Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 28. - Ղևի Մատթեոս

    (Մատթեոս 9.9-17, Մարկոս 2.14-22, Ղուկաս 5.27-39)

    ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ հռոմեացի պաշտոնյաներից առավել ատելի էին համարվում մաքսավորները: Այն փաստը, որ հարկերը դրվում էին օտար իշխանության կողմից, մշտապես գրգռում էր հրեաների բարկությունը’ հիշեցնելով նրանց իրենց կորցրած անկախությունը: Եվ հարկահավաքները հռոմեացի կեղեքիչների գործիքները չէին սոսկ, նրանք էլ իրենց հերթին էին շորթում’ հարըստանալով ժողովրդի հաշվին: Հռոմեացիներից այս պաշտոնն ընդունող հրեան դիտվում էր իբրև ազգի դավաճան: Նա արհամարհվում էր որպես դավաճան և դասվում հասարակության ամենաստոր մարդկանց շարքին:ԴՓ 315.1

    Այս դասին էր պատկանում Ղևի-Մատթեոսը’ հինգերորդն այն աշակերտներից, ովքեր Գեննեսարեթի մոտ կանչվեցին’ ծառայելու Քրիստոսին: Փարիսեցիները Մատ- թեոսի մասին դատում էին նրա զբաղմունքի համաձայն, բայց Հիսուսն այս մարդու մեջ տեսավ մի սիրտ, որը բաց էր ճշմարտության համար: Մատթեոսին ծանոթ էր Փրկչի ուսմունքը: Ու երբ Աստծո Հոգին բացահայտեց նրա մեղավորությունը, նա սկսեց օգնություն փնտրել Քրիստոսի մեջ: Բայց նա արդեն համակերպվել էր վարդապետների անմատչելիությանը և չէր էլ ենթադրում, որ այս Մեծ Ուսուցիչը կարող է նկատել իրեն: [273]ԴՓ 315.2

    Մի օր, նստած մաքսատանը, նա տեսավ մոտեցող Հի- սուսին: Շատ մեծ էր նրա զարմանքը, երբ լսեց իրեն ուղղված խոսքերը. «Հետևի’ր ինձ”:ԴՓ 315.3

    Մատթեոսն «ամեն բան թողեց, վեր կացավ, գնաց նրա հետևից»: Ոչ մի երկմըտանք, ոչ մի հարց, շահութաբեր պաշտոնն աղքատությամբ և զրկանքներով փոխարինե- լու ոչ մի մտահոգություն: Նրա համար բավական էր, որ պիտի լիներ Հիսուսի հետ, որ կարող էր լսել Նրա խոսքերը և ծառայել Նրան ու Նրա գործին:ԴՓ 315.4

    Այդպես վարվեցին նաև այն չորս աշակերտները, ովքեր կանչվել էին նրանից առաջ: Երբ Հիսուսը կարգադրեց Պետրոսին և նրա ընկերներին հետևել Իրեն, նրանք անմիջապես թողեցին իրենց ուռկաններն ու նավերը: Այս աշակերտներից ոմանք իրենց խնամքի տակ բարեկամներ ունեին, բայց ստանալով Փրկչի հրավերը’ չտատանվեցին ու չհարցրին. «Ես ինչպե՞ս պիտի ապրեմ և պահեմ իմ ընտանիքը»: Նրանք հնազանդվեցին Նրա կանչին, ու երբ ավելի ուշ Հիսուսը հարցրեց նրանց. «Երբ որ ուղարկեցի ձեզ առանց քսակի և պարկի և կոշիկների, մի՞թե կարոտ մնացիք մի բանի”, նրանք պատասխանեցին. «Ոչն- չի» (Ղուկաս 22.35):ԴՓ 316.1

    Մատթեոսն իր հարստության մեջ, Անդրեասն ու Պետրոսն իրենց աղքատության մեջ նույն քննությանն էին ենթարկվել, և ամեն մեկն էլ միևնույն ձևով էր նվիրվել’ թողնելով ամեն բան: Հենց այն պահին, երբ նրանց գործերը հաջող էին ընթանում, երբ ուռկանները լիքն էին ձկնե- րով, և կյանքը շատ գրավիչ էր թվում, Հիսուսը ծովափին աշակերտներին առաջարկեց թողնել ամեն ինչ’ հանուն ավետարանի: Այդպես էլ փորձվում է ամեն մեկը, թե որն է իր համար ամենակարևորը’ անցողիկ բարիքնե՞րը, թե՞ Քրիստոսի ընկերակցությունը:ԴՓ 316.2

    Սկզբունքը միշտ էլ խիստ է լինում: Ոչ մի մարդ չի կարող հաջողության հասնել Աստծո ծառայության մեջ, եթե ամբողջ սրտով չնվիրվի այդ գործին, «ամեն բան վնաս կհամարի Քրիստոսի գերազանց գիտության համար»: Նա, ով խնայում է իրեն, չի կարող Քրիստոսի աշակերտը դառնալ, առավել ևս’ Նրա գործընկերը: Եթե մարդիկ բարձր գնահատեն մեծ փրկությունը, ապա նրանց կյանքում կդրսևորվի Քրիստոսի անձնազոհությունը: Ուր էլ Նա առաջնորդի, նրանք ուրախությամբ կհետևեն Նրան:ԴՓ 316.3

    Քրիստոսի աշակերտներից մեկը դառնալու Մատթեոսի կոչումը մեծ վրդովմունք առաջացրեց: Որ կրոնական ուսուցիչը մաքսավորին ընտրեր որպես Իր անմիջական ուղեկիցներից մեկը, մեծ անպատվություն էր’ կրոնական, հասարակական և ազգային սովորույթներին ուղղված: Գրգռելով ժողովրդին իր նախապաշարումներում’ փարիսեցիները մտադիր էին բողոքի ալիք բարձրացնել Հիսուսի դեմ:ԴՓ 317.1

    Մաքսավորների մեջ համատարած հետաքրքրություն առաջացավ: Աստվածային Ուսուցիչը գրավել էր նրանց սրտերը: Ուրախացած, որ ընդունվել է աշակերտների շարքը, Մատթեոսը փափագում էր իր նախկին գործընկերներին բերել Հիսուսի մոտ: Այդ դիտավորությամբ էլ նա խնջույք կազմակերպեց իր տանը և հրավիրեց իր բարեկամներին ու ընկերներին: Կանչված էին ոչ միայն մաքսավորներ, այլ նաև կասկածելի հեղինակության տեր, իրենց բծախնդիր դրացիների կողմից արհամարհված մարդիկ: [274]ԴՓ 317.2

    Խնջույքն արվում էր Հիսուսի պատվին, և Նա առանց վարանելու ընդունեց հրավերը: Նա լավ գիտեր, որ դա կխոցի փարիսեցիների ինքնասիրությունը և կվարկաբե- կի Իրեն ժողովրդի աչքում: Բայց դիվանագիտական ոչ մի հարց չէր կարող ազդել Նրա գործողությունների վրա: Արտաքին խտրականությունը Նրա համար ոչ մի նշանակություն չուներ: Նրան դիմել էր մեկը, ով կենաց ջուրն էր փափագում:ԴՓ 317.3

    Որպես պատվարժան հյուր’ Հիսուսը սեղան նստեց մաքսավորների հետ’ Իր կարեկցանքով ու բարությամբ ցույց տալով, որ գնահատում է մարդկային արժանապատվությունը: Եվ մարդիկ ձգտում էին արժանի լինել Նրա վստահությանը: Նրանց ծարավ սրտերն ընդունում էին օրհնությամբ և կենսատու զորությամբ լի Նրա խոսքերը: Նոր մղումներ էին արթնանում նրանց մեջ, և նոր կյանքի հնարավորություն էր բացվում հասարակության կողմից մերժված այս խավի համար: [275]ԴՓ 317.4

    Այսպիսի հավաքույթներին ներկա էին լինում այնպիսիք, որոնց վրա խոր տպավորություն էր թողնում Փրկչի ուսմունքը, ովքեր, սակայն, չընդունեցին Նրան մինչև Իր համբարձվելը: Ու երբ թափվեց Սուրբ Հոգին, և մեկ օրում երեք հազար հոգի դարձի եկան, նրանցից շատերն առաջին անգամ ճշմարտությունը լսել էին մաքսավորների սեղանի շուրջ: Իսկ մի քանիսն էլ հետագայում դարձան ավետարանի լրաբերներ: Անձամբ Մատթեոսի համար Հի- սուսի օրինակը խնջույքում մշտական դաս հանդիսացավ: Արհամարհված մաքսավորը, իր ծառայության մեջ կրնկակոխ հետևելով իր Տիրոջը, դարձավ ամենանվիրված ավետարանիչներից մեկը:ԴՓ 318.1

    Երբ վարդապետներն իմացան, որ Հիսուսը ներկա է եղել Մատթեոսի խնջույքին, որոշեցին օգտվել այդ առի- թից’ Նրան մեղադրելու համար: Բայց նրանք մտադիր էին գործել աշակերտների միջոցով: Դիպչելով նրանց նախապաշարումներին’ նրանք հույս ունեին բաժանել նրանց իրենց Տիրոջից: Նրանք խորամանկորեն Քրիստոսին մեղադրում էին աշակերտների մոտ, իսկ աշակերտներին’ Քրիստոսի մոտ’ իրենց նետերն ուղղելով ամենախոցելի տեղերին: Ահա թե ինչպես է գործում սատանան երկնքում բարձրացրած խռովությունից ի վեր, և բոլոր նրանք, ովքեր փորձում են պառակտել և օտարացնել, շարժվում են նրա ոգով:ԴՓ 318.2

    «Ինչո՞ւ համար է ձեր վարդապետն ուտում մաքսավորների և մեղավորների հետ”,-հարցրին նախանձ վարդապետները:ԴՓ 318.3

    Հիսուսը չսպասեց, որ Իր աշակերտները պատասխանեն մեղադրանքին, և ասաց. «Առողջները բժշկի կարոտ չեն, այլ հիվանդները: Գնացե’ք և սովորեցե՜ք, թե ի՞նչ է’ ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ, որովհետև ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին’ ապաշ- խարության»: Փարիսեցիներն իրենց հոգեպես առողջ էին համարում, ուստի և բժշկի կարիք չէին զգում, մինչդեռ կարծում էին, թե մաքսավորներն ու հեթանոսները կործանվում են հոգևոր հիվանդություններից: Ուրեմն մի՞թե Իր գործը չէր’ որպես բժշկի, դիմել հենց այն խավին, որն Իր օգնության կարիքն ուներ:ԴՓ 318.4

    Ու թեև փարիսեցիները բարձր կարծիք ունեին իրենց մասին, իրականում ավելի վատ վիճակում էին գտնվում, քան նրանք, ում իրենք արհամարհում էին: Մաքսավորներն ավելի պակաս մոլեռանդ էին ու ինքնագոհ և այդ- պիսով’ ավելի պատրաստ’ ընդունելու ճշմարտությունը: Հիսուսն ասաց վարդապետներին. «Գնացե’ք և սովորեցեք, թե ի՞նչ է՝ ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ»: Դրանով Նա ցույց տվեց, որ նրանք, ովքեր իրենց Աստծո խոսքի մեկնաբաններն են համարում, բոլորովին չեն հասկանում Նրա ոգին:ԴՓ 319.1

    Փարիսեցիները միառժամանակ լուռ էին, բայց նրանց թշնամությունն ավելի սաստկացավ: Դրանից հետո նրանք փնտրեցին ու գտան Հովհաննես Մկրտչի աշակերտներին և փորձեցին նրանց տրամադրել Փրկչի դեմ: Այս փարիսեցիները չէին ընդունել Մկրտչի առաքելությունը: Նրանք արհամարհել էին նրան իր ժուժկալ կյանքի, համեստ սովորությունների ու կոպիտ հագուստի համար և մոլեռանդ էին անվանել նրան: Քանի որ նա մերկացրել էր փարիսեցիների կեղծ բարեպաշտությունը, նրանք հակառակվել էին նրա խոսքերին’ փորձելով ժողովրդին տրամադրել նրա դեմ: Աստծո Հոգին անընդհատ աշխատել էր այս ծաղրողների սրտերի վրա’ ձգտելով ցույց տալ նրանց իրենց մեղքերը, բայց նրանք մերժել էին Աստծո խորհուրդը և հայտարարել, որ Հովհաննեսը դիվահար է: [276]ԴՓ 319.2

    Հիմա էլ, երբ Հիսուսը մարդկանց հետ էր, ուտում և խմում էր նրանց սեղաններից, նրանք մեղադրում էին Նրան որկրամոլության և հարբեցողության մեջ: Նրանք, ովքեր ներկայացնում էին այս մեղադրանքը, հենց իրենք էին մեղավոր: Ինչպես սատանան է սխալ ներկայացնում և իր սեփական հատկանիշները վերագրում Աստծուն, այդպես էլ այս չարակամ մարդիկ էին զրպարտում Տիրոջ լրաբերներին:ԴՓ 319.3

    Փարիսեցիները չէին ուզում հասկանալ, որ Հիսուսն ուտում էր մաքսավորների և մեղավորների հետ, որպեսզի երկնային լույսը բերի նրանց խավարած սրտերին, որ աստվածային Ուսուցչի ամեն մի խոսքը կենդանի սերմ էր, որ պիտի ծլեր ու պտուղ բերեր’ ի փառս Աստծո: Նրանք որոշել էին չընդունել լույսը ու թեև մերժել էին Մկրտչի առաքելությունը, հիմա պատրաստ էին շողոքորթության միջոցով բարեկամություն հաստատել նրա աշակերտների հետ’ հուսալով նրանց իրենց կողմը գրավել Հիսուսի դեմ մղվող պայքարում: Ասելով նրանց, թե Հիսուսն արհամարհում է հնամենի ավանդույթները’ նրանք Մկրտչի խստիվ բարեպաշտությունը հակադրեցին Հիսուսի վարքագծին, այն է’ մաքսավորների և մեղավորների հետ սեղան նստելը:ԴՓ 320.1

    Հովհաննեսի աշակերտներն այդ ժամանակ մեծ վշտի մեջ էին: Նրանք դեռ չէին այցելել Հիսուսին’ Հովհաննեսի մասին լուրը հայտնելու համար: Նրանց սիրելի ուսուցիչը բանտում էր, և նրանց օրերը սգի մեջ էին անցնում: Իսկ Հիսուսը ոչ մի ջանք չէր գործադրում Հովհաննեսին ազատելու համար, և նույնիսկ թվում էր, թե կասկածի է ենթարկում նրա ուսմունքը: Եթե Հովհաննեսն ուղարկված էր Աստծո կողմից, ապա ինչո՞ւ էին Հիսուսն ու Նրա աշակերտները գնում բոլորովին ուրիշ ճանապարհով:ԴՓ 320.2

    Հովհաննեսի աշակերտները ճիշտ պատկերացում չունեին Քրիստոսի ծառայության մասին և կարծում էին, թե ինչ-որ տեղ արդարացի են փարիսեցիների մեղադրանքները: Նրանք հնազանդվում էին վարդապետների սահմանած շատ կանոնների և նույնիսկ հույս ունեին արդարանալ օրենքի գործերով: Հրեաները ծոմապահությանը հատուկ արժեք էին տալիս, և նրանցից ամենախստապա- հանջները շաբաթվա մեջ երկու օր ծոմ էին պահում: Փա- րիսեցիներն ու Հովհաննեսի աշակերտները ծոմի մեջ էին, երբ վերջիններս եկան Հիսուսի մոտ’ հարցնելու. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները ծոմ շատ ենք պահում, իսկ քո աշակերտները’ ոչ”: [277]ԴՓ 320.3

    Հիսուսն անչափ նրբորեն պատասխանեց նրանց: Նա փորձեց ոչ թե ուղղել նրանց սխալ պատկերացումը ծոմի մասին, այլ միայն օգնեց, որ ճիշտ հասկանան Իր առաքելությունը: Եվ Նա այդ արեց’ օգտագործելով այն նույն օրինակը, որի միջոցով Մկրտիչն ինքն էր վկայել Հիսուսի մասին: Հովհաննեսն ասել էր. «Հարսն ունեցողն է փեսա, բայց փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, ուրախությունով ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ’ իմ այս ուրախությունը լցված է” (Հովհաննես 3.29): Հովհաննեսի աշակերտները չէին կարող չհիշել իրենց ուսուցչի այս խոսքերը, երբ գործածելով այդ նույն փոխաբերությունը’ Հիսուսն ասաց. «Մի՞թե կարող են հարսանիքի որդիք սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է»:ԴՓ 321.1

    Երկնքի Իշխանն Իր ժողովրդի մեջ էր: Աստծո ամենամեծ պարգևն էր տրվել աշխարհին: Ուրախությո՜ւն աղքատներին, քանի որ Քրիստոսը եկել էր նրանց դարձնելու Իր թագավորության ժառանգորդները: Ուրախությո՜ւն հարուստներին, քանի որ Նա պիտի սովորեցներ նրանց, թե ինչպես պահպանեն հավիտենական հարստությունները: Ուրախությո՜ւն տգետներին, որ Նա պիտի իմաստուն դարձներ նրանց փրկության համար: Ուրախությո՜ւն գիտուններին, որ Նա պիտի բացեր նրանց առջև ավելի խոր գաղտնիքներ, քան նրանք երբևէ իմացել էին: Այն ճըշ- մարտությունները, որոնք հավիտենական ժամանակներից լուռ պահված էին, պիտի բացահայտվեին մարդկանց Փրկչի առաքելության միջոցով:ԴՓ 321.2

    Հովհաննես Մկրտիչը ցնծացել էր’ տեսնելով Փրկչին: Ի՜նչ ուրախություն էր աշակերտների համար, որ հնարավորություն ունեին քայլելու և զրուցելու երկնքի Վեհափա- ռության հետ: Դա սգո և ծոմի ժամանակ չէր նրանց համար: Նրանք պետք է բացեին իրենց սրտերը’ Նրա փառքի լույսն ընդունելու համար, որպեսզի իրենց հերթին կարողանային լույս սփռել նրանց վրա, ովքեր խավարում և մահվան ստվերում էին:ԴՓ 321.3

    Քրիստոսի խոսքերը փայլուն տեսարան էին ներկայացնում, բայց դրա վրա մի մռայլ ստվեր էր ընկած, որը միայն Նա էր տեսնում: «Օրեր կգան,- ասաց Նա,- որ փեսան նրանցից վեր կառնվի, և ապա այն օրերում ծոմ կպահեն”: Երբ իրենց Տիրոջը տեսնեն մատնված և խաչված, այն ժամանակ աշակերտները կսգան և ծոմ կպահեն: Վեր- նատանը նրանց ուղղած Իր վերջին խոսքերում Նա ասաց. «Մի քիչ ժամանակ, և չեք տեսնի ինձ, և դարձյալ մի քիչ, և կտեսնեք ինձ: Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք լաց կլինեք և կողբաք, իսկ աշխարհը կուրախանա, դուք կտրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախություն կլինի” (Հովհաննես 16.19,20):ԴՓ 322.1

    Երբ Նա դուրս գար գերեզմանից, նրանց վիշտն ուրախության կփոխվեր: Համբարձվելուց հետո Նա անձամբ կբացակայեր, բայց Մխիթարիչի միջոցով, այնուամենայնիվ, նրանց հետ կլիներ, և այդ ժամանակ արդեն հարկ չէր լինի ողբալու: Սատանան ուզում էր այնպիսի տպավորություն ստեղծել աշխարհում, թե մարդիկ խաբված և հիասթափված են, բայց նրանք հավատով պիտի իրենց հայացքն ուղղեին դեպի երկնային սրբարանը, որտեղ Հի- սուսը ծառայում էր իրենց համար: Նրանք պետք է իրենց սրտերը բացեին Սուրբ Հոգու’ Նրա ներկայացուցչի առջև և ցնծային Նրա ներկայության լույսի մեջ: Սակայն փորձության և նեղության այնպիսի օրեր էին լինելու, երբ նրանց դեմ պիտի դուրս գային աշխարհի տիրակալներն ու խավարի թագավորության առաջնորդները: Երբ Քրիստոսն անձամբ իրենց հետ չէր լինի, և իրենք չէին կարողանա տեսնել Մխիթարիչին, այն ժամանակ ավելի հարմար կլիներ ծոմ պահել: [278]ԴՓ 322.2

    Խստորեն պահելով իրենց ձևական կրոնական ծեսերը’ փարիսեցիները ձգտում էին ինքնամեծարման, մինչդեռ նրանց սրտերը լի էին նախանձով ու չարությամբ: «Ահա կռվի և հակառակության համար եք ծոմ պահում,- ասում է Սուրբ Գիրքը,- անզգամության բռունցքով զարկելու համար. դուք այս օրը ծոմ չեք պահում, որ ձեր ձայնը լսելի անեք բարձրում: Այսպե՞ս կլինի այն ծոմը, որին ես եմ հավանում, իբրև մի օր, որ մարդ ճգնում է իր հոգով, գլուխը քաշ է գցել կնյունի պես, և քուրձն ու մոխիրը անկողին է շինել. սա՞ ես դու ծոմ կոչում և Տիրոջը հա-ճելի օր» (Եսայիա 58.4,5):ԴՓ 323.1

    Իսկական ծոմը ձևական ծառայությունը չէ: Աստվածաշունչն այսպես է նկարագրում այն ծոմը, որ Աստված է ընտրել. «Լուծի’ր անիրավության կապանքները, բա’ց արա լուծի կոշկոռները, և ջարդվածներին ազա’տ թող տուր և ամեն տեսակ լուծ կոտրի’ր”, որպեսզի «սրտանց կերակրես սովածին և կարոտի հոգին կըշտացնես” (Եսայիա 58.6,10): Այստեղ շարադրված է Քրիստոսի ծառայության հոգին ու էությունը: Նրա ամբողջ կյանքն անձնազոհություն էր’ հանուն աշխարհի փրկության: Թե’ անապատում ծոմ պահելիս, թե’ մաքսավորների հետ Մատթեոսի տանը խնջույք անելիս’ Նա տալիս էր Իր կյանքը կորածների փրկության համար: Անիմաստ սգո, զուտ մարմինը խոնարհեցնելու կամ մեծաթիվ զոհաբերությունների մեջ չէ, որ դրսևորվում է նվիրվածության ճշմարիտ ոգին, այն ի հայտ է գալիս Աստծուն և մարդկանց հոժարակամ ու անձնուրաց ծառայելու մեջ:ԴՓ 323.2

    Շարունակելով պատասխանել Հովհաննեսի աշակերտներին՝ Հիսուսը մի առակ պատմեց’ ասելով. «Ոչ ոք մի նոր հանդերձի կարկատան հին հանդերձի վրա չի գցի, ապա թե ոչ, այն նորն էլ կպատառի, և հնի հետ չի միաբանվի այն կտորը, որ նորիցն է»: Հովհաննես Մկրտչի լուրը չպետք է միախառնվեր ավանդույթի և սնահավատության հետ: Փարիսեցիների ձևամոլությունը Հովհան- նեսի նվիրվածության հետ միավորելու ամեն մի փորձ միայն ավելի կխորացներ նրանց միջև գոյություն ունեցող անդունդը:ԴՓ 323.3

    Այդպես էլ հնարավոր չէր միավորել Քրիստոսի ուսմունքի սկզբունքները փարիսեցիների մշակած դրույթների հետ: Քրիստոսը չպետք է փակեր այն ճեղքվածքը, որ Հովհաննեսի ուսմունքն էր առաջացրել: Նա պետք է ավելի ակնհայտ դարձներ հնի և նորի միջև եղած տարբերությունը: Հիսուսն այսպես լուսաբանեց այդ փաստը. «Եվ ոչ ոք նոր գինին հին տկերի մեջ չի ածի, ապա թե ոչ, նոր գինին տկերը կպատառի, ինքն էլ կթափվի, տկերն էլ կկորչեն»: Կաշվե տկերը, որոնք օգտագործվում էին նոր գինին պահելու համար, որոշ ժամանակ անց չորանում ու ճաքճքում էին և այլևս պիտանի չէին լինում նորից ծառայելու նույն նպատակին: Այս հանրաճանաչ օրինակով Հիսուսը ցույց տվեց հրեա առաջնորդների վիճակը: [279]ԴՓ 324.1

    Քահանաները, դպիրներն ու իշխանավորները խրվել էին ծեսերի և ավանդույթների տիղմի մեջ: Նրանց սրտերը ճաքճքել էին այն չորացած տիկերի նման, որոնց հետ Փրկիչը համեմատել էր նրանց: Քանի դեռ նրանց գոհացնում էր օրինապաշտական կրոնը, նրանք չէին կարող երկնային կենդանի ճշմարտության պահապանները դառնալ: Նրանք կարծում էին, թե իրենց սեփական արդարությունն անբասիր է, և չէին կամենում որևէ նոր տարր մտցնել իրենց կրոնի մեջ: Աստծո բարի կամքը մարդկանց նկատմամբ նրանք գնահատում էին որպես իրենց սեփական արժանիքների արդյունք, որն իբր վաստակում էին իրենց բարի գործերի շնորհիվ: Սիրով գործող ու հոգին մաքրող հավատն ընդհանուր ոչինչ չուներ փարիսեցիների ծեսերից և մարդկային համոզմունքներից կազմված կրոնի հետ: Քրիստոսի ուսմունքը պաշտոնական կրոնի հետ միավորելու ջանքերն ապարդյուն կլինեին: Աստծո կենսական ճշմարտությունը փրփրուն գինու նման կպատառեր փարիսեցիների ավանդության հին, քայքայվող տկերը:ԴՓ 324.2

    Փարիսեցիները ո’չ խրատվելու կարիք էին զգում, որովհետև չափազանց իմաստուն էին համարում իրենց, ո’չ փրկվելու, որովհետև չափազանց արդար էին կարծում իրենց, և ո’չ էլ Քրիստոսից պատիվ առնելու, որովհետև չափազանց պատվավոր էին թվում իրենց աչքին: Փրկիչը շրջանցեց նրանց, որպեսզի գտնի այնպիսիներին, ովքեր կընդունեին երկնքի լուրը: Իրեն ուրախությամբ լսող անուս ձկնորսների, շուկայի մաքսավորի, սամարիացի կնոջ և հասարակ ժողովրդի մեջ Նա գտավ Իր նոր տիկերը’ նոր գինու համար: Ավետարանի գործին պիտանի անոթները նրանք են, ովքեր հաճույքով են ընդունում Աստծո կողմից իրենց ուղարկված լույսը: Ահա այս լրաբերների միջոցով է Նա աշխարհին հայտնում ճշմարտության գիտությունը: Եթե Քրիստոսի շնորհի միջոցով Նրա զավակները նոր տիկեր դառնան, Աստված նոր գինով կլցնի դրանք:ԴՓ 325.1

    Ու թեև Քրիստոսն Իր ուսմունքը համեմատեց նոր գինու հետ, այն ամենևին էլ նոր չէր: Դա ընդամենը այն վարդապետության հայտնությունն էր, որ տրվել էր ամե- նասկզբից: Բայց փարիսեցիների համար Աստծո ճշմարտությունը կորցրել էր իր նախնական նշանակությունն ու գեղեցկությունը: Նրանց համար Քրիստոսի ուսմունքը նոր էր գրեթե բոլոր տեսանկյուններից: Ահա թե ինչու այն չճանաչվեց և չընդունվեց:ԴՓ 325.2

    Հիսուսը նշեց, որ կեղծ ուսմունքը թույլ չի տալիս գնահատելու ճշմարտությունը և ձգտելու դեպի այն: «Եվ ոչ ոք չկա,- ասաց Նա,- որ հինը խմի, շուտով նորը կամենա, որովհետև ասում է, թե հինն ավելի քաղցր է”: Նահապետ- ների և մարգարեների միջոցով աշխարհին տրված ամբողջ ճշմարտությունը նոր գեղեցկությամբ արտացոլվեց Քրիստոսի խոսքերի մեջ: Բայց դպիրներն ու փարիսեցիները թանկարժեք նոր գինու կարիքը չէին զգում: Մինչև նրանք չհրաժարվեին հին ավանդույթներից, սովորույթներից ու դրույթներից, նրանց մտքում և սրտում տեղ չէր գտնվի Քրիստոսի վարդապետության համար: Կառչելով մեռած ծիսակատարություններից’ նրանք թողել էին Աստծո կենդանի ճշմարտությունն ու զորությունը: [280]ԴՓ 325.3

    Հենց դա էր, որ հրեաներին տարավ դեպի կործանում, և շատերն այսօր հետևում են նրանց օրինակին: Հազարավոր մարդիկ կրկնում են փարիսեցիների սխալը, որոնց Քրիստոսը հանդիմանեց Մատթեոսի խնջույքի ժամանակ: Շատերն ավելի շուտ պատրաստ են մերժելու ճշմարտությունը, որ լույսի Հորից է իջնում, քան հրաժարվելու որևէ սիրված գաղափարից կամ ընդունված կարծիքից: Նրանք ապավինում են իրենց’ վստահելով իրենց սեփական իմաստությանը, և չեն գիտակցում իրենց հոգևոր աղքատությունը: Նրանք պնդում են, թե կարող են փրկվել միայն, եթե ինչ-որ կարևոր գործ կատարեն: Սակայն տեսնելով, որ «ես”-ը հնարավոր չէ միախառնել գործին, նրանք մերժում են առաջարկված փրկությունը:ԴՓ 326.1

    Օրինապաշտական կրոնը երբեք չի կարող մարդկանց դեպի Քրիստոսն առաջնորդել, քանի որ այդ կրոնի մեջ չկա սեր, չկա Քրիստոս: Աստծո աչքին գարշելի են այն ծոմն ու աղոթքը, որոնք դրդված են ինքնարդարացման հոգով: Հանդիսավոր պաշտամունքները, անվերջանալի կրոնական ծիսակատարությունները, արտաքին խոնարհությունն ու շռայլ զոհաբերությունները վկայում են այն մասին, որ այս ամենը կատարողն իրեն համարում է արդար ու երկնքին արժանի: Բայց դա խաբեություն է: Մեր սեփական գործերը երբեք չեն կարող մեզ փրկություն ապահովել:ԴՓ 326.2

    Ինչպես Քրիստոսի ժամանակներում, այնպես էլ այսօր, փարիսեցիները չեն գիտակցում իրենց հոգևոր աղքատությունը: Նրանց է ուղղված այս լուրը. «Որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ և մեծացա, և ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, որ դու թշվառ, և’ ողորմելի, և’ աղքատ, և’ կույր, և’ մերկ ես: Ես խրատ եմ տալիս քեզ. Ինձանից կրակում փորձված ոսկի’ առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա” (Հայտնություն 3.17,18): Հավատն ու սերը կրակում փորձված ոսկին են: Բայց շատերի համար ոսկին կորցրել է իր փայլը, և թանկարժեք գանձը կորստյան է մատնվել: Քրիստոսի արդարությունը նրանց համար մնում է որպես չհագած զգեստ, որպես մի աղբյուր, որից նրանք չեն խմել: Նրանց ասված է. «Բայց քեզ դեմ այս ունեմ, որ քո առաջին սերը թողել ես: Արդ հիշի’ր, թե որտեղից վայր ընկար, և զղջա’, և առաջին գործե’րն արա, ապա թե ոչ, կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարես» (Հայտնություն 2.4,5):ԴՓ 326.3

    «Աստծուն ընդունելի պատարագը կոտրված հոգին է. կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգի, ո’վ Աստված» (Սաղմոս 51.17): Մարդ պետք է լիովին ազատվի իր «ես»-ից, նախքան կկարողանա, բառիս բուն իմաստով, դառնալ Հիսուսի հետևորդը: Միայն այն ժամանակ, երբ «ես”-ը մերժված է, Տերը կարող է մարդուն նոր արարած դարձնել: Նոր տիկերը կարող են պահել նոր գինին: Քրիստոսի սերը հավատացյալին նոր կյանք կպարգևի: Նրանում, ով հետևում է հավատի Զորագլխին և Կատարողին, կդրսևորվի Քրիստոսի բնավորությունը: [281]ԴՓ 327.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents