Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 46 - «ԱՍՏՈՒԾՈՅ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԷԻՆ ՆՈՐԱՆՑ»

    *****

    Տաճարը վերակառուցող իսրայելացիներին մոտիկ ապրում էին սամարացիները’ ազգ, որը ձևավորվել էր ասորական գավառներից եկած հեթանոս գաղութաբնակների և Սամարիայում ու Գալիլեայում մնացած տասը ցեղերի մնացորդի խառնամուսնությունից: Հետագայում, թեև սամարացիները պնդում էին, թե երկրպագում են ճշմարիտ Աստծուն, նրանք կռապաշտ էին հոգով և կենսակերպով: Ճիշտ է, նրանք պնդում էին, թե իրենց կուռքերը կենդանի Աստծո’ տիեզերքի Կառավարչի մասին հիշեցնելու համար են, այնուամենայնիվ, մարդիկ հակված էին երկրպագելու քանդակված պատկերներին:ՄԹ 418.1

    Վերակառուցման ժամանակ այս սամարացիները հայտնի դարձան որպես «Յուդայի եւ Բենիամինի թշնամիներ»: Լսելով, որ «գերութիւնից եկողներն Իսրայէլի Տէր Աստուծոյ համար տաճար են շինում», նրանք «մօտեցան Զօրաբաբէլին եւ տոհմապետներին»‘ վերակառուց-ման գործում նրանց միանալու ցանկություն արտահայտելով: «Մենք էլ ձեզ հետ շինենք,առաջարկեցին նրանք,որովհետեւ մենք էլ ձեզ պէս ձեր Աստուծոյն ենք խնդրում [567] եւ նորան ենք զոհ մատուցանում Ասորեստանի Ասորդան թագաւորի օրերիցն ի վեր, որ մեզ այստեղ բերաւ»: Սակայն ցանկալի արտոնությունը մերժվեց նրանց: «Ձեզ եւ մեզ չի վայելիլ միասին շինել մեր Աստուծոյ տունը,հայտարարեցին Իսրայելի առաջնորդները,այլ մենք մինակ պիտի շինենք Իսրայէլի Տէր Աստուծոյ համար, ինչպէս որ մեզ պատուիրել է Պարսից թագաւոր’ Կիւրոս թագաւորը»: Եզրաս 4.1-3:ՄԹ 418.2

    Բաբելոնից վերադառնալու համար ընտրվել էր միայն մնացորդը, և հիմա, երբ թվում է’ նրանք ձեռնարկել են իրենց ուժից վեր մի գործ, իրենց դրկից հարևանները ներկայացել են օգնության առաջարկով: Հղում անելով ճշմարիտ Աստծուն իրենց երկրպագությանը’ սամարացիները ցանկություն հայտնեցին կիսել տաճարի ծառայությանն առնչ-վող արտոնություններն ու օրհնությունները: «Մենք էլ ձեզ պէս ձեր Աստուծոյն ենք խնդրում,հայտարարեցին նրանք:Մենք էլ ձեզ հետ շինենք»: Սակայն ընդունելով օգնության այս առաջարկը’ հրեա առաջ-նորդները դուռ կբացեին կռապաշտության համար: Նրանք նկատեցին սամարացիների կեղծավորությունը, հասկացան, որ այս մարդկանց հետ միաբանվելու շնորհիվ ձեռք բերված օգնությունը ոչինչ կդառնա այն օրհնության համեմատ, որը նրանք ակնկալում էին ստանալ’ Եհովայի պարզ հրամաններին հետևելով:ՄԹ 419.1

    Ինչ վերաբերում է Իսրայելի’ շրջակա ժողովուրդների հետ հարա-բերություններին, Տերը հայտարարել էր Մովսեսի միջոցով. «Նորանց հետ ուխտը չանես եւ նորանց չողորմես. Եւ նորանց հետ խնամութիւն չանես, ... Որովհետեւ քո որդկանցը իմ ծառայութիւնից կդարձնեն, եւ նորանք օտար աստուածների կպաշտեն. Եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կբորբոքուէ եւ ձեզ շուտով կփչացնէ»: «Որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես. Եւ Եհովան [568] քեզ ընտրեց երկրի վերայ եղած բոլոր ժողովուրդների միջիցը, որ իր համար սեպհական ժողովուրդ լինես»: Երկրորդ Օրինաց 7.2-4, 14.2: Շրջակա ազգերի հետ ուխտի հարաբերության մեջ մտնելու հետևանքը հստակ կանխագուշակվել էր: «Եւ Եհովան քեզ պիտի ցրուէ բոլոր ազգերի մէջ երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը,հայտարարել էր Մովսեսը,եւ այնտեղ ծառայութիւն կանես օտար աստուածների’ փայտի եւ քարի, որոնք չէիր ճանաչել’ ոչ դու, ոչ քո հայրերը. Եւ այն ազգերի մէջ հանգստութիւն չես գտնիլ, եւ ոտքիդ թաթին հանգչելու տեղ չի լինիլ. Եւ Եհովան քեզ այնտեղ դողացող սիրտ կտայ, աչքի նուաղում ու հոգիի տրտմութիւն. Եւ կեանքդ առաջումդ կախման մէջ կլինի, եւ գիշեր ցերեկ կվախենաս, եւ կեանքումդ ապահով չես լինիլ. Առաւօտը կասես. Երանի թէ իրիկուն լինէր, եւ իրիկունը կասես. Երանի թէ առաւօտ լինէր, սրտիդ ահուդողիցը եւ աչքերիդ տեսած բաներիցը»: Երկրորդ Օրինաց 28.64-67: «Եւ այնտեղից կորոնես քո Եհովայ Աստուծուն,եղել էր խոստումը,Եւ կգտնես, եթէ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ նորան խնդրես»: Երկ-րորդ Օրինաց 4.29:ՄԹ 419.2

    Զորաբաբելը և իր ընկերները ծանոթ էին այս և նմանատիպ շատ սուրբգրային խոսքերի, իսկ վերջին գերության ընթացքում նրանց տրվել էր դրանց իրականացման վկայությունների շարք: Իսկ հիմա, ապաշխարելով այն չարություններից, որոնք Մովսեսի կողմից հստակ կանխագուշակված դատաստաններն էին բերել իրենց և իրենց հայրերի վրա, ամբողջ սրտով Աստծուն դառնալով և իրենց ուխտի հարաբե-րությունը Նրա հետ վերանորոգելով’ նրանց թույլատրվել էր [569] վե-րադառնալ Հուդա’ ավերվածը վերականգնելու համար: Մի՞թե նրանք կարող են իրենց նախաձեռնության հենց սկզբում հանկարծ դաշինք կնքել կռապաշտների հետ:ՄԹ 420.1

    «Նորանց հետ ուխտը չանես»,ասել էր Աստված: Եվ նրանք, ովքեր վերջերս նորից էին իրենց նվիրաբերել Տիրոջը Նրա տաճարի ավերակ-ների վրա կանգեցված զոհասեղանի առաջ, հասկացան, որ Նրա ժո-ղովրդի և աշխարհի միջև մշտապես պետք է հստակ սահամանագիծ պահպանվի: Նրանք հրաժարվեցին դաշինքի մեջ մտնել նրանց հետ, ովքեր, թեև ծանոթ, չէին ենթարկվելու Աստծո օրենքի պահանջներին: Աստծո ժողովուրդը մինչև ժամանակների վերջը պետք է հետևի այն սկզբունքներին, որոնք տրվել են Երկրորդ Օրինաց գրքում’ Իսրայելի ուսուցման համար: Իրական բարեկեցությունն Աստծո հետ մեր ուխտի հարաբերությունների շարունակականությունից է կախված: Երբեք չենք կարող մեզ թույլ տալ զիջել սկզբունքը’ միաբանվելով նրանց հետ, ովքեր չեն վախենում Նրանից:ՄԹ 420.2

    Գոյություն ունի մշտական վտանգ, որ իրենց քրիստոնյա համարող-ները կարող են մտածել, որ աշխարհիկների շրջանում ազդեցություն ունենալու համար իրենք ինչ-որ չափով պետք է նմանվեն աշխարհին: Գուցե թվա, թե նման ընթացքը կարող է մեծ առավելություններ ունե-նալ, բայց այն միշտ ավարտվում է հոգևոր անկումով: Աստծո ժողո-վուրդը պետք է խիստ ուշադիր լինի, որ չենթարկվի ճշմարտության թշնամիների շողոքորթ վերաբերմունքի ամենաթույլ ազդեցությանն անգամ: Նրանք այս երկրում ուխտավորներ ու օտարներ են, որ անցնում են վտանգներով լի ճանապարհով: Նրանք չպետք է տեղի տան հավատարմությունից հետ պահող հնարագետ հնարքներին և հրա-պուրիչ խայծերին:ՄԹ 420.3

    Աստծո գործի ակնհայտ թշմանիներից չէ, [570] որ պետք է վախենալ: Նրանք, ովքեր Հուդայի և Բենիամինի հակառակորդների նման ներկայանում են խաղաղ խոսքերով և ազնիվ ելույթներով, արտաքնա-պես փնտրելով Աստծո զավակների բարիդրացիական ընկերակցու-թյունը, ավելի հնարամիտ են խաբելու մեջ: Յուրաքանչյուր ոք պետք է զգոն լինի’ այսպիսիններին դիմակայելու համար, որպեսզի չհայտնվի խնամքով թաքցված և վարպետորեն հյուսված թակարդում: Հատկապես այսօր, երբ համաշխարհային պատմությունը մոտենում է ավարտին, Տերն Իր զավակներից անխոնջ զգոնություն է պահանջում: Ու թեև հակամարտությունը շարունակական բնույթ է կրում, ոչ ոք միայնակ չի թողնված պայքարում: Հրեշտակներն օգնում և պաշտպանում են նրանց, ովքեր խոնարհությամբ քայլում են Աստծո առաջ: Մեր Տերը երբեք չի դավաճանի նրան, ով վստահում է Իրեն: Երբ Նրա զավակները մոտենում են Նրան’ չարից պաշտպանվելու համար, Նա գթասր-տությամբ և սիրով դուրս է գալիս ընդդեմ թշնամու’ դրոշ կանգնեցնելով նրա դեմ: «Մի դիպչիր նրանց,ասում է Նա,որովհետև նրանք Իմն են: Ես նրանց Իմ ձեռքերի ափերին եմ դրոշմել»:ՄԹ 421.1

    Շարունակելով անդուլ դիմադրությունը’ Սամարիայի ժողովուրդը «թուլացնում էր ժողովրդի ձեռքերը եւ խափանում էր նորանց շինելուց: Եւ նորանց դէմ խորհրդականներ էին վարձում նորանց խորհուրդը խափանելու համար Պարսից Կիւրոս թագաւորի բոլոր օրերումը եւ մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորելը»: Եզրաս 4.4, 5: Կեղծ տեղեկութուններով նրանք կասկածներ էին հարուցում հեշտությամբ տեղի տվող մարդկանց մտքերում: Սակայն աստիճանաբար չարի ու-ժերը հետ մղվեցին, և Հուդայի մարդկանց հնարավորություն տրվեց ազատ շարունակել իրենց գործը:ՄԹ 421.2

    Մինչ սատանան փորձում էր ազդել Մարապարսկաստանի թա-գավորության բարձրագույն իշխանությունների վրա’ նրանց Աստծո ժողովրդի դեմ հանելու համար, հրեշտակներն աշխատում էին ի շահ աքսորյալների: Համայն երկինքն էր հետաքրքրված այս հակամարտությամբ: Դանիել մարգարեի միջոցով բարու և չարի ուժերի միջև այս հզոր պայքարի պատկերացումն է տրվում մեզ: [571] Երեք շաբաթ շարունակ Գաբրիելը պայքարում էր խավարի ուժերի դեմ’ հակազդելով նրանց ազդեցությանը Կյուրոսի մտքի վրա, և մինչ մրցարշավի ավարտը Քրիստոսն Ինքը օգնության եկավ Գաբրիելին: «Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր,հայ-տարարեց Գաբրիելը,Եւ ահա Միքայէլը’ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. Եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին»: Դանիել 10.13: Այն ամենը, ինչ երկինքը կարող էր անել Աստծո ժո-ղովրդի համար, արվեց: Հաղթանակն, ի վերջո, ձեռք բերվեց, թշնամու ուժերը հետ պահվեցին Կյուրոսի բոլոր օրերին, և նրա որդի Կամբիզի օրերին, ով թագավորեց մոտ յոթ ու կես տարի:ՄԹ 421.3

    Սա հրեաների համար հիանալի հնարավորության ժամանակ էր: Երկնքի ամենահզոր հրեշտակներն աշխատում էին թագավորների սրտերի հետ, և Կյուրոսի հրամանն իրականացնելու համար Աստծո ժողովուրդը պետք է գործեր ծայրահեղ եռանդով: Նրանք ոչ մի ջանք չպետք է խնայեին տաճարը և դրա ծառայությունները, ինչպես նաև իրենց տները վերականգնելու համար: Սակայն, մինչ Աստված գործում էր ամբողջ ուժով, պարզվեց, որ շատերը չէին ցանկանում դա անել: Թշնամիների կողմից ուժեղ և վճռական դիմադրություն էր ցուցաբերվում, և կառուցողներն աստիճանաբար ընկճվեցին: Որոշ մարդիկ չէին կարողանում մոռանալ անկյունաքարը դնելու օրվա տե-սարանը, երբ շատերն էին արտահայտել իրենց անվստահությունը նախաձեռնության հաջողության առնչությամբ: Որքան հանդուգն էին դառնում սամարացիները, այնքան շատ հրեաներ էին կասկած ար-տահայտում, թե արդյո՞ք եկել է վերակառուցման ժամանակը: Շուտով այսպիսի տրամադրությունները լայն տարածում գտան: Հուսահատ և վհատ’ գործավորներից շատերը վերադարձան իրենց տները’ անցնելով կյանքի առօրյա գործերին:ՄԹ 422.1

    Կամբիզի կառավարման ժամանակ տաճարի վերականգման աշ-խատանքները դանդաղ էին ընթանում: Իսկ կեղծ Սմերդիսի կառա-վարման օրոք [572] (ով Եզրաս 4.7-ում անվանվում է Արտաշես) սամարացիները անսկզբունքային ինքնակոչին պարտադրեցին հրաման արձակել, որը հրեաներին կարգելի վերակառուցել իրենց տաճարն ու քաղաքը:ՄԹ 422.2

    Մոտ մեկ տարի տաճարը մոռացության էր մատնված և գրեթե լքված: Մարդիկ ապրում էին իրենց տներում, ձգտում նյութական բա-րեկեցության, սակայն նրանց վիճակը ողբալի էր: Նրանք շատ էին աշ-խատում, բայց հաջողության չէին հասնում: Թվում էր’ բնությունն ինքն է դեմ դուրս եկել նրանց: Քանի որ տաճարն ամայ ի էին թողել, Տերը նրանց դաշտերին ավերիչ երաշտ ուղարկեց: Աստված բարեհաճորեն մրգի դաշտեր ու այգիներ, ցորեն, գինի ու յուղ էր շնորհել նրանց, բայց քանի որ նրանք եսասիրաբար էին օգտագործել այս առատ պարգևները, օրհնությունները հետ վերցվեցին:ՄԹ 422.3

    Այսպիսին էր իրավիճակը մարաց Դարեհ թագավորի կառավարման վաղ շրջանում: Ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական առումով իսրայելացիները ողբալի վիճակում էին: Այնքան երկար էին նրանք բողոքել և կասկածել, այնքան երկար ժամանակ առաջին տեղում դրել անձնական շահը’ անտարբերությամբ նայելով ավերակների մեջ գտնվող Տիրոջ տաճարին, որ շատերը տեսադաշտից կորցրել էին իրենց’ Հուդայում վերահաստատվելու Աստծո նպատակը և ասում էին. «Ժամանակը չէ եկել’ Տիրոջ տունը շինուելու ժամանակը»: Անգե 1.2: Սակայն նույնիսկ այս խավար ժամին նրանք, ովքեր վստահում էին Աստծուն, առանց հույսի չթողնվեցին: Ճգնաժամին դիմակայելու համար կանչվեցին Անգե և Զաքարիա մարգարեները: Այս կանչված պատգամաբերները հուզիչ վկայություններով ժողովրդին բացահայ-տում էին վերջինիս խնդիրների պատճառը: Մարգարեները հայտա-րարեցին, որ նյութական բարեկեցության բացակայությունն Աստծո շահերն առաջին տեղում չդնելու արդյունքն է: Եթե իսրայելացիները պատվեին Աստծուն’ հարգելով ու մեծարելով Նրան, Նրա տան կա-ռուցումը համարեին հրատապ [573], կհրավիրեին Նրա ներկայությունը և կստանային օրհնությունները:ՄԹ 423.1

    Հուսալքվածներին էր ուղղված Անգեի քննող հարցը. «Ձեզ համար ժամանա՞կ է արդեօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս տունը աւերակ մնայ: Եւ հիմա այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»:ՄԹ 423.2

    Ինչու՞ եք այսքան քիչ բան արել: Ինչու՞ եք մտահոգված ձեր տների և անհոգ’ Տիրոջ տան մասին: Ու՞ր է այն նախանձախնդրությունը, որ մի ժամանակ զգում էիք Տիրոջ տան վերականգնման հարցում: Ինչի՞ հասաք ես-ին ծառայելով: Աղքատությունից խուսափելու ցանկությունը հանգեցրել է տաճարի անտեսմանը, սակայն այս անտեսումը ձեզ վրա բերել է այն, ինչից դուք վախենում էիք: «Սերմել էք շատ, բայց բերել էք քիչ, կերել էք, բայց չէք կշտացել, խմեցիք, բայց ծարաւը չհանգցրիք, հագնուեցաք, բայց չտաքացաք. Եւ վարձկանը վարձի համար գործում է ծակուած քսակով»: Համարներ 4-6:ՄԹ 423.3

    Եվ ապա իրենց հասկանալի բառերով Տերը բացահայտեց այն պատճառը, որը նրանց չքավորության էր հասցրել: «Նայեցիք շատին, եւ ահա քիչ եղաւ, եւ բերիք տուն, բայց ես փչեցի միջին: Ի՞նչու համար, ասում է Զօրաց Տէրը. Իմ տան համար, որ աւերակ է. Իսկ ձեզանից իւ-րաքանչիւրը վազ է տալիս իր տան համար: Սորա համար ձեզ վերայ երկինքը պիտի արգիլէ ցօղը եւ երկիրը պիտի արգիլէ իր պտուղը: Եւ ես երաշտութիւն կանչեցի երկրի վերայ եւ սարերի վերայ, եւ ցորենի վերայ, եւ քաղցուի վերայ եւ իւղի վերայ, եւ երկրի բերքի վերայ, եւ մարդկանց վերայ ու անասունների վերայ, եւ ձեռքի բոլոր վաստակի վերայ»: Համարներ 9-11: [574] «Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»,հորդորեց Տերը: «Վեր ելէք սարը եւ փայտ բերէք, եւ տունը շինեցէք. Այն ժամանակ ես կհաւանեմ դորան եւ կփառաւորուիմ»: Համարներ 7, 8: Անգեի միջոցով տրված խորհրդի և հանդիմանության լուրը դիպավ Իսրայելի առաջնորդների և մարդկանց սրտերին: Նրանք զգացին, որ Աստված լուրջ հարց է արծարծում: Նրանք չհամարձակվեցին արհա-մարհել շարունակաբար իրենց հղվող ցուցումը’ այն, որ իրենց բարեկեցությունը’ ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր, կախված է Աստծո պատվիրաններին հավատարմորեն հնազանդվելուց: Մարգարեի նախազգուշացումներից սթափվելով’ Զորաբաբելը և Հեսուն «եւ ժո-ղովրդի բոլոր մնացորդը իրանց Տէր Աստուծոյ ձայնին եւ Անգէ մար-գարէի խօսքերին» հնազանդվեցին: Համար 12:ՄԹ 424.1

    Հենց որ Իսրայելը որոշում կայացրեց հնազանդվել, հանդիմանու-թյան խոսքերին հաջորդեց քաջալերանքի լուրը: «Անգէն ասեց ...ժո-ղովրդին. Ես ձեզ հետ եմ, ասում է Տէրը: Եւ Տէրը զարթեցրեց Յուդայի իշխան’ Սաղաթիէլեան Զօրաբաբէլի հոգին եւ մեծ քահանայ’ Յովսեդեկեան Յեսուի հոգին եւ ժողովրդի բոլոր մնացորդի հոգին եւ գնացին ու գործ գործեցին իրանց Զօրաց Տէր Աստուծոյ տանը»: Համարներ 13, 14: Տաճարի վերակառուցման աշխատանքները վերսկսելուց մեկ ամիս էլ չէր անցել, երբ կառուցողները ստացան մեկ այլ սփոփիչ լուր: «Զօրացիր, ով Զօրաբաբէլ,Տերն Ինքը հորդորեց Իր մարգարեի միջոցով,եւ զօրացիր դու, ով Յովսեդեկեան Յեսու ...Եւ զօրացիր, ով երկ-րի բոլոր ժողովուրդ, ասում է Տէրը, եւ աշխատեցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ, ասում է Զօրաց Տէր Աստուածը»: Անգե 2.4:ՄԹ 424.2

    Սինա լեռան առաջ ճամաբարած Իսրայելին Տերը հայտարարել էր. «Եւ Իսրայէլի որդիների մէջ կբնակուեմ, եւ նորանց Աստուած կլինիմ: Եւ կգիտենան, թէ ես եմ նորանց Եհովայ [575] Աստուածը, որ Եգիպ-տոսի երկրիցը հանեցի նորանց, որ նորանց մէջ բնակուեմ ես նորանց Եհովայ Աստուածը»: Ելից 29.45, 46: Եվ հիմա, անկախ այն հանգա-մանքից, որ նրանք շարունակաբար «ապստամբուեցին եւ բարկացրին նորա սուրբ հոգին» (Եսայիա 63.10), Աստված կրկին Իր մարգարեի ու-ղերձների միջոցով մեկնում էր Իր փրկության ձեռքը: Որպես հավանու-թյան նշան’ որ նրանք համագործակցություն են հաստատել Իր նպա-տակի շուրջ, Նա վերանորոգեց Իր ուխտը նրանց հետ’ խոստանալով, որ Իր Հոգին կմնա նրանց մեջ և հորդորեց. «Մի’ վախենար»:ՄԹ 424.3

    Այսօր Տերն Իր զավակներին հայտարարում է. «Զօրացիր, ...եւ աշ-խատեցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ»: Քրիստոնյան միշտ ունեցել է հզոր օգնական’ ի դեմս Տիրոջ: Հնարավոր է’ մենք չիմանանք, թե ինչ միջոցներով է Տերն օգնում, սակայն պետք է հաստատ իմանանք, որ Նա երբեք չի թողնի նրանց, ովքեր վստահում են Իրեն: Եթե միայն քրիստոնյաները կարողանային հասկանալ, թե քանի անգամ է Տերն ուղղել նրանց ճանապարհը, որպեսզի թշնամու նպատակները’ նրանց վերաբերյալ, չկատարվեն, նրանք չէին սայթաքի և դժգոհի: Նրանք կշարունակեին հավատալ Աստծուն, և ոչ մի փորձություն չէր կարող տապալել նրանց: Նրանք կընդունեին Նրան որպես իրենց իմաստու-թյուն և զորություն, և Նա կկարողանար նրանց միջոցով իրականացնել Իր նպատակները:ՄԹ 425.1

    Անգեի միջոցով տրված լուրջ խնդրանքներն ու խրախուսանքի խոս-քերը շեշտվեցին և ավելացվեցին Զաքարիայի կողմից, ում Աստված վեր հանեց’ կանգնելու նրա կողքին և հորդորելու Իսրայելին իրականացնել տաճարը կառուցելու հրամանը: Զաքարիայի առաջին լուրը հավաստիացնում էր, որ Աստծո Խոսքը երբեք չի վրիպում և օրհնության խոստում է նրանց համար, ովքեր ականջալուր են մարգարեական վստահ խոսքին: [576] Ամայի դաշտերով, արագ սպառվող պարենի խղճուկ պաշարով և շրջապատված թշնամի ժողովուրդներով’ իսրայելացիները, այնուհանդերձ, հավատով արձագանքեցին Աստծո լրաբերների կանչին և ջանասիրաբար աշխատեցին ավերված տաճարը վերակառուցելու համար: Գործը ամուր վստահություն էր պահանջում Աստծո հանդեպ: Երբ մարդիկ ամբողջ եռանդով աշխատում էին և միաժամանակ ձգտում վերականգնել Աստծո շնորհը սրտերում և կյանքում, Անգեի և Զաքարիայի միջոցով տրվում էր լուր լուրի հետևից’ վստահեցնելով, որ նրանց հավատը շռայլորեն կպարգևատրվի, և որ ապագա տաճարի փառքին վերաբերող Աստծո Խոսքը, որի պատերն էին իրենք բարձրացնում, ապարդյուն չի լինի: Հենց այս տաճարում, երբ ժամանակը կգա, կհայտնվի բոլոր ազգերի Ցանկալիքը’ որպես մարդկության Ուսուցիչ և Փրկիչ:ՄԹ 425.2

    Այսպիսով, կառուցողները պայքարում միայնակ չէին թողնված, «եւ Աստուծոյ մարգարէները նորանց հետ օգնում էին նորանց», և զորաց Տերն Ինքը հայտարարել էր. «Զօրացիր դու, ... եւ աշխատեցէք, որով-հետեւ ես ձեզ հետ եմ»: Եզրաս 5.2, Անգե 2.4:ՄԹ 426.1

    Անկեղծ ապաշխարությամբ և հավատով, առաջ ընթանալու պատրաստակամությամբ’ նրանք ստացան նյութական բարգավաճման խոստումը: «Այս օրից ի վեր,հայտարարեց Տերը,պիտի օրհնեմ»: Համար 19:ՄԹ 426.2

    Իրենց առաջնորդին’ Զորաբաբելին, ով Բաբելոնից վերադառնալու օրից ի վեր այն բոլոր տարիների ընթացքում այնպիսի դաժան փորձու-թյունների էր ենթարկվել, տրվեց ամենաթանկագին լուրը: Մոտենում է օրը, հայտարարեց Տերը, որ Իր ընտրած ժողովրդի բոլոր թշնամիները կկործանվեն: «Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես քեզ կառնեմ, ով իմ ծառայ Սաղաթիէլեան Զօրաբաբէլ, ...Եւ քեզ կշինեմ ինչպէս մի կնիք. որովհետեւ ես քեզ հաւանել եմ»: Համար 23: Այժմ Իսրայելի կառա-վարիչը կարող էր հասկանալ [577] այն կանխագուշակության նշա-նակությունը, որը նրան առաջնորդել էր հուսալքության և շփոթմունքի միջով, այդ ամենում նա կարողացավ տեսնել Աստծո նպատակը: Անհատապես Զորաբաբելին ուղղված այս խոսքերը գրի են առնվել’ բոլոր դարերում Աստծո զավակներին քաջալերելու նպատակով: Աստված նպատակադրված է փորձության ենթարկում Իր զավակներին: Նա չի առաջնորդում, քանի դեռ նրանք չեն որոշել առաջնորդվել այնպես, ինչպես կվարվեին, եթե սկզբից ի վեր տեսնեին վերջը և իրենց կողմից իրականացվող նպատկի հաղթանակը: Այն ամենը, Ինչ Նա քննության և փորձության ձևով բերում է նրանց վրա, նրանց ամրացնե-լու նպատակով է, որպեսզի ուժ ունենան Նրա գործն իրականացնելու և հանուն Նրա տառապելու:ՄԹ 426.3

    Անգեի և Զաքարիայի միջոցով փոխանցվող լուրերը մարդկանց դրդեցին ամեն ջանք գործադրել տաճարը վերակառուցելու համար, սակայն աշխատանքի ընթացքում սամարացիները և այլք սարսափելի կերպով անհանգստացնում և բազմաթիվ խոչընդոտներ էին հնարում: Մի առիթով Մարապարսկական թագավորության գավառական իշխաններ եկան Երուսաղեմ’ պարզելու կառույցի վերկանգնման թույլտվությունը տված անձի ինքնությունը: Եթե այդ ժամանակ հրեա-ները չվստահեին Տիրոջ առաջնորդությանը, այս պահանջը նրանց վրա աղետալի ազդեցություն կունենար: «Եւ իրանց Աստուծոյ աչքը Հրէաների ծերերի վերայ էր, եւ նորանց չ’արգիլեցին մինչեւ որ բանը հասնէ Դարեհին»: Եզրաս 5.5: Իշխաններին այնպիսի իմաստուն պատասխան տրվեց, որ նրանք որոշեցին նամակ գրել Հուստափ Դարեհին’ Մարապարսկաստանի այն ժամանակվա կառավարչին’ նրա ուշադրությունը Կյուրոսի բնօրինակ հրամանի վրա դարձնելով, որտեղ ասվում էր, որ Երուսաղեմում գտնվող Աստծո տունը պետք է վերա-կառուցվի, և որ այդ նպատակի համար ծախսերը կատարվելու են ար-քունի գանձարանից: [578] Դարեհը փնտրեց և գտավ այս հրամանը. այնուհետև նա հրամայեց հարցումն անողներին, որ վերջիններս թույլ տան շարունակել տաճարի վերակառուցումը: «Թոյլ տուէք այդ Աս-տուծոյ տան գործը,հրամայեց նա,Հրէաների նախարարը եւ Հրէաների ծերերը շինեն այդ Աստուծոյ տունը իր տեղը»:ՄԹ 427.1

    «Եւ ինձանից հրաման է տրվում,շարունակեց Դարեհը,թէ ինչ պէտք է անէք Հրէաների ծերերին այդ Աստուծոյ տունը շինելիս այսինքն արքունի կալուածքից’ Գետի այն կողմի տուրքից շուտով տրուին ծախքերն այն մարդկանցը, որ արգելք չ’լինի: Եւ ինչ որ պէտք է թէ զուարակներ թէ խոյեր եւ թէ գառներ երկնքի Աստուծուն ողջակէզի համար, նաև ցորեն, աղ, գինի եւ իւղ, ինչպէս որ ասեն Երուսաղէմումն եղող քահանաները, նորանց տրուի օր ըստ օրէ անպակաս: Որ երկնքի Աստուծուն անուշահոտ զոհեր մատուցանեն, եւ աղօթեն թագաւորի եւ նորա որդկանց կեանքի համար»: Եզրաս 6.7-10:ՄԹ 427.2

    Այնուհետ թագավորը հրամայեց, որ խիստ պատիժների ենթարկվեն նրանք, ովքեր հանկարծ որևէ չափով կփոխեն հրամանը, և ավարտեց ուշագրավ հայտարարությամբ. «Եւ այն Աստուածը որի անունը բնակվում է այնտեղ, կործանէ այն ամեն թագաւորին եւ ժողովրդին որոնք իրանց ձեռքը մեկնեն փոխելու որ այս Աստուծոյ տունը աւերեն որ Երուսաղէմումն է: Ես Դարեհս տուի այս հրամանը. Շուտով կատարուի»: Համար 12: Այսպիսով, Տերը ճանապարհ պատրաստեց տաճարի վերակառուցման գործն ավարտին հասցնելու համար:ՄԹ 427.3

    Նախքան հրամանն արձակելը, ամիսներ շարունակ իսրայելացիները հավատով աշխատել էին, իսկ Աստծո մարգարեները շարունակում էին աջակցել նրանց ժամանակին արված լուրերով, որոնց միջոցով [579] գործավորներն իրենց հայացքի առաջ էին պահում աստվածային նպատակը’ Իսրայելի վերաբերյալ: Անգեի կողմից գրի առնված վերջին լուրը հրապարակելուց երկու ամիս հետո Զաքարիային տրվեցին մի շարք տեսիլքներ’ երկրի վրա Աստծո գործի առնչությամբ: Առակների և խորհրդանիշերի ձևով տրված այս լուրերը վրա հասան մեծ անվստահության և անհանգստության ժամանակ և հատուկ նշանակություն ունեին այն մարդկանց համար, ովքեր առաջ էին ընթանում հանուն Իսրայելի Աստծո: Առաջնորդներին թվում էր, թե գրեթե զրկվել են այն թույլտվությունից, որ շնորհվել էր հրեաներին’ վերակառուցման համար. ապագան շատ մութ էր թվում: Աստված տե-սավ, որ Իր ժողովուրդն Իր աջակցության և Իր անսահման կարեկ-ցանքի և սիրո բացահայտմամբ ուրախանալու կարիքն ունի:ՄԹ 428.1

    Տեսիլքում Զաքարիան լսեց Տիրոջ հրեշտակին, որ հարցնում էր. «Ով Զօրաց Տէր, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, որոնց վերայ’ ահա եօթանասուն տարի է’ բարկացած ես: Եւ Տէրը պատասխանեց ինձ հետ խօսող հրեշտակին,-հայտարարեց Զաքարիան,բարի խօսքերով’ մխիթարական խօսքերով»:ՄԹ 428.2

    «Եւ ինձ հետ խօսող հրեշտակը ասեց ինձ. Կանչիր եւ ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մեծ նախանձով ես նախանձել եմ Երուսաղէմի եւ Սիօնի համար: Եւ ես բարկութիւնով բարկացել էի հանդարտ ազգերի վերայ, որովհետեւ ես քիչ էի բարկացել, բայց նորանք օգնեցին չարութեան համար: Սորա համար Տէրը այսպէս է ասում. Ես ետ եմ դառնում Երուսաղէմին ողորմութիւններով. Իմ տունը պէտք է շինուի նորանում, ... եւ լար պիտի ձգուի Երուսաղէմի վերայ»: Զաքարիա 1.12-16:ՄԹ 428.3

    Եվ հիմա մարգարեին պատվիրվել էր կանխագուշակել, որ «Այսպէս է ասում [580] Զօրաց Տէրը. Դեռ պիտի յորդեն իմ քաղաքները բարիքներով, եւ Տէրը պիտի դեռ մխիթարէ Սիօնին, եւ դեռ պիտի ընտրէ Երուսաղէմին»: Համար 17:ՄԹ 428.4

    Ապա Զաքարիան տեսավ խորհրդանշորեն չորս եղջյուրների տեսքով ներկայացվող այն ուժերը, որոնք «ցրուեցին Յուդային, Իսրայէլին եւ Երուսաղէմին»: Անմիջապես հետո նա տեսավ չորս արհեստավորների, ովքեր ներկայացնում էին նրանց, ում Տերն օգտագործում էր Իր ժողովրդի և Իր երկրպագության տան վերականգնման համար: Տե’ս համարներ 18-21:ՄԹ 429.1

    «Եւ ես աչքերս վեր բարձրացրի,ասաց Զաքարիան,ու նայեցի, եւ ահա մի մարդ եւ ձեռքին մի չափելու չուան: Եւ ասեցի. Դու ո՞ւր ես գնում. Եւ նա ասեց ինձ. Երուսաղէմը չափելու, որ տեսնեմ թէ որքան է լայնութիւնը եւ որքան երկայնութիւնը: Եւ ահա այն ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ նորա դիմացը. Եւ ասեց նորան. Վազիր’ ասիր այս տղային թէ’ Լայնարձակ պիտի բնակուէ Երուսաղէմը իրանում եղած մարդկանց եւ անասնոց պատճառովը: Եւ ես պիտի նորա համար հրեղէն պարիսպ լինեմ շուր-ջանակի, ասում է Տէրը, եւ փառաց համար պիտի լինեմ նորանում»: Զաքարիա 2.1-5:ՄԹ 429.2

    Աստված հրամայել էր, որ Երուսաղեմը վերակառուցվի, քաղաքը չափելու տեսիլքը հավաստիացում էր, որ Նա կմխիթարի և կամրացնի Իր տառապյալ ժողովրդին և նրանց համար իրականացնի Իր հավի-տենական ուխտի խոստումները: Նա հայտարարեց, որ Իր պահպանող հոգտարությունը նման կլինի «հրեղէն պարիսպ ...շուրջանակի», և նրանց միջոցով Իր փառքը պիտի բացահայտվի մարդկանց բոլոր որդիներին: Այն, ինչ Նա անում էր Իր ժողովրդի համար, պետք է հայտնի դառար ողջ աշխարհով մեկ: «Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը»: Եսայա 12.6: [581] ՄԹ 429.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents