Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 20 - ՆԵԵՄԱՆ

    *****

    Այս գլուխը հիմնված է Դ Թագավորաց 5-րդ գլխի վրա:»

    Եվ Ասորիների թագաւորի զօրագլուխ Նէեմանը մի մեծ եւ յարգելի մարդ էր իր տիրոջ առաջին. Որովհետեւ Տէրը նորա միջոցով փրկութիւն էր տուել Ասորիներին. Եւ այս մարդը քաջ զօրաւոր էր, բայց բորոտ էր»:ՄԹ 183.1

    Ասորեստանի թագավոր Բենադադը ճակատամարտում պարտության էր մատնել Իսրայելի զորախմբերին, որի ժամանակ սպանվել էր նաև Աքաաբը: Այդ ժամանակից ի վեր ասորիներն անընդհատ սահմանային հարձակումներ էին մղում Իսրայելի դեմ: Այդ արշավանքներից մեկի ժամանակ իրենց հետ գերի էին տարել մի աղջնակի: Իր գերության երկրում նա «Նէեմանի կնկայ առաջին էր լինում»: Թեպետ գերության մեջ, տնից հեռու, այս փոքրիկ սպասուհին, միևնույն է, Աստծո վկան էր’ անգիտակցաբար իրագործելով այն նպատակը, որի համար Աստված ընտրել էր Իսրայելին’ որպես Իր ժողովուրդ: Ծառայելով այդ հեթանոս տանը’ նրա գութը շարժվեց իր տիրոջ հանդեպ և, մտաբերելով Եղիսեի բժշկության զարմանալի հրաշքները, [244] նա ասաց իր տիրուհուն. «Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. Այն ժամանակ նա նորան կբժշկէր իր բորոտութիւնիցը»: Նա գիտեր, որ երկնքի զորությունը Եղիսեի հետ է, և նա հավատում էր, որ Նեեմանը կարող է բժշկվել այդ զորությամբ:ՄԹ 183.2

    Գերի սպասուհու վարքը, դրսևորման ձևը այդ հեթանոս տանը’ վաղ տարիքի ընտանեկան դաստիարակության հզոր վկայությունն էր: Չկա ավելի մեծ պատասխանատվություն, քան այն, որ ունեն հայրերն ու մայրերը իրենց երեխաներին խնամելու և կրթելու հարցում: Ծնողները պետք է դնեն սովորությունների ու բնավորության հիմքը: Նրանց օրինակը և տված դասերը մեծապես որոշում են երեխաների ապագան:ՄԹ 183.3

    Երջանիկ են այն ծնողները, ում կյանքն աստվածայինի ճշմարիտ ար-տացոլումն է, ում երեխաների մեջ երախտագիտություն և ակնածանք են արթնացնում Աստծո խոստումներն ու պատվիրանները, ում քնքշության, ուղղամտության ու համբերության միջոցով դրսևորվում է Աստծո սերը, արդարությունն ու համբերատարությունը, և ովքեր, սովորեցնելով սիրել, վստահել ու հնազանդվել իրենց, սովորեցնում են սիրել, վստահել ու հնազանդվել Հորը, որ երկնքում է: Այն ծնողները, ովքեր երեխային այդպիսի շնորհք են փոխանցել, շնորհել են ավելի անգին գանձ, քան բոլոր դարերի հարստությունն է, գանձ, որ հավիտենական է:ՄԹ 184.1

    Մենք չգիտենք, թե մեր երեխաները ինչ գործի համար կկանչվեն ծառայության: Հնարավոր է’ նրանք իրենց կյանքն անցկացնեն ընտա-նեկան միջավայրում, հնարավոր է’ զբաղված լինեն հասարակ մաս-նագիտական գործերով կամ գնան հեթանոսական երկրներ’ որպես Ավետարանի ուսուցիչներ: Միևնույն է, բոլորն էլ կանչված են որպես Աստծո ավետարանիչներ’ գթասիրտ ծառայողներ աշխարհի համար: Նրանք պետք է ստանան այնպիսի կրթություն, որը կօգնի կանգնելու Քրիստոսի կողքին անշահախնդիր ծառայությամբ: [245]ՄԹ 184.2

    Տալով հոգևոր դաստիարակություն’ այդ հրեա աղջնակի ծնողները չգիտեին, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան: Սակայն նրանք հավատարիմ էին իրենց պարտականությանը, և ասորական զորքի հրամանատարի տանը նրանց երեխան կրում էր այն Աստծո վկայությունը, Ում սովորել էր պատվել:ՄԹ 184.3

    Նեեմանը լսել էր այն խոսքերը, որ խոսել էր աղջիկը իր տիրուհու հետ, ուստի, թույլտվություն վերցնելով թագավորից, գնաց բժշկություն որոնելու’ իր հետ վեր առնելով «տասը տաղանդ արծաթ եւ վեց հազար ոսկի, եւ տասը փոխնորդ հանդերձներ»: Նա իր հետ տանում էր նաև Ասորեստանի թագավորի նամակը’ ուղղված Իսրայելի թագավորին, որտեղ ասվում էր. «Ահա ուղարկում եմ քեզ մօտ իմ Նէեման ծառային, որ դու բժշկես նորան իր բորոտութիւնիցը»: Երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, «պատառեց իր հանդերձները եւ ասեց. Մի՞թէ ես Աստուած եմ որ մեռցնեմ կամ ապրեցնեմ, որ սա ինձ մօտ է ուղարկում մարդին իր բորոտութիւնիցը բժշկելու. Սակայն դուք իմացէք եւ տեսէք որ նա պատճառ է որոնում ինձանից»:ՄԹ 184.4

    Խնդրահարույց լուրը հասավ Եղիսեին, և նա լուր ուղարկեց թագավորին’ ասելով. «Ի՞նչու համար պատառեցիր հանդերձդ. Թող նա ինձ մօտ գայ եւ իմանայ որ մարգարէ կայ Իսրայէլի մէջ»:ՄԹ 185.1

    «Եւ Նէեմանը գնաց իր ձիերովն ու կառքովը եւ կանգնեց Եղիսէի տան դռան մօտ»: Մարգարեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ’ ասելով. «Գնա եւ եօթն անգամ լուացուիր Յորդանանումը, եւ մարմինդ քեզ մօտ կդառնայ եւ կմաքրուիս»:ՄԹ 185.2

    Նեմմանն ակնկալում էր տեսնել երկնքի զորության զարմանահրաշ դրսևորումը: «Ահա ես կարծում էի,նա ասաց,թէ անպատճառ ինձ մօտ դուրս կգայ եւ կկանգնէ ու իր Եհովայ Աստուծոյ անունը կկանչէ, [246] եւ ձեռքը կդնէ այն տեղի վերայ, եւ այն ժամանակ բորոտութիւնը կբժշկէ»: Երբ Եղիսեն պատվիրեց լվացվել Հորդանանում, նրա հպարտությունը խոցվեց, և ճնշված ու հուսալքված’ նա բացականչեց. «Մի՞թէ Դամասկոսի Աբանա եւ Փարփար գետերը Իսրայէլի բոլոր ջրերիցը լաւ չեն. Մի՞թէ նորանցում չէի լուացուիլ եւ մաքրուիլ»: «Եւ նա ետ դառաւ գնաց բարկութեամբ»:ՄԹ 185.3

    Նեեմանի հպարտ հոգին ըմբոստացավ’ հետևելու Եղիսեի նշած ուղղությանը: Ասորական զորահրամանատարի նշած գետերը գեղեցիկ էին’ շրջապատված անտառներով, և շատերը հավաքվում էին այս հրաշալի գետերի ափերին, որ երկրպագեն իրենց կուռքերին: Նեեմանն անձի մեծ նվաստացում չէր համարի, եթե այդ գետերից մեկի մեջ ընկղմվեր, սակայն նա կբժշկվեր’ միայն մարգարեի հատուկ ցուցումներին հետևելով: Միայն հնազանդվելու ցանկությունը կտար սպասելի արդյունքը:ՄԹ 185.4

    Նեեմանի ծառաները թախանձեցին, որ նա կատարի Եղիսեի ցուցումները: «Եթէ մարգարէն քեզ մի մեծ բան ասած լինէր,նրանք հորդորեցին,չէի՞ր անիլ. Ո՞ւր մնաց որ քեզ ասեց. Լուացուիր եւ կմաքրուիս»: Նեեմանի հավատն էր փորձվում, երբ հպարտությունը պայքարում էր իշխանության համար: Սակայն հավատը հաղթեց և, մի կողմ դնելով սրտի հպարտությունը, գոռոզ ասորացին խոնարհվեց’ ենթարկվելով Եհովայի կամքի բացահայտմանը: Յոթ անգամ նա խո-րասուզվեց Հորդանանի մեջ’ «Աստուծոյ մարդի խօսքին համեմատ»: Եվ նրա հավատը գնահատվեց, «նորա մարմինը ետ դառաւ իբրեւ մի փոքր տղայի մարմին, եւ նա մաքրուեցաւ»:ՄԹ 185.5

    Երախտապարտ’ «նա ետ դառաւ իր բոլոր բանակովը Աստուծոյ մարդի մօտ» և սիրտը շնորհակալությամբ լի’ ասաց. [249] «Ահա իմացայ որ բոլոր երկրիս վերայ Աստուած չկայ բայց միայն Իսրայէլումը»: ՄԹ 186.1

    Ժամանակների սովորության համաձայն’ Նեեմանը խնդրեց, որ Եղիսեն արժեքավոր նվերներ ընդունի, սակայն մարգարեն մերժեց նրան: Նա չէր կարող վճար ընդունել այն օրհնության համար, որն Աստված էր շնորհել Իր ողորմածությամբ: «Կենդանի է Տէրը,նա ասաց,եթէ ընդունեմ»: Ասորացին «ստիպեց նորան, բայց նա մերժեց»: ՄԹ 186.2

    «Եւ Նէեմանն ասեց. Հիմա որ ոչ, թող ծառայիդ երկու ջորիի բեռ հող տրուի. Որովհետեւ ծառադ այլ եւս բացի Եհովայից ուրիշ աստուածների ողջակէզ կամ զոհ չի անելու: Այս բանը միայն թող ներէ Եհովան քո ծառային, այսինքն երբոր իմ տէրը Ռեմօնի տունը մտնէ այնտեղ երկրպագութիւն անելու համար, եւ նա կռնէ իմ ձեռքին եւ ես կռանամ Ռեմօնի տանը, այն ժամանակ այս բանի համար’ այսինքն Ռեմօնի տանը իմ կռանալու համար’ թող Տէրը ներէ քո ծառային»:ՄԹ 186.3

    «Եւ նա ասեց նորան. Գնա խաղաղութեամբ. Եւ նա գնաց նորա մօտից բաւական տեղ»:ՄԹ 186.4

    Գեեզին’ Եղիսեի ծառան, այդ տարիների ընթացքում հնարավո-րություն էր ունեցել զարգացնելու ինքնուրաց հոգի, որը բնորոշ էր նրա տիրոջ կենսագործունեությանը: Նա առավելություն ուներ դառնալու Աստծո բանակի վեհ դրոշակակիրը: Նրան երկար ժամանակ հասանելի էին երկնքի լավագույն նվերները, սակայն, երես թեքելով դրանցից, նա փոխարենը տենչում էր աշխարհային անարգ հարստություն: Եվ հիմա նրա կծծի հոգու թաքնված ցանկությունները մղեցին տեղի տալու գայթակղությանը: «Ահա,պատճառաբանում էր ինքն իրեն,իմ տէրը խնայեց այս Ասորի Նէեմանին նորա բերածը ձեռքիցը առնելու. կենդանի է Տէրը, եթէ ես չվազեմ նորա ետեւից եւ [250] նորանից մի բան չառնեմ»: Եվ այդպես, աննկատ «Գէեզին վազեց Նէեմանի ետեւիցը»: ՄԹ 186.5

    «Եւ Նէեմանը տեսաւ մէկը ետեւիցը վազ էր տալիս. Եւ նա վայր թռաւ կառքիցը նորան դիմաւորելու եւ ասեց. Խաղաղութի՞ւն է. Եւ նա ասեց. Խաղաղութիւն»: Ապա Գեեզին կանխամտածված սուտ ասաց: «Իմ տէրն, - ասաց նա, - ինձ ուղարկեց թէ Ահա հիմա ինձ մօտ երկու պատանիներ են եկել Եփրեմի սարից մարգարէների որդկանցիցը. Խնդրեմ նորանց համար մի տաղանդ արծաթ եւ երկու փոխնորդ հանդերձ տուր»: Նեեմանն ուրախությամբ ընդունեց խնդրանքը, մեկ տաղանդ արծաթի փոխարեն ստիպեց վերցնել երկուսը և «երկու փոխնորդ հանդերձ» և հրամայեց ծառաներին’ Գեեզիի հետ տանել գանձերը:ՄԹ 186.6

    Մոտենալով Եղիսեի տանը’ Գեեզին արձակեց ծառաներին և թաքցրեց արծաթն ու հանդերձները: Սա անելով’ «ինքն եկաւ ու կանգնեց իր տիրոջ առաջին» և խայտառակությունից իրեն փրկելու համար երկրորդ սուտն ասաց’ ի պատասխան մարգարեի հարցին. «Ո՞րտեղից, Գէեզի»: Գեեզին պատասխանեց. «Ծառադ այս կամ այն կողմը չէ գնացել»:ՄԹ 187.1

    Սրան հաջորդող դատապարտության խիստ խոսքերը ցույց տվեցին, որ Եղիսեին հայտնի էր ամենը: «Չէ՞ որ իմ հոգին գնացել էր,նա հարցրեց,երբոր մարդը ետ դառաւ իր կառքիցը քեզ դիմաւորելու. Ժամանա՞կն է արծաթ առնելու եւ հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հօտեր, արջառներ եւ ծառաներ ու աղախիններ առնելու: Ուստի Նէեմանի բորոտութիւնը քեզ եւ քո սերունդին փակչի յաւիտեան»: Պա-տիժն անմիջապես հասավ մեղավոր մարդուն: Նա հեռացավ Եղիսեի առաջից « ձիւնի պէս բորոտ»: [251]ՄԹ 187.2

    Կարևոր դասեր է սովորեցնում այն մարդու փորձառությունը, ում տրվել էր վեհ և սուրբ առավելություններ: Գեեզիի քայլը գայթակղության քար էր Նեեմանի ճանապարհին, ում մտքում ծագած հրաշալի լույսը նսեմացվեց, և ով բարեպատեհ հնարավորություն ուներ կենդանի Աստծուն ծառայելու համար: Գեեզիի խաբեության համար ոչ մի արդարացում չէր կարող լինել: Նա մնաց բորոտ մինչև իր մահվան օրը’ անիծված Աստծուց և անտեսված ընկերներից:ՄԹ 187.3

    «Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը չի պրծնիլ»: Առակաց 19.5: Մարդիկ կարող են կարծել, թե իրենց չար արարքները թաքցնում են մարդկանց աչքից, բայց նրանք չեն կարող խաբել Աստծուն: «Ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը»: Եբրայացիս 4.13: Գեեզին մտածեց խաբել Եղիսեին, բայց Աստված Իր մարգարեին բացեց այն խոսքերը, որ Գեեզին խոսել էր Նեեմանի հետ, ինչպես նաև երկու մարդկանց միջև տեղի ունեցածի ողջ մանրամասները:ՄԹ 187.4

    Ճշմարտությունն Աստծուց է, իսկ խաբեությունն’ իր անհամար ձևերով’ սատանայից, և նա, ով ինչ-որ կերպով հեռանում է ճշմարտության ուղիղ գծից, ինքն իրեն մատնում է չարի իշխանությանը: Քրիստոսից սովորողները «մասնակից չեն լինի խավարի անպտուղ գործերին»: Եփեսացիս 5.11: Խոսքում, ինչպես և կյանքում, նրանք պարզ, ուղղամիտ և հավատարիմ կլինեն, քանի որ պատրաստվում են ընկերակցել այն սուրբերին, ում բերանում նենգություն չգտնվեց: Տես’ Հայտնություն 14.5:ՄԹ 187.5

    Դարեր անց այն օրից, երբ Նեեմանը վերադարձավ իր ասորական տունը’ բուժված մարմնով և վերափոխված հոգով, Փրկիչը հիշատակեց նրա հրաշալի հավատը և գովեց այն’ որպես տեսանելի [252] դաս նրանց համար, ովքեր հայտարարում են, թե Աստծուն են ծառայում: «Եւ շատ բորոտներ կային Իսրայէլի մէջ Եղիսէ մարգարէի ժամանակին,Նա հայտարարեց,Եւ նորանցից ոչ ոք չարբուեցաւ, բայց միայն Նէեման Ասորին»: Ղուկաս 4.27: Իսրայելում Աստված շատ բորոտների կողքով անցավ, որովհետև անհավատությունը նրանց առաջ փակել էր օրհնության դռները: Հեթանոս ազնվականը, ով հավատարիմ էր մնացել ճշմարտության սկզբունքներին և զգում էր, որ օգնության կարիք ունի, Աստված ավելի արժանի համարեց Իր օրհնություններին, քան այն իսրայելացիներին, ովքեր, տրտմեցնելով Աստծուն, նսեմացրել ու արհամարհել էին իրենց աստվածատուր առավելությունները: Աստված աշխատում է նրանց համար, ովքեր գնահատում են Նրա շնորհները և արձագանքում երկնքից տրված լույսին:ՄԹ 188.1

    Այսօր բոլոր երկրներում կան մարդիկ, ովքեր ազնիվ են սրտով, և նրանց վրա է փայլում երկնքի լույսը: Եթե նրանք շարունակեն հավա-տարմորեն հետևել այն բանին, ինչն ընդունում են որպես պարտակա-նություն, նրանց ավելի շատ լույս կտրվի, մինչև որ, ինչպես Նեեմանն անցյալում, ստիպված կլինեն ընդունել, որ «բոլոր երկրիս վերայ Աստուած չկայ», բացի կենդանի Աստծուց’ Արարչից:ՄԹ 188.2

    Յուրաքանչյուր անկեղծ հոգու, «որ գնում է խաւարումը եւ ճառագայթ չունի», ուղղվում է հրավերը. «Թող նա ապաւինի Տիրոջ անուանը, եւ իրան գցէ իր Աստուծոյ վերայ»: «Եւ յաւիտենից ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մէկ ուրիշ աստուած այսպիսի բաներ անէր իրան յուսացողներին: Դու հասնում ես ուրախ եղողին եւ արդարութիւն անողին, որ յիշում են քեզ քո ճանապարհներումը»: Եսայիա 50.10, 64.4, 5: [253] ՄԹ 188.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents