Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 36 - ՀՈՒԴԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԹԱԳԱՎՈՐԸ

    *****

    Իր թագավորության սկզբում Սեդեկիան վայելում էր Բաբելոնի թագավորի լիակատար վստահությունը, և Երեմիա մարգարեն նրա վստահելի խորհրդականն էր: Բաբելոնացիների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու և Երեմիայի միջոցով տրված Տիրոջ ուղերձներն ուշադրության արժանացնելու շնորհիվ նա կարող էր պահպանել բարձր հեղինակություն վայելող շատ մարդկանց հարգանքը և հնարավորություն ունենալ նրանց հաղորդելու ճշմարիտ Աստծո մասին գիտությունը:ՄԹ 325.1

    Այդպիսով, Բաբելոնում գտնվող գերեվարված աքսորյալները կհայտնվեին բարենպաստ պայմաններում և կստանային բազմաթիվ արտոնություններ, Աստծո անունն ամենուր պատվի կարժանանար, և նրանք, ովքեր մնացել էին Հուդայի երկրում, կազատվեին այն սարսափելի աղետներից, որոնք, ի վերջո, թափվեցին նրանց վրա:ՄԹ 325.2

    Երեմիան խորհուրդ տվեց Սեդեկիային, ողջ Հուդային, ինչպես նաև Բաբելոն տարվածներին, որ խաղաղությամբ հնազանդվեն նվաճողների ժամանակավոր կառավարմանը: Հատկապես կարևոր էր, որ գերության մեջ գտնվողները բարիդրացիական հարաբերություններ պահպանեն այն երկրի հետ, ուր տարվել են: Սակայն [440] սա հակառակ էր մարդկային սրտի հակումներին, և, օգտվելով հանգամանքներից, սատանան և’ Երուսաղեմում, և’ Բաբելոնում ժողովրդի մեջ կեղծ մարգարեներ էր վեր հանում, ովքեր հայտարարում էին, թե գերության լուծը շուտով կկոտրվի, և ազգի նախկին վարկը կվերականգնվի:ՄԹ 325.3

    Տեղի տալով այդպիսի շողոքորթ մարգարեություններին’ թագավորն ու աքսորյալները կարող էին ճակատագարական քայլեր անել’ խափանելով Աստծո բարի նպատակներն իրենց վերաբերյալ: Խռովությունը կանխելու և մեծ տառապանքներից խուսափելու նպատակով Տերը Երեմիային հրամայեց անհապաղ դիմակայել ճգնաժամին’ Հուդայի թագավորին նախազգուշացնելով ապստամբության անխուսափելի հետևանքների մասին:ՄԹ 326.1

    Նամակներ ուղարկվեցին աքսորյալներին’ զգուշացնելով, որ չխաբվեն’ հավատալով, թե ազատագրումը մոտ է: «Թող ձեզ չխաբեն ձեր մարգարէները, որ ձեր միջումն են եւ ձեր հմայողները»: Երեմիա 29.8: Այս առիթով հիշատակվեց նաև յոթանասուն տարին լրանալուց հետո Իսրայելը ազատագրելու’ Աստծո նպատակի մասին, որ կանխագուշակվել էր Նրա պատգամաբերների կողմից:ՄԹ 326.2

    Ի՜նչ քնքուշ կարեկցանքով էր Աստված գերեվարված ժողովրդին տեղեկացնում Իսրայելի վերաբերյալ Իր ծրագրերի մասին: Նա գիտեր, որ եթե կեղծ մարգարեները նրանց դրդեն հավատալու մոտալուտ ազատագրմանը, նրանց վիճակը շատ կծանրանա Բաբելոնում: Նրանց կողմից որևէ ցույց կամ ապստամբություն կհարուցի քաղդեական իշխանությունների զգոնությունն ու խստությունը’ ստեղծելով ազատության հետագա սահմանափակումներ: Սրան կհետևեն տառապանքներ և դժբախտություններ:ՄԹ 326.3

    Նա ցանկանում էր, որ նրանք խաղաղությամբ հնազանդվեն ճակատագրին և հնարավորինս ուրախ ծառայեն, և Նրա խորհուրդն էր. «Տներ շինեցէք եւ բնակուեցէք, եւ այգիներ տնկեցէք [441] եւ կերէք նորանց պտուղը. ...Եւ այն քաղաքի խաղաղութիւնն ուզեցէք, ուր որ ես ձեզ գերի եմ տանել տուել եւ աղօթք արէք նորա համար Տիրոջը, որ նորա խաղաղութիւնովը ձեզ խաղաղութիւն կլինի»: Համարներ 5-7: Բաբելոնի կեղծ ուսուցիչների մեջ կար երկու մարդ, որ, հակառակ իրենց մեղավոր կյանքին, հայտարարում էին, թե սուրբ են: Երեմիան դատապարտել էր այս մարդկանց չար ընթացքը’ նրանց նախազգուշացնելով սպասվող վտանգների մասին: Հանդիմանությունից զայրացած’ նրանք փորձում էին խոչընդոտել ճշմարիտ մարգարեի գործունեությանը’ մարդկանց դրդելով կասկածի ենթարկել նրա խոսքերի հավաստիությունը և գործել Բաբելոնի թագավորին հնազանդվելու’ Աստծո խորհրդին հակառակ: Աստված Երեմիայի միջոցով վկայեց, որ այս կեղծ մարգարեները Նաբուգոդոնոսորի ձեռքն են տրվելու և սպանվելու նրա առաջ: Կարճ ժամանակ անց այս մարգարեությունը բառացիորեն իրականացավ:ՄԹ 326.4

    Ժամանակի վերջին լինելու են մարդիկ, ովքեր խառնաշփոթություն և ապստամբություն կհրահրեն իրենց ճշմարիտ Աստծո ներկայացուցիչներ հայտարարողների շրջանում: Այս կեղծ մարգարեություններով հանդես եկողները մարդկանց համոզելու են, որ մեղքը դիտարկեն որպես թեթև բան: Երբ դրսևորվեն նրանց չարագործությունների սարսափելի հետևանքները, նրանք կձգտեն, հնարավորության դեպքում, իրենց դժվարությունների պատասխանատվությունը բարդել նրա վրա, ով հավատարմորեն զգուշացրել էր իրենց, ինչպես հրեաները Երեմիային մեղադրեցին’ իրենց բաժին հասած դառը ճակատագրի համար:ՄԹ 327.1

    Սակայն ինչպես անցյալում էին իրականանում մարգարեի միջոցով տրված Եհովայի խոսքերը, այնպես էլ դրանք վստահաբար կատարվելու են այսօր:ՄԹ 327.2

    Երեմիան ի սկզբանե մշտապես խորհուրդ էր տվել հնազանդվել բաբելոնացիներին: Այս խորհուրդը տրվել էր ոչ միայն Հուդային, այլ նաև շրջակա շատ [442] ազգերի:ՄԹ 327.3

    Սեդեկիայի կառավարման վաղ շրջանում Եդովմի, Մովաբի, Տյուրոսի ու այլ ազգերի դեսպաններ այցելության եկան Հուդայի թագավորին, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք միացյալ ապստամբության համար պատեհ ժամանակ է, և Բաբելոնի թագավորի դեմ պայքարում նա կմիանա՞ իրենց:ՄԹ 327.4

    Մինչ դեսպանները պատասխանի էին սպասում, Տիրոջ խոսքը եղավ Երեմիային’ ասելով. «Քեզ համար կապեր եւ լուծեր շինիր, եւ նորանց դիր քո պարանոցին: Եւ նորանց ուղարկիր Եդովմի թագաւորին, Մովաբի թագաւորին եւ Ամմոնի որդկանց թագաւորին եւ Տիւրոսի թագաւորին եւ Սիդոնի թագաւորին այն դեսպանների ձեռով, որ եկել են Երուսաղէմ Յուդայի Սեդեկիա թագաւորի մօտ»: Երեմիա 27.2, 3: Երեմիային հրամայվեց դեսպաններին հայտնել, որ վերջիններս տեղեկացնեն իրենց կառավարիչներին, որ Աստված նրանց բոլորին մատնել է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքը և որ նրանք պետք է «ծառայեն նորան..., եւ նորա որդիին, եւ նորա որդու որդիին, մինչեւ որ գայ նորա երկրի էլ ժամանակը»: Համար 7:ՄԹ 327.5

    Դեսպաններին պատվիրվեց նաև հայտնել իրենց կառավարիչներին, որ բաբելոնյան թագավորին ծառայելուց հրաժարվելու դեպքում նրանք կպատժվեն «սովով, սրով եւ ժանտախտով», մինչև որ սպառվեն: Նրանք հատկապես պետք է հետ դառնային կեղծ մարգարեների ուսմունքից, ովքեր կարող էին այլ բան խորհուրդ տալ: «Եւ դուք մի լսէք ձեր մարգարէներին,ասաց Տերը,եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ Բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու: Որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում, որպէս զի ձեզ հեռացնեն ձեր երկրի վերայից, որ ես [443] դուրս անեմ, եւ դուք կորչէք: Իսկ այն ազգը որ իր պարանոցը կդնէ Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ նորան կծառայէ, ես նորան հանգիստ պիտի թողեմ երկրի վերայ, ասում է Տէրը, եւ նա պիտի մշակէ նորան եւ նորանում բնակուէ»: Համարներ 8-11:ՄԹ 328.1

    Ամենաթեթև պատիժը, որ ապստամբ ժողովրդին կարող էր տալ ողորմած Աստվածը, Բաբելոնի կառավարմանը ենթարկվելն էր, սակայն, եթե նրանք ընդդիմանային ծառայել հրամանին, զգալու էին Նրա պատժի ամբողջ ուժը:ՄԹ 328.2

    Մեկտեղ հավաքված ազգերի խորհուրդն անսահման զարմացած էր, երբ Երեմիան’ հնազանդության լուծը պարանոցին, Աստծո կամքը հայտնեց նրանց:ՄԹ 328.3

    Ի հեճուկս բացահայտ դիմադրությանը’ Երեմիան վճռականորեն հանդես եկավ հնազանդվելու քաղաքականության օգտին: Տիրոջ խոր-հուրդը մերժող մարդկանցից աչքի էր ընկնում Անանիան’ [444] կեղծ մարգարեներից մեկը, ում առումով ժողովուրդը զգուշացված էր: Թագավորի և արքունիքի բարեհաճությունն ստանալու նպատակով նա բողոքի ձայն բարձրացրեց’ հայտարարելով, որ Աստված հրեաներին քաջալերելու խոսքեր է տվել իրեն: Նա ասաց. «Այսպէս է ասում Զօրաց Տէրը’ Իսրայէլի Աստուածը թէ Ես կոտրեցի Բաբիլոնի թագաւորի լուծը.ՄԹ 328.4

    Մինչեւ երկու տարին ես ետ եմ բերելու այս տեղը Տիրոջ տան բոլոր անօթները, որոնք Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը վեր է առել այստեղիցը եւ նորանց տարել Բաբիլոն: Եւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային էլ եւ Յուդայի բոլոր գերիներին, որ գնացել են Բաբիլոն, ես ետ եմ դարձնելու այս տեղը, ասում է Տէրը. Որովհետեւ ես կոտրելու եմ Բաբիլոնի թագաւորի լուծը»: Երեմիա 28:2-4:ՄԹ 328.5

    Քահանաների և ժողովրդի ներկայությամբ Երեմիան թախանձագին աղերսում էր հնազանդվել Բաբելոնի թագավորին մինչև Տիրոջ սահմանած ժամանակի ավարտը: Նա Հուդայի մարդկանց համար մեջբերում էր Ովսեեի, Ամբակումի, Սոփոնիայի և այլ մարգարեների խոսքերը, ովքեր նույն ուղերձներն ու նախազգուշացումներն էին հնչեցրել:ՄԹ 329.1

    Նա հղվում էր այն իրադարձություններին, որոնք համարվում էին մարգարեությունների իրականացում’ չապաշխարած մեղքի արժանի պատժի մասին: Անցյալում Աստծո դատաստաններն այցելել են ամբարիշտներին որպես ճշգրիտ իրականացում այն նպատակի, որն Աստված բացահայտել է Իր մարգարեների միջոցով: «Այն մարգարէն, որ խաղաղութիւն է մարգարէանում, -խոսքն ամփոփեց Երեմիան,երբոր այն մարգարէի խօսքը կատարուի, այն ժամանակ ճանաչվում է այն մարգարէն, թէ ճշմարտապէս Տէրն է ուղարկել նորան»: Համար 9: Եթե Իսրայելը որոշի ռիսկի գնալ, հետագա զարգացումները ցույց կտան, թե ով է ճշմարիտ մարգարեն: [445]ՄԹ 329.2

    Երեմիայի’ հնազանդության խորհուրդն Անանիային մղեց հանդգնորեն պաշտպանելու իր ուղերձի հավաստիությունը: Երեմիայի պարանոցից հանելով խորհրդանշական լուծը’ Անանիան կոտրեց այն’ ասելով. «Այսպէս է ասում Տէրը. Ես մինչեւ երկու տարի սորա նման կոտրելու եմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի լուծը բոլոր ազգերի պարանոցի վերայից»:ՄԹ 329.3

    «Եւ Երեմիա մարգարէն գնաց իր ճանապարհը»: Համար 11: Թվում է’ նրան ոչինչ չէր մնում անելու, քան լքել հակամարտության գործողության վայրը: Սակայն Երեմիային տրվեց մեկ այլ ուղերձ: «Գնա եւ ասիր Անանիային,հրամայվեց նրան,թէ Այսպէս է ասում Տէրը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նորանց տեղը պիտի երկաթի լուծեր շինես: Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը’ Իսրայէլի Աստուածը. Ես երկաթի լուծ եմ դնում այս բոլոր ազգերի պարանոցին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ծառայելու համար, եւ նորանք պիտի ծառայեն նորան...»:ՄԹ 329.4

    «Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին. Լսիր, Անանիա, Տէրը քեզ չէ ուղարկել, եւ դու սուտի յուսացրիր այս ժողովրդին: Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դուրս պիտի գցեմ երկրի երեսիցը. Այս տարի պիտի մեռնես, որ ապստամբութիւն խօսեցիր Տիրոջ դէմ: Եւ Անանիա մարգարէն մեռաւ այն տարին’ եօթներորդ ամսումը»: Համարներ 13-17:ՄԹ 329.5

    Կեղծ մարգարեն հաստատել էր ժողովրդի անվստահությունը Երեմիայի և նրա լուրի հանդեպ: Նա չարակամորեն Տիրոջ լրաբեր հայ-տարարեց իրեն և արդյունքում կյանքով հատուցեց: Հինգերորդ ամսում Երեմիան մարգարեացավ Անանիայի մահը, և յոթերորդ ամսում նրա խոսքերը ճշմարտապես իրականացան: [446]ՄԹ 330.1

    Կեղծ մարգարեների խոսքերի պատճառով առաջացած խռովու-թյունները Սեդեկիային դավաճանության կասկածի տակ դրեցին, և միայն արագ ու վճռական քայլեր ձեռնարկելով նրան հաջողվեց թույլտվություն ստանալ’ կառավարումը շարունակելու որպես վասալ: Այսպիսի գործողությունների հնարավորություն եղավ կարճ ժամանակ անց, երբ դեսպանները Երուսաղեմից վերադարձան իրենց երկիրը, երբ Հուդայի թագավորը Սարայիայի’ «գլխաւոր սենեկապանի» ուղեկցությամբ մեկնեց Բաբելոն’ կարևոր առաքելությամբ: Երեմիա 51.59: Այս այցի ժամանակ քաղդեական արքունիքում նա վերահաս-տատեց Նաբուգոդոնոսորին տված հավատարմության երդումը: Դանիելի և այլ հրեա գերիների միջոցով բաբելոնացի միապետը ճանաչել էր ճշմարիտ Աստծո ուժն և գերագույն հեղինակությունը, և երբ Սեդեկիան կրկին հանդիսավոր կերպով խոստացավ հավատարիմ մնալ, Նադուգոդոնոսորը նրանից պահանջեց երդվել Իսրայելի Տեր Աստծո անունով: Եթե միայն Սեդեկիան պահե՜ր իր վերահաստատված երդումը, նրա հավատարմությունը խորն ազդեցություն կունենար շատերի վրա, ովքեր հետևում էին նրանց վարքին, որ հայտարարում, թե հարգում ու պատվում են հրեաների Աստծո անունը:ՄԹ 330.2

    Սակայն Հուդայի թագավորը տեսադաշտից կորցրեց կենդանի Աստծո անունը պատվելու իր վեհ առավելությունը: Սեդեկիայի համար գրված է. «Եւ չարութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին’ Տիրոջ բերանից խօսող Երեմիա մարգարէի առաջին չխոնարհուեցաւ: Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորի դէմ էլ ապստամբուեց որ իրան երդում էր տուել Աստուծով, եւ իր պարանոցը խստացրեց, եւ իր սիրտը պնդացրեց, որ Իսրայէլի Տէր Աստուծուն չդառնա»: Բ Մնացորդաց 36.12, 13: [447] ՄԹ 330.3

    Մինչ Երեմիան շարունակում էր վկայել Հուդայի երկրում, ուղարկվեց Եզեկիել մարգարեն’ Բաբելոնի գերեվարվածներին նախազգուշացնելու և սփոփելու, ինչպես նաև Երեմիայի միջոցով ասված Տիրոջ խոսքը հաստատելու համար: Սեդեկիայի կառավարման ավարտին մի քանի տարի էր մնացել, երբ Եզեկիելը պարզորոշ հաղորդեց, որ անհեթեթ է վստահել այն կեղծ կանխագուշակումներին, ըստ որոնց’ գերեվարվածնեը շուտով պետք է Երուսաղեմ վերադառնան: Նրան նաև ցուցում տրվեց խորհրդանիշերի և հանդիսավոր ուղերձների միջոցով կանխագուշակել Երուսաղեմի պաշարումն ու կատարյալ ավերումը: Սեդեկիայի կառավարման վեցերորդ տարում Տերը տեսիլքով Եզեկիելին հայտնեց Երուսաղեմում, Տիրոջ տան ներսում և նույնիսկ ներքին գավիթում գործվող պղծությունների մասին: Կուռքերի տաճարները և ներկված կուռքերը, «ամեն սողունների եւ գարշելի անասունների նմանութիւններ, եւ Իսրայէլի տան բոլոր կուռքերը»‘ այս ամենը հերթով արագ անցան մարգարեի ապշած հայացքի առջևից: Եզեկիել 8.10: Նա տեսավ, թե ինչպես «Իսրայէլի տան ծերերից»‘ թվով յոթանասուն մարդ, ովքեր կանչված էին լինելու ժողովրդի հոգևոր առաջնորդները, խունկ էին ծխում տաճարի բակի սուրբ տարածքում գտնվող սենյակներում թաքցրած կուռքերի առջև: «Տէրը մեզ չէ տեսնում»,իրենք իրենց խաբում էին Հուդայի մարդիկ’ տարված կռապաշտական արարողություններով: «Տէրը թողել է երկիրը»,սրբապղծորեն հայ-տարարում էին նրանք: Համարներ 11, 12:ՄԹ 331.1

    Մարգարեն դեռ է’լ ավելի «մեծ պղծութիւններ» էր տեսնելու: Ներսի բակ տանող գլխավոր դարպասի մոտ նրան ցույց տրվեցին «կանայք ..., որ լաց էին լինում Թամուզի վերայ», իսկ «Տիրոջ տան ներքին գաւիթը, ...Տիրոջ տաճարի մուտքումը սրահի եւ սեղանի մէջտեղը քսանեւհինգ մարդի չափ կային, քամակները դէպի Տիրոջ տաճարը եւ երեսները դէպի արեւելք, եւ նորանք երկրպագութիւն էին անում դէպի արեւելք արեգակին»: Համարներ 13-16:ՄԹ 331.2

    Եվ հիմա փառավոր Էությունը, Ով չարության այս ապշեցուցիչ տեսիլքի ընթացքում Եզեկիելին ուղեկցում էր Հուդայի երկրի բարձ-րավանդակներում, մարգարեին հարցրեց. «Տեսնո՞ւմ ես, մարդի որդի, մի՞թէ թեթեւ բան է Յուդայի տան համար անել այս պղծութիւնները, որ անում են այստեղ, որ լցրել են երկիրը բռնութիւնով եւ ետ են դառել ինձ բարկացնելու համար, եւ ահա նորանք ճիւղը մեկնում են դէպի իրանց քիթը: Եւ ես էլ պէտք է անեմ սրտմտութիւնով. աչքս պիտի չխնայէ, եւ ես պիտի չողորմեմ. Եւ նորանք պիտի կանչեն իմ ականջներին մեծ աղաղակով, բայց ես նորանց չեմ լսելու»: Համարներ 17, 18:ՄԹ 331.3

    Տերը Երեմիայի միջոցով հայտնել էր չարագործ մարդկանց մասին, ովքեր ամբարտավանորեն հանդգնել էին Նրա անունից կանգնել մարդկանց առաջ. «...թէ մարգարէն թէ քահանան եղծուած են, իմ տանն անգամ գտել եմ նորանց չարութիւնը, ասում է Տէրը»: Երեմիա 23.11: Ժամանակագրի կողմից գրի առնված Սեդեկիայի կառավարման վերջին շրջանի պատմության մեջ նկարագրված Հուդայի այս սարսափելի մեղադրանքում նորից վկայվում է տաճարի սրբությունը պղծելու մասին: «Քահանաների բոլոր իշխաններն ու ժողովուրդն էլ խիստ շատ անօրէնութիւններ արին ուրիշ ազգերի բոլոր գարշութիւնների պէս, եւ պղծեցին Տիրոջ տունը, որ նա սրբել էր Երուսաղէմումը»,հայտարարում է սուրբ գրիչը:ՄԹ 332.1

    Բ Մնացորդաց 36.14: [449] Արագ մոտենում էր Հուդայի թագավո-րության տառապանքի օրը: Նրանք այլևս չէին կարող հույս ունենալ, որ կխուսափեն Տիրոջ ամենասարսափելի պատիժներից: «Մի՞թէ դուք ան-պատիժ կմնաք,հարցրեց Նա,-անպատիժ չէք մնալ»: Երեմիա 25.29: Նույնիսկ ա՜յս խոսքերն ընդունվեցին ծաղրանքով: «Օրերը երկարանում են, եւ ամեն տեսիլք ոչնչանում է»,հայտարարեցին անզեղջները: Սակայն Եզեկիելը խստորեն դատապարտեց մարգարեական հաստատ խոսքի այս մերժումը: «...Ասիր նորանց,ասաց Տերը,Ես կդադարեցնեմ այդ առակը եւ նորան միւսանգամ չեն ասիլ իբրեւ առակ Իսրայէլի տան մէջ. Այլ նորանց ասիր. Օրերը մօտեցել են, եւ ամեն տեսիլքի կատարումը: Որովհետեւ այլ եւս ոչ մի տեսիլք դարտակ պիտի չլինի եւ շողոքորթութեան գուշակութիւն Իսրայէլի տան մէջ: Որովհետեւ ես եմ Տէրը. խօսածս խօսում եմ եւ խօսքս կատարում, այլ եւս պիտի չուշանայ. Որովհետեւ ձեր օրերումը, ով ապստամբների տուն, մի խօսք եմ խօսում, եւ նորան պիտի կատարեմ, ասում է Տէր Եհովան»: «Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով,վկայում է Եզեկիելը,Մարդի որդի, ահա Իսրայէլի տունը ասում են. Այն տեսիլքը որ դա տեսնում է շատ օրերի համար է, եւ հեռու ժամանակների համար է դա մարգարէանում: Սորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Այլ եւս իմ ոչ մի խօսքը պիտի չուշանայ. Խօսած խօսքս պիտի կատարեմ, ասում է Տէր Եհովան»: Եզեկիել 12.22-28:ՄԹ 332.2

    Ազգն արագորեն դեպի կործանում առաջնորդողներից առաջինը Սեդեկիան էր: Բոլորովին անտեսելով մարգարեների միջոցով տրված Տիրոջ խորհուրդները, մոռանալով երախտագիտության պարտքը Նաբուգոդոնոսորի հանդեպ, [450] դրժելով Իսրայելի Տեր Աստծո անվամբ արված հավատարմության հանդիսավոր երդումը’ Հուդայի թագավորն ապստամբեց մարգարեների, իր բարերարի և իր Աստծո դեմ: Մեծամ-տորեն վստահելով սեփական իմաստությանը’ նա օգնության համար դիմեց Իսրայելի բարգավաճման հինավուրց թշնամուն’ «իր դեսպաննե-րին Եգիպտոս ուղարկելով որ իրան ձիեր եւ շատ զօրք տան»:ՄԹ 333.1

    «Մի՞թէ յաջողուելու է,հարցնում է Տերը նրա մասին, ով այդպիսով հիմնովին ոտնահարել է ամեն սուրբ վստահություն,մի՞թէ ազատուելու է այս բաներն անողը. Եւ ուխտը կդրժէ’ եւ կազատուի՞: Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ նա պէտք է այն տեղը, ուր որ թագաւորը նորան թագաւոր արաւ, որի երդումը նա անարգեց եւ որի ուխտը նա դրժեց, նորա հետ մեռնէ Բաբիլոնում: Եւ մեծ զօրքովը եւ շատ բազ-մութիւնով Փարաւօնը նորան մի բան չի անիլ պատերազմի մէջ. ...նա անարգեց երդումը, որ ուխտը դրժէ. Եւ ահա նա իր ձեռքը տուել էր եւ այս ամենը արաւ. Նա չի ազատուիլ»: Եզեկիել 17.15-18:ՄԹ 333.2

    Մոտեցավ վճռական պահը, երբ «պիղծ ամբարիշտ ...իշխանը» հաշիվ պետք է տար: «Հեռացրու խոյրը,հրամայեց Տերը,եւ վեր առ թագը»: Մինչև Քրիստոսը չհաստատի Իր թագավորությունը, Հուդային թույլ չի տրվել ու թագավոր ունենալ: «Տակն ի վեր’ տակն ի վեր’ տակն ի վեր պիտի անեմ նորան,սա էր Դավթի տան գահի մասին աստվածային որոշումը,սա էլ պիտի չլինի մինչեւ որ իրաւունքն Ունեցողը գայ. Նորան եմ տուել»: Եզեկիել 21.25-27: [451] ՄԹ 333.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents