Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 15 - ՀՈՎՍԱՓԱՏ

    *****

    Երեսունհինգ տարեկանում գահին բարձրանալուց առաջ Հովսափատն իր առջև ունեցել էր Ասա թագավորի’ որպես բարի և լավ թագավորի օրինակը, ով գրեթե բոլոր ճգնաժամային պահերին «ուղ-ղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին»: Գ Թագավորաց 15.11: Բարգա-վաճ թագավորության քսանհինգ տարիների ընթացքում Հովսափատը ձգտում էր քայլել «բոլորովին իր հայր Ասայի ճանապարհումը, նորանից չխոտորուեց»:ՄԹ 142.1

    Զանալով կառավարել իմաստությամբ’ Հովսափատը ամեն ջանք գործադրում էր, որպեսզի հորդորի իր ենթականերին’ հաստատակա-մորեն դիմակայելու կռապաշտական սովորություններին: Թագավո-րության մեջ շատերն էին «զոհում եւ խունկ մատուցանում բարձրաւանդակների վերայ»: ԳԹագավորաց 22.43, 44: Թագավորը միանգամից չոչնչացրեց այս զոհասեղանները, այլ սկզբից ևեթ փորձեց Հուդան պաշտպանել’ Աքաաբի կառավարման ժամանակ հյուսիսային թա-գավորությանը բնորոշ մեղքերից, ում ժամանակակիցն էր ինքը: Հովսափատն ինքը նվիրված էր Աստծուն: Նա «Բահաղներ չորոնեց:ՄԹ 142.2

    [190] Այլ իր հօր Աստուծուն խնդրեց եւ նորա պատուիրանքներումը վարուեցաւ, եւ ոչ թէ Իսրայէլի արածին պէս»: Ի պատասխան Նրա ազնվությանը’ Տերը նրա հետ էր և «հաստատեց թագավորությունը նրա ձեռքում»: Բ Մնացորդաց 17.3-5:ՄԹ 142.3

    «Եւ բոլոր Յուդան ընծաներ էր տալիս Յովսափատին եւ նորա հարստութիւնն ու փառքը շատացաւ: Եւ նորա սիրտը բարձրացաւ Տիրոջ ճանապարհներումը»: Անցավ որոշ ժամանակ, իրականացվեցին բարեփոխումներ, և թագավորը «վերցրեց Յուդայից բարձրաւանդակները եւ Աստարովթի կուռքերը»: Համարներ 5, 6: «Եւ այն մնացած իգացողներին, որ մնացել էին իր հայր Ասայի օրերումը, բնաջինջ արաւ երկրիցը»: Գ Թագավորաց 22.47: Այսպիսով, Հուդայի բնակիչներն աստիճանաբար ազատագրվեցին շատ վտանգներից, որոնք լրջորեն սպառնում էին կասեցնել նրանց հոգևոր զարգացումը:ՄԹ 143.1

    Թագավորության ողջ ժողովուրդն Աստծո օրենքի ուսուցման կա-րիքն ուներ: Այս օրենքի իմացության մեջ էր նրանց ապահովությունը, օրենքի պահանջների համաձայն ապրելով միայն նրանք հավատարիմ կլինեին և’ Աստծուն, և’ մարդկանց: Այս գիտենալով’ Հովսափատը քայլեր ձեռնարկեց, որ ժողովուրդն ուսումնասիրի Սուրբ Գրքերը: Նրա թագավորության տարբեր գավառների իշխանները հրահանգներ ստացան’ կազմակերպելու քահանաների ուսուցման անձնվեր ծառայությունը: Թագավորի որոշման համաձայն’ իշխանների անմի-ջական վերահսկողության ներքո աշխատող այս ուսուցիչները «շրջեցին Յուդայի բոլոր քաղաքները. Եւ սովորեցնում էին ժողովրդին»: Բ Մնացորդաց 17.7-9: Շատերը ջանացին հասկանալ Աստծո պահանջ-ները և հեռանալ մեղքից: Արդյունքը վերածնունդն էր: [191]ՄԹ 143.2

    Իր ենթակաների հոգևոր կարիքները խելամտորեն ապահովելով’ Հովսափատը բարգավաճեց’ որպես կառավարիչ: Մեծ վաստակ կա Տիրոջ օրենքին հնազանդվելու մեջ: Աստվածային պահանջների հնա-զանդությանը համահունչ իրականացվում են հոգևոր փոփոխություն-ներ, որոնք հանգեցնում են մարդկանց միջև խաղաղության ու բարյացկամության հաստատմանը: Եթե Աստծո Խոսքի ուսմունքը վերահսկող ազդեցություն ունենար բոլոր տղամարդկանց ու կանանց կյանքում, եթե միտքն ու սիրտը խոնարհվեին հնազանդեցնող ուժի ներքո, ազգա-յին և հասարակական կյանքում տեղ չէին գտնի ներկա չարիքները: Բոլոր տներից կտարածվեր ազդեցություն, որը կուժեղացներ մարդ-կանց հոգևոր ներըմբռնումը և բարոյական ուժը, և որը բարենպաստ հիմք կծառայեր ազգերի և անհատների համար:ՄԹ 143.3

    Հովսափատը երկար տարիներ ապրեց’ շրջակա ազգերի կողմից չխախտվող խաղաղության մեջ: «Տիրոջ վախը եղաւ Յուդայի շրջա-կայքում եղող բոլոր երկիրների թագաւորութիւնների վերայ»: Համար 10: Նա փղշտացիներից գումարի տեսքով տուրքեր և ընծաներ ստա-ցավ, Արաբիայից’ ոչխարների ու այծերի մեծ հոտեր: «Յովսափատը գնալով մեծացաւ’ շատ բարձր. Եւ Յուդայի մէջ բերդեր եւ շտեմարան-ների քաղաքներ շինեց: ....քաջ զօրաւորներ’ պատերազմող մարդիկ ունէր: ...թագաւորին ծառայութիւն անողները բացի նորանցից, որոնց թագաւորը դրաւ պարսպաւոր քաղաքներումը բոլոր Յուդայի մէջ»: Համարներ 12-19: «Խիստ շատ փառքով եւ հարստութիւնով» առատո-րեն շնորհված’ նա կարողացավ հզոր ազդեցություն ունենալ ճշմար-տության և արդարության հաստատման գործում: Բ Մնացորդաց 18.1: Գահ բարձրանալուց մի քանի տարի անց Հովսափատը, հիմա արդեն իր ծաղկման բարձունքին, համաձայնում է իր տղայի’ Հովրամի ամունությանը Գոթողիայի’ Աքաաբի և Հեզաբելի դստեր հետ: Այս միությամբ դաշինք հաստատվեց Հուդայի և Իսրայելի թագավորությունների միջև, [192] որը սակայն հաստատված չէր Աստծո հրամանով, և որը ճգնաժամի պահին դժբախտություն բերեց թագավորին և նրա ենթականերից շատերին:ՄԹ 143.4

    Մի անգամ Հովսափատը Սամարիայում այցելում է Իսրայելի թագավորին: Երուսաղեմից ժամանած արքայական հյուրին հատուկ պատիվ է տրվում, և այցի ավարտին նրան համոզում են միանալ Իս-րայելի թագավորին’ ասորիների դեմ պատերազմում: Աքաաբը հույս ուներ, որ, իր ուժերը միացնելով Հուդայի ուժերին, կվերադարձնի Ռամովթ-Գաղաադը’ հին քաղաք-ապաստարաններից մեկը, որը, նրա պնդմամբ, իրավամբ պատկանում էր իսրայելացիներին:ՄԹ 144.1

    Թեև թուլության պահին Հովսափատն անմիջապես խոստացավ ասորիների դեմ պատերազմում միանալ Իսրայելի թագավորին, սակայն ավելի խոր դատողությունը նրան մղեց հարցնելու Աստծո կամքն այս նախաձեռնության վերաբերյալ: «Բայց հիմա եկ Տիրոջ խօսքը խնդրիր»,առաջարկեց նա Աքաաբին: Ի պատասխան’ Աքաաբը մեկտեղ հավաքեց Սամարիայի չորս հարյուր կեղծ մարգարեներին և հարցրեց նրանց. «Ռամովթ-գաղաադի վերայ պատերազմի գնա՞նք թէ ետ կենամ»: Եվ նրանք պատասխանեցին. «Գնա վերան. եւ Տէրը թագաւորի ձեռքն է տալու»: Համարներ 4, 5:ՄԹ 144.2

    Դժգոհ’ Հովսափատը ցանկացավ պարզել Աստծո իրական կամքը: «Այստեղ էլ ուրիշ մարգարէ չկա՞յ Տիրոջը,հարցրեց նա,նորանից հարցնէինք:»: Համար 6: «Մէկ մարդ էլ կայ որով Տիրոջը կարելի է հարցնել,պատասխանեց Աքաաբը,Բայց ես ատում եմ նորան. Որով-հետեւ ինձ համար բարի չէ մարգարէանում, այլ չար’ Յեմլայի որդի Միքիան»: Գ Թագավորաց 22.8: Հովսափատը պնդեց իր պահանջը, և կանչեցին Աստծո մարդուն: Երբ նա ներկայացավ, Աքաաբը աղերսեց, որ «Տիրոջ անունով [195] ... լոկ ճշմարտութիւն» խոսի, որին Միքիան պատասխանեց. « Ես տեսայ բոլոր Իսրայէլը սարերի վերայ իբրեւ ոչ-խարներ որ հովիւ չունեն. Եւ Տէրն ասեց. Սորանք տէրեր չունեն. Ամեն մարդ իր տունը դառնայ խաղաղութեամբ»: Համարներ 16, 17:ՄԹ 144.3

    Մարգարեի խոսքերը պետք է բավարար լինեին, որպեսզի թագա-վորները հասկանան, որ իրենց ծրագիրը հավանության չի արժանանում Երկնքի կողմից: Սակայն երկու կառավարիչներից ոչ մեկը հակված չէր լսելու զգուշացումը: Աքաաբն արդեն գծագրել էր իր ընթացքը և վճռել էր հետևել դրան: Հովսափատը պատվով էր երդվել: «...Քեզ հետ կգնամ պատերազմի». տալով այս խոստումը’ նա այլևս չէր կարող հետ քաշել իր ուժերը: Բ Մնացորդաց 18.3: «Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի Յովսափատ թագաւորը վեր գնացին Ռամովթ-գաղաադ»: Գ Թագավորաց 22.29:ՄԹ 145.1

    Պատերազմի ժամանակ Աքաաբը նետահարվեց և երեկոյան կողմ մահացավ: «Եւ արեգակը մայր մտնելիս մունետիկը’ ման եկաւ բանակի մէջ ասելով. Ամեն մարդ իր քաղաքը եւ ամեն մարդ իր երկիրը գնայ»: Համար 36: Այսպես կատարվեց մարգարեի խոսքը:ՄԹ 145.2

    Այս կորստաբեր ճակատամարտից հետո Հովսափատը վերադարձավ Երուսաղեմ: Երբ մոտեցավ քաղաքին, Հեու մարգարեն հանդի-մանության խոսքերով դիմավորեց նրան. «Պէ՞տք էր չարին օգնէիր եւ որ Տիրոջը ատողներին սիրէիր. Եւ սորա համար քեզ վերայ բարկութիւն կայ Տիրոջ երեսից: Բայց քեզ վերայ բարի բաներ են գտնվում. Որովհետեւ բնաջինջ արիր Աստարովթի կուռքերը երկրից, եւ սիրտդ պատրաստեցիր Աստուծուն խնդրելու»: Բ Մնացորդաց 19.2, 3:ՄԹ 145.3

    Հովսափատը կառավարման հաջորդ տարիների մեծ մասն անցկացրեց’ ապահովելով Հուդայի ազգային և հոգևոր պաշտպանությունը: [196] Նա «դարձեալ դուրս եկաւ ժողովրդի մէջ’ Բերսաբէէից մինչեւ Եփրեմի սարը, եւ նորանց դարձրեց իրանց հայրերի Տէր Աստուծուն»: Համար 4:ՄԹ 145.4

    Թագավորի ձեռնարկած կարևոր քայլերից մեկն արդյունավետ արդարադատության դատարանների ստեղծումն ու պահպանումն էր: Նա «դատաւորներ դրաւ երկրումը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը’ ամեն մէկ քաղաքի մէջ» և պատվիրեց’ հորդորելով.ՄԹ 145.5

    «Տեսէք թէ դուք ինչ էք անում. Որովհետեւ դուք մարդի համար չէք տեսնում դատաստանը, այլ Տիրոջ համար, եւ նա ձեզ հետ է դատաս-տանի գործումը: Ուրեմն Տիրոջ վախը ձեզ վերայ լինի, զգուշութեամբ գործեցէք. Որովհետեւ մեր Տէր Աստուծոյ մօտ անիրաւութիւն, աչա-ռութիւն եւ կաշառք առնել չկայ»: Համարներ 5-7:ՄԹ 146.1

    Դատական համակարգը կատարելագործելու նպատակով Երուսաղեմում հիմնվեց վերաքննիչ դատարանը, որտեղ Հովսափատը «դրաւ Ղեւտացիներից եւ քահանաներից եւ Իսրայէլի տոհմապետներից Տիրոջ իրաւունքի համար եւ դատելու համար»: Համար 8:ՄԹ 146.2

    Թագավորն այս դատավորներին հորդորեց բարեխիղճ լինել: «Այս-պէս արէք Տիրոջ վախովը հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով,պատվիրեց նա: «Եւ ամեն մի դատ, որ գայ ձեզ մօտ ձեր եղբայրներիցը որ բնակվում են իրանց քաղաքներումը’ թէ արիւնների համար թէ օրէնքի, թէ պատուիրանքի, թէ կանոնների եւ թէ իրաւունքների համար լինի, նորանց լուսաւորեցէք որ Տիրոջ դէմ յանցանք չգործեն, եւ որ բարկութիւն չգայ ձեզ վերայ եւ ձեր եղբայրների վերայ. Այսպէս արէք, եւ յանցաւոր չէք լինիլ»:ՄԹ 146.3

    «Եւ ահա Ամարիա մեծ քահանան ձեզ վերայ է Տիրոջ ամեն գործքումը, իսկ Յուդայի տան իշխան’ Իսմայէլի որդի Զաբադիան’ [197] թագաւորի ամեն գործքումը. Եւ ոստիկանները’ Ղեւտացիներն ձեր առաջից. Զօրացէք եւ գործեցէք, եւ Տէրը բարիի հետ կլինի»: Համարներ 9-11:ՄԹ 146.4

    Ջանադրաբար պաշտպանելով իր իշխանության տակ գտնվողների իրավունքներն ու ազատությունները’ Հովսափատը շեշտադրում էր այն ուշադրությունը, որին արժանանում է մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամ’ բոլորի վրա իշխող արդարության Աստծուց: «Աստուած կանգնում է Աստուծոյ ժողովրդի մէջ. Նա աստուածների միջումը դատում է»: Նրանք, ովքեր դատավորներ են նշանակված նրա կողմից, պետք է իրավունք անեն «աղքատին եւ որբին», արդարացնեն «խեղճին եւ աղքատին», ազատեն «ամբարիշտների ձեռքիցը»: Սաղմոս 82.1, 3, 4:ՄԹ 146.5

    Հովսափատի թագավորության վերջին տարիներին Հուդայի թա-գավորություն ներխուժեց թշնամու բանակը, որի մոտենալն արդեն իսկ երկրի բնակիչների վախի ու սարսափի պատճառ էր: «Մովաբի որդիքը եւ Ամմոնի որդիքը եւ նորանց հետ Մաոնացիներից էլ եկան Յովսափատի վերայ պատերազմելու»: Այս ներխուժման մասին ցնցող լուրը թագավորին հասավ պատգամաբերի միջոցով. «Քեզ վերայ մեծ բազ-մութիւն է գալիս ծովի այն կողմից Ասորիների միջից. Եւ ահա նորանք Ասասանթամարումն են, որ է Ենգադդի»: Բ Մնացորդաց 20.1, 2: ՄԹ 146.6

    Հովսափատը քաջ ու խիզախ մարտիկ էր: Նա երկար տարիներ ամրացրել էր բանակը և քաղաքները: Նա պատրաստ էր դիմակայելու գրեթե ամեն թշնամու: Սակայն այս ճգնաժամի պահին նա հույսը չդրեց մարդկային բազկին: Ոչ թե կարգապահ բանակի կամ ամուր քաղաքների, այլ Իսրայելի Աստծո հանդեպ ունեցած կենդանի հավատի շնորհիվ նա հույս ուներ հաղթանակ տանել այս [198] հեթանոսների նկատմամբ, ովքեր պարծենում էին’ ազգերի աչքի առաջ Հուդային խոնարհեցնելու իրենց իշխանությամբ:ՄԹ 147.1

    «Եւ Յովսափատը վախեցաւ եւ երեսն ուղղեց Տիրոջը խնդրելու, եւ ծոմապահութիւն քարոզեց բոլոր Յուդայի մէջ: Եւ Յուդայեանք ժողո-վուեցան Տէրիցն օգնութիւն խնդրելու»:ՄԹ 147.2

    Տաճարի սրահում կանգնելով ժողովրդի առջև’ Հովսափատը հոգին բացեց աղոթքով’ խնդրելով Աստծո խոստումները և խոստովանելով Իսրայելի անօգնականությունը: «Ով մեր հայրերի Տէր Աստուածը,դիմեց նա,դու չե՞ս այն երկնքում բնակող Աստուածը եւ ազգերի բոլոր թագաւորութիւնների վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնը եւ ոյժը եւ մէկը չէ կարող քեզ դէմ կենալ: Չէ՞ որ դու, ով մեր Աստուած, քշեցիր այս երկրի բնակիչներին քո Իսրայէլ ժողովրդի առաջից եւ տուիր այն յաւիտեան քո սիրելի Աբրահամի սերունդին: Եւ նորանք բնակուեցին այնտեղ եւ նորանում քո անուան համար սրբարան շինեցին եւ ասեցին. Եթէ մեզ վերայ չարիք, սուր, պատուհաս, եւ ժանտախտ կամ սով գայ, մենք կանգնենք այս տան առաջը քո դիմացը, որովհետեւ քո անունը այս տան վերայ է, եւ դէպի քեզ աղաղակենք մեր նեղութեան միջից, այն ժամանակ լսես եւ ազատես»:ՄԹ 147.3

    «Եւ հիմա’ ահա Ամմոնի եւ Մովաբի որդիքը եւ Սէիր սարի բնակիչ-ները որոնց մէջը մտնելու հրաման չտուիր Իսրայէլացիներին երբոր նորանք դուրս էին եկել Եգիպտոսից. Այլ նորանցից քաշուեցան, եւ նորանց չփչացրին. Բայց ահա նորանք հատուցանում են մեզ’ մեր վերայ գալով, որ մեզ դուրս անեն քո ժառանգութիւնիցը, որ մեզ ժառանգու-թիւն տուիր: Ով մեր Աստուած, մի՞թէ նորանց չես դատիլ. Որովհետեւ մենք զօրութիւն չունինք այս մեծ բազմութեան դէմ, [199] որ եկել է մեզ վերայ, եւ մենք չգիտենք թէ ինչ անենք. Որովհետեւ մեր աչքերը քեզ վերայ է»: Համարներ 3-12:ՄԹ 147.4

    Հովսափատը կարող էր վստահորեն դիմել Տիրոջը. «Որովհետեւ մեր աչքերը քեզ վերայ է»: Տարիներ շարունակ նա սովորեցնում էր ժողովրդին վստահել Մեկին, Ով անցյալ դարերի ընթացքում այնքան հաճախ էր միջամտել’ կատարյալ ոչնչացումից փրկելու Իր ընտրյալներին: Եվ հիմա, երբ թագավորությունը վտանգի մեջ էր, Հովսափատը մենակ չէր, «բոլոր Յուդան կանգնած էր Տիրոջ առաջը, նաեւ նորանց երեխայքը. Նորանց կանայքը եւ որդիքը»: Համար 13: Նրանք միաբան ծոմ պահեցին և աղոթեցին, միաբանությամբ խնդրեցին Տիրոջը’ շփոթության մատնել թշնամիներին, որ փառավորվի Եհովայի անունը:ՄԹ 148.1

    «Ով Աստուած, լուռ մի կենար.
    Անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով
    Աստուած:

    Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ
    ատողները բարձրացրին իրանց գլուխները:
    Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ.
    Եւ խորհուրդ են անում քո պահպանածների վերայ:

    Ասում են’ Եկէք կորցնենք, որ ազգ չլինին.
    Եւ էլ չյիշուի Իսրայէլ անունը:
    Միաբան սրտով խորհուրդ արին,
    քեզ դէմ դաշինք հաստատեցին:
    Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք,
    Մովաբ եւ Հագարացիք.
    Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ...
    Արա նորանց ինչպէս Մադիամին’
    ինչպէս Սիսերային’ ինչպէս Յաբինին
    Կիսոն հեղեղատի մօտ:...
    Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս
    յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.
    Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է.
    Դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»:
    ՄԹ 148.2

    Սաղմոս 83: [200]

    Երբ ժողովուրդը միաբանվեց թագավորի հետ’ խոնարհվելով Աստծո առաջ և օգնություն խնդրելով Նրանից, Տիրոջ Հոգին իջավ «Ասափի որդիներից Ղեւտացի» Հազիելի վրա, ով և ասաց. «Ականջ դրէք, ով բոլոր Յուդա եւ Երուսաղէմի բնակիչներ եւ ով Յովսափատ թագաւոր, Տէրը ձեզ այսպէս է ասում. Դուք մի վախենաք եւ մի զարհուրիք այս մեծ բազմութեան երեսից. Որովհետեւ պատերազմը ձերը չէ այլ Աստուծուն է: Էգուց իջէք նորանց վերայ. Ահա նորանք վեր են գնում Ասիսի զառիվերովը, եւ դուք նորանց կգտնէք հեղեղատի ծայրումը Յերուէլի անապատի առաջին: Դուք չէք պատերազմելու այս անգամ. Դուք կացէք, կանգնեցէք եւ կտեսնէք Տիրոջ փրկութիւնը ձեզ հետ, ով Յուդա եւ Երուսաղէմ. Մի վախենաք եւ մի զարհուրիք. Էգուց նորանց դիմացը դուրս եկէք, եւ Տէրը ձեզ հետ է լինելու»:ՄԹ 149.1

    «Եւ Յովսափատը խոնարհուեցաւ երեսովը մինչեւ գետինը, եւ բոլոր Յուդան եւ Երուսաղէմի բնակիչները ընկան Տիրոջ առաջը, որ Տիրոջը երկրպագութիւն անեն: Եւ Կահաթեանց որդիներից եւ Կորխեանց որդիներից եղող Ղեւտացիները վեր կացան իսրայէլի Տէր Աստուծուն շատ բարձր ձայնով օրհնելու»:ՄԹ 149.2

    Եվ առավոտ կանուխ արթնանալով’ գնացին Թեկուեի անապատը: Երբ մոտենում էին կռվի դաշտին, Հովսափատն ասաց. «Ինձ լսեցէք, ով Յուդա եւ Երուսաղէմի բնակիչներ. հաւատացէք ձեր Տէր Աստուծուն եւ հաստատ կմնաք. Հաւատացէք նորա մարգարէներին, եւ յաջողութիւն կունենաք»: «Եւ խորհուրդ արաւ ժողովրդի հետ, եւ դրաւ Տիրոջ համար երգիչներ եւ սուրբ փառքը օրհնաբանողներ»: Բ Մնացորդաց 20.14-21: Երգիչները գնում էին բանակի առջևից’ բարձրացնելով իրենց ձայները, փառաբանելով Աստծուն’ հաղթանակի խոստման համար: [201]ՄԹ 149.3

    Թշնամու բանակի դեմ պատերազմի գնալու եզակի ձև էր սա’ փա-ռաբանել Տիրոջը, երգել և մեծարել Իսրայելի Աստծուն: Սա նրանց կռվի երգն էր: Նրանցում սրբության գեղեցկությունն էր: Եթե այսօր Աստծուն վայելող փառաբանությունն ավելի շատ լիներ, հույսը, քաջությունն ու հավատը հաստատուն կերպով կաճեին: Իսկ դա չէ՞ր ամրացնի արդյոք քաջարի զինվորների ձեռքերը, ովքեր այսօր կանգնած են ճշմարտությունը պաշտպանելու դիրքերում:ՄԹ 149.4

    «Տէրը դարանակալներ հանեց Ամմոնի և Մովաբի որդկանց եւ Սէիր սարի բնակիչների դէմ, որ եկել էին Յուդայի վերայ, եւ նորանք կոտորուեցան: Որովհետեւ Ամմոնի եւ Մովաբի որդիքը վեր կացան Սէիր սարի բնակիչների վերայ ջարդելու եւ բնաջինջ անելու. Եւ երբոր վերջացրին Սէիրի բնակիչներին, իրար օգնեցին միմեանց ջարդելու»: ՄԹ 149.5

    «Եւ յուդայեանք եկան անապատի միջի դիտանոցը եւ նայեցին այն բազմութեան վերայ, եւ ահա նորանց դիերը փռուած էին երկրի վերայ, եւ մէկ ազատուած չկար»: Համարներ 22-24:ՄԹ 150.1

    Այս ճգնաժամային պահին Աստված էր Հուդայի ուժը, Նա է Իր ժողովրդի ուժը նաև այսօր: Մենք չպետք է վստահենք իշխաններին, ոչ էլ մարդկանց ընդունենք Աստծո փոխարեն: Մենք պետք է հիշենք, որ մարդը սխալական է և մեղավոր, և Նա, Ով ամենակարող է, Նա է մեր պաշտպանության ամուր աշտարակը: Ցանկացած արտակարգ իրավիճակում մենք պետք է հասկանանք’ կռիվը Նրանն է: Նրա մի-ջոցներն անսպառ են, և ակնհայտ անհնարինությունը ավելի մեծ է դարձնում հաղթանակը:ՄԹ 150.2

    «Փրկիր մեզ, ով մեր փրկութեան Աստուածը,
    Եւ մեզ ժողովիր եւ մեզ ազատիր ազգերիցը,
    Որ գոհանանք քո սուրբ անունից,
    Եւ պարծենանք քո օրհնութիւնովը»:
    ՄԹ 150.3

    Ա Մնացորդաց 16.35: [202]

    Ռազմավարով բեռնավորված’ Հուդայի բանակը վերադարձավ «ուրախութեամբ, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր իրանց թշնամիներիցն ազատելով: Եւ նորանք մտան Երուսաղէմ տաւիղներով, քնարներով եւ փողերով Տիրոջ տունը»: Բ Մնացորդաց 20.27, 28: Նրանք ուրախանալու մեծ պատճառ ունեին: Հնազանդվելով «կանգնեցէք եւ կտեսնէք Տիրոջ փրկութիւնը... Մի վախենաք եւ մի զարհու-րիք» հրամանին’ նրանք կատարելապես վստահել էին Աստծուն, և Նա ապացուցել էր, որ նրանց ամրոցն է ու նրանց ազատագրողը: Համար 17: Այժմ նրանք կարող էին հասկանալով երգել Դավթի ոգեշունչ հիմներգերը.ՄԹ 150.4

    «Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն’ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ:ՄԹ 150.5

    ...Փշրում է աղեղները, կոտրատում է
    նիզակները, եւ կառքերը այրում է կրակով:
    Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ
    Աստուած. բարձր կլինիմ հեթանոսների մէջ.
    Բարձր կլինիմ երկրի վերայ: Զօրաց Տէրը մեզ հետ է.
    Յակոբի Աստուածը մեզ համար
    ապաստան է»:
    ՄԹ 150.6

    Սաղմոս 46:

    «Ինչպէս քո անունը, ով Աստուած,
    այնպէս էլ քո գովութիւնն է մինչեւ երկրի ծայրերը.
    Արդարութիւնով լիքն է քո աջը:
    Թող ուրախ լինի Սիօն սարը.
    Եւ Յուդայի աղջիկները ցնծան
    քո դատաստաններովը:
    ... այս Աստուածն է մեր Աստուածը
    միշտ եւ յաւիտեան.
    Սա կառաջնորդէ մեզ մինչեւ ի մահ»:
    ՄԹ 151.1

    Սաղմոս 48.10-14:

    Հուդայի կառավարչի և նրա բանակի հավատի շնորհիվ «Աստուծոյ երկիւղն եղաւ երկրի թագաւորութիւնների վերայ լսելով թէ Տէրը պատերազմեց Իսրայէլի թշնամիների հետ: Եւ Յովսափատի թագաւորութիւնը հանգստացաւ, եւ Աստուած նորան հանդարտութիւն տուաւ շուրջանակի»: Բ Մնացորդաց 20.29, 30: [203] ՄԹ 151.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents