Շնորհի վարձը
Ըստ Մատթեոսի 19.16-30, 20.1-16, Մարկոսի 10.17-31, Ղուկասի 18.18-30:
Աստծո ձրի շնորհի մասին ճշմարտությունը հրեաները գրեթե մոռացել էին: Վարդապետները սովորեցնում էին, որ պետք է վաստակել Աստծո բարեհաճությունը: Նրանք հույս ունեին իրենց գործերով ձեռք բերել արդարների վարձը: Նրանց պաշտամունքը դրդված էր ագահ, շահատենչ ոգուց: Նույնիսկ Քրիստոսի աշակերտները լիովին զերծ չէին նման մտայնությունից, և Փրկիչն ամեն առիթ օգտագործում էր’ նրանց ցույց տալու համար իրենց սխալը: Մշակների առակը պատմելուց անմիջապես առաջ մի դեպք պատահեց, որը հնարավորություն տվեց Նրան ներկայացնել ճիշտ սկզբունքները:ՔԱ 318.1
Երբ Նա ճանապարհով գնում էր, մի երիտասարդ իշխան վազելով մոտեցավ Նրան, և ծնկի գալով, հարգալից ողջունեց: «Բարի վարդապետ,- ասաց նա,- ի՞նչ բարի գործ գործեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»:ՔԱ 318.2
Իշխանը դիմեց Քրիստոսին սոսկ որպես մի հարգված ուսուցչի’ չնկատելով Նրա մեջ Աստծո Որդուն: Փրկիչն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի ասում. ոչ ոք բարի չէ, բայց միայն մեկն’ Աստված”: Ինչի՞ հիման վրա ես Ինձ բարի անվանում: Միայն Աստված է բարի: [391] Եթե Ինձ բարի ես ճանաչում, դու պիտի ընդունես Ինձ որպես Նրա Որդին և ներկայացուցիչը:ՔԱ 318.3
«Իսկ եթե կամենում ես կյանքը մտնել,- ավելացրեց Նա,- պահիր պատվիրանները”: Աստծո բնավորությունն արտահայտված է Նրա օրենքի մեջ, և որպեսզի ներդաշնակության մեջ լինես Աստծո հետ, քո յուրաքանչյուր քայլը պետք է արվի համաձայն Նրա օրենքի սկզբունքներին:ՔԱ 318.4
Քրիստոսը չի նվազեցնում օրենքի պահանջները: Պարզ լեզվով Նա ներկայացնում է պատվիրաններին հնազանդվելը որպես հավիտենական կյանքի պայման, նույն պայմանը, որ պահանջվում էր Ադամից իր անկումից առաջ: Տերն այժմ էլ մարդուց ավելի քիչ չի պահանջում, քան պահանջում էր դրախտում’ կատարյալ հնազանդություն, անբիծ արդարություն: Պահանջը շնորհի ուխտի ներքո նույնքան լայն է, որքան Եդեմի պարտեզում դրված պահանջը’ ներդաշնակություն Աստծո օրենքին, որ սուրբ է, արդար և բարի:ՔԱ 318.5
«Պահիր պատվիրանները» բառերը լսելով’ երիտասարդը հարցրեց. «Որո՞նք»: Նա կարծում էր, թե ինչ որ ծիսական կանոնի մասին է խոսքը, բայց Քրիստոսը նկատի ուներ Սինա լեռան վրա տրված օրենքը: Նա մի քանի պատվիրաններ նշեց Տասնաբանյայի երկրորդ տախտակից, հետո ամփոփեց այդ բոլորն այս պատվիրանի մեջ. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես”:ՔԱ 319.1
Երիտասարդը առանց տատանվելու պատասխանեց. «Այս ամենն իմ երեխայությունից պահեցի. էլ ի՞նչ բանով եմ պակաս»: Նրա հասկացողությունն օրենքի վերաբերյալ արտաքին էր ու մակերեսային: Մարդկային չափանիշներից ելնելով’ նա պահպանել էր մի անբիծ հնարավորություն: Նրա արտաքին կյանքը շատ բանով զերծ էր հանցանքից, նա իսկապես կարծում էր, թե իր հնազանդությունն անթերի է: Բայց և այնպես նա թաքուն մի վախ ուներ, որ իր հոգու և Աստծո միջև ամեն ինչ կարգին չէ: Սա նրան հուշեց տալու այս հարցը. «էլ ի՞նչ բանով եմ պակաս»:ՔԱ 319.2
«Եթե կամենում ես կատարյալ լինել,- ասաց Քրիստոսը,- գնա ունեցածդ ծախիր և տուր աղքատներին, և գանձ կունենաս երկնքում, և եկ հետևիր ինձ: [392] Երբ պատանին այս խոսքը լսեց, տրտմած գնաց, որովհետև շատ ստացվածք ուներ”:ՔԱ 319.3
Իր անձը սիրողը օրենքի խախտող է: Յիսուսը սա ուզեց հայտնել երիտասարդին, և Նա այնպիսի փորձության ենթարկեց նրան, որ արտահայտեց նրա սրտի եսասիրությունը: Նա ժանտախտի բիծ ցույց տվեց նրա բնավորության մեջ: Երիտասարդը չկամեցավ ավելի լուսավորվել: Նա կուռք էր փայփայել հոգու մեջ, աշխարհն էր նրա աստվածը: Նա ասում էր, թե պահել է պատվիրանները, բայց չուներ այն սկզբունքը, որը դրանց բոլորի հոգին ու կյանքն է: Նա ճշմարտապես չէր սիրում Աստծուն կամ մարդկանց: Չունենալ սեր’ նշանակում է չունենալ ոչինչ, որը հնարավորություն պիտի տա նրան մտնելու երկնային թագավորություն: Իր եսասիրությամբ ու շահասիրությամբ նա ներդաշնակ չէր երկնքի սկզբունքներին:ՔԱ 319.4
Երբ այս երիտասարդ իշխանը եկավ Հիսուսի մոտ, նրա անկեղծությունն ու լրջությունը գրավեցին Փրկչի սիրտը: [393] Նա «էլ նրան մտիկ տվավ’ նրան սիրեց”: Այս երիտասարդի մեջ Նա տեսավ մեկին, ով կարող էր ծառայել որպես արդարության քարոզիչ: Նա կընդուներ այս տաղանդավոր ու ազնիվ երիտասարդին նույնքան ուրախությամբ, որքան այն աղքատ ձկնորսներին, ովքեր հետևում էին Իրեն: Եթե երիտասարդն իր ընդունակությունները նվիրեր հոգիների փրկության գործին, նա կարող էր մի ժրաջան ու հաջողակ աշխատող դառնալ Քրիստոսի համար:ՔԱ 320.1
Բայց նա նախ պետք է ընդուներ աշակերտության պայմանները: Նա պետք է անկեղծորեն հանձնվեր Աստծուն: Փրկչի կանչին հետևելով’ Հովհաննեսը, Պետրոսը, Մատթեոսը և նրանց ընկերները «ամեն բան թողեցին, վեր կացան, գնացին նրա հետևից» (Ղուկաս 5.28): Այս նույն նվիրումը պահանջվում էր նաև երիտասարդ իշխանից: Եվ դրանով Քրիստոսն ավելի մեծ զոհ չէր պահանջում, քան այն, որ Ինքը անձամբ մատուցեց: «Ձեզ համար աղքատացավ նա, որ հարուստ էր, որ դուք նրա աղքատությունով հարստանաք” (Բ Կորնթացիս 8.9): Երիտասարդին պետք էր միայն հետևել Քրիստոսին, ուր որ Նա առաջնորդեր:ՔԱ 320.2
Քրիստոսը նայեց երիտասարդին և սիրեց նրան: Նա կամեցավ ուղարկել նրան մարդկանց մոտ որպես օրհնության պատգամաբեր: Այն բանի փոխարեն, ինչից կոչ արեց հրաժարվել երիտասարդին, Քրիստոսն առաջարկեց նրան Իր հետ համագործակցելու առավելությունը: «Եկ, հետևիր ինձ”,- ասաց Նա: Այս առավելությունը Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից ուրախությամբ ընդունվեց: Երիտասարդն ինքն էլ հիացմունքով էր նայում Քրիստոսին: Նրա սիրտը կպել էր Փրկչին, բայց նա պատրաստ չէր ընդունելու Փրկչի ինքնազոհության սկզբունքը: Նա Հիսուսի փոխարեն ընտրեց իր հարստությունը: Նա հավիտենական կյանք էր ուզում, բայց չկամեցավ իր հոգու մեջ ընդունել այն միակ անշահախնդիր սերը, որ կյանք է, և վշտացած շրջվեց ու հեռացավ Քրիստոսից:ՔԱ 320.3
Երբ երիտասարդը հեռացավ, Հիսուսն ասաց. «Ինչքա՞ն դժվար է, որ հարստություն ունեցողներն Աստծո արքայությունը մտնեն”: [394] Այս բառերը ապշեցրին աշակերտներին: Նրանց սովորեցրել էին հարուստներին նայել որպես երկնքի սիրելիներ, նրանք իրենք էլ հույս ունեին աշխարհիկ իշխանություն ու հարստություն ստանալու Մեսիայի արքայության մեջ, ու եթե հարուստներին չէր հաջողվելու մտնել այդ թագավորությունը, էլ ի՞նչ հույս կարող էր լինել մնացած մարդկանց հա- մար:ՔԱ 321.1
«Հիսուսը դարձյալ պատասխանեց և ասաց նրանց. Որդյակներ, որքա՜ն դժվար է, որ հարստության վրա հուսացողները Աստծո արքայությունը մտնեն: Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան թե հարուստն Աստծո արքայությունը մտնի: Եվ նրանք առավել ևս զարմանում էին”: Հիմա նրանք հասկացան, որ իրենց էլ է վերաբերում այդ հանդիսավոր նախազգուշացումը: Փրկչի խոսքերի լույսի տակ ի հայտ եկան իշխանության ու հարստության նրանց գաղտնի ձգտումները: Վախենալով իրենց համար’ նրանք բացականչեցին. «Ապա ո՞վ կարող է փրկվել»:ՔԱ 321.2
«Հիսուսն էլ նրանց նայեց և ասաց. Մարդկանց կողմից անկարելի է, այլ ոչ թե Աստծո կողմից. որովհետև ամեն բան կարելի է Աստծո կողմից”:ՔԱ 321.3
Հարուստ մարդն, ըստ էության, չի կարող մտնել երկինք: Նրա հարստությունը իրավուն չի տալիս նրան մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում: Քրիստոսի կողմից մարդուն տրված չվաստակած շնորհի միջոցով է միայն, որ ցանկացած մարդ կարող է մտնել Աստծո քաղաքը:ՔԱ 321.4
Հարուստներին են ուղղված, ոչ ավելի պակաս’ քան աղքատներին, Սուրբ Հոգու խոսքերը, որ ասում է. «Դուք ձերը չեք: Որովհետև մեծ գնով գնվեցիք” (Ա Կորնթացիս 6.19,20): Երբ մարդիկ հավատան սրան, ապա կտեսնեն, որ Աստված վստահել է իրենց ունեցվածք’ օգտագործելու Աստծո ցուցումով կորածին փրկելու, տառապյալին ու աղքատին մխիթարելու համար: Մարդու համար դա անհնարին է, քանի որ սիրտը կառչում է երկրային գանձերին: Այն հոգին, որ գերված է ծառայելու մամոնային, խուլ է մարդկային կարիքների աղաղակին: Բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է: Զգալով Քրիստոսի անզուգական սերը’ եսասեր սիրտը կհալչի ու կհնազանդվի: Հարուստը, փարիսեցի Սողոսի նման, կասի. [395] «Ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար: Եվ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար” (Փիլիպպեցիս 3.7,8): Դրանից հետո նրանք ոչ մի բան իրենց սեփականը չեն համարի: Նրանք կուրախանան իրենց համարելու Աստծո կերպ-կերպ շնորհների տնտեսներ և ծառաներ բոլոր մարդկանց համար հանուն Նրա:ՔԱ 321.5
Պետրոսն առաջինն էր, որ Փրկչի խոսքերից ներշնչված գաղտնի համոզմունքից խելքը գլուխը եկավ: Նա բավականությամբ մտածեց այն մասին, թե ինչ են թողել ինքն ու իր եղբայրը Քրիստոսի համար: «Ահա,- ասաց նա,- մենք ամեն բաներ թողեցինք և քո հետևից եկանք»: Հիշելով երիտասարդ իշխանին տրված պայմանական խոստումը’ «գանձ կունենաս երկնքում», այժմ նա հարցրեց, թե ինչ կստանան ինքն ու իր ընկերները որպես վարձատրություն իրենց զոհաբերության համար:ՔԱ 322.1
Փրկչի պատասխանը ցնցեց այդ գալիլեացի ձկնորսների սրտերը: Դա պատկերեց այն փառքը, որ նրանց ամենավսեմ երազանքների իրականացումն էր. «ճշմարիտ ասում եմ ձեզ, թե դուք’ իմ հետևից եկողներդ, վերստին ծնունդում’ երբ մար- դի Որդին իր փառաց աթոռի վրա կնստի, դուք էլ տասներկու աթոռի վրա կնստեք և Իսրայելի տասներկու ցեղերը կդատեք»: Եվ ավելացրեց. «Ոչ ոք չկա, որ թողեց տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր ինձ համար կամ ավետարանի համար, որ հարյուրապատիկ հիմա այս ժամանակում չառնի տներ և եղբայրներ և քույրեր և մայրեր և որդիք և արտեր հալածանքի հետ, և գալիք աշխարհում’ հավիտենական կյանքը”: [396]ՔԱ 322.2
Բայց Պետրոսի հարցը. «Հիմա ի՞նչ կլինի մեզ», բացա- հայտեց մի այնպիսի ոգի, որ չուղղվելու դեպքում անպիտան կդարձներ աշակերտներին Քրիստոսի պատգամավորները լինելու, քանի որ դա վարձկանի ոգի էր: Թեև աշակերտները հրապուրված էին Յիսուսի սիրով, բայց դեռ լիովին ազատ չէին փարիսեցիությունից: Նրանք դեռ չէին հրաժարվել իրենց գործերին համապատասխան պարգև վաստակելու մտքից: Նրանք փայփայում էին ինքնամեծարման ու ինքնագոհության ոգին և իրենց համեմատում էին մեկը մյուսի հետ: Երբ նրանցից մեկը մի որևէ աննշան սխալ էր գործում, մյուսները զգացնել էին տալիս իրենց գերազանցությունը:ՔԱ 322.3
Որպեսզի աշակերտները աչքաթող չանեին Ավետարանի սկզբունքները, Քրիստոսը պատմեց մի առակ, որ ցույց է տալիս Աստծո վերաբերմունքն Իր ծառաների հանդեպ, և թե ինչ հոգով նրանք պետք է աշխատեն Նրա համար:ՔԱ 323.1
«Նման է երկնքի արքայությունը մի տանուտեր մարդի,- ասաց Նա,- որ առավոտ կանուխ դուրս եկավ իր այգու համար մշակներ բռնելու”: Մարդկանց մեջ սովորություն կար աշխատանք փնտրելու համար սպասել շուկաներում, ուր գալիս էին վարձատրողները ծառաներ գտնելու: Առակում ներկայացված մարդը տարբեր ժամերի է դուրս գնում բանվորներ վարձելու: Նրանք, ում վարձում են վաղ առավոտյան ժամերին, համաձայնում են աշխատել որոշված գումարով, իսկ նրանք, ում ավելի ուշ են վարձում, իրենց աշխատավարձը թողնում են տանտիրոջ հայեցողությանը:ՔԱ 323.2
«Եվ երբ որ իրիկուն եղավ, այգու տերն իր տան վերակացուին ասաց. Մշակներին կանչիր և նրանց վարձքը տուր’ հետիններից սկսած մինչև առաջինները: Եվ ժամը տասնմե- կինները գալով’ մի-մի դահեկան առան. և նրանք էլ մի-մի դահեկան առան»:ՔԱ 323.3
Տանտիրոջ վերաբերմունքը Իր այգում աշխատողների նկատմամբ խորհրդանշում է Աստծո վերաբերմունքը մարդ- կայ ին ընտանիքի նկատմամբ: [397] Դա հակառակ է այն սովորություններին, որ գոյություն ունեն մարդկանց մեջ: Աշխարհիկ գործերում վարձը տրվում է համապատասխան կատարված աշխատանքին: Աշխատողն ակնկալում է ստանալ միայն այն, ինչ վաստակել է: Բայց առակում Քրիստոսը լուսաբանում է Իր թագավորության սկզբունքները, թագավորություն, որ այս աշխարհից չէ: Այն չի ղեկավարվում մարդկա- յին որևէ չափանիշով: Տերն ասում է. «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն... Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները’ ձեր խորհուրդներից” (Եսայիա 55.8,9):ՔԱ 323.4
Առակում առաջին մշակները համաձայնեցին աշխատել պայմանավորված գումարով և ստացան որոշված գումարը, ոչ ավելին: Ավելի ուշ վարձվածները հավատացին տիրոջ խոստմանը. «Ինչ որ արժան է’ կառնեք”: Նրանք ցույց տվեցին իրենց վստահությունը նրա հանդեպ’ ոչ մի հարց չտալով աշխատավարձի մասին: Նրանք վստահեցին նրա արդարությանը և անաչառությանը: Նրանք վարձատրվեցին ոչ թե իրենց արած գործի չափով, այլ նրա առատաձեռնության համաձայն:ՔԱ 324.1
Այդպես էլ Աստված է կամենում, որ մենք վստահենք Իրեն, Ով արդարացնում է ամբարիշտին: Նրա վարձքը տրվում է ոչ թե մեր արժանիքների համապատասխան, այլ Իր անձնական մտադրության համաձայն, «Որ մեր Տեր Յիսուս Քրիստոսի միջոցով արեց» (Եփեսացիս 3.11): «Ոչ թե արդարության գործերից, որ մենք արեցինք, այլ իր ողորմության համեմատ փրկեց մեզ” (Տիտոս 3.5): Եվ նրանց համար, ովքեր վստահում են Իրեն, Նա կանի «ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում” (Եփեսացիս 3.20):ՔԱ 324.2
Ոչ թե կատարած աշխատանքի քանակը կամ տեսանելի արդյունքներն են այն արժեքավոր դարձնում Աստծո համար, այլ այն ոգին, որով կատարվում է աշխատանքը: Նրանք, ովքեր այգի էին եկել ժամը տասնմեկին, շնորհակալ էին աշխատելու հնարավորություն ստանալու համար: Նրանց սրտերը լի էին երախտագիտությամբ նրա հանդեպ, ով ընդունել էր իրենց, ու երբ օրվա վերջում տանտերը նրանց լրիվ օրվա աշխատավարձ վճարեց, նրանք անչափ զարմացած էին: [398] Վերջիններս գիտեին, որ այդքան չեն վաստակել: Եվ այն բարությունը, որ արտահայտված էր վարձողի դեմքին, նրանց սրտերը լցրեց ուրախությամբ: Նրանք երբեք չմոռացան տանտիրոջ բարությունը կամ այն առատաձեռն վարձատրությունը, որ ստացել էին: Այդպես է նաև այն մեղավորի հետ, որ գիտակցելով իր անարժանությունը’ մտնում է Տիրոջ այգին ժամը տասնմեկին: Նրա ծառայության ժամանակը այնքան կարճ է թվում, նա զգում է, որ արժանի չէ վարձքի, բայց նա ուրախությամբ է լցված, որ ընդհանրապես Աստված ընդունել է իրեն: Նա աշխատում է խոնարհ, վստահող հոգով, երախտապարտ այն առավելության համար, որ դարձել է Քրիստոսի աշխատակիցը: Այս մարդուն Աստված հաճույքով է պարգևատրում:ՔԱ 324.3
Տերը կամենում է, որ մենք վստահենք Իրեն’ առանց հարցնելու մեր վարձքի չափի մասին: Երբ Քրիստոսը բնակվում է անձի մեջ, վարձատրության միտքը չի լինում գլխավորը: Սա այն շարժառիթը չէ, որ դրդում է մեզ ծառայել: ճիշտ է, որ մենք երկրորդական տեղում պետք է դնենք վարձքի հատուցումը: Աստված կամենում է, որ մենք գնահատենք Իր խոստացված օրհնությունները: Բայց Նա չէր ուզենա, որ մենք պարգևների ձգտեինք կամ էլ մտածեինք, որ ամեն մի պարտականության համար պետք է վարձատրվենք: Մենք պետք է անհանգստանանք ոչ այնքան վարձատրության, որքան նրա համար, որ անենք այն, ինչ ճիշտ է’ անկախ պարգևատրվելուց: Աստծո և մեր մերձավորների հանդեպ ունեցած սերը պետք է լինի մեր շարժառիթը:ՔԱ 325.1
Այս առակը չի արդարացնում նրանց, ովքեր լսում են աշխատելու առաջին կանչը, բայց հրաժարվում են մտնել Տիրոջ այգին: Երբ տանտերը շուկա գնաց ժամը տասնմեկին և գտավ պարապ մարդկանց’ հարցրեց. «Ինչո՞ւ եք այստեղ բոլոր օրը պարապ կանգնել”: Պատասխանն այս էր. «Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց”: Նրանցից ոչ մեկը, որոնք կանչվել էին օրվա վերջում, չէր եղել այնտեղ առավոտյան: Նրանք չէին մերժել հրավերը: Նրանք, ովքեր մերժում են, իսկ հետո ապաշխարում, լավ է, որ ապաշխարում են, բայց վտանգավոր է կատակել ողորմության առաջին կոչի հետ: [399]ՔԱ 325.2
Երբ այգու մշակները ստացան «մի-մի դահեկան», նրանք, ովքեր սկսել էին աշխատել օրվա սկզբին, վիրավորվեցին: Մի՞թե չէին աշխատել տասներկու ժամ, մտածում էին նրանք, և մի՞թե ճիշտ չէր լինի, որ իրենք ավելի շատ ստանային, քան նրանք, ովքեր աշխատել էին միայն մեկ ժամ, այն էլ օրվա ավելի զով ժամին: «Այդ հետինները մեկ ժամ գործեցին, և դրանց մեզ հետ հավասար արին, որ օրվա ծանրությունը և տաքությունը քաշեցինք”:ՔԱ 325.3
«Ընկեր,- ասաց տանտերը նրանցից մեկին,- ես չեմ զրկում քեզ. չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանի համաձայնեցիր: Քոնը առ և գնա. բայց ես ուզում եմ, որ այս հետինին տամ ինչպես քեզ: Կամ մի՞թե ես իշխանություն չունեմ անելու, ինչ որ ուզեմ իմ ստացվածքին. կամ թե քո աչքը չա՞ր է, որ ես բարերար եմ”:ՔԱ 326.1
«Այսպես հետիններն առաջիններ կլինեն, և առաջինները’ հետիններ, որովհետև շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»:ՔԱ 326.2
Առակում առաջին մշակները ներկայացնում են նրանց, ովքեր իրենց ծառայության պատճառով մյուսներից առավել նախապատվություն են պահանջում: Նրանք կատարում են իրենց աշխատանքը ինքնափառաբանման ոգով և չեն զոհաբերում իրենց «ես”-ը: [400] Նրանք կարող էին ասել, որ ծառայել են Աստծուն իրենց ողջ կյանքում, կարող էին լինել առաջինը, որ համբերել են դժվարության, զրկանքի և փորձության, դրա համար կարծում են, թե արժանի են ավելի մեծ վարձատրության: Նրանք ավելի շատ մտածում են վարձի մասին, քան թե այն արտոնության, որ Քրիստոսի ծառաներն են: Նրանց կարծիքով իրենց գործերն ու զոհաբերությունները իրավունք են տալիս իրենց ավելի շատ պատիվ ստանալու, քան մյուսները, և քանի որ այս պահանջը չի բավարարվում, նրանք վիրավորվում են: Եթե նրանք իրենց գործի մեջ ներդնեին սիրո ու վստահության ոգին, կշարունակեին լինել առաջինը, բայց նրանց գանգատվող, դժգոհ խառնվածքը քրիստոսանման չէ և ապացուցում է, որ վստահելի չեն: Դա ի հայտ է բերում նրանց ինքնամեծարման ցանկությունը, նրանց անվստահությունն Աստծո հանդեպ, և նրանց նախանձ ու չարակամ ոգին իրենց եղբայրների հանդեպ: Տիրոջ բարությունն ու առատաձեռնությունը նրանց միայն տրտնջալու առիթ է տալիս: Այդպես նրանք ցույց են տալիս, որ ոչ մի կապ չկա Աստծո և իրենց հոգիների միջև: Նրանք ուրախություն չեն զգում իրենց Տիրոջ հետ համագործակցելուց:ՔԱ 326.3
Ոչինչ ավելի վիրավորական չէ Աստծո համար, քան այս սահմանափակ, ինքնահոգատար ոգին: Նա չի կարող աշխա- տել որևէ մեկի հետ, ով այդպիսի հատկություններ է դրսևորում: Նրանք զգայուն չեն Նրա Հոգու աշխատանքին:ՔԱ 326.4
Հրեաները առաջինն էին կանչված Տիրոջ այգին, և այդ պատճառով նրանք հպարտ էին և ինքնարդար: Նրանք կարծեցին, թե իրենց երկար տարիների ծառայությունը իրավունք է տալիս իրենց ուրիշների համեմատ ավելի մեծ պարգև ստանալու: Նրանց ոչինչ այնքան շատ չէր զայրացնում, որքան այն միտքը, որ հեթանոսները պիտի իրենց հավասար առավելություններ ստանան Աստծո գործում:ՔԱ 327.1
Քրիստոսը զգուշացրեց աշակերտներին, ովքեր առաջինն էին կանչված հետևելու Իրեն, որպեսզի նույն չարիքը չգուր- գուրեն իրենց մեջ: Նա տեսավ, որ ինքնարդարության ոգին լինելու է եկեղեցու թուլությունն ու նզովքը: Մարդիկ կմտածեն, որ երկնքի թագավորության մեջ տեղ վաստակելու համար կարող են ինչ-որ բան անել: Նրանք կերևակայեն, թե երբ որոշակի հաջողության հասնեն, Տերը օգնության կգա իրենց: [401] Այսպիսով «ես»-ը շատ մեծ տեղ կգրավեր, իսկ Հիսուսը’ շատ փոքր: Շատերը մի փոքր առաջխաղացման դեպքում կհպարտանային և իրենց ավելի բարձր կդասեին մյուսներից: Նրանք կձգտեին շողոքորթության, կնախանձեին, եթե հաշվի չնստեին իրենց հետ: Այս վտանգից է Քրիստոսը ձգտում պահպանել Իր աշակերտներին:ՔԱ 327.2
Սեփական արժանիքներով պարծենալը բոլորովին անտեղի է: «Իմաստունը իր իմաստնությունով չպրծենա, հարուստը իր հարստությունով չպարծենա: Այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ ես սրանց եմ հավանում, ասում է Տերը» (Երեմիա 9.23,24):ՔԱ 327.3
Վարձը ոչ թե գործերից է, որ ոք ոչ չպարծենա, այլ ամբողջովին’ շնորհից: «Արդ ի՞նչ ասենք, թե մեր Աբրահամ հայրը գտավ մարմնի կողմանե: Որովհետև եթե Աբրահամը գործելով արդարացած լիներ’ պարծանք կունենար, բայց ոչ թե Աստծո առջև: Որովհետև գիրքն ինչ է ասում. Աբրահամը հավատաց Աստծուն, և արդարություն համարվեց նրան: Բայց նրան, որ գործ է անում, վարձք չի համարվում շնորհքի պես, այլ պարտքի պես: Բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարիշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն» (Հռոմեացիս 4.1-5): Այդ իսկ պատճառով ոչ մի դեպքում չպետք է որևէ մեկին փառաբանել մյուսից ավելի կամ նախանձել ուրիշին: [402] Ոչ մեկն առավել չէ մյուսից, ոչ էլ կարող է որևէ մեկն իր վարձը պահանջել որպես իրավունք:ՔԱ 327.4
Թե’ առաջիններն ու թե’ վերջինները պետք է կիսեն մեծ և հավիտենական պարգևը, և առաջինները պետք է ուրախությամբ ողջունեն վերջիններին: Նա, ով նախանձում է մյուսի վարձին, մոռանում է, որ ինքն էլ անձամբ փրկվել է միմիայն շնորհի միջոցով: Մշակների առակը կշտամբում է ամեն նախանձն ու կասկածամտությունը: Սերը ցնծում է ճշմարտության մեջ և նախանձոտ համեմատություններ չի անում: Նա, ով սիրով է լցված, իր անկատար բնավորությունը համեմատում է միայն Քրիստոսի վայելչության հետ:ՔԱ 328.1
Այս առակը զգուշացնում է բոլոր աշխատողներին, որ որքան էլ երկար լինի նրանց ծառայությունը, որքան էլ շատ լինեն նրանց գործերը, առանց սիրո իրենց եղբայրների հանդեպ, առանց խոնարհության Աստծո առջև, նրանք ոչինչ են: «Ես»-ը գահ բարձրացնելու մեջ կրոն չկա: Նա, ով ինքնափա- ռաբանությունն իր նպատակն է դարձնում, իրեն զրկում է այն շնորհից, որն էլ միայն կարող է օգտակար դարձնել նրան Քրիստոսին ծառայելու գործում: Երբ էլ որ հանդուրժվում են հպարտությունն ու ինքնագոհությունը, աշխատանքը պղծվում է:ՔԱ 328.2
Ոչ թե մեր աշխատանքի տևողությունն է այն ընդունելի դարձնում Աստծո համար, այլ մեր պատրաստակամությունն ու հավատարմությունը այդ գործում: Մեր ողջ ծառայության մեջ պահանջվում է «ես»-ից լիովին հրաժարում: Անկեղծությամբ ու ինքնամոռացությամբ կատարված ամենափոքր պարտականությունն ավելի հաճելի է Աստծուն, քան ամենամեծ գործը, որ ապականված է շահախնդրությամբ: Նա նայում է, որ տեսնի, թե որքանով ենք լցված Քրիստոսի Հոգով, և որքանով է երևում Քրիստոսի նմանությունը մեր գործերում: Նա ավելի շատ գնահատում է աշխատանքի մեջ ներդրված սերն ու հավատարմությունը, քան դրա ծավալը:ՔԱ 328.3
Երբ մեռնում է անձնասիրությունը, երբ դադարում է պայքարը գերազանցության համար, երբ սիրտը լցվում է երախտագիտությամբ, և սերն անուշահոտ է դարձնում կյանքը, դրանից հետո է միայն, որ Քրիստոսը կբնակվի մեր հոգում և մեզ կճանաչեն որպես Աստծո աշխատակիցներ:ՔԱ 329.1
Որքան էլ ծանր լինի աշխատանքը, իսկական աշխատողներն անախորժ չեն համարում այն: Նրանք պատրաստ են հոգնել և ուժասպառ լինել, բայց դա մի ուրախալի գործ է, որ կատարվում է աշխույժ սրտով: [403] Ուրախությունն Աստծո մեջ արտահայտված է Յիսուս Քրիստոսի միջոցով: Նրանց ուրախությունը Քրիստոսի ուրախությունն է’ արտահայտված հետևյալ խոսքերով. «Որ ինձ ուղարկողի կամքն անեմ և նրա գործը կատարեմ” (Հովհաննես 4.34): Նրանք համագործակցում են փառաց Տիրոջ հետ: Այս միտքը քաղցրացնում է ողջ աշխատանքը, ամրացնում է կամքը, ուժ է տալիս մարդուն տանելու, ինչ էլ որ պատահի: Աշխատելով անձնուրաց սրտով, ազնվանալով Նրա չարչարանքներին մասնակցելով, ունենալով Նրա կարեկցանքը, կիսելով Նրա համակրանքը և համագործակցելով Նրա հետ Իր աշխատանքում’ նրանք ավելացնում են Նրա ուրախությունը և փառք ու պատիվ են բերում Նրա վսեմ անվանը:ՔԱ 329.2
Սա է Աստծուն ճշմարտապես ծառայելու ոգին: Այս ոգու պակասության հետևանքով շատերը, որ առերևույթ առաջինն են թվում, վերջինը կլինեն, մինչդեռ նրանք, ովքեր ունեն այդ, թեև վերջինն են համարվում, առաջինը կլինեն:ՔԱ 329.3
Քիչ չեն այնպիսիք, որ հանձնվել են Քրիստոսին, սակայն մեծ աշխատանքի կամ մեծ զոհաբերության ոչ մի հնարավորություն չեն տեսնում Նրա ծառայության մեջ: Նրանք կարող են մխիթարվել այն մտքով, որ պարտադիր չէ անձնազոհ լինել նահատակի պես, որ ամենաընդունելին է Աստծո համար, կամ էլ, վտանգի ենթարկելով կյանքը, զոհվել այն ավետարանչի պես, ում անունն ամենապատվավոր տեղն է զբաղեցնում երկնային գրքերում: Այն քրիստոնյան, ով իր անձնական կյանքում դրսևորում է առօրյա անձնուրացություն, նպատակի անկեղծություն ու մտքի մաքրություն, սադրանքներում’ հեզություն, հավատ ու բարեպաշտություն, հավատարմություն ամենափոքր բանի մեջ և իր ընտանեկան կյանքում ներկայացնում է Քրիստոսի բնավորությունը, Աստծո աչքին ավելի թանկ է, քան նույնիսկ աշխարհահռչակ ավետարանիչը կամ նահատակը:ՔԱ 329.4
Ոհ, որքա՜ն տարբեր են այն չափանիշները, որոնցով Աստված և մարդիկ չափում են բնավորությունը: Աստված տեսնում է շատ փորձություններ, որոնց դիմադրելու մասին աշխարհը և նույնիսկ մոտ բարեկամները երբեք չգիտեն’ փորձություններ տանը, սրտի մեջ: Նա տեսնում է հոգու խոնարհությունն իր թուլության լույսի տակ, անկեղծ ապաշխարությունը նույնիսկ մտքի համար, որ չար է: [404] Նա տեսնում է սրտանց նվիրվածությունն Իր ծառայությանը: Նա նշել է «ես»-ի դեմ մղված ծանր ճակատամարտի ժամերը’ ճակատամարտ, որ հաղթանակ է տարել: Տիրոջից վախեցողների և Նրա անունը պատվական համարողների համար «հրեշտակի գիրք» է գրվում Նրա առջև:ՔԱ 330.1
Հաջողության գաղտնիքը չպետք է փնտրել ոչ մեր ուսման, ոչ դիրքի, ոչ մեզ վստահված տաղանդների քանակի և ոչ էլ մարդու կամքի մեջ: Զգալով մեր անկարողությունը’ մենք պիտի Քրիստոսին նայենք և Նրա միջոցով, Ով բոլոր ուժերի ուժն է, բոլոր մտքերի միտքը, կամեցող ու հնազանդ ոգին կշահի հաղթանակ հաղթանակի հետևից:ՔԱ 330.2
Եվ որքան էլ կարճատև լինի մեր ծառայությունը կամ հասարակ’ մեր գործը, եթե պարզ հավատով հետևենք Քրիստոսին, մենք չենք հիասթափվի պարգևից: Այն, ինչ չեն կարող վաստակել ամենամեծերն ու ամենաիմաստուններն անգամ, կարող են ստանալ ամենաթույլերն ու ամենահամեստները: Երկնային ոսկյա դարպասը չի բացվի փառամոլի ու հոգով հպարտի առջև: Բայց հավերժական դռները լայն կբացվեն մանկական դողդոջուն հպումից: Օրհնյալ կլինի շնորհի վարձը նրանց համար, ովքեր հավատով և սիրով աշխատեցին հանուն Աստծո: [405]ՔԱ 330.3