Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Անիրավ մամոնայով ձեռքբերված բարեկամներ

    Ըստ Ղուկասի 16.1-9:

    Քրիստոսի գալուստը եղավ այն ժամանակ, երբ գերիշխում էին աշխարհային հետաքրքրությունները: Մարդիկգերաասում էին ժամանակավորը հավերժականից, ապագայի պահանջները զոհում էին ներկա գործերի համար: Նրանք իրականությունը շփոթել էին պատրանքի հետ, իսկ պատրանքը’ իրականության: Նրանք հավատով չէին տեսնում անտեսանելի աշխարհը: Սատանան այս կյանքի իրականությունն այնքան գրավիչ ու կլանող էր ներկայացրել նրանց, որ տրվել էին նրա գայթակղություններին:ՔԱ 297.1

    Քրիստոսն եկավ փոխելու այս իրավիճակը: Նա փորձում էր ցրել այն կախարդանքը, որով մարդիկ հրապուրվել և թակարդն էին ընկել: Իր ուսուցման մեջ Նա փորձում էր իրենց տեղերում դնել երկնքի ու երկրի պահանջները, մարդկանց մտքերը դարձնել ներկայից դեպի ապագան: Նա կոչ արեց նրանց նախապատրաստվել հավիտենությանը’ հրաժարվելով Իրենց ժամանակավոր ձգտումներից:ՔԱ 297.2

    «Մի հարուստ մարդ կար,- ասաց Նա,- որ մի տնտես ուներ, և նրանից գանգատ եղավ նրան, իբր թե նա վատնում է նրա ստացվածքը»: Հարուստն իր ողջ ունեցվածքը տվել էր այս ծառայի ձեռքը, բայց ծառան անհավատարիմ էր, և տերը համոզվեց, որ նա իրեն շարունակ կողոպտել է: [367] Նա որոշեց այլևս իր մոտ չպահել նրան և նրանից հաշվետվություն պահանջեց: «Սա ի՞նչ է,- ասաց նա,- որ ես լսում եմ քեզնից. տուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս չես կարող տնտես լինել”:ՔԱ 297.3

    Գործից զրկվելու հեռանկարն իր առջև’ տնտեսն ընտրության երեք ճանապարհ էր տեսնում: Նա կամ պիտի աշխատեր, կամ մուրար, կամ սովից մեռներ: Եվ նա ասաց ինքն իրեն. «Ի՞նչ անեմ, որ իմ տերը տնտեսությունը ինձնից առնում է. հերկել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ ինչ կանեմ, որ երբ տնտեսությունից դուրս գամ, ինձ ընդունեն իրենց տները: Եվ իր տիրոջ պարտականներին մեկ-մեկ իր մոտ կանչեց և ասաց առաջինին. Ինչքա՞ն ես պարտական իմ տիրոջը: Նա էլ ասաց. Հարյուր մար ձեթ. և նրան ասաց. Առ գիրդ, և նստիր’ շուտ գրիր հիսուն: Հետո մյուսին ասաց. Դո՞ւ ինչքան ես պարտական. նա էլ ասաց. Հարյուր քոռ ցորեն. և նրան ասաց. Առ գիրդ և գրիր ութսուն”:ՔԱ 297.4

    Այս անհավատարիմ ծառան ուրիշներին էլ մասնակից արեց իր անազնվությանը: Նա խաբեց իր տիրոջը հօգուտ նրանց, և, այս օգնությունն ընդունելով’ նրանք իրենց վրա պարտավորություն վերցրին ընդունելու նրան իրենց տները որպես բարեկամ:ՔԱ 298.1

    «Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որ իմաստնությունով գործեց»: Աշխարհիկ մարդը գովեց այն մարդու ճարպկությունը, որ խաբեց իրեն: Բայց հարուստի գովասանքը Աստծո գովասանքը չէ:ՔԱ 298.2

    Քրիստոսը չգովաբանեց անիրավ տնտեսին, այլ օգտագործեց բոլորին հայտնի մի դեպք’ լուսաբանելու համար այն դասը, որ կամենում էր սովորեցնել: «Անիրավ մամոնայից բարեկամներ արեք ձեզ համար,- ասաց Նա,- որ երբ սնանկանաք, հավիտենական բնակարանների մեջ ընդունեն ձեզ»: [368]ՔԱ 298.3

    Փարիսեցիները մեղադրում էին Փրկչին մաքսավորների և մեղավորների հետ շփվելու համար: Բայց Նրա հետաքրքրությունն այդ մարդկանց հանդեպ չէր պակասում, ոչ էլ նրանց փրկելու ջանքերն էին դադարում: Նա տեսնում էր, որ նրանց իրենց զբաղմունքն էր փորձության մեջ գցում: Նրանք շրջապատված էին չարության դրդող գայթակղություններով: Առաջին սխալ քայլը հեշտ էր կատարել, որին հետևում էր սրընթաց անկում դեպի ավելի մեծ անազնվության ու ավելի շատ հանցանքների: Քրիստոսն ամեն կերպ ջանում էր շահել նրանց ավելի բարձր նպատակների ու ազնիվ սկզբունքների համար: Այս նպատակն ուներ Նա Իր մտքում, երբ պատմեց անհավատարիմ տնտեսի մասին: Մաքսավորների մեջ հենց այդպիսի մի դեպք էր պատահել, ինչպիսին ներկայացված էր առակում, և Քրիստոսի նկարագրության մեջ նրանք ճանաչեցին իրենց սեփական գործելակերպը: Նրանց ուշադրությունը գերվեց, և իրենց անազնիվ գործերի նկարագրումից նրանցից շատերը հոգևոր ճշմարտության դաս առան:ՔԱ 298.4

    Առակը, սակայն, ասվեց ուղղակիորեն աշակերտներին: Նրանց էր առաջինը տրված ճշմարտության թթխմորը և նրանց միջոցով պիտի հասներ ուրիշներին: Քրիստոսի խրատներից շատ բաներ աշակերտները սկզբում չէին հասկանում, և հաճախ թվում էր, թե Նրա դասերը գրեթե մոռացվել են: [369] Բայց Սուրբ Հոգու ազդեցության տակ այս ճշմարտությունները հետագայում վերհիշվեցին հստակությամբ և աշակերտների միջոցով դրանք վառ կերպով ներկայացվում էին նորադարձ- ներին, ովքեր միանում էին եկեղեցուն:ՔԱ 299.1

    Եվ Փրկիչը դիմում էր նաև փարիսեցիներին: Նա չէր կորցնում այն հույսը, որ գուցե նրանք զգան Իր խոսքերի ուժը: Շատերը խորապես ազդվել էին, ու եթե լսեին Սուրբ Հոգով ներկայացված ճշմարտությունը, կհավատային Քրիստոսին:ՔԱ 299.2

    Փարիսեցիները փորձեցին հեղինակազրկել Քրիստոսին’ մեղադրելով Նրան այն բանում, որ շփվում է մաքսավորների ու մեղավորների հետ: Հիմա Նա շուռ է տալիս նախատիքը այս մեղադրողների վրա: Այս տեսարանը, որ տեղի էր ունեցել մաքսավորների հետ, Նա բացում է փարիսեցիների առջև’ ներկայացնելով միաժամանակ և’ նրանց գործելաձևը, և’ այն միակ ճանապարհը, որով նրանք կարող էին քավել իրենց սխալները:ՔԱ 299.3

    Անհավատարիմ ծառային իր տիրոջ բարիքները վստահված էին բարի նպատակներով, բայց նա օգտագործել էր դրանք իր համար: Այդպես էլ Իսրայելը: Աստված ընտրել էր Աբրահամի սերունդը: Իր հզոր բազուկով Նա ազատել էր նրանց Եգիպտոսի գերությունից: Նա դարձրել էր նրանց սրբազան ճշմարտության պահապաններ աշխարհին օրհնելու համար: Նա ընտրել էր նրանցից մարգարեներ, որ լույսը հաղորդեին մյուսներին: Բայց Նրա տնտեսներն օգտագործել էին այս պարգևները իրենց հարստացման ու մեծարման համար:ՔԱ 299.4

    Փարիսեցիները, համակված մեծամտությամբ ու ինքնար- դարությամբ, չարաշահում էին այն բարիքները, որ Աստված փոխ էր տվել նրանց’ օգտագործելու Իր փառքի համար:ՔԱ 300.1

    Առակում ծառան ոչ մի նախապատրաստություն չէր արել ապագայի համար: Այն բարիքները, որ վստահված էին իրեն ուրիշների բարօրության համար, նա օգտագործել էր իր անձի համար’ մտածելով միայն ներկայի մասին: Եթե տնտեսությունը իրենից վերցնեին, նա սեփական ոչինչ չէր ունենա: Բայց նրա տիրոջ բարիքները դեռևս նրա ձեռքին էին, և նա որոշեց դրանք օգտագործել’ ապահովելու իր ապագա կարիքները: [370] Այս անելու համար նա պետք է գործեր նոր ծրագրով: Իր համար հավաքելու փոխարեն’ նա պետք է բաժաներ ուրիշներին: Այդպես նա կարող էր ձեռք բերել բարեկամներ, ովքեր, երբ նա վտարվեր, կընդունեին իրեն: Նույնն էր նաև փարիսեցիների հետ: Շուտով նրանցից պիտի վերցվեր տնտեսությունը, և նրանց կոչ էր արվում պատրաստություն տեսնել ապագայի համար: Միայն ուրիշների բարօրությունը փնտրելով’ նրանք կարող էին բարելավել իրենց վիճակը: Միայն Աստծո պարգևներն այս կյանքում կիսելով’ նրանք կարող էին պատրաստվել հավիտենությանը:ՔԱ 300.2

    Առակը պատմելուց հետո Քրիստոսն ասաց. «Այս աշխարհի որդիք լույսի որդիներից իմաստուն են իրենց ցեղի մեջ»: Այսինքն’ աշխարհիկ իմաստուններն իրենց ծառայելու մեջ ավելի մեծ իմաստնություն ու եռանդ են դրսևորում, քան Աստծո այսպես կոչված զավակները’ Նրան ծառայելու գործում: Այդպես էր Քրիստոսի օրերում: Այդպես է նաև այսօր: Տեսեք, թե ինչպիսին է շատերի կյանքը, ովքեր իրենց քրիստոնյաներ են համարում: Տերը նրանց օժտել է ընդունակություններով, ուժով և ազդեցությամբ, նրանց փող է վստահել, որպեսզի կարողանան աշխատակցել Իր հետ փրկության մեծ գործում: Նրա բոլոր պարգևները պիտի օգտագործվեն մարդկության բարօրության և տանջվածներին ու կարիքավորներին օգնելու համար: Մենք պարտավոր ենք կերակրել սովածներին, հագցնել մերկերին, հոգ տանել որբևայրիների ու որբերի մասին, ծառայել դժբախտներին ու ճնշվածներին: Աստված երբեք նկատի չի ունեցել, որ այդքան համատարած թշվառություն լինի այս աշխարհում: Նա երբեք նկատի չի ունեցել, որ մեկն ապրի առատության ու ճոխության մեջ այն ժամանակ, երբ մյուսների երեխաներն աղաղակում են սովից: Կյանքի սովորական անհրաժեշտությունից ավելի մեծ ու ավելի շատ միջոցներ են վստահված մարդուն’ բարիք գործելու և օրհնություն լինելու մարդկությանը: Տերն ասում է. «Ձեր ստացվածքը ծախեցեք ու ողորմություն տվեք» (Ղուկաս 12.33): «Առատաձեռն և կարոտներին հաղորդող» եղեք: (Ա Տիմոթեոս 6.18): «Երբ որ հացկերություն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին” (Ղուկաս 14.13): «Լուծիր անիրավության կապանքները», «բաց արա լուծի կոշկոռները», «ջարդվածներին ազատ թող տուր», «ամեն տեսակ լուծ կոտրեցեք»: «Հացդ կտրիր, տուր սովածին”, «թափառական խեղճերին տար տունդ»: [371] «Երբ որ մի մերկ տեսնես, հագցրու նրան”: «Կարոտի հոգին կշտացրու» (Եսայիա 58.6,7,10): «Գնացեք ողջ աշխարհը, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի” (Մարկոս 16.15): Սրանք են Տիրոջ պատվերները: Կատարո՞ւմ են, արդյոք, այս աշխատանքը քրիստոնյա կոչեցյալների վիթխարի զանգվածները:ՔԱ 300.3

    Ավա՜ղ, որքա՜ն շատերն են յուրացնում Աստծո պարգևները: Որքա՜ն շատերն են ավելացնում տունը տան վրա, հողը հողի վրա: Որքա՜ն շատերն են փողը ծախսում հաճույքների, ախորժակի բավարարման, վեհաշուք տներ, կահույք և հագուստ գնելու համար: Մինչդեռ նրանց դրացիները մատնված են թշվառության ու հանցագործության, հիվանդության ու մահվան: Հազարավորները կորչում են առանց խղճահար հայացքի, առանց մի կարեկցական խոսքի կամ արարքի:ՔԱ 301.1

    Մարդիկ հանցավոր են Աստծուն կողոպտելու մեջ: Նրանց միջոցների եսասիրաբար օգտագործումը կողոպտում է Աստծուց Նրա փառքը, որ պիտի վերադառնար Նրան տառապյալ մարդկությանն օգնելու և հոգիների փրկության միջոցով: Նրանք շորթում են Նրա կողմից իրենց վստահված բարիքները: [372] Տերը հայտարարում է. «Ես կմոտենամ ձեզ դատաստանի համար, և ես ժիր վկա կլինեմ... նրանց դեմ. նաև վարձկանի վարձը, որբևայրիին ու որբին զրկողներին, և օտարականին ճնշողներին»: «Մի՞թե մարդ Աստված կխաբի, որ դուք ինձ խաբում եք. բայց դուք ասում եք, ի՞նչ բանում ենք քեզ խաբում. տասանորդում և ընծայում: Անեծքով դուք անիծված եք, որովհետև դուք ինձ խաբում եք բոլոր ազգդ» (Մաղաքիա 3.5,8): «Ուրեմն հիմա, ով հարուստներ,... ձեր հարստությունը փտել է, և ձեր հանդերձները ցեցի կերակուր եղան. նրանց ժանգը վկա կլինի ձեր դեմ,... դուք գանձեր դիզեցիք հետին օրերում»: «Երկրի վրա փափուկ ապրեցիք և զբոսնեցիք»: «Ահա այն մշտակների վարձքը, որ ձեր արտերը հնձել են, և որ դուք զրկել եք. աղաղակում է, և հնձողների աղաղակները հասան զորությանց Տիրոջ ականջը» (Հակոբոս 5.1-3,5,4):ՔԱ 301.2

    Ամեն մեկից կպահանջվի հետ վերադարձնել իրեն վստահված պարգևները: Վերջնական դատաստանի օրը մարդկանց դիզած հարստությունը ոչ մի արժեք չի ունենա նրանց համար: Նրանք ոչինչ չունեն, որ իրենց սեփականը համարեն:ՔԱ 302.1

    Նրանք, ովքեր իրենց կյանքն անց են կացնում աշխարհիկ գանձեր կուտակելով, ավելի քիչ իմաստնություն են ցուցաբերում, ավելի քիչ են մտածում ու հոգ տանում իրենց հավիտենական բարօրության համար, քան անհավատարիմ տնտեսն իր երկրային ապահովության համար: Այս լույսի զավակներ կոչեցյալներն ավելի քիչ իմաստուն են, քան այս աշխարհի որդիներն’ իրենց սերնդի մեջ: Սրանք այն մարդիկ են, ումց մասին մարգարեն ասում է դատաստանի մեծ օրվա իր տեսիլքի մեջ. «Այն օրը մարդ կգցի իր արծաթի կուռքերն ու ոսկի կուռքերը, որ շինել են նրա համար, որ երկրպագություն անեն, խլուրդների մոտ և չղջիկների մոտ. Որ մտնի ապառաժների ծակերը և վեմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից և նրա վեհափառության մեծությունից» (Եսայիա 2.20,21): [373]ՔԱ 302.2

    «Անիրավ մամոնայից բարեկամներ արեք ձեզ համար,- ասաց Քրիստոսը,- որ երբ որ պակասվեք, հավիտենական բնակարանների մեջ ընդունեն ձեզ”: Աստված, Քրիստոսը և հրեշտակները, բոլորը ծառայում են վշտացածներին, տանջվողներին և մեղավորներին: Հանձնվեք Աստծուն այս գործի համար, օգտագործեք Նրա պարգևները այս նպատակի համար և կընկերակցեք երկնային էակներին: Ձեր սիրտը ներդաշնակ կտրոփի նրանց սրտերի հետ: Դուք նրանց կնմանվեք բնավորությամբ: Հավիտենական բնակարաններում ապրող այս էակները ձեզ համար օտար չեն լինի: Երբ երկրավոր բաներն անցնեն, երկնային դարպասների պահապանները ձեզ բարի գալուստ կմաղթեն:ՔԱ 302.3

    Եվ այն միջոցները, որ օգտագործվել են ուրիշների օրհնության համար, եկամուտ կբերեն: ճիշտ օգտագործված հարստությունը շատ մեծ բարիք կգործի: Հոգիներ կշահվեն Քրիստոսի համար: Նա, ով իր կյանքն ապրում է Քրիստոսի կամքի համաձայն, Աստծո արքունիքում կտեսնի նրանց, ում համար երկրի վրա աշխատել է ու զոհել: Փրկագնվածները երախտագիտությամբ կհիշեն նրանց, ովքեր նպաստել են իրենց փրկությանը: Չափազանց գեղեցիկ կլինի երկինքը նրանց համար, ովքեր հավատարիմ են եղել հոգիների փրկության գործում:ՔԱ 303.1

    Այս առակի դասը բոլորի համար է: Ամեն ոք պատասխանատվություն է կրելու Քրիստոսի միջոցով իրեն տրված շնորհի համար: Կյանքը անչափ կարևոր է և չպետք է կլանվի ժամանակավոր կամ երկրային գործերով: Տերը կամենում է, որ մենք հաղորդենք ուրիշներին այն, ինչ հավիտենականն ու անտեսանելին հաղորդում են մեզ:ՔԱ 303.2

    Ամեն տարի միլիոնավոր մարդիկ մեկընդմիշտ հեռանում են կյանքից’ չզգուշացված և չփրկված: ժամ առ ժամ մեր խայտաբղետ կյանքում հնարավորություններ են բացվում մեր առջև գտնելու և փրկելու հոգիներին: Այս հնարավորություններն անընդհատ գալիս ու գնում են: Աստված ուզում է, որ մենք լավագույն ձևով օգտվենք դրանցից: Անցնում են օրերը, շաբաթները, ամիսները, մենք ունենք մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս ավելի պակաս մեր գործերըը կատարելու համար: [374] Եվս մի քանի տարի, և այն ձայնը, որին պատասխանելուց չենք կարող հրաժարվել, կասի մեզ. «Տուր քո տնտեսության հաշիվը»:ՔԱ 303.3

    Քրիստոսը կոչ է անում յուրաքանչյուրին մտածելու: Ազնիվ հաշվարկ արեք: Մի նժարի վրա դրեք Հիսուսին, հավիտենական գանձը, կյանքը, ճշմարտությունը, երկինքը և Քրիստոսի ուրախությունը փրկված հոգիների համար, իսկ մյուս նժարի վրա’ այն բոլոր հրապուրանքները, որ աշխարհը կարող է տալ: Մի նժարի վրա դրեք ձեր սեփական հոգու և այն հոգիների կորուստը, որոնց փրկությանը կարող էիք օժանդակել, մյուս նժարին’ ձեր և մյուսների կյանքը, որ չափվում է Աստծո կյանքով: Մտածեք ներկա և հավիտենական կյանքի մասին: Մինչ դուք զբաղված եք սրանով, Քրիստոսն ասում է. «Ի՞նչ օգուտ է մարդի, եթե բոլոր աշխարհը ստանա’ և իր անձը կորցնի» (Մարկոս 8.36):ՔԱ 303.4

    Աստված կամենում է, որ մենք երկրայինի փոխարեն ընտրենք երկնայինը: Նա մեր առջև բացում է երկնային ներդրման հնարավորությունները: Նա կցանկանար խրախուսել մեր վսեմ նպատակները, պաշտպանել մեր ամենաընտիր գանձերը: Նա հայտարարում է. «Ես մարդին մաքուր ոսկուց ավելի պատվական պիտի անեմ և հողեղենին’ Ոփիրի գանձից» (Եսայիա 13.12): Երբ այն հարստությունը, որ ցեցը ուտում, և ժանգն ապականում է, ոչնչացվի, Քրիստոսի հետևորդները կարող են ցնծալ իրենց երկնային գանձով’ հարուստություն, որ չի կորչում:ՔԱ 304.1

    Քրիստոսի փրկվածների բարեկամությունն ավելի լավ է, քան աշխարհի բոլոր բարեկամությունները: Աշխարհի ամե- նավեհաշուք պալատը մտնելու անցաթղթից ավելի լավ է անցաթուղթը երկնային այն բնակարանների համար, որ Տերը գնացել է պատրաստելու: Եվ աշխարհի բոլոր գովեստներից ավելի լավ կլինեն այն խոսքերը, որ Փրկիչը կասի իր հավատարիմ ծառաներին. «Եկեք, ով իմ հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը” (Մատթեոս 25.34):ՔԱ 304.2

    Նրանց, ովքեր վատնել են Իր բարիքները, Քրիստոսը դեռևս հնարավորություն է տալիս ապահովելու մնայուն հարստություններ: Նա ասում է. «Տվեք և կտրվի ձեզ»: «Ձեզ համար չհնացող քսակներ շինեցեք, անպակաս գանձ’ երկնքում, որտեղ գող չի մոտենում, և ոչ էլ ցեց է ապականում”: [375] (Ղուկաս 6.38,12.33): «Ներկա աշխարհի հարուստներին պատվիրիր... բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն և կարոտներին հաղորդ լինեն: Իրենց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձյալի համար, որ հավիտենական կյանք ձեռք բերեն” (Ա Տիմոթեոս 6.17-19):ՔԱ 304.3

    Ուստի թող ձեր ունեցվածքը նախօրոք գնա երկինք: Ձեր գանձերը դիզեք Աստծո գահի մոտ: Ապահովեք ձեր իրավունքը Քրիստոսի անքննելի հարստություններին տիրանալու համար: «Անիրավ մամոնայից բարեկամներ արեք ձեզ համար, որ երբ որ պակասվեք, հավիտենական բնակարանների մեջ ընդունեն ձեզ”: [376] ՔԱ 305.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents