Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Խոսքի ուժը

    Խոսքի ուժը տաղանդ է, որը ջանասիրաբան պետք է զարգացվի: Աստծուց ստացված բոլոր պարգևներից ոչ մեկն ընդունակ չէ ավելի մեծ օրհնություն լինելու, քան սա: Ձայնով մենք հորդորում և համոզում ենք, աղոթք և փառաբանություն ենք մատուցում Աստծուն և ուրիշներին պատմում Փրկչի սիրո մասին: Որքան կարևոր է, ուրեմն, մշակել այն այնպես, որ առավել օգտակար լինի բարիք գործելու համար:ՔԱ 266.1

    Ձայնի մշակումը և ճիշտ օգտագործումը մեծ մասամբ անտեսվում է նույնիսկ մտավորական անձանց և քրիստոնյա գործիչների կողմից: Կան շատերը, ովքեր կարդում կամ խոսում են այնքան ցածր կամ արագ տոնով, որ հնարավոր չէ հեշտությամբ ընկալել նրանց: Ոմանք խռպոտ, անորոշ առոգանություն ունեն, մյուսները խոսում են բարձր, կտրուկ, զիլ տոնով, ինչը ցավեցնում է լսողների ականջները: Հասարակական ժողովներում ներկայացված տեքստերը, օրհներգերն ու ամեն տեսակի զեկուցումները երբեմն այնպես են կարդացվում, որ չեն ընկալվում, և հաճախ կորցնում են իրենց ուժն ու տպավորությունը:ՔԱ 266.2

    Սա մի չարիք է, որ հնարավոր է և պետք է ուղղել: Այս հարցի վերաբերյալ Աստվածաշունչը մեզ ցուցում է տալիս: Ղևտացիների մասին, ովքեր Եզրասի օրերում Սուրբ Գիրքն էին կարդում ժողովրդին, ասված է. «Եվ կարդում էին Աստծո օրենքի գիրքը հստակ, և բացատրություն տալով հասկացնում էին կարդացածը” (Նեեմիա 8.8):ՔԱ 266.3

    Եռանդուն ջանքերով բոլորն էլ կարող են դյուրըմբռնելի կարդալու ունակություն ձեռք բերել և որոշակի ու տպավորիչ ձևով խոսել լիարժեք, մաքուր և դուրեկան տոնով: [336] Այսպես վարվելով’ մենք կարող ենք մեծապես ավելացնել մեր արդյունավետությունը որպես Քրիստոսի աշխատողներ:ՔԱ 266.4

    Յուրաքանչյուր քրիստոնյա կանչված է հայտնելու մյուսներին Քրիստոսի անքննելի հարստությունները, այդ իսկ պատ- ճառով էլ նա պետք է ձգտի խոսքի մեջ կատարելության: Նա պետք է այնպես ներկայացնի Աստծո խոսքը, որ այն գրավի լսողներին: Աստված չի ուզում, որ Իր խոսքի փոխանցման մարդկային միջոցները գռեհիկ լինեն: Նա չի ցանկանում, որ մարդը նսեմացնի կամ ուժազրկի երկնային այն հեղեղը, որ իր միջով հոսում է դեպի աշխարհ:ՔԱ 266.5

    Մենք պիտի նայենք Հիսուսին’ կատարյալ օրինակին, պիտի աղոթենք Սուրբ Հոգու օգնության համար, և Նրա զորությամբ ամեն մի օրգան մարզենք կատարյալ գործունեության համար:ՔԱ 267.1

    Սա հատկապես հարկավոր է նրանց, ովքեր կանչված են հասարակական ծառայության: Յուրաքանչյուր ծառայող և յուրաքանչյուր ուսուցիչ պետք է հիշի, որ մարդկանց այնպիսի լուր է հաղորդում, որը հավիտենական հետևանքներ ունի: Այդ խոսված ճշմարտությունն էլ դատելու է նրանց վերջնական հաշվետվության մեծ օրը: Եվ ոմանց համար լուրի ներկայացման ձևից կորոշվի նրանց ընտրությունը’ ընդունել կամ մերժել այն: Ուրեմն թող այնպես մատուցվի խոսքը, որ այն հասնի դատողությանը և տպավորվի սրտում: Այն պետք է ներկայացվի դանդաղ, հստակ և հանդիսավոր ձևով, սակայն նաև այնպիսի լրջությամբ, որ պահանջում է դրա կարևորությունը:ՔԱ 267.2

    Խոսքի մշակույթը և ճիշտ գործածությունն անհրաժեշտ է քրիստոնեական աշխատանքի ամեն մի բնագավառում: Այն գործում է ընտանեկան կյանքում և միմյանց հետ ունեցած մեր բոլոր հարաբերություններում: Մենք պետք է մեզ համար սովորություն դարձնենք խոսել հաճելի տոնով, օգտագործել մաքուր և ճիշտ լեզու, սիրալիր ու քաղաքավարի բառեր: Քաղցր, սիրալիր բառերը ցող և մեղմ անձրև են հոգու համար: Սուրբ Գիրքը Քրիստոսի մասին ասում է, որ շնորհ էր թափված Նրա շուրթերին, որպեսզի գիտենար «վաստակածին օգնել խոսքով» (Սաղմոս 45.2, Եսայիա 50.4): Եվ Տերը պատվիրում է մեզ. «Ձեր խոսքը ամեն ժամանակ շնորհքով... լինի» (Կողո- սացիս 4.6), «որ շնորհք տա լսողին» (Եփեսացիս 4.29): [337]ՔԱ 267.3

    Ձգտելով ուղղել կամ վերափոխել ուրիշներին’ մենք պետք է զգույշ լինենք մեր խոսքերում: Դրանք կյանքի բուրմունք կլինեն դեպի կյանք կամ մահվան հոտ դեպի մահ: Հանդիմանելիս կամ խորհուրդ տալիս շատերը թույլ են տալիս կտրուկ, խիստ արտահայտություններ, բառեր, որոնք պիտանի չեն բուժելու վիրավոր հոգին: Այս անխոհեմ արտահայտություններից խռովվում է հոգին, և հաճախ մոլորյալներն ապստամբում են: Բոլոր նրանք, ովքեր կամենում են պաշտպանել ճշմարտության սկզբունքները, պետք է ստանան երկնային սիրո յուղը: Բոլոր հանգամանքներում հանդիմանությունը պետք է արվի սիրով: Եվ այդ դեպքում մեր բառերը ոչ թե կզայրացնեն, այլ կբարեփոխեն: Քրիստոսն Իր Սուրբ Հոգով ուժ և իշխանություն կտա մեզ: Այդ Նրա գործն է:ՔԱ 267.4

    Ոչ մի բառ չպետք է ասվի անխոհեմաբար: Ոչ մի չարախոսություն, ոչ մի թեթևամիտ խոսք, ոչ մի դյուրագրգիռ տրտունջ կամ անմաքուր ակնարկ չպետք է դուրս թռչի նրա բերանից, ով հետևում է Քրիստոսին: Սուրբ Հոգով լցված’ Պո- ղոս առաքյալը գրում է. «Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից” (Եփեսացիս 4.29): Գեշ խոսք չի նշանակում միայն նողկալի բառեր, այլ ցանկացած արտահայտություն, որ հակասում է սուրբ սկզբունքներին, մաքուր և անարատ կրոնին: Դա ընդգրկում է նաև անմաքուր ակնարկները, քողարկված չար զրպարտությունները: Եթե դրանց անմիջապես չդիմակայենք, ապա դրանք մեծ մեղքի կհասցնեն մեզ:ՔԱ 268.1

    Ամեն մի ընտանիքի, ամեն մի անհատ քրիստոնյայի պարտականությունն է փակել անվայել խոսքի ճանապարհը: Գտնվելով այնպիսի մարդկանց մեջ, ովքեր անհեթեթ զրույցներ են թույլ տալիս, մեր պարտականությունն է, հնարավորության դեպքում, փոխել խոսակցության թեման: Աստծո շնորհի օգնությամբ մենք պետք է զգուշորեն միջամտենք զրույցին’ փորձելով խոսակցությանն ավելի օգտակար ուղղություն տալ:ՔԱ 268.2

    Ծնողների պարտքն է իրենց երեխաների մեջ խոսքի պատշաճ սովորություններ դաստիարակել: Եվ դրա համար լավագույն դպրոցը ընտանեկան կյանքն է: Ամենավաղ հասակից երեխաներին պետք է սովորեցնել հարգալից և սիրալիր խոսել ծնողների ու միմյանց հետ: [338] Նրանց պետք է ուսուցանել, որ խոսեն միայն հեզության, ճշմարտության և մաքրության խոսքեր: Թող ծնողներն իրենք ամեն օր սովորեն Քրիստոսի դպրոցում: Այնուհետև խրատով և իրենց օրինակով նրանք կարող են սովորեցնել իրենց զավակներին օգտագործել «ողջամիտ խոսք անմեղադրելի” (Տիտոս 2.8): Սա նրանց ամենամեծ և ամենապատասխանատու պարտականություններից մեկն է:ՔԱ 268.3

    Որպես Քրիստոսի հետևորդներ’ մեր խոսքերը պետք է միմյանց օգնելու և քաջալերելու միջոց դարձնենք քրիստոնեական կյանքում: Մենք շատ ավելի հաճախ պետք է խոսենք մեր կյանքի թանկագին փորձերի մասին, քան հիմա ենք խոսում: Պետք է պատմենք Աստծո ողորմության և սիրառատ բարության, մեր Փրկչի սիրո անսահման խորության մասին: Մեր խոսքերը պիտի լինեն փառաբանության և շնորհակալության խոսքեր: Եթե միտքն ու սիրտը լի են Աստծո սիրով, ապա այն կերևա խոսակցության մեջ: Դժվար չի լինի հաղորդել այն, ինչ մտնում է մեր հոգևոր կյանքի մեջ: Վսեմ մտքերը, ազնիվ ձգտումները, ճշմարտության պարզ ըմբռնումը, ոչ եսասիրական նպատակները, բարեպաշտության և սրբության տենչը պտուղ կբերեն այն խոսքերի մեջ, որոնք ցույց են տալիս, թե ինչ գանձ է պահված սրտում: Երբ այսպես Քրիստոսը բացահայտվում է խոսքի մեջ, ապա այն զորություն կունենա հոգիներ շահելու Նրա համար:ՔԱ 269.1

    Մենք պիտի պատմենք Քրիստոսի մասին այն մարդկանց, ովքեր չեն ճանաչում Նրան: Մենք պետք է այդ անենք Քրիստոսի պես: Որտեղ էլ Նա լինում էր, ժողովարանում թե ճանապարհին, ափից մի փոքր հեռու գտնվող նավակում, փարիսեցու տոնախմբությանը թե մաքսավորի սեղանի մոտ, խոսում էր մարդկանց հետ այն բաների մասին, որոնք վերաբերում էին հավիտենական կյանքին: Բնության երևույթները, առօրյա կյանքի իրադարձությունները Նա կապում էր ճշմարտության խոսքերի հետ: Նրա ունկնդիրների սրտերը գերվում էին Նրանով, որովհետև բժշկում էր նրանց հիվանդությունները, մխիթարում վշտացածներին, Իր գիրկն էր առնում նրանց երեխաներին և օրհնում նրանց: Երբ Իր բերանը բացում էր խոսելու, նրանց ուշադրությունը կենտրոնանում էր Նրա վրա, և ամեն մի խոսքը մի որևէ հոգու համար կյանքի բուրմունք էր դեպի կյանք: [339]ՔԱ 269.2

    Այդպես էլ մենք պիտի անենք: Ուր էլ որ լինենք, մենք առիթ պիտի փնտրենք մարդկանց պատմելու Փրկչի մասին: Եթե հետևենք Քրիստոսի բարեգործության օրինակին, ապա մեր առջև էլ սրտերը կբացվեն, ինչպես բացվեցին Նրա առաջ: Ոչ թե կտրուկ տոնով, այլ աստվածային սիրուց ծնված նրբազգացությամբ մենք կարող ենք խոսել Նրա մասին, Ով «բյուրերից գերազանց» և «բոլորովին ցանկալիք է” (Երգ երգոց 5.10,16): Սա է այն մեծագույն աշխատանքը, որի մեջ կարող ենք կիրառել խոսքի տաղանդը: Այն տրվել է մեզ, որպեսզի կարողանանք ներկայացնել Քրիստոսին որպես մեղք ներող Փրկիչ:ՔԱ 269.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents