Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 29 - ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԲԱԲԵԼՈՆԻՑ

    *****

    Իր կառավարման ծաղկուն շրջանում Եզեկիա թագավորը հանկարծ հիվանդացավ մահացու հիվանդությամբ: Նա «հիւանդացաւ ... մերձ ի մահ», և նրան օգնելը վեր էր մարդկային ուժերից: Եվ հույսի վերջին նշույլը մարեց, երբ Եսայիա մարգարեն լուրով հայտնվեց նրա առաջ. «Այսպէս է ասում Տէրը. Կտակդ արա քո տան մասին, որովհետեւ դու պիտի մեռնես եւ չապրես»: Եսայիա 38.1:ՄԹ 252.1

    Ապագան բոլորովին մութ ու խավար էր թվում, սակայն թագավորն, այնուամենայնիվ, կարողացավ աղոթել այն Մեկին, Ով մինչ այժմ իր համար «ապաւէն է եւ զօրութիւն’ նեղութիւնների մէջ նա շատ օգնական» էր եղել: Սաղմոս 46.1: Եվ այդպիսով, «նա իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջն ասել ով. Աղաչում եմ, ով Տէր, յիշիր հիմա որ քո առաջին հաւատարմութեամբ ու կատարեալ սրտով գնացի, որ քո աչքերին հաճելի եղածն արի: Եւ Եզեկիան մեծ լացով լաց եղաւ»: Դ Թագավորաց 20.2, 3:ՄԹ 252.2

    Դավթի օրերից ի վեր ուրիշ ոչ մի թագավոր չէր եղել, ով այդպես հզոր կերպով գործեր’ վերակառուցելու Աստծո թագավորությունն ուրարցության և հուսալքության ժամանակներում, ինչպես [340] դա արեց Եզեկիան: Մեռնող կառավարիչը հավատարմորեն ծառայել էր իր Աստծուն և ամրապնդել ժողովրդի վստահութունը Եհովայի’ որպես գերագույն Ղեկավարի հանդեպ: Եվ ինչպես Դավիթը, նա հիմա կարող էր աղերսել.ՄԹ 252.3

    «Թող իմ աղօթքը քո առաջը գայ.
    խոնարհեցրու քո ականջը դէպի իմ աղաղակը:
    Որովհետեւ իմ անձը լցուեցաւ չարիքներով,
    եւ կեանքս մօտեցաւ դժոխքին»:
    ՄԹ 253.1

    Սաղմոս 88.2, 3:

    «Դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ,
    իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես:
    Ես քեզ վերայ հաստատուեցայ:
    զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ:
    Ով Աստուած, մի հեռանար ինձանից.
    ով Աստուածս, շուտով օգնիր ինձ:
    մի թողիր ինձ, ով Աստուած. մինչեւ որ քո
    բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ
    քո զօրութիւնը բոլոր եկողներին:
    ՄԹ 253.2

    Սաղմոս 71.5, 6, 9, 12, 18:

    Նա, Ում «գթութիւնները չ’պակասեցան», լսեց Իր ծառայի աղոթքը: Ողբ 3.22: «Եւ Եսայիան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքիցը, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով. Ետ դարձիր եւ ասիր իմ ժողովրդի իշխան Եզեկիային. Այսպէս է ասում Տէրը’ քո հայր Դաւիթի Աստուածը. Լսեցի քո աղօթքը, տեսայ քո արտասուքը. ահա ես քեզ կբժշկեմ և երրորդ օրը վեր կգնաս Տիրոջ տունը: Եւ ես կաւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի. եւ կազատեմ քեզ եւ այս քաղաքը Ասորես-տանի թագաւորի ձեռքից. եւ այս քաղաքը կպաշտպանեմ ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար»: Դ Թագավորաց 20.4-6: [341]ՄԹ 253.3

    Մարգարեն ուրախ վերադարձավ վստահության և հույսի խոսքերով: Պատվիրելով թզի շերտեր դնել Եզեկիայի մարմնի հիվանդ մասին’ Եսայիան թագավորին փոխանցեց Աստծո ողորմության և հոգա-տարության լուրը:ՄԹ 253.4

    Ինչպես Մովսեսը մադիանացիների երկրում, ինչպես Գեդեոնը երկնային լրաբերի ներկայության մեջ, ինչպես Եղիսեն իր տիրոջ համ-բառնելուց անմիջապես առաջ, այնպես էլ Եզեկիան նշան խնդրեց’ հավաստիանալու, որ լուրը երկնքից է: «Ո՞րն է նշանը թէ Տէրը ինձ բժշկելու է,հարցրեց նա մարգարեին,եւ որ ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տունը»:ՄԹ 253.5

    «Այս քեզ նշան լինի Տէրիցը,-պատասխանեց մարգարեն,որ Տէրը անելու է իր ասած խօսքը. Ստուերը տասը աստիճան առա՞ջ գնայ կամ թէ տասը աստիճան ե՞տ դառնայ»: «Թեթեւ է ստուերի համար տասը աստիճան առաջ գնալը,պատասխանեց Եզեկիան,ոչ, այլ ստուերը տասը աստիճան դէպի ետ դառնայ»:ՄԹ 253.6

    Միայն Աստծո անմիջական միջամտությամբ արևային ստվերը տասն աստիճանով հետ թեքվեց, և սա պետք է նշան լիներ Եզեկիայի համար, որ Տերը լսել է նրա աղոթքը: Այսպիսով, «մարգարէն Տիրոջն աղաղակեց եւ ստուերը ետ դարձրեց տասը աստիճան այն աստիճաններով, որ իջել էր Աքազի աստիճաններովը»: Համարներ 8-11:ՄԹ 254.1

    Ապաքինվելով’ Հուդայի թագավորը օրհնաբանեց Եհովային’ հիշատակելով Նրա ողորմությունները և երդվեց իր կյանքի մնացած օրերին կամավոր ծառայել թագավորների Թագավորին: Նրա երախ-տագիտությունը Աստծո կարեկից վերաբերմունքի հանդեպ ոգեշնչում է նրանց, ովքեր ցանկանում են իրենց տարիներն ապրել’ փառաբանելով Արարչին: [342]ՄԹ 254.2

    «Ես ասեցի. Իմ օրերի հանգիստ
    ժամանակին պիտի գնամ գերեզմանի դռները,
    պիտի զրկուիմ իմ տարիների
    մնացորդիցը»:

    «Ասեցի. Տիրոջը չեմ տեսնելու’ Տիրոջը’
    կենդանեաց երկրումը. մարդի չեմ
    նայելու այլ եւս հանդերձեալի բնա-կիչների հետ միասին:

    «Իմ շրջանը չուում է, եւ փոխադրվում է
    ինձանից հովիւի վրանի նման. ես
    կտրեցի իմ կեանքը ոստայնանկի
    պէս. նա ինձ կտրեց առէչիցը:

    «Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կվերջացնես:
    Սպասեցի մինչեւ առաւօտը, ինչպէս
    առիւծը’ նա այնպէս կոտրատում է իմ
    բոլոր ոսկորները.

    «Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կվերջացնես:
    Կռունկի պէս’ ծիծեռնակի պէս
    ճվճվում էի, մնչում էի աղաւնիի պէս,
    աչքերս նուաղում էին դէպի վեր. Ով
    Տէր, տագնապ ունիմ, օգնիր ինձ:

    «Ի՞նչ ասեմ, որ նա ինձ ասեց եւ նա էլ
    արաւ. կամաց պիտի գնամ իմ բոլոր
    տարիներումը իմ հոգիի ցաւի համար»: «Ով Տէր, նորանցով ապրում են նորանք.
    եւ նորանց բոլորի մէջ է իմ
    հոգիի կեանքը. եւ դու ինձ բժշկեցիր
    եւ ապրեցրիր:

    Ահա խաղաղութեան համար դառնու
    թիւն եղաւ ինձ’ դառնութիւն, բայց
    դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու
    գուբիցը հանելով, որովհետեւ բոլոր
    մեղքերս մէջքիդ ետեւը գցեցիր:

    Որովհետեւ գերեզմանը քեզ չի գովիլ,
    մահը քեզ չի օրհնաբանիլ. գուբն
    իջնողները չեն յուսալ քո ճշմարտու
    թեանը: [343]
    Ապրողը’ ապրողն է քեզ օրհնելու,
    ինչպէս ես այսօր.
    Հայրը որդկանցը պիտի իմացնէ քո
    ճշմարտութիւնը:

    «Տէրը պատրաստ է ինձ օգնելու.
    ուրեմն իմ երգերը լարաւոր
    նուագարաններով նուագենք,
    մեր կեանքի բոլոր օրերումը Տիրոջ
    տան մէջ»:
    ՄԹ 254.3

    Եսայիա 38.10-20:

    Տիգրիսի և Եփրատի պարարտ հովիտներում մի հնագույն ցեղ էր ապրում, որը, թեև այդ ժամանակ գտնվում էր Ասորեստանի ենթա-կայության տակ, սակայն պետք է ղեկավարեր աշխարհը: Այդ ցեղի մեջ կային իմաստուն մարդիկ, ովքեր մեծ ուշադրություն էին դարձնում աստղագիտության ուսումնասիրությանը, և երբ նկատեցին, որ արևի ստվերը տասն աստիճանով հետ է թեքվել, շատ զարմացան: Նրանց թագավորը’ Մարովդաք-բաղադանը, տեղեկանալով, որ այս հրաշքը կատարվել է որպես Հուդայի թագավորին տրված նշան, որ երկնքի Աստվածը նրան կյանքի նոր պայմանագիր է շնորհել, դեսպաններ ու-ղարկեց Եզեկիայի մոտ’ շնորհավորելու նրան ապաքինման առիթով և, եթե հնարավոր է, ավելին իմանալու այն Աստծո մասին, Ով կարող է այդպիսի մեծ հրաշք գործել:ՄԹ 255.1

    Այս պատգամախոսների այցելությունը, որ ուղարկվել էին հեռավոր երկրի կառավարչի կողմից, Եզեկիային հնարավորություն տվեց փա-ռաբանելու կենդանի Աստծուն: Պետք է որ հեշտ լիներ խոսել Աստծո’ բոլոր արարածների Հովանավորի մասին, Ով բարեհաճությամբ նրա կյանքն էր խնայել այն դեպքում, երբ այլևս հույս չկար: Ի՜նչ կարևոր փոփոխություններ կարող էին տեղի ունենալ, եթե քաղդեական տա-փաստաններից ճշմարտության այս որոնողներին ուղղորդեին’ ընդու-նելու կենդանի Աստծո գերագույն իշխանությունը:ՄԹ 256.1

    Սակայն հպարտության ու փառամոլության տենչը տիրեց Եզեկիայի սրտին, և ինքնամեծարման փափագով նրանց ընչաքաղց աչքերի առաջ ակներև ներկայացրեց [344] այն ամեն գանձերը, որոնցով Աստված հարստացրել էր Իր ժողովրդին: Թագավորը «ցոյց տուաւ նորանց իր գանձերի տունը’ արծաթը եւ ոսկին եւ խնկեղէնները եւ պատուական իւղը եւ իր զէնքերի բոլոր տունը եւ ամեն ինչ որ գտնվում էր նորա գանձարաններումը. մէկ բան չկար որ Եզեկիան ցոյց տուած չլինէր նորանց իր տանը եւ իր բոլոր թագաւորութիւնումը»: Եսայիա 39.2: Աստծուն փառաբանելու համար չէր, որ նա արեց դա, այլ օտարերկրյա իշխանների առջև ինքնմեծարվելու համար: Նա չերկմտեց մտածելու, որ այս մարդիկ հզոր ազգի ներկայացուցիչներ են, որ իրենց [345] սրտերում ո’չ երկնչում, ո’չ էլ սիրում են Աստծուն, և որ անխոհեմ է մտերմավարությամբ ի ցույց դնել ազգի ժամանակավոր հարստությունները:ՄԹ 256.2

    Դեսպանների այցը Եզեկիային նրա երախտագիտության և նվիր-վածության ստուգումն էր: Աստվածաշունչն ասում է. «Եւ այսպէս Բաբիլոնի իշխանների դեսպանների մօտ, որ ուղարկել էին նորա մօտ այն նշանի համար հարցնելու որ երկրի մէջ եղել էր, Աստուած նորան թող տուաւ նորան փորձելու համար, որ նորա սրտինը բոլորն իմանայ»: Բ Մնացորդաց 32.31: Եթե Եզեկիան օգտագործեր իրեն տրված հնարավորությունը’ կրելու Իսրայելի Աստծո ուժի, բարության, գթասրտու-թյան վկայությունը, դեսպանների համար նրա հաղորդած տեղեկու-թյունը լույս կլիներ, որը ճեղքում է խավարը: Սակայն նա իրեն վեր բարձրացրեց զորաց Տիրոջից: Նա «իր վերայ եղած բարերարութեան համեմատ չհատուցրեց, որովհետեւ սիրտը հպարտացաւ»: Համար 25: ՄԹ 256.3

    Ի՜նչ կործանարար պիտի լինեին հետևանքները: Եսայիային բացվեց, որ վերադարձող դեսպաններն իրենց հետ տանելու էին տեղեկությունը’ տեսած գանձերի մասին, և որ Բաբելոնի թագավորը և նրա խորհրդա-կանները ծրագրելու էին իրենց սեփական երկրկիրը հարստացնել Երուսաղեմի գանձերով: Եզեկիան չարաչար մեղանչել էր, «եւ բարկութիւն եկաւ նորա վերայ, Յուդայի եւ Երուսաղէմի վերայ»: Համար 25:ՄԹ 256.4

    «Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ են ասում այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ: Եւ Եզեկիան ասեց. Հեռու երկրից’ Բաբիլոնից են եկել ինձ մօտ: Եւ նա ասեց. Ի՞նչ տեսան քո տանը: Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ տանս մէջ’ տեսան. մի բան չկայ որ ցոյց տուած չլինեմ նորանց իմ գանձարանումը»:ՄԹ 257.1

    «Եւ Եսայիան ասեց Եզեկիային. Լսիր [346] Զօրաց Տիրոջ խօսքը: Ահա օրեր կգան որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր, պիտի տարուին Բաբիլոն. մէկ բան պիտի չմնայ ասում է Տէրը: Եւ քո որդիներիցը, որոնք քեզանից յառաջ կգան, որոնց դու կծնես, կառնեն, եւ նորանք ներքինիներ կդառնան Բաբիլոնի թագաւորի պալատումը»:ՄԹ 257.2

    «Եւ Եզեկիան Եսայիային ասեց. Տիրոջ խօսքը’ որ դու ասեցիր, բարի է»: Եսայիա 39.3-8:ՄԹ 257.3

    Զղջալով’ «խոնարհուեցաւ Եզեկիան իր սրտի հպարտութեան համար’ ինքը եւ Երուսաղէմի բնակիչները. Վասն որոյ եւ Տիրոջ բար-կութիւնը չեկաւ նորանց վերայ Եզեկիայի օրերումը»: Բ Մնացորդաց 32.26: Սակայն չարի սերմերը գցվել էին, և ժամանակին պետք է ծլեին և ամայացման ու դժբախտության բերք տային: Իր կյանքի մնացած տարիներին Հուդայի թագավորը պետք է ավելի բարգավաճեր’ անցյալը քավելու և այն Աստծո անվանը փառք բերելու իր հաստատուն նպատակի շնորհիվ, Ում նա ծառայում էր: Սակայն նրա հավատը պետք է խստագույնս փորձվեր, և նա պետք է սովորեր, որ Եհովային կատարելապես վստահելով միայն նա կարող է հույս ունենալ հաղ-թանակ տանելու խավարի ուժերի հանդեպ, որոնք նրա ավերումն ու նրա ժողովրդի կատարյալ ոչնչացումն էին փնտրում:ՄԹ 257.4

    Եզեկիան չկարողացավ հավատարիմ մնալ իր հավատին, երբ դեսպանները այցելեցին նրան, և դա կարևոր դաս է բոլորի համար: Ցանկացած իրավիճակում մենք պետք է խոսենք մեր թանկագին փոր-ձառության, Աստծո գթասրտության և սիրառատ բարության, Փրկչի սիրո անօրինակ խորության մասին: Երբ միտքն ու սիրտը լցված են Աստծո սիրով, դժվար չէ խոսել այն ամենի մասին, ինչը [347]ձևավորում է մեր հոգևոր կյանքը: Մեծ մտքերը, ազնիվ ձգտումները, ճշմար-տության պարզ հասկացությունները, անեսասեր նպատակները, բարեպաշտության և սրբության ձգտումը իրենց արտահայտությունը կգտնեն բառերում, որոնք կբացահայտեն սրտի իրական գանձերը: Նրանք, ում հետ շփվում ենք ամեն օր, մեր օգնության և մեր առաջնորդության կարիքն ունեն: Գուցե, նրանք այնպիսի հոգեվիճակում են, որ ժամանակին ասված խոսքը կարող է ճիշտ տեղում խփված մեխի նման լինել: Վաղն այս մարդկանցից ոմանք կարող են լինել այնտեղ, որտեղից այլևս չենք կարող հետ բերել նրանց: Ինչպիսի՞ն է մեր ազդեցությունը մեր այս ճանապարհորդության ընկերների վրա:ՄԹ 257.5

    Կյանքի յուրաքանչյուր օրը բեռնված է պատասխանատվություննե-րով, որ մենք պետք է կրենք: Ամեն օր մեր խոսքերն ու գործերն իրենց ազդեցությունն են թողնում նրանց վրա, ում հետ հարաբերվում ենք: Որքա՜ն մեծ է կարիքը, որ մենք հսկենք մեր շուրթերը և զգոն լինենք մեր քայլերում: Մի անխոհեմ շարժում, անշրջահայաց քայլ, և ուժեղ գայթակղության ծփացող ալիքները դեպի անդունդը կմղեն հոգին: Մենք չենք կարող հետ բերել մարդկային ուղեղներում սերմանած մեր մտքերը: Եթե դրանք չար են եղել, հնարավոր է, մենք շարժման մեջ ենք դրել հանգամանքների գնացքը, չարի մակընթացությունը, որը մենք անկարող ենք կանգնեցնել:ՄԹ 258.1

    Մյուս կողմից, եթե մեր օրինակով նպաստում ենք բարի սկզբունք-ների զարգացմանը, բարին գործելու ուժ ենք տալիս նրանց: Իրենց հերթին նրանք միևնույն բարերար ազդեցությունն են թողնում ուրիշ-ների վրա: Այսպիսով, հարյուրավոր և հազարավոր մարդիկ շահում են մեր ակամա ազդեցությունից: Քրիստոսի ճշմարիտ հետևորդն ամ-րապնդում է նրանց բարի նպատակները, ում հետ հաղորդակցվում է: Անհավատ, մեղսասեր աշխարհի առջև նա բացահայտում է Աստծո շնորհի ուժը և Նրա բնավորության կատարելությունը: [348] ՄԹ 258.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents