Մարգարիտը
Ըստ Մատթեոսի 13.45,46:
Մեր Փրկիչը փրկարար սիրո օրհնությունները համեմատում է թանկարժեք մարգարիտի հետ: Նա Իր դասը լուսաբանեց գեղեցիկ մարգարիտներ փնտրող վաճառականի առակով, «որ մի թանկագին մարգարիտ գտնելով’ գնաց, ամեն ինչ որ ուներ’ ծախեց և առավ նրան»: Քրիստոսն Ինքը մեծ արժողության մարգարիտ է: Նրա մեջ է ամփոփված Հոր ամբողջ փառքը, աստվածության լիությունը: Նա Հոր փառքի լույսն է և Նրա պատկերի նկարագիրը: Նրա բնավորության մեջ արտահայտված է Աստծո հատկանիշների փառքը: Սուրբ Գրքի յուրաքանչյուր էջ շողում է Նրա լույսով: Քրիստոսի արդարությունը ինչպես մաքուր, սպիտակ մի մարգարիտ, չունի ոչ մի թերություն և ոչ մի բիծ: Ոչ մի մարդկային աշխատանք չի կարող կատարելագործել Աստծո մեծ և թանկարժեք պարգևը: Այն անարատ է: Քրիստոսի մեջ «ծածկված կան իմաստնության և գիտության ամեն գանձերը” (Կողոսացիս 2.3): Նա «մեզ համար եղավ իմաստնություն, և արդարություն, և սրբություն, և փրկություն» (Ա Կորնթացիս 1.30): Այն ամենը, ինչ կարող է բավարարել մարդկային հոգու կարիքներն ու փափագները թե’ այս և թե’ գալիք աշխարհի համար, գտնվում է Քրիստոսի մեջ: Մեր Փրկիչն այնքան թանկարժեք մարգարիտ է, որ մնացած բոլոր բաները Նրա համեմատ կարելի է ոչինչ համարել: [116]ՔԱ 82.1
Քրիստոսը «յուրայինների մեջ եկավ, և յուրայինները նրան չընդունեցին” (Հովհաննես 1.11): Աստծո լույսը շողաց աշխարհի խավարի մեջ և «խավարը չիմացավ Նրան» (Հովհաննես 1.5): Սակայն ոչ բոլորն անտարբեր գտնվեցին երկնքի պարգևի հանդեպ: Առակում վաճառականն այն խավն է ներկայ ացնում, որն անկեղծորեն ճշմարտությունն էր փափագում: Տարբեր ազգերի մեջ կային ազնիվ և խելացի մարդիկ, ովքեր գրականության, գիտության և հեթանոսական աշխարհի կրոնների մեջ փնտրել էին այն, ինչ կարող էին ստանալ որպես հո- գու գանձ: Հրեաների մեջ կային այնպիսիք, ովքեր փնտրում էին այն, ինչ չունեին: Չբավարարվելով ձևական հավատով’ նրանք ցանկանում էին այն, ինչ հոգևոր էր ու վեհացնող: Քրիստոսի ընտրած աշակերտները պատկանում էին այս վերջին, իսկ Կոռնելիոսն ու եթովպացի ներքինին’ առաջին դասին: Նրանք սրտանց ցանկանում և աղոթում էին երկնային լույսի համար, և երբ Քրիստոսը հայտնվեց նրանց, ուրախությամբ ընդունեցին Նրան:ՔԱ 82.2
Առակում մարգարիտը չի ներկայացված որպես պարգև: Վաճառականը գնեց այն իր ողջ ունեցվածքի գնով: Շատերը հարցնում են սրա նշանակության մասին, քանի որ Քրիստոսը Սուրբ Գրքում ներկայացված է որպես պարգև: Նա պարգև է, բայց միայն նրանց համար, ովքեր անմնացորդ Նրան են տալիս իրենց անձը, շունչը, մարմինն ու հոգին: Մենք մեզ պետք է հանձնենք Քրիստոսին, ապրենք Նրա բոլոր պահանջներին հոժարակամ հնազանդվելու կյանքով: Այն, ինչ որ մենք կանք, մեր ունեցած բոլոր տաղանդներն ու ընդունակությունները Տիրոջն են և պիտի նվիրվեն Նրա ծառայությանը: Երբ մենք լիովին հանձնվում ենք Նրան, Քրիստոսը, երկնքի բոլոր գանձերի հետ միասին, Իրեն տալիս է մեզ: Մենք ձեռք ենք բերում թանկարժեք մարգարիտը:ՔԱ 83.1
Փրկությունը ձրի պարգև է, բայց և այնպես այն պետք է գնվի և վաճառվի: Այնտեղ, որտեղ աստվածային շնորհն է տնօրինում, թանկարժեք մարգարիտը ձեռք է բերվում առանց փողի’ անվճար: [117] Այստեղ բոլորը կարող են երկնային բարիքներ ձեռք բերել: ճշմարտության գոհարների գանձարանը բաց է բոլորի առաջ: «Ահա քո առաջին մի բացված դուռ դրի,- հայտարարում է Տերը, - նրան ոչ ոք չի կարող փակել»: Ոչ մի սուր չի պաշտպանում այս դռների միջով անցնող ճանապարհը: Ներսից և դռան մոտից ձայներն ասում են’ արի: Փրկչի ձայնը անկեղծորեն և սիրալիր հրավիրում է մեզ. «Ես խրատ եմ տալիս քեզ, և ինձնից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս” (Հայտնություն 3.8,18):ՔԱ 83.2
Քրիստոսի Ավետարանը մի օրհնություն է, որին բոլորը կարող են տիրանալ: Ամենաաղքատները, ինչպես նաև ամենահարուստները, կարող են գնել փրկությունը, որովհետև աշ- խարհիկ հարստությամբ չի ձեռք բերվում այն, այլ կամավոր հնազանդությամբ, երբ մեզ հանձնում ենք Քրիստոսին, ինչպես Նրա գնած սեփականություն: Նույնիսկ ամենաբարձր կրթությունն ինքնըստինքյան չի կարող մարդուն մոտեցնել Աստծուն: Փարիսեցիները նախապատվություն են ունեցել աշխարհիկ և հոգևոր ամեն տեսակ առավելություններում և ասում էին պարծենկոտ հպարտությամբ. «Մենք հարուստ ենք և մեծացանք ու ոչ մի բանի կարոտ չենք», մինչդեռ նրանք «թշվառ և ողորմելի և աղքատ և կույր և մերկ էին” (Հայտնություն 3.17): Քրիստոսը նրանց առաջարկեց մեծարժեք մարգարիտը, սակայն նրանք իրենց արժանապատվությունից ցածր համարեցին ընդունել այն, և Նա ասաց նրանց. «Մաքսավորները և պոռնիկները ձեզնից առաջ կմտնեն Աստծո արքայությունը” (Մատթեոս 21.31):ՔԱ 83.3
Մենք փրկությունը չենք կարող վաստակել, բայց պետք է այն փնտրենք մի այնպիսի շահագրգռվածությամբ ու համառությամբ, որ կարծես պատրաստ ենք աշխարհում ամեն բան թողնելու հանուն դրա:ՔԱ 84.1
Մենք պարտավոր ենք փնտրել թանկագին մարգարիտը, բայց ոչ աշխարհիկ շուկաներում կամ աշխարհային ձևով: Այն գինը, որ մեզնից պահանջվում է վճարել, ոչ ոսկի է, ոչ էլ արծաթ, քանի որ այդ մարգարիտը Աստծուն է պատկանում: Թողեք այն կարծիքը, թե աշխարհիկ կամ հոգևոր առավելությունները ձեզ համար փրկություն կապահովեն: Աստված կանչում է ձեզ հոժարակամ հնազանդության: Նա խնդրում է ձեզ հրաժարվել ձեր մեղքերից. «Ով որ հաղթում է, - հայտարարում է Քրիստոսը, - կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի և նստեցի իմ Հոր հետ նրա աթոռի վրա” (Հայտնություն 3.21): [118]ՔԱ 84.2
Ոմանք կարծես թե միշտ փնտրում են երկնային մարգարիտը: Բայց նրանք ամբողջապես չեն հրաժարվում իրենց վատ սովորություններից: Նրանք չեն մեռնում «ես”-ի համար, որպեսզի Քրիստոսը բնակվի նրանցում: Այդ պատճառով էլ նրանք չեն գտնում թանկագին մարգարիտը: Նրանք չեն հաղթահարել անսուրբ ձգտումներն ու իրենց սերն աշխարհիկ հրապուրանքների հանդեպ: Նրանք չեն վերցնում խաչը և հե- տևում Քրիստոսին անձնուրացության և զոհողության ճանապարհով: Լինելով քրիստոնյաներ, բայց ոչ ամբողջովին, նրանք կարծես մոտ են երկնային արքայությանը, սակայն չեն կարող ներս մտնել այնտեղ: Գրեթե, բայց ոչ բոլորովին փրկված, նշանակում է լինել ոչ թե գրեթե, այլ ամբողջովին կորած:ՔԱ 84.3
Գեղեցիկ մարգարիտներ փնտրող վաճառականի առակը կրկնակի նշանակություն ունի: Այն վերաբերում է ոչ միայն այն մարդկանց, ովքեր փնտրում են երկնային արքայությունը, այլև Քրիստոսին’ Իր կորած ժառանգությունը փնտրելիս: Քրիստոսը’ երկնային վաճառականը, գեղեցիկ մարգարիտներ փնտրե լ իս կորած մարդկության մեջ արժեք ունեցող մարգարիտ տեսավ: Մեղքից ապականված ու կործանված մարդու մեջ Նա տեսավ փրկության հնարավորություն: Այն սրտերը, որոնք սատանայի դեմ պայքարի ռազմադաշտ են եղել, և որոնք ազատվել են սիրո զորությամբ, ավելի թանկ են Փրկչի համար, քան նրանք, ովքեր երբեք չեն ընկել: Աստված չնայեց մարդկությանը որպես ստոր և անարժեք ինչ-որ բանի, Նա նայեց նրան Քրիստո- սում և տեսավ, թե ինչ կարող էր դառնալ այն փրկարար սիրո շնորհիվ: Նա հավաքեց տիեզերքի բոլոր հարստությունները և զոհաբերեց դրանք մարգարիտը գնելու համար: Եվ Յիսուսը, գտնելով այն, նորից տեղադրում է Իր թագի վրա: «Որովհետև իբր թագի քարեր պիտի պսպղան նրա երկրի վրա” (Զաքարիա 9.16): «Եվ նրանք իմը կլինեն, ասում է Զորաց Տերը, այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը” (Մաղաքիա 3.17):ՔԱ 85.1
Սակայն Քրիստոսը’ որպես թանկագին մարգարիտ և երկնային գանձ, որին մենք տիրանալու առավելություն ունենք, այն թեման է, որի շուրջ ամենից շատ պիտի խորհենք: Սուրբ Յոգին է, որ հայտնում է մարդկանց այդ գեղեցիկ մարգարիտի թանկարժեքությունը: [119] Սուրբ Յոգու զորության դարաշրջանը այն ժամանակն է, երբ երկնային հատուկ այդ գանձը կարելի է փնտրել ու գտնել: Քրիստոսի օրերում շատերն էին լսում Բարի լուրը, սակայն նրանց մտքերը մթագնած էին կեղծ ուսմունքներով, և նրանք համեստ գալիլեացի Ուսուցչի մեջ չճանաչեցին Աստծո Պատվիրակին: [120] Բայց Քրիստոսի համբարձումից հետո Նրա գահակալությունն Իր միջնորդական թագավորության մեջ նշանավորվեց Սուրբ Յոգու բխումով: Հոգին տրվեց Պենտեկոստեի օրը: Քրիստոսի վկաները հռչակեցին հարություն առած Փրկչի զորությունը: Երկնային լույս թափանցեց այն խավարած մտքերի մեջ, որոնք խաբված են եղել Քրիստոսի թշնամիների կողմից: Հիմա Նրան տեսան մեծարված, որպես «Առաջնորդ և Փրկիչ, որ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տա» (Գործք առաքելոց 5.31): Տեսան Նրան շրջապատված երկնային փառքով, անսահման գանձերն Իր ձեռքում’ ընծայելու բոլոր նրանց, ով կհեռանա իր մեղքից: Երբ առաքյալները Հոր Միածնի փառքն էին հռչակում, երեք հազար հոգի դարձի եկան: Այդ մարդիկ տեսան իրենց ինչպես որ կային’ մեղավոր ու ապականված, և տեսան Քրիստոսին ինչպես իրենց Բարեկամ ու Փրկիչ: Քրիստոսը մեծարվեց, Քրիստոսը փառավորվեց Սուրբ Հոգու զորությամբ, որով մկրտվում էին մարդիկ: Այս հավատացյալները հավատով տեսան Նրան, Ով նվաստացել, տառապել և մահացել էր, որպեսզի իրենք չկորչեն, այլ հավիտենական կյանք ունենան: Երբ Սուրբ Հոգին հայտնեց Քրիստոսին մարդկանց, նրանք զգացին Նրա հզորությունն ու ճանաչեցին Նրա վեհությունը և հավատով իրենց ձեռքերը կարկառեցին դեպի Նա’ ասելով’ հավատում ենք:ՔԱ 85.2
Հետո հարություն առած Փրկչի մասին ուրախ ավետիսը հասավ մինչև աշխարհի ամենահեռավոր բնակեցված անկյունները: Եկեղեցին տեսավ, թե ինչպես էին նորադարձները բոլոր տեղերից գալիս իր մոտ: Հավատացյալները կրկին դարձի էին գալիս: Մեղավորները միանում էին քրիստոնյաներին’ որոնելու մեծարժեք մարգարիտը: Կատարվեց մարգարեությունը. «Դյուրագայթ ոտը այն օրը Գավիթի պես պիտի լինի, և Գավիթի տունը’ Աստծո պես, Տիրոջ հրեշտակի պես նրանց առաջին» (Զաքարիա 12.8): Յուրաքանչյուր քրիստոնյա իր եղբոր մեջ տեսնում էր բարեսրտության ու սիրո աստվածային նմանություն: Բոլորը մեկ հետաքրքրություն և մեկ նպատակ ունեին: Բոլորի սրտերը ներդաշնակ էին բաբախում: Հավատացյալները մեկ ձգտում ունեին’ դրսևորել Քրիստոսի բնավորության նմանությունը և աշխատել Նրա արքայության ընդարձակման համար: [121] «Եվ հավատացյալների բազմության սիրտը և հոգին մեկ էր... Եվ առաքյալները մեծ զորությու- նով վկայություն էին տալիս Տեր Յիսուսի հարության համար, և մեծ շնորհք կար նրանց ամենի վրա” (Գործք առաքելոց 4.32,33): «Եվ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ” (Գործք առաքելոց 2.47): Քրիստոսի Յոգին ոգևորում էր ամբողջ համայնքը, որովհետև նրանք գտել էին մեծարժեք մարգարիտը:ՔԱ 86.1
Այս տեսարանները պիտի կրկնվեն, և ավելի մեծ ուժով: Սուրբ Յոգու բխումը Պենտեկոստեի օրը առաջին անձրևն էր, բայց վերջին անձրևն էլ ավելի առատ կլինի: Յոգին սպասում է մեր պահանջին ու ընդունմանը: Քրիստոսը նորից կհայտնվի Իր լիությամբ Սուրբ Յոգու զորության միջոցով: Մարդիկ կտեսնեն թանկագին մարգարիտի արժեքը և կասեն Պողոս առաքյալի հետ միասին. «Բայց ինչ բան, որ ինձ շահ էր, այն վնաս եմ համարում իմ Տեր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար” (Փիլիպպեցիս 3.7,8): [122]ՔԱ 87.1