Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 35 - ՎԵՐԱՀԱՍ ՊԱՏԻԺ

    *****

    Հովակիմ թագավորի կառավարման առաջին տարիներին բազմաթիվ նախազգուշացումներ էին հնչում վերահաս պատժի մասին: Մարգարեների միջոցով փոխանցվող Տիրոջ խոսքը շուտով պետք է կատարվեր: Հյուսիսում ազգերի վրա երկար ժամանակ գերիշխող ասորական տիրապետությունը մոտենում էր իր ավարտին: Շուտով հակահարված էր տրվելու հարավում տարածվող Եգիպտոսին, որի ուժին իզուր ապավինել էր Հուդայի թագավորը: Բոլորովին հանկածակի արևելքում համաշխարհային մի նոր իշխանություն էր բարձրանում՝ բաբելոնյան կայսրությունը և արագ իրեն ենթարկում բոլոր ազգերին: ՄԹ 312.1

    Մի քանի տարվա ընթացքում Բաբելոնի թագավորն Աստծո բարկության գործիք էր ծառայելու՝ անապաշխար Հուդային պատժելու համար: Կրկին ու կրկին Նաբուգոդոնոսորի զորքերը պետք է պաշարեին և մտնեին Երուսաղեմ: Խումբ-խումբ’ սկզբում մի քանիսը, իսկ հետո արդեն հազարավորներ և տասնյակ հազարավորներ պետք է գերության տարվեին Սենաարի երկիր, որպեսզի ապրեն այնտեղ՝ պարտադրված աքսորավայրում: Հովակիմը, Հովաքինը, Սեդեկիան՝ այս բոլոր հրեական թագավորները, հերթով դառնալու էին բաբելոնյան կառավարչի վասալները [422] և բոլորն էլ հերթով պետք է ապստամբեին: Ավելի ու ավելի դաժան պատիժներ էին թափվելու ապստամբ ազգի գլխին, մինչև որ վերջապես ամբողջ երկիրն ամայանար, Երուսաղեմը դատարկվեր և կրակի մատնվեր, Սողոմոնի տաճարը ավերվեր, իսկ Հուդայի թագավորությունն ընկներ, որպեսզի այլևս իր նախկին դիրքը չգրավեր երկրի ազգերի մեջ:ՄԹ 312.2

    Իսրայել ազգի համար վտանգներով հղի այս փոփոխությունների ժամանակաշրջանը նշանավորվեց Երեմիայի միջոցով փոխանցված բազմաթիվ երկնային լուրերով: Այդպիսով Տերը Հուդայի զավակներին լայն հնարավորություններ էր տալիս’ Եգիպտոսի հետ խառը կապերից ազատվելու և Բաբելոնի կառավարիչների հետ հակամարտությունից խուսափելու համար: Ահարկու սպառնալիքի մոտենալուն զուգընթաց’ Երեմիան ժողովրդին սովորեցնում էր բազմաթիվ խոսուն առակների միջոցով’ հուսալով պատասխանատվության զգացում արթնացնել Աստծո հանդեպ, ինչպես նաև հորդորել’ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու բաբելոնյան կառավարության հետ:ՄԹ 313.1

    Աստծո պահանջներին անվերապահ հնազանդվելու կարևորությունը ցույց տալու համար Երեմիան ռեքաբացիներին հավաքեց տաճարի սրահներից մեկում և, նրանց առաջ գինի դնելով, հրավիրեց խմելու: Ինչպես և ակնկալվում էր, նրանք ընդդիմացան և կտրուկ մերժեցին նրա առաջարկը: «Մենք գինի չենք խմում,խիստ հայտարարեցին ռեքաբացիները,որովհետեւ մեր հայրը’ Ռեքաբի որդի Յովնադաբը մեզ պատուիրել է ասելով թէ Գինի չխմէք ոչ դուք եւ ոչ ձեր որդիքը յաւիտեան»:ՄԹ 313.2

    «Եւ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը’ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ ասիր Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին. [423] Մի՞թէ խրատ չէք առնում որ իմ խօսքերին հնազանդեցէք, ասում է Տէրը: Ռեքաբի որդի Յովնադաբի խօսքերը, որ պատուիրել է իր որդկանցը գինի չխմել, հաստատվում են, եւ նորանք չեն խմում մինչեւ այսօր, այլ հնազանդում են իրանց հօր պատուէրին»: Երեմիա 35.6, 12-14:ՄԹ 313.3

    Այդպիսով Աստված ցանկանում էր ցույց տալ ռեքաբացիների հնազանդության և Իր ժողովրդի անհնազանդության ու խռովարարության խիստ հակադրությունը: Ռեքաբացիները նախկինում էլ հնազանդվել էին իրենց հոր հրամանին և այժմ էլ հրաժարվում էին մեղք գործել և տրվել գայթակղությանը: Իսկ Հուդայի մարդիկ ականջ չէին դրել Տիրոջ խոսքերին, և արդյունքնում Նրա կողմից կրելու էին ամենասարսափելի պատիժները:ՄԹ 313.4

    «Ես խօսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով,-ասաց Տերը,բայց դուք ինձ չլսեցիք: Եւ ես ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին’ մարգարէներին, կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, եւ ասեցի Ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր գործերը, եւ ուրիշ աստուածների ետեւից մի գնաք նորանց ծառայելու համար, այն ժամանակ դուք կբնակուէք այս երկրի վերայ որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, բայց դուք ականջ չդրիք եւ չլսեցիք ինձ: Սակայն Ռեքաբի որդի Յովնադաբի որդիքը կատարեցին իրանց հօր պատուէրը, որ պատուիրել էր իրանց, իսկ այս ժողովուրդը ինձ չեն լսում: Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէր Աստուած’ Իսրայէլի Աստուածը. Ահա ես բերելու եմ Յուդայի վերայ եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վերայ այն ամեն չարիքը, որ խօսել եմ նորանց մասին, որովհետեւ ես ասեցի նորանց, բայց նորանք չլսեցին, եւ կանչեցի նորանց, բայց նորանք չպատասխանեցին»: Համարներ 14-17: [424]ՄԹ 313.5

    Երբ մարդկային սիրտը փափկում և ենթարկվում է Սուրբ Հոգու հնազանդեցնող ազդեցությանը, ուշադրության է արժանացնում խորհուրդը, սակայն երբ մարդիկ երես են թեքում հանդիմանությունից’ խստացնելով իրենց սրտերը, Տերը թույլ է տալիս, որ նրանք ենթարկվեն այլ ազդեցությունների: Մերժելով ճշմարտությունը’ նրանք ընդունում են կեղծիքը, որը և դառնում է նրանց կործանող որոգայթը:ՄԹ 314.1

    Աստված Հուդային կոչ էր արել չգրգռել Իր բարկությունը, սակայն նրանք ուշ չէին դարձրել: Ի վերջո, նրանց դեմ դատավճիռ էր կայացվել. նրանք գերի էին տարվելու Բաբելոն, իսկ քաղդեացիներին Աստված օգտագործելու էր որպես գործիք’ Իր անհնազանդ ժողովրդին պատժելու համար: Հուդայի ժողովրդի տառապանքները համաչափ էին լինելու նրանց տրված լույսին և այն նախազգուշացումներին, որ արհամարհել ու մերժել էին: Երկար ժամանակ Աստված հետաձգել էր Իր դատաստանները, սակայն այժմ Նա այցել ել ու էր նրանց Իր սրտմտությամբ’ որպես նրանց չար ընթացքը կասեցնելու մի վերջին փորձ:ՄԹ 314.2

    Ռեքաբի տան վրա սահմանվեցին հարատև օրհնություններ: Մարգարեն հայտարարեց. «Որովհետեւ դուք լսել էք ձեր հայր Յովնադաբի պատուէրին, եւ պահում էք նորա ամեն պատուէրները, եւ անում էք այն ամենի համեմատ, որ նա ձեզ պատուիրել է. Դորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը’ Իսրայէլի Աստուածը. Ռեքաբի որդի Յովնադաբից միշտ իմ առաջին կանգնող մարդ պիտի պակաս չլինի»: Համարներ 18, 19: Այսպես Աստված սովորեցրեց Իր ժողովրդին, որ հավատարմությունն ու հնազանդությունը օրհնություն էին դառնալու Հուդայի համար, այնպես, ինչպես ռեքաբացիներն օրհնվել էին՝ իրենց հոր հրամանին հնազանդվելու համար:ՄԹ 314.3

    Դասը մեզ համար է: Եթե բարի ու իմաստուն հոր պահանջներն [425] արժանացան խիստ հնազանդության, ով լավագույն և ազդեցիկ միջոցներն էր ձեռնարկել իր սերունդն անզսպության չարիքից հետ պահելու համար, անշուշտ, Աստծո հեղինակության հանդեպ շատ ավելի մեծ հարգանք պետք է տածել, քանի որ Նա ավելի սուրբ է, քան մարդը: Մեր Արարիչն ու մեր Հրամանատարը, Ում ուժն անսահման է, դատաստանը’ սարսափելի, ամեն կերպ դրդում է մարդուն, որ հասկանա և ապաշխարի մեղքերից: Իր ծառաների բերանով Նա կանխատեսում է անհնազանդության վտանգները, հնչեցնում նախազգուշական լուրը և հավատարմությամբ հանդիմանում մեղքը: Նրա ժողովուրդը բարգավաճում է միայն Նրա ողորմությամբ՝ ընտրյալ պատգամաբերների աչալուրջ հսկողության և հոգատարության շնորհիվ: Նա չի կարող պաշտպանել և աջակցել մի ժողովրդի, որը մերժում է Նրա խորհուրդը և արհամարհում Նրա հանդիմանությունները: Հնարավոր է’ մի պահ Նա հետ պահի Իր պատժիչ դատաստանները, սակայն Նա չի կարող ընդմիշտ զսպել դրանք:ՄԹ 315.1

    Հուդայի զավակները համարվում էին նրանց մեջ, ում համար Աստված հայտարարել էր. «Դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կլինիք»: Ելից 19.6: Երեմիան իր ծառայության ընթացքում երբեք տեսադաշտից բաց չթողեց սրտի սրբության կենսական կարևորությունը կյանքի տարբեր հարաբերություններում և հատկապես բարձրյալ Աստծո ծառայության մեջ: Նա հստակ կանխատեսեց թագավորության անկումը և ազգերի մեջ Հուդայի բնակիչների ցիրուցան լինելը, սակայն հավատի աչքերով նայեց այս ամենից այն կողմ և տեսավ վերականգնումը: Նրա ականջին հնչում էր աստվա-ծային խոստումը. «Եւ ես պիտի ժողովեմ իմ հօտի մնացորդը այն ամեն երկիրներից, ուր որ նորանց աքսորեցի, եւ նորանց ետ պիտի դարձնեմ իրանց փարախները: ...Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Դաւիթի համար վեր կկացնեմ արդարութեան Շառաւիղ եւ իբր թագաւոր կթագաւորէ ու իմաստութեամբ կվարուի, եւ իրաւունք ու արդարութիւն կգործէ երկրի վերայ: Նորա օրերին կազատուի Յուդան, եւ Իսրայէլը [426] ապահով կբնակուէ. Եւ սա է նորա անունը, որով նա կկոչուի’ ՏԷՐԸ’ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ»: Երեմիա 23.3-6:ՄԹ 315.2

    Այսպիսով, վերահաս պատժի մասին մարգարեությունների հետ միասին տրվում էին վերջնական ու փառահեղ ազատագրման մասին խոստումները: Աստծո հետ խաղաղություն փնտրողները և աճող ուրացության մեջ սուրբ կյանքով ապրելու փափագ ունեցողները ուժ էին ստանալու յուրաքանչյուր փորձության դիմակայելու համար, նաև Նրա մասին մեծ իշխանությամբ վկայելու հնարավորություն էին ունենալու: Եվ գալիք սերունդների համար գործած փրկությունն իր փառքով գերազանցելու էր ելքի ժամանակներում Իսրայելի զավակների փրկությանը: Մոտենում էին օրերը, և Իր մարգարեի միջոցով Տերը հայտարարեց, որ «այլ եւս չեն ասելու, թէ կենդանի է Տէրը, որ դուրս հանեց Իսրայէլի որդկանցը Եգիպտոսի երկրիցը. Այլ թէ’ Կենդանի է Տէրը, որ վեր հանեց եւ բերաւ Իսրայէլի տան սերունդը հիւսիսի երկրիցը եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ ես նորանց քշել էի, եւ նորանք պիտի բնակուեն իրանց հողի վերայ»: Համարներ 7, 8: Այսպիսին էին Երեմիայի կողմից հնչեցրած հրաշալի մարգարեությունները Հուդայի թագավորության պատմության վերջին տարիներին, երբ բաբելոնացիները համաշխարհային տիրապետության էին հասնում, և նրանց պաշարող բանակները նույնիսկ Սիոնի պարիսպների տակ էին հասնում:ՄԹ 316.1

    Ինչպես քաղցր երաժշտություն’ փրկության այս խոստումները հա-սան նրանց ականջներին, ովքեր աներեր երկրպագում էին Եհովային: Ե’վ հարուստ, և’ աղքատ ընտանիքներում, որտեղ դեռևս հարգանքով էին հետևում ուխտը պահող Աստծո խորհուրդներին, կրկին ու կրկին հնչում էին մարգարեի խոսքերը: Նույնիսկ երեխաներն էին մեծապես հուզվում, և դրանք հարատև տպավորություն էին թողնում նրանց երի-տասարդ ու ընկալ մտքի վրա: [427]ՄԹ 316.2

    Սուրբ Գրքի պատվիրանները բարեխիղճ պահելն էր, որ Երեմիայի ծառայության օրերին Դանիելին և նրա ընկերներին հնարավորություն տվեց աշխարհի ազգերի առաջ մեծարել ճշմարիտ Աստծուն: Այս հրեա երեխաների’ հայրական տանն ստացած դաստիարակությունը նրանց ամուր էր դարձրել հավատի մեջ և հաստատուն’ կենդանի Աստծո’ երկնքի ու երկրի Արարչի ծառայության մեջ: Հովակիմի թագավորու-թյան վաղ շրջանում, երբ Նաբուգոդոնոսորն առաջին անգամ պաշարեց և գրավեց Երուսաղեմը, ոմանց հետ գերի տանելով նաև Դանիելին և նրա ընկերներին, ովքեր հատուկ ընտրված էին Բաբելոնի արքունիքում ծառայելու համար, հրեաների հավատը մեծապես փորձվեց: Սա-կայն նրանք, ովքեր սովորել էին վստահել Աստծո խոստումներին, բա-վարար ուժ գտան’ դիմակայելու այն բոլոր փորձություններին, որոնց միջով կոչված էին անցնելու օտար երկրում իրենց տարագրության ժա-մանակ: Աստվածաշունչն էր նրանց ուղեցույցն ու ապաստանը:ՄԹ 316.3

    Որպես Հուդայի գլխին թափվող դատաստանների իմաստը մեկնող մարգարե’ Երեմիան, նույնիսկ ամենախիստ պատիժների առկայու-թյամբ, ազնվորեն կանգնեց Աստծո արդարության և Նրա բարի նպա-տակների պաշտպանութան դիրքերում: Մարգարեն անդուլ գործում էր: Փափագելով հասնել բոլոր դասակարգերի մարդկանց’ նա իր ազ-դեցության սահմաններն ընդլայնեց Երուսաղեմից դուրս’ հաճախակի այցելելով թագավորության տարբեր մասերում գտնվող գավառները: Եկեղեցուն ուղղված իր վկայություններում Երեմիան մշտապես հղում էր անում Օրենքի գրքի ուսմունքներին, որոնք այնպես հարգվել և մեծարվել էին Հովսիայի կառավարման ժամանակ: Նա կրկին ընդգծեց ուխտի հարաբերությունների պահպանման կարևորությունն այն ողորմած և կարեկից [428] Էության հետ, Ով Սինայի բարձունքներում ազդարարել էր տասը պատվիրանների սկզբունքները: Երեմիայի նա-խազգուշական խոսքերը և խնդրանքները հասան թագավորության բոլոր ծայրերը, և բոլորը հնարավորություն ունեցան իմանալու Աստծո կամքն ազգի վերաբերյալ:ՄԹ 317.1

    Մարգարեն հստակ ներկայացրեց, որ պատիժները թափվում են մեր երկնային Հոր թույլտվությամբ, որպեսզի «հեթանոսներն իմանան որ մարդիկ են»: Սաղմոս 9.20:ՄԹ 317.2

    «Եւ եթէ դուք ինձ հետ խոտորնակ վարուիք, եւ չուզէք ինձ լսել,նա-խազգուշացրել էր Տերը Իր ժողովրդին,այն ժամանակ ես էլ ... ձեզ ազգերի մէջ կցրուեմ, եւ ձեր ետքից սուր կքաշեմ, եւ ձեր երկիրը ամայի կլինի, եւ ձեր քաղաքները աւերակ կլինեն»: Ղևտացիս 26.21, 28, 33: Հենց այդ ժամանակ վերահաս պատժի մասին լուրերը հասան իշ-խաններին և ժողովրդին: Նրանց կառավարիչը’ Հովակիմը, ով պետք է խելացի հոգևոր առաջնորդ լիներ, առաջին հերթին օրինակ ծառայեր մեղքերը խոստովանելով, բարեփոխումներով և բարի գործերով, ժա-մանակն անց էր կացնում եսամոլ հաճույքների մեջ: «Ես ինձ համար ընդարձակ տուն եւ հովասուն վերնատներ շինեմ»,մտածում է նա, և այն տունը, որ «ծածկում է եղեւնափայտով, եւ ներկում կարմրագոյնով», (Երեմիա 22.14) կառուցվում է խարդախությամբ և կեղեքման շնորհիվ ձեռք բերված փողով և աշխատանքով:ՄԹ 317.3

    Մարգարեի զայրույթը վեր ելավ, և նա ոգեշնչված պատիժ ազ-դարարեց անհավատ կառավարչի վրա: «Վա՜յ նորան, որ իր տունը անարդարութիւնով է շինում, եւ իր վերնատները’ անիրաւութիւնով,հայտարարեց նա,որ ձրի բանեցնում է իր դրացիին, եւ նորա վարձքը չէ տալիս նորան... Մի՞թէ կթագաւորես, որ տաքացել ես եղեւնափայտի համար. չէ՞ որ քո հայրը կերաւ եւ խմեց, եւ իրաւունք ու արդարութիւն արաւ. այն ժամանակ լաւ եղաւ նորա համար: Նա [429] տեսաւ աղքատի եւ տնանկի դատը, եւ լաւ էր. մի՞թէ սա չէ ինձ ճանաչել ը, ասում է Տէրը: Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վերայ չէ բայց միայն քո շահասիրութեան վերայ, եւ անմեղ արիւն թափելու եւ անիրաւութեան ու զրկողութեան վերայ, որ անես»:ՄԹ 318.1

    «Սորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի մասին. Նորա վերայ պիտի չողբան ասելով’ վա՜յ եղբայր, վա՜յ քոյր. նորա վերայ պիտի չողբան ասելով’ վա՜յ տէր, վա՜յ նորա փառքը: Էշի թաղումով պիտի թաղուի նա, քաշ տալով ու Երուսաղէմի դռներիցը դուրս դէն գցելով»: Համարներ 13-19:ՄԹ 318.2

    Այս սարսափելի պատիժը Հովակիմին այցելելու էր մի քանի տարի հետո, սակայն Աստված մեղանչող ազգին ողորմածաբար տեղեկացրեց Իր նպատակի մասին: Հովակիմի թագավորության չորրորդ տարում Երեմիա մարգարէն դիմեց «բոլոր Յուդայի ժողովրդին եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին»‘ ասելով, որ արդեն մի քանի տարի է’ «Յովսիայի տասնեւերեքերորդ տարիից սկսած մինչեւ այս օրը», ինքը քարոզում է Աստծո’ փրկության ծրագրի մասին, սակայն Նրա ուղերձներն արհա-մարհվում են: Երեմիա 25.2, 3: Եվ հիմա Աստծո խոսքը սա է.ՄԹ 318.3

    «... որովհետեւ դուք չլսեցիք իմ խօսքերը, Ահա ես կուղարկեմ եւ կառնեմ հիւսիսի բոլոր ազգատոհմերը, ասում է Տէրը, եւ իմ ծառայ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի հետ կդնեմ, եւ ես նորանց կբերեմ այս երկրի վերայ եւ նորա բնակիչների վերայ, եւ այս բոլոր ազգերի վերայ շուրջանակի, եւ նորանց նզովածի պէս բնաջինջ կանեմ եւ նորանց կշինեմ հիացման եւ նախատինքի առարկայ եւ յաւիտենական աւերակներ: Եւ կկորցնեմ նորանց միջից [430] ցնծութեան ձայնը եւ ու-րախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, երկանքի ձայնը եւ ճրագի լոյսը: Եւ այս բոլոր երկիրը անապատ եւ աւերակ կդառնայ,եւ այս ազգերը պէտք է Բաբիլոնի թագաւորին ծառայեն եօթանասուն տարի»: Համարներ 8-11:ՄԹ 318.4

    Թեև դատավճիռը հստակ էր հայտարարվել, դրա սարսափելի իմաստը հազիվ թե ընկալված լիներ լսողների կողմից: Եվ որպեսզի ավելի խոր ըմբռնեն ասվածը, Տերը փորձեց տեսանելի դարձնել խոսքերի իմաստը: Երեմիան, ըստ Նրա խոսքի, ազգի ճակատագիրը նմանեցրեց աստվածային բարկության բաժակից դուրս հորդող գինու: Այս վշտի բաժակից առաջին հերթին պետք է խմեին «Երուսաղէմը եւ Յուդայի քաղաքները, եւ նորա թագաւորը»: Մյուսները’ «Եգիպտոսի Փարաւօն թագաւորը, եւ նորա ծառաները, եւ նորա իշխանները ու նորա բոլոր ժողովրդը» և աշխարհի շատ այլ ազգեր նույնպես պետք է խմեին նույն բաժակից, մինչև որ Աստծո նպատակն իրագործվեր: Տես’ Երեմիա 25:ՄԹ 319.1

    Արագահաս դատաստանների բնույթն ավելի տեսանելի դարձնելու համար մարգարեին հրամայվեց վերցնել «ժողովրդի ծերերիցն ու քահանաների ծերերիցն էլ» և դուրս գնալ «Ենովմի որդիի ձորը» և այնտեղ, մատնացույց անելով Հուդայի ուրացությունը, կոտրել «բրուտի ամանը» և Եհովայի անունից հայտարարել, թե Ում ծառան է ինքը. «Սորա պէս պիտի կոտրեմ այս ժողովուրդը եւ այս քաղաքը, ինչպէս որ մի մարդ կոտրում է բրուտի ամանը, որ այլ եւս չի նորոգուիլ»: Մարգարեն վարվեց այնպես, ինչպես հրամայվել էր նրան: Ապա վերադառնալով քաղաք’ նա կանգնեց տաճարի բակում և բոլոր մարդկանց ականջին լսելի հայտարարեց. [431] «Այսպէս է ասում Զօրաց Տէրը’ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս քաղաքի վերայ եւ նորա բոլոր քաղաքների վերայ պիտի բերեմ այն ամեն չարիքը, որ ասել եմ նորա մասին. Որովհետեւ նորանք խստացրել են իրանց պարանոցը, որ իմ խօսքերը չլսեն»: Տես’ Երեմիա 19:ՄԹ 319.2

    Խոստովանության և ապաշխարության մղելու փոխարեն’ մարգարեի խոսքերն հրահրեցին բարձր դիրք գրավող մարդկանց բարկությունը, և արդյունքում Երեմիան զրկվեց իր ազատությունից: Բանտարկվելով և կոճղերի մեջ դրվելով’ մարգարեն, այնուհանդերձ, շարունակեց երկնային ուղերձները հաղորդել իր շուրջը հավաքված մարդկանց: Հալածանքը չէր կարող լռեցնել նրան: Նա ասում է, որ ճշմարտության խոսքը «սրտիս մէջ վառուած կրակի պէս դարձաւ’ ոսկորներումս պահուած, եւ ես յոգնեցի կրելուցը, եւ չկարողացայ»: Երեմիա 20.9:ՄԹ 319.3

    Այդ ժամանակ էր, որ Տերը Երեմիային հրամայեց ստանձնել այն պատգամները գրի առնելու գործը, որոնք ցանկանում էր հասցնել նրանց, ում փրկությունը մշտապես Նրա կարեկից սրտի փափագն էր: «Քեզ համար մի տոմս առ,հրամայեց Տերը Իր ծառային,եւ գրիր նորա վերայ այն բոլ որ խօսքերը, որ ասել եմ քեզ Իսրայէլ ի մասին եւ Յուդայի մասին եւ բոլոր ազգերի մասին այն օրիցն սկսած որ խօսեցի քեզ հետ Յովսիայի օրերիցը մինչեւ այս օրը: Կարելի է կլսէ Յուդայի տունը այն բոլոր չարիքը, որ ես խորհել եմ նորանց անելու, որպէս զի ամեն մարդ իր չար ճանապարհիցը ետ դառնայ, եւ ես ներեմ նորանց անօրէնութիւնը եւ նորանց մեղքը»: Երեմիա 36.2, 3:ՄԹ 320.1

    Հնազանդվելով հրամանին’ Երեմիան օգնության կանչեց իր հավատարիմ ընկերոջը’ Բարուք դպիրին, և թելադրեց «Տիրոջ բոլոր խօսքերը, որ նա ասել էր նորան»: [432] Համար 4: Դրանք մանրամասն գրվեցին մագաղաթի փաթույթին’ հանդիսանալով մեղքի լրջագույն հանդիմանություն, տևական ուրացության հաստատ վախճանի զգուշացում, չարից հրաժարվելու ազդեցիկ կոչ:ՄԹ 320.2

    Ավարտելով’ Երեմիան, որ դեռ բանտարկված էր, գրվածը ուղարկեց Բարուքին, որ նա կարդա այն’ համազգային ծոմապահության օրվա առիթով տաճարում հավաքված մարդկանց բազմության առաջ, «Յովսիայի որդի Յովակիմի հինգերորդ տարին իններորդ ամսին»: «Կարելի է նորանց աղօթքը ընկնէ Տիրոջ առաջը,ասաց մարգարեն,եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը, որովհետեւ մեծ է այն բարկութիւնն ու սրտմտութիւնը, որ Տէրը ասել է այս ժողովրդի դէմ»: Համարներ 9, 7:ՄԹ 320.3

    Բարուքը հնազանդվեց և կարդաց գիրքը Հուդայի բոլոր մարդկանց առաջ: Հետո դպիրը հրավիրվեց իշխանների առաջ’ նրանց համար կարդալու այն: Նրանք լսեցին մեծ հետաքրքրությամբ և խոստացան տեղեկացնել թագավորին այն ամենի մասին, ինչ լսեցին, սակայն դպիրին խորհուրդ տվեցին թաքնվել, քանի որ վախենում էին, որ թագավորը կմերժի վկայությունը և կորոնի ուղերձը գրողներին և տարածողներին’ ոչնչացնելու նպատակով:ՄԹ 320.4

    Երբ իշխանները Հովակիմ թագավորին տեղեկացրին Բարուքի կարդացածի մասին, նա անմիջապես հրամայեց, որ գիրքը բերեն իր մոտ և կարդան իր ականջին: Թագավորական ծառաներից մեկը’ Հուդի անունով, վերցրեց գիրքը և սկսեց կարդալ հանդիմանության ու նախազգուշացման խոսքերը: Ձմեռ էր, և թագավորը, նրա պետական ծառայողները և Հուդայի իշխանները հավաքված էին կրակարանի առաջ: Մի փոքր հատված էր կարդացվել միայն, երբ թագավորը, չերկյուղելով [433] իր և իր ժողովրդի գլխին կախված վտանգից, ճանկեց գիրքը և մոլեգին կատաղությամբ «կտրեց նորան դպրի դանակովը եւ գցեց կրակը, որ կրակարանումն էր մինչեւ որ բոլոր տոմսը վերջացաւ»: Համար 23:ՄԹ 320.5

    Ո’չ թագավորը և ո’չ նրա իշխանները չվախեցան և «չպատառեցին իրանց հանդերձները»: Սակայն նրանցից մի քանիսն, այնուամենայնիվ, «թագաւորին պաղատեցին, որ տոմսը չայրէ. Բայց նա նորանց չլսեց»: Գիրքը ոչնչացվեց, չար թագավորը սաստիկ զարյացավ Երեմիայի և Բարուքի վրա և անմիջապես ուղարկեց, որ բռնեն նրանց, «բայց Տէրը նորանց ծածկեց»: Համարներ 24-26: [434]ՄԹ 321.1

    Տաճարում երկրպագողների, ինչպես նաև թագավորի ու նրա ծառաների ուշադրությունը հրավիրելով ներշնչմամբ գրի առնված հորդորների վրա’ Աստված, գթալով Հուդայի մարդկանց, փորձում էր ողորմածաբար նախազգուշացնել նրանց: «Կարելի է,ասաց Նա,կլսէ Յուդայի տունը այն բոլոր չարիքը, որ ես խորհել եմ նորանց անելու, որպէս զի ամեն մարդ իր չար ճանապարհիցը ետ դառնայ, եւ ես ներեմ նորանց անօրէնութիւնը եւ նորանց մեղքը»: Համար 3: Աստված գթած է այն մարդկանց հանդեպ, ովքեր համառում են իրենց կուրության մեջ, Նա փորձում է հանդիմանությամբ և սպառնալիքներով լուսավորել նրանց խամրած միտքը, որպեսզի դրդի մեծամեծներին’ զգալու իրենց տգիտությունը և գիտակցելու սխալները: Նա ջանում է օգնել ինքնահավաններին’ դրդելով, որ նրանք չգոհանան ունայն ձեռքբերումներով և փնտրեն հոգևոր օրհնություններ’ երկնքի հետ սերտ կապի միջոցով: Աստծո նպատակը այնպիսի պատգամաբերներ ուղարկելը չէ, ովքեր կգոհացնեն և կշողոքորթեն մեղավորներին: Նա խաղաղության և ֆիզիկական ապահովության լուրեր չի ուղարկում’ չսրբագործված հոգիներին հանգստացնելու համար: Ընդհակառակը, Նա ծանր բեռ է դնում անօրենի խղճին և սրածայր նետերով խոցում նրա հոգին, որպեսզի մղի մեղքի գիտակցությանը: ՄԹ 321.2

    Սպասարկու հրեշտակները նրան են ներկայացնում Աստծո ահավոր պատիժները, որպեսզի գիտակցի իր չնչինությունը և մղվի տառապանքով բացականչելու. «Ես ի՞նչ պէտք է անեմ որ փրկուիմ»: Գործք 16.30: Սակայն Ձեռքը, որ խոնարհեցնում է մարդուն մինչև փոշու մակարդակի, հանդիմանում մեղքը և ամոթի վերածում հպարտությունն ու փառասիրությունը, այն Ձեռքը, որ բարձրացնում է զղջացողին և սրտով կոտրվածին: Նա, Ով թույլ է տալիս, որ պատիժները թափվեն, խորը կարեկցանքով հարցնում է. «Ի՞նչ ես կամենում որ անեմ քեզ»:ՄԹ 321.3

    Երբ մարդը մեղանչել է սուրբ և գթառատ Աստծո դեմ, որևէ ազնիվ ուղի չկա նրա համար, քան անկեղծ ապաշխարությունը և [435] հոգու դառնությամբ լացով մեղքերը խոստովանելը: Սա է Աստված պահանջում, սա է ակնկալում նրանից’ կոտրված սիրտ և զղջացող հոգի: Սակայն ամբարտավան Հովակիմ թագավորն ու նրա իշխանները գոռոզաբար մերժեցին Աստծո հրավերը: Նրանք ուշ չդարձրին նախազգուշացմանը և չապաշխարեցին: Սուրբ գրվածքն այրելու ժամանակ նրանց գթասրտորեն տրվել էր վերջին հնարավորությունը: Աստված հայտարարել էր, որ եթե այդ դեպքում էլ նրանք հրաժարվեն լսել Իր ձայնը, նրանց սարսափելի պատժի կարժանացնի: Նրանք իրոք հրաժարվեցին լսել, և Նա Հուդայի վրա հայտարարեց Իր վերջնական դատավճիռը: Նա առանձնահատուկ ցասումով էր այցելելու այն մարդուն, ով հպարտությամբ ապստամբել էր Ամենակարողի դեմ:ՄԹ 322.1

    «Դորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորի մասին. Նորա համար նստող չպիտի լինի Դաւիթի աթոռի վերայ եւ նորա դիակը պիտի դէն գցուի եւ մնայ ցերեկը տաքումը եւ գիշերը ցրտումը: Եւ ես պիտի այցելեմ նորան եւ նորա սերունդին եւ նորա ծառաներին իրանց անօրէնութիւնների համար, եւ պիտի բերեմ նորանց վերայ եւ Երուսաղէմի բնակիչների վերայ եւ Յուդայի մարդկանց վերայ այն բոլոր չարիքը որ ես ասեցի նորանց»: Երեմիա 36.30, 31: ՄԹ 322.2

    Գիրքն այրելը հարցի լուծում չէր: Ավելի հեշտ էր ազատվել գրված խոսքերից, քան այն հանդիմանությունից և նախազգուշացումից, որ պարունակում էին դրանք, ինչպես նաև այն արագահաս պատժից, որ Աստված էր հայտարարել ապստամբ Իսրայելի համար: Գրված գիրքը նույնությամբ վերականգնվեց: «Դարձեալ քեզ համար մի ուրիշ տոմս առ,հրամայեց Տերը Իր ծառային,եւ գրիր նորա վերայ այն առաջի խօսքերը, որոնք կային առաջի տոմսի վերայ, որ Յուդայի Յովակիմ թագաւորը այրեց»: Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ մարգարեությունների գրառումները մոխրի էին վերածվել, [436] սակայն խոսքերը «վառուած կրակի պէս» դեռ ապրում էին Երեմիայի սրտում, և մարգարեին թույլ տրվեց վերարտադրել այն, ինչը մարդկային ցասումն ավերել էր այնպես պատրաստակամորեն:ՄԹ 322.3

    Վերցնելով մեկ այլ թղթագլան’ Երեմիան այն տվեց Բարուքին, «եւ նա գրեց նորա վերայ Երեմիայի բերանից այն գրքի բոլոր խօսքերը, որ Յուդայի Յովակիմ թագաւորը այրել էր կրակով, եւ դեռ նորանց վերայ նորանց պէս շատ բաներ էլ աւելացուեցան»: Համարներ 28, 32: Մարդկային ցասումը ցանկանում էր խոչընդոտել Աստծո մարգարեի գործին, սակայն այն միջոցները, որով Հովակիմը փորձում էր սահմանափակել Եհովայի ծառայի ազդեցությունը, այլ հնարավորություն տվեցին’ աստվածային պահանջները հասկանալի դարձնելու համար: ՄԹ 323.1

    Հանդիմանությանն ընդդիմանալու հոգին, որը դրդեց հալածելու և բանտարկելու Երեմիային, գոյություն ունի նաև այսօր: Շատերն են անտեսում շարունակաբար հնչող զգուշացումները’ նախընտրելով լսել կեղծ ուսուցիչների, ովքեր շոյում են նրանց փառասիրությունը և անտեսում նրանց չարագործությունները: Անկասկած է, որ փորձության օրն այսպիսիները ապաստան և օգնություն չեն ստանա երկնքից: Աստծո ընտրյալ ծառաները քաջությամբ ու համբերությամբ կդիմակայեն փորձություններին ու տառապանքներին, որ բաժին են հասել իրենց’ հանդիմանության, արհամարհանքի և սխալ մեկնաբանությունների պատճառով: Նրանք պետք է շարունակեն հավատարմորեն իրականացնել Աստծո կողմից իրենց հանձնարարված գործը’ մշտապես հիշելով, որ հին ժամանակների մարգարեները և մարդկության Փրկիչն ու Նրա աշակերտները նույնպես նախատինք ու հալածանք կրեցին Խոսքի համար:ՄԹ 323.2

    Աստծո նպատակն էր, որ Հովակիմն ընդունի Երեմիայի խորհուրդները և շնորհ գտնի Նաբուգոդոնոսորի առաջ’ խուսափելով դժբախտություններից: Երիտասարդ [437] թագավորը հավատարմության երդում էր տվել բաբելոնյան կառավարչին, և եթե նա հավատարիմ մնար իր խոստմանը, ապա կշահեր հեթանոսների հարգանքը, որով փայլուն հնարավորություններ կստեղծվեին հոգիների դարձի գալու համար: Արհամարհելով իրեն շնորհված մեծագույն առավելությունները’ Հուդայի թագավորն ինքնակամ հետևեց իր ընտրած ուղուն: Նա խախտեց բաբելոնյան կառավարչին պատվով տված երդումը և ապստամբեց: Այս ամենի պատճառով և’ նա, և’ իր թագավորությունը հայտնվեցին շատ նեղ կացության մեջ: Նրա դեմ ուղարկվեցին «Քաղդէացիների գունդերը,ՄԹ 323.3

    եւ Ասորիների գունդերը, եւ Մովաբացիների գունդերը եւ Ամմոնի որդկանց գունդերը», և նա անկարող էր պաշտպանել երկիրն այս ավազակախմբերի ասպատակություններից: Դ Թագավորաց 24.2: Մի քանի տարի անց նա խայտառակ կերպով ավարտեց իր կորստաբեր կառավարումը’ մերժված երկնքի, չսիրված իր ժողովրդի և անտեսված Բաբելոնի կառավարիչների կողմից, ում վստահությունը նա կորցրել էր: Այս ամենն Աստծո’ պատգամաբերի միջոցով տրված ծրագրից երես թեքելու ճակատագրական սխալի հետևանքն էր: Հովակիմի որդին’ Հովաքինը (որ հայտնի էր նաև որպես Հեքոնիա և Քոնիա), գահն զբաղեցրեց միայն երեք ամիս և տասը օր, հետո նա հանձնվեց քաղդեական զորքերին, որոնք Հուդայի կառավարչի ապստամբության պատճառով կրկին պաշարեցին դատապարտված քաղաքը: Այս առիթով Նաբուգոդոնոսորը «գերի փոխադրեց Յովաքինին Բաբիլոն, եւ թագաւորի մօրը եւ թագաւորի կնիկներին եւ նորա ներքինիներին եւ երկրի զօրաւորներին»‘ թվով մի քանի հազար հոգի, նաև «հիւսերին եւ դարբիններին’ հազար» հոգի: Բաբելոնի թագավորը նրանց հետ տարավ «Տիրոջ տան բոլոր գանձերը եւ թագաւորի տան գանձերը»: Դ Թագավորաց 24.15, 16, 13: [438]ՄԹ 324.1

    Հուդայի թագավորությունը’ մասնատված իշխանությամբ և զրկված իր ուժից’ մարդկանցից և հարստութունից, այնուհանդերձ դեռ թույլտվություն ուներ գոյությունը շարունակելու որպես առանձին պետություն: Նաբուգոդոնոսորը իշխանության գլուխ բարձրացրեց Հովսիայի կրտսեր որդի Մաթանիային’ նրա անունը փոխելով Սեդեկիայի: [439] ՄԹ 324.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents