Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 17 - ԵՂԻՍԵԻ ԿԱՆՉՎԵԼԸ

    *****

    Աստված Եղիային պատվիրել էր իր փոխարեն մեկ ուրիշին մարգարե օծել: «Աբէլմաուլացի Սափատի որդի Եղիսէին էլ մարգարէ օծիր քո տեղը»: (Գ Թագավորաց 19.16): Հնազանդվելով հրամանին’ Եղիան գնաց Եղիսեին գտնելու: Նա շարժվեց դեպի հյուսիս. ինչպե՜ս էր փոխվել պատկերը, ընդամենը կարճ ժամանակ առաջ ամեն ինչ ուրիշ էր: Այն ժամանակ գետինը չորացել էր, գյուղատնտեսական շրջաններն անգործ էին, քանի որ երեք ու կես տարի ո’չ ցող և ո’չ անձրև չէր թափվել: Հիմա, ուր հայացք էր նետում, կանաչն էր փարթամորեն աճում’ կարծես ձգտելով հետ բերել երաշտի ու սովի տարիների բացթողումը:ՄԹ 162.1

    Եղիսեի հայրը հարուստ ագարակատեր էր, մարդ’ ում ընտանիքը գրեթե համատարած ուրացության տարիներին ծունկ չէր խոնարհել Բահաղի առաջ: Այս տանն Աստված էր մեծարվում, և հավատարմու-թյունը հնագույն Իսրայելի կրոնին ամենօրյա կյանքի օրենք էր: Այս մի-ջավայրում էլ Եղիսեն անց էր կացրել իր վաղ տարիները: Գյուղական կյանքի խաղաղության մեջ, ուսումնասիրելով Աստծո Խոսքն [217] ու խորանալով բնության գաղտնիքների մեջ, զբաղվելով օգտակար աշ-խատանքով, նա ձեռք էր բերել համեստ սովորություններ և ծնողներին ու Աստծուն հնազանդվելու դասեր ստացել, որոնք նրան հարմար էին դարձրել այն բարձր դիրքին, որը նա պետք է գրավեր հետագայում:ՄԹ 162.2

    Եղիսեն մարգարեության կանչվեց, երբ իր հոր ծառաների հետ դաշտն էր մշակում: Նա անում էր ցանկացված գործ: Նա ուներ և’ ղեկավարի ձիրք, և’ պատրաստ էր խոնարհությամբ ծառայել: Խաղաղ ու մեղմ հոգու տեր’ նա միևնույն ժամանակ եռանդուն ու աննկուն բնավորություն ուներ: Ողջախոհությունն ու անսասանությունը, Աստծո հանդեպ սերը, երկյուղածությունն ու խոնարհությունն ամենօրյա գործերում նրա մեջ նպատակասլացություն և ազնիվ բնավորություն ձևավորեցին’ օգնելով, որ նա աճի շնորհի ու գիտության մեջ: Հոր հետ ներգրավված լինելով տնային գործերում’ սովորում էր համագործակցել նաև Աստծո հետ:ՄԹ 163.1

    Փոքր հարցերում հավատարմություն ցուցաբերելով’ Եղիսեն նախա-պատրաստվում էր հավատի ավելի ծանրակշիռ գործերի: Գործնական փորձառությամբ օրըստօրե նա ավելի էր համապատասխանում առավել լայնածավալ ու մեծ գործի համար: Նա սովորում էր ծառայել և սա անելով’ սովորում էր նաև սովորեցնել ու առաջնորդել: Սա դաս է բոլորի համար: Ոչ ոք չգիտի, թե ինչ նպատակով է Աստված դաստիարակում, սակայն բոլորը կարող են վստահ լինել, որ հավատարմությունն աննշան թվացող հարցերում վկայում է, որ մարդը հարմար է ավելի պատաս-խանատու գործերի համար: Կյանքի յուրաքանչյուր քայլ բացահայտում է բնավորությունը, և միայն նրան, ով փոքր պարտականություններում իրեն դրսևորում է որպես «մի մշակ առանց ամօթի», Աստված կարող է պատվել ավելի մեծ ծառայությամբ: Բ Տիմաթեոս 2.15:ՄԹ 163.2

    Նա, ով չի գիտակցում փոքր գործերի կարևորությունը, վկայում է, որ ինքը հարմար չէ ավելի պատկառելի ծառայության համար: Գուցե, նա իրեն լիովին իրավազոր համարի ավելի մեծ պատասխանատվու-թյուններ ստանձնելու, բայց Աստված մակերեսից ավելի խորն է թափանցում: [218] Քննելով և փորձելով’ նրա դեմ հնչում է դատավճիռը. «Կշռուեցար կշիռքով եւ պակաս գտնուեցար»: Նրա անհավատարմու-թյունն իրեն է անդրադառնում: Նա զրկվում է շնորհ, ուժ, բնավորության ամրություն ստանալու հնարավորությունից, որոնք ձեռք են բերվում անվերապահ անձնվիրության արդյունքում:ՄԹ 163.3

    Շատերը կարծում են, թե իրենց կյանքն օգուտ չունի, թե իրենք ոչինչ չեն անում Աստծո արքայությունը մոտեցնելու գործում, քանի որ ուղղակիորեն կապված չեն հոգևոր գործի հետ: Այ, եթե նրանք կա-րողանային ավելի մեծ գործ անել, ի՜նչ մեծ ուրախությամբ կստանձնեին այն: Բայց քանի որ կարող են միայն փոքր գործերում ծառայել, կարծում են, որ իրենց անգործությունը արդարացված է: Այս հարցում նրաք սխալվում են: Մարդը կարող է ակտիվորեն ծառայել Աստծուն իր սովորական, ամենօրյա գործերով, ինչպես օրինակ’ ծառեր էտելը, հատակ մաքրելը կամ հող հերկելը: Երբ մայրը երեխային դաստիա-րակում է Քրիստոսի համար, իրապես ծառայում է Աստծուն այնպես, ինչպես ծառայողը եկեղեցու բեմում:ՄԹ 163.4

    Հրաշալի աշխատանք կատարելու համար շատերը ձգտում են հատուկ տաղանդների, մինչդեռ անմիջական պարտականությունները, որոնց իրագործումը կյանքին անուշ բույր կտար, անտեսվում են: Այդպիսիք կարող են ստանձնել այն պարտականությունները, որոնք անմիջապես իրենց ճանապարհին են: Հաջողությունը կախված է ոչ այնքան ձիրքից, որքան եռանդից ու պատրաստակամությունից: Բա-ցառիկ տաղանդների շնորհիվ չէ, որ մենք կարողանում ենք ընդունելի ծառայություն մատուցել, այլ ամենօրյա պարտականությունների բարեխիղճ կատարմամբ, գոհունակ հոգով, այլոց բարեկեցության համար անմիջական ու անկեղծ հետաքրքրվածությամբ: Իրական գե-րազանցությունը հնազանդ հոգու մեջ է դրսևորվում: Սիրառատ հա-վատարմությամբ կատարված ամենասովորական հանձնարարու-թյուններն են գեղեցիկ Աստծո աչքին:ՄԹ 164.1

    Աստվածային առաջնորդությամբ իրավահաջորդ գտնելու փնտրտուքի մեջ’ Եղիան անցնում է այն դաշտով, որը հերկում էր Եղիսեն, և օծման թիկնոցը գցում է երիտասարդի ուսերին: [219] Սովի տարիներին Սափատի ընտանիքը տեղեկացել էր Եղիայի գործերի ու առաքելության մասին, և հիմա Աստծո Հոգին Եղիսեի սրտին հայտնեց մարգարեի քայլի իմաստը: Նրա համար դա ազդանշան էր, որ Աստված կանչել է իրեն’ դառանալու Եղիայի հաջորդը:ՄԹ 164.2

    «Եւ նա թողեց եզները եւ վազեց Եղիայի ետեւից եւ ասեց. Թող համ-բուրեմ հօրս եւ մօրս եւ յետոյ քեզ հետեւեմ»: «Գնա ու ետ դարձիր. Որովհետեւ ես քեզ ի՞նչ արի»: Սա մերժում չէր, այլ հավատի թեստ: Եղիսեն պետք է հաշվարկեր գինը. որոշում կայացներ ընդունել կամ մերժել կանչը: Եթե նրա նպատակը տնից ու դրա հարմարավետությունից կառչելն էր, ուրեմն ազատ էր’ այնտեղ մնալու համար: Սակայն Եղիսեն հասկանում էր կանչի նշանակությունը: Նա գիտեր, որ այն Աստծուց է, և չտատանվեց հնազանդվել: Աշխարհային ոչ մի առավելության համար նա բաց չէր թողնի Աստծո պատգամաբերը դառնալու հնարավորությունը կամ զոհաբերի Նրա ծառային ընկերակցելու առավելությունը: Նա «մի լուծ եզն առաւ եւ նորան զոհեց, եւ եզների գործիքներովը եփեց նորանց միսը, եւ տուաւ ժողովրդին եւ նորանք կերան այն. Եւ վեր կացաւ ու գնաց Եղիայի ետեւից, եւ ծառայում էր նորան»: Գ Թագավորաց 19.20, 21: Առանց վարանելու’ թողեց այն տունը, որտեղ իրեն այնքան շատ էին սիրում, որպեսզի կիսի մարգարեի անհաստատ կյանքը:ՄԹ 164.3

    Եթե Եղիսեն հարցներ Եղիային, թե ինչ էր ակնկալվում իրենից, որն էր լինելու իր գործը, նա կստանար հետևյալ պատասխանը’ Աստված գիտի, Նա կհայտնի քեզ: Եթե պատասխանն Աստծուն թողնես, Նա կպատասխանի քո բոլոր հարցերին: Դու կարող ես ինձ հետ գալ, եթե քեզ վկայվել է, որ Աստված է կանչում: Հաստատ իմացի՜ր, որ Աստված է կանգնած իմ հետևում, և [220] որ դու Նրա ձայնն ես լսում: Եթե կարող ես Աստծո բարեհաճությունը շահելու համար ամեն ինչ աղբ համարել, արի’:ՄԹ 165.1

    Եղիսեին ուղղված կոչին էր նման նաև Քրիստոսի պատասխանը երիտասարդ կառավարչին, ով հետևյալ հարցը տվեց Նրան. «Ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ»: «Եթէ կամենում ես կատարեալ լինել,պատասխանեց Հիսուսը,գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ»: Մատթեոս 19.16, 21:ՄԹ 165.2

    Եղիսեն ընդունեց ծառայության կանչը’ առանց հետ նայելու դեպի հաճույքները և հարմարավետությունը, որ թողնում էր: Լսելով Փրկչի խոսքերը’ երիտասարդ կառավարիչը «տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր»: Համար 22: Նա պատրաստ չէր զոհաբերության: Ունեցվածքի սերն ավելի մեծ էր, քան սերն Աստծո հանդեպ: Չցանկանալով ամեն ինչ մերժել հանուն Քրիստոսի’ նա ապացուցեց, որ պիտանի չէ տեղ ունենալու Տիրոջ ծառայության մեջ:ՄԹ 165.3

    Ամեն ինչ ծառայության զոհասեղանին դնելու կոչը տրվում է բոլորին: Բոլորը չէ, որ կանչված են այն ծառայության մեջ, ինչի մեջ կանչվեց Եղիսեն, ոչ էլ բոլորիս է ասվում վաճառել այն ամենն, ինչ ունենք: Աստ-ված սպասում է, որ մեր կյանքում առաջին տեղում լինի Նրան ծառայելը, որ թույլ չտանք որևէ օր անցնի առանց’ երկրի վրա Նրա գործի առա-ջընթացի համար ինչ-որ բան անելու: Նա նույնատիպ ծառայություն չի ակնկալում բոլորից: Մեկը կարող է կանչվել’ ծառայելու օտար երկրում, մյուսը’ իր միջոցները տալու Ավետարանի գործի աջակցության համար: Աստված ընդունում է յուրաքանչյուրի զոհաբերությունը: Հարկավոր է նվիրաբերել կյանքը’ իր բոլոր հետաքրքրություններով հանդերձ:ՄԹ 165.4

    Այս նվիրաբերությունն անողները կլսեն երկնքի կանչը և կհնա-զանդվեն դրան: [221]ՄԹ 166.1

    Աստված կանչում է աշխատելու Իր շնորհի յուրաքանչյուր մասնակցի: Մեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի ստանձնած հանձնարարությունների համար’ ասելով. «Ահա’ ես, ի’նձ ուղարկիր»: Պատասխանատվություն է կրում յուրաքանչյուրը’ Խոսքի ծառայող, թե բժիշկ, առևտրական, թե ագարակատեր, գիտնական, թե մեխանիկ: Նրա գործը փրկության Ավետարանը մյուսներին բացահայտելն է: Յուրաքանչյուր ձեռնարկում, ինչի մեջ ներգրավված է նա, պետք է սրան ուղղված միջոց լինի:ՄԹ 166.2

    Սկզբում Եղիսեից մեծ աշխատանք չէր պահանջվում, նա ուներ ամենօրյա պարտականություններ. ջուր էր լցնում Եղիայի’ իր տիրոջ ձեռքերին: Նա պատրաստակամ անում էր այն ամենը, ինչ Աստված պատվիրում էր, և ամեն քայլափոխի խոնարհության և ծառայության դասեր էր առնում: Լինելով մարգարեի կողքին’ շարունակում էր դրսևորել իր հավատարմությունը չնչին բաներում, մինչդեռ ամեն օր ավելի ու ավելի էր ամրանում’ Աստծո կողմից իրեն տրված առաքե-լությանը նվիրվելու ցանկության մեջ:ՄԹ 166.3

    Եղիային միանալուց հետո Եղիսեի կյանքն առանց փորձությունների չէր: Փորձություններն անսպառ էին, սակայն ամեն ծայրահեղ պահի նա Աստծուն էր ապավինում: Երբեմն իր լքած տան մասին մտածելու գայթակղություն էր ունենում, սակայն փորձում էր իրենից հեռացնել դա: Ձեռքը մաճին դնելով’ նա վճռել էր հետ չդառնալ և փորձությունների մեջ անգամ հավատարիմ մնաց իր վստահությանը:ՄԹ 166.4

    Ծառայությունը շատ ավելին է նշանակում, քան Խոսքը քարոզելը: Դա նշանակում է երիտասարդներին կրթել այնպես, ինչպես Եղիան էր սովորեցնում Եղիսեին. կտրել նրանց ամենօրյա զբաղմունքներից և պարտավորեցնել մասնակցելու Աստծո գործին’ տալով նրանց սկզբում փոքր, իսկ ավելի ուժեղ և փորձառու դառնալու դեպքում’ ավելի մեծ պարտականություն: Կան հավատի ու աղոթքի մարդիկ’ ծառայողներ, ովքեր կարող են [222] ասել. «Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շօշափեցին’ կեանքի Բանի համար. ...որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ»: Ա Հովհաննես 1.1-3: Երիտասարդ անփորձ ծառայողները պետք է աշխատեն Աստծո դաշտում ավելի փորձառու ծառայողների հետ: Ադպիսով, նրանք կսովորեն, թե ինչպես բեռ կրել:ՄԹ 166.5

    Երիտասարդ ծառայողների ուսուցումն իրականացնողներն ազնիվ գործ են անում: Տերն Ինքն է համագործակցում նրանց հետ: Այն երիտասարդները, ում նվիրաբերման կոչ է հղվել և ովքեր ունեն ամենաանկեղծ ու բարեպաշտ ծառայողների հետ սերտ ընկերակցության առավելությունը, պետք է օգտագործեն իրենց ողջ հնարավորությունները: Աստված պատվել է նրանց’ ընտրելով Իր ծառայության համար և դնելով այնտեղ, որտեղ նրանք կարող են ձեռք բերել ավելի մեծ փորձ, իսկ նրանք պետք է դրսևորեն խոնարհություն, հավատարմություն, հնազանդություն և զոհաբերության հոգի: Եթե նրանք հնազանդ լինեն Աստծո հրահանգներին’ կատարելով Նրա ցուցումները, և որպես խորհրդատու ընտրեն Նրա ծառայողներին, կաճեն որպես արդար, սկզբունքային ու կայուն մարդիկ, ում Աստված կարող է վստահել:ՄԹ 167.1

    Երբ Ավետարանն ազդարարվի իր ողջ մաքրությամբ, մարդիկ կկանչվեն դաշտերից և միտքը մեծապես գրավող ամենօրյա գործերից, որպեսզի կրթվեն փորձառու մարդկանց կողմից: Երբ նրանք սովորեն արդյունավետ աշխատել, կազդարարեն ճշմարտութունն իր ամբողջ ուժով: Աստվածային կանխատեսության ամենահրաշալի գործերի շնորհիվ դժվարությունների լեռները կհեռացվեն և կնետվեն ծովը: Երկրաբնակները կլսեն և կհասկանան իրենց համար այնքան կարևոր նշանակություն ունեցող լուրը: Մարդիկ կիմանան [223] ճշմարտությունը: Աշխատանքն առաջ կընթանա, մինչև որ ամբողջ աշխարհը զգուշացվի, և այդ ժամանակ կգա վերջը:ՄԹ 167.2

    Եղիսեի կանչվելուց հետո մի քանի տարի Եղիան և Եղիսեն աշ-խատեցին միասին, և այս ընթացքում երիտասարդն ամեն օր ավելի ու ավելի մեծ պատրաստվածություն էր ձեռք բերում իր գործի համար: Եղիան Աստծո գործիքն էր եղել հսկայածավալ չարիքի դեմ պայքարում: Մեծ հարված էր հասցվել ազգին տիրող կռապաշտությանը, որ քաջալերվում էր Աքաաբի և հեթանոս Հեզաբելի կողմից: Բահաղի մարգարեները կոտորվել էին: Իսրայելի ողջ ժողովուրդը վերակեն-դանացել էր, և շատերը վերադառնում էին Աստծո երկրպագությանը: Որպես Եղիայի իրավահաջորդ, շնորհիվ ուշադիր ու համբերատար ուսուցման’ Եղիսեն պետք է փորձեր ճշմարտության ճանապարհներով առաջնորդել Իսրայելին: Եղիայի’ Մովսեսի օրերից ի վեր մեծագույն մարգարեի հետ նրա ընկերակցությունը պատրաստեց նրան այն գործի համար, որը շուտով պետք է միայնակ իրականացներ:ՄԹ 167.3

    Համատեղ ծառայության այս տարիներին ժամանակ առ ժամանակ Եղիան ստիպված էր խիստ հանդիմանություններով դուրս գալ սարսա-փելի չարագործությունների դեմ: Երբ չարագործ Աքաաբը զավթեց Նաբովթի այգին, Եղիան էր, որ բարձրաձայնեց մարգարեությունը’ նրա և նրա ամբողջ տան կործանման մասին: Եվ երբ Ոքոզիան իր հայր Աքաա-բի մահից հետո շրջվեց կենդանի Աստծուց դեպի Ակկարոնի Բահաղճանճիկ աստծուն, Եղիան էր, որ նորից բողոքի ձայն բարձրացրեց:ՄԹ 168.1

    Իսրայելի ուրացության տարիներին Սամվել մարգարեի հիմնադրած մարգարեների դպրոցները քանդվել էին: Եղիան վերահաստատեց այդ դպրոցները’ ապահովելով, որ երիտասարդները ստանան այնպիսի կրթութուն, որը նրանց կուղղորդի’ մեծարելու և պատվելու օրենքը: Գրքում հիշատակվում է այս դպրոցներից երեքի մասին, որոնք գտնվում էին Գաղաադում, Բեթելում և Երիքովում: [224] Երկինք վերցվելուց անմիջապես առաջ Եղիան և Եղիսեն այցելեցին այս կրթական կենտրոնները, որտեղ Աստծո մարգարեն կրկնեց նախկին այցելությունների ժամանակ տված դասերը: Նա հատկապես ցուցում-ներ էր տալիս’ երկնքի Աստծո հանդեպ իրենց նվիրվածությունը հա-վատարմորեն պահպանելու բարձր առավելության մասին: Նա նաև շեշտում էր, որ կրթության լավագույն վկայությունը պարզությունն է: Միայն այս կերպ նրանք կարող էին ստանալ երկնային որակներ և պատրաստվել գործելու Տիրոջ ճանապարհներում:ՄԹ 168.2

    Եղիայի սիրտը հրճվում էր, երբ նա տեսնում էր, թե ինչեր են իրա-կանացվում այս դպրոցների միջոցով: Բարեփոխումների գործը դեռ չէր ավարտվել, սակայն նա տեսնում էր Տիրոջ Խոսքի իրականացումը ամբողջ թագավորության մեջ. «Եւ ինձ համար թողել եմ Իսրայէլի մէջ եօթը հազար հոգի բոլորն էլ այնպիսի մարդիկ որ ծունկ չծռեցին Բահաղին»: Գ Թագավորաց 19.18:ՄԹ 168.3

    Ծառայության այս շրջագայության ընթացքում մարգարեին ուղեկցելով դպրոցից դպրոց’ Եղիսեի հավատն ու վճռականությունը փորձվեց ևս մեկ անգամ: Գաղգաղայ ում, հետո կրկին Բեթել ում ու Երիքովում մարգարեն նրան առաջարկեց հետ դառնալ: «Դու այստեղ մնա,-ասաց Եղիան,որովհետեւ Տէրն ինձ մինչեւ Բեթէլ է ուղարկել»: Սակայն հողի վրա աշխատելու վաղ շրջանից իսկ Եղիսեն սովորել էր չհանձնվել և չհուսահատվել, իսկ հիմա, երբ ձեռքն էր վերցրել նոր պարտականությունների մաճը, նա որոշել էր չշեղվել իր նպատակից: Նա չէր բաժանվելու իր տիրոջից, քանի դեռ հնարավորություն կար նախապատրաստվելու հետագա ծառայության համար: Եղիան տեղյակ չէր, որ իր’ երկինք վերցվելու մասին լուրը հայտնվել է մարգարեների դպրոցների աշակերտներին և հատկապես Եղիսեին: Եվ հիմա Աստծո մարդու վստահելի ծառան նրանից չէր հեռանում: [225] Քանի անգամ նրան ասվեց հետ վերադառնալու մասին, նա պատասխանեց. «Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ»:ՄԹ 168.4

    «Եւ երկուսն էլ գնացին: ...Նորանք երկուսը կանգնել էին Յորդա-նանի մօտ: Եւ Եղիան առաւ իր վերարկուն, ծալեց եւ զարկեց ջրին, եւ ջուրը բաժանուեց այս կողմը եւ այն կողմը. Եւ երկուսն էլ անցան ցամաքով: Եւ եղաւ երբոր նորանք անցնում էին, Եղիան ասեց Եղիսէին. Խնդրիր’ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնուած»:ՄԹ 169.1

    Եղիսեն չխնդրեց աշխարհային փառք, կամ բարձր դիրք երկրի մե-ծերի շրջանում: Այն, ինչին նա ձգտում էր, այն Հոգու մեծ չափն էր, որ Աստված այնքան շռայլորեն թափել էր նրա վրա, ում նաև կենդանի վերցվելու պատվին էր արժանացնելու: [226] Նա գիտեր, որ բացի Եղիայ ի վրա հանգչող Հոգուց, ուրիշ ոչ ոք չի կարող իրեն օգնել’ համապատասխանելու Իսրայելում կատարվելիք այն գործին, որի համար Աստված կանչել է, և այսպիսով, նա խնդրեց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վերայ»:ՄԹ 169.2

    Նրա խնդրանքին ի պատասխան’ Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր. Եթէ ես քեզանից վեր առնուելիս դու ինձ տեսար, քեզ կլինի այնպէս. Բայց եթէ ոչ, չի լինիլ: Եւ եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա մի հրեղէն կառք եւ հրեղէն ձիանք, որ նորանց երկուսին բաժանեցին. Եւ Եղիան մրրիկով վեր ելաւ երկինքը»: Տես Դ Թագավորաց 2.1-11:ՄԹ 169.3

    Եղիան ներկայացնում է սուրբերի այն դասը, ովքեր կենդանի կլինեն երկրի վրա Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ և ովքեր «...կ’փոխուին: Յանկարծ’ մի ակնթարթում յետին փողի ժամանակին», առանց մահ ճաշակելու: Ա Կորնթացիս 15.51, 52: Եղիան ներկայացնում էր նրանց, ովքեր իր նման կհամբարձվեն երկինք. Քրիստոսի երկրային ծառայության ավարտին, այլակերպման լեռան վրա նա Մովսեսի հետ կանգնած էր Փրկչի կողքին: Այս փառավորյալներն աշակերտներին ներկայացնում էին փրկվածների թագավորության մանրատիպարը: Նրանք տեսան Հիսուսին երկնային լույս հագած, լսեցին «ձայն ...ամպիցն» (Ղուկաս 9.35), որը հաստատում էր Նրա’ Աստծո Որդի լինելը, նրանք տեսան Մովսեսին, ով ներկայացնում էր նրանց, ովքեր երկրորդ գալուստի ժամանակ հարություն կառնեն մեռելներից: Այնտեղ էր նաև Եղիան, ով ներկայացնում էր նրանց, ում մահկանացու էությունը երկիր մոլորակի պատմության ավարտին կփոխվի անմահության և կհամբարձվեն երկինք’ առանց մահ տեսնելու: [227]ՄԹ 169.4

    Անապատում, միայնակ ու հուսահատ, Եղիան ասել էր, թե հոգնել է կյանքից և աղոթում է’ մահ խնդրելով: Սակայն Աստված Իր ողորմությամբ չկառչեց նրա խոսքից: Եղիան դեռ մեծ աշխատանք ուներ անելու, և երբ գործն արված էր, նա չպետք է մահանար հուսահատու-թյան ու մենության մեջ: Նրա համար չէր գերեզման իջնելը, Նա պետք է Աստծո հրեշտակների հետ բարձրանար Նրա փառքի մեջ:ՄԹ 170.1

    «Իսկ Եղիսէն մտիկ էր տալիս եւ կանչում. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները. Եւ նորան այլ եւս չտեսաւ, եւ բռնեց նորա հանդերձներիցը եւ պատառեց նորանց երկու պատառ արաւ: Եւ վեր առաւ Եղիայի վերարկուն որ ընկել էր նորա վերայից, եւ ետ դառաւ ու կանգնեց Յորդանանի ափին: Եւ առաւ Եղիայի վերարկուն, որ ընկել էր նորա վերայից եւ զարկեց ջրին ու ասեց. Ո՞ւր է Եղիայի Տէր Աստուածը’ նա ինքը. Եւ զարկեց ջրին, եւ ջրերը բաժանուեցան այս կողմը եւ այն կողմը, եւ Եղիսէն անց կացաւ: Եւ նորան տեսնում էին մարգարէների որդիքը, որ դիմացը’ Երիքովումն էին, եւ ասում էին. Եղիայի ոգին հանգչել է Եղիսէի վերայ. Եւ եկան նորան դիմաւորելու եւ խոնարհու-թիւն արին նորա առաջին մինչեւ գետինը»: Դ Թագավորաց 2.12-15:ՄԹ 170.2

    Երբ Աստված կանխորոշում է Իր գործից հանել նրանց, ում իմաս-տությամբ էր օժտել, Նա օգնում և ամրացնում է նրանց հաջորդներին, եթե նրանք դիմում են Նրա օգնությանը և քայլում Նրա ճանապարհներով: Նրանք նույնիսկ ավելի իմաստուն կարող են լինել, քան իրենց նախորդները, քանի որ օգտվում են նրանց կյանքի փորձից և իմաս-տություն սովորում նրանց սխալներից:ՄԹ 170.3

    Դրանից հետո Եղիսեն գրավեց Եղիայի տեղը: Նա, ով հավատարիմ էր եղել փոքրագույն բաներում, պետք է հավատարմություն դրսևորեր նաև մեծում: [228] ՄԹ 170.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents