Ցանքի առակից այլ դասեր
Սերմի ցանման աշխատանքից և բույսի աճումից կարելի է արժեքավոր դասեր քաղել ընտանիքում և դպրոցում: Թող երեխաներն ու երիտասարդները սովորեն ճանաչել բնության մեջ աստվածային ուժերի գործունեությունը, և նրանք ի վիճակի կլինեն հավատով ձեռք բերել չտեսնված օգուտներ: Երբ նրանք հասկանան Աստծո հրաշալի աշխատանքն Իր մեծ ընտանիքի կարիքները բավարարելու գործում, և թե ինչպես մենք պետք է համագործակցենք Նրա հետ, նրանց հավատն առ Աստված կմեծանա և ավելի շատ կօգտվեն Նրա զորությունից իրենց առօրյա անձնական կյանքում:ՔԱ 55.1
Աստված ինչպես սերմը, այնպես էլ երկիրը ստեղծել է Իր խոսքով: Իր խոսքով Նա ուժ է տվել աճելու և բազմանալու համար: Նա ասաց. «Երկիրը կանաչ խոտ բուսեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իրենում լինի’ երկրի վրա: Եվ այնպես եղավ: ...Եվ Աստված տեսավ, որ բարի է” (Օննդոց 1.11,12): Դա այն խոսքն է, որ մինչև հիմա սերմը աճեցնում է: [81] Յուրաքանչյուր սերմ, որ իր կանաչ ծիլն արևին է շրջում, վկայում է Աստծո ասված խոսքի հրաշագործ զորության մասին, Նրա, Ով «ասաց և եղավ», Ով «հրամայեց և հաստատվեց” (Սաղմոս 33.9):ՔԱ 55.2
Քրիստոսն Իր աշակերտներին սովորեցրեց աղոթել. «Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր”: Եվ ցույց տալով ծաղիկները’ նրանց հավաստիացրեց, որ «եթե դաշտի խոտը Աստված այնպես է հագցնում,... չէ՞ որ շատ ավելի ձեզ” (Մատթեոս 6.11,30): Քրիստոսը միշտ էլ ձգտում է պատասխանել այս աղոթքին և հաստատել վստահությունը: Անտեսանելի մի ուժ ծառայի պես մշտական գործում է նրան կերակրելու և հագցնելու համար: Մեր Տերը շատ միջոցներ է գործի դնում գցված սերմը կենդանի բույս դարձնելու համար: Եվ Նա տալիս է հարկ եղած չափով այն ամենը, ինչ պահանջվում է բերքը կատարյալ դարձնելու համար: Սաղմոսերգուի գեղեցիկ բառերը հետևյ ալն են ասում. «Դու նայում ես երկրին և խմեցնում ես նրան. շատ հարստաց- նում ես նրան. Աստծո գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստում նրանց համար, որովհետև այսպես պատրաստեցիր նրան: Դու խմեցնում ես նրա ակոսներին, ցածացնում ես նրա վարածը. անձրևով կակղեցնում ես նրան և օրհնում ես նրա բու- սածը: Դու պսակում ես տարին քո բարիքներով, և քո հետքերը պարարտություն են կաթեցնում” (Սաղմոս 65.9-11):ՔԱ 55.3
Աստված է ղեկավարում նյութական աշխարհը: Բնությունը ենթարկվում է բնության օրենքներին: Ամեն բան Արարչի կամքն է հայտնում և կատարում: Ամպը և արևի լույսը, ցողն ու անձրևը, քամին ու փոթորիկը, բոլորն էլ Աստծո հսկողության տակ են և կատարելապես հնազանդվում են Նրա հրամաններին: Աստծո օրենքին հնազանդվելուց է, որ հատիկը ծիլը ճեղքում և դուրս է գալիս հողից, «առաջ խոտը, հետո հասկը և նրանից հետո լցված ցորենի հասկի մեջ” (Մարկոս 4.28): Բույսերն աճում են իրենց նշանակված ժամանակում, որովհետև նրանք չեն դիմադրում Նրա աշխատանքին: [82] Եվ մի՞թե կարելի է, որ միայն մարդը, ստեղծված Աստծո պատկերով, օժտված բանականությամբ ու խոսքով, չգնահատի Նրա պարգևները և չհնազանդվի Նրա կամքին: Մի՞թե բանական արարածները պետք է միայն պատճառ դառնան մեր աշխարհի խառնաշփոթությանը:ՔԱ 56.1
Այն ամենում, ինչ վերաբերում է մարդու ապրուստի միջոցներին, առկա է աստվածային և մարդկային ջանքերի համաձայնեցվածությունը: Ոչ մի հունձք չի կարող լինել, եթե մարդկային ձեռքերը չկատարեն իրենց բաժին աշխատանքը ցանելու գործում: Սակայն աճ տեղի չի ունենա առանց այն միջոցների, որոնցով Աստված ապահովում է արևի լույսն ու անձրևները, ցողն ու ամպերը: Այդպես է նաև յուրաքանչյուր գործարքի մեջ, ուսումնասիրության և գիտության յուրաքանչյուր բնագավառում: Այդպես է նաև հոգևոր հարցերում, բնավորության ձևավորման գործում և քրիստոնեական աշխատանքի յուրաքանչյուր ոլորտում: Մենք անելու գործ ունենք, սակայն աստվածային զորությունը պետք է միանա մեզ, այլապես մեր ջանքերը զուր կլինեն:ՔԱ 56.2
Երբ էլ մարդ ինչ-որ բան է կատարում, լինի դա հոգևոր թե աշխարհիկ գործ, պետք է հիշի, որ դա կատարում է իր Ստեղծողի հետ համագործակցելով: Մենք պետք է գիտակցենք մեր կախվածությունն Աստծուց: Շատ մեծ է վստահությունը մարդու նկատմամբ, չափից ավելի շատ է հույս դրվում մարդկային գյուտերի վրա: Շատ քիչ վստահություն կա այն զորության վրա, որ Աստված պատրաստ է տալ: «Մենք Աստծո գործակիցներն ենք” (Ա Կորնթացիս 3.9): Անչափ փոքր է աշխատանքի այն մասը, որ կատարում է մարդը, սակայն եթե նա կապված է Քրիստոսի աստվածային զորության հետ, ամեն ինչ կարող է անել այն ուժի զորությամբ, որով նրան օժտում է Քրիստոսը:ՔԱ 56.3
Սերմից բույսի աստիճանական զարգացումը մի տեսանելի դաս է երեխայի դաստիարակության գործում: «Առաջ խոտը, հետո հասկը, և նրանից հետո լցված ցորենի հասկի մեջ” [83] Նա, ով տվել է այս առակը, ստեղծել է փոքրիկ սերմը, դրել նրանում կենսական հատկանիշներ և օրենքներ է սահմանել, որոնք կարգավորում են նրա աճը: Եվ այն ճշմարտությունները, որոնք սովորեցնում է այս առակը, կենդանի իրականություն էին դարձել Նրա անձնական կյանքում: Ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր էության մեջ Նա հետևեց բույսի օրինակով լուսաբանված աճի աստվածային կարգուկանոնին, և ցանկանում է, որ բոլոր երիտասարդները նույնը անեն: Թեև Նա երկնքի Վեհափառությունն էր, փառքի Թագավորը, Նա մանուկ դարձավ Բեթղեհեմում և որոշ ժամանակ անօգնական երեխա էր’ մոր խնամքի տակ գտնվելով: Մանուկ հասակում Նա հնազանդ երեխա էր: Նա խոսում և գործում էր ոչ թե մեծին, այլ երեխային յուրահատուկ իմաստնությամբ’ պատվելով Իր ծնողներին և կատարելով նրանց ցանկությունները օգտավետ բաներում’ մանկական բնորոշ ունակությունների համաձայն: Բայց Իր զարգացման յուրաքանչյուր աստիճանին Նա կատարյալ էր, անմեղ’ կյանքի պարզ, բնական գրավչությամբ: Սուրբ Գիրքը Նրա մանկության մասին ասում է. «Երեխան էլ աճում էր և զորանում հոգով’ իմաստնությունով լցված. և Աստծո շնորհը նրա վրա էր”: Իսկ Նրա պատանեկության մասին գրված է. «Եվ Յիսուսը զարգանում էր իմաստությունով և հասակով և շնորհով’ Աստծո և մարդկանց մոտ” (Ղուկաս 2.40,52):ՔԱ 57.1
Այստեղ առաջարկվում է այն աշխատանքը, որ պետք է կատարեն ուսուցիչները և ծնողները: Նրանք պետք է ձգտեն այնպես զարգացնել պատանիների հակումները, որ նրանց կյանքի ամեն մի փուլում նրանք կարողանան այդ շրջանին համապատասխան բնական գեղեցկություն ցուցաբերել’ պարտեզի բույսերի պես բնականոն աճելով:ՔԱ 57.2
Ամենահրապուրիչ երեխաները նրանք են, ովքեր բնական են ու անկեղծ: Խելացի չէ հատուկ ուշադրություն դարձնել նրանց վրա և կրկնել նրանց սրամիտ խոսքերն իրենց մոտ: Սնափառությունը չպետք է քաջալերվի’ գովաբանելով նրանց արտաքինը, նրանց խոսքերը կամ գործերը: Չպետք է նաև նրանց հագցնել թանկարժեք կամ ցուցադրական հագուստ: Սա նրանց մեջ հպարտություն է առաջացնում և նախանձ արթնացնում իրենց ընկերների սրտում:ՔԱ 58.1
Փոքրիկները պետք է դաստիարակվեն մանկական պարզությամբ: [84] Նրանք պիտի վարժվեն բավարարվել փոքրիկ, օգտակար պարտականություններով, հաճույքներով ու փորձառություններով, որ բնական են իրենց տարիքի համար: Առակում մանկությունը համապատասխանում է կանաչ խոտին, իսկ խոտն ունի իրեն յուրահատուկ գեղեցկությունը: Երեխաներին չպետք է մղել վաղահաս հասունության, նրանք պիտի պահպանեն վաղ տարիներին թարմությունն ու գրավչությունն այնքան, որքան հնարավոր է:ՔԱ 58.2
Փոքրերը կարող են քրիստոնյա լինել’ ունենալով իրենց տարիքին համապատասխան փորձառություն: Ահա այն ամենը, ինչ Աստված ակնկալում է նրանցից: Նրանք հոգևոր դաստիարակության կարիք ունեն, և ծնողները պետք է երեխաների համար բարենպաստ պայմաններ ստեղծեն, որպեսզի նրանք կարողանան կերտել իրենց բնավորությունները Քրիստոսի բնավորության նման:ՔԱ 58.3
Բնության մեջ գործող Աստծո օրենքներում պատճառին հաջորդում է հետևանքը բացառիկ ճշտությամբ: Հունձքը կը- վկայի, թե ինչպիսին է եղել ցանքը: օույլ աշխատողը դատապարտվում է իր իսկ աշխատանքով: Հունձքը նրա դեմ է վկայում: Այդպես էլ հոգևոր բաներում. յուրաքանչյուր աշխատողի հավատարմությունը չափվում է իր աշխատանքի արդյունքներով: Հունձքը ցույց կտա, թե ինչպես է նա աշխատել’ քրտնաջա՞ն, թե՞ ծուլորեն: Սրանով է վճռվում նրա հավիտենական ճակատագիրը:ՔԱ 58.4
Ամեն մի ցանված սերմ պտուղ է տալիս իր տեսակի պես: Այսպես է և մարդու կյանքում: Մենք բոլորս պետք է ցանենք կարեկցության, համակրանքի և սիրո սերմեր, որովհետև հնձելու ենք այն, ինչ ցանել ենք: Եսամոլության, ինքնապարծության և ինքնապատվության ամեն մի բնորոշ հատկություն, ինքնաբավարարման ամեն մի արարք իր տեսակի պես պտուղ կբերի: Նա, ով ապրում է իր համար, մարմնի մեջ է սերմում և մարմնից էլ ապականություն կհնձի:ՔԱ 59.1
Աստված ոչ մի մարդու չի կործանում: Նա, ով կործանվում է, ինքն է իրեն կործանում: Ամեն ոք, ով խլացնում է խղճի ձայնը, անհավատության սերմեր է ցանում, և սրանք, անկասկած, բերք կտան: [85] Մերժելով Աստծո առաջին զգուշացումը’ անցյալում փարավոնը համառության սերմեր ցանեց և համառություն հնձեց: Աստված նրան չէր ստիպել, որ չհավատա: Անհավատության սերմը, որ նա ցանեց, իր տեսակի պես պտուղներ բերեց: Այդպես նա շարունակեց ընդդիմանալ, մինչև որ տեսավ իր ավերված երկիրը, իր անդրանիկի մեռած. սառը մարմինը, նաև իր տան ու իր թագավորության բոլոր ընտանիքների անդրանիկների դիակները, մինչև ծովի ջրերը ծածկեցին նրա ձիերը, կառքերն ու զինվորներին: Նրա պատմությունն այս խոսքերի ճշմարտացիության նկարագրությունն է, որ «ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի” (Գաղատացիս 6.7): Եթե մարդիկ հասկանային սա, նրանք կզգուշանային, թե ինչ սերմ են ցա- նում:ՔԱ 59.2
Երբ ցանված սերմը բերք է տալիս, և սա էլ ցանվում է իր հերթին, բերքը բազմապատկվում է: Այս օրենքն արդարացի է ուրիշների հետ ունեցած մեր հարաբերություններում: Ամեն մի արարք, ամեն մի խոսք սերմ է, որը պետք է պտուղ բերի: Հոգատար սիրալիրության, հնազանդության կամ անձնազոհության ամեն մի գործին կընդօրինակեն ուրիշները, և նրանց միջոցով’ մյուսները: Այդպես էլ նախանձի, չարության կամ գժտության ամեն մի արարք սերմ է, որը մի «դառն արմատ” կգցի (Եբրայեցիս 12.15), որով էլ շատերը կպղծվեն: Եվ որքա՜ն ավելի մեծ քանակությամբ մարդկանց այս «շատերը” կթունավորեն: Այսպիսով, բարու և չարի ցանքսը կատարվում է և’ ժամանակավոր, և’ հավիտենական կյանքի համար:ՔԱ 59.3
Ցանքի դասը ուսուցանում է առատաձեռնություն’ ինչպես հոգևոր, այնպես էլ մարմնավոր բաներում: Տերն ասում է. «Երանի ձեզ, որ ցանում եք ամեն ջրերի մոտ” (Եսայիա 32.20): «Որովհետև սա եմ ասում, թե խնայելով սերմողը խնայելով էլ կհնձի. և առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձի” (Բ Կորնթացիս 9.6): Ցանել ամեն ջրերի մոտ’ նշանակում է Աստծո բարիքները մշտապես կիսել ուրիշների հետ: Այսինքն’ տալ ամենուրեք, որտեղ Աստծո գործը կամ մարդկության կարիքները պահանջում են մեր օգնությունը: [86] Սա չի հասցնի աղքատության: «Առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձի»: Սերմնացանը բազմապատկում է իր սերմը այն ցա- նելով: Այդպես է նաև նրանց մոտ, ովքեր հավատարմորեն բաժանում են Աստծո պարգևները: Կիսվելով’ նրանք շատացնում են իրենց օրհնությունները: Աստված նրանց խոստացել է տալ բավական քանակությամբ, որպեսզի նրանք շարունակեն բաժանել: «Տվեք և կտրվի ձեզ. լավ չափով’ թափ տրված, շարժված լիփ լիքը կտան ձեր գոգը» (Ղուկաս 6.38):ՔԱ 60.1
Եվ դեռ սրանից էլ ավելին կա թաքնված ցանելու և հնձելու մեջ: Երբ մենք բաժանում ենք Աստծուց ստացած ժամանակավոր օրհնությունները, տեսնելով մեր սերն ու կարեկցանքը’ ստացողը լցվում է երախտագիտության և փառաբանության հոգով առ Աստված: Սրտի հողը պատրաստ է ընդունե լ ու հոգևոր ճշմարտության սերմերը: Եվ Նա, որ սերմ է տալիս սերմնացանին, կօգնի սերմին աճելու և պտուղ բերելու հավիտենական կյանքի համար:ՔԱ 60.2
Հատիկը հողի մեջ գցելու միջոցով Քրիստոսը պատկերում է Իր զոհաբերությունը հանուն մեր փրկության: «Եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի և մեռնի,- ասաց Նա,- ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի’ շատ պտուղ կբերի” (Հովհաննես 12.24): Այսպես, որ Քրիստոսի մահվան արդյունքը կերևա Աստծո արքայության համար աճած պտուղներով: Բուսական աշխարհի օրենքի համաձայն’ կյանքը Նրա մահվան արդյունքը կլինի:ՔԱ 60.3
Եվ բոլոր նրանք, ովքեր պտուղ կբերեն որպես Քրիստոսի գործակիցներ, պետք է նախ ընկնեն հողի մեջ և մահանան: Կյանքը պետք է գցել աշխարհի կարիքների ակոսի մեջ: Եսասիրությունը, անձնական շահը պետք է կորչեն: Սակայն ինքնա- զոհության օրենքը ինքնապահպանման օրենքն է: Հողի մեջ թաղված սերմը պտուղ է տալիս, և իր հերթին սա էլ է ցանվում: Այսպիսով բերքը բազմապատկվում է: Հողագործը պահպանում է իր հատիկը’ այն գցելով հողի մեջ: Այդպես է նաև մարդու կյանքում. տալ’ նշանակում է ապրել: [87] Կպահպանվի այն կյանքը, որն ինքնակամորեն տրվում է ծառայելու Աստծուն և մարդկանց: Նրանք, ովքեր հանուն Քրիստոսի զոհում են իրենց կյանքը այս աշխարհում, կպահպանեն այն հավիտենական կյանքի համար:ՔԱ 60.4
Սերմը մեռնում է, որ ծլի նոր կյանքի մեջ, և այս օրինակով մենք սովորում ենք հարության դասը: Բոլոր նրանք, ովքեր սիրում են Աստծուն, կրկին կապրեն վերին Եդեմում: Մարդու մարմնի մասին, որ դրված է գերեզմանի մեջ հող դառնալու, Աստված ասաց. «Սերմվում է ապականությունով, և հարություն է առնում անապականությունով: Սերմվում է անարգությունով և հարություն է առնում զորությունով: Սերմվում է շնչավոր մարմին, և հարություն է առնում հոգևոր մարմին» (Ա Կորնթա- ցիս 15.42,43):ՔԱ 61.1
Բազում դասերից ահա մի քանիսը, որ սովորեցինք սերմնացանի ու սերմի վերաբերյալ բնության կենդանի առակից: Եթե ծնողներն ու ուսուցիչները փորձեն սովորեցնել այս դասերը, ապա դրանք պիտի կատարվեն գործնականորեն: Թող երեխաներն իրենք փխրեցնեն հողը և ցանեն սերմը: Աշխատանքի ընթացքում ծնողը կամ ուսուցիչը կարող է նրանց միտքն ուղղել սրտի այգու վրա, ուր ցանվում է բարի կամ վատ սերմ, և բացատրել, թե ինչպես այգին պետք է պատրաստել բնական սերմի ցանման համար, այնպես էլ պետք է սիրտը պատրաստել ճշմարտության սերմի ցանման համար: Սերմը հողի մեջ գցելու ժամանակ նրանք կարող են սովորեցնել Քրիստոսի մահվան դասը, և երբ խոտը բուսնում է, նրանք կարող են ուսուցանել հարության մասին ճշմարտությունը: Բույսի աճման ընթացքում կարելի է շարունակել բացատրել բնական և հոգևոր ցանքի միջև գոյություն ունեցող համանմանությունը:ՔԱ 61.2
Նույն ձևով էլ պետք է խրատել պատանիներին: Նրանք պետք է սովորեն մշակել հողը: Լավ կլիներ, որ ամեն մի դպրոց իր մերձակայքում մշակելու համար հող ունենար: Այդ հողակտորները պետք է համարվեն իբրև Աստծո դասարաններ: [88] Ամեն բան բնության մեջ պետք է համարվի որպես դասագիրք Նրա զավակների ուսուցման համար, որտեղից նրանք կարող են գիտելիք ձեռք բերել հոգին մշակելու համար:ՔԱ 61.3
Հողը հերկելու, կարգի բերելու և մշակելու ընթացքում կարելի է մշտապես դասեր քաղել: Մի խոպան հողակտորի վրա աշխատելով ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի միանգամից բերք հավաքել: Լուրջ, քրտնաջան և համառ աշխատանք պետք է տարվի հողը ցանքսին նախապատրաստելու համար: Նույնը պետք է տեղի ունենա մարդկային սրտում կատարվող հոգևոր աշխատանքում: Որպեսզի հողի հերկումը լինի արդյունավետ, պետք է աշխատանքը կատարել Աստծո խոսքն ունենալով սրտում: Այնժամ նրանք կգտնեն անմշակ մի հող այնպիսի սրտում, որը փխրեցված է Սուրբ Հոգու փափկեցնող, հնազանդեցնող ազդեցությամբ: Մինչև որ քրտնաջան աշխատանք չտարվի հողի վրա, այն բերք չի տա: Նույն կերպ էլ’ սրտի հողը: Աստծո Հոգին պետք է աշխատի սրտի վրա, մաքրի և կարգի բերի, նախքան այն պտուղ կբերի Աստծո փառքի համար:ՔԱ 62.1
Հողն իր հարստությունները չի տա, եթե նրա վրա աշխատեն ժամանակ առ ժամանակ: Այն կարիք ունի հոգատար, ամենօրյա ուշադրության: Հողը պետք է հաճախակի և խորը հերկվի, որպեսզի հեռացվեն մոլախոտերը, որոնք խլում են սնունդը տնկված բարի սերմից: Այսպես են հունձքի պատրաստվում նրանք, ովքեր վարում ու ցանում են: Ոչ ոք չպետք է դաշտ դուրս գա խորտակված հույսերով:ՔԱ 62.2
Աստծո օրհնությունը կլինի նրանց վրա, ովքեր այսպես մշակում են հողը’ հոգևոր դասեր առնելով բնությունից: Հողը մշակելու ժամանակ աշխատողը քիչ գիտի այն մասին, թե ինչ գանձեր են բացվելու իր առջև: Չարհամարհելով այն գիտելիքները, որ կարող է ստանալ ավելի փորձառուներից կամ խելացի մարդկանց հաղորդած տեղեկությունից, նա, սակայն, պետք է ինքնուրույն դասեր առնի: Սա նրա պատրաստության մի մասն է: Հողի մշակումը կդաստիարակի հոգին: [89]ՔԱ 62.3
Նա, ով սերմը ծլեցնում է, ով խնամում է այն գիշեր ու ցերեկ, ով ուժ է տալիս նրան զարգանալու, մեր գոյության Հեղինակն է, երկնքի Թագավորը, և Նա էլ ավելի մեծ խնամք ու հոգատարություն է ցուցաբերում Իր զավակների նկատմամբ: Մինչ մարդը ցանում է սերմը’ երկրային կյանքն ապահովելու համար, աստվածային Սերմնացանը հոգու մեջ ցանում է այն սերմը, որը պտուղ կբերի հավիտենական կյանքի համար: [90]ՔԱ 62.4