Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Փող

    Աստված միջոցներ էլ է վստահում մարդկանց: Նա ուժ է տալիս նրանց հարստություն ձեռք բերելու: Նա ջրում է երկիրը երկնքի ցողով ու թարմացնող անձրևով: Տալիս է արևի լույսը, որը տաքացնում է երկիրը, կյանքի է կոչում բնությունը, որ ծաղկի ու պտուղներ տա: Եվ Նա պահանջում է հետ վերադարձնել Իրենը:ՔԱ 282.1

    Մեր փողը չի տրվել մեզ, որպեսզի մեծարենք ու փառավորենք ինքներս մեզ: Որպես հավատարիմ տնտեսներ’ մենք պարտավոր ենք օգտագործել այն Աստծո պատվի ու փառքի համար: Որոշ մարդիկ կարծում են, թե իրենց միջոցների միայն մի մասն է պատկանում Տիրոջը: Երբ նրանք մի մասն առանձնացնում են կրոնական ու բարեգործական նպատակների համար, նրանց թվում է, թե մնացածը իրենցն է և կարող են օգտագործել այն ինչպես կամենան: Բայց նրանք սխալվում են: Այն ամենը, ինչ որ ունենք, Տիրոջն է, և մենք հաշվետու ենք Նրա առաջ, թե ինչպես ենք օգտագործում դրանք: Յուրաքանչյուր լուման օգտագործելիս կերևա, թե արդյո՞ք սիրում ենք Աստծուն ամենից ավելի և մեր ընկերոջը’ մեր անձի պես:ՔԱ 282.2

    Փողը մեծ արժեք ունի, որովհետև այն կարող է մեծ բարիք գործել: Աստծո զավակների ձեռքին դա հաց է սովածների համար, ջուր է ծարավների համար և հագուստ’ մերկերի համար: Դա ճնշվածներին պաշտպանելու և հիվանդներին օգնելու միջոց է: Բայց փողն ավելի արժեքավոր չէ, քան ավազը, եթե չի օգտագործվում կյանքի կարիքների բավարարման, ուրիշների օրհնության և Քրիստոսի գործին նպաստելու համար: [352]ՔԱ 282.3

    Կուտակված հարստությունը ոչ միայն օգտակար չէ, այլև անեծք է: Այս կյանքում այն թակարդ է հոգու համար, որ շեղում է երկնային գանձից: Աստծո մեծ օրը չօգտագործված տաղանդների և անտեսված հնարավորությունների վկայությունը կդատապարտի այդ հարստության տիրոջը: Սուրբ Գիրքն ասում է. «Ուրեմն հիմա, ով հարուստներ, լացեք և ողբ արեք ձեր թշվառությունների վրա, որ պիտի գան ձեզ վրա”: Ձեր հարստությունը փտել է, և ձեր հանդերձները ցեցի կերակուր եղան: Ձեր ոսկին ու արծաթը ժանգոտած, նրանց ժանգը վկա կլինի ձեր դեմ, և ձեր մսերը կուտի կրակի նման. դուք գանձեր դիզեցիք հետին օրերում: Ահա այն մշակների վարձքը, որ ձեր արտերը հնձել են, և որ դուք զրկել եք. աղաղակում է, և հնձողների աղաղակները հասան զորությանց Տիրոջ ականջը» (Հակոբոս 5.1-4):ՔԱ 282.4

    Բայց Քրիստոսը հավանություն չի տալիս միջոցների շռայլ կամ չմտածված ծախսերին: Տնտեսելու վերաբերյալ Նրա խրատը’ «ժողովեցեք ավելացած կտորները, որ բան չկորչի», վերաբերում է Նրա բոլոր հետևորդներին: (Հովհաննես 6.12): Նա, ով հասկանում է, որ իր փողը Աստծուց ստացած պարգև է, կօգտագործի այն տնտեսելով և իր պարտքը կհամարի խնայել, որպեսզի տա ուրիշներին:ՔԱ 283.1

    Որքան ավելի շատ միջոցներ ենք ծախսում ցուցամոլության ու ինքնաբավարարման համար, այնքան ավելի քիչ կարող ենք կերակրել սովածներին և հագցնել մերկերին: Անտեղի ծախսված յուրաքանչյուր լումա ծախսողին զրկում է բարիք գործելու թանկագին հնարավորությունից: Դա նշանակում է կողոպտել Աստծո պատիվն ու փառքը, որոնք պետք է հետ դառնային Նրան Իր վստահած տաղանդների ճիշտ օգտագործման միջոցով:ՔԱ 283.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents