Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ինչպես է թաքնված

    Ավետարանի գանձերի մասին ասված է, որ թաքնված են: Նրանց, ովքեր իմաստուն են իրենց կարծում, ովքեր գոռոզացած են դատարկ փիլիսոփայության ուսմունքով, հասանելի չեն փրկության ծրագրի գեղեցկությունը, զորությունն ու խորհուրդը: Շատերն աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում, միտք ունեն, սակայն չեն զանազանում թաքնված գանձը:ՔԱ 71.3

    Մարդը կարող է անցնել այն տեղով, որտեղ թաքնված է գանձը: Խիստ հոգնած լինելով’ նա կարող է նստել և հանգստանալ մի ծառի տակ’ չիմանալով, որ հարստություններ կան թաքնված նրա արմատների մոտ: [105] Այդպես եղավ հրեաների հետ: Որպես ոսկյա գանձ’ ճշմարտությունը վստահվել էր հրեա ժողովրդին: Հրեաների կրոնական համակարգը կրում էր երկնքի կնիքը, այն հիմնել էր անձամբ Քրիստոսը: Փրկության մեջ ճշմարտությունները թաքնված էին պատկերների և խորհրդանիշների մեջ: Մինչդեռ երբ Քրիստոսը եկավ, հրեաները չճանաչեցին Նրան, Ում մատնանշում էին այս բոլոր խորհրդապատկերները: Նրանք Աստծո խոսքն ունեին իրենց ձեռքերում, բայց այն ավանդությունները, որ փոխանցվում էին սերնդից սերունդ, և Աստվածաշնչի մարդկային մեկնա- բանությունները ծածկել էին նրանցից ճշմարտությունը, ինչպես այն Հիսուսի մեջ է: Սրբազան գրությունների հոգևոր նշա- նակությունը կորել էր: Բոլոր գիտելիքների գանձարանը բաց էր նրանց համար, սակայն նրանք չիմացան այդ:ՔԱ 71.4

    Աստված մարդկանցից չի ծածկում Իր ճշմարտությունը: Իրենց գործերով նրանք խավարեցնում են այն իրենց համար: Քրիստոսը հրեա ժողովրդին բավականին շատ ապացույցներ տվեց, որ Ինքն է Մեսիան, սակայն Նրա ուսմունքը վճռական փոփոխություն էր պահանջում նրանց կյանքում: Նրանք տեսան, որ եթե ընդունեն Քրիստոսին, ապա պետք է թողնեն իրենց փայփայած կանոններն ու ավանդույթները, իրենց եսասիրական, անիրավ գործերը: Անփոփոխ, հավերժական ճշմարտությունն ընդունելու համար զոհ էր պահանջվում: Այդ իսկ պատճառով նրանք չէին ընդունի ամենահամոզիչ ապացույցն անգամ, որ Աստված կարող էր տալ Քրիստոսի հանդեպ հավատ հաստատելու համար: Նրանք ասում էին, թե հավատում են Հին Կտակարանին, մինչդեռ հրաժարվեցին ընդունել այն վկայությունը, որ ընդգրկված էր այնտեղ Քրիստոսի կյանքի և բնավորության վերաբերյալ: Նրանք վախենում էին համոզվելուց, որ չլինի թե դարձի գան և ստիպված լինեն թողնել իրենց կանխակալ կարծիքները: Ավետարանի գանձը, ճանապարհը, ճշմարտությունը և Կյանքը նրանց մեջ էր գտնվում, սակայն նրանք մերժեցին մեծագույն պարգևը, որ Երկինքը կարող էր շնորհել:ՔԱ 72.1

    «Բայց և այնպես իշխաններից շատերը հավատացին նրան”, կարդում ենք. «սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովարանից դուրս չգցվեն» (Հովհաննես 12.42): [106] Նրանք համոզված էին և հավատում էին, որ Հիսուսն Աստծո Որդին է, սակայն դա չէր համապատասխանում նրանց փառասիրական ցանկություններին, որպեսզի դավանեին Նրան: Նրանք չունեին այն հավատը, որ կարողանային իրենց համար երկնային գանձ ձեռք բերել: Նրանք աշխարհիկ գանձ էին որոնում:ՔԱ 72.2

    Եվ այսօր էլ մարդիկ մեծ եռանդով երկրային գանձ են փնտրում: Նրանք լցված են եսասիրական, փառասիրական մտքերով: Աշխարհիկ հարստություններ, պատիվ կամ իշխանություն ձեռք բերելու համար նրանք մարդկային սկզբունքները, ավանդություններն ու պահանջները Աստծո պահանջներից վեր են դասում: Նրա խոսքի գանձերը ծածկված են նրանցից:ՔԱ 72.3

    «Բայց շնչավոր մարդը Աստծո բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են նրա համար, և չի կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում” (Ա Կորնթա- ցիս 2.14):ՔԱ 73.1

    «Իսկ եթե մեր ավետարանը ծածկված էլ լինի, նա կորածների մեջ է ծածկված: Որոնցում այս աշխարհի աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն է” (Բ Կորնթացիս 4.3,4):ՔԱ 73.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents