Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 48 - «ՈՉ ԹԷ ԶՕՐՈՒԹԻՒՆՈՎ, ԵՒ ՈՉ ԹԷՈՅԺՈՎ»

    *****

    Հեսուի և Հրեշտակի մասին Զաքարիայի տեսիլքին անմիջապես հետևում է Զորաբաբելի գործի վերաբերյալ պատգամը մարգարեին: «Եւ ետ դառաւ ինձ հետ խօսող հրեշտակը,հայտարարում է Զաքարիան,եւ ինձ զարթեցրեց ինչպէս որ մի մարդ կ’զարթեցնեն իր քնիցը: Եւ ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասեցի. Տեսնում եմ որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ եւ մի բաժակ նորա գագաթին, եւ եօթը ճրագ նորա վերայ, եւ եօթը խողովակներ այն եօթը ճրագների համար, որ նորա գագաթին են: Եւ երկու ձիթենի նորա կշտին’ մէկը բաժակի աջ կողմիցը եւ մէկը նորա ձախ կողմիցը:ՄԹ 439.1

    Եւ ես պատասխանեցի եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին թէ Սորանք ի՞նչ են, տէր իմ: ...Եւ նա պատասխանեց եւ ասեց ինձ թէ Սա Տիրոջ խօսքն է առ Զօրաբաբէլ’ ասելով. Ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը, ասում է Զօրաց Տէրը»:ՄԹ 439.2

    «Եւ ես պատասխան տուի ու ասեցի նորան. Ի՞նչ են այս երկու ձիթենիքը աշտանակի աջ կողմին եւ [593] նորա ձախ կողմին: Եւ երկրորդ անգամ պատասխանեցի եւ ասեցի նորան. Ի՞նչ են այս երկու ձիթենիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի իւղը թափում են իրանցից: ...Եւ նա ասեց. Սորանք են երկու օծեալները, որոնք կանգնում են բոլոր երկրի Տիրոջ առաջին»: Զաքարիա 4 . 1-6, 11-14: ՄԹ 439.3

    Տեսիլքում Աստծո առաջ կանգնած երկու ձիթենիներն իրենցից ոսկի յուղ են արտադրում, որը ոսկի խողովակներով հոսում է դեպի աշտանակի բաժակը: Սրանից են սնվում սրբարանի ճրագները’ նրանց պայծառ, մշտական լույսը ապահովելու համար: Այսպես, Աստծո ներկայության մեջ կանգնած օծյալներից աստվածային լույսի, սիրո և իշխանության լիությունն է փոխանցվում Իր ժողովրդին, որ նրանք կարողանան ուրիշներին էլ փոխանցել լույս, ուրախություն և համարձակություն: Այս ձևով հարստացածները պետք է այլոց հարստացնեն Աստծո սիրո գանձով:ՄԹ 439.4

    Տիրոջ տան վերակառուցման ժամանակ Զորաբաբելը կանգնել էր բազմաթիվ դժվարությունների առաջ: Սկզբից ի վեր հակառակորդը «թուլացնում էր ժողովրդի ձեռքերը եւ խափանում էր նորանց շինելուց»: «Եւ խափանեցին նորանց բռնութեամբ եւ ուժով»: Եզրաս 4.4, 23: Սակայն Տերը շինարարների հետ էր, և հիմա Նա Իր մարգարեի միջոցով խոսեց Զորաբաբելի հետ’ ասելով. «Դու ո՞վ ես, ով մեծ սար. Դու Զօրաբաբէլի առաջին մի դաշտ ես. Եւ նա դուրս պիտի հանէ գլխի քարը աղաղակներով Շնո՜րհք, շնո՜րհք նորան»: Զաքարիա 4.7:ՄԹ 440.1

    Աստծո ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում մեծ, գրեթե անհաղթահարելի դժվարություններ են կանգնել նրանց առջև, ովքեր փորձել են իրականացնել Երկնքի [594] նպատակները: Տիրոջ կողմից այսպիսի խոչընդոտները թույլ են տրվում որպես հավատի փորձություն: Երբ մենք արգելափակված ենք բոլոր կողմերից, ճիշտ ժամանակն է վստահելու Աստծուն և Նրա Հոգու ուժին: Կենդանի հավատի դրսևորումը հոգևոր ուժի աճի և հաստատուն վստահության զարգացման գրավականն է: Այս միջոցով անձը դառնում է հաղթող ուժ: Որտեղ առկա է հավատը, կանհետանան սատանայի’ քրիստոնյայի ճանապարհին տեղադրած խոչընդոտները, քանի որ երկնքի ուժերը օգնության կհասնեն նրան: «Եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար»: Մատթեոս 17.19: Աշխարհի բարեկեցությունը սկսվում է շքեղությունից և պարծենկոտությունից, իսկ Աստծո ճանապարհը, փոքր բաներին հենվելով, դրանք ճշմարտության և արդարության փառահեղ հաղթանակի սկիզբ դարձնելն է: Երբեմն Նա սովորեցնում է Իր գործակիցներին’ թույլ տալով, որ ձախողվեն և հիասթափություն ապրեն: Նրա նպատակն է, որ նրանք սովորեն հաղթահարել դժվարությունները:ՄԹ 440.2

    Մարդիկ հաճախ հուսալքվում են, երբ հանդիպում են նեղությունների և խոչընդոտների: Սակայն, եթե նրանք սկզբից մինչև վերջ ամուր պահեն վստահությունը, Աստված կմաքրի ճանապարհը: Նրանք հաջողությամբ կպայքարեն դժվարությունների դեմ: Զորաբաբելի անվեհեր հոգու և անսասան հավատի առաջ հարթավայրի կվերածվեն դժվարության հսկա սարերը, և ում ձեռքերն այն հիմնել են, «նորա ձեռքերն էլ պիտի աւարտեն»: «Եւ նա դուրս պիտի հանէ գլխի քարը աղաղակներով Շնո՜րհք, շնո՜րհք նորան»: Զաքարիա 4 . 9, 7:ՄԹ 440.3

    Աստծո եկեղեցին չի հիմնադրվել մարդկային ուժով ու մարդկային զորությամբ, և դրանք չեն կարող կործանել այն: Եկեղեցին հիմնվում է ոչ թե հզոր մարդկային ուժի, այլ Հիսուս Քրիստոսի’ հավիտենական Ժայռի [595] վրա, «եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան»: Մատթեոս 16 . 18: Աստծո ներկայությունը ամրապնդում է նրա նպատակը: «Մի յուսաք իշխաններին’ մարդի որդիին»‘ այս խոսքերն են ուղղվում մեզ: Սաղմոս 146 . 3: «Հանդարտութեամբ եւ ապաւինութեամբ կ’լինի ձեր զօրութիւնը»: Եսայիա 30.15: Արդարության հավերժական սկզբունքների վրա հիմնված Աստծո հրաշալի գործը երբեք իզուր չի անցնի: Այն ավելի ու ավելի մեծ թափ կառնի, «ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը, ասում է Զօրաց Տէրը»: Զաքարիա 4.6:ՄԹ 441.1

    «Զօրաբաբէլի ձեռքերն են հիմնել այս տունը, եւ նորա ձեռքերն էլ պիտի աւարտեն» խոստումը բառացիորեն իրականացավ: Համար 9: «Եւ Հրէաների ծերերը շինում էին եւ յաջողվում Անգէ մարգարէի եւ Ադդովի որդի Զաքարիայի մարգարէութիւնովը, եւ շինեցին ու վերջացրին Իսրայէլի Աստուծոյ հրամանովը եւ Պարսից Կիւրոս, Դարեհ եւ Արտաշէս թագաւորի հրամանովը: Եւ լրացաւ այս տունը Ադար ամսուայ երրորդ օրը [տասներկուերորդ ամիսը], որ Դարեհ թագաւորի թագաւորութեան վեցերորդ տարին էր»: Եզրաս 6. 14, 15:ՄԹ 441.2

    Կարճ ժամանակ անց վերակառուցված տաճարն օծվեց: «Եւ Իսրայէլի որդիքը’ քահանաները եւ Ղեւտացիները եւ միւս գերութիւնից եկողները այս Աստուծոյ տան նաւակատիքն արին ուրախութիւնով» և «առաջին ամսուայ տասնեւչորսին» նրանք «զատիկը կատարեցին»: Համարներ 16, 17, 19:ՄԹ 441.3

    Երկրորդ տաճարն իր շքեղությամբ զիջում էր առաջինին, նաև չդրսևորվեցին աստվածային ներկայության այն տեսանելի նշանները, որոնք տրվել էին առաջին տաճարի օծման ժամանակ: Տաճարի [596] ընծայումը խորհրդանշող գերբնական ուժի ոչ մի դրսևորում չեղավ: Փառքի ոչ մի ամպ չլցրեց նորակառույց սրբարանը: Երկնքից ոչ մի կրակ չիջավ, որպեսզի սպառի զոհասեղանին ներկայացված զոհը: Տիրոջ փառքն այլևս չէր բնակվում Սրբության Սրբոցի քերովբեների միջև: Ուխտի տապանակը, շնորհի գահը և քարե տախտակներն այնտեղ չէին գտնվում: Երկնքից ոչ մի նշան չտրվեց’ ի պատասխան Եհովայի կամքը հարցնող քահանայի խնդրանքին:ՄԹ 441.4

    Եվ սակայն այս շինության մասին է, որ Տերը հայտարարել էր Անգե մարգարեի միջոցով. «Այս վերջի տան փառքը մեծ պիտի լինի առաջուանինիցը»: «Եւ կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով, ասում է Զօրաց Տէրը»: Անգե 2.9, 7: Դարեր շարունակ գիտնականները փորձել են բացահայտել, թե երբ է տեղի ունեցել Անգեին տրված Աստծո խոստումը, սակայն նազարեթցի Հիսուսի’ բոլոր ազգերի Ցանկալիքի գալուստի ժամանակ, Ով Իր իսկ ներկայությամբ օծեց տաճարը, շատերն իրապես հրաժարվեցին դրան առանձնահատուկ նշանակություն տալուց: Հպարտությունն ու անհավատությունը կուրացրել էր նրանց միտքը’ մարգարեի խոսքերի իրական իմաստն ընկալելու համար:ՄԹ 442.1

    Երկրորդ տաճարն օծվեց ոչ թե Եհովայի փառքի ամպով, այլ Նրա ներկայությամբ, Ում մեջ «բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս», Աստված Ինքը «յայտնուեցաւ մարմնում»: Կողոսացիս 2. 9, Ա Տիմոթեոս 3. 16: Քրիստոսի երկրային ծառայության ժամանակ, Նրա անմիջական ներկայությամբ օծվելով միայն, երկրորդ տաճարն իր փառքով գերազանցեց առաջինին: Երբ նազարեթցի Մարդը սովորեցնում և բժշկում էր սուրբ սրահներում, «բոլոր ազգերի ցանկալիքն» էր իսկապես մտել Իր տաճարը: [597] ՄԹ 442.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents