Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Խոսքը և գործը

    Ըստ Մատթեոսի 21.23-32:

    «Մի մարդ երկու որդի ուներ. և նա եկավ առաջինին ասաց. Որդի, գնա այսօր իմ այգում բան արա: Նա էլ պատասխանեց և ասաց. Չեմ կամենում, բայց հետո զղջաց և գնաց: Եվ մյուսի մոտ գնաց և ասաց այնպես. նա էլ պատասխանեց և ասաց. Կգնամ, տեր. և չգնաց: Հիմա այս երկուսից ո՞րն արեց հոր կամքը: Նրան ասացին. Առաջինը”:ՔԱ 211.1

    Լեռան քարոզում Քրիստոսն ասաց. «Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողը կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է” (Մատթեոս 7.21): Անկեղծությունը չափվում է ոչ թե խոսքերով, այլ գործերով: Քրիստոսը ոչ ոքի չի հարցնում, թե ուրիշներից ի՞նչ ավել բան եք ասում, այլ թե’ ուրիշներից ի՞նչ ավել բան եք անում: (Մատթեոս 5.47): Նրա խոսքերը լի են իմաստով. «Եթե այս գիտեք, երանելի եք, թե որ այս անեք» (Հովհաննես 13.17): Խոսքերն արժեք չունեն, եթե չեն ուղեկցվում համապատասխան գործերով: Ահա սա է երկու որդիների առակում տրված դասը:ՔԱ 211.2

    Այս առակը Քրիստոսը պատմեց Իր մահից առաջ’ վերջին անգամ Երուսաղեմ այցելելու ժամանակ: [273] Նա տաճարից վռնդել էր առևտուր անողներին: Նրա ձայնն Աստծո զորությամբ ազդել էր նրանց սրտերի վրա: Ապշած և սարսափահար’ նրանք հնազանդվել էին Նրա հրամաններին առանց առարկության կամ դիմադրության:ՔԱ 211.3

    Երբ նրանց սարսափն անցավ, քահանաներն ու ծերերը, վերադառնալով տաճար, Քրիստոսին գտան հիվանդներին և մահամերձներին բժշկելիս: Նրանք լսեցին ցնծության ձայներ և փառաբանության երգեր: Այն մանուկները, որոնց առողջացրել էր, տաճարի մեջ թափահարում էին արմավենու ճյուղերը և երգում օվսաննաներ Դավթի Որդուն: Մանկական ձայները փառաբանություն էին թոթովում ամենակարող Բժշկին: Սակայն այս ամենը բավական չէր քահանաներին ու ծերերին, որպեսզի հաղթահարեին իրենց նախապաշարումներն ու նախանձը:ՔԱ 211.4

    Հաջորդ օրը, երբ Քրիստոսը սովորեցնում էր տաճարում, քահանայապետերն ու ժողովրդի ծերերը մոտեցան Նրան և հարցրին. «Ի՞նչ իշխանությունով ես անում այդ բաները, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»:ՔԱ 212.1

    Քահանաներն ու ծերերը ակնհայտ ապացույց էին ստացել Քրիստոսի զորության մասին: Տաճարի մաքրման ժամանակ նրանք տեսել էին երկնային իշխանությունը Նրա դեմքին: Նրանք չէին կարող դիմադրել այն զորությանը, որով Նա խոսում էր: Նորից Իր հրաշալի բուժումներով Նա պատասխանեց նրանց հարցին: Նա տվել էր Իր իշխանության այնպիսի ապացույց, որը հնարավոր չէր ժխտել: Բայց դա այն ապացույցը չէր, որ նրանք կամենում էին: Քահանաներն ու ծերերը ցանկանում էին, որ Հիսուսն Իրեն Մեսիա հայատարարեր, որպեսզի աղավաղեին Նրա խոսքերը և ժողովրդին գրգռեին Նրա դեմ: Նրանք ուզում էին չեզոքացնել Նրա ազդեցությունը և դատապարտել մահվան:ՔԱ 212.2

    Հիսուսը գիտեր, որ եթե նրանք չճանաչեցին Աստծուն Իր մեջ կամ Իր գործերի մեջ չտեսան աստվածային բնավորության ապացույցը, չէին էլ հավատա Իր անձնական վկայությանը, որ Ինքը Քրիստոսն է: Նա չտվեց այն պատասխանը, որ նրանք հույս ունեին լսելու, և նրանց դատապարտեց: [274]ՔԱ 212.3

    «Ես էլ ձեզնից մեկ բան կհարցնեմ,- ասաց Նա,- եթե այն ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությունով եմ անում այս բաները: Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր. երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»:ՔԱ 212.4

    Քահանաներն ու իշխաններն շփոթվեցին: «Եվ նրանք իրենց մեջ միտք էին անում և ասում. Եթե ասենք երկնքից, կասի մեզ’ Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան, իսկ եթե ասենք մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետև ամենը Հովհաննեսին մարգարեի տեղ էին ընդունում: Եվ պատասխանեցին Հիսուսին և ասացին. Չգիտենք: Նա էլ նրանց ասաց. Ես էլ չեմ ասի ձեզ, թե ինչ իշխանությունով եմ անում այս բաները”:ՔԱ 212.5

    «Չգիտենք»: Սա կեղծ պատասխան էր: Բայց քահանաները, տեսնելով իրենց վիճակը, ստեցին, որպեսզի պաշտպանեն իրենց: Հովհաննես Մկրտիչը եկել էր վկայելու այն Մեկի համար, ում հեղինակությունը նրանք այժմ կասկածի տակ էին առնում: Նա ցույց տվեց Նրան’ ասելով. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): Հովհաննեսը մկրտեց Նրան, և մկրտությունից հետո, երբ Քրիստոսն աղոթում էր, երկինքը բացվեց, և Աստծո Հոգին աղավնու նման հանգչեց Նրա վրա: Այդ ժամանակ երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի» (Մատթեոս 3.17):ՔԱ 212.6

    Հիշելով, թե ինչպես էր Հովհաննեսը կրկնում Մեսիային վերաբերող մարգարեությունները, հիշելով Հիսուսի մկրտության տեսարանը’ քահանաներն ու իշխանները չհամարձակվեցին ասել, որ Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր: Եթե Հովհաննեսին ճանաչեին որպես մարգարե, իսկ նրանք հավատում էին դրան, ապա ինչպե՞ս կարող էին ժխտել նրա վկայությունը, թե Նազովրեցի Հիսուսն Աստծո Որդին է: Չէին կարող ասել նաև, թե Հովհաննեսի մկրտությունը մարդկանցից է, որովհետև վախենում էին ժողովրդից, իսկ ժողովուրդը հավատում էր, որ Հովհաննեսը մարգարե է: Դրա համար էլ ասացին’ չգիտենք:ՔԱ 213.1

    Այդժամ Քրիստոսը պատմեց հոր և երկու որդիների առակը: Երբ հայրը գնաց առաջին որդու մոտ և ասաց. [275] «Գնա այսօր իմ այգում բան արա”, որդին շտապ պատասխանեց. «Չեմ կամենում»: Նա հրաժարվեց հնազանդվել և գնաց վատ ճանապարհներով’ ընկնելով ամբարիշտ միջավայր: Բայց հետո զղջաց և կատարեց այդ հանձնարարությունը:ՔԱ 213.2

    Հայրը գնաց երկրորդ որդու մոտ նույն կարգադրությամբ. «Գնա այսօր իմ այգում բան արա”: Այս որդին պատասխանեց. «Կգնամ, տեր», բայց չգնաց:ՔԱ 213.3

    Այս առակի մեջ հայրը ներկայացնում է Աստծուն, այգին’ եկեղեցուն: Երկու որդիները խորհրդանշում են մարդկանց երկու խմբեր: [276] Այն որդին, որ հրաժարվեց կատարել հրամանը’ ասելով. «Չեմ կամենում», ներկայացնում էր նրանց, ովքեր ապրում էին բացահայտ մեղքի մեջ, ովքեր իրենց բարեպաշտ չէին համարում, ովքեր հայտնապես հրաժարվում էին ենթարկվել Աստծո օրենքին, որ սահմանափակություն ու հնազանդություն է պահանջում: Բայց սրանցից շատերը հետո ապաշխարեցին և հնազանդվեցին Աստծո կանչին: Երբ բարի լուրը հասավ նրանց Հովհաննես Մկրտչի միջոցով’ «Ապաշ- խարեցեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը», նրանք ապաշխարեցին և խոստովանեցին իրենց մեղքերը: (Մատթեոս 3.2):ՔԱ 213.4

    Այն որդու մոտ, որ ասաց. «Կգնամ, տեր” և չգնաց, բացա- հայտվեց փարիսեցու բնավորությունը: Հրեա առաջնորդներն այս որդու նման չապաշխարած ու ինքնահավան էին: Հրեաների հոգևոր կյանքը դարձել էր ձևականություն: Երբ Աստծո ձայնը հռչակեց օրենքը Սինա լեռան վրա, ամբողջ ժողովուրդն ուխտեց հնազանդվել: Նրանք ասացին. «Կգնամ, տեր», բայց չգնացին: Երբ Քրիստոսն եկավ մարդու կերպարանքով’ ներկայացնելու նրանց օրենքի սկզբունքները, նրանք մերժե- ցին Նրան: Քրիստոսն Իր օրերի հրեա առաջնորդներին բավարար ապացույցներ էր տվել Իր հեղինակության և աստվածային զորության մասին, ու թեև նրանք համոզված էին, սակայն չկամեցան ընդունել այդ ապացույցները: Քրիստոսը ցույց տվեց նրանց, որ իրենք շարունակում էին չհավատալ, քանի որ հնազանդության ոգի չունեին: Նա հայտարարեց նրանց. «Ձեր ավանդության համար Աստծո պատվերը խափանել եք... Զուր տեղն են պաշտում ինձ’ վարդապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվերներն են» (Մատթեոս 15.6,9):ՔԱ 214.1

    Քրիստոսի շուրջը հավաքված մարդկանց մեջ կային դպիրներ ու փարիսեցիներ, քահանաներ ու իշխաններ, և երկու որդիների առակը պատմելուց հետո Քրիստոսը դիմեց Իր ունկնդիրներին հետևյալ հարցով. «Այս երկուսից ո՞րն արեց հոր կամքը»: Իրենք իրենց մոռանալով’ փարիսեցիները պատասխանեցին. «Առաջինը»: Նրանք ասացին այդ’ չգիտակցելով, որ դատավճիռ են կայացնում իրենց համար: Այնուհետև Քրիստոսի շուրթերից դուրս եկան մեղադրանքի խոսքերը. [277] «ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսավորները և պոռնիկները ձեզնից առաջ կմտնեն Աստծո արքայությունը: Որովհետև Հովհաննեսն եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով, և չհավատացիք նրան, բայց մաքսավորները և պոռնիկները հավատացին նրան, և դուք տեսնելով չզղջացիք հետո, որ հավատաք նրան»:ՔԱ 214.2

    Հովհաննես Մկրտիչը եկավ քարոզելու ճշմարտությունը, և նրա քարոզությամբ մեղավորները գիտակցեցին իրենց մեղքը և դարձի եկան: Սրանք ավելի շուտ կմտնեն երկնային արքայությունը, քան նրանք, ովքեր, սեփական արդարությամբ լցված, մերժեցին հանդիսավոր նախազգուշացումը: Մաքսավորներն ու պոռնիկները տգետ էին, բայց այս կրթված մարդիկ գիտեին ճշմարտության ճանապարհը: Եվ այնուամենայնիվ նրանք հրաժարվեցին քայլել այն ճանապարհով, որ տանում է դեպի Աստծո դրախտը: ճշմարտությունը, որ նրանց համար կյանքի բուրմունք պետք է լիներ դեպի կյանք, դարձավ մահվան հոտ դեպի մահ: Բացահայտ մեղավորները, որ իրենք իրենցից զզվում էին, ընդունեցին Հովհաննեսի մկրտությունը, բայց այս ուսուցիչները կեղծավորներ էին: Իրենց համառ սրտերի պատճառով նրանք չընդունեցին ճշմարտությունը: Նրանք հակառակվեցին Աստծո Հոգու ներգործությանը: Նրանք հրաժարվեցին հնազանդվել Աստծո պատվիրաններին:ՔԱ 215.1

    Քրիստոսը նրանց չասաց, թե չեն կարող մտնել Աստծո թագավորությունը, բայց ցույց տվեց, որ իրենք են ստեղծել այն արգելքը, որը խանգարում է իրենց ներս մտնել: Դռները դեռևս բաց էին այս հրեա առաջնորդների համար, հրավերը դեռ ուժի մեջ էր: [278] Քրիստոսը փափագում էր տեսնել նրանց ապաշխարած ու վերածնված:ՔԱ 215.2

    Իսրայելի քահանաներն ու ծերերն իրենց կյանքը անց էին կացնում կրոնական արարողությունների մեջ, որոնք, ըստ նրանց, չափից ավելի սրբազան էին, որպեսզի ուղեկցվեին աշխարհիկ գործերով: Դրա համար էլ նրանց կյանքն ամբողջովին հոգևոր էր թվում: Բայց նրանք իրենց արարողությունները կատարում էին ի ցույց մարդկանց, որպեսզի աշխարհում իրենց մասին մտածեին, թե ինչ բարեպաշտ են ու անձնվեր: Հրապարակավ հայտարարելով, որ հնազանդ կլինեն, նրանք միևնույն ժամանակ չհնազանդվեցին Աստծուն: Նրանք չէին պահում այն ճշմարտությունը, որը սովորեցնում էին:ՔԱ 215.3

    Քրիստոսը հայտարարեց, որ Հովհաննես Մկրտիչն ամենամեծ մարգարեներից մեկն է, և ցույց տվեց Իր ունկնդիրներին, որ նրանք բավարար ապացույց են ստացել այն մասին, որ Հովհաննեսն Աստծուց ուղարկված պատգամավոր էր: Անա- պատի քարոզչի խոսքերը զորավոր էին: Նա անվրդով հռչակեց իր լուրը’ հանդիմանելով քահանաներին ու իշխաններին իրենց մեղքերի համար և պատվիրելով նրանց կատարելու երկնային արքայության գործերը: Նա ցույց տվեց, որ հրաժարվելով կատարել իրենց հանձնարարված գործը, նրանք անարգում էին իրենց Հոր հեղինակությունը: Նա ոչ մի կերպ չզիջեց մեղքին, և շատերը թողեցին իրենց անիրավություն- ները:ՔԱ 215.4

    Եթե հրեա առաջնորդների դավանությունն անկեղծ լիներ, նրանք կընդունեին Հովհաննեսի վկայությունը և կճանաչեին Հիսուսին որպես Մեսիա: Բայց նրանք արդարության և ապաշխարության պտուղներ չբերեցին: Իսկ նրանք, ում այդպես արհամարհում էին, իրենցից առաջ էին մտնում Աստծո արքայությունը:ՔԱ 216.1

    Առակում այն որդին, որ ասաց. «Կգնամ, տեր», իրեն ներկայացրեց ինչպես հավատարիմ և հնազանդ, բայց ժամանակը ցույց տվեց, որ նրա հավատարմությունն իսկական չէր: Նա իրականում չէր սիրում իր հորը: Այդպես էլ փարիսեցիներն էին պարծենում իրենց սրբությամբ, բայց երբ այն ստուգվեց’ պարզվեց, որ անբավարար էր: Իրենց շահի համար նրանք շատ խիստ էին դարձնում օրենքի պահանջները, բայց երբ հնազանդությունն իրենցից էր պահանջվում, խորամանկ կեղծավորությամբ նսեմացնում էին Աստծո պատվերների նշանակությունը: Նրանց մասին Քրիստոսն ասաց. [279] «Նրանց գործերի պես մի անեք, որովհետև ասում են, բայց չեն անում” (Մատթեոս 23.3): Նրանք ճշմարիտ սեր չունեն ոչ Աստծո, ոչ էլ մարդու հանդեպ: Աստված կանչել էր նրանց Իր գործակիցները լինելու աշխարհի օրհնության հարցում, բայց այն ժամանակ, երբ նրանք խոսքերով ընդունեցին կոչը, գործով հրաժարվեցին հնազանդվել: Նրանք իրենց վստահեցին և պարծեցան իրենց բարությամբ, իսկ Աստծո պատվիրաններն արհամարհեցին: Նրանք հրաժարվեցին կատարել Աստծո հանձնարարծ գործը, և իրենց անօրենության պատճառով Տերն արդեն պատրաստ էր լքելու այդ անհնազանդ ժողովրդին:ՔԱ 216.2

    Ինքնարդարությունը ճշմարիտ արդարություն չէ, և նրանք, ովքեր կառչում են դրան, կկրեն կործանարար խաբեության հետևանքները: Շատերն այսօր ասում են, թե հնազանդվում են Աստծո պատվիրաններին, սակայն իրենց սրտերում չունեն Աստծո սերը, որ փոխանցեն ուրիշներին: Քրիստոսը կոչ է անում նրանց Իրեն միանալ աշխարհի փրկության գործում, բայց նրանք բավարարվում են միայն ասելով’ կգնամ, տեր: Ու չեն գնում: Նրանք չեն համագործակցում նրանց հետ, ովքեր ծառայում են Աստծուն: Նրանք ծույլ են: Անհավատարիմ որդու նման նրանք կեղծ խոստումներ են տալիս Աստծուն: Հանդիսավոր ուխտ կապելով եկեղեցու հետ’ նրանք խոստանում են ընդունել Աստծո խոսքը, հնազանդվել դրան և տրվել Աստծո ծառայությանը, բայց չեն կատարում իրենց խոստումը: Նրանք իրենց Աստծո որդիներ են կոչում, բայց կյանքով և բնավորությամբ ուրանում են ազգակցությունը: Նրանք իրենց կամքը չեն ենթարկեցնում Աստծուն: Նրանք ապրում են ստությամբ:ՔԱ 216.3

    Այդպիսինները ձևացնում են, թե կատարում են հնազանդության խոստումը, երբ այն կապված չէ զոհողության հետ, բայց երբ պահանջվում է անձնազոհություն և ինքնուրացում, երբ տեսնում են այն խաչը, որ պիտի կրեն, նրանք ընկրկում են: Այսպիսով պարտքի զգացումն անհետանում է, և Աստծո պատվիրանների գիտակցական խախտումը դառնում է սովորություն: Ականջը կարող է լսել Աստծո խոսքը, բայց հոգևոր ընկալունակությունները բացակայում է: Սիրտը խստանում է, խիղճը’ բթանում:ՔԱ 217.1

    Մի կարծեք, որ եթե Քրիստոսի հանդեպ ակնհայտ թշնամություն չեք ցուցաբերում, ապա ծառայում եք Նրան: [280] Այդպես մենք խաբում ենք ինքներս մեզ: Պահելով այն, ինչ Աստված տվել է մեզ օգտագործելու Իր ծառայության մեջ, լինի դա ժամանակ կամ միջոցներ կամ էլ Նրա վստահված պարգևներից մեկը, մենք գործում ենք ընդդեմ Նրա:ՔԱ 217.2

    Սատանան օգտագործում է քրիստոնյա կոչեցյալների անտարբեր, քնկոտ ծուլությունը, որպեսզի ամրացնի իր ուժերը և հոգիներ գրավի իր կողմը: Շատերն, ովքեր կարծում են, թե Քրիստոսի կողմնակիցներն են, թեև գործնականում ոչինչ չեն անում Քրիստոսի համար, հնարավորություն են տալիս թշնամուն առաջինը սրտում տեղ գրավել և առավելություն- ներ ձեռք բերել: Ծուլանալով լինել իրենց Տիրոջ եռանդուն աշխատողները, թողնելով պարտականությունները անկատար, և խոսքերը չարտահայտված, նրանք թույլ են տալիս սատանային ղեկավարելու այն հոգիներին, որոնց կարելի է շահել Քրիստոսի համար:ՔԱ 217.3

    Մենք երբեք չենք կարող փրկվել, եթե ծույլ ենք ու անգործ: Չի կարող պատահել, որ ճշմարիտ դարձի եկած մարդը ապրի պարապ և անօգտակար կյանքով: Անհնար է, որ մեզ հենց այնպես երկինք տանեն: Ոչ մի ծույլ չի կարող մտնել այնտեղ: Եթե մենք չենք պայքարում արքայության մեջ մտնելու համար, եթե լրջորեն չենք ձգտում հասկանալու այնտեղի օրենքները, մենք արժանի չենք ժառանգելու այն: Նրանք, ովքեր հրաժարվում են այստեղ համագործակցել Աստծո հետ, չեն համագործակցի Նրա հետ նաև երկնքում: Անվտանգ չի լինի նրանց երկինք տանելը:ՔԱ 218.1

    Ավելի շատ հույս կա մաքսավորների ու մեղավորների, քան նրանց համար, ովքեր գիտեն Աստծո խոսքը, բայց հրաժարվում են հնազանդվել դրան: Նա, ով տեսնում է, որ ինքը մեղավոր է և չի թաքցնում իր մեղքը, գիտակցում է, որ իր հոգին, մարմինը և շունչը ապականված են Աստծո աչքում, վախենում է, որ կարող է մեկընդմիշտ հեռացված լինել երկնային թագավորությունից: Նա գիտակցում է իր հիվանդ վիճակը և կամենում է բուժում ստանալ մեծ Բժշկից, Ով ասել է. «Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի» (Հովհաննես 6.37): Այս հոգիներին Տերը կարող է օգտագործել Իր այգում որպես աշ- խատողներ:ՔԱ 218.2

    Այն որդուն, որ միառժամանակ հրաժարվել էր հնազանդվել հոր հրամանին, Քրիստոսը ոչ դատապարտեց, ոչ էլ գովաբանեց: Մարդկանց այն խումբը, որ առաջին որդու դերն է կատարում’ հրաժարվելով հնազանդվել, ոչ մի հարգանքի արժանի չէ: [281] Նրանց անկեղծությունը չպետք է դիտվի որպես պարկեշտություն: Անկեղծությունը, սրբված լինելով ճշմարտությամբ ու սրբությամբ, մարդկանց Քրիստոսի համարձակ վկաները կդարձներ, բայց այնպես, ինչպես այն դրսևորվում է մեղավորների մոտ, վիրավորական է և հանդուգն, և նման է հայհոյության: Այն փաստը, որ մարդը կեղծավոր չէ, նրան ավելի պակաս մեղավոր չի դարձնում: Երբ Սուրբ Հոգու կոչը հասնում է մեր սրտին, ապա միակ ապահովությունը այն է, որ պատասխանենք դրան առանց հապաղելու: Երբ լսվում է կոչը’ «Գնա այսօր իմ այգում բան արա”, մի’ մերժեք հրավերը: «Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի’ խստացրեք ձեր սրտերը» (Եբրայեցիս 4.7): Հնազանդվելը հետաձգելն անվտանգ չէ: Գուցե այլևս երբեք չլսեք հրավերը:ՔԱ 218.3

    Եվ թող ոչ ոք չխաբի իրեն, թե ինչ-որ ժամանակ «փայփայված» մեղքերից կարելի է հեշտությամբ ու շուտով ազատվել: Դա այդպես չէ: Ամեն մի «փայփայված» մեղք թուլացնում է բնավորությունը և ուժեղացնում սովորությունը, իսկ հետևանքը լինում է ֆիզիկական, մտավոր և բարոյական անկումը: Դուք կարող եք ապաշխարել ձեր գործած սխալի համար և քայլել ճիշտ ճանապարհներով, բայց ձեր մթագնած բանականության և չարի հետ մտերմության պատճառով կդժվարանաք զանազանել չարն ու բարին: Ձևավորված սխալ սովորությունների միջոցով սատանան կրկին ու կրկին կհարձակվի ձեզ վրա:ՔԱ 219.1

    Այս հրամանով, որ ասում է. «Գնա այսօր իմ այգում բան արա”, փորձվում է յուրաքանչյուրի անկեղծությունը: Խոսքերին կհետևե՞ն, արդյոք, գործերը: Կօգտագործի՞, արդյոք նա, որ կանչված է, իր ողջ գիտելիքներն այգու Տիրոջ համար՝ աշխատելով ազնվորեն և անշահախնդիր:ՔԱ 219.2

    Պետրոս առաքյալը սովորեցնում է, թե ինչ ծրագրով պետք է աշխատենք: «Շնորհ և խաղաղություն շատանա ձեզ վրա,- ասում է նա,- Աստծո և մեր Տեր Հիսուսի գիտությունով: Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի ու աստվածապաշտության համար պետք է նրա գիտությունով, որ մեզ կանչեց փառքով և առաքինությունով. Որոնցով ամենամեծ և պատվական խոստմունքներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը’ աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով: [282]ՔԱ 219.3

    «Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով’ ձեր հավատքով ներկայացրեք առաքինությունը, և առաքինությունով’ գիտությունը, և գիտությունով’ ժուժկալությունը, և ժուժ- կալությունով’ համբերությունը, և համբերությունով’ աստվածապաշտությունը, և աստվածապաշտությունով’ եղբայրասիրությունը, և եղբայրասիրությունով’ սերը» (Բ Պետրոս 1.2-7):ՔԱ 219.4

    Եթե հավատարմորեն մշակում եք ձեր հոգու այգին, ապա Աստված ձեզ դարձնում է Իր աշխատակիցը: Եվ դուք աշխատանք կունենաք անելու ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների համար: Եկեղեցին ներկայացնելով որպես այգի’ Քրիստոսը մեզ չի սովորեցնում, որ մենք պետք է աշխատենք միայն եկեղեցու անդամների համար ու նրանց համակրենք: Տիրոջ այգին պետք է ընդարձակվի: Նա ցանկանում է, որ այն տարածվի աշխարհի բոլոր ծայրերում: Աստծուց ցուցումներ և շնորհ ստանալով’ մենք պետք է ուրիշներին գիտելիքներ տանք այն մասին, թե ինչպես խնամել թանկարժեք բույսերը: Այսպես մենք կարող ենք ընդարձակել Տիրոջ այգին: Աստված սպասում է մեր հավատի, սիրո և համբերության վկայությանը: Նա հսկում է, թե օգտագործո՞ւմ ենք, արդյոք, հոգևոր ամեն մի առավելություն, որպեսզի երկրի վրա Նրա այգում հմուտ աշխատողներ դառնանք, որ կարողանանք մտնել Աստծո դրախտը’ այն Եդեմական տունը, որից մեղքի պատճառով վտարվեցին Ադամն ու Եվան:ՔԱ 220.1

    Աստված հոր պես է վերաբերում Իր ժողովրդին, և ինչպես հայր, մեզնից հավատարիմ ծառայություն է պահանջում: Խորհեք Քրիստոսի կյանքի մասին: Մարդկության գլուխ է կանգնած, ծառայելով Իր Հորը’ Նա մի օրինակ է, թե ինչ- պիսին կլիներ և կարող է լինել յուրաքանչյուր զավակ: Այն հնազանդությունը, որով Քրիստոսը հնազանդվեց Աստծուն, պահանջվում է մարդկանցից նաև այսօր: Նա ծառայեց Իր Հորը պատրաստակամորեն, սիրով և կամովի: «Քո կամքը կատարել կամեցա, ով Աստված,- հայտարարում է Նա,- և քո օրենքն իմ սրտի մեջ է” (Սաղմոս 40.8): Քրիստոսը ոչ մի զոհաբերություն չափազանց մեծ, ոչ մի աշխատանք չափազանց ծանր չհամարեց’ կատարելու համար այն գործը, հանուն որի եկել էր: [283] Տասներկու տարեկան հասակում Նա ասաց. «Չգիտեի՞ք, թե պետք է, որ ես իմ Հոր տանը լինեմ” (Ղուկաս 2.49): Նա լսեց կանչը և գործի անցավ: «Իմ կերակուրն այն է,- ասաց Նա,- որ ինձ ուղարկողի կամքն անեմ, և նրա գործը կատարեմ” (Հովհաննես 4.34):ՔԱ 220.2

    Այդպես էլ մենք պիտի ծառայենք Աստծուն: Միայն նա է ծառայում, ով գործում է կատարյալ հնազանդությամբ: Բոլոր նրանք, ովքեր կամենում են դառնալ Աստծո որդիներ և դուստրեր, պիտի վկայեն, որ համագործակվում են Աստծո, Քրիստոսի և երկնային հրեշտակների հետ: Այսպես է ստուգվում յուրաքանչյուր արարած: Նրանց մասին, ովքեր ազնվորեն են ծառայում Իրեն, Տերն ասում է. «Նրանք իմը կլինեն... այն օրը, որ ես կանեմ, իմ սեփականությունը, և ես նրանց կխնայեմ, ինչպես մի մարդ իր որդիին կխնայի, որ ծառայում է իրեն» (Մաղաքիա 3.17):ՔԱ 221.1

    Աստծո մեծ նպատակն Իր նախախնամության մեջ այն է, որ փորձի մարդկանց, հնարավորություն տա նրանց զարգացնելու բնավորությունը: Այսպես Նա ստուգում է’ նրանք հնազա՞նդ են, թե՞ անհնազանդ Իր պատվիրաններին: Բարի գործերով չի կարելի գնել Աստծո սերը, բայց դրանք ցույց են տալիս, որ մենք ունենք այդ սերը: Եթե մեր կամքը ենթարկեցնենք Աստծուն, մենք չենք աշխատի վաստակել Աստծո սերը: Նրա սերը կընդունենք ինչպես ձրի պարգև և Նրա հանդեպ ունեցած սիրուց մենք հաճույքով կհնազանդվենք Նրա պատվիրաններին:ՔԱ 221.2

    Այսօր միայն երկու դասակարգ կա աշխարհում, և երկու դասակարգեր էլ կլինեն դատի ժամանակ. նրանք, ովքեր խախտում են Աստծո օրենքը, և նրանք, ովքեր հնազանդվում են դրան: Քրիստոսը ստուգման մի ձև է տվել մեզ, որով կարելի է իմանալ’ հավատարի՞մ ենք, թե՞ անհավատարիմ: «Եթե ինձ սիրում եք,- ասում է Նա,- իմ պատվիրանքները պահեցեք... Ով որ իմ պատվիրանքներն ունի և նրանց պահում է, նա է ինձ սիրողը. և ինձ սիրողն իմ Հորից կսիրվի, և ես կսիրեմ նրան, և ինձ կհայտնեմ նրան: ... Ինձ չսիրողը իմ խոսքը չի պահում, և այն խոսքը որ լսում եք’ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հորը»: «Եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սերի մեջ կկենաք, ինչպես իմ Հոր պատվիրանքները պահեցի և կենում եմ նրա սերի մեջ” (Հովհաննես 14.15-24, 15.10): [284] ՔԱ 221.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents