Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 23 - ԱՍՈՐԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԸ

    *****

    Այս գլուխը հիմնված է Դանիելի 1 գլխի վրա:

    Իսրայելի տարաբախտ թագավորության վերջին տարիներն աչքի ընկան բռնություններով և արյունահեղություններով, ինչպիսիք երբեք չէին եղել նույնիսկ Աքաաբի տան կռիվների և անկարգությունների ամենավատ ժամանակաշրջանում: Ավելի քան երկու դար տասը ցեղերի ղեկավարները քամի էին սերմում. իսկ հիմա նրանք փոթորիկ էին հնձում: Սպանվում էր թագավորը թագավորի հետևից’ ճանապարհ տալու ուրիշ սնապարծների, որ փափագում էին կառավարել: «Նորանք թագաւոր դրին,-հայտարարեց Աստված այս անօրեն բռնապետերի մասին,բայց ոչ թէ ինձանից. Իշխաններ դրին, բայց ես չիմացայ»: Ովսեե 8.4: Արդարության բոլոր սկզբունքները մի կողմ էին դրվել, նրանք, ովքեր պետք է կանգնած լինեին աշխարհի ազգերի առջև’ որպես աստվածային շնորհի ավանդապահներ, «անհաւատարմութիւն արին Տիրոջը» և միմյանց հանդեպ: Ովսեե 5.7:ՄԹ 208.1

    Ամենախիստ հանդիմանություններով Աստված փորձում էր անա-պաշխար ազգի գիտակցությանը հասցնել լիակատար ոչնչացման վտանգի սպառնալիքը: Ովսեեի և Ամովսի միջոցով [279] Նա տասը ցեղերին էր ուղարկում լուր լուրի հետևից’ մղելով նրանց կատարյալ և ամբողջական ապաշխարության, և սպառնում աղետներով’ որպես շարունակվող մեղսագործության հետևանք: «Դուք ամբարշտութիւնով էք հերկել,հայտարարեց Ովսեեն,անօրէնութիւն հնձեցիք. Ստութեան պտուղը կերաք. Որովհետեւ դու ապաւինեցիր քո ճանապարհին եւ քո զօրաւորների բազմութեանը: Ուրեմն խռովութիւն է վեր կենալու քո ժողովուրդների մէջ, եւ քո բոլոր բերդերը պիտի քանդուին, ...Արշալոյսին պիտի բոլորովին բնաջինջ լինի Իսրայէլի թագաւորը»: Ովսեե 10.13-15:ՄԹ 208.2

    Եփրեմի մասին մարգարեն վկայեց. «Օտարները կերան նորա զօ-րութիւնը, բայց ինքը չգիտէ. Ալեւորութիւն էլ է թափուել վերան, դար-ձեալ ինքը չգիտէ»: (Ովսեե մարգարեն հաճախ էր հիշատակում Եփրեմին՝ Իսրայելի ազգերի ուրացության առաջնորդին՝ որպես ուրացյալ ազգի խորհրդանիշ): «Իսրայէլը մերժեց բարին»: «Դատաստանով փշրուած», անկարող իրենց չար ընթացքի աղետալի հետևանքները տեսնելու, տասը ցեղերը շուտով «թափառողներ պիտի լինեն ազգերի մէջ»: Ովսեե 7.9, 8.3, Ովսեե 5.11, 9.17:ՄԹ 209.1

    Խորապես զգալով, որ կորցնում են իրենց հեղինակությունը, Իս-րայելի առաջնորդներից մի քանիսը ցանկանում էին այն հետ վերադարձնել: Սակայն թագավորությունը թուլացնող սովորություններից հետ դառնալու փոխարեն՝ նրանք շարունակում էին մեղանչել՝ պար-ծենալով, որ առիթի դեպքում իրենք կհասնեն ցանկալի քաղաքական իշխանության՝ դաշնակցելով հեթանոսների հետ: «Եփրեմը տեսաւ իր ցաւը եւ Յուդան՝ իր վէրքը, եւ Եփրեմը գնաց Ասորեստան»: «Եփրեմը եղել է մի միամիտ աղաւնիի պէս՝ անխելք. Եգիպտացիներին են կանչել, Ասորեստան են գնում», «եւ դաշինք են դնում Ասորեստանի հետ»: Ովսեե 5.13, 7.11, Ովսեե 12.2: [280]ՄԹ 209.2

    Բեթելում զոհասեղանի առաջ հայտնված Աստծո մարդու, Եղիայի և Եղիսեի, Ամովսի և Ովսեեի միջոցով Տերը տասը ցեղերի առջև բազմիցս բացել է անհնազանդության վնասները: Ի հեճուկս հանդիմանությանն ու աղեսանքներին՝ Իսրայելն ավելի ու ավելի էր խորասուզվել ուրացության մեջ: «Ապստամբ երինջի պէս ապստամբել է Իսրայէլը,հայտարարեց Աստված,Իմ ժողովուրդը հակամիտ է ինձանից խո-տորուելու “: Ովսեե 4.16, 11.7:ՄԹ 209.3

    Հաճախ էին երկնքի դատաստանները ծանրորեն թափվում ապս-տամբ ժողովրդի գլխին: «Նորա համար տաշեցի մարգարէներովը,հայտարարեց Աստված,նորանց սպանեցի իմ բերանի խօսքերովը, եւ քո դատաստանները դուրս կգայ իբրեւ լոյս: Որովհետեւ ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ: Բայց նորանք Ադամի պէս ուխտը զանց են անում, այնտեղ ինձ անհա-ւատարմութիւն արին»: Ովսեե 6.5-7:ՄԹ 209.4

    «Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Իսրայէլի որդիք,այս էր ուղերձը, որ վերջապես հասավ նրանց,Եւ դու մոռացար քո Աստուծոյ օրէնքը, ես էլ քո որդկանցն եմ մոռանալու: Որչափ որ բազմացան, այնչափ մե-ղանչեցին ինձ դէմ. նորանց փառքը ես անարգութեան պիտի փոխեմ: ...Նորանց պիտի պատժեմ նորանց ճանապարհների համեմատ, եւ նորանց գործերը պիտի հատուցանեմ իրանց»: Ովսեե 4.1, 6-9:ՄԹ 210.1

    Ասորական գերությանը նախորդող վերջին կես դարում Իսրայելի անօրինությունները նման էին Նոյի ժամանակների և ցանկացած այլ դարի անօրինություններին, երբ մարդիկ մերժել են Աստծուն և ամ-բողջովին տրվել չարություններին: Բնության մեծարումն այդ բնության Աստծուց, Արարչի փոխարեն արարվածի երկրպագությունը միշտ հանգեցրել են չարյաց մեծագույնին: [281] Այսպիսով, երկրպագելով Բահաղին և Աստարովթին’ Իսրայելի ժողովուրդը գերագույն պատվի էր արժանացնում բնության ուժերին’ խզելով կապն այն ամենի հետ, ինչը վեհացնում և ազնվացնում է, և արդյունքում դառնում էր գայթակ-ղության հեշտ զոհ: Ոչնչացվել էին հոգու պաշտպանական միջոցները, սխալ ընթացող երկրպագողներին ոչինչ հետ չէր պահում մեղքից, և նրանք տրվում էին մարդկային սրտի չար կրքերին:ՄԹ 210.2

    Մարգարեները իրենց ձայնն էին բարձրացնում նկատելի ճնշման, դարի սարսափելի անարդարության, անսովոր շքեղության ու շռայ-լության, ամոթալի խնջույքների ու գինարբուքների, խայտառակ սան-ձարձակությունների ու խաբեբայությունների դեմ, սակայն նրանց բո-ղոքներն ապարդյուն էին, իզուր էին նրանք դատապարտում մեղքը: «Դռան մէջ,հայտարարում էր Ամովսը,ատում են յանդիմանողին, եւ զզվում են ուղիղ խօսողից»: Նրանք «արդարին նեղողներ, կաշառք առ-նողներ են, որոնք աղքատներին ծռում են դռան մէջ»: Ամովս 5.10, 12:ՄԹ 210.3

    Այսպիսին էին հետևանքները, որ հաջորդեցին Հերոբովամի կողմից երկու ոսկե հորթեր կանգնեցնելուն: Երկրպագության սահմանված ձևերից առաջին իսկ հեռացումը հանգեցրեց կռապաշտության ավելի կոպիտ ձևերի, մինչև որ, ի վերջո, երկրի գրեթե ողջ բնակչությունը տրվեց բնության երկրպագության գայթակղիչ ձևերին: Մոռանալով իրենց Ստեղծողին’ իսրայելացիները «ապականուեցան խրուեցան»: Ովսեե 9.9:ՄԹ 210.4

    Մարգարեները շարունակում էին բողոքել այս չարությունների դեմ և հնչեցնել իրավունք անելու կոչեր: «Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ,հորդորում էր Ովսեեն,խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ արդարութիւն տեղայ ձեզ վերայ»: «Եւ դու քո Աստուծուն դարձիր, ողորմութիւն եւ իրաւունք պահիր, եւ քո Աստուծուն յուսա միշտ»: [282] «Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով: ...Ասեցէք նորան. Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բա-րութեամբ»: Ովսեե 10.12, 12.7, Ովսեե 14.1, 2:ՄԹ 211.1

    Անօրեններին ապաշխարելու շատ հնարավորություններ էին տրվել: Խորագույն ուրացության և մեծագույն կարիքի ժամին նրանց ուղղված Աստծո լուրը ներման ու հույսի մասին էր. «Քեզ կորցնում է, ով Իսրայէլ, - հայտարարեց Նա,այն, որ դու ինձ’ քո օգնութեանը դէմ ես: Ո՞ւր է հիմա քո թագաւորը, որ քեզ ազատէ»: Ովսեե 13.9, 10:ՄԹ 211.2

    «Եկէք ու ետ դառնանք Տիրոջ մօտ,հորդորում էր մարգարեն,որ նա պատառեց, եւ նա էլ կբժշկէ մեզ. Նա զարկեց, նա էլ կպատէ մեզ: Նա մեզ կկենդանացնէ երկու օրից յետոյ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնէ, եւ մենք կապրենք նորա առաջը: Եւ կճանաչենք, եւ էլ կհետեւենք ճանաչելու Տիրոջը, արշալոյսի պէս պատրաստ է նորա ելքը, եւ նա պիտի գայ մեզ համար անձրեւի պէս, վերջի անձրեւի պէս որ ոռոգում է երկիրը»: Ովսեե 6.1-3:ՄԹ 211.3

    Նրանց, ովքեր խռնվել էին սատանայի ցանցում’ իրենց տեսադաշտից կորցնելով մեղավորների փրկության դարավոր ծրագիրը, Աստված վերափոխում և խաղաղություն էր առաջարկում: «Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ,հայտարարեց Աստված,որովհետեւ իմ բարկութիւնը ետ է դառել նորանցից. Ես ցօղի պէս պիտի լինեմ Իսրայէլի համար. Նա շուշանի պէս պիտի ծաղկէ, եւ արմատներ պիտի գցէ Լիբանանի պէս: Նորա ոստերը պիտի տարածուին, եւ նորա վայելչութիւնը ձիթենիի պէս, եւ նորա բուրմունքը Լիբանանի պէս պիտի լինի: Ետ պիտի դառնան նորա հովանում նստողները. Պիտի կենդանանան ցորենով, եւ ծաղկեն որթի պէս, նորա յիշատակը Լիբանանի գինիին պէս պիտի լինի: Եփրեմը պիտի ասէ. Ես էլ ի՞նչ ունիմ [283] կուռքերի հետ: Ես լսեցի նորա խնդրուածքը, եւ նորան խնամեցի, ես կանաչ մայրի ծառի պէս եմ. ինձանից է քո պտուղը գտնուելու»:ՄԹ 211.4

    «Ո՞վ է իմաստուն, որ հասկանայ այս,
    կամ հասկացող, որ գիտենայ սորանց.
    Որովհետեւ ուղիղ են Տիրոջ
    ճանա-պարհները եւ
    արդարները գնում են
    նորանցով.
    Իսկ յանցաւորները կգլորուին նորանցում»:
    ՄԹ 212.1

    Ովսեե 14.4-9:

    Աստված հաստատապես հորդորում էր փնտրել Իրեն. «Ինձ որոնեցէք,հրավիրում է Աստված,եւ կապրիք: Բայց Բեթէլը մի որոնէք, եւ Գաղգաղան մի մտնէք, եւ Բերսաբէէն մի գնաք. որովհետեւ Գաղգաղա անպատճառ գերի պիտի գնայ, եւ Բեթէլը պիտի ոչնչանայ»: ՄԹ 212.2

    «Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք, եւ այսպէս Զօրաց Տէր Աստուածը ձեզ հետ կլինի, ինչպէս որ ասել էք: Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը, գուցէ Զօրաց Տէր Աստուածը գթայ Յովսէփի մնացորդին»: Ամովս 5.4, 5, 14, 15:ՄԹ 212.3

    Նրանցից շատերը, թեև լսեցին այս հրավերները, մերժեցին օգտվել դրանցից: Անզեղջների չար ցանկություններին այնպես հակառակ էին Աստծո պատգամաբերների խոսքերը, որ Բեթելի կռապաշտ քուրմն ուղարկեց Իսրայելի կառավարչին՝ ասելով. «Քեզ դէմ դաւաճանութիւն է անում Ամովսը Իսրայէլի տան մէջ, երկիրը չէ կարող դիմանալ նորա բոլոր խօսքերին»: Ամովս 7.10:ՄԹ 212.4

    Աստված Ովսեեի միջոցով հայտարարեց. «Ես Իսրայէլին բժշկելիս յայտնուեցաւ Եփրեմի անօրէնութիւնը եւ Սամարիայի չարութիւնները»: «Իսրայէլի զօրութիւնը խոնարհուել է նորա հանդէպ, բայց նորանք ետ չեն դառնում իրանց Տէր Աստուծոյ մօտ, եւ այսու ամենայնիւ նորան չեն որոնում»: Ովսեե 7.1, 10: [284]ՄԹ 212.5

    Սերնդեսերունդ Աստված համբերությամբ էր վարվել Իր կամակոր զավակների հետ, և հիմա, նույնիսկ հանդուգն ապստամբության պարագայում, Նա դեռևս ձգտում էր բացահայտել նրանց փրկելու Իր ցանկությունը: «Ի՞նչ անեմ քեզ, ով Եփրեմ,-բացականչում էր Նա,ի՞նչ անեմ քեզ, ով Յուդա, որ ձեր բարութիւնը առաւօտեան ամպին պէս է, եւ վաղահաս ցօղի նման է որ անցնում է»: Ովսեե 6.4:ՄԹ 212.6

    Ամբողջ երկիրը պատած չարիքն անբուժելի էր դարձել, և Իսրայելի համար սարսափելի դատավճիռ կայացվեց. «Եփրեմը կուռքերին է փակել. թող տուր դորան»: «Եկան այցելութեան օրերը, եկան հատուց-ման օրերը, Իսրայէլը պիտի իմանայ»: Ովսեե 4.17, 9.7:ՄԹ 212.7

    Իսրայելի տասը ցեղերն այժմ պետք է քաղեին ուրացության պտուղները, որոնք ի հայտ էին եկել Բեթելում և Դանում օտար զո-հասեղանների կառուցման հետևանքում: Աստծո ուղերձը հետևյալն էր. «Քո որթը մերժուեցաւ, ով Սամարիա, վառուեցաւ իմ բարկութիւնը նորանց վերայ. մինչեւ ե՞րբ պիտի նորանք չկարողանան սրբուիլ: Որովհետեւ նա էլ է Իսրայէլիցը. Արուեստաւորը շինեց նորան, եւ նա Աստուած չէ. Որովհետեւ փշուր փշուր պիտի դառնայ Սամարիայի որթը»: «Բեթաւանի որթերի պատճառով պիտի վախենան Սամարիայի բնակիչները, որ սուգ պիտի անէ նորայ վերայ նորա ժողովուրդը, եւ նո-րա քուրմերը դողալու են նորա փառքի համար... Նա էլ է Ասորեստան տարուելու իբրեւ ընծայ Յարէբ թագաւորի համար»: (Սենեքերիմ): Ով-սեե 8.5, 6, 10.5, 6:ՄԹ 213.1

    «Ահա Տէր Եհովայի աչքերը այդ մեղաւոր թագաւորութեան վերայ է. Եւ ես նորան պիտի փչացնեմ երկրի երեսի վերայից. Միայն թէ բո-լորովին պիտի չփչացնեմ Յակոբի տունը, ասում է Տէրը: Որովհետեւ ահա ես հրամայում եմ, եւ պիտի մաղեմ [285] ամեն ազգերի մէջ Իսրայ էլի տունը. Ինչպէս որ մաղով կմաղուի, որ մի հատ վայր չընկնէ երկրի վերայ: Սրով պիտի մեռնեն իմ ժողովրդի բոլոր մեղաւորները, որոնք ասում են Մեզ չի հասնիլ եւ մեր առաջը չի գալ չարիքը»:ՄԹ 213.2

    «Կկորչեն փղոսկրեայ տուները, եւ բնաջինջ կլինեն մեծամեծ տները, ասում է Տէրը»: «Եւ Զօրաց Եհովայ Տէրը պիտի դիպչի երկրին, եւ նա պիտի հալուի, եւ բոլոր նորանում բնակողները պիտի սուգ անեն»: «Քո որդիներն ու քո աղջկերքը սրով պիտի ընկնեն, եւ քո երկիրը լարով պիտի բաժանուի, եւ դու պիտի պիղծ երկրի վերայ մեռնես, եւ Իսրայէլն էլ պիտի անպատճառ գերի տարուի իր երկրի վերայից»: «Սորա համար քեզ այսպէս եմ անելու, ...պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու, ով Իսրայէլ»: Ամովս 9.8-10, 3.15, Ամովս 9.5, 7.17, Ամովս 4.12:ՄԹ 213.3

    Կանխատեսված դատաստանները միանգամից չէին իրականացվում, և Հերոբովամ Երկրորդի երկար թագավորության ժամանակ Իսրայելի բանակները ձեռք բերեցին փայլուն հաղթանակներ, սակայն ակնհայտ ծաղկունքի այս ժամանակաշրջանը ոչ մի փոփոխություն չբերեց անզեղջ մարդկանց սրտերին, և ի վերջո, որոշում կայացվեց, որ «Յերոբովամը սրով պիտի մեռնէ, եւ Իսրայէլը պիտի անպատճառ գերի տարուի իր երկրի վերայից»: Ամովս 7.11:ՄԹ 213.4

    Թագավորն ու ժողովուրդն այնքան էին խորացել անօրենության մեջ, որ ոչ մի ուշադրություն չէին դարձնում այս համարձակ հայտարարությանը: Բեթելի կռապաշտ քահանաների ղեկավարներից մեկը’ Ամասիան, անհանգստացած մարգարեի’ ազգի և թագավորի դեմ ուղղված համարձակ խոսքերից, ասաց Ամովսին. «Ով տեսանող, գնա փախիր քեզ համար Յուդայի երկիրը, եւ այնտեղ հաց կեր եւ այնտեղ մարգարէացիր: Եւ Բեթէլումն այլ եւս չշարունակես մարգարէանալը, որ նա թագաւորի սրբարանն է, եւ թագաւորութեան տունն է նա»: Համարներ 12, 13:ՄԹ 214.1

    Սրան մարգարեն վճռական պատասխան տվեց. «Սորա համար Տէրն այսպէս է ասում, ...Իսրայէլն էլ պիտի անպատճառ գերի տարուի իր երկրի վերայից»: Համար 17: [286]ՄԹ 214.2

    Ուրացյալ ցեղերի դեմ հնչած այս խոսքերը բառացիորեն իրա-կանացան, սակայն թագավորության ոչնչացումը կատարվեց աստիճանաբար: Դատաստանի մեջ Աստված չմոռացավ ողորմությունը, և սկզբում, երբ «երկրի վերայ եկաւ Ասորեստանի թագաւոր Փուղը», Մանայեմը’ Իսրայելի այդ ժամանակվա թագավորը, գերության չտարվեց, այլ նրան թույլ տրվեց մնալ գահին’ որպես ասորական տի-րապետության վասալ: «Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տուաւ որ նորա ձեռքերը իր հետը լինեն, որ թագաւորութիւնը հաստա-տէ իր ձեռքին: Եւ Մանայեմը հարկ դրաւ այս արծաթը Իսրայէլի բոլոր հարուստների վերայ Ասորեստանի թագաւորին տալու համար’ իւրա-քանչիւր անձին քառասուն սիկղ արծաթ»: Դ Թագավորաց 15.19, 20: Հնազանդեցնելով տասը ցեղերին’ ասորացիները որոշ ժամանակով վերադարձան իրենց երկիրը:ՄԹ 214.3

    Չապաշխարելով այն չարություններից, որ ավերել էին թագավո-րությունը, Մանայեմը շարունակում էր «Նաբատեան Յերոբովամի մեղքերիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ»: Նրան հաջորդող Փակեիան և Փակեեն նույնպես «չարութիւն արեցին Տիրոջ աչքի առաջին»: Համարներ 18, 24, 28: «Փակէէի օրերումն», ով թագավորեց քսաներկու տարի, Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագավորը ներխուժեց Իսրայել և իր հետ տարավ բազմաթիվ գերիներ Գալիլեայի և Հորդանանաի արևելյան մասում ապրող ցեղերից: «Գաղաադը եւ Գալիլեան’ Նեփթաղիմի» բոլոր երկրի բնակիչների հետ միասին նաև ՄԹ 214.4

    «Ռուբենեաններին, Գադեաններին եւ Մանասէի կէս ցեղը» (Ա Մնա-ցորդաց 5.26, Դ Թագավորաց 15.29) ցիրուցան եղան հեթանոսական երկրներում’ Պաղեստինից շատ հեռու:ՄԹ 215.1

    Հյուսիսային թագավորությունն այլևս չվերականգնվեց այս սարսա-փելի հարվածից: Թուլացած մնացորդը շարունակեց կառավարման ձևերը, թեև որևէ իշխանություն այլևս չուներ: Միայն մեկ կառավարիչ ևս’ Ովսեեն, պետք է հաջորդեր Փակեեին: Շուտով [287] պիտք է մեկընդմիշտ վերանար թագավորությունը: Սակայն վշտի ու փոր-ձության այդ պահին Աստված դեռևս հիշում էր ողորմությունը և մարդականց ուրացությունից դառնալու ևս մեկ հնարավորություն տվեց: Ովսեեի կառավարման երրորդ տարին Հուդայում սկսեց կառավարել Եզեկիան’ լավ թագավոր, ով հնարավորինս արագ կարևոր բարեփո-խումներ իրականացրեց Երուսաղեմում’ տաճարի ծառայության մեջ: Զատիկի տոնակատարությանը հրավիրվեցին ոչ միայն Հուդայի և Բենիամինի ցեղերը, որոնց թագավորն էր Եզեկիան, նաև բոլոր հյուսի-սային ցեղերը: Եվ հռչակվեց «բոլոր իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան, որ գան զատիկ անեն Իսրայէլի Տէր Աստուծուն Երուսաղէմում. Որովհետեւ շատուց չէին արել ինչպէս որ գրուած էր»:ՄԹ 215.2

    «Եւ սուրհանդակները գնացին թագաւորի եւ իշխանների նամակնե-րովը բոլոր Իսրայէլի եւ Յուդայի մէջ» շտապեցնող հրավերով, որ ասում էր. «Ով Իսրայէլի որդիք, դարձէք Եհովային’ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Տէր Աստուծուն, եւ նա էլ կդառնայ այն ազատուածներին, որ մնացել էք Ասորեստանի թագաւորների ձեռքիցը: ...Արդ մի խստացնէք ձեր պարանոցը ձեր հայրերի պէս. Տիրոջը ձեռք տուէք եւ եկէք նորա սրբարանը, որ սրբել է յաւիտեան, եւ ծառայեցէք ձեր Տէր Աստուծուն, եւ նորա բորբոքած բարկութիւնը կդառնայ ձեզանից: Որովհետեւ եթէ դուք դառնաք Տիրոջը, ձեր եղբայրներն ու ձեր որդիքը գթութիւն կգտնեն իրանց գերեվարների առաջին, եւ այս երկիրը կդառնան. Որովհետեւ ձեր Տէր Աստուածը ողորմած եւ գթած է, եւ ձեզանից իր երեսը չի դարձնիլ, եթէ դառնաք նորան»: Բ Մնացորդաց 30.5-9: [288]ՄԹ 215.3

    Եվ Եզեկիայի կողմից ուղարկված սուրհանդակները լուրը տարան «քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի եւ մանասէի երկրումը մինչեւ Զաբուղոն»: Այս հրավերում իսրայելացիները պետք է ճանաչեին ապաշխարության կոչը և դառնային դեպի Աստված: Սակայն հյուսիսային թագավորության երբեմնի ծաղկուն տարածքում դեռևս բնակվող տասը ցեղերի մնացորդն անտարբերությամբ և նույնիսկ արհամարհանքով վարվեց թագավորական սուրհանդակների հետ: «Նորանք ծաղր էին անում նորանց վերայ եւ արհամարհում էին նորանց»: Սակայն կային ոմանք, ովքեր ուրախությամբ արձագանքեցին կանչին: «Ասերից, Մանասէից եւ Զաբուղոնից խոնարհուեցան ոմանք եւ եկան Երուսաղէմ ...բաղարջակերաց տօնը կատարելու»: Համարներ 10-13:ՄԹ 215.4

    Մոտավորապես երկու տարի անց ասորական բանակը Սալմանասարի գլխավորությամբ պաշարեց Սամարիան, և դրան հաջորդող պաշարման ժամանակ բազմաթիվ մարդիկ մեռան սարսափելի սովից և հիվանդությունից, ինչպես և ընկան սրից: Քաղաքն ու ազգն ընկան, և տասը ցեղերի ջաղջախված մնացորդը գերության տարվեց և ցիրուցան եղավ ասորական գավառներում:ՄԹ 216.1

    Հյուսիսային թագավորությանը պատուհասած ավերումը երկնքի ուղղակի պատիժն էր: Ասորացիները պարզապես գործիք էին, որ Աստված օգտագործեց Իր նպատակն իրականացնելու համար: Եսա-յիայի միջոցով, ով սկսեց մարգարեանալ Սամարիայի անկումից կարճ ժամանակ առաջ, Աստված ասորական բանակներին կոչեց «իմ բար-կութեան գաւազան», որի ձեռքի ցուպը Իր ցասումն է: Եսայիա 10.5: Իսրայելի զավակները դառնորեն «մեղանչեցին իրանց Տէր Աստուծոյ դէմ, ...գործեր գործեցին գաղտնի, որ ուղիղ չէր»: «Նորանք չլսեցին և ... արհամարհեցին նորա կանոնները եւ նորա ուխտը, որ արել էր իրանց հայրերի հետ, եւ նորա [291] վկայութիւնները, որ վկայել էր նորանց դէմ»: Եվ այն պատճառով, որ «թողեցին իրանց Տէր Աստուծոյ հրամանները եւ իրանց համար երկու ձուլածոյ որթ շինեցին եւ կուռքի անտառներ շինեցին եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արին եւ Բահաղին ծառայեցին», և կտրականապես հրաժարվեցին ապաշխարել, Աստված «նորանց խոնարհեցրեց եւ նորանց մատնեց յափշտակողների ձեռքը մինչեւ որ նորանց դէն գցեց իր երեսից»‘ հա-մահունչ այն պարզ զգուշացումներին, որ Նա ուղարկել էր նրանց «իր ծառաների’ մարգարէների ձեռովը»:ՄԹ 216.2

    «Եւ այսպէս Իսրայէլը գերի գնաց իր երկրիցը Ասորեստան» «նորա համար որ չէին լսել իրանց Տէր Աստուծոյ ձայնին, եւ զանց էին արել նորա ուխտը’ այն ամենը ինչ որ Տիրոջ ծառայ Մովսէսը հրամայել էր»: Դ Թագավորաց 17.7, 11, 14-16, 20, 23, 18.12:ՄԹ 216.3

    Տասը ցեղերին պատուհասած սարսափելի դատաստանների մեջ Տերն իմաստուն և գթառատ նպատակ էր հետապնդում: Այն, ինչը Նա այլևս չէր կարող անել նրանց միջոցով իրենց հայրերի երկրում, Նա փորձելու էր իրականացնել’ նրանց ցրիվ տալով հեթանոսների մեջ: Նրա փրկության ծրագիրը դեռ պետք է իրականացվեր նրանց համար, ովքեր կընդունեին ներումը մարդկային ցեղի Փրկչի միջոցով, և Իսրայելին բաժին հասած տառապանքների միջով Նա ճանապարհ էր պատրաստում, որպեսզի Իր փառքը բացահայտվի աշխարհի ազգերին: Գերի տարվածներից ոչ բոլորն էին անօրեններ: Նրանց մեջ կային մարդիկ, ովքեր հավատարիմ էին մնացել Աստծուն, և ուրիշներ, ովքեր խոնարհվել էին Նրա առաջ: Նրանց’ «կենդանի Աստուծոյ որդկանց» (Ովսեե 1.10) միջոցով, ասորական երկրում Նա շատերին բացահայտեց Իր բնավորության հատկանիշները և Իր օրենքի բարե-րարության գիտությունը [292]: ՄԹ 217.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents