Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 52. - Աստվածային հովիվը

    (Հովհաննես 10.1-30)

    «ԵՍ եմ բարի հովիվը. բարի հովիվն իր անձը դնում է ոչխարների համար”: «Ես եմ բարի Հովիվը, և ես իմիններին ճանաչում եմ, և իմիններիցն էլ ճանաչվում եմ: Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը, և իմ անձը դնում եմ ոչխարների համար»:ԴՓ 584.1

    Հիսուսը կրկին մատչելի դարձրեց խոսքը Իր ունկնդիրներին’ օգտագործելով նրանց քաջածանոթ պատկերներ: Հոգու ներգործությունը Նա նմանեցրել էր զով ու թարմացնող ջրին: Իրեն Նա ներկայացրել էր որպես այն լույսը, որ կյանքի աղբյուրն է և բնության ու մարդու ուրա- խությունը: Այժմ էլ հովվական գեղեցիկ պատկերով Նա ներկայացնում է Իր կապը նրանց հետ, ովքեր հավատում էին Իրեն: Նրա ունկնդիրների համար սրանից ավելի հարազատ պատկեր չէր կարող լինել, և Քրիստոսի խոսքերն առհավետ կապեցին այդ պատկերն Իր հետ: Երբեք չէր լինում, որ Նրա աշակերտները իրենց հոտը հսկող հովիվներին նայելիս չհիշեին Փրկչի դասը: Յուրաքանչյուր հավատարիմ հովվի մեջ նրանք տեսնում էին Քրիստոսին: Յուրաքանչյուր անօգնական, խնամքի կարոտ հոտի մեջ նրանք տեսնում էին իրենց:ԴՓ 584.2

    Այս պատկերը Եսայիա մարգարեն վերագրել էր Մեսիայի առաքելությանը’ հետևյալ մխիթարական խոսքերով. «Բարձր սարի վրա’ ելիր, ո’վ Սիոնի ավետաբեր, ձայնդ ուժով բարձրացրո’ւ, ո’վ Երուսաղեմի ավետաբեր, մի’ վախենա, ասա’ Հուդայի քաղաքներին. Ահա ձեր Աստվածը... Հովվի նման հովվելու է նա իր հոտին, իր բազուկի վրա է ժողովելու գառնուկներին և իր գրկում կրելու է նրանց” (Եսայիա 40.9-11): Դավիթը երգել էր. «Տերն իմ հովիվն է, և կարոտություն չեմ ունենա» (Սաղմոս 23.1): Եվ Եզեկիե- լի միջոցով Սուրբ Հոգին հայտարարել էր. «Եվ նրանց վրա մեկ հովիվ պիտի դնեմ, և նա պիտի արածեցնի նրանց”: «Կորածը որոնելու եմ, և մոլորվածը հետ եմ բերելու, և կոտրածը պիտի կապեմ և հիվանդը պիտի զորացնեմ”: «Եվ ձեզ հետ խաղաղության ուխտ պիտի դնեմ»: «Եվ այլևս ազգերին ավար չեն լինի... և ապահով կբնակվեն, և վախեցնող չի լինի» (Եզեկիել 34.23,16,25,28): [477]ԴՓ 584.3

    Քրիստոսն այս մարգարեությունները վերագրեց Իրեն և ցույց տվեց Իսրայելի առաջնորդների և Իր էության հակադրությունը: Փարիսեցիները հենց նոր մեկին հեռացրել էին փարախից այն պատճառով, որ նա համարձակվել էր վկայել Քրիստոսի զորության մասին: Նրանք վտարել էին մի հոգու, ում ճշմարիտ Հովիվն էր ձգում դեպի Իրեն: Սրանով նրանք ցույց տվեցին, որ իրենք անիրազեկ են իրենց վստահված գործին և արժանի չէին վստահության’ որպես հոտի հովիվներ: Հիսուսն այժմ ցույց տվեց նրանց և Բարի Հովվի միջև եղած հակադրությունը և մատնանշեց Իրեն’ որպես Տիրոջ հոտի իսկական պահապան: Սակայն մինչ այդ Նա խոսեց Իր մասին մեկ այլ խորհրդանիշի մի- ջոցով:ԴՓ 585.1

    Նա ասաց. «Ով որ դռնով չի մտնում ոչխարների գավիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է և ավազակ: Բայց դռնովը մտնողը ոչխարների հովիվն է»: Փարիսեցիները չհասկացան, որ այս խոսքերն իրենց դեմ էին ուղղ- ված: Մինչ նրանք կխորհեին’ ջանալով հասկանալ խոսքերի իմաստը, Հիսուսը նրանց հստակորեն ասաց. «Ես եմ դուռը. եթե մեկն ինձանով ներս մտնի, կապրի. և կմտնի և դուրս կգա, և արոտ կգտնի: Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանի և կորցնի, ես եկա, որ կյանք ունենան և էլ ավելի ունենան»:ԴՓ 585.2

    Քրիստոսն Աստծո փարախի դուռն է: Նրա բոլոր զավակները վաղ ժամանակներից ի վեր այդ դռնով են մուտք գործել: Հիսուսի մեջ, ինչպես ցույց են տալիս նախակեր- պարները, ինչպես նշմարվում է խորհրդանիշերում, ինչպես դրսևորվում է մարգարեական հայտնություններում, ինչպես բացահայտվում է Իր աշակերտներին տված դասերի և մարդկանց որդիների համար գործած հրաշքների մեջ, նրանք տեսել են Աստծո Գառին, «որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29), և Նրա օգնությամբ բերվել են Նրա շնորհի փարախը: Շատերը եկել են’ աշխարհին առաջարկելով մի այլ հավատ: Հորինվել են արարողություններ և համակարգեր, որոնց միջոցով մարդիկ հույս են ունեցել արդարացում և խաղաղություն ստանալ Աստծուց և այդպիսով’ մուտք գործել Նրա փարախը: Սակայն միակ դուռը Քրիստոսն է, և բոլոր նրանք, ովքեր ուրիշ բան են առաջարկել’ Քրիստոսի տեղը գրավելու համար, բոլոր նրանք, ովքեր փորձել են փարախ մտնել մեկ այլ ճանապարհով, գողեր են և ավազակներ: [478]ԴՓ 585.3

    Փարիսեցիները դռնով չէին մտել: Նրանք փարախ էին սողոսկել ոչ թե Քրիստոսով, այլ մեկ ուրիշ ճանապարհով և ճշմարիտ հովվի գործը չէին կատարում: Քահանաներն ու իշխանավորները, դպիրներն ու փարիսեցիները ոչնչացրել էին արոտները և ապականել կյանքի ջրի աղբյուրները: Ոգեշունչ խոսքերը դիպուկ են նկարագրում այդ կեղծ հովիվներին. «Տկարներին չուժովացրիք և հիվանդին չբժշկեցիք, և դուք կոտրածին չկապեցիք և մոլորվածին հետ չբերեցիք... այլ խստությամբ տիրեցիք նրանց վրա և բռնությամբ» (Եզեկիել 34.4):ԴՓ 586.1

    Բոլոր դարերում փիլիսոփաներն ու ուսուցիչները տեսություններ են ներկայացրել աշխարհին’ հոգու կարիքները բավարարելու նպատակով: Ամեն մի հեթանոս ազգ իր մեծ ուսուցիչներն ու կրոնական համակարգերն է ունեցել, որոնք փրկության այլ միջոցներ են առաջար- կել’ շեղելով մարդկանց հայացքը Հորից և ահով լցնելով նրանց սրտերն այն Մեկի հանդեպ, ով իրենց միայն օրհնություն էր տալիս: Նրանց գործունեությունը նպատակ ուներ խլել Աստծուց այն, ինչ Իրեն էր պատկանում’ թե’ արարչագործության և թե’ փրկության առումով: Այս կեղծ ուսուցիչները նաև կողոպտում են մարդկանց: Միլիոնավոր մարդկային էակներ գտնվում են կեղծ կրոնների կապանքների, ստրկացնող ահի գերության և սառնասիրտ անտարբերության մեջ: Նրանք չարչարվում են ծանրաքարշ կենդանիների նման’ զրկված հույսից, ուրախությունից ու երազանքից այս կյանքում և սոսկ սարսափ զգալով գալիքի հանդեպ: Աստծո շնորհի ավետարանը կարող է միայն վեհացնել հոգին: Ոչինչ չի կարող այնպես շարժել սիրտը և արթնացնել հոգու ուժերը, ինչպես մտորումները Իր Որդու կյանքում դրսևորված Աստծո սիրո մասին: Քրիստոսը եկավ, որպեսզի մարդու մեջ վերականգնի Աստծո կերպարը, և ով որ հեռացնում է մարդկանց Քրիստոսից, հեռացնում է նրանց ճշմարիտ զարգացման աղբյուրից. նա զրկում է նրանց կյանքի հույսից, նպատակից և փառքից: Նա գող է և ավազակ:ԴՓ 586.2

    «Բայց դռնով մտնողը ոչխարների հովիվն է”: Քրիստոսը թե’ դուռն է և թե’ հովիվը: Նա ներս է մտնում Ինքն Իր միջով: Իր իսկ զոհաբերության միջոցով Նա դառնում է ոչխարների հովիվը: «Դռնապանը նրա համար բաց է անում. և ոչխարները նրա ձայնը լսում են, նա իր ոչխարներն իրենց անունով կանչում է և նրանց դուրս է հանում: Եվ երբ որ իր ոչխարները դուրս է հանում, նրանց առաջից գնում է, և ոչխարները գնում են նրա հետևից, որովհետև նրա ձայնը ճանաչում են”: [479]ԴՓ 587.1

    Բոլոր արարածների մեջ ոչխարն ամենաերկչոտներից և ամենաանօգնականներից է, և արևելքում հովիվն անխոնջ ու անդուլ հոգում է իր հոտի մասին: Հին ժամանակներում, ինչպես և հիմա, անվտանգ չէր գտնվել քաղաքի պարիսպներից դուրս: Հոտերը կողոպտվում էին սահմանակից քոչվոր ցեղերի ավազակների և ժայռերում թաքնվող գիշատիչ գազանների կողմից: Հովիվը հըսկում էր իր խնամքին հանձնված հոտը’ վտանգի ենթարկելով իր կյանքը: Հակոբը, որ պահում էր Լաբանի հոտերը Խառա- նի արոտավայրերում, իր անխոնջ աշխատանքը նկարագրելով, ասում էր. «Ցերեկով տաքը և գիշերով ցուրտն էր մաշեցնում ինձ, և քունս փախել էր աչքերիցս» (Ծննդոց 31.40): Եվ պատանի Դավիթն էլ իր հոր ոչխարները պահելիս’ մեն մենակ հանդիպել էր առյուծի և արջի ու նրանց երախից փրկել գողացված գառներին:ԴՓ 587.2

    Երբ հովիվը քարքարոտ բլուրների վրայով, անտառների ու վայրի կիրճերի միջով դեպի գետափնյա կանաչապատ հովիտներն է առաջնորդում իր հոտը, երբ նա ողջ գիշերը միայնակ հսկում է նրան սարերի վրա’ պաշտպանելով ավազակներից, հիվանդներին ու թույլերին հոգատարությամբ խնամելով, նա միևնույն կյանքով է ապրում նրանց հետ: Ուժգին ու գորովալից կապվածությունը միավորում է նրան իր խնամքի առարկաների հետ: Որքան էլ մեծ լինի հոտը, հովիվը ճանաչում է իր յուրաքանչյուր ոչ- խարին: Ամեն մեկն իր անունն ունի և այն լսելիս’ արձագանքում է հովվի կանչին:ԴՓ 588.1

    Ինչպես որ երկրային հովիվն է ճանաչում իր ոչխարներին, այնպես էլ աստվածային Հովիվն է ճանաչում իր հոտը, որ սփռված է ամբողջ աշխարհում: «Եվ դուք իմ ոչխարները’ իմ արոտի ոչխարները, մարդիկ եք դուք. ես ձեր Աստվածն եմ, ասում է Տեր Եհովան»: Հիսուսն ասում է. «Քո անունով կանչել եմ, թե դու իմն ես»: «Ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ” (Եզեկիել 34.31, Եսայիա 43.1, 49.16): [480]ԴՓ 588.2

    Հիսուսը գիտի մեզ անհատապես և վշտանում է’ մեր տկարությունը տեսնելով: Նա գիտի մեզ բոլորիս մեր անուններով: Նա գիտի այն տունն իսկ, որտեղ մենք ապրում ենք, և տան բոլոր անդամների անունները: Ժամանակ առ ժամանակ Նա պատվիրել է Իր ծառաներին գնալ մի ինչ-որ քաղաքի այսինչ փողոցի վրա գտնվող տունը և այնտեղ գտնել Իր գառներից մեկին:ԴՓ 588.3

    Հիսուսն այնքան կատարելապես է ճանաչում ամեն մի հոգու, կարծես հենց միայն նրա համար է մեռել: Նրա սիր- տը հուզվում է յուրաքանչյուրի վշտից: Օգնության կանչը հասնում է Նրա ականջներին: Նա եկավ’ Իր մոտ կանչելու բոլոր մարդկանց: Նա պատվիրում է. «Իմ ետևից ե’կ”, և Նրա Հոգին շարժում է մարդկանց սրտերը՝ դրդելով նրանց գալ Իր մոտ: Շատերը հրաժարվում են արձագանքել Նրա կանչին: Հիսուսը գիտի, թե ովքեր են դրանք: Նա գիտի նաև նրանց, ովքեր ուրախությամբ լսում են նրա կանչը և պատրաստ են անցնել նրա հովվական խնամքի տակ: Նա ասում է. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և իմ հետևից գալիս են»: Նա այնպես է հոգ տանում ամեն մեկի մասին, կարծես երկրի վրա հենց այդ մեկն է, որ կա:ԴՓ 588.4

    «Նա իր ոչխարներին իրենց անունով կանչում է, և նրանց դուրս է հանում... և ոչխարները գնում են Նրա հետևից, որովհետև նրա ձայնը ճանաչում են»: Արևելքում հովիվը չի քշում իր ոչխարներին: Նա չի դիմում ուժի կամ վախի ազդեցության, այլ գնում է առջևից և կանչում նրանց: Նրանք ճանաչում են նրա ձայնը և հնազանդվում նրա կանչին: Նույն կերպ է վարվում նաև Փրկիչ-Հովիվը: Գիրքն ասում է. «Ոչխարի հոտի պես առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսեսի և Ահարոնի ձեռով»: Մարգարեի միջոցով Հիսուսը հայտարարում է. «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ. դրա համար էլ քաշեցի քեզ ողորմությու- նով»: Նա ոչ մեկին չի հարկադրում հետևել Իրեն: «Մարդի լարերով ես նրանց քաշեցի, սիրո կապերով”,- ասում է Նա (Սաղմոս 77.20, Երեմիա 31.3, Ովսիա 11.4):ԴՓ 589.1

    Պատժից վախենալը կամ հավերժական կյանքի պարգևը ստանալու հույսը չէ, որ մղում է Քրիստոսի աշակերտներին հետևել Նրան: Նրանք տեսնում են Փրկչի անօրինակ սերը’ դրսևորված Նրա երկրային պանդխտության ընթացքում՝ Բեթլեհեմի մսուրից մինչև Գողգոթայի խաչը, և Նրա կյանքը գերում է նրանց, փափկացնում և ենթարկեցնում է հոգին: Սեր է արթնանում տեսնողների սրտում: Նրանք լսում են Նրա ձայնը և հետևում Նրան:ԴՓ 589.2

    Ինչպես հովիվն է գնում իր ոչխարների առջևից’ առաջինը իր վրա վերցնելով ճանապարհի վտանգները, այնպես էլ Հիսուսն է անում: «Եվ երբ որ իր ոչխարները դուրս է հանում, նրանց առաջից գնում է”: Դեպի երկինք տանող ճանապարհը սրբագործված է Փրկչի ոտնահետքերով: Ճանապարհը կարող է զառիվեր ու խորդուբորդ լինել, բայց Հիսուսն անցել է այդ ճանապարհը: Նրա ոտքերը տրորել են դաժան փշերը, որպեսզի հեշտացնեն մեր ճանապարհը: Ամեն մի բեռ, որը մենք կոչված ենք կրելու, Նա արդեն կրել է:ԴՓ 590.1

    Թեև Հիսուսը համբարձվել է երկինք և Աստծո աջ կողմն է’ կիսելով տիեզերքի գահը, սակայն չի կորցրել Իր գթասիրտ բնավորության հատկանիշներից ոչ մեկը: Նույն գորովալից, կարեկցող սիրտն այսօր էլ բաց է մարդկության բոլոր վշտերի առջև: Այսօր Նրա խոցված ձեռքը պարզված է, որպեսզի ավելի առատորեն օրհնի աշխարհում գտնվող Իր ժողովրդին: «Եվ նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք չի հափշտակի նրանց իմ ձեռքից»: Քրիստոսին հանձնված հոգին Նրա համար ավելի թանկ է, քան ողջ աշխարհը: Փրկիչը կանցներ Գողգոթայի հոգեվարքի միջով, որպեսզի թեկուզ մեկը փրկվեր Իր թագավորության մեջ: Նա երբեք չի լքի նրան, ում համար մեռավ: Եթե Նրա հետևորդները չլքեն Նրան, Նա ամուր կպահի նրանց: [481]ԴՓ 590.2

    Մեր բոլոր փորձությունների մեջ մենք ունենք մի Օգնական, ով երբեք չի թերանում: Նա մեզ միայնակ չի թողնում պայքարելիս փորձության դեմ, մարտընչելու չարի դեմ և վերջնականապես ջախջախվելու հոգսերից ու վշտերից: Թեև Նա այժմ անտեսանելի է մահկանացու աչքերի համար, հավատի ականջը կարող է լսել Նրա ձայնը, որն ասում է. «Մի’ վախենա, Ես քեզ հետ եմ»: «Ես եմ առաջինը և վերջինը, և կենդանին, ես մեռած էի և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից” (Հայտնություն 1.18): «Ես կրել եմ քո վշտերը, անցել քո պայքարով, բախվել քո փորձություններին: Ես գիտեմ քո արցունքները, Ես նույն- պես արտասվել եմ: Վշտերը, որ չափից ավելի խորն են մարդկային ականջին շշնջալու համար, Ես գիտեմ: Մի’ կարծիր, թե դու լքված ես և անմխիթար: Թեև երկրի վրա ոչ մի սրտի լար չի արձագանքում քո ցավին, նայի’ր Ինձ և ապրի’ր”: «Որովհետև սարերը կքաշվեն, և բլուրները կսասանեն, բայց իմ ողորմությունը քեզանից չի քաշվի, և իմ խաղաղության ուխտը չի սասանի”,- ասում է քեզ ողորմող Տերը» (Եսայիա. 54.10):ԴՓ 590.3

    Որքան էլ հովիվը շատ սիրի իր ոչխարներին, նա իր որդիներին ու դուստրերին ավելի շատ կսիրի: Հիսուսը մեր հովիվը չէ միայն, Նա մեր «հավիտենական Հայրն է”: Եվ Նա ասում է. «Եվ ես իմիններին ճանաչում եմ, և իմիննե- րից էլ ճանաչվում եմ: Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը» (Հովհաննես 10.14«15): Ի՜նչ հայտարարություն է սա. միածին Որդին, Նա, ով Հոր մեջ է, Նա, ում Աստված կոչել է «իմ ընկեր Մարդ» (Զաքարիա 13.7), միացած է հավիտենական Աստծո հետ, և այս միությունը որպես օրինակ է բերվում Քրիստոսի և երկրի վրա Նրա զավակների միությունը ներկայացնելու համար:ԴՓ 591.1

    Հիսուսը սիրում է մեզ, քանի որ մենք Նրա Հոր ընծան ենք և Նրա աշխատության պտուղը: Նա սիրում է մեզ, ինչպես իր զավակներին: Ընթերցո’ղ, Նա սիրում է քեզ: Երկինքը չի կարող ավելի մեծ, ավելի լավ բան շնորհել: Ուրեմն՝ վստահի’ր:ԴՓ 591.2

    Հիսուսը մտածում էր աշխարհով մեկ ցրված այն բոլոր հոգիների մասին, որոնց մոլորեցրել էին կեղծ հովիվները: Նրանք, ում Նա տենչում էր հավաքել՝ որպես Իր արոտի ոչխարներ, ցրված էին գայլերի մեջ, և Նա ասաց. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս գավիթից չեն, և նրանց էլ պետք է բերեմ. և իմ ձայնը կլսեն, և մի հոտ և մի հովիվ կլինեն» (Հովհաննես. 10.16): [484]ԴՓ 591.3

    «Նրա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպեսզի դարձյալ առնեմ նրան”: Այսինքն՝ Իմ Հայրն այնքան է սիրել ձեզ, որ ինձ ավելի է սիրում՝ հանուն ձեր փրկության Իմ կյանքը տալու համար: Ձեր փոխանորդը և երաշխիքը դառնալով, Իմ կյանքը տալով, ձեր պարտքերն ու անօրենություններն Ինձ վրա վերցնելով’ Ես ավելի թանկ եմ դառնում Իմ Հոր համար:ԴՓ 591.4

    «Իմ անձը դնում եմ, որպեսզի դարձյալ առնեմ Նրան: Ոչ ոք նրան վեր չի առնում ինձանից. այլ ես ինքս եմ ինձանից դնում նրան. ես իշխանություն ունեմ նրան դնելու և իշխանություն ունեմ նրան դարձյալ առնելու”: Թեև որպես մարդկային ցեղի անդամ’ Նա մահկանացու էր, սակայն որպես Աստված’ Նա կյանքի աղբյուր էր աշխարհի համար: Նա կարող էր ընդդիմանալ մահվանը և հրաժարվել նրա տիրապետության տակ անցնելուց, բայց Նա հոժարակամ տվեց Իր կյանքը, որպեսզի կարողանա ի լույս բերել կյանքն ու անմահությունը: Նա կրեց աշխարհի մեղքը, տարավ նրա անեծքը, Իր կյանքը տվեց որպես զոհ, որպեսզի մարդիկ հավիտենապես չմեռնեն: «Հիրավի՜ Նա մեր ցավերը վեր առավ և մեր վշտերը բեռնեց Իր վրա... Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվե- ցինք: Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ, և Տերը նրա վրա դրեց մեր ամենքի մեղքը” (Եսայիա. 53.4-6): [485]ԴՓ 592.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents