Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 39 - ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ

    *****

    Ըստ Դանիել 1 գլխի

    Յոթանասունամյա գերության սկզբին Բաբելոն գերի տարված Իսրայելի զավակների մեջ կային քրիստոնյա հայրենասերներ’ պողպատի նման ամուր սկզբունքներով, անեսասեր մարդիկ, ովքեր մեծարանքով պատվում էին Աստծուն’ չվախենալով որևէ կորստից: Իրենց գերության երկրում այս մարդիկ պետք է իրականացնեին Աստծո նպատակը’ հեթանոս ազգերին հասցնելով այն օրհնությունները, որոնք ձեռք են բերվում Եհովային ճանաչելու միջոցով: Նրանք պետք է լինեին Նրա ներկայացուցիչները: Նրանք’ որպես կենդանի Աստծուն երկրպագողներ, երբեք փոխզիջման չէին գնալու կռապաշտների հետ’ մեծ պատվով կրելով իրենց հավատն ու անունը: Եվ նրանք արեցին դա: Ե’վ հաջողության, և’ դժբախտության մեջ նրանք պատվեցին Աստծուն, և Աստված էլ նրանց պատվի արժանացրեց:ՄԹ 353.1

    Փաստը, որ Եհովային երկրպագող այս մարդիկ գերի են Բաբելոնում, և որ Աստծո տան անոթները դրվել են բաբելոնյան աստվածների տաճարում, հաղթողները սնապարծությամբ հիշատակեցին’ որպես իրենց կրոնի [479] և սովորույթների գերազանցության վկայություն: Սակայն հենց այն նվաստացումների միջոցով, որոնք Իսրայելի’ Աստծուց հեռանալու արդյունքն էին, Աստված Բաբելոնին բացահայտեց Իր գերազանցությունը, Իր պահանջների սրբությունն ու հնազանդության իրական արդյունքները: Եվ այս վկայությունը տրվեց միակ հնարավոր ձևով’ Իրեն հավատարիմ մնացած մարդկանց միջոցով:ՄԹ 353.2

    Աստծո հավատարիմ մնացորդի մեջ էին Դանիելը և իր երեք ընկերները, ովքեր վկայեցին, թե ինչ կարող է դառնալ մարդը, երբ միաբանվում է իմաստուն և հզոր Աստծո հետ: Արքայական ծագմամբ այս երիտասարդները իրենց’ համեմատաբար հասարակ հրեական տնից տարվեցին հսկա քաղաքներից մեկը և աշխարհի հզորագույն կայսեր պալատը: Նաբուգոդոնոսորն «ասեց իր ներքնապետ Ասփանէզին, որ բերէ Իսրայէլի որդկանցից եւ թագաւորական սերունդից ու իշխանազուններից’ Բնաւ արատ չունեցող եւ գեղեցկադէմ եւ ամեն իմաստութեան ընդունակ եւ գիտութեան տեղեակ եւ հանճարեղ եւ թագաւորական պալատումը կանգնելու կարողութիւն ունեցող տղերք....ՄԹ 354.1

    Եւ նորանցում կային Յուդայի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան»: Տեսնելով այս խոստումնալից և ուշագրավ շնորհի տեր երիտասարդներին’ Նաբուգոդոնոսորը որոշեց, որ նրանց պետք է կրթել’ թագավորության կարևոր պաշտոնները վարելու համար: Որպեսզի նրանք կատարելապես տիրապետեն ապագա գործին, նա կարգադրեց, որ նրանց սովորեցնեն քաղդեացիների լեզուն, և երեք տարի տրամադրեց, որ ստանան այն կրթությունը, որն ստանում էին թագավորության երևելիները:ՄԹ 354.2

    Դանիելի և նրա ընկերների անունները փոխարինվեցին [480] քաղդեական աստվածների անուններով: Հրեա ծնողները մեծապես կարևորում էին իրենց երեխաներին տրվող անունները: Հաճախ դրանք նշանակում էին բնավորության գծեր, որ ծնողները ցանկանում էին տեսնել իրենց երեխայի մեջ: Ներքինապետը, ում խնամքին հանձնվել էին գերի երիտասարդները, «նորանց անուններ դրաւ. Դանիէլին’ Բաղդասասար, Անանիային’ Սեդրաք, Միսայէլին’ Միսաք եւ Ազարիային’ Աբեդնագով»:ՄԹ 354.3

    Թագավորը չստիպեց հրեա երիտասարդներին, որ հրաժարվեն իրենց հավատից և ընդունեն կռապաշտություն, սակայն նա հույս ուներ աստիճանաբար հասնել դրան: Տալով կռապաշտական անուններ և օրեցօր նրանց ենթարկելով կռապաշտական սովորույթների ու հեթանոսական երկրպագության գայթակղիչ ծեսերի ազդեցությանը’ նա հույս ուներ դրդելու, որ նրանք թողնեն իրենց ազգային կրոնը և ընդունեն բաբելոնացիների երկրպագությունը:ՄԹ 354.4

    Իրենց գործունեության սկզբից ևեթ երիտասարդների բնավորությունը բախտորոշ փորձության ենթարկվեց: Նրանց համար որոշվեց կերակուր և գինի’ թագավորական սեղանից: Սրանով թագավորը խորհում էր դրսևորել իր բարեհաճությունը և հոգատարությունը’ նրանց բարեկեցության համար: Թեև ճաշատեսակների մի մասն էր հրամցվում կուռքերին, թագավորական սեղանի կերակուրը նվիրված էր կռապաշտությանը, և դա ընդունելը Բաբելոնի աստվածներին պատվելու նշան կհամարվեր: Նվիրված լինելով Եհովային’ Դանիելը և իր ընկերները ճիշտ չհամարեցին մասնակցել այսպիսի ճաշի: Անգամ եթե ձևացնեին, թե ուտում են կերակուրը և խմում գինին, նրանց կողմից հավատի վկայություն չէր լինի: Սա կնշանակեր հարել հեթանոսությանը և անարգել Աստծո օրենքի սկզբունքները: [481]ՄԹ 354.5

    Նրանք չհամարձակվեցին թույլ տալ նաև, որ շքեղության ջլատիչ ազդեցությունն արգելակի իրենց ֆիզիկական, մտավոր և հոգևոր զար-գացումը: Նրանք ծանոթ էին Հնգամատյանի հին ձեռագրերում պահ-պանված պատմությանը, որը Նադաբի և Աբիուդի անզուսպ վարքի և դրա հետևանքների մասին էր: Նրանք գիտեին նաև, որ գինի օգտա-գործելը վնասակար ազդցություն կունենա իրենց ֆիզիկական և մտա-վոր ուժերի վրա:ՄԹ 355.1

    Դանիելի ու նրա ընկերների ծնողները խիստ զսպվածություն էին դաստիարակել նրանց մեջ: Նրանց սովորեցրել էին, որ Աստծուն են պարտավոր իրենց կարողությունների համար և երբեք չպետք է նսե-մացնեն կամ ջլատեն իրենց ուժերը: Այս կրթության ու դաստիարա-կության շնորհիվ էր, որ Դանիելն ու նրա ընկերները պաշտպանվեցին Բաբելոնի արքունիքի բարոյազրկող ազդեցություններից: Այդ բարո-յազուրկ և շքեղ արքունիքում նրանց շրջապատում էին հզոր գայթակ-ղությունները, սակայն նրանք չպղծվեցին: Ոչ մի ուժ կամ ազդեցություն չկարողացավ նրանց հեռացնել այն սկզբունքներից, որ սովորել էին վաղ տարիքում’ Աստծո Խոսքի և գործերի ուսումնասիրության միջոցով:ՄԹ 355.2

    Գտնվելով այդ միջավայրում, ցանկության դեպքում, Դանիելը կարող էր հավանական պատճառներ գտնել’ ժուժկալության կանոններին չհետևելու համար: Կարող էր հիմնավորել, որ ինքը ենթակա է թագավորի բարեհաճությանը և նրա իշխանությանը, և չկա այլ ճա-նապարհ, քան օգտվել թագավորական կերակուրից և գինուց, իսկ հավատարիմ մնալով աստվածային սկզբունքներին’ հնարավոր է’ նա վիրավորի թագավորին’ վտանգելով իր դիրքն ու կյանքը: Իսկ եթե ար-համարհի Տիրոջ պատվիրանները, կպահպանի թագավորի բարեհա-ճությունը և իր համար հիանալի կրթություն ու հրապուրիչ աշխարհիկ հեռանկար կապահովի: [482]ՄԹ 355.3

    Սակայն Դանիելը չտատանվեց: Նրա համար Աստծո հավանությունն ավելի թանկ էր, քան երկրային հզոր միապետի բարեհաճությունը, ավելի թանկ, քան ինքը’ կյանքը: Չնայած այս ամենին, նա հաստատապես որոշեց հավատարիմ մնալ: Նա «որոշեց իր սրտումը, որ իրան չպղծէ թագաւորի կերակրովը եւ նորա խմած գինիովը»: Եվ նրա երեք ընկերներն աջակցեցին նրա այս որոշմանը:ՄԹ 356.1

    Ինքնավստահությունը չէր, որ հրեա երիտասարդներին դրդեց կայացնել այս որոշումը, այլ Աստծո հանդեպ ունեցած ամուր հավատը: Նրանք չէին ցանկանում տարօրինակ թվալ, սակայն ավելի լավ է այդպես վարվել, քան Աստծուն անարգել: Հանգամանքների ճնշման տակ փոխզիջման գնալը և սկզբունքից հեռանալը կթուլացներ ճշմարտության’ նրանց զգացողությունը և մեղքի հանդեպ ունեցած զզվանքը: Առաջին սխալ քայլը կհանգեցներ հաջորդներին, մինչև, ի վերջո, կխզվեր կապը Երկնքի հետ, և նրանք գայթակղության զոհ կդառնային: «Աստուած Դանիէլին շնորհք եւ ողորմութիւն տուաւ ներքնապետի առաջին», և չպղծվելու խնդրանքն ընդունվեց հարգանքով: Սակայն ներքինապետը տատանվեց այն շնորհելու համար: «Ես վախենում եմ իմ տէր թագաւորից, որ որոշել է ձեր ուտելիքը եւ խմելիքը, -բացատրեց նա Դանիելին,Որովհետեւ ի՞նչու համար նա ձեր երեսները վատ տեսնէ այն տղերանց երեսներից որ ձեզ հասակակից են, եւ ինձ գլխապարտ անէք թագաւորի մօտ»:ՄԹ 356.2

    Այդ ժամանակ Դանիելը խնդրանքով դիմեց Մելսարին’ հրեա երի-տասարդների հատուկ խնամակալին, որ իրենց թույլ տրվի ձեռնպահ մնալ թագավորական կերակուրից և գինուց’ խնդրելով տասնօրյա փորձաժամկետ. [483] այս ընթացքում հրեա երիտասարդներին պետք է հասարակ կերակուր տրվեր, մինչ նրանց ընկերները կօգտվեին թագավորական նրբաճաշակ կերակուրներից:ՄԹ 356.3

    Մելսարը թեև վախենում էր, որ բավարարելով այս խնդրանքը’ առիթ կտա թագավորի դժգոհությանը, այնուհանդերձ, համաձայնվեց: Եվ Դանիելը վստահ էր, որ գործը շահել է: Տասնօրյա փորձաժամկետի վերջում պարզվեց, որ ստացվել է հակառակ արդյունքը, քան ակնկալում էր ներքինապետը: «Նորանց դէմքը աւելի լաւ եւ մարմնով գէր էին քան թէ այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագաւորի կերակրիցը»: Հրեա երիտասարդների տեսքն կատարյալ էր’ իրենց հասակակիցների համեմատ: Այդպիսով, Դանիելն և նրա ընկերները իրենց ուսումնառության ողջ ընթացքում հնարավորություն ունեցան հետևելու հասարակ սննդակարգին:ՄԹ 356.4

    Երեք տարի շարունակ հրեա երիտասարդները սովորում էին «Քաղդէացիների գիրն ու լեզուն»: Այս ամբողջ ընթացում նրանք հա-վատարիմ մնացին Աստծուն’ գիտակցելով իրենց մշտական կախ-վածությունը Նրա ուժից: Ինքնուրացման սովորություններով նրանք միավորեցին նպատակի լրջությունը, ջանասիրությունը և հաստատակամությունը: Հպարտությունը կամ փառասիրությունը չէ, որ նրանց բերել էր թագավորի պալատ’ նրանց միջավայրը, ովքեր ո’չ ճանաչում էին Աստծուն, ո’չ էլ երկյուղում Նրանից: Նրանք գերի էին օտար երկրում անսահման Իմաստության կամքով: Կտրված հարազատների և սուրբ ընկերակցությունների ազդեցութունից’ նրանք ցանկանում էին վստահություն ձեռք բերել’ ի պատիվ իրենց ճնշված ժողովրդի և ի փառս Նրա, Ում ծառաներն էին իրենք:ՄԹ 357.1

    Տերը հավանության արժանացրեց հրեա երիտասարդների վճռա-կանությունն ու անձնուրացությունը, նրանց շարժառիթի մաքրությու-նը, և Նրա օրհնությունն այցելեց նրանց: Նա «այս չորս տղերանց գի-տութիւն եւ հանճար տուաւ ամեն դպրութիւնում եւ իմաստութիւնում, եւ Դանիէլը հասկանում էր ամեն տեսիլք եւ երազ»: «Ինձ փառաւորողներին կփառաւորեմ» խոստումն իրականացավ: Ա Թագավորաց 2.30: Երբ Դանիելն անվարան կառչեց Աստծուց, մարգարեական ուժի հոգին հանգավ նրա վրա: Ցուցումներ տալով պալատական կյանքի պարտականությունների համար պատասխանատու մարդկանց միջո-ցով ‘ Աստված նրան սովորեցնում էր կարդալ ապագայի գաղտնիքները և թվերի ու խորհրդանիշերի միջոցով եկող սերունդների համար գրի առնել այն իրադարձությունները, որոնք վերաբերում էին այս աշխարհի պատմությանը’ մինչև դրա ավարտը:ՄԹ 357.2

    Ուսանողների գիտելիքները ստուգելու ժամանակ եբրայացի երի-տասարդները մյուս թեկնածուների հետ միասին քննություն հանձնեցին’ թագավորության մեջ ծառայելու համար: Սակայն «նորանցից մէկը չգտնուեցաւ Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի պէս»: Նրանց լայնախոհությունը, անսպառ գիտելիքները, նրանց կատարյալ ու սահուն լեզուն վկայում էին անսպասելի ամրության և հզոր մտավոր կարողությունների մասին: «Իմաստութեան գիտութեան վերաբերեալ ամեն բանում, որ թագաւորը հարցնում էր նորանցից, թագաւորը նորանց տաս նապատիկ գերազանց էր գտնում իր բոլոր թագաւորութիւնումը եղող մոգերիցն ու հմայողներիցը»: «Եւ նորանք կանգնեցին թագաւորի առաջին»: ՄԹ 357.3

    Բաբելոնի արքունիքում հավաքվել էին ներկայացուցիչներ բոլոր երկրներից’ տաղանդավոր, բնական պարգևներով առատորեն օժտված, համաշխարհային լայն մշակույթի տեր մարդիկ, սակայն այդ բոլորի մեջ հրեա երիտասարդներին գերազանցող մեկը չկար: Ֆիզի-կական ամրությամբ և գեղեցկությամբ, մտավոր կարողություններով և գրական գիտելիքներով նրանք անզուգական էին: Ուղիղ կեցվածքը, հստակ, ճկուն քայլվածքը, դեմքի ազնիվ արտահայտությունը, չպղծված զգայարանները, անվնաս շնչառությունը, այս ամենը վկայում էր պարկեշտության ու ազնվության մասին, որոնք բնությունը շնորհում է իր օրենքներին հնազանդողներին: [485]ՄԹ 358.1

    Բաբելոնացիների իմաստությունը յուրացնելու մեջ Դանիելը և նրա ընկերները շատ ավելի առաջադեմ էին, քան իրենց հասակակից ուսա-նողները, սակայն այդ իմացությունը նրանց պատահական չէր տրվել: Նրանք իրենց գիտելիքները ձեռք էին բերել Սուրբ Հոգու առաջնորդությամբ’ հավատարիմ կերպով օգտագործելով իրենց կարողությունները: Նրանք կապված էին համայն իմաստության Աղբյուրին’ Աստծո գիտությունը դարձնելով իրենց կրթության հիմքը: Նրանք հավատով աղոթում էին իմաստության համար և ապրում իրենց աղոթքների համաձայն: Նրանք այնտեղ էին, որտեղ Աստված կարող էր օրհնել իրենց: Նրանք խուսափում էին այն ամենից, ինչ կարող էր թուլացնել ուժերը, և ուսուցման բոլոր ոլորտներում գիտելիքներ ձեռք բերելու համար օգտագործում էին ամեն հնարավորություն: Նրանք հետևում էին կյանքի այն կանոններին, որոնց միջոցով կարող էին ձեռք բերել մտքի ամրություն: Գիտելիքներ ձեռք բերելու նրանց միակ նպատակը Աստծուն փառավորելն էր: Նրանք գիտակցում էին, որ հեթանոսական կեղծ կրոնների մեջ որպես ճշմարիտ կրոնի ներկայացուցիչներ հանդես գալու համար իրենք պետք է ունենան մաքուր բանականություն և զարգացնեն քրիստոնեական բնավորություն: Աստված Ինքն էր նրանց Ուսուցիչը: Ենովքի նման նրանք քայլեցին Աստծո հետ’ մշտական աղոթքներով, բարեխիղճ ուսումնառությամբ, կապ պահպանելով Անտեսանելիի հետ:ՄԹ 358.2

    Ցանկացած ոլորտի աշխատանքում իրական հաջողությունը պա-տահականության, դիպվածի կամ ճակատագրի արդյունք չէ: Այն Աստծո կանխատեսումների արդյունքն է, հավատի ու խոհեմության, առաքինության ու հաստատամտության պարգևատրումը: Հրաշալի մտավոր որակները և բարոյական վեհ կերպարը պատահականության արդյունք չեն: Աստված տալիս է հնարավորություններ, և հա-ջողությունը երաշխավորված է, եթե կարողանանք օգտվել դրանցից:ՄԹ 358.3

    Երբ Աստված գործում էր Դանիելի և նրա ընկերների մեջ «կամենալն էլ’ անելն էլ իր հաճութեան պէս», նրանք նախապատրաստում էին իրենց փրկությունը: Փիլիպպեցիս 2.13: Այսպես բացահայտվում է [486] համագործակցության աստվածային սկզբունքի գերազանցությունը, առանց որի հնարավոր չէ հասնել իրական հաջողության: Մարդկային ջանքը ոչինչ է, առանց աստվածային զորության, իսկ առանց մարդկային ճիգերի աստվածային ջանքերը ոչ մի օգուտ չեն բերում: Աստծո շնորհին տիրանալու համար մենք պետք է մեզանից կախվածն անենք: Շնորհը տրվում է, որ գործի մեր մեջ’ կամենալու և անելու համար, սակայն այն չի փոխարինում մեր ջանքներին:ՄԹ 359.1

    Ինչպես Աստված համագործակցում էր Դանիելի և նրա ընկերների հետ, այնպես Նա կգործակցի Իր կամքը կատարել ցանկացողների հետ: Շնորհելով Իր Հոգին’ Նա կուժեղացնի յուրաքանչյուր ճշմարիտ նպատակ և ազնիվ որոշում: Հնազանդության ճանապարհով քայլողները շատ խոչընդոտների կհանդիպեն: Հզոր, աննկատ ազդեցությունները, հնարավոր է, նրանց մտերմացնեն աշխարհի հետ, սակայն Տերը կարող է ոչնչացնել ամեն գործակալություն, որ ջանում է պարտության մատնել Իր ընտրյալներին: Աստծո ուժով նրանք կարող են հաղթահարել ամեն մի փորձություն ու դժվարություն:ՄԹ 359.2

    Աստված Դանիելին և նրա ընկերներին հնարավորություն տվեց հանդիպելու Բաբելոնի մեծագույն մարդկանց, որպեսզի կռապաշտ ազգի մեջ նրանք ներկայացնեն Իր բնավորությունը: Ինչպե՞ս նրանց հաջողվեց պիտանի գտնվել այդպիսի մեծ վստահության և պատվի համար: Հավատարմությունը փոքր բաներում երանգավորեց նրանց ողջ կյանքը: Նրանք փառավորում էին Աստծուն ինչպես փոքր, այնպես էլ մեծ պարտականությունները կատարելիս:ՄԹ 359.3

    Ինչպես Աստված Դանիելին կանչեց Իր մասին վկայելու Բաբելոնում, այնպես էլ այսօր մեզ է կանչում’ լինել ու Իր վկաներն աշխարհում: Ե՛վ փոքր, և’ մեծ գործերում Նա ցանկանում է, որ մենք մարդկանց բացահայտենք Իր արքայության սկզբունքները: Շատերն սպասում են, որ ինչ-որ մեծ աշխատանք տրվի իրենց, մինչդեռ ամեն օր կորցնում են Աստծո հանդեպ հավատարմություն դրսևորելու հնարավորությունները: [487] Նրանք անտեսում են ամենօրյա փոքր պարտականությունները, մինչդեռ սպասում են, որ իրենց մեծ աշխատանք կտրվի, որտեղ կկարողանան դրսևորել ենթադրված մեծ տաղանդները, և այդպիսով բավարարել իրենց հավակնոտ ցանկությունները, բայց օրերն անցնում են:ՄԹ 359.4

    Ճշմարիտ քրիստոնյայի կյանքում ոչ էական բաներ չկան. Ամենակարողի համար բոլոր պարտականությունները կարևոր են: Տերը ճշգրտությամբ է գնահատում ծառայության բոլոր հնարավորությունները: Նկատի է առնվում ինչպես կարողություններն օգտագործելը, այնպես էլ դրանց անտեսումը: Մենք կդատվենք այն բանի համաձայն, թե ինչ պետք է անեինք, սակայն չենք արել’ չկիրառելով մեր ուժերն’ ի փառս Աստծո:ՄԹ 360.1

    Ազնիվ բնավորությունը պատահականության արդյունք չէ, այն ձեռք է բերվում ոչ թե նախախնամության առանձնահատուկ բարեհաճության կամ շնորհների, այլ ինքնակրթության, ավելի բարձր էությանն ավելի ցածրը ենթարկելու, անձն Աստծո և մարդկանց ծառայությանը հանձնելու շնորհիվ:ՄԹ 360.2

    Զսպվածության սկզբունքներին հավատարիմ հրեա երիտասարդների միջոցով Աստված այսօր էլ խոսում է երիտասարդների հետ: Անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, ովքեր Դանիելի նման համարձակ կաշխատեն ճշմարտության գործի համար: Մաքուր սրտերի, ամուր ձեռքերի, աներեր քաջության կարիք կա, քանի որ պատերազմը չարի և առաքինության միջև մշտական զգոնություն է պահանջում: Սատանան փորձում է յուրաքանչյուր մարդու’ նրա ախորժակը հագեցնելու բազմաթիվ գայթակղիչ ձևերով:ՄԹ 360.3

    Մարմինը կարևորագույն միջոցն է, որի միջոցով միտքն ու հոգին զարգանում են’ կերտելով բնավորությունը: Ուստի մարդկանց հակառակորդն իր գայթակղություններն ուղղում է ֆիզիկական ուժերի թուլացմանն ու քայքայմանը: Նրա հաջողությունը հաճախ նշանակում է լիակատար անձնատուր լինել [488] չարին: Եթե ֆիզիկական հակումները չգտնվեն ավելի բարձր իշխանության ներքո, անկասկած, ավերման և մահվան կհանգեցնեն: Մարմինը պետք է տրվի գոյի ավելի բարձր ուժերի ենթակայությանը: Կամքը պետք է իշխի կրքերի վրա, որն իր հերթին պետք է ենթարկվի Աստծուն: Աստվածային շնորհով սրբագործված բանականության արքայական ուժը պետք է կարևոր տեղ գրավի կյանքում: Մտավոր էներգիան, ֆիզիկական ուժը և կյանքի երկարատևությունը կախված են անփոփոխ օրենքներից: Հնազանդվելով այս օրենքներին’ մարդը կարող է հաղթել պայքարում’ ինքն իր, իր հակումների, սկզբունքների ու ուժերի, «այս աշխարհի խաւարի աշխարհակալների» և «այն չար հոգիների հետ», «որ երկնաւորների մէջ են»: Եփեսացիս 6.12:ՄԹ 360.4

    Այն հնագույն ծիսակատարության մեջ, որն Ավետարանի նախա-կերպարն էր, ոչ մի արատավոր զոհ չպետք է բերվեր Աստծո զոհասե-ղանին: Քրիստոսին ներկայացնող զոհը պետք է անբիծ լինի: Մատ-նանշելով սա’ Աստծո խոսքը ցույց է տալիս, որ Իր զավակները պիտք է լինեն «կենդանի պատարագ», «սուրբ եւ անարատ»: Հռովմեացիս 12.1, Եփեսացիս 5.27:ՄԹ 361.1

    Ինչպես և մենք, այս արժանավոր հրեաները կրքերի ենթակա մար-դիկ էին, սակայն ի հեճուկս Բաբելոնի արքունի գայթակղիչ ազդեցու-թյունների’ նրանք հաստատուն մնացին, որովհետև ապավինել էին ան-սահման Ուժին: Հեթանոս ազգը նրանց մեջ տեսավ Աստծո բարության, բարեսրտության և Քրիստոսի սիրո դրսևորումը: Նրանց փորձով մենք ունենք գայթակղության նկատմամբ սկզբունքի, անբարոյականության նկատմամբ մաքրության, աթեիզմի և կռապաշտության նկատմամբ նվիրվածության և հավատարմության հաղթանակի օրինակ:ՄԹ 361.2

    Դանիելի հոգին կարող է ունենալ նաև այսօրվա երիտասարդու-թյունը, նրանք կարող են սնվել նույն ուժի աղբյուրից, [489] ունենալ ինքակառավարման նույն կարողությունը և իրենց կյանքում բացահայտել նույն շնորհը, անգամ նմանատիպ անբարեհաճ հանգամանքներում: Գայթակղությունների, եսասիրության միջավայրում, հատկապես մեծ քաղաքներում, որտեղ զգայական հաճույքների համարյա բոլոր ձևերը հասանելի են և գրավիչ, միևնույն է, աստվածային շնորհի օգնությամբ կարող է հաստատուն մնալ Աստծուն փառավորելու ցանկությունը: Ամուր վճռականությամբ և շրջահայաց աչալրջությամբ նրանք կարող են դիմակայել բոլոր անխուսափելի գայթակղություններին: Սակայն հաղթանակ կտանի միայն նա, ով արդարություն է գործում’ վստահ լինելով իր ճշմարտացիության մեջ:ՄԹ 361.3

    Ի՜նչ հրաշալի էր այս ազնիվ հրեաների կյանքը: Երբ նրանք ստիպված եղան հրաժեշտ տալ հայրական տանը, նրանք չէին պատկերացնում, թե ինչ վեհ ճակատագիր է սպասվում իրենց: Հավատարիմ և անսասան’ նրանք ենթարկվեցին աստվածային առաջնորդությանը, որպեսզի իրենց միջոցով Աստված կարողանա իրականացնել Իր նպատակը:ՄԹ 362.1

    Այս մարդկանց միջոցով բացահայտված հզոր ճշմարտություններն այսօր էլ Աստված ցանկանում է բացահայտել երիտասարդների և երեխաների միջոցով: Դանիելի և նրա ընկերների կյանքը դրսևորումն է այն բանի, թե ինչ կանի Աստված նրանց համար, ովքեր կհանձնվեն Նրան և իրենց ամբողջ սրտով կձգտեն իրագործել Նրա նպատակը: ՄԹ 362.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents