Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՏԻՐՈՋ ԱՅԳԻՆ

    Երկրի վրա բնակվող բոլոր ազգերին դրախտի ամենալավ պարգև-ները շնորհելու նպատակով էր, որ Աստված կոչ արեց Աբրահամին դուրս գալ իր կռապաշտ հարազատների միջից և բնակություն հաս-տատել Քանանի երկրում: «Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ,ասաց Նա,եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կլինիս»: Ծննդոց 12.2: Առաքելությունը, որի համար կանչվում էր Աբրահամը, մեծ պատիվ էր’ դառնալ մի ժողովրդի հայր, որ դարեր շարունակ պետք է լիներ’ Աստծո կողմից աշխարհին տրված ճշմարտության պահապանն ու ազատագրողը, ժողովուրդ, որի միջոցով աշխարհի բոլոր ազգերն օրհնվելու էին խոստացված Մեսիայի գալուստով: ՄԹ 7.1

    Մարդկությունը գրեթե կորցրել էր ճշմարիտ աստվածաճանաչողությունը: Կռապաշտությունը մթագնել էր նրանց միտքը: Աստվածային պատվիրանների փոխարեն, որոնք «սուրբ են, և արդար, և բարի» (Հռովմայեցիս 7.12), մարդիկ ջանում էին ստեղծել օրենքներ, որոնք ներդաշնակ էին իրենց դաժան, եսասեր սրտերի նպատակներին: Սա-կայն, լինելով գթառատ, Աստված չոչնչացրեց նրանց: Նա նպատակ ուներ Իր եկեղեցու միջոցով նրանց’ Իր հետ ծանոթանալու հնարավո-րություն տալ: [15] Նա նախագծել էր, որ Իր ժողովրդի միջոցով բացահայտվող սկզբունքները’ մարդու մեջ Աստծո բարոյական կերպարը վերականգնելու միջոց դառնան:ՄԹ 7.2

    Աստծո օրենքը պետք է մեծարվեր, Նրա հեղինակությունը’ հաս-տատվեր. այս մեծ ու ազնիվ աշխատանքը տրվեց Իսրայելի տանը: Աստ-ված նրանց առանձնացրեց աշխարհից, որ կարողանա վստահել այդ սուրբ պարտականությունը: Նա նրանց դարձրեց Իր օրենքի վստահված անձինք: Նպատակն այն էր, որ նրանց միջոցով մարդիկ ճանաչեն Իրեն: Այսպիսով, երկնքի լույսը պետք է սփռվեր խավարով պարուրված երկրի վրա, և մի ձայն էր լսվելու, որ կոչ էր անելու բոլոր ազգերին’ շրջվել կռապաշտությունից դեպի կենդանի Աստծո ծառայությունը:ՄԹ 7.3

    «Մեծ զօրութիւնով եւ զօրաւոր ձեռքով» Աստված Իր ընտրյալ ժո-ղովրդին դուրս բերեց Եգիպտոսի երկրից: Ելից 32.11: «Իր ծառայ Մովսէսին ուղարկեց, Ահարօնին’ որ ընտրել էր: Նորանք ցոյց տուին նորանց մէջ նորա նշանների գործերը, եւ հրաշքներ Քամի երկրումը»: «Եւ կարմիր ծովին սաստեց’ եւ նա ցամաքեց, եւ նորանց գնալ տուաւ անդունդի միջովն ինչպէս անապատում»: Սաղմոս 105.26, 27, 106.9: Նա գերությունից ազատագրեց նրանց, որ կարողանա բերել մի հիանալի երկիր, որն Իր նախախնամությամբ ապաստան էր ծառայելու’ թշնամիներից պաշտպանվելու համար: Աստված Իրեն էր մոտեցնելու նրանց’ առնելով Իր հավիտենական թևերի մեջ: Ի պատասխան Նրա բարության և գթառատության’ նրանք պետք է բարձրացնեին Նրա անունը և այն փառավորեին աշխարհում: [16]ՄԹ 8.1

    «Որովհետեւ Եհովայի բաժինը իր ժողովուրդն է, Յակոբը նորա ժառանգութեան վիճակն է: Նորան ամայի երկրի մէջ գտաւ, Վայրի ոռնացող անապատումը. Նորան շրջապատեց, նորան խրատեց, Նորան պահպանեց իր աչքի բիբին պէս: Ինչպէս որ արծիւը քրքրում Է իր բոյնը, Շուռ է գալիս իր ձագերի վերայ, Տարածում է թեւերը, վեր առնում նորանց, Տանում նորանց իր թեւերի վերայ, Այնպէս Եհովան միայն ման ածեց նորան, Եւ նորա հետ օտար աստուած չկար»: Երկրորդ օրինաց 32.9-12: Այսպիսով, Նա Իր մոտ բերեց իսրայելացիներին, որ նրանք բնակություն հաստատեն Ամենակարողի շուքի ներքո: Աստված հրաշքով պահպանեց նրանց անապատի վտանգներից և դեգերումներից, և նրանք վերջնականապես հաստատվեցին խոստացված երկրում’ որպես ցանկալի ազգ:ՄԹ 8.2

    Առակների միջոցով, հուզիչ պաթոսով Եսայիան ներկայացնում է Իսրայելին կանչելու և դաստիարակելու պատմությունը’ նպատակ ունենալով ներկայացնել նրանց’ որպես Եհովայի ներկայացուցիչներ, ովքեր պետք է պտղաբեր լինեն բարի գործերով:ՄԹ 8.3

    «Աղէ երգեմ իմ սիրելիի համար իմ սիրականի երգը իր այգիի մասին: Իմ սիրելին մի այգի ունէր մի պարարտ լեռնածայրին: Եւ նա ցան-գով պատեց նորան, քարերը հանեց միջիցը, եւ նորանում ընտիր որթեր տնկեց, եւ մի հնձան էլ փորեց նորանում, եւ սպասեց որ խաղող բերէ»: Եսայիա 5.1, 2:ՄԹ 8.4

    Ընտրյալ ազգի միջոցով Աստված նպատակ էր դրել օրհնել ամբողջ մարդկությանը: «Որովհետեւ Զօրաց Տիրոջ այգին,հայտարարում է մարգարեն, - Իսրայէլի տունն է, [17] եւ Յուդայի տունը’ նորա ախորժելի տունկը»: Եսայիա 5.7:ՄԹ 9.1

    Այս ժողովրդին էին նվիրված Աստծո մարգարեները: Նրանք գոտևորված էին Նրա օրենքների պատվիրաններով, ճշմարտության, արդարության և սրբության հավիտենական սկզբունքներով: Հնազան-դությունն այս սկզբունքներին կապահովեր նրանց պաշտպանությունը, քանի որ կփրկեր մեղավոր սովորությունների պատճառով ոչնչանալուց: Եվ երկրի կենտրոնում Աստված տեղադրեց Իր սուրբ տաճարը’ որպես աշտարակ այգում:ՄԹ 9.2

    Քրիստոսը նրանց ուսուցիչն էր: Ինչպես որ նրանց հետ էր անա-պատում, այնպես էլ շարունակում էր մնալ նրանց ուսուցիչը և ուղեկիցը: Սրբարանում և տաճարում Նրա փառքը տարածվում էր տապանակի վերևի մասում’ սուրբ խորանում: Նա անդադար Իր մեծ սերն ու համբերությունն էր ցուցաբերում նրանց նկատմամբ:ՄԹ 9.3

    Մովսեսի միջոցով Աստծո նպատակը հայտնվեց նրանց, և նրանց համար պարզ դարձան իրենց բարգավաճման պայմանները: «Որով-հետեւ դու սուրբ ժողովուրդ ես քո Եհովայ Աստուծոյ համար,ասաց Նա,քո Եհովայ Աստուածը քեզ ընտրեց, որ դու նորա համար սեպհա-կան ժողովուրդ լինես, երկրի երեսի վերայ եղող բոլոր ազգերի միջից»: ՄԹ 9.4

    «Դու այսօր Եհովային խօսք ես տալիս, որ նա քեզ համար Աստուած լինի, եւ դու նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա կանոնները, պատուիրանքները եւ դատաստանները պահես, եւ նորա ձայնին լսես. Եհովան էլ այսօր քեզ խօսք է տալիս, որ դու իր համար սեպհական ժողովուրդ լինես, ինչպէս որ քեզ ասել է, որ նորա բոլոր պատուիրանքները պահես. Եւ նա քեզ բոլոր իր ստեղծած ազգերիցը գերազանց անէ [18] գովութիւնով, համբաւով եւ փառքով, որ սուրբ ժողովուրդ լինես քո Եհովայ Աստուծոյ համար, ինչպէս որ ասել է»: Երկրորդ Օրինաց 7.6, 26.17-19:ՄԹ 9.5

    Իսրայելի զավակները պետք է գրավեին այն ամբողջ տարածքը, որն Աստված նախանշել էր նրանց համար: Այն ազգերը, որոնք հրաժարվել էին երկրպագել ու ծառայել ճշմարիտ Աստծուն, պետք է զրկվեին տիրապետության իրավունքից: Սակայն Աստծո նպատակն էր’ Իսրայելի միջոցով բացահայտել Իր բնավորությունը, ինչը կնպաստեր մարդկանց’ դեպի Իրեն գրավելուն: Ավետարանի հրավերը ուղղվում էր համայն աշխարհին: Զոհաբերությունների ծառայության ուսմունքի միջոցով Քրիստոսը պետք է մեծարվեր ազգերի առաջ, և բոլոր նրանք, ովքեր կնայեին Նրան, կապրեին: Բոլոր նրանք, ովքեր քանանացի Ռախաբի և մովաբացի Հռութի նման’ կռապաշտությունից շրջվեցին դեպի ճշմարիտ Աստծո երկրպագությունը, միացան Նրա ընտրյալ ժողովրդին: Իրենց քանակական աճին զուգընթաց’ իսրայելացիները պետք է ընդարձակեին իրենց սահմանները, մինչև որ նրանց թագավորությունն ընդգրկեր համայն աշխարհը:ՄԹ 9.6

    Սակայն հնագույն Իսրայելը չիրականացրեց Աստծո նպատակը: Աստված հայտարարեց. «Եւ ես քեզ տնկել էի իբրեւ ընտիր որթ, բոլո-րովին հաւատարիմ սերմ. Բայց դու ինչպէ՜ս փոխուեցար ինձ համար վայրի որթի անպիտան ճիւղեր դարձար»: «Մի սաղարթածաւալ որթ է Իսրայէլը. Պտուղ է բերում իրան համար»: «Եւ հիմա, ով Երուսաղէմի բնակիչ եւ Յուդայի մարդ, մէկ դատեցէք իմ ու իմ այգիի մէջ: Էլ ի՞նչ կար անելու իմ այգիին, որ ես չեմ արել նորան. [19] Ի՞նչու համար սպասեցի, որ խաղող բերէր. Եւ նա ազոխ բերաւ: Եւ հիմա ձեզ իմացնեմ թէ ի՞նչ եմ անելու իմ այգիին, ես քանդելու եմ նորա ցանգը, որ լինի արօտատեղ. Ես քարուքանդ եմ անելու նորա պատերը, որ ոտնահար դառնայ: Ես խոպանացած եմ թողելու նորան, նա պիտի չյօտուի եւ չբրուի, եւ պիտի ցախ ու փուշ բուսնէ. Եւ ամպերին պատուիրելու եմ, որ նորա վերայ անձրեւ չտեղան: Որովհետեւ ...նա սպասում էր իրաւունքի, եւ ահա արիւնահեղութիւն, արդարութեան’ եւ ահա աղաղակ»: Երեմիա 2.21, Ովսեե 10.1, Եսայիա 5.3-7:ՄԹ 10.1

    Մովսեսի միջոցով Տերն Իր ժողովրդին բացեց անհավատարմության հետևանքները. մերժելով պահել Նրա ուխտը’ նրանք իրենց հեռացնելու էին Աստծո կյանքից, և Նրա օրհնությունները չէին իջնելու նրանց վրա: Երբեմն հրեա ազգն ուշադրություն էր դարձնում այս նա-խազգուշացումներին, և առատ օրհնություններ էին հեղվում նրանց վրա և նրանց միջոցով էլ’ շրջակա ազգերի վրա: Բայց իրենց պատմության ընթացքում նրանք ավելի հաճախ մոռանում էին Աստծուն և տեսադաշտից կորցնում իրենց վեհ առավելությունները’ որպես Նրա ներկայացուցիչներ: Նրանք Աստծուն զրկում էին այն ծառայությունից, որ Նա պահանջում էր իրենցից, իսկ ընկերակիցներին զրկում էին հոգևոր ղեկավարությունից և սուրբ օրինակից: Նրանք ձգտում էին իրենց վերագրել այգու այն պտուղները, որոնց վրա իրենք տնտես էին նշանակված: Նրանց արծաթասիրությունն ու ժլատությունը պատճառ էին դառնում, որ արհամարանքի արժանանան նույնիսկ հեթանոսների կողմից: Այսպիսով, հեթանոսական աշխարհին [20] առիթ տրվեց սխալ մեկնաբանել Աստծո բնավորությունը և Նրա թագավորության օրենքները:ՄԹ 10.2

    Հայրական սրտով Աստված համբերում էր Իր ժողովրդին: Նա դիմում էր նրանց Իր օրհնություններով’ տալիս և հետ առնում: Մեծ համ-բերությամբ Նա ցույց էր տալիս նրանց մեղքերը և երկայնամտությամբ սպասում, որ ընդունեն Իրեն: Մարգարեներ և լրաբերներ ուղարկվեցին, որ շտապ Նրա կոչը հասցնեն մշակներին, բայց ընդունելության փոխարեն’ խորաթափանց մտքի տեր և հոգևոր իշխանություն ունեցող այս մարդկանց նկատմամբ նրանք վարվեցին ինչպես թշմանիների: Մշակները հետապնդեցին և սպանեցին նրանց: Աստված ուղարկեց այլ ավետաբերներ, բայց նրանք արժանացան նույն վերաբերմունքին, ինչ առաջինները, ավելին’ մշակները ցույց տվեցին ավելի մեծ ատելություն, քան նախորդների նկատմամբ:ՄԹ 11.1

    Գերության մեջ աստվածային շնորհից զրկվելը շատերին մղեց ապաշխարության, սակայն վերադառնալով խոստացված երկիր’ հրեա ժողովուրդը կրկնեց նախորդ սերունդների սխալները և քաղաքական բախման մեջ մտավ շրջակա ժողովուրդների հետ: Այն մարգարեները, որոնց Աստված ուղարկել էր տիրող մեղքերն ուղղելու նպատակով, ընդունվեցին նույն կասկածանքով և ատելությամբ, ինչպես ընդունվել էին ավելի վաղ ժամանակների ավետաբերները. այսպիսով, դարերի ընթացքում այգու պահապանները ավելացրեցին մեղքը մեղքի վրա:ՄԹ 11.2

    Աստվածային Մշակի կողմից Պաղեստինի բլուրների վրա տնկված բարի որթը արհամարվել էր իսրայելացիների կողմից և, ի վերջո, դուրս նետվել այգու ցանկապատից. նրանք վնասել և [21] ոտնատակ էին տվել այն և հույս ունեին, որ վերջնականապես ոչնչացրել են: Մշակը տեղափոխեց որթը և թաքցրեց նրանց տեսադաշտից: Նա նորից տնկեց այն, այս անգամ ցանկապատի մյուս կողմում և այնպես, որ բունն այլևս տեսանելի չլինի: Ճյուղերը կախված էին ցանկապատից, և դրանց կարող էին պատվաստվել այլ ճյուղեր, բայց բունը հեռու էր մարդկանց իշխանությունից’ դրան հասնելու կամ այն վնասելու համար:ՄԹ 11.3

    Այսօր երկրի վրա Աստծո եկեղեցու’ Նրա այգու պահապանների համար առանձնահատուկ արժեք են ներկայացնում խորհրդի և հորդորանքի պատգամները’ տրված մարգարեների միջոցով, ովքեր մարդկության համար հասկանալի են դարձրել Նրա հավիտենական նպատակը: Մարգարեների ուսմունքների մեջ հստակ բացահայտվեցին Նրա փրկության ծրագիրը և սերը կորած մարդկության հանդեպ: Իսրայելին կանչելու, նրա հաջողությունների ու ձախողումների, աստ-վածային շնորհի վերականգնման, այգու Տիրոջը մերժելու և մնացորդ ժողովրդի (ում համար պետք է իրականացվեն ուխտի բոլոր խոստում-ները) կողմից դարավոր ծրագրի իրականացման մասին պատմությունը’ այս ամենը եղել է Աստծո պատգամաբերների թեման’ ուղղված Իր եկեղեցուն անցած դարերի ընթացքում: Եվ այսօր Աստծո լուրն Իր եկեղեցուն’ նրանց, ովքեր զբաղեցրել են Նրա այգին’ որպես հա-վատարիմ մշակներ, այն է, ինչ ասել է անցյալի մարգարեն. «Այն օրը գինիի այգի կլինի. Նորա համար երգեցէք: Ես Տէրս եմ նորա պահա-պանը, ամեն վայրկեան ոռոգում եմ նորան. Որպէս զի նորան ոչ ով չվնասէ, գիշեր եւ ցերեկ ես նորան պահպանում եմ»: Եսայիա 27.2, 3: ՄԹ 12.1

    Թո’ղ Իսրայելն Աստծուն հուսա: Այգու Տերը հիմա էլ հավաքում է թանկագին պտուղները բոլոր ազգերի և ժողովուրդների մարդկանց միջից, որոնց Նա շատ երկար է սպասել: Շուտով Նա Ինքը կգա, և այդ երջանիկ օրը վերջապես կիրականացվի Նրա հավիտենական նպատակն Իսրայելի տան համար: «Ապագայում Յակոբը պիտի ար-մատանայ, Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. Եւ պիտի լցնեն աշխարհի երեսը պտուղով»: Համար 6: [22]ՄԹ 12.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents