Հողի նախապատրաստումը
Սերմնացանի առակում Քրիստոսը ներկայացնում է ցանքի տարբեր արդյունքները, որոնք կախված են հողի որակից: Բոլոր դեպքերում սերմնացանը և սերմը նույնն են: Ուստի Նա սովորեցնում է, որ եթե Աստծո խոսքը չի կատարում իր գործը մեր սրտում և կյանքում, ապա պատճառը պետք է փնտրել մեր մեջ: Արդյունքը մեզնից է կախված: ճիշտ է, մենք չենք կարող փոխել ինքներս մեզ, բայց ընտրության կարողությունը մերն է, և մենք պետք է վճռենք, թե ինչ ենք դառնալու: ճանապարհամերձ, քարքարոտ կամ փշոտ հող ունեցող ունկնդիրները չպետք է այդպես մնան: Աստծո Հոգին միշտ ջանում է քանդել կույր հրապուրանքի կախարդանքը, որը մարդկանց պահում է գերված այս չար աշխարհում, և փափագ արթնացնել անապական գանձերի նկատմամբ: Հոգուն ընդդիմանալով է, որ մարդիկ դառնում են անուշադիր կամ անտարբեր Աստծո խոսքի հանդեպ: Նրանք իրենք են պատասխանատու իրենց սրտերի խստացման համար, որ խոչընդոտում է բարի սերմին արմատ գցելու, և վնասատու բույսերի աճման համար, որոնք արգելակում են նրա զարգացումը:ՔԱ 33.2
Սրտի պարտեզը պետք է մշակվի: Հողը պետք է փըխ- րեցվի’ մեղքի համար խոր ապաշխարությամբ: Թունավոր, սատանայական բույսերը պիտի արմատախիլ արվեն: Երբեմնի փշերով պատված հողը կարող է բարեկարգվել միայն քրտնաջան աշխատանքով: Այնպես և մեղավոր սրտի չար հակումները կարող են հաղթահարվել միայն լուրջ ջանքերով, Տեր Հիսուսի անունով և զորությամբ: Տերը հրամայում է մեզ Իր մարգարեի միջոցով. «Նոր հերկ հերկեցեք ձեզ համար, և մի սերմեք փշերի մեջ», «Սերմեցեք ձեզ համար արդարությունով, և հնձեցեք ողորմության համեմատ” (Երեմիա 4.3, Օվսե 10.12): Նա ցանկանում է այս գործը կատարել մեզ համար և խնդրում է համագործակցել Իր հետ: [57]ՔԱ 34.1
Սերմնացաններն աշխատանք ունեն անելու, որպեսզի պատրաստեն սրտերն Ավետարանն ընդունելու համար: Խոսքի ծառայության մեջ չափազանց շատ է քարոզությունը և չափազանց քիչ’ սրտից սիրտ աշխատանքը: Անհատական աշխատանքի կարիք կա կորչող հոգիների համար: Քրիստոսանման կարեկցանքով մենք պիտի մոտենանք մարդկանց անհատականորեն և ջանանք նրանց հետաքրքրությունն արթնացնել հավերժական կյանքի վսեմ հեռանկարի հանդեպ: Գուցե նրանց սրտերն այնքան կարծր լինեն, ինչպես տրորված ճանապարհը, և կարող են անօգուտ թվալ Փրկչին ներկայացնելու ջանքերը, բայց մինչ տրամաբանությունն ան- կարող է լինում ազդել, իսկ փաստարկն էլ’ անզոր համոզելու համար, Քրիստոսի սերը, որը դրսևորվում է անհատական ծառայ ության մեջ, կարող է փափկեցնել քարացած սիրտն այնպես, որ ճշմարտության սերմը կարող է արմատ գցել:ՔԱ 34.2
Այսպիսով սերմնացանները պետք է ինչ-որ բան անեն, որ սերմը չխեղդվի փշերով կամ չփչանա հողի բարակ շերտի պատճառով: Յուրաքանչյուր հավատացյալի իր քրիստոնեական կյանքի սկզբում պետք է սովորեցնել դրա հիմնական սկզբունքները: [58] Պետք է սովորեցնել, որ նա փրկվում է ոչ միայն Քրիստոսի զոհաբերությամբ, այլև որ պետք է Քրիստոսի կյանքն իր կյանքը դարձնել և Քրիստոսի բնավորությունն’ իր բնավորությունը: Թող բոլորը իմանան, որ նրանք պարտավոր են մեկը մյուսի բեռը կրելու և ուրանալու մեղավոր հակումները: Թող նրանք իմանան, թե որքան երանելի է Քրիստոսի համար աշխատելը, անձնուրացությամբ Նրան հետևելը և բարի զինվորների պես նեղություններ կրելը: Թող սովորեն վստահել Նրա սիրուն և Նրան փոխանցել իրենց հոգսերը: Թող ճաշակեն Նրա համար հոգիներ շահելու ուրախությունը: Կորածի հանդեպ իրենց ունեցած սիրո և շահագրգռվածության մեջ նրանք կմոռանան իրենց «ես”-ը: Աշխարհի հաճույքները կկորցնեն իրենց գրավիչ ուժը, և նրա դժվարությունները չեն վհատեցնի նրանց: ճշմարտության խոփը կկատարի իր աշխատանքը: Այն կփխրեցնի անմշակ հողը և ոչ միայն կկտրի փշերի գլուխները, այլ նաև դրանք արմատախիլ կանի:ՔԱ 35.1