Գանձն արհամարհեչու հետևանքները
Սատանան ազդում է մարդկանց մտքերի վրա’ դրդելով նրանց մտածել, որ առանց Աստծո էլ կարելի է հրաշալի գիտելիքներ ձեռք բերել: Խաբուսիկ փաստարկներով նա կասկած հարուցեց Ադամի ու Եվայի մոտ Աստծո խոսքի հանդեպ և դրա փոխարեն առաջարկեց մի տեսություն, որն անհնազանդության հանգեցրեց: Եվ նրա կեղծանուն իմաստությունն այսօր էլ է անում այն, ինչ որ արեց Եդեմում: Այն ուսուցիչները, ովքեր անհավատ հեղինակների կարծիքները մտցնում են իրենց տված կրթության մեջ, պատանիների մեջ այնպիսի մտքեր են սերմանում, որոնք հասցնում են Աստծո խոսքի նկատմամբ անվստահության և Նրա օրենքի խախտման: Նրանք, իսկապես, շատ քիչ են հասկանում, թե ինչ են անում: Նրանք շատ քիչ են գիտակցում, թե ինչպիսին կլինի իրենց գործի արդյունքը:ՔԱ 75.1
Ուսանողը կարող է ավարտել այսօրվա դպրոցների և քոլեջների բոլոր դասարանները: Նա կարող է իր բոլոր ուժերը նվիրել գիտելիքների ձեռքբերմանը: Բայց եթե նա չունի Աստծո գիտությունը, եթե չի հնազանդվում այն օրենքներին, որոնք կառավարում են իր էությունը, նա կկործանի իրեն: Սխալ սովորություններով նա կորցնում է ինքնատիրապետումը: Նա չի կարողանում ճիշտ խորհել այն բաների մասին, որոնք իրեն ամենից շատ են վերաբերում: Նա անփույթ կերպով և անմտորեն վարվում իր մտքի ու մարմնի հետ: Սխալ սովորություններով նա ինքն իրեն կործանում է: Նա չի կարող երջանկություն ունենալ, քանի որ հրաժարվելով իր մեջ դաստիարակել մաքուր և առողջ սկզբունքներ, գտնվում է իր խաղաղությունը խորտակող սովորությունների ենթակայության տակ: Վճարովի ուսուցման նրա տարիները կորած են, որովհետև նա կործանեց ինքն իրեն: [109] Նա սխալ օգտագործեց իր մտավոր և ֆիզիկական ուժերը, իսկ մարմնի տաճարը ավերակների մեջ է: Նա կործանված է թե’ այս և թե’ գալիք կյանքի համար: Աշխարհիկ գիտելիքներ ձեռք բերելով՝ նա մտածում է գանձ ձեռք բերել, բայց մի կողմ դնելով իր Աստվածաշունչը’ նա զոհաբերեց մի գանձ, որ ամեն ինչ արժեր: ՔԱ 75.2