Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 50 - ԵԶՐԱՍ’ ՔԱՀԱՆԱ և ԴՊԻՐ

    *****

    Զորաբաբելի և Հեսուի առաջնորդությամբ աքսորյալների առաջին խմբի վերադարձից մոտ յոթանասուն տարի անց մարապարսկական գահին բազմեց Արտաշես Երկարաբազուկը: Այս թագավորի անունը կապված է սրբազան պատմության մեջ տեղ գտած մի շարք ուշագրավ կանխատեսումների հետ: Նրա կառավարման օրոք են ապրել և գործել Եզրասն ու Նեեմիան: Նա էր, որ Ք.ա. 457 թվականին հռչակեց Երուսաղեմի վերականգնման երրորդ և վերջին հրամանը: Նրա կառավար-ման ժամանակաշրջանում էր, որ իրականացավ հրեաների խմբի վերադարձը’ Եզրասի գլխավորությամբ, Նեեմիան ու նրա գործընկերները ավարտեցին Երուսաղեմի պատերի կառուցումը, կրկին վերականգնվեցին տաճարի ծառայությունները, կրոնական լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացվեցին Եզրասի և Նեեմիայի կողմից: Իր կառավարման երկար տարիների ընթացքում նա հաճախ բարեհաճություն ցուցաբերեց Աստծո ժողովրդի հանդեպ, և իր վստահել ի ու շատ սիրված հրեա ընկերներին’ Եզրասին և Նեեմիային ընդունեց որպես Աստծո ընտրյալներ, ովքեր կանչվել էին հատուկ աշխատանք իրականացնելու համար:ՄԹ 449.1

    Բաբելոնում մնացած հրեաների մեջ ապրելու տարիներին Եզրասի կյանքի փորձառություններն այնքան արտասովոր էին, որ նա արժա-նացավ Արտաշես թագավորի բարեհաճությանը, ում հետ [607] ազատ խոսեց երկնքի Աստծո մեծության և հրեաներին Երուսաղեմ վերա-դարձնելու աստվածային նպատակի մասին:ՄԹ 449.2

    Լինելով Ահարոնի որդիների սերնդից’ Եզրասն ստացել էր քահա-նայական կրթություն, նաև ծանոթ էր Մարապարսկական թագավո-րության կախարդների, աստղագուշակների և մոգերի գրվածքներին: Սակայն նրան չէր գոհացնում իր հոգևոր վիճակը: Նա ձգտում էր կա-տարյալ ներդաշնակություն ունենալ Աստծո հետ’ որոնելով աստվա-ծային կամքը կատարելու իմաստություն: Այդպես նա «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ»: Եզրաս 7.10: Սա նրան մղեց ջանասիրաբար ուսումնասիրելու Աստծո ժողովրդի պատ-մությունը, որ գրի էր առնված մարգարեների և թագավորների գրքերում: Նա քննեց Աստվածաշնչի պատմական և բանաստեղծական գրքերը’ իմանալու, թե ինչու՞ է Տերը թույլ տվել Երուսաղեմի ավերումն ու Իր ժողովրդի գերեվարումը հեթանոսական երկիր:ՄԹ 450.1

    Եզրասը հատուկ ուշադրություն դարձրեց Իսրայելի փորձառություններին’ Աբրահամին տրված խոստումից հետո: Նա ուսումնասիրեց այն հրահանգները, որ տրվել էին Սինա լեռան վրա և անապատի երկար դեգերումների ընթացքում: Որքան շատ բան էր իմանում Եզրասը Աստծո’ Իր զավակների հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին և հասկանում Սինայում տրված օրենքի սրբությունը, այնքան նրա սիրտը լցվում էր հուզմունքով: Նա նոր դարձ ապրեց և մտադրվեց խորապես ծանոթանալ սրբազան պատմության գրքերին, որ կարողանա կիրառել գիտելիքները’ հօգուտ ժողովրդի օրհնության և լուսավորման: Եզրասը սիրտը պատրաստում էր այն գործի համար, որն իր խոր վստահությամբ սպասվում է իրեն: Նա լրջորեն փնտրում էր Աստծուն, որ կարողանա խելացի ուսուցիչ դառնալ Իսրայելում:ՄԹ 450.2

    Որքան միտքն ու կամքը հանձնում էր աստվածային ղեկավարմանը, այնքան նրա կյանքում [608] ավելի բացահայտ էին դրսևորվում ճշմարիտ սրբագործման սկզբունքները, որոնք հետագա տարիներին ձևավորող ազդեցություն ունեցան ոչ միայն երիտասարդների վրա, ովքեր փափագում էին ուսանել նրա մոտ, այլ բոլոր նրանց, ովքեր աջակցում էին նրան:ՄԹ 450.3

    Որպես բարին հաղորդելու գործիք’ Աստված Եզրասին ընտրեց, որպեսզի կարողանա վերականգնել քահանայության պատիվը, գերության ժամանակ մեծապես խամրած փառքը: Եզրասը արտակարգ լուսավորյալ մարդ էր, «ժիր դպիր... Մովսէսի օրէնքումը»: Համար 6: Այս որակների շնորհիվ նա հայտնի դարձավ Մարապարսկական թագավորության մեջ: ՄԹ 450.4

    Եզրասը դարձավ Աստծո խոսափողը’ իրեն շրջապատողներին ուսուցանելով երկինքը կառավարող սկզբունքները: Կյանքի հետագա տարիներին’ թե’ Մարապարսկական թագավորի արքունիքում և թե’ Երուսաղեմում գտնվելու ընթացքում, նրա հիմնական գործն ուսուցչու-թյունն էր: Որքան փոխանցում էր իր յուրացրած ճշմարտությունները, այնքան զարգանում էր նրա աշխատելու կարողությունը: Նա դարձավ բարեպաշտ, մեծ եռանդի տեր մարդ: Աշխարհի համար նա Տիրոջ վկան էր, կենդանի վկայություն այն բանի, որ աստվածաշնչյան ճշմար-տությունները կյանքը վեհացնող ուժ ունեն: Իր ողջ կյանքի ընթացքում Եզրասը ջանաց վերականգնել հետաքրքրությունը Աստվածաշնչի ուսումնասիրության նկատմամբ’ անշեղորեն ձգտելով պահպանել ու տարածել Սուրբ գրքերը: Նա հավաքեց Օրենքի բոլոր օրինակները, որոնք հնարավոր եղավ գտնել, և նպատեց դրանց կրկնօրինակմանն ու տարածմանը: Իրական Խոսքը, որ բազմացրեցին, հասանելի դարձավ բազմաթիվ մարդկանց, նրանց շնորհեց անգնահատելի արժեքավոր գիտություն:ՄԹ 450.5

    Եզրասը հավատում էր, որ Աստված հզոր կերպով գործելու է Իր ժողովրդի համար, և դա դրդեց նրան Արտաշեսին պատմել Երուսաղեմ վերադառնալու իր նպատակի մասին, որպեսզի հետաքրքրություն առաջացնի Աստծո Խոսքի ուսումնասիրության [609] հանդեպ և օգնի իր եղբայրներին’ Սուրբ քաղաքի վերակառուցման գործում: Եզրասի կատարյալ վստահությունը Իսրայելի Աստծո հանդեպ’ մեկի, Ով ունակ է լիարժեք կերպով պաշտպանել և հոգ տանել Իր ժողովրդի մասին, խորապես ներգործել էր թագավորի վրա: Նա լավ էր հասկանում, որ իսրայելացիները վերադառնում են Երուսաղեմ’ Եհովային ծառայելու համար, սակայն թագավորը այնքան էր վստահում Եզրասի ազնվությանը, որ նրան հատուկ շնորհ արեց’ նրա խնդրանքը բավարարելով և տաճարի ծառայության համար հարուստ նվերներ ընծայելով: Նա Մարապարսկաստանի հատուկ ներկայացուցիչ կարգեց նրան’ շնորհելով մեծ լիազորություններ’ նրա սրտում եղած նպատակներն իրականացնելու համար: Երուսաղեմի վերականգնման և կառուցման մասին Արտաշես Երկարաբազուկի հրամանը, որ երրորդ անգամ էր տրվում յոթանասուն տարվա գերության ավարտից հետո, առանձնահատուկ բնույթ էր կրում’ երկնքի Աստծո, Եզրասի արժանիքներն ընդունելու և Աստծո մնացորդ ժողովրդին ազատ գոր-ծելու թույլտվություն շնորհելու մասին իր դրսևորումներով:ՄԹ 451.1

    Արտաշեսը Եզրասին դիմում է որպես «քահանայ դպրին, որ դպիր էր Տիրոջ Իսրայէլի մասին տուած պատուիրանքներումը եւ նորա օրէնքումը», «երկնքի Աստուծոյ օրէնքի կատարեալ դպրին»: Թագավորը և նրա խորհրդականները նվերներ բերեցին, որպեսզի զոհեր մատուցվեն «Իսրայէլի Աստուծուն որի բնակութիւնը Երուսաղէմումն է», նաև մի շարք մեծ ծախսեր նախատեսվեցին: Թագավորը հրամայեց, որ դրանք վճարվեն «թագաւորի գանձատունիցը»: Համարներ 11, 12, 15, 20:ՄԹ 452.1

    «Դու ուղարկվում ես թագաւորի եւ նորա եօթը խորհրդականների կողմից,ասաց Արտաշեսը Եզրասին,որ քննես Յուդան եւ Երուսաղէմը քո Աստուծոյ օրէնքովը որ քո ձեռքին է»: Եվ հավելեց. «Ամեն ինչ [610] որ երկնքի Աստուածը հրամայել է, ճիշդ կատարուի երկնքի Աստուծոյ տան համար, որ բարկութիւնը չ’գայ թագաւորութեանը, թագաւորի եւ նորա որդիների վերայ»: Համարներ 14, 23:ՄԹ 452.2

    Իսրայելացիներին վերադառնալու թույլտվություն շնորհելով’ Արտաշեսը վերականգնեց քահանայության անդամներին’ իրենց ծիսակարգերում և արտոնություններում: «Եւ ձեզ իմացնում ենք,հայտարարեց նա,որ քահանաներից եւ Ղեւտացիներից, երգեցողներից, դռնապաններից, Նաթանայիմներից եւ այս Աստուծոյ տան սպասաւորներից ոչ մէկի վերայ իրաւունք չ’կայ որ հարկ, տուրք եւ մաքս դնէ»: Նա նաև հրահանգեց քաղաքացիական իշխանությանը’ ղեկավարելու ժողովրդին բացարձակապես հրեական Օրենքների գրքի համաձայն: «Եւ դու, ով Եզրաս, քո Աստուծոյ իմաստութեամբը, որ քեզանում է,հրամայեց նա,դատաւորներ եւ իշխաններ դիր, որ դատեն Գետի այն կողմին եղող ժողովրդին, այսինքն քո Աստուծոյ օրէնքը գիտացողներին. Եւ ով որ չ’գիտէ, նորան սովորեցրէք: Բայց ամեն ով որ չէ կատարում քո Աստուծոյ օրէնքը եւ թագաւորի օրէնքը, իսկոյն նորան դատաստան անուի կամ մահով, կամ աքսորով, կամ տուգանքով եւ կամ բանտարկութեամբ»: Համարներ 24-26:ՄԹ 452.3

    Այսպիսով, «իր Աստուծոյ բարի ձեռքն իր հետ» լինելով’ Եզրասը համոզել էր թագավորին առատ պարեն նախատեսել Մարապարսկական թագավորությունում գտնվող Իսրայելի ողջ ժողովրդի, ինչպես նաև քահանաների և ղևտացիների վերադարձի համար, յուրաքանչյուրի, «ով որ հաճէ Երուսաղէմ գնալ»: Համարներ 9, 13: Աստծո ցիրուցան եղած զավակները կրկին հնարավորություն ունեցան վերադառնալու իրենց երկիրը, որի հետ կապված էին Իսրայելի տան մասին խոստումները: [611] Այս հրամանը մեծ ուրախություն էր նրանց համար, ովքեր Եզրասի հետ միասին ուսումնասիրել էին Աստծո ժողովրդին վերաբերող Նրա ծրագիրը:ՄԹ 452.4

    «Օրհնեալ լինի մեր հայրերի Տէր Աստուածը,բացականչեց Եզրասը,որ այսպիսի միտք դրաւ թագաւորի սրտումը Երուսաղէմումն եղող Տիրոջ տունը փառաւորելու: Եւ ինձ վերայ դարձրեց թագաւորի եւ նորա խորհրդականների եւ թագաւորի բոլոր զօրաւոր իշխանների շնորհքը»: Համարներ 27, 28:ՄԹ 453.1

    Արտաշեսի կողմից այս հրամանը արձակվելու միջոցով բացահայտվեց Աստծո նախախնամությունը: Ոմանք նկատեցին սա և ուրախու-թյամբ օգտվեցին արտոնված հնարավորությունից, որպեսզի վերադառ-նան այսպիսի նպաստավոր պայմաններում: Նշանակվեց ընդհանուր հանդիպման վայրը, և նրանք, ովքեր տենչում էին գնալ Երուսաղեմ, նշված ժամին հավաքվեցին, որպեսզի սկսեն երկար ճանապարհորդությունը: «Եւ ես սորանց հաւաքեցի Ահավա գնացող գետի եզերքը,ասում է Եզրասը,եւ այնտեղ մնացինք երեք օր»: Եզրաս 8.15:ՄԹ 453.2

    Եզրասն ակնկալում էր, որ մեծաքանակ խումբ է վերադառնալու Երուսաղեմ, սակայն կոչին արձագանքողների թիվը ցավալիորեն փոքր էր: Շատերը, ովքեր տներ ու հողեր էին ձեռք բերել, ոչ մի ցանկություն չունեին զոհաբերելու այս ունեցվածքը: Նրանք գնահատում էին իրենց հանգիստն ու հարմարավետությունը, և գերադասեցին մնալ: Նրանց օրինակը խոչընդոտ եղավ շատ մարդկանց համար, ովքեր հակառակ դեպքում կմիանային հավատով առաջնորդվողների խմբին: Նայելով հավաքված բազմությանը’ Եզրասը զարմացավ, որ Ղևիի որդիներից ոչ ոք չկա: Ու՞ր էին այդ ցեղի անդամները, որ առանձնացվել էին’ տաճարի սուրբ ծառայության համար: Ղևտացիները պետք է առաջինը արձագանքեին «Ո՞վ է Աստծո կողմը» կոչին: [612] Գերության ընթացքում և դրանից հետո նրանց շատ արտոնություններ էին շնորհվել: Նրանք լիակատար ազատություն էին վայելել աքսորում գտնվող իրենց եղբայրների հոգևոր կարիքներին ծառայելու գործում: Ժողովարաններ էին կառուցվել, որտեղ քահանաներն իրականացրել էին Աստծո երկրպագությունը և ուսուցանել ժողովրդին: Շաբաթը պահելը և հրեական հավատին հատուկ սուրբ ծիսակատարություններն ազատ թույլատրվել էր:ՄԹ 453.3

    Սակայն գերության ավարտին հաջորդող տարիների ընթացքում պայմանները փոխվեցին, և շատ նոր պարտականություններ [613] դրվեցին Իսրայելի ղեկավարների վրա: Երուսաղեմի տաճարը վերակառուցվել և օծվել էր, և ավելի շատ քահանաներ էին պահանջվում ծառայություններն իրականացնելու համար: Հրատապ էր Աստծո մարդկանց կարիքը, ովքեր կուսուցանեն ժողովրդին: Եվ բացի այդ, Բաբելոնում մնացած հրեաներին սպառնում էր կրոնական ազատությունը սահմանափակելու վտանգը: Զաքարիա մարգարեի միջոցով, ինչպես նաև Եսթերի և Մուրթքեի տագնապալի ժամա-նակների վերջին փորձառությունների շնորհիվ’ Մարապարսկաստանում գտնվող հրեաները հստակ զգուշացում էին ստացել’ իրենց երկիրը վերադառնալու համար: Եկել էր ժամանակը, երբ նրանց համար այլևս վտանգավոր էր ապրել հեթանոսական ազդեցությունների ներքո: Այս փոփոխված պայմանների առկայությամբ Բաբելոնի քահանաները հրամանի հրապարակման մեջ պետք է շատ արագ նկատեին Երուսաղեմ վերադառնալու հատուկ կոչը:ՄԹ 453.4

    Թագավորն ու նրա իշխանները պահանջվածից ավելին էին արել վերադարձի ճանապարհ բացելու համար: Նրանք տրամադրել էին հարուստ միջոցներ, սակայն ու՞ր էին մարդիկ: Ղևիի որդիները հրա-ժարվում էին վերադառնալ ճիշտ այն պահին, երբ եղբայրներին միա-նալու որոշումը կդրդեր մյուսերին’ հետևելու իրենց օրինակին: Նրանց տարօրինակ անտարբերությունը Բաբելոնում գտնվող իսրայելացիների վերաբերմունքի տխուր հայտնությունն էր Աստծո’ Իր ժողովրդի համար ունեցած ծրագրի հանդեպ:ՄԹ 454.1

    Եզրասը կրկին դիմեց ղևտացիներին’ իրենց խմբին միանալու շտապ հրավեր հղելով նրանց: Արագ գործողության կարևորությունը շեշտելու համար գրավոր խնդրանքն ուղարկվեց մի շարք «զօրաւոր իշխանների» և «իմաստունների» միջոցով: Եզրաս 7 . 28, 8 . 16:ՄԹ 454.2

    Մինչ ճանապարհորդները Եզրասի հետ էին, այս վստահված պատգամատարները հետ շտապեցին’ այսպիսի կոչով. «Մեզ համար պաշտօնեաներ բերեն [614] մեր Աստուծոյ տան համար»: Եզրաս 8. 17: Այն ուշադրության արժանացավ, և մնացածներից ոմանք, ի վերջո, որոշեցին վերադառնալ: Ընդհանուր թվով մոտավորապես քառասուն քահանաներ և երկու հարյուր քսան նաթանաիմներ’ մարդիկ, ում կարող էր ապավինել Եզրասը որպես իմաստուն, լավ ուսուցիչների և օգնականների, բերվեցին ճամբար:ՄԹ 454.3

    Այժմ բոլորը պատրաստ էին ճանապարհ ընկնելու: Նրանց սպասվում էր մի քանի ամիս տևողությամբ ճանապարհորդություն: Տղամարդիկ իրենց հետ տանում էին կանանց, երեխաներին և իրենց ունեցվածքը, բացի տաճարի և ծառայությունների համար նախատեսված հարուստ ընծաներից: Եզրասը կանխատեսում էր, որ ճանապարհին թշնամիներ կլինեն’ պատրաստ թալանելու և ոչնչացնելու իրեն ու իր խմբին, սակայն նա թագավորից զինյալ ուժեր չէր խնդրել’ պաշտպանության համար: «Որովհետեւ ամաչում էի թագաւորից,բացատրել է նա,որ մեզ ճանապարհին թշնամիից օգնելու համար զօրք եւ ձիաւորներ ուզեմ, որովհետեւ թագաւորին ասել էինք թէ մեր Աստուծոյ ձեռքը բոլոր նորան խնդրողների վերան է բարութեան համար, իսկ նորա զօրութիւնը եւ բարկութիւնը այն ամենի վերայ, որ թողում են նորան»: Համար 22:ՄԹ 455.1

    Այսպես վարվելով’ Եզրասն ու իր ուղեկիցները Աստծո անունը հե-թանոսների մեջ բարձրացնելու հնարավորություն ունեցան: Կենդանի Աստծո ուժի նկատմամբ հավատը կամրապնդվեր, եթե այժմ իսրայելացիներն անվերապահ հավատ դրսևորեին իրենց աստվածային Առաջնորդի հանդեպ: Նրանք որոշեցին ամբողջովին վստահել Նրան, ոչ մի զինյալ պահակախումբ չխնդրել: Նրանք ոչ մի առիթ չեն տա հեթանոսներին’ մարդկային ուժին վերագրելու այն փառքը, որը բացառապես Աստծուն է պատկանում:ՄԹ 455.2

    Նրանք չեն կարող թույլ տալ, որ իրենց հեթանոս ընկերների մեջ կասկած անգամ ծագի, որ Աստծո ժողովուրդը անկեղծորեն զգում է իր [615] կախվածությունը Նրանից: Ուժը ձեռք է բերվում ո’չ հարստությամբ, ո’չ էլ կռապաշտ մարդկանց իշխանությամբ և ազդեցությամբ, այլ Աստծո շնորհով: Միայն Տիրոջ Օրենքն իրենց առաջ պահելով և դրան հնազանդվելով նրանք պաշտպանված կլինեն:ՄԹ 455.3

    Այն գիտակցումը, որ այս պայմանները կատարելով նրանք կշարունակեն վայելել Աստծո առատ շնորհը, անսովոր հանդիսավորություն հաղորդեց նվիրաբերման ծառայությանը, որը կազմակերպել էին Եզրասը և նրա հավատակից ուղեկիցները’ նախքան ճանապարհ ընկնելը: «Եւ ես այնտեղ Ահավայի գետի մօտ ծոմապահութիւն քարոզեցի մեր Աստուծոյ առաջին խոնարհուելու համար,հայտարարել է Եզրասը այս փորձառության մասին,որ նորանից յաջող ճանապարհորդութիւն խնդրենք մեզ եւ մեր ընտանեաց եւ մեր բոլոր ստացուածքի համար»: «Եւ մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս մասին մեր Աստուծոյն, եւ նա ընդունեց մեր խնդրուածքը»: Համարներ 21, 23:ՄԹ 455.4

    Աստծո օրհնություններն, այնուամենայնիվ, առիթ չէին տալիս անտեսելու խոհեմությունն ու հեռատեսությունը: Գանձերը պահպանելու նպատակով Եզրասն «քահանաների իշխաններից տասնեւերկու մարդ» ընտրեց, ում հավատարմությունն ու ազնվությունը կասկածից վեր էր, և կշռելով’ նրանց հանձնեց «այն արծաթն ու ոսկին եւ անօթներն իբրեւ մեր Աստուծոյ տան համար ընծայ, որ ընծայ ել էին թագաւորը եւ նորա խորհրդականները եւ նորա իշխանները եւ այնտեղ գտնուող բոլոր Իսրայելացիները»: Այս մարդիկ հանդիսավոր կերպով նշանակվեցին որպես զգոն պահապաններ’ իրենց խնամքին հանձնված գանձերի: «Դուք նուիրուած էք Տիրոջը,հայտարարեց Եզրասը,այս անօթներն էլ են նուիրուած, եւ արծաթն ու ոսկին կամաւոր ընծայ է ձեր հայրերի Տէր Աստուծոյ համար: Արթուն կացէք եւ պահպանեցէք մինչեւ որ կշռէք տաք քահանաների եւ Ղեւտացիների իշխաններին [616] եւ Իսրայէլի տոհմապետներին Երուսաղէմումը Տիրոջ տան սենեակներումը»: Համարներ 24, 25, 28, 29:ՄԹ 456.1

    Եզրասի հոգատարությունը’ Տիրոջ գանձերը տեղափոխելու և պահպանելու համար, խոհուն ուսումնասիրության արժանի դաս է: Ընտրվեցին միայն նրանք, ովքեր ապացուցել էին, որ վստահելի են, և իրենց վրա դրված պատասխանատվության մասին նրանց հստակ ցուցում տրվեց: Նշանակելով հավատարիմ ծառայողներին’ որպես Տիրոջ ընծաների պահապաններ, Եզրասն ընդունեց, որ Աստծո գործում կարգուկանոնն ու կազմակերպվածությունը անհրաժեշտ են ու կարևոր: Գետի ափին բանակելու մի քանի օրերի ընթացքում ամեն ինչ նախապատրաստվեց երկար ճանապարհորդության համար: «Եւ ճանապարհուեցանք,գրում է Եզրասը,առաջին ամսի տասնեւերկուսին որ գնանք Երուսաղէմ, եւ մեր Աստուծոյ ձեռքը մեզ հետ էր, եւ նա մեզ ազատեց ճանապարհին թշնամիի եւ դարանակալի ձեռքիցը»: Համար 31: Ճանապարհորդությունը տևեց մոտ չորս ամիս, Եզրասին ուղեկցող մի քանի հազարի հասնող բազմությունը, որի մեջ նաև կանայք և երեխաներ էին, ստիպված էր դանդաղ առաջ գնալ: Սակայն բոլորը կատարելապես ապահով էին: Թշնամիները չէին կարող վնասել նրանց: Ճանապարհորդությունը հաջող էր ընթանում, և հինգերորդ ամսվա առաջին օրը, Արտաշեսի կառավարման յոթերորդ տարին, նրանք հասան Երուսաղեմ: [617] ՄԹ 456.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents