Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 44 - ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԳՈՒԲՈՒՄ

    *****

    Ըստ Դանիել 6-րդ գլխի

    Նախկինում բաբելոնյան կառավարիչների կողմից զբաղեցրած գահը գրավելուց հետո մարերի Դարեհ թագավորն անմիջապես նախաձեռնեց կառավարության վերակազմակերպումը: «Հաճոյ երեւեցաւ Դարեհի առաջին’ թագաւորութեանը վերայ հարիւր քսան կուսակալներ դնելու ... Եւ սորանց վերայ երեք հրամանատար, որոնցից մէկը Դանիէլն էր, որոնց այն կուսակալները հաշիւ տան, որ թագաւորին վնաս չլինի: Այն ժամանակ այս Դանիէլը նախապատիւ եղաւ հրամանատարներից եւ կուսակալներից որովհետեւ նորանում գերազանց հոգի կար, եւ թագաւորը մտածում էր որ նորան բոլոր թագաւորութեան վերայ դնէ»:ՄԹ 398.1

    Դանիելին շնորհված պատիվները գրգռեցին թագավորության ղե-կավարների նախանձը, ովքեր նրան ամբաստանելու պատճառ էին փնտրում, սակայն չէին կարողանում մի բան գտնել, «որովհետեւ նա հա-ւատարիմ էր եւ ոչ մի յանցանք եւ չարութիւն չգտնուեցաւ նորա վերայ»: Դանիելի անմեղ պահվածքն ավելի էր սրում նրա թշմանիների նախանձը: «Մենք Դանիէլի դէմ բնաւ մի պատճառ չենք գտնելու,ստիպ-ված էին ընդունել նրանք,այլ [539] նորա վերայ կգտնենք Աստուծոյ օրէնքի կողմանէ»:ՄԹ 398.2

    Խորհրդակցելով’ նախարարներն ու իշխանները մշակեցին ծրագիր, որով հույս ունեին ոչնչացնել մարգարեին: Նրանք որոշեցին թագավորին առաջարկել, որ ստորագրի իրենց պատրաստած հրամանը, ըստ որի’ երեսուն օր շարունակ թագավորության մեջ ապրող մարդկանցից որևէ մեկը իրավունք չուներ որևէ բան խնդրել Աստծուց կամ մարդուց. խնդրել թույլատրվում էր միայն Դարեհ թագավորից: Այս հրամանը խախտելու պատիժը մեղավորին առյուծների գուբը նետելն էր:ՄԹ 398.3

    Այսպիսով, իշխանները պատրաստեցին հրամանը և այն ներկա-յացրին Դարեհին’ ստորագրելու: Հրահրելով նրա սնափառությունը’ նրանք հավաստիացրին, որ այս հրամանի իրագործումը մեծապես կնպաստի նրա պատվի և հեղինակության աճին: Անտեղյակ իշխանների դավադիր ծրագրին’ թագավորը նենգություն չտեսավ հրամանի մեջ և, տեղի տալով շողոքորթությանը, ստորագրեց այն:ՄԹ 399.1

    Դանիելի թշնամիներն ուրախ հեռացան Դարեհի մոտից’ վստահ, որ այժմ Եհովայի ծառան իրենց թակարդում է: Այս դավադրության մեջ կարևոր դերը սատանայինն էր: Մարգարեն բարձր դիրք էր գրավում թագավորության մեջ, և չար հրեշտակները վախենում էին, որ նրա ազդեցությունը կթուլացնի իրենց հսկողությունը կառավարիչների վրա: Սատանայի այս գործակալներն էին, որ հրահրել էին իշխանների նախանձն ու խանդը, նրանք էին ոգեկոչել Դանիելին ոչնչացնելու ծրագիրը. դառնալով չարի գործիքներ’ իշխաններն իրականացրին այն:ՄԹ 399.2

    Ծրագրի հաջող իրականացման գործում մարգարեի թշնամիներն իրենց հույսը դրել էին Դանիելի հաստատուն հավատարմության սկզբունքների վրա: Եվ նրանք չսխալվեցին իրենց գնահատականի մեջ: Դանիելը անմիջապես [540] հասկացավ նրանց’ հրամանը կազմելու չարամիտ նպատակը, սակայն աննշան չափով անգամ չփոխեց իր ընթացքը: Ինչու՞ պետք է դադարի աղոթել հիմա, երբ դրա կարիքն ավելի քան ունի: Ավելի շուտ կհրաժարվի կյանքից, քան Աստծո օգ-նության հույսից: Նա հանգիստ կատարում էր իշխանների գլխավորի իր պարտականությունները, իսկ աղոթքի ժամին, սովորության համաձայն, գնում իր սենյակը և պատուհանները բաց դեպի Երուսաղեմ’ իր խնդրանքները ներկայացնում երկնքի [541] Աստծուն: Նա չէր փորձում թաքցնել իր արարքը: Նա չընկրկեց, թեև լավ գիտակցում էր, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր հավատարմությունը:Նա թույլ չտվեց անգամ, որ իր կործանումը գաղտնի կազմակերպողներին թվա’ իբր, իր կապը երկնքի հետ խզվել է: Նա ենթարկվում էր հրամաններին բոլոր այն դեպքերում, երբ թագավորն իրավունք ուներ հրամայելու Դանիելին, սակայն ո’չ թագավորը, և ո’չ նրա հրամանը չկարողացան ստիպել նրան հրաժարվելու թագավորների Թագավորի նկատմամբ ունեցած իր հավատարմությունից:ՄԹ 399.3

    Այսպես, համաձակ, սակայն հանգիստ ու խոնարհ կերպով մար-գարեն հայտարարեց, որ ոչ մի երկրային իշխանություն իրավունք չունի միջամտելու մարդու և Աստծո միջև հարաբերություններին: Շր-ջապատված կռապաշտներով’ նա այս ճշմարտության հավատարիմ վկան եղավ: Ճշմարտության հանդեպ նրա անվեհեր նվիրվածությունը իսկական լույս էր հեթանոս արքունիքում տիրող բարոյական խավարում: Այսօր էլ Դանիելն աշխարհի առջև կանգնած է որպես քրիստո-նեական քաջության և հավատարմության արժանի օրինակ:ՄԹ 400.1

    Մի ամբողջ օր իշխանները հետևում էին Դանիելին: Երեք անգամ նկատեցին, որ նա մտավ իր սենյակը, և երեք անգամ լսեցին նրա ձայնը, որ բարեխոսական աղոթքով դիմում էր Աստծուն: Հաջորդ առավոտ նրանք բողոք ներկայացրին թագավորին. իր ամենապատվելի և հավատարիմ պետական գործիչը’ Դանիելը, բացահայտ կերպով չի հնազանդվել կայսերական հրամանին: «Չէ որ դու մի արգելք ստորագրեցիր,հիշեցրին նրան,որ ամեն մարդ որ խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, պիտի գցուի առիւծների գուբը»:ՄԹ 400.2

    «Հաստատ է այդ բանը,պատասխանեց թագավորը,Մարաց եւ Պարսից օրէնքին համեմատ որ չի խափանուիլ»:ՄԹ 400.3

    Մեծ բավականությամբ նրանք պարբերաբար տեղեկացնում էին Դարեհին նրա ամենավստահելի խորհրդականի պահվածքի մասին: «Դանիէլը, որ Հրէաստանի գերիներիցն է,հայտարարեցին նրանք,քեզ, [542] ով թագաւոր, եւ քո ստորագրած արգելքն մի ինչ չէ համարում, եւ օրը երեք անգամ խնդրուածք է խնդրում»:ՄԹ 400.4

    Երբ կայսրը լսեց այս խոսքերը, անմիջապես հասկացավ, թե ինչ ծուղակ է պատրաստված իր հավատարիմ ծառայի համար: Նա հաս-կացավ, որ կայսեր հրամանի առաջարկը բխում է ոչ թե թագավորի փառքի և պատվի հանդեպ նախանձախնդրությունից, այլ Դանիելի նկատմամբ նախանձից: Մեղքի իր բաժնի համար նա «շատ տրտմեց ինքնիրանում» և «մինչեւ արեգակի մտնելը ջանք էր անում» ընկերոջն ազատելու համար: Թագավորի կողմից այս ջանքերն ակնկալելով’ իշ-խանները նրա մոտ եկան և ասացին . «Իմացիր, ով թագաւոր, որ Մա-րաց եւ Պարսից օրէնք է, որ թագաւորի հաստատած ամեն արգելքն ու հրամանը չի փոխուիլ»: Թեև հրամանն անխոհեմ կերպով էր ընդունվել, այն անփոփոխելի էր և պետք է ուժի մեջ մտներ:ՄԹ 400.5

    «Այն ժամանակ թագաւորն ասեց, եւ բերին Դանիէլին եւ նորան գցե-ցին առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, նա ազատէ քեզ»: Գուբի բերանին մի քար դրեցին, և թագավորն ինքը «կնքեց իր կնիքովը եւ իր մեծամեծների կնիքովը, որ Դանիէլի նկատմամբ մի բան չփոխուի: Յետոյ թագաւորը գնաց իր պալատը, եւ գիշերը անցրեց առանց ուտելու, եւ նուագարաններ էլ բերել չտուաւ իր առաջը. Եւ քունը գնաց նորա վերայից»:ՄԹ 401.1

    Աստված չարգելեց Դանիելի թշնամիներին, որ առյուծների գուբը նետեն նրան, Նա թույլ տվեց չար հրեշտակներին և չար մարդկանց մինչև որոշակի պահ իրագործել իրենց նպատակը, սակայն միայն նրա համար, որ կարողանա նրա ազատագրումն ավելի նշանակալից դարձնել, իսկ ճշմարտության և արդարության [543] թշնամիների պարտությունը’ առավել կատարյալ: «Որովհետեւ մարդկանց բարկու-թիւնը քեզ համար փառք կդառնայ»,վկայել է սաղմոսերգուն (Սաղմոս 76.10): Այս մի մարդու համարձակության միջոցով, ով ընտրեց արդա-րությունը, այլ ոչ թե քաղաքականությունը, սատանան պետք է պար-տություն կրեր, իսկ Աստծո անունը մեծարվեր և փառավորվեր:ՄԹ 401.2

    Հաջորդ օրը’ առավոտ կանուխ, Դարեհ թագավորը շտապեց գուբի մոտ և կանչեց տրտում ձայնով. «Ով Դանիէլ’ կենդանի Աստուծոյ ծառայ, քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացա՞ւ քեզ ազատել առիւծներիցը»:ՄԹ 401.3

    Մարգարեի ձայնը պատասխանեց. «Ով թագաւոր, յաւիտեան ողջ կաց: Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չվնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել»:ՄԹ 401.4

    «Այն ժամանակ թագաւորը շատ ուրախացաւ իրանում, եւ հրամայեց որ Դանիէլին դուրս հանեն գուբիցը. Եւ Դանիէլը դուրս բերուեցաւ գուբիցը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չգտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն»:ՄԹ 401.5

    «Եւ թագաւորը հրամայեց, եւ այն մարդկանցը բերին, որոնք Դանիէլի չարախօսութիւնն արել էին, եւ գցեցին առիւծների գուբը’ նորանց, նորանց որդկանցը եւ նորանց կանանցը. Եւ նորանք դեռ չէին հասել գուբի յատակին, որ առիւծները յափշտակեցին նորանց եւ նորանց բոլոր ոսկորները փշրեցին»:ՄԹ 401.6

    Հեթանոս կայսեր կողմից մի նոր հրաման հռչակվեց’ մեծարելու Դանիելի Աստծուն որպես ճշմարիտ Աստծո: «Այն ժամանակ Դարեհ թագաւորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են ամեն երկրում, Շատանայ ձեր խաղաղութիւնը: Ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ թագաւորութեան բոլոր իշխանութեան մէջ դողան եւ վախենան Դանիէլի Աստուծոյ երեսիցը, որ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան, եւ նորա թագաւորութիւնը չիՄԹ 402.1

    [544] քանդուիլ, եւ նորա իշխանութիւնը մինչեւ վերջն է. Նա է ազա-տում եւ փրկում, եւ նշաններ ու հրաշքներ անում երկնքումը եւ երկրի վերայ, որ Դանիէլին ազատեց առիւծների ձեռիցը»:ՄԹ 402.2

    Աստծո ծառայի դեմ ուղղված չար ընդդիմությունն այժմ արդեն կա-տարելապես ջախջախված էր: «Դանիէլը յաջողութիւն գտաւ Դարեհի թագաւորութիւնումը եւ Պարսիկ Կիւրոսի թագաւորութիւնումը»: Եվ նրա հետ շփումների շնորհիվ այս հեթանոս կայսրերն ստիպված էին ընդունել, որ նրա Աստվածն է «կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան, եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ»:ՄԹ 402.3

    Դանիելի փրկության պատմությունը մեզ սովորեցնում է, որ փոր-ձության և խավարի ժամին Աստծո զավակները պետք է լինեն այնպի-սին, ինչպիսին եղել են վառ հույսերով լի ուրախության պահերին, երբ նրանց շրջապատում էր այն ամենը, ինչ միայն կցանկանային: Առյուծ-ների գուբում գտնվող Դանիելն այն նույն Դանիելն էր, որ կանգնում էր թագավորի առաջ որպես նախարարների ղեկավար և որպես Բարձրյալի մարգարե: Մարդը, ում սիրտն Աստծուն է պատկանում, նույնը կլինի և’ մեծագույն փորձության ժամին, և’ բարեկեցության մեջ, երբ Աստծո և մարդկանց լույսն ու բարեհաճությունն են ճառագում նրա վրա: Հավատը հարում է անտեսանելիին և ընկալում հավիտենական իրողությունները:ՄԹ 402.4

    Երկինքը շատ մոտ է գտնվում նրանց, ովքեր տառապում են հանուն արդարության: Քրիստոսը Իր շահերը նույնացնում է Իրեն հավատա-րիմ մարդկանց շահերի հետ: Նա տառապում է ի դեմս Իր սուրբերի, և ով դիպչում է Նրա ընտրյալներին, դիպչում է Իրեն: Ֆիզիկական վնասից կամ աղետից փրկող ուժը մոտ է փրկելու նաև մեծ չարիքից և, ի հեճուկս բոլոր հանգամանքների, հնարավորություն է տալիս Աստծո ծառային’ տոկալու և հաղթանակելու աստվածային շնորհի շնորհիվ: [545] Որպես Բաբելոնի և Մարա-Պարսկաստանի թագավորությունների քաղաքական գործիչ’ Դանիելի փորձառությունը բացահայտում է այն ճշմարտությունը, որ գործարար մարդը պարտադիր չէ, որ լինի պլաններ կազմող, քաղաքականություն վարող մարդ, նա կարող է լինել մեկը, ով ամեն քայլում առաջնորդվում է Աստծո կողմից: Հա-մաշխարհային գերտերություններից մեկի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Դանիելը միևնույն ժամանակ Աստծո մարգարեն էր, ում տրվում էր երկնային լույսը: Մեր նման կրքերի տեր մարդուն Սուրբ Գիրքը նկարագրում է որպես անբասիր մեկը: Նրա աշխատանքային հաշվետվությունները, ենթարկվելով իր թշնամիների մանրամասն ստուգմանը, անթերի էին համարվում: Նա օրինակ է, թե ինչպիսին կարող է դառնալ յուրաքանչյուր գործարար մարդ, երբ նրա սիրտը վերափոխված և նվիրաբերված է Աստծուն, և երբ նրա շարժառիթներն արդար են Աստծո առաջ:ՄԹ 402.5

    Կատարյալ համապատասխանությունը Երկնքի պահանջներին բերում է ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր օրհնություններ: Դեռևս երիտասարդ հասակից Դանիելն առանձնանում էր Աստծո հանդեպ անսասան հավատարմությամբ և կատարյալ ինքնատիրապետմամբ: Նա իր արժանապատիվ կեցվածքով, հաստատակամությամբ «շնորհք եւ ողորմութիւն» ձեռք բերեց հեթանոս պաշտոնյայի առաջ, ում խնամքին հանձնել էին իրեն: Դանիել 1.9: Բնավորության նույն գծերը նա դրսևորեց իր հետագա կյանքում: Նա արագ բարձրացավ Բաբելոնի թագավորության վարչապետի պաշտոնին: Իրար հաջորդող կայսրերի կառավարման, ազգի անկման և մեկ այլ համաշխարհային կայսրության հաստատաման ողջ ընթացքում նա աչքի ընկավ իմաստությամբ, քաղաքական գործերը վարելու կարողությամբ, կատարյալ նրբազգացությամբ, քաղաքավարությամբ, սրտի բնածին բարությամբ, սկզբունքայնությամբ: Նույնիսկ նրա թշնամիներն էին ստիպված խոս-տովանել, որ «բնաւ մի պատճառ եւ չարութիւն չկարողացան գտնել, որովհետեւ նա հաւատարիմ էր»: [546] Հարգված պետական բարձ-րաստիճան անձանց կողմից, քաջատեղյակ գերիշխող թագավորությունների գաղտնիքներին’ Դանիելը մեծարվեց Աստծո կողմից որպես Նրա դեսպան, և նրան տրվեց եկող դարերին վերաբերող գաղտնիքնե րի շատ հայտնություններ: Իր անունը կրող գրքի 7-12 գլուխներում գրի առնված հրաշալի մարգարեությունները նույնիսկ ինքը’ մարգարեն, ամբողջովին չհասկացավ, սակայն մինչ նրա կյանքի գործի ավարտը, նրան երանելի հավաստիացում տրվեց, թե «մինչեւ վերջի ժամանակը»‘ այս աշխարհի պատմության ավարտը, նա կրկին կանգնելու է իր վի-ճակում և տեղում: Նրան տրված չէր հասկանալ Աստծո ծրագրի ամեն բացահայտումները: «Փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը». այսպիսի ցուցում տրվեց նրան իր մարգարեական գրվածքների մասին. դրանք պետք է կնքվեին «մինչեւ վերջի ժամանակը»: «Գնա, Դանիէլ,կրկին ցուցում տվեց հրեշտակը Եհովայի հավատարիմ լրաբերին,-որովհետեւ այս խօսքերը փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը: ... դու գնա մինչեւ վախճանը եւ հանգստացիր, եւ կկանգնես օրերի վերջին քո վիճակումը»: Դանիել 12.4, 9, 13:ՄԹ 403.1

    Քանի որ մոտենում ենք այս աշխարհի պատմության ավարտին, Դանիելի գրած մարգարեությունները պահանջում են մեր առանձ-նահատուկ ուշադրությունը, քանի որ դրանք վերաբերում են հենց այն ժամանակին, որում մենք ապրում ենք: Դրանց հետ կապ ունի նաև Նոր Կտակարանի վերջին գրքի ուսումնասիրությունը: Սատանան շատերին է մոլորեցրել, թե Դանիելի գրվածքների ու Հովհաննեսի գրքի մարգարեություններն անհնար է հասկանալ: Սակայն կա հստակ խոստում, որ յուրահատուկ օրհնություն կուղեկցի այս մարգարեու-թյունների ուսումնասիրությանը: «Իմաստունները պիտի հասկանան»,(համար 10) ասվել է Դանիելի տեսիլքների մասին, որոնք պետք է բացահայտվեին [547] վերջին օրերին, իսկ հայտնության վերաբերյալ, որը Քրիստոսը տվեց Իր ծառա Հովհաննեսին’ դարեր ի վեր Աստծո ժողովրդին առաջնորդելու համար, խոստումը հետևյալն է. «Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները, եւ սորանում գրուածները պահողները»: Հայտնություն 1.3:ՄԹ 404.1

    Դանիելի և Հայտնության գրքերում ներկայացվող ազգերի վերելքի ու անկման պատմությունից մենք պետք է սովորենք, որ մակերեսային և երկրային փառքն արժեք չունի: Ինչպե՜ս կատարելապես կործանվեց Բաբելոնը’ չնայած իր ողջ հզորությանն ու շքեղությանը, որի նմանն աշխարհն այլևս երբեք չի տեսել: Հզորություն և շքեղություն, որ այն օրերի մարդկանց թվում էր այնպես հաստատուն և հարատև: Այն կործանվեց «խոտի ծաղկի նման»: Հակոբոս 1.10: Այդպես կործանվեցին Մարապարսկական, Հունաստանի և Հռոմի թագավորությունները: Այդպես վերանում է այն ամենը, ինչը չի հիմնվում Աստծո վրա: Միայն այն կմնա, ինչը համապատասխանում է Նրա ծրագրին և ներկայացնում Նրա բնավորությունը: Նրա սկզբունքներն են մեր աշխարհին հայտնի միակ կայուն բաները:ՄԹ 404.2

    Համաշխարհային պատմության և ապագա իրադարձությունների բացահայտման մեջ Աստծո ծրագրի իրականացման ուշադիր ուսում-նասիրությունը մեզ կօգնի գնահատել ամեն տեսանելի և անտեսանելի իրերի իսկական արժեքը և հասկանալ կյանքի իրական նպատակը: Այսպիսով, երևույթները դիտարկելով հավիտենության լույսի ներքո, մենք կարող ենք Դանիելի և նրա ընկերների նման ապրել նրա համար, ինչը ճշմարիտ է, ազնիվ և մնայուն: Այս կյանքում սովորելով մեր Տիրոջ և Փրկչի թագավորության սկզբունքները, այն օրհնյալ թագավորության, որ կպահպանվի դարեր շարունակ’ կնախապատրաստվենք, որպեսզի Նրա գալստյան ժամանակ Նրա հետ մտնենք այնտեղ ու բնակություն հաստատենք: [548] ՄԹ 405.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents