Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 18 - ՋՐԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ

    *****

    Նահապետական շրջանում Հորդանանի հովիտը «բոլորը ջրած էր ... Եհովայի դրախտի պէս»: Այս հրաշալի հովիտն էր, որ Ղովտն ընտրեց բնակություն հաստատելու համար, երբ նա «իր վրանը Սոդոմի մօտ բացաւ»: Ծննդոց 13.10, 12:ՄԹ 171.1

    Հարթավայրերում գտնվող քաղաքների ավերումից հետո շրջակա տարածքը վերածվեց լքված աղբանոցի, և այդ ժամանակից ի վեր այն Հուդայի անապատի մի մասն է:ՄԹ 171.2

    Գեղեցիկ հովտի մի հատվածը դեռ պահպանվում է մարդու սիրտը զվարթացնող կենսատու աղբյուրներով, գետակներով և հացահատիկի դաշտերով: Արմավենիների ու այլ պտղատու ծառերի անտառներով հարուստ այս հովտում Իսրայելի բազմությունը ճամբարեց Հորդանանն անցնելուց հետո և առաջին անգամ ճաշակեց խոստացված երկրի մրգերը: Նրանց առջև Երիքովի’ հեթանոսական քաղաք-ամրոցի պարիսպներ էին: Իսկ Երիքովը հայտնի էր որպես Աստարովթի երկրպագության’ քանանյան կռապաշտության ամենանողկալի և ամենաստորացուցիչ ձևի կենտրոն: Շուտով այդ պարիսպները քանդ-վեցին, [229] իսկ բնակիչները կոտորվեցին, և դրա անկման ժամանակ ողջ Իսրայելին հանդիսավոր հայտարարություն արվեց. «Անիծեալ լինի Տիրոջ առաջին այն մարդը, որ վեր կենայ շինէ Երիքով քաղաքը. իր անդրանիկովը նորա հիմերը դնէ, եւ իր կրտսերովը նորա դռները կանգնեցնէ»: Հեսու 6.26:ՄԹ 171.3

    Անցավ հինգ դար: Վայրը մնաց լքված ու Աստծո կողմից անիծված: Նույնիսկ աղբյուրները, որոնք հովտի այս հատվածը այնքան ցանկալի էին դարձրել բնակության համար, կրեցին անեծքի ավերիչ հետևանքները: Սակայն Աքաաբի ուրացության օրերում, երբ Հեզաբելի ազդեցությամբ Աստարովթի երկրպագությունը նոր շունչ ստացավ, կռապաշտության այս հնագույն օրրանը’ Երիքով քաղաքը, վերա-կառուցվեց, թերևս կառուցողի համար սարսափելի գնով: Բեթելացի Հիելն «իր Աբիրոն անդրանիկ որդիովը նորա հիմը դրաւ եւ իր Սեգուբ կրտսեր որդիովը կանգնեցրեց նորա դռները Տիրոջ խօսքին համեմատ»: Գ Թագավորաց 16.34:ՄԹ 172.1

    Երիքովից ոչ շատ հեռու, մրգաշատ անտառների մեջ մարգարեների մի դպրոց կար, և այնտեղ Եղիսեն այցելեց Եղիայ ի’ երկինք համ-բարձվելուց հետո: Այնտեղ եղած ժամանակ քաղաքից մարդ եկավ մարգարեի մոտ և ասաց. «Ահա քաղաքիս դիրքը լաւ է ինչպէս որ տէրս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը’ անպտուղ»: Աղբյուրը, որ նախորդ տարիներին մաքուր ու կենսատու էր և մեծապես նպաստում էր քաղաքի ու շրջակա տարածքի ջրամատակարարմանը, այժմ անպիտան էր դարձել օգտագործման համար:ՄԹ 172.2

    Ի պատասխան Երիքովի բնակիչների խնդրանքին’ Եղիսեն ասաց. «Ինձ մի նոր կուժ բերէք եւ մէջը աղ դրէք»: Ստանալով այն’ «նա գնաց ջուրերի աղբիւրի մօտ [230] եւ աղ գցեց այնտեղ, եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Ես բժշկեցի այս ջուրերը. Այսուհետեւ այդտեղից այլ եւս մահ եւ անպտղութիւն չլինի»: Դ Թագավորաց 2.19-21:ՄԹ 172.3

    Երիքովի ջրերը վերականգնվեցին ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծո հրաշալի միջամտությամբ: Քաղաքը վերականգնողներն արժանի չէին երկնային բարեհաճությանը, սակայն Նա, Ով «իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ», գթասրտության այս նշանի միջոցով այդ պահին անհրաժեշտ համարեց Իսրայելին բացահայտել հոգևոր հիվանդությունները բժշկելու Իր կամքը: Մատթեոս 5.45: Զրերը հիմնովին վերականգնվեցին, «այն ջուրերը բժշկուեցան մինչեւ այսօր’ Եղիսէի խօսած խօսքին պէս»: Դ Թագավորաց 2.22: Դարեր շարունակ ջրերը շարունակում են հոսել’ հովտի այդ հատվածը գեղեցիկ օազիս դարձնելով:ՄԹ 172.4

    Շատ հոգևոր դասեր կարելի է քաղել ջրերի բուժման պատմությունից: Նոր կուժը, աղը, աղբյուրը’ այս բոլորը խիստ խորհրդանշական բնույթ են կրում:ՄԹ 172.5

    Աղը գցելով դառն աղբյուրի մեջ’ Եղիսեն սովորեցրեց միևնույն հոգևոր դասը, որը Փրկիչը սովորեցրեց Իր աշակերտներին դարեր հետո, երբ Նա ասաց. «Դուք երկրի աղն էք»: Մատթեոս 5.13: Խառն-վելով աղտոտված ջրին’ աղը մաքրագործեց այն’ բերելով կյանք և օրհնություն այնտեղ, որտեղ նախկինում կործանում էր և մահ: Երբ Աստված Իր զավակներին համեմատում է աղի հետ, ցանկանում է սո-վորեցնել, որ նրանց Իր շնորհի մասնակիցները դարձնելու նպատակն այն է, որ նպաստեն մյուսների փրկությանը: Ամբողջ աշխարհի առջև Աստծո’ ժողովուրդ ընտրելու նպատակը ոչ միայն նրանց որպես որդի-ներ և դուստրեր ընդունելն էր, այլև նրանց միջոցով աշխարհին փրկա-րար շնորհն ընծայելը: Աստված ընտրեց Աբրահամին ոչ պարզապես հատուկ ընկեր, այլև որպես առանձնահատուկ առավելությունների միջնորդ, որ Տերը ցանկանում էր շնորհել ազգերին:ՄԹ 173.1

    Աշխարհն անկեղծ քրիստոնեության վկայությունների կարիք ունի: Մեղքի թույնը գործում է հասարակության հենց սրտում: Մեծ ու փոքր քաղաքները բարոյալքված ու թաղված են մեղքի մեջ: Աշխարհը լի է հիվանդությամբ, տառապանքով և անօրենությամբ: Աղքատության ու հիասթափության մեջ, մեղավորության բեռան տակ կքած’ մարդիկ մահանում են’ փրկարար ազդեցությունից հեռու: Ճշմարտության Ավե-տարանը բացվում է նրանց առջև, սակայն նրանք մահանում են, որով-հետև այն մարդիկ, ովքեր պետք է նրանց համար կյանքի հոտ լինեն, մահվան հոտ են դառնում: Նրանց հոգիները դառնություն են խմում, որովհետև ջրերի աղբյուրները թունավորված են, մինչդեռ նրանք պետք է լինեին ջրհոր, որից հավիտենական կյանք բխեր:ՄԹ 173.2

    Աղը պետք է լուծվի այն նյութի մեջ, որին ավելացվում է, այն պետք է խորը թափանցի դրա մեջ, թրմի այն, որպեսզի նյութը հնարավոր լինի պահպանել: Այսպիսով, միայն անձնական շփումների ու ընկերության միջոցով է, որ Ավետարանի փրկարար ուժը դառնում է մարդկանց հասանելի: Մարդիկ փրկվում են ոչ թե զանգվածաբար, այլ անհատապես: Անձնական ազդեցությունն ուժ է: Այն պետք է գործի Քրիստոսի ազդեցության հետ, բարձրացնի այնտեղ, որտեղ Քրիստոսն է բարձրացնում, փոխանցի ճշմարիտ սկզբունքներ և դիմակայի աշխարհի այլասերման առաջխաղացմանը: Այն պետք է տարածի այն շնորհը, որ միայն Քրիստոսը կարող է տալ: Այն պետք է բարձրացնի մարդուն, քաղցրացնի մյուսների կյանքն ու բնավորությունն’ անկեղծ հավատի ու սիրո հետ միախառնված մաքուր օրինակի ուժով: [232]ՄԹ 173.3

    Երիքովի աղտոտված աղբյուրի մոտ Աստված հայտարարեց. «Ես բժշկեցի այս ջուրերը. Այսուհետեւ այդտեղից այլ եւս մահ եւ անպտղու-թիւն չլինի»: Աղտոտված հոսանքը ներկայացնում է Աստծուց կտրված մարդուն: Մեղքը ոչ միայն հեռացնում է Աստծուց, այլև մարդու հոգում ոչնչացնում է Նրան ճանաչելու ցանկությունը և կարողությունը: Մեղքը քայքայում է մարդկային ողջ օրգանիզմը, աղճատում միտքը, այլասերում երևակայությունը, կարողությունները հետընթաց են ապրում: Բացակայում է մաքուր կրոնը, սրտի սրբությունը: Աստծո դարձի բերող ուժը չի վերափոխում բնավորությունը: Հոգին թույլ է, աղտոտված ու ստորացած, անկարող հաղթահարելու այս ամենը’ բարոյական ուժի պակասի պատճառով:ՄԹ 174.1

    Մաքրագործված սրտի համար ամեն ինչ փոխվում է: Բնավորության փոփոխությունը վկայում է աշխարհին, որ սրտում Քրիստոսն է բնակվում: Աստծո Հոգին նոր կյանք է արարում մարդու մեջ’ մտքերն ու ցանկությունները հնազանդեցնելով Քրիստոսի կամքին, և ներքին մարդը վերափոխվում է Աստծո կերպարին համապատասխան: Թույլ և սխալական մարդն ցույց է տալիս աշխարհին, որ շնորհի փրկարար ուժը կարող է մեղավոր բնավորությանը մղել զարգանալու և դառնալու ներդաշնակ, լիառատ ու պտղաբեր:ՄԹ 174.2

    Աստծո Խոսքն ընդունած սիրտը նման չէ գոլորշիացող լճակի կամ իր գանձը տանուլ տվող կոտրված ջրամանի: Այն նման է մշտահոս աղբյուրների ջրերով սնուցվող լեռնային գետի, որի սառնորակ, աշխույժ հոսող ջրերը ցայտում են քարից քար’ հագեցնելով հոգնածներին, ծարավներին, բեռնավորվածներին: Այն նման է անընդհատ հոսող գետի, որն, առաջ գնալ ով, խորանում ու լայնանում է, մինչև որ նրա կենսատու ջրերը տարածվում են շուրջբոլորը: [233] Երգելով’ իր ուղիով ընթացող հոսանքն իր հետևից թողնում է թարմության և պտղա-բերության պարգևը: Ափերի խոտը թարմ է ու կանաչ, ծառերը փարթամ սաղարթով են պատված, ծաղիկները’ անհամար: Երբ ամառվա կիզիչ տապին գետինը լերկ է ու դարչնագույն, նշմարվող կանաչ գիծը նշագրում է գետի ուղին:ՄԹ 174.3

    Այսպես է նաև Աստծո ճշմարիտ զավակը: Քրիստոսի կրոնը կենա-րար, հագեցնող սկզբունք է, աշխույժ, գործուն հոգևոր եռանդ: Երբ սիր-տը բաց լինի’ ընդունելու ճշմարտության ու սիրո երկնային ազդեցությունը, այս սկզբունքները դուրս կցայտեն կրկին, ինչպես աղբյուրներ անապատում’ պտուղներ բերելով այնտեղ, որտեղ հիմա ամայություն է և սով: Աստվածաշնչյան ճշմարտության գիտությամբ մաքրագործվածներն ու սրբագործվածները սիրով ներգրավվում են հոգիների փրկության գործում’ իրապես դառնալով կյանքի հոտ դեպի կյանք: Եվ քանի որ նրանք ամեն օր սնվում են շնորհի և գիտության անսպառ Աղբյուրից, կտեսնեն, որ իրենց սրտերը հեղեղված են իրենց Տիրոջ Հոգով, և որ շատերն են ֆիզիկական, մտավոր և հոգևոր առումով օգուտ քաղել իրենց անկեղծ ծառայությունից: Հոգնածները կհանգստանան, հիվանդները կառողջանան, իսկ մեղքից բեռնվածները կթեթևանան: Հեռավոր երկրներում կլսվի երախտագիտության խոսքը նրանց շուրթերից, ում սրտերը մեղքի ծառայությունից շրջվել են դեպի արդարություն:ՄԹ 175.1

    «Տուէք եւ կ’տրուի ձեզ,քանի որ Աստծո Խոսքը «պարտէզների աղ-բիւր, կենդանի ջրի ջրհոր, եւ Լիբանանից հոսած վտակներ» է: Ղուկաս 6.38, Երգ երգոց 4.15: [234] ՄԹ 175.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents