Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կորած ոչխարը

    Քրիստոսն այս անգամ Իր ունկնդիրներին չհիշեցրեց Սուրբ Գրքի խոսքերը: Նա դիմեց նրանց անձնական փորձի վկայ ությանը: Հորդանանի արևելյան մասի լայնատարած սարահարթերը լավ արոտավայրեր էին հոտերի համար: Կիրճերում ու անտառոտ բլուրների վրա շատ կորած ոչխարներ էին թափառում, որոնց փնտրում ու հետ էր վերադարձնում հոգատար հովիվը: [187] Հիսուսին շրջապատողների մեջ կային հովիվներ և այնպիսի մարդիկ, ովքեր փող էին ներդրել հոտերի ու նախիրների համար, և բոլորն էլ կարող էին գնահատել Նրա լուսաբանումը: «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը կորցնի. չի՞ թողնի իննսուն և ինը անապատում և այն կորածի հետևից գնա, մինչև որ գտնի նրան”:ՔԱ 140.3

    Այս մարդիկ, ում դուք արհամարհում եք, ասաց Հիսուսը, Աստծո սեփականությունն են: Նրանք արարչության և փրկագնման միջոցով պատկանում են Նրան և թանկ են Նրա աչքում: Ինչպես հովիվն է սիրում իր ոչխարներին և հանգիստ չի կարող մնալ, եթե նույնիսկ նրանցից մեկը կորչի, այնպես էլ անհամեմատ ավելի շատ Աստված է սիրում ամեն մի մոլորված հոգու: Մարդիկ կարող են մերժել Նրա սիրո կանչը, կարող են հեռանալ Նրանից, կարող են ուրիշ տեր ընտրել, սակայն նրանք Աստծուն են պատկանում, և Նա կամենում է վերադարձնել Իր սեփականությունը: Նա ասում է. «Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ որ նրանք ցրված ժամանակ նա իր ոչխարների մեջ է լինում, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նրանք ցրված են եղել ամպի և մառախուղի օրը” (Եզեկիել 34.12):ՔԱ 141.1

    Առակում հովիվը գնում է փնտրելու մեկ ոչխարի’ ամենափոքր քանակը, որ կարելի է հաշվել: Այդպես էլ, եթե նույնիսկ մեկ հոգի կորած լիներ, Քրիստոսը կմեռներ նրա համար:ՔԱ 141.2

    Այն ոչխարը, որ հեռացել է փարախից, բոլոր արարածներից ամենաանօգնականն է: Հովիվը պետք է փնտրի նրան, քանի որ նա չի կարող գտնել հետդարձի ճանապարհը: Այդպես էլ այն մարդը, որ հեռացել է Աստծուց, այնքան անօգնական է, որքան կորած ոչխարը, և եթե աստվածային սերը չգար փրկելու նրան, նա երբեք չէր կարող գտնել Աստծուն տանող ճանապարհը:ՔԱ 141.3

    Երբ հովիվը նկատում է, որ իր ոչխարներից մեկը կորել է, անհոգ չի նայում հոտին, որն ապահով փարախում է, և ասում. «Ես ունեմ իննսունինը և ինձ համար շատ մեծ դժվարություն կլինի գնալ և փնտրել մոլորված ոչխարին: [188] Թող նա ինքը հետ գա, ես բաց կանեմ փարախի դուռը և նրան ներս կթողնեմ»: Ոչ, ոչ, հենց որ ոչխարը մոլորվում է, հովիվը լցվում է վշտով ու տագնապով: Նա հաշվում և վերահաշվում է հոտը: Երբ համոզվում է, որ մեկ ոչխար կորել է, նա չի ննջում, այլ թողնում է իննսունիննին փարախի մեջ և գնում է փնտրելու մոլորված ոչխարին: Որքան մութ ու փոթորկալի է գիշերը, և վտանգավոր’ ճանապարհը, այնքան ավելի մեծ է հովվի տագնապն, ու ավելի ջերմեռանդ է նրա որոնումը: Նա ամեն ջանք գործադրում է, որպեսզի գտնի այն մեկ կորած ոչխարին:ՔԱ 141.4

    Ի՜նչ թեթևություն է զգում նա, երբ լսում է ոչխարի’ հեռվից եկող թույլ կանչը: Հետևելով ձայնին’ նա մագլցում է ամե- նագահավեժ բարձունքները, գնում, հասնում է անդունդի ամե- նածայրը’ վտանգի ենթարկելով իր կյանքը: Մինչ նա այդպես փնտրում է, ձայնը, որ գնալով ավելի է թուլանում, ասում է նրան, որ իր ոչխարը մեռնելու վրա է: Վերջապես նրա ջանքերը վարձատրվում են’ կորածը գտնվում է: Հովիվը չի կշտամբում նրան, որ իրեն այդքան մեծ անհանգստություն է պատճառել: Նրան չի քշում մտրակով: Նա նույնիսկ չի փորձում նրան դեպի տուն քշել: Ցնծությամբ նա վերցնում է դողդողացող արարածին իր ուսերի վրա, իսկ եթե նա վնասված և վիրավորված է, վերցնելով ձեռքերի մեջ և ամուր իր կրծքին սեղմելով’ տաքացնում է, որպեսզի իր սրտի ջերմությամբ կյանք տա նրան: Գոհունակության զգացումով, որ իր որոնումներն ապարդյուն չանցան, նա բերում է նրան փարախ:ՔԱ 142.1

    Փառք Աստծո, Նա մեզ չի ներկայացրել վշտացած հովվի պատկերը, որ վերադառնում է առանց ոչխարի: Առակը պատմում է ոչ թե անհաջողության, այլ հաջողության և կորածին հետ բերելու ուրախության մասին: Այստեղ աստվածային երաշխիք կա, որ Աստծո հոտից ոչ մի մոլորված ոչխար չի անտեսված, ոչ մեկն անօգնական չի թողնված: Յուրաքանչյուրին, ով կհամաձայնի փրկագնվել, Քրիստոսը կփրկի ապականության հորից ու մեղքի փշերից:ՔԱ 142.2

    Քաջալերվիր, ով դու վհատված, թեև մեղք ես գործել: Մի մտածիր, թե Աստված «միգուցե» կների քո մեղքերն ու Իր մոտ թույլ կտա քեզ: [189] Աստված կատարել է առաջին քայլը: Դու դեռ թշնամի էիր Նրան, երբ Նա եկավ քեզ փնտրելու: Հովվի քնքուշ սրտով Նա թողեց իննսունիննին և անապատ գնաց’ գտնելու այն մեկին, որ կորած էր: Նրան, որ վնասված ու վիրավորված է և պատրաստ է մեռնելու, Նա առնում է Իր սիրող ձեռքերի մեջ և ուրախությամբ վերադարձնում ապահով փարախը:ՔԱ 142.3

    Հրեաները սովորեցնում էին, որ մինչև Աստված Իր սերը կդրսևորի մեղավորի նկատմամբ, նա պետք է նախ ապաշխարի: Նրանց կարծիքով ապաշխարությունը մի գործ է, որով մարդը վաստակում է երկնքի բարեհաճությունը: Եվ այս միտքն էր, որ փարիսեցիներին ստիպեց զարմանքով ու բարկությամբ բացականչել. «Սա ընդունում է մեղավորներին”: Նրանց հասկացողությամբ նա ոչ մեկին չպետք է թույլ տար Իրեն մոտենալու, բացի նրանցից, ովքեր ապաշխարել են: Բայց կորած ոչխարի առակում Քրիստոսը սովորեցնում է, որ փրկությունը ձեռք է բերվում ոչ թե նրանով, որ մենք ենք որոնում Աստծուն, այլ որ Աստված է որոնում մեզ: «Չկա իմացող, չկա Աստծուն խնդրող, ամենը խոտորվեցին» (Հռոմեացիս 3.11,12): Մենք չենք ապաշխարում, որ Աստված սիրի մեզ, այլ Նա է Իր սերը հայտնում մեզ, որպեսզի ապաշխարենք:ՔԱ 143.1

    Երբ մոլորված ոչխարը վերջապես փարախ է բերվում, հովվի գոհունակությունն արտահայտվում է ուրախ և քաղցրահնչյուն երգերով: Նա կանչում է իր ընկերներին ու հարևաններին’ ասելով. «Ուրախացեք ինձ հետ, որովհետև իմ կորած ոչխարը գտա”: Այդպես էլ, երբ ոչխարների մեծ Հովիվը գըտ- նում է մի մոլորվածի, երկինքն ու երկիրը միասին ցնծում են և գոհություն հայտնում:ՔԱ 143.2

    Ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան թե ինննսուն և ինն արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ»: Դուք փարիսեցիներդ, ասաց Քրիստոսը, ձեզ երկնքի սիրելիներն եք համարում: Դուք ձեզ ապահով եք զգում ձեր սեփական արդարությամբ: [190] Իմացեք, ուրեմն, որ եթե դուք ապաշխարության կարիք չունեք, Իմ առաքելությունը ձեզ չի վերաբերում: Այս խեղճ հոգիները, ովքեր զգում են իրենց աղքատությունն ու մեղավորությունը, հենց նրանք են, ում Ես եկել եմ փրկելու: Երկնքի հրեշտակները հետաքրքրվում են այս կորած հոգիներով, որոնցից որևէ մեկն Ինձ է միանում, բայց իմացեք, որ հրեշտակները ցնծում են, և հաղթության երգ է թնդում երկնային պալատներում:ՔԱ 143.3

    Վարդապետները այսպիսի մի ասացվածք ունեին, որ երկնքում ուրախություն է լինում, երբ մեկն, ով մեղանչել է Աստծո դեմ, կործանվում է, բայց Հիսուսը սովորեցրեց, որ Աստ- ծո համար կործանումը օտարոտի մի գործ է: Ամբողջ երկինքը ցնծում է, երբ Աստծո պատկերը վերականգնվում է մարդկանց մեջ, որոնց Նա ստեղծել է:ՔԱ 143.4

    Նա, ով մեղքի պատճառով հեռացած է եղել Աստծուց և կամենում է վերադառնալ, կբախվի քննադատության և անվստահության: Կլինեն մարդիկ, որ կկասկածեն, թե արդյո՞ք նրա ապաշխարությունն անկեղծ է, կամ կշշնջան. «Նա կայունություն չունի, ես չեմ հավատում, որ նա մինչև վերջ կդիմանա»: Այս անձինք ոչ թե Աստծո գործն են անում, այլ սատանայի, որ եղբայրների չարախոսն է: Նրանց քննադատության միջոցով չարը հույս ունի ընկճել տվյալ հոգուն և ավելի հեռու վանել նրան հույսից ու Աստծուց: Թող ապաշխարող մեղավորը նկատի ունենա երկնային այն խնդությունը, որ կատարվում է մեկ կորածի վերադառնալու առիթով: Թող նա մնա Աստծո սիրո մեջ և ոչ մի դեպքում չընկճվի փարիսեցիների արհամարհանքից ու կասկածանքից:ՔԱ 144.1

    Վարդապետները հասկացան, որ Քրիստոսի առակը վերաբերում է մաքսավորներին ու մեղավորներին, բայց այն նաև ավելի խոր իմաստ ունի: Կորած ոչխարի միջոցով Քրիստոսը ներկայացնում է ոչ միայն անհատ մեղավորին, այլ այն մեկ աշխարհին, որ ուխտադրուժ եղավ և ապականվեց մեղքով: Այս փոքրիկ աշխարհը միայն մի ատոմ է այն մեծ տերության մեջ, որի վրա իշխում է Աստված, մինչդեռ այն մեկ կորած ոչխարը ավելի արժեքավոր է Նրա աչքում, քան իննսունիննը, որոնք հոտից չեն շեղվել: [191] Քրիստոսը’ երկնային արքունիքի սիրված Հրամանատարը, խոնարհեցնելով Իրեն, մի կողմ դրեց այն փառքը, որ ուներ Հոր մոտ, որպեսզի փրկի մեկ կորած աշխարհ: Դրա համար Նա թողեց վերի անմեղ աշխարհները’ իննսուն և իննը, որոնք սիրում են Իրեն, եկավ երկիր «մեր մեղքերի համար վիրավորվելու և մեր անօրենությունների համար հարվածվելու” (Եսայիա 53.5): Աստված Ինքն Իրեն տվեց հանձին Իր Որդու, որ կորած ոչխարի վերադարձով ուրախանա:ՔԱ 144.2

    «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք” (Ա Հովհաննես 3.1): Եվ Քրիստոսն ասում է. «Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ» (Հովհաննես 17.18), որպեսզի լրացվի «Քրիստոսի նեղությունների պակասը... նրա մարմնի տեղ, որ է եկեղեցին» (Կողոսացիս 1.24): Ամեն մի հոգի, ում փրկել է Քրիստոսը, կանչված է փրկելու կորածներին հանուն Նրա: Այս գործն արհամարհվել էր Իսրայելում: Արդյոք այն չի՞ արհամարհվում այսօր նրանց կողմից, ովքեր իրենց Քրիստոսի հետևորդներ են կոչում:ՔԱ 144.3

    Ընթերցող, քանի՞ մոլորված հոգիներ ես փնտրել և փարախ վերադարձրել: Երբ դուք երես եք դարձնում նրանցից, ովքեր անխոստումնալից ու անհրապույր են թվում, հասկանո՞ւմ եք արդյոք, որ արհամարհում եք այն հոգիներին, ում փնտրում է Քրիստոսը: Հենց այն պահին, երբ դուք շրջվում եք նրանցից, նրանք կարող են ձեր օգնության մեծ կարիքն ունենալ: Պաշտամունքի ամեն մի հավաքում կան հոգիներ, ովքեր կարոտ են հանգստի և խաղաղության: Կարող է թվալ, թե նրանք անհոգ կյանք են վարում, բայց նրանք անզգա չեն Սուրբ Հոգու ներգործությանը: Նրանցից շատերին կարելի է շահել Քրիստոսի համար:ՔԱ 145.1

    Եթե կորած ոչխարին հետ չեն բերում փարախ, նա թափառում է, մինչև որ կորչում է: Եվ շատ հոգիներ կործանվում են, որովհետև փրկության համար ձեռք մեկնող չկա: Այս մոլորվածները կարող են թվալ խստասիրտ ու անտարբեր, բայց եթե նրանք ունենային այն նույն հնարավորությունները, որ ունեցել են մյուսները, գուցե նրանք շատ ավելի ազնիվ ու տաղանդավոր գտնվեին օգտակար լինելու համար: [192] Հրեշտակները խղճում են այս թափառող հոգիներին: Նրանք արտասվում են, մինչդեռ մարդկանց աչքերը’ չոր, և սրտերը փակ են խղճահարության համար:ՔԱ 145.2

    Ո՜հ, փորձվողների ու մոլորվածների նկատմամբ խոր և հոգեհույզ կարեկցության ինչպիսի՜ պակասություն: Ո՜հ, եթե միայն ավելի շատ Քրիստոսի ոգին դրսևորվեր, և ավելի քիչ, շատ ավելի քիչ’ «ես»-ը:ՔԱ 145.3

    Փարիսեցիները հասկացան, որ Քրիստոսը առակով կշտամբեց իրենց: Փոխանակ ընդունելու նրանց քննադատությունն Իր գործի վերաբերյալ’ Նա հանդիմանեց նրանց մաքսավորներին ու մեղավորներին արհամարհելու համար: Նա այդ չարեց բացահայտ, որ նրանց սրտերը չխստանային Իր հանդեպ, բայց Իր լուսաբանությամբ նրանց ներկայացրեց հենց այն գործը, որ Աստված պահանջում էր նրանցից, և որը նրանք հրաժարվել էին կատարել: Եթե Իսրայելի այս առաջնորդներն իսկական հովիվներ լինեին, ապա պիտի կատարեին հովվի գործը: Նրանք կդրսևորեին Քրիստոսի ողորմութիւնն ու սերը, և կմիավորվեին Նրա հետ Իր առաքելության մեջ: Այդ աշխատանքը կատարելու հրաժարականն ապացուցեց, որ բարեպաշտ լինելու նրանց հավակնությունը կեղծ է: Շատերը չընդունեցին Քրիստոսի հանդիմանությունը, բայց ոմանց համար Նրա խոսքերը համոզիչ էին: Քրիստոսի’ երկինք համբարձվելուց հետո Սուրբ Հոգին իջավ վերջիններիս վրա, և նրանք միաբանվեցին աշակերտների հետ հենց այն գործի մեջ, որ նկարագրված է կորած աչխարի առակում:ՔԱ 145.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents