Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 32 - ՄԱՆԱՍԵ և ՀՈՎՍԻԱ

    *****

    Որքան էլ ծաղկուն լիներ Հուդայի թագավորությունը Եզեկիայի թագավորելու ժամանակաշրջանում, կրկին անկում ապրեց Մանասեի անօրեն թագավորման երկար տարիների ընթացքում, երբ հեթանոսությունը վերածնվեց, և շատերը շեղվեցին դեպի կռապաշտությունը: «Մանասէն մոլորեցրեց Յուդային եւ Երուսաղէմի բնակիչ-ներին, որ այն ազգերից աւելի չարութիւն անեն»: Բ Մնացորդաց 33.9: Նախորդ սերունդների փառահեղ լույսը տեղի տվեց սնահավատու-թյանն ու մեղքին: Ահավոր չափերի հասավ չարագործությունը’ բռնա-տիրություն, ճնշում, ատելություն ամեն բարու հանդեպ: Արդարությու-նը խեղաթյուրվում էր, դաժանությունը’ գերիշխում:ՄԹ 282.1

    Սակայն այդ չար ժամանակներն առանց Աստծո վկաների և ճշ-մարտության չթողնվեցին: Դառը փորձառությունները, որ Հուդան հաղթահարել էր Եզեկիայի թագավորության ժամանակ, շատերի մոտ բնավորության կայունություն էին զարգացրել, որը հիմա հուսալի պատվար էր աճող անօրինության դեմ: Ճշմարտության և արդարության վկայությունները բարկացնում էին Մանասեին և նրա պալատական ընկերներին, ովքեր [381] փորձում էին հաստատվել չարագործության մեջ’ լռեցնելով ամեն անհամաձայնություն: «Անմեղ արիւն թափեց Մանասէն այնքան խիստ շատ, որ լցրեց Երուսաղէմը ծայրէ ի ծայր»: Դ Թագավորաց 21.16:ՄԹ 282.2

    Առաջիններից մեկը, ում մահ էր սպառնում, Եսայիան էր, ով գրեթե կես դար կանգնել էր Հուդայի առաջ’ որպես Եհովայի կարգած պատգամախոս: «Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան. Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած. Որ աշխարհքը նորանց արժանի չէր. անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում»: Եբրայացիս 11.36-38: Ոմանց, ովքեր Մանասեի թագավորության ժամանակ ենթարկվել էին հետապնդումների, հանձնարարվել էր հայտնել հանդիմանության և դատապարտության հատուկ պատգամներ: Մարգարեները հայտարարում էին, որ Հուդայի թագավորն «արել է այդ գարշութիւնները, իրանից առաջ եղող ... բոլոր արածներից աւելի»: Այս չարու-թյունների պատճառով նրա թագավորությունը դեպի ճգնաժամ էր գնում, շուտով երկրի բնակիչները պետք է գերի տարվեին Բաբելոն’ այնտեղ դառնալով «աւար եւ յափշտակութիւն ... իրանց բոլոր թշնա-միների համար»: Դ Թագավորաց 21.11, 14: Սակայն Տերն ամբողջովին չէր լքելու նրանց, ովքեր օտար երկրում ընդունելու էին Իրեն’ որպես իրենց Կառավարիչ, նրանք նեղություններ էին կրելու, սակայն Նա ազատագրելու էր որոշված ժամանակին և Իր նախատեսած եղանակով: Նրանք, ովքեր կատարելապես կվստահեին նրան, ապահով ապաստան կգտնեին:ՄԹ 283.1

    Մարգարեները հավատարմորեն շարունակում էին իրենց զգուշացումներն ու հորդորները’ քաջաբար խոսելով Մանասեի և [382] նրա մարդկանց հետ, սակայն նրանց ուղերձներն արհամարվում էին. մեղ-սագործ Հուդան ուշադրություն չէր դարձնում: Որպես նախազգուշա-ցում, թե ինչ է սպասվում ժողովրդին’ մեղսագործությունը շարունակե-լու դեպքում, Աստված թույլ տվեց, որ նրանց թագավորը գերի տարվի ասորական զինվորների կողմից, ովքեր «նորան կապեցին զոյգ ոտնա-կապերով եւ տարին Բաբիլոն»‘ իրենց ժամանակավոր մայրաքաղաքը: Այս դժբախտությունը թագավորին ստիպեց ուշքի գալ, և «խնդրեց իր Տէր Աստուծոյ երեսը, եւ շատ խոնարհուեցաւ իր հայրերի Աստուծոյ առաջը: Եւ աղօթք արաւ նորան, եւ նա նորա աղօթքը ընդունեց եւ նորա աղաչանքը լսեց, եւ նորան ետ դարձրեց Երուսաղէմ իր թա-գաւորութեան մէջ. Եւ Մանասէն իմացաւ, որ Եհովան է Աստուած»: Բ Մնացորդաց 33.11-13: Սակայն այս ապաշխարությունը, որքան էլ նկատելի, բավականին ուշացած էր’ երկար տարիներ գոյություն ու-նեցող կռապաշտական սովորությունների քայքայիչ ազդեցությունից թագավորությունը փրկելու համար: Շատերը սայթաքեցին և ընկան’ այլևս երբեք ոտքի չկանգնելու համար:ՄԹ 283.2

    Մանասեի մահաբեր ուրացության պատճառով շատերն էին ան-դառնալիորեն հաստատվել դրանում, և նրանց մեջ էր նաև նրա որդին, ով գահ բարձրացավ քսաներկու տարեկանում: Ամոն թագավորի մասին այսպես է գրված. «Եւ բոլորովին այն ճանապարհովը գնաց, որով գնացել էր իր հայրը, եւ ծառայեց այն կուռքերին որոնց ծառայել էր իր հայրը եւ երկրպագեց նորանց: Եւ թողեց իր հայրերի Տէր Աստուծուն» (Դ Թագավորաց 21.21, 22), նա «չխոնարհուեցաւ Տիրոջ առաջին, ինչպէս որ իր հայր Մանասէն էր խոնարհուել, այլ այս Ամոնը յանցանքը աւելացրեց»: Ամբարիշտ թագավորին թույլ չտրվեց երկար կառավարել: Իր հանդուգն անհավատության պատճառով, գահ բարձրանալուց ընդամենը երկու տարի անց, նա սպանվեց պալատում’ իր ծառաների կողմից, և «երկրի ժողովուրդը թագաւոր արաւ նորա որդի Յովսիային նորա տեղ»: Բ Մնացորդաց 33.23, 25: [383]ՄԹ 284.1

    Երբ Հովսիան գահ բարձրացավ, որը նա պետք է ղեկավարեր երեսունմեկ տարի, նրանք, ովքեր պահպանել էին իրենց հավատի մաքրությունը, սկսեցին հուսալ, որ թագավորության վայրընթացքը կասեցվել է, քանի որ նոր թագավորը, թեև ութ տարեկան, երկյուղում է Աստծուց և ի սկզբանե «Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, եւ գնաց իր հայր Դաւիթի բոլոր ճանապարհովը եւ չխոտորեց աջ կամ ձախ»: Դ Թագավորաց 22.2: Թեև ծնվել էր անօրեն թագավորից, և մեծ էր գայթակղությունը’ հետևելու հոր քայլերին, նաև ճիշտ ճանապարհը խրախուսող քիչ խորհրդականներ կային նրա շրջապատում, այնուհանդերձ, Հովսիան ուղիղ էր Իսրայելի Աստծո առաջ: Որպես զգուշացում ունենալով նախորդ սերունդների սխալները’ նա ընտրեց ճշմարտության ճանապարհը և չիջավ մեղքի ու անկման այն ցածր մակարդակին, որտեղ հայրն ու պապն էին հայտնվել: Նա «չխոտորեց աջ կամ ձախ»: Ինչպես մեկն, ով պետք է հավատարմության դիրք գրավի, նա հաստատակամորեն վճռեց հնազանդվել Իսրայելի կառավարիչներին տրված առաջնորդության հրահանգին, և Աստծո հանդեպ հնազանդությունը հնարավորություն տվեց օգտագործել նրան որպես պատվի անոթ:ՄԹ 284.2

    Հովսիայի կառավարման սկզբում և շատ տարիներ դրանից առաջ Հուդայի հավատարիմ մարդիկ խորհում էին’ երբևէ իրականություն կդառնա՞ն հին Իսրայելին տրված Աստծո խոստումները: Մարդկային տեսանկյունից ընտրյալ ազգի համար աստվածային նպատակը գրեթե անիրագործելի էր թվում: Անցյալ դարերի ուրացությունն արմատներ էր գցել, տասը ցեղերը ցիրուցան էին եղել հեթանոսների մեջ, միայն Հուդայի և Բենիամինի ցեղերն էին մնացել, և հիմա թվում էր, թե նույնիսկ նրանք են գտնվում բարոյական ու ազգային ոչնչացման եզրին [384]: Մարգարեները սկսել էին կանխագուշակել իրենց գեղեցիկ քաղաքի լիակատար ավերումը, քաղաք, որտեղ կանգնած էր Սողոմոնի կառուցած տաճարը, և կենտրոնացած էին նրանց’ ազգային մեծության բոլոր երկրային հույսերը: Արդյո՞ք Աստված երես կթեքի Իր իսկ սահմանած նպատակից, այն է’ փրկություն բերել նրանց, ովքեր վստահում են Իրեն: Կարո՞ղ էին արդյոք Աստծուն հավատարիմ մնա-ցած մարդիկ ավելի լավ օրերի հույս ունենալ’ ի հեճուկս արդարների երկարատև հալածանքների և չարերի ակնհայտ բարգավաճման:ՄԹ 285.1

    Այս անհանգստացնող հարցերն էր բարձրաձայնում Ամբակում մարգարեն: Իր օրերի հավատարիմների վիճակը տեսնելով’ նա ար-տահայտեց սրտի ծանրությունը հետևյալ հարցադրումով. «Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ’լսես, աղաղակեմ դէպի քեզ զրկա՜նք, եւ դու չ’ազատես: Ի՞նչու ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս. եւ յափշտակութիւն եւ զրկանք կայ իմ առաջին, եւ կռիւ է լինում, եւ վէճ բարձրանում: Սորա համար օրէնքը խափանուել է եւ իրաւունքը մշտատեւ չէ հանդիսանում, որովհետեւ ամբարիշտը շրջապատում է արդարին. դորա համար դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս»: Ամբակում 1.2-4:ՄԹ 285.2

    Աստված պատասխանեց Իր հավատարիմ զավակների կանչին: Իր ընտրյալ լրաբերների միջոցով Նա բացահայտեց Իր նպատակը’ պատժել այն ազգին, որն Իրենից երես է դարձրել’ հեթանոսական աստվածներին ծառայելու համար: Ապագայի մասին հարցեր քննարկողներից ոմանք դեռ կենդանի կլինեին, երբ Նա հրաշալի կերպով լուծեր երկրի վրա իշխող ազգերի հարցն ու գերիշխանության բերեր բաբելոնացիներին: Այս «սոսկալի եւ ահարկու» քաղդեացիները հանկարծակի հարձակվելու էին Հուդայի երկրի վրա, որպես Աստծո [385] կողմից նախասահմանված պատուհաս: Համար 7: Հուդայի իշխանները և երևելիները գերի էին տարվելու Բաբելոն, Հուդայի քաղաքները, գյուղերն ու բերրի դաշտերը պետք է ամայանային. ոչինչ չէր փրկվելու:ՄԹ 285.3

    Վստահ, որ նույնիսկ այս սարսափելի դատաստանի մեջ Աստծո նպատակն Իր ժողովրդի համար ինչ-որ ձևով իրականացվելու է, Ամբակումը հնազանդությամբ խոնարհվում է Եհովայի կամքի առաջ: «Ահա դու ի յաւիտենից ես, ով իմ Տէր Աստուած, իմ Սուրբը»,բացա-կանչում է նա: Եվ ապա նրա հավատը մոտ ապագայի ահասարսուռ հեռանկարից շատ հեռու է անցնում, և ամուր հենվելով Իրեն վստահող զավակների նկատմամբ Աստծո սերը բացահայտող թանկագին խոստումներին’ մարգարեն ավելացնում է. «Մենք չենք մեռնելու»: Համար 12: Հավատի նման հռչակումով նա իր և յուրաքանչյուր հավատացյալ իսրայելացու գործը վստահեց կարեկցող Աստծուն:ՄԹ 286.1

    Սակայն, միայն Ամբակումը չէր, որ ամուր հավատ ուներ: Մի առի-թով, երբ մտորում էր ապագայի մասին, նա ասաց. «Իմ պահապանութեան տեղը կանգնեմ, եւ կենամ պարսպի վերայ, եւ մտիկ տամ տեսնեմ թէ ի՞նչ է խօսելու ինձ հետ»: Տերը ողորմածաբար պատասխանեց նրան. «Գրիր տեսիլքը եւ որոշ նշանակիր տախտակների վերայ, որպէս զի վազէ նորան կարդացողը: Որովհետեւ տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ: Ահա նա գոռոզացել է, նորա հոգին ուղիղ չէ իրանում, բայց արդարը իր հաւատքովը պիտի ապրէ»: Ամբակում 2.1-4:ՄԹ 286.2

    Այդ ծանր փորձության ժամանակներում Ամբակումին և բոլոր սուրբերին ու արդարներին ուժ տվող հավատն այն նույն հավատն է, որ պահպանում է Աստծո ժողովրդին նաև այսօր: Մթագույն ժամերին, ամենասարսափելի հանգամանքներում անգամ քրիստոնյա հա-վատացյալի [386] հոգին հենվում է համայն լույսի և ուժի Աղբյուրին: Օրեցօր, Աստծո հավատի միջոցով վերականգնվում են նրա հույսն ու համարձակությունը: «Արդարը իր հաւատքովը պիտի ապրէ»: Աստծո ծառայության մեջ հուսահատություն, անվճռականություն կամ վախ չպետք է լինի: Այդ դեպքում Տերը կիրականացնի Իրեն վստահողների ամենավեհ ակնկալիքները, նրանց իմաստություն կտա տարաբնույթ իրավիճակներում:ՄԹ 286.3

    Պողոս առաքյալը պերճախոս ներկայացնում է յուրաքանչյուր’ գայ-թակղության ենթակա հոգու համար նախատեսված հարուստ միջոցները: Նրանց տրված է աստվածային հավաստիացումը. «Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատար-վում»: Երախտագիտությամբ և վստահությամբ Աստծո փորձված ծա-ռան պատասխանում է. «Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում: Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ»: Բ Կորնթացիս 12.9, 10: ՄԹ 286.4

    Մենք պետք է փայփայենք և զարգացնենք այն հավատը, որի մասին մարգարեները և առաքյալներն են վկայել, հավատ, որ հիմնվում է Աստծո խոստումների վրա և սպասում փրկության, որը կիրականանա Նրա սահմանած ժամանակին ու Նրա նախատեսած ձևով: Մարգա-րեության վստահ խոսքն իր վերջնական իրականացումը կգտնի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի’ թագավորների Թագավորի և տերերի Տիրոջ փառահեղ գալուստով: Սպասման ժամանակը կարող է երկար թվալ, մարդը կարող է ճնշվել հուսահատեցնող հանգամանքներից, շա-տերը, ում վստահել են, կարող են գայթակղվել, սակայն աննախադեպ ուրացության ժամանակ Հուդային քաջալերող մարգարեի հետ եկեք վստահորեն հայտարարենք. «Տէրը իր սուրբ տաճարումն է, լռիր [387] նորա առաջին, ով բոլոր երկիր»: Ամբակում 2.20: Եկեք միշտ մեր հի-շողության մեջ պահենք ուրախ լուրը. «Որովհետեւ տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ: ...Արդարը իր հաւատքովը պիտի ապրէ»: Համարներ 3, 4:ՄԹ 287.1

    «Ով Տէր, վերանորոգիր քո գործը
    տարիների մէջ, տարիների մէջ իմացրու,
    եւ բարկութեան մէջ ողորմութիւն
    յիշիր:

    «Աստուած Թեմանիցն եկաւ,
    եւ Սուրբը’ Փարան սարիցը.
    նորա փառքը ծածկեց երկինքը,
    եւ նորա գովաբանութեամբը լցուաւ
    երկիրը:

    Եւ պայծառութիւնը լոյսի պէս էր,
    ճառագայթներ ունէր իր կողմին,
    եւ այնտեղ էր նորա զօրութեան ծածկոյթը:
    Նորա առաջին գնում էր ժանտախտը,
    եւ հրատագնապ տենդը դուրս էր գալիս նորա ոտների ետեւից:

    Նա կանգնեց եւ չափեց երկիրը,
    նայեց եւ դողացրեց ազգերը, եւ
    պատառոտուեցան վաղեմի սարերը,
    խոնարհուեցան մշտական բլուրները,
    յաւիտենական ընթացք ունի նա»:

    «Դու դուրս եկար քո ժողովրդի
    փրկութեան համար, քո օծեալի
    փրկութեան համար, Թէեւ թզենին
    չ՛ծաղկի, եւ որթերի վերայ բերք
    չ’լինի, ձիթենու արդիւնքը ստէ,
    եւ արտերը կերակուր չ՛տան,
    կտրուի ոչխարը փարախիցը,
    եւ արջառ չ՛լինի գոմերումը,
    Սակայն ես Տէրովը պիտի ցնծամ,
    պիտի իմ փրկութեան Աստուծովն
    ուրախանամ:»:

    «Տէր Եհովան իմ զօրութիւնն է»:
    ՄԹ 287.2

    Ամբակում 3.2-6, 13, 17-19: [388]

    Ամբակումը միակը չէր, ում միջոցով տրվեց վառ հավատի և ապագա հաղթանակի, ինչպես նաև ներկա դատաստանի լուրը: Հովսիայի թագավորության ժամանակ Տիրոջ խոսքը եղավ Սոփոնիային’ հստակ հատկորոշելով շարունակական ուրացության արդյունքները և ճշմա-րիտ եկեղեցու ուշադրությունը հրավիրելով առջևում սպասվող հրա-շալի հեռանկարին: Նույն ձևով Հուդայի վերահաս դատաստանի մասին մարգարեությունները վերաբերում են նաև այն դատաստաններին, որոնք թափվելու են ամբարիշտ աշխարհի վրա Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ. [389]ՄԹ 288.1

    «Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է
    եւ շատ շտապում է,ահա Տիրոջ
    օրուան ձայնը. դառնապէս աղաղակում
    է այնտեղ տղամարդը:

    Բարկութեան օր է այն օրը,
    նեղութեան եւ տառապանքի օր,
    կործանման եւ աւերման օր,
    խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր.
    Փողի եւ աղաղակի օր պարսպաւոր
    քաղաքների դէմ, եւ բարձրացած
    աշտարակների դէմ»:
    ՄԹ 288.2

    Սոփոնիա 1.14-16:

    «Եւ ես պիտի նեղեմ մարդկանց, որ կոյրերի պէս ման գան, որով-հետեւ Տիրոջ դէմ մեղանչեցին, եւ նորանց արիւնը պիտի թափուի փոշիի պէս ...: Նորանց արծաթն էլ, նորանց ոսկին էլ չէ կարող նորանց ազատել Տիրոջ բարկութեան օրը, եւ նորա նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը, որովհետեւ նա պիտի վերջացնէ եւ պիտի պա-տուհասէ երկրի բոլոր բնակիչներին»: Համարներ 17, 18:ՄԹ 289.1

    «Քննեցէք ձեր անձերը եւ քննութիւն
    արէք, ով անամօթ ազգ:
    Դեռ որոշումը չծնած, օրը մղեղի
    պէս է անցնում, դեռ Տիրոջ բորբոքած
    բարկութիւնը ձեզ վերայ չեկած, դեռ
    Տիրոջ բարկութեան օրը ձեզ վերայ
    չեկած:

    Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր
    խոնարհներ, որ կատարում էք նորա
    իրաւունքը, որոնեցէք արդարութիւն,
    որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած
    պահուիք Տիրոջ բարկութեան օրը»:
    ՄԹ 289.2

    Սոփոնիա 2.1-3: [390]

    «Ահա ես այն ժամանակ պիտի գործեմ քո բոլոր նեղիչների հետ, եւ կաղին պիտի ազատեմ, եւ աքսորուածին պիտի ժողովեմ, եւ նորանց գովասանք եւ անուանի պիտի անեմ, նորանց նախատինքի բոլոր երկրումը: Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ, եւ այն ժամանակ ձեզ պիտի ժողովեմ. որովհետեւ ձեզ անուանի եւ գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդներումը, երբոր ետ կդարձնեմ ձեր գերութիւնը ձեր աչքի առաջին, ասում է Տէրը»: Սոփոնիա 3.19, 20:ՄԹ 289.3

    «Ցնծա, ով Սիօնի աղջիկ, աղաղակիր,
    ով Իսրայէլ. ուրախացիր ու
    զուարճացիր բոլոր սրտով, ով
    Երուսաղէմի աղջիկ: Տէրը վեր առաւ քո դատաստանները.
    նա վռնդել է քո թշնամիին, Իսրայէլի
    թագաւորը’ Տէրը քո միջումն է, այլեւս
    չարիք չես տեսնելու:

    Այն օրը Երուսաղէմին պիտի ասուի.
    Մի վախենար. ով Սիօն, ձեռքերդ
    չթուլանան:

    Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր
    է,նա փրկում է, նա պիտիուրախանայ
    քեզ վերայ զուարճութեամբ,
    նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի
    ցնծայ քեզ վերայ խնդալով»:
    ՄԹ 289.4

    Համարներ 14-17: [391]

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents