զվարճություն, Տիրոջ նվիրվածը՝ պատվական, և նրան պատվես՝ քո ճանապարհները չկատարելով և քո բաղձանքը չլրացնելով ու դատարկաբանություն չա-նելով, այն ժամանակ կզվարճանաս Տերով» (Եսայիա 58.12-14)։ Այս մարգարեությունը վերաբերում է նաև մեր օրերին։ Աստծո օրենքի մեջ ճեղք առաջացավ այն ժամանակ, երբ Հռոմի իշխանությունը փոխեց շաբաթը։ Բայց եկել է աստվածային այդ դրվածքը վերականգնելու ժա-մանակը։ Ճեղքվածքը պետք է փակվի և դարերից ի վեր ավերակ հիմքերը պիտի վերականգնվեն։GCA 410.3

    Ադամը պահելէ շաբաթը՝ որպես Արարչի կողմից սրբված հանգստի և օրհնության օր ոչ միայն իր անմեղության մեջ՝ սուրբ Եդեմում, այլև իր մեղանչումից և ապաշխարելուց հետո, երբ նա վտարվեց իր երանելի տնից։ Այն սուրբ են պահել բոլոր նահապետները՝ Հաբելից մինչև արդար Նոյը, Աբրահամը, Հակոբը։ Երբ ընտրյալ ժողովուրդը գերության մեջ էր Եգիպտոսում, գերիշխող կռապաշտության մեջ շատերը կորցրին Աստծո օրենքի իմացությունը, բայց երբ Տերն ազատագրեց Իսրայելը, Նա ահավոր վեհափառությամբ հռչակեց Իր օրենքը հավաքված բազմության առջև, որպեսզի նրանք իմանային Իր կամքը և հնազանդվեին ու պաշտեին Իրեն հավիտյան։GCA 410.4

    Այդ օրվանից մինչև մեր ժամանակները Աստծո օրենքի իմացությու-նը պահպանվել է երկրի վրա, և չորըորդ պատվիրանի շաբաթը՝ պահվել։ Թեև «անօրենության մարդուն» հաջողվեց ոտնակոխ անել Աստծո սուրբ օրը, նույնիսկ նրա գերիշխանության օրոք կային հավատարիմ անձինք, ովքեր գաղտնի պատվում էին այն։ Բարենորոգումից ի վեր ամեն սերնդում եղել են այնպիսիք, ովքեր պահել են շաբաթը։ Աստծո օրենքի հավերժականության և արարչության շաբաթի սրբազան պահանջների վերաբերյալ մշտապես վկայություն է տրվել՝ չնայած նախատինքներին ու հալածանքներին։GCA 411.1

    Հայտնություն 14-ի «հավիտենական ավետիսի» մեջ ներառված այս ճշմարտությունները Քրիստոսի եկեղեցու տարբերիչ նշաններն են լինելու Նրա գալստյան ժամանակ։ Քանզի եռակի [454] պատգամի արդյունքում ազդարարվում է. «Այստեղ են Աստծո պատվիրանները և Հիսուսի հավատը պահողները»։ Եվ սա վերջին լուրն է, որ պետք է տրվի Տիրոջ գալուստից առաջ։ Դրա հռչակումից անմիջապես հետո մարգարեն տես-նում է, որ մարդու Որդին փառքով գալիս է՝ երկրի բերքը հնձելու։GCA 411.2

    Ովքեր որ ընդունեցին լույսը սրբարանի և Աստծո օրենքի անփոփոխության վերաբերյալ, ուրախությամբ և զարմանքով լցվեցին՝ տեսնելով իրենց բացահայտված ճշմարտության համակարգի գեղեցկությունն ու ներդաշնակությունը։ Նրանք կամեցան, որ իրենց այդչափ թանկագին թվացող լույսը հասնի բոլոր քրիստոնյաներին, և չէին կարող չհավատալ, որ այն ուրախությամբ կընդունվի։ Բայց նրանք, ովքեր իրենց Քրիստոսի հետեորդներ էին համարում, չողջունեցին այն ճշմարտությունները, որոնք նրանց տարբերում էին աշխարհից։ Չորրորդ պատվիրանին հնազանդվելը զոհ էր պահանջում, որից մեծամասնու-թյունը հրաժարվեց։GCA 411.3

    Երբ ներկայացվեցին շաբաթի պահանջները, շատերն այդ մասին դատեցին աշխարհիկ մարդկանց տեսանկյունից՝ ասելով. «Մենք միշտ պահել ենք կիրակին, մեր հայրերը ես պահել են այն, և շատ ազնիվ ու բարեպաշտ մարդիկ ուրախությամբ ննջել են՝ պահելով այն։ Եթե նրանք ճիշտ են եղել, ուրեմն մենք էլ ենք ճիշտ։ Այս նոր շաբաթի ընդունումը մեզ կհակադրի աշխարհին, և մենք այլևս ազդեցության չենք ունենա նրա վրա։ Ի՞նչ հույս կարող է ունենալ յոթերորդ օրը պահոդ փոքրիկ մի խումբ ամբողջ աշխարհի դեմ, որը պահում է կիրակին»։ Այս նույն փաստարկներով էլ հրեաներն էին փորձել արդարացնել իրենց՝ մերժելով Քրիստոսին։ Եթե Աստված ընդունել էր իրենց հայրերին զոհաբերու-թյունների միջոցով, ինչո՞ւ նրանց զավակները չէին կարող փրկություն գտնել՝ գնալով նույն ճանապարհով։ Այդպես էլ Լյութերի ժամանակ պապականները մտածում էին, թե քանի որ կաթոփկ հավատի մեջ ննջել են իսկական քրիստոնյաներ, ուստի այդ հավատը բավական էր փրկու-թյան համար։ Նման մտածելակերպը լուրջ խոչընդոտ էր կրոնական հա-վատի առաջադիմության համար։GCA 411.4

    Շատերը պնդում էին, թե կիրակին պահելը դարեր շարունակ հաստատված ուսմունք և տարածված սովորություն է եղել [455] եկեղե-ցում։ Այս փաստարկի դեմ ցույց տրվեց, որ շաբաթը և շաբաթապահությունը ավելի հին ու ավելի տարածված են եղել, նույնքան հին, որքան աշխարհն ինքը՝ կրելով թև հրեշտակների, թև Աստծո հավանության կնիքը։ Շաբաթը հաստատվել է այն ժամանակ, երբ դրվում էր երկրի հիմքը, երբ առավոտյան աստղերը միասին ցնծում էին, և Աստծո բոլոր որդիները՝ գովաբանում։ (Հոբ 38.6,7, Ծննդոց 2.1-3)։ Այս դրվածբր մեր ակնածանքն է պահանջում, քանզի այն չի տրվել մարդկային հեղինա-կությամբ և հիմնված չէ մարդկային ավանդության վրա, այլ հաստատվել է Հինավուրցի կողմից, և Նրա հավիտենական Խոսքն է պատվիրում պահել այն։GCA 412.1

    Երբ ժողովրդի ուշադրությունը հրավիրվեց շաբաթի խնդրի վրա, հանրաճանաչ ծառայողներն աղավաղեցին Աստծո խոսքը՝ այնպիսի մեկնաբանություն տալով դրան, որ լավագույնս լռեցնեին մարդկանց արթնացած խիղճը։ Եվ նրանք, ովքեր ինքնուրույն չէին քննում Սուրբ Գիրքը, պատրաստ էին ընդունել այն եզրակացությունները, որոնք ներդաշնակ էին իրենց ցանկություններին։ Փաստարկների, փիլիսոփայության, հայրերի ավանդության ու եկեղեցու հեղինակության միջոցով շատերը ջանացին խորտակել ճշմարտությունը։ Իսկ դրա ջատագովները դիմեցին Աստվածաշնչի ն՝ պաշտպանելու չորրորդ պատվիրանի իրավական ուժը։ Հասարակ մարդիկ՝ զինված միայն ճշմարտության խոսքով, հետ մղեցին իրենց գիտուն հակառակորդների գրոհները, ովքեր զարմանքով ա բարկությամբ նկատեցին, որ իրենց պերճախոս փիլիսոփայությունն անզոր է նրանց պարզ և ուղղակի դատողության դեմ, ովքեր Սուրբ Գրքի իմացությունը գերադասում էին ճեմարանների գիտելիքներից։GCA 412.2

    Շատերը աստվածաշնչյան որևէ վկայություն չունենալով իրենց օգ-տին, մոռանալով, որ ժամանակին նույն փաստարկներն էին օգտագործ-վել Քրիստոսի և Նբա առաքյալների դեմ, համառորեն պնդեցին. «Ինչո՞ւ մեր ճանաչված մարդիկ չեն հասկանում շաբաթի այդ հարցը։ Միայն քչերն են հավատում ձեզ նման։ Հնարավոր չէ, որ դուք ճիշտ լինեք, իսկ աշխարհի բոլոր գիտունները՝ սխալ»։GCA 413.1

    Նման փաստարկները հերքելու համար պետք էր միայն հիշատւսկել Սուրբ Գրքի ուսմունքը և բոլոր դարերում Իր ժողովրդի հանդեպ Տիրոջ վարվեցողության պատմությունը։ Աստված գործում է նրանց [456] միջոցով, ովքեր լսամ են Նրա ձայնը և հնազանդվում, ովքեր ան-հրաժեշտության դեպքում կարող են բարձրաձայնել անցանկափ ճշմարստւթյուններ, ովքեր չեն վախենում հանդիմանել մարդկանց հայտ-նի մեղքերը։ Պատճառը, թե ինչու է Աստված հազվադեպ օգտագործում գիտուն և բարձրաստիճան անձանց՝ առաջնորդելու բարեփոխման շարժումները, այն է, որ նրանք ապավինում են իրենց հավատամքին, տեսություններին ու աստվածաբանական համակարգերին, իսկ Աստծուց սովորելու կարիք չեն զգում։ Միայն նրանք, ովքեր անձնական կապ ունեն իմաստության Աղբյուրի հետ, կարող են հասկանալ կամ բացատրել Գիրքը։ Երբեմն ճշմարտությունը հռչակելու համար կանչվում են այն-պիսիք, ովքեր այնքան էլ բարձր կրթություն չունեն, ոչ թե նրա համար, որ կիսագրագետ են, այլ որովհետև չափից ավելի ինքնավստահ չեն Աստծուց սովորելու համար։ Նրանք կրթվում են Քրիստոսի դպրոցում, և նրանց խոնարհությունն ու հնազանդությունը մեծ է դարձնում նրանց։ Վստահելով նրանց Իր ճշմարտության գիտությունը՝ Աստված այնպիսի պատվի է արժանացնում նրանց, որի համեմատ երկրային պատիվն ու մարդկային մեծությունը կորցնում են իրենց ողջ փայլը։GCA 413.2

    Ադվենտիստների մեծամասնությունը մերժեց սրբարանի և Աստծո օրենքի վերաբերյալ ճշմարտությունները, շատերն էլ ուրացան իրենց հավատն ադվենտիստական շարժման հանդեպ՝ որդեգրելով անառողջ ու հակասական հայացքներ այդ շարժման հետ առնչվող մարգարեու-թյունների մասին։ Ոմանք մոլորության մեջ ընկան՝ անդադար որոշակի ժամանակ սահմանելով Քրիստոսի գալստյան համար։ Լույսը, որն այժմ շողում էր սրբարանի հարցի վրա, պիտի ցույց տար նրանց, որ մարգա-րեական ոչ մի ժամանակաշրջան չի ձգվում մինչև երկրորդ գալուստը, որ այդ գալստյան ճշգրիտ ժամանակը կանխասված չէ։ Բայց շրջվելով լույ- սից՝ նրանք կրկին ու կրկին ժամկետներ էին նշանակում Տիրոջ զալստյան համար և նույնքան հաճախ էլ հիասթափվում էին։GCA 413.3

    Երբ Քրիստոսի գալստյան վերաբերյալ կեղծ հայացքներ թափան-ցեցին Թեսաղոնիկեի եկեղեցի, Պողոսը հավատացյալներին խորհուրղ տվեց իրենց հույսերն ու սպասելիքները զգուշորեն ստուգել Աստծո խուզով։ Նա հիշեցրեց նրանց այ ն մարգարեությունները, որոնք բացահայ-տում էին Քրիստոսի գալստյանը նախորդող իրադարձությունները, և ցույց տվեց, որ նրանք ոչ մի հիմք չունեին սպասելու Նրան իրենց օրերում։ «Մեկը ձեզ չխաբի ոչ մի ձևով»,— նախազգուշացնում է նա (Բ Թե-սաղոնիկեցիս 2.3)։ Եթե նրանք Սուրբ Գրքով չհաստատված հույսեր փայփայեին, դա նրանց կմղեր [457] սխալ գործողությունների, հիասթափությունը նրանց անհավատների ծաղրի առարկան կդարձներ, նրանք կընկնեին հուսահատության և իրենց փրկության համար էական ճշմարտությունները կասկածի տակ առնելու փորձության վտանգի մեջ։ Թեսաղոնիկեցիներին ուղղված աոաքյափ հորդորը կարևոր դաս ունի վերջին օրերում ապրողների համար։ Շատ ադվենտիստներ կարծում են, որ եթե իրենց հավատը չկենտրոնացնեն Տիրոջ գալստյան որոշակի ժամանակի վրա, չեն կարող ջերմեռանդ ու փութաջան լինել պատրաստության գործում։ Բայց երբ նրանց հույսերր կրկին ու կրկին բոցավառվում են միայն նորից խորտակվելու համար, նրանց հավատն այնպես է ցնցվում, որ մարգարեության մեծ ճշմարտությունները գրեթե ազդեցություն չեն թողնում նրանց վրա։GCA 414.1

    Դատաստանի ստույգ ժամանակի նշումը առաջին պատգամը հռչակելիս թույլ էր տրված Աստծո կողմից։ Մարգարեական ժամանա-կաշրջանների հաշվարկը, որի վրա հիմնված էր այդ լուրը, և ըստ որի՝ 2300 օրերն ավարտվում էին 1844-ի աշնանր, ոչ մի կասկած չի հարուցում։ Մարգարեական այդ ժամանակների սկզբի և վերջի համար նորանոր տարեթվեր նշանակելու փորձերը և դրանք հիմնավորելու համար անհրաժեշտ անհեթեթ դատողությունները ոչ միայն մարղկանց միտքը շեղում են ներկա ճշմարտությունից, այլև նախատինքի են արժանացնում մարգարեությունները բացատրելու բոլոր ջանքերը։ Որքան ավելի հաճախ է ստույգ ժամանակ սահմանվում երկրորդ գալստյան համար, և ավելի լայնատարած է այն քարոզվում, այնքան ավելի ձեռնտու է դա սատանային։ Նշված ժամանակը լրանալաց հետո նա ծաղրանք ու արհամարհանք է առաջացնում սպասողների հանդեպ և այդսփսով նա-խատինք է բերում 1843 և 1844 թվականների ադվենտիստական մեծ շարժման վրա։ Նրանք, ովքեր համառում են այդ մոլորության մեջ, ի վեր- ջո Քրիստոսի գալստյան տարեթիվը կհետաձգեն շատ հեռավոր ապագայի համար։ Դա նրանց ապահովության կեղծ զգացում կներշնչի, և շատերը միայն չափազանց ուշ կհասկանան, որ խարված են եղել։GCA 414.2

    Հին Իսրայելի պատմությունը ցայտուն կերպով լուսաբանում է ադվենտիտոական շարժման անցյալ փորձառությունը։ Ինչպես Աստված Իսրայելի որդիներին էր ազատագրել Եգիպտոսից, այնպես էլՆա առաջնորդեց Իր ժողովրդին ադվենտիստական շարժման մեջ։ Մեծ հիասթափության միջոցով նրանց հավատը փորձվեց, ինչպես հրեաներինը՝ Կարմիր ծովի մոտ։ Եթե նրանք շարունակեին ապավինել իրենց ուղեկցող բազկին, որն իրենց հետ էր եղել [458] անցյալ փորձառության մեջ, ապա կտեսնեին Աստծո առաջարկած փրկության ուղիները։ Եթե բոլոր նրանք, ովքեր միասնաբար աշխատել էին 1844-ին, ընդունեին երրորդ հրեշտակի պատգամը և հռչակեին այն Սուրբ Հոգու զորությամբ, Տերը զորությամբ կգործեր նրանց միջոցով, և լույսի հեղեղներ կթափվեին աշխարհի վրա։ Տարիներ առաջ երկրի բնակիչները նախազգուշացված կլինեին, եզրափակիչ գործը՝ ավարտված, և Քրիստոսը եկած կլիներ՝ փրկելու Իր ժողովրդին։GCA 415.1

    Աստծո կամքը չէր, որ Իսրայելը քառասուն տարի թափառեր անապատում։ Նա ուզում էր նրանց առաջնորդել ուղիղ Քանանի երկիրը և հաստատել նրանց այնտեղ՝ որպես արդար ու երջանիկ ժողովուրդ։ Բայց նրանք «չկարողացան մտնել՝ անհավատության պատճառով» (Եբրայեցիս 3.19)։ Իրենց նահանջի և ուխտադրժության պատճառով նրանք մեռան անապատում, և նրանց փոխարեն ուրիշ սերունդ մտավ Ավետյաց երկիր։ Նմանապես էլ Աստծո կամքը չէր, որ Քրիստոսի գալուստն այդքան հետաձգվեր, և Նրա ժողովուրդը երկար տարիներ մնար մեղքի ու վշտի այս աշխարհում։ Բայց անհավատությունը նրանց բաժանեց Աստծուց։ Քանի որ նրանք հրաժարվեցին կատարել Նրա հանձնարարած գործը, ուրիշները կանգնեցին հռչակելու լուրը։ Գթալով աշխարհին՝ Հիսուսն ուշացնում է Իր գալուստը, որ մեղավորները հնարավորություն ունենան լսելու նախազգուշացումը և ապաստարան գտնեն Իր մեջ՝ նախքան Աստծո ցասումը կթափվի երկրի վրա։GCA 415.2

    Այսօր, ինչպես և անցյալ դարերում, ժամանակի մեղքերն ու կեղ-ծիքները հանդիմանող ճշմարտության քարոզչությունն ընդդիմություն է առաջացնում։ «Ամեն չարագործ ատում է լույսը և չի գալիս դեպի ըոյսը, որ նրա գործերը չհանդիմանվեն» (Հովհաննես 3.20)։ Տեսնելով, որ իրենց գաղափարները չեն կարողանում հաստատել Սուրբ Գրքով, շատերը վճռում են պաշտպանել դրանք ամեն գնով և չարամտորեն հայհոյում են նրանց վարքն ու դրդումները, ովքեր աներեր կերպով պաշտպանում են անցանկալի ճշմարտությունը։ Նույնը կրկնվել է բոլոր դարերում։ Եղիային «Իսրայելի խանգարող» համարեցին, Երեմիային՝ մատնիչ, Պողոսին՝ տաճարը պղծող։ Այն օրից ի վեր բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են եղել ճշմարտությանը, մեղադրվել են որպես խռովարարներ, [459] հերետիկոսներ և աղանդավորներ։ Հազարավոր մարդիկ, ովքեր չափա-զանց անհավատ են՝ ընդունելու մարգարեական հաստատ խոսքը, ան-վերապահ դյուրահավատությամբ կընդունեն նրանց դեմ ուղղված մե-ղադրանքը, ովքեր համարձակվում են հանդիմանել նորաոճ մեղքերը։ Այս ոգին ավելի ու ավելի է զարգանալու։ Աստվածաշունչը ուղղակիորեն սովորեցնում է, որ զալիս է ժամանակը, երբ պետության օրենքներն այնպես են հակասելու Աստծո օրենքին, որ աստվածային բոլոր պատ-վիրաններին հնազանդվողը պիտի նախատվի ու պատժվի որպես չա-րագործ։GCA 415.3

    Ի տես այս ամենի՝ ո՞րն է ճշմարտության լրաբերի պարտքը։ Պե՞տք է արդյոք նա եզրակացնի, թե հարկ չկա քարոզելու ճշմարտությունը, քանզի հաճախ արդյունքում մարդիկ դրդվում են շրջանցել դրա պահանջները կամ հակառակվել ղրանց։ Ոչ, նա ավելի լուրջ պատճառ չունի՝ դադարեցնելու Աստծո խոսքի վկայությունը միայն նրա համար, որ այն ընդդիմություն է առաջացնում, քան ունեցել են վաղ բարենորոգիչները։ Սրբերի և նահատակների հավատի դավանումը գրի է առնվել հետագա սերունդների օգտի համար։ Սրբության և անսասան ազնվության այդ կենդանի օրինակները պետք է խիզախության ներշնչեն նրանց, ովքեր այսօր կոչված են Աստծո վկաները լինելու։ Նրանք շնորհ և ճշմարտություն են ընդունել ոչ թե միայն իրենց համար, այլ որպեսզի նրանց միջոցով Աստծո գիտությունը լուսավորի երկիրը։ Մի՞թե Աստված լույս չի տվել Իր ծառաներին այս սերնդում։ Ուրեմն նրանք պետք է թույլ տան, որ այն շողա աշխարհի վրա։GCA 416.1

    Հնում Տերն Իր անունով խոսող մի մարգարեի ասել է. «Իսրայելի տունը չի ուզելու քեզ լսել, որովհետև նրանք չեն ուզում լսել ինձ»։ Նա, այնուամենայնիվ, պատվիրեց. «Իմ խոսքերն ասա նրանց՝ թե լսեն, թե զանց անեն» (Եզեկիել 3.7, 2.7)։ Աստծո ծառային մեր օրերում ուղղված է հետևյալ պատվերը. « Փողի պես բարձրացրու ձայնդ և իմացրու իմ ժո-ղովրդին իր հանցանքը, և Հակոբի տանը՝ իր մեղքերը»։ (Եսայիա 58.1)։GCA 416.2

    Յուրաքանչյուր ոք, ով ընդունել է ճշմարտության լույսը, իր հնարավորությունների չափով կրում է նույն հանդիսավոր և ահռելի պատասխանատվությունը, որ դրված էր Իսրայելի մարգարեի վրա, ում հա- սավ Տիրոջ խոսքը՝ ասելով. «Մարդու որդի, ես քեզ դետ դրի Իսրայելի տան վրա, և դու պիտի խոսքը [460] լսես բերանից և նրանց զգուշացնես իմ կողմից։ Ես ամբարշտին ասելիս՝ «Ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես», և եթե դու չխոսես ամբարշտին՝ իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտը կմեռնի իր անօրենության համար, բայց նրա արյունը ես քո ձեռքից կպահանջեմ։ Իսկ եթե դու զգուշացնես ամբարշտին, որ իր ճանապարհից ետ դառնա, բայց նա ետ չդառնա, նա իր անօրենության համար կմեռնի, բայց դու ազատած կլինես քո անձը» (Եզեկիել 33.7-9)։GCA 416.3

    Ճշմարտությունն ընդունելու և հռչակելու համար մեծ խոչընդոտ է այն, որ դա կապված է զրկանքների ու նախատինքի հետ։ Սա միակ փաստարկն է ճշմարտության դեմ, որը Նրա ջատագովները երբեք չեն կարողացել հերքել։ Բայց դա չի վախեցնում Քրիստոսի իսկական հե-տնորդներին։ Նրանք չեն սպասում, որ ճշմարտությունը հանրաճանաչ դառնա։ Իրենց պարտքը գիտակցելով՝ նրանք հոժարակամ կրում են իրենց խաչը՝ Պողոս առաքյափ հետ միասին կրկնելով, որ «մեր այժմյան թեթն նեղությունը ամենագերազանց հավիտենական փսաքի մեծություն է գործում մեզ համար»՝ հին անցյալ ժամանակների մարգարեի նման «ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատինքը եէփպտացիների հարուստ գանձերից» (Բ Կորնթացիս 4.17, Եբրայեցիս 11.26)։GCA 417.1

    Միայն այնպիսիք, ովքեր, անկախ իրենց դավանությունից, ծառայում են աշխարհին, կրոնի հարցերում կգործեն ավելի շուտ քաղաքական նկատառումներից ելնելով, քան սկզբունքից։ Մենք պետք է ընտրենք ճիշտը, որովհետև դա ճիշտ Է, իսկ հետևանքները թողնենք Աստծուն։ Աշխարհն իր մեծ բարեփոխումների համար պարտական Է հավատի սկզբունքային և համարձակ մարդկանց։ Հենց այդպիսիք պիտի առաջ տանեն մեր օրերի բարեվտխման գործը։GCA 417.2

    Այսպես Է ասում Տերը. «Լսեցեք ինձ, ով արդարություն ճանաչողներ, ով ազգ, որ իմ օրենքն ունես սրտումդ, մի վախեցեք մարդկանց նախա-տինքից, և նրանց բամբասանքից մի զարհուրեք։ Որովհետև ցեցն Է նրանց ուտելու հանդերձի պես, և մեցը ուտելու Է նրանց բուրդի պես, բայց իմ արդարությունը հավիտյան պիտի լինի, և իմ փրկությունը՝ հավիտյանս հավիտենից» (Եսայիա 51 7,8)։GCA 417.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents