Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 52 - ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԸ

    *****

    Ըստ Նեեմիա 1 և 2 գլուխների

    Հրեա աքսորյալներից մեկը’ Նեեմիան, Պարսկական արքունիքում պազդեցիկ և պատվավոր դիրք էր գրավում: Լինելով թագավորի մատռվակը’ ազատ մուտք ուներ նրա մոտ: Իր պաշտոնի և կարողությունների ու հավատարմության շնորհիվ նա դարձել էր կայսեր բարեկամն ու խորհրդականը: Չնայած շքեղությանը, որով շրջապատված էր, և արքայական շնորհներին’ նա, այնուամենայնիվ, չմոռացավ ո’չ իր Աստծուն և ո’չ իր ժողովրդին: Նրա սիրտը խորապես շահագրգռված էր Երուսաղեմով, նրա հույսերն ու ուրախությունները կապված էին քաղաքի բարգավաճման հետ: Այս մարդու միջոցով, ով պարս-կական արքունիում բնակվելու ժամանակ պատրաստվեց այն գործի համար, որին պետք է կանչվեր, Աստված պատրաստվում էր օրհնություններ հեղել Իր ժողովրդի վրա նրանց հայրենի երկրում:ՄԹ 465.1

    Հուդայից եկած պատգամաբերների միջոցով հրեա հայրենասերը տեղեկացավ, որ փորձության ժամանակներ են եկել Երուսաղեմի’ ընտրված քաղաքի վրա: Վերադարձած աքսորյալները տառապանք և նախատինք են կրում: Տաճարը և քաղաքի որոշ հատվածներ արդեն վերակառուցվել էին, սակայն [628] վերականգնման աշխատանքները խոչընդոտվում են, տաճարի ծառայությունները դադարեցված են, իսկ մարդիկ մշտական վախի մեջ են, քանի որ քաղաքի պատերը դեռևս մեծ չափով ավերված են մնում:ՄԹ 465.2

    Տրտմությունից Նեեմիան չկարողացավ ո’չ ուտել, ո’չ խմել: «Լացի եւ սուգ արի մի քանի օր, Եւ ծոմ պահեցի»,պատմում է նա: Իր վշտի մեջ նա դիմեց աստվածային Օգնականին: «Ու աղօթք էի անում,ասում է նա,երկնքի Աստուծոյ առաջին»: Նա անկեղծորեն խոստովանեց իր և իր ժողովրդի մեղքերը: Նա աղերսեց, որ Աստված օժանդակի Իսրայելի գործին, վերականգնի նրանց համարձակությունն ու ուժը, ինչպես նաև օգնի’ վերակառուցելու Հուդայի ավերված շրջանները:ՄԹ 466.1

    Աղոթելիս Նեեմիայի հավատն ու համարձակությունն ավելի էր ամրանում: Նա նորանոր սուրբ փաստարկներ էր բերում: Անպատվություն կլինի Աստծո համար, եթե Նրա ժողովուրդը, որ հիմա դարձել է Նրան, թույլ ու ընկճված վիճակում թողնվի: Եվ նա խնդրեց, որ Տերն իրականացնի Իր խոստումը. «Եթէ ետ դառնաք դէպի ինձ եւ պահէք իմ պատուիրանքները եւ կատարէք նորանց, թէ որ ձեր աքսորուածները երկնքի ծայրումն էլ լինին, այնտեղից կ’ժողովեմ եւ նորանց կ’բերեմ այն տեղը որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու» : Տե’ս Նեեմիա 1.8, 9: Այս խոստումն Իսրայելին տրվել էր Մովսեսի միջոցով’ նախքան Քանանի երկիր մտնելը, և դարերի ընթացքում այն անփոփոխ էր մնացել (տե’ս Երկրորդ Օրինաց 4.29-31): Աստծո ժողովուրդն այժմ վերադարձել էր Նրա մոտ զղջումով և հավատով, և Նրա խոստումը չէր ձախողվելու:ՄԹ 466.2

    Նեեմիան հաճախ էր հոգին թափել իր ժողովրդի համար: Բայց հիմա, աղոթքի ընթացքում, մի սուրբ ծրագիր ձևավորվեց նրա գլխում: Նա վճռեց, որ եթե հնարավոր լինի ստանալ թագավորի համաձայնությունը և անհրաժեշտ օգնությունը’ գործիքներ [629] և շինանյութ ձեռք բերելու համար, ինքն անձամբ կնախաձեռնի Երուսաղեմի պատերը վերակառուցելու և Իսրայելի ազգային ուժը վերականգնելու գործը: Եվ նա խնդրեց Տիրոջը, որ իր ծրագիրն իրագործելու համար իրեն շնորհի արժանացնի թագավորի առաջ: «Եւ յաջողութիւն տուր այսօր քո ծառային,թախանձեց նա,եւ ինձ ողորմութիւն գտնել տուր այս մարդի առաջին»:ՄԹ 466.3

    Իր խնդրանքը թագավորին ներկայացնելու համար Նեեմիան չորս ամիս սպասեց բարենպաստ հնարավորության: Այս ժամանակաընթացքում, թեև սիրտը ցավով ծանրացած, նա ջանում էր իրեն ուրախ պահել թագավորի ներկայությամբ: Հաճույքների ու շքեղության այն սրահներում բոլորը պետք է անհոգ և ուրախ տեսք ունենային: Մտահոգությունը չպետք է ստվերեր թագավորական դրկիցներից որևէ մեկի դեմքը: Սակայն գործի ավարտից հետո, մարդկային հայացքներից հեռու, Աստված և հրեշտակները վկաներն էին Նեեմիայի շատ աղոթքների, խոստովանության և արցունքների:ՄԹ 466.4

    Այնուամենայնիվ, հայրենասերի սրտին ծանրացած ցավն այլևս հնարավոր չէր թաքցնել: Անքուն գիշերներն ու հոգսաշատ օրերն իրենց հետքը թողեցին նրա դեմքին: Թագավորը’ անհանգիստ իր իսկ ապահովության համար, սովորել էր կարդալ մարդկանց դեմքի արտահայտությունները և ծածուկ մտքերը, և նա հասկացավ, որ ինչ-որ անթաքույց անհանգստություն է տիրել իր մատռվակին: «Ի՞նչու համար է երեսդ տրտում,հարցրեց նա,քանի որ դու հիւանդ չես. Սա ուրիշ ոչինչ չէ եթէ ոչ սրտի ցաւ»:ՄԹ 467.1

    Հարցը մտավախություն առաջացրեց Նեեմիայի մեջ: Չի՞ բարկանա արդյոք թագավորը’ լսելով, որ արքունիքում ծառայելու ընթացում իր մտքերը հեռվում են եղել’ իր տառապյալ ժողովրդի հետ: Արդլ ո՞ք կյանքով չի հատուցելու’ որպես կարգն անարգող: Արդյո՞ք տապալման է դատապարտված Երուսաղեմի [630] հզորությունը վերականգնելու իր փայփայած ծրագիրը: «Եւ ես խիստ շատ վախեցայ»,գրում է նա: Դողդողացող շուրթերով և արցունքն աչքերին նա բացեց իր տխրության պատճառը: «Արքայ, յաւիտեան կաց,պատասխան տվեց նա,ի՞նչու համար չ’տրտմի իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը աւերակ է եւ նորա դռները կրակով այրուել են»:ՄԹ 467.2

    Երուսաղեմի վիճակի մասին մանրամասն պատմությունը կայսեր կարեկցանքն առաջացրեց’ առանց նախապաշարումներ հարուցելու: Հաջորդ հարցը’ «Ի՞նչ է քո ուզածը», տվեց այն հնարավորությունը, որին Նեեմիան երկար էր սպասել: Սակայն Աստծո մարդը չհամարձակվեց պատասխանել նախքան ցուցում կստանար Նրանից, Ով Արտաշեսից էլ բարձր էր: Նա սրբազան պարտք ուներ իրականացնելու, որի համար նրան թագավորի օգնությունն էր անհրաժեշտ: Եվ նա հասկացավ, որ շատ բան է կախված նրանից, թե ինքն ինչպես կներկայացնի հարցը, որպեսզի ստանա թագավորի հավանությունն ու օգնությունը: «Եւ ես աղօթք արի երկնքի Աստուծուն»,ասում է նա: Այդ կարճ աղոթքով Նեեմիան դիմեց թագավորների Թագավորին և ուժ ստացավ, որը կարող է սրտեր փոխել այնպես, ինչպես գետերի ջրերն են փոխում իրենց հունը:ՄԹ 467.3

    Աղոթել այնպես, ինչպես Նեեմիան աղոթեց անհրաժեշտության պահին, քրիստոնյայի ձեռքին միջոց է այն պայմաններում, երբ աղոթքի այլ ձևերն անհնարին են: Գործի բեռան տակ կքած մարդիկ’ շրջապատված և ծանրաբեռնված խնդիրներով, կարող են Աստծուն ուղղել իրենց խնդրանքն’ աստվածային առաջնորդության համար: Ծովով կամ ցամաքով ճանապարհորդողները կարող են այդ ձևով հանձնվել երկնքի պաշտպանությանը, երբ իրենց մեծ վտանգ է սպառնում: Անսպասելի դժվարության կամ փորձության պահին սիրտը կարող է աղաղակել Նրան, Ով [631] խոստացել է օգնության շտապել Իրեն հավատարիմ, վստահող մարդկանց: Ցանկացած պարագայում, ամեն իրավիճակում, երբ մարդը բեռնավորված է վշտերով ու հոգսերով, կամ ենթարկվում է գայթակղությունների կատաղի հարձակումներին, նա կարող է ապահովություն, պաշտպանություն և օգնություն գտնել ուխտին հավատարիմ Աստծո անսպառ սիրո և ուժի մեջ:ՄԹ 468.1

    Թագավորների Թագավորին ուղղված այս կարճ աղոթքի պահին Նեեմիան քաջություն ունեցավ Արտաշեսին հայտնելու իր նպատակի մասին’ խնդրելով որոշ ժամանակով ազատել իրեն պալատական պարտականություններից և լիազորել’ Երուսաղեմի ավերված մասերը վերականգնելու [632] և կրկին ուժեղ ու պաշտպանված քաղաք դարձնելու այն: Այս խնդրանքի արդյունքը կարևոր նշանակություն ուներ հրեա ազգի համար: «Եւ թագաւորը տուաւ ինձ,հայտարարեց Նեեմիան,որովհետեւ Աստուծոյ բարի ձեռքն ինձ վերայ էր»:ՄԹ 468.2

    Հավաստիանալով, որ ցանկալի օգնությունը շնորհվելու է, Նեեմիան խոհեմությամբ և հեռատեսորեն շարունակեց նախաձեռնած գործի հաջողությունն ապահովելու անհրաժեշտ նախապատրաստություններ տեսնել: Նա չանտեսեց դրա իրականացումն ապահովող ոչ մի նախազգուշական միջոց: Իր նպատակի մասին Նա չհայտնեց նույնիսկ իր հայրենակիցներին: Նա գիտեր, որ շատերը կուրախանան իր հաջողությամբ, սակայն նաև վախենում էր, որ ոմանք, անխոհեմ քայլեր թույլ տալով, կարող են հարուցել իրենց թշնամիների նախանձը և, միգուցե, ձախողեն նախաձեռնությունը:ՄԹ 468.3

    Նրա խնդրանքն այնպիսի բարեհաճ ընդունելության արժանացավ թագավորի կողմից, որ Նեեմիան համարձակվեց ներկայացնել օգ-նության հերթական խնդրանքները: Առաքելությանն ավելի մեծ նշա-նակություն և հեղինակություն հաղորդելու, ինչպես նաև ուղևորության անվտանգությունն ապահովելու նպատակով նա խնդրեց տրամադրել ուղեկցող զինյալ խումբ և ստացավ այն: Նա իր հետ վերցրեց կայսեր նամակները, որոնք ուղղված էին Եփրատի այն կողմում գտնվող գա-վառների իշխաններին, որոնցով նա պետք է անցներ Հուդա գնալու ճա-նապարհին, և մեկ այլ նամակ էլ ստացավ’ ուղղված Լիբանանի լեռներից մեկում գտնվող թագավորական անտառի տեսչին: Այդ նամակում վերջինիս հրահանգվում էր մատակարարել պահանջվող փայտանյութը: Որպեսզի բողոքելու ոչ մի պատճառ չլինի, թե ինքը գերազանցել է իր լիազորությունները, Նեեմիան հոգ տարավ այն մասին, որ հստակ սահմանվեն իրեն տրված այդ լիազորություններն ու արտոնությունները: ՄԹ 468.4

    Խելամիտ հեռատեսության և վճռական գործողությունների այս օրինակը պետք է դաս հանդիսանա բոլոր քրիստոնյաների համար: Աստծո զավակները ոչ միայն պետք է հավատով աղոթեն, այլ նաև աշխատեն ջանասիրությամբ և հեռատես [633] զգուշությամբ: Նրանք շատ դժվարությունների են հանդիպում և հաճախ խոչընդոտում, որպեսզի Նախախնամությունը կարողանա գործել հօգուտ իրենց, որովհետև համարում են, որ խոհեմությունը և ջանասիրությունը քիչ կապ ունեն կրոնի հետ: Նեեմիան իր պարտքը կատարված չհամարեց’ ընդամենը Տիրոջ առաջ ողբալով և աղոթելով: Նա իր խնդրանքները միավորեց սուրբ ձգտումների և լուրջ ջանքների հետ այն նախաձեռնության հաջողության համար, որին կանչված էր: Զգուշավոր որոշումները և խելամիտ ծրագրերը այսօր նույնքան կարևոր են’ սրբազան ձեռնարկումներն իրականացնելու համար, որքան Երուսաղեմի պատերի վերակառուցման ժամանակներում:ՄԹ 469.1

    Նեեմիան հույսը չէր դնում դեպքերի բերմանը: Պակասող միջոցների համար նա դիմում էր նրանց, ովքեր հնարավորություն ունեին դրանք շնորհելու: Եվ Տերը դեռևս պատրաստակամորեն խոսում է Իր միջոցները տնօրինողների սրտերի հետ’ հանուն ճշմարտության գործի: Նրանք, ովքեր աշխատում են Նրա համար, պետք է ընդունեն այդ մարդկանց կողմից տրված օգնությունը: Այս շնորհները կբացեն ճա-նապարհներ, որոնց միջոցով ճշմարտության լույսը կհասնի խավարի մեջ թաղված շատ երկրներ: Հնարավոր է’ շնորհատուները չունենան Քրիստոսի հավատը, ծանոթ չլինեն Նրա Խոսքին, սակայն սա պատճառ չէ նրանց շնորհները մերժելու համար: [634] ՄԹ 469.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents