Բարի մղումներ և զգացումներ
Բարի զգացումները, առատաձեռն հակումներն ու հոգևոր խորաթափանցությունը թանկագին տաղանդներ են և իրենց տիրոջը դնում են մեծ պատասխանատվության տակ: Այս ամենը պետք է օգտագործվի Աստծո ծառայության համար: [353] Բայց այստեղ շատերը սխալվում են: Գոհանալով, որ այդպիսի հատկանիշների տեր են, նրանք ակտիվորեն չեն ծառայեցնում դրանք ուրիշների բարօրության համար: Նրանք իրենց շողոքորթում են, որ եթե հնարավորություն ունենային, եթե պայմանները բարենպաստ լինեին, ավելի լավ գործ կանեին: Բայց նրանք սպասում են հնարավորությունների: Նրանք արհամարհում են խեղճ ժլատի նեղսրտությունը, ով ափսոսում է նույնիսկ մի քանի լումա տալ կարիքավորներին: Նրանք տեսնում են, որ նա ապրում է իր համար, և որ պատասխանատու է իր տաղանդների սխալ օգտագործման համար: Մեծ գոհունակությամբ են նրանք ընդգծում իրենց և այդ նեղմիտ մարդկանց միջև եղած տարբերությունը’ զգալով, որ իրենց վիճակը շատ ավելի բարվոք է, քան իր հարևան- ներինը: Բայց նրանք խաբում են իրենց: Չօգտագործված բարեմասնությունների սոսկ ունենալը միայն մեծացնում է նրանց պատասխանատվությունը: Նրանք, ովքեր մեծ առավելություններ ունեն, գտնվում են Աստծո պարտավորության տակ, որպեսզի շնորհեն դրանք ոչ միայն իրենց ընկերներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց օգնության կարիքն են զգում: Հասարակական առավելություններն էլ են պարգևներ և պիտի օգտագործվեն բոլոր նրանց օգտին, ովքեր գտնվում են մեր ազդեցության ոլորոտում: Այն սերը, որ բարիք է անում միայն մի քանիսին, սեր չէ, այլ եսասիրություն: Այն ոչ մի կերպ չի գործի հոգիների բարօրության և Աստծո փառքի համար: Նրանք, ովքեր այսպես իրենց տաղանդները թողնում են չօգտագործված ավելի հանցավոր են, քան նրանք, ում հանդեպ այդպիսի արհամարհանք են զգում: Նրանց ասվելու է. Դուք գիտեիք ձեր Տիրոջ կամքը, բայց չկատարեցիք այն:ՔԱ 283.3