Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 39. - «Դո’լք տվեք նրանց ուտել”

    (Մատթեոս 14.13-21, Մարկոս 6.32-44, Ղուկաս 9.10-17, Հովհաննես 6.1-13)

    ՔՐԻՍՏՈՍՆ Իր աշակերտների հետ հեռացավ մի մենավոր վայր, սակայն նրանց խաղաղ և այդքան հազվադեպ հանգիստը շուտով ընդհատվեց: Աշակերտներին թվացել էր, թե հեռացել են այնպիսի մի վայր, որտեղ իրենց ոչ ոք չէր խանգարի, բայց հենց որ աստվածային Ուսուցիչը լքեց բազմությանը, մարդիկ սկսեցին հարցնել. «Ո՞ւր է նա”: Նրանցից ոմանք նկատել էին, թե որ ուղղությամբ էին գնացել Քրիստոսն ու Իր աշակերտները: Ոմանք ցամաքով, մյուսներն էլ իրենց նավերով ճամփա ընկան՝ փնտրելու նրանց: Մոտենում էր Զատիկը: Հեռու և մոտակա վայրերից Երուսաղեմ գնացող ուխտագնացներն այստեղ էին հավաքվել’ տեսնելու Հիսուսին: Նրանց թիվը գնալով մեծանում էր և շուտով հասավ հինգ հազարի՝ չհաշված կանանց և երեխաներին: Մինչ Քրիստոսը ափ կհասներ, բազմությունն արդեն սպասում էր Նրան: Բայց Նա իջավ նավից աննկատելիորեն և որոշ ժամանակ առանձնացավ Իր աշակերտների հետ:ԴՓ 439.1

    Բլրի լանջից Նա նայեց բազմությանը, և Նրա սիրտը կարեկցանքով լցվեց: Նա չէր կորցրել համբերությունը, թեև խանգարել էին Նրա հանգիստը: Նա զգաց, որ Իր հոգատարությունն ավելի անհրաժեշտ է, և տեսնելով ամեն կողմից հավաքվող մարդկանց’ «գթաց նրանց վրա, որովհետև հովիվ չունեցող ոչխարների պես էին”: Դուրս գալով Իր պատսպարանից՝ Նա մի հարմար տեղ գտավ, որտեղ կարող էր ծառայել նրանց: Նրանք քահանաներից և իշխանավորներից ոչ մի օգնություն չէին ստացել, բայց Քրիստոսից կենդանի ջրի հեղեղներ էին բխում, երբ Նա սովորեցնում էր մարդկանց փրկության ճանապարհը: [365]ԴՓ 439.2

    Ժողովուրդը լսում էր ողորմության խոսքերը, որոնք այնքա՜ն պարզ էին հընչում Աստծո Որդու շուրթերից: Գթության այդ խոսքերն այնքան հասարակ ու հասկանալի էին, ասես Գաղաադի սպեղանի լինեին նրանց հոգիների համար: Նրա աստվածային բուժող ձեռքը ուրախություն և կյանք էր տալիս մեռնողներին, իսկ հիվանդներին’ թեթևություն և առողջություն: Երկինքն ասես մոտեցել էր երկրին, և նրանք բոլորովին մոռացել էին, որ ամբողջ օրը ոչինչ չեն կերել:ԴՓ 440.1

    Օրն ի վերջո մոտեցավ իր ավարտին: Արեգակն արդեն մայր էր մտնում, բայց ժողովուրդը դեռ չէր հեռա- նում: Հիսուսն ամբողջ օրը աշխատել էր’ առանց ուտելու և հանգստանալու: Նա գունատ էր հոգնածությունից և քաղցից, և աշակերտներն աղաչեցին Նրան դադարեցնել աշխատանքը: Բայց Նա չէր կարողանում հեռանալ Իրեն ճնշող բազմությունից:ԴՓ 440.2

    Վերջապես աշակերտները մոտեցան Նրան և պնդեցին, որ ժողովուրդն էլ հոգնած է, և պետք է նրան ազատ արձակել: Շատերը եկել էին հեռվից և առավոտից ոչինչ չէին կերել: Նրանք կարող էին ուտելիք գնել մերձակա քաղաքներից և գյուղերից: Բայց Հիսուսն ասաց. «Դու’ք տվեք նրանց ուտել», և հետո, դիմելով Փիլիպպոսին, հարցրեց. «Որտեղի՞ց հաց առնենք, որ դրանք ուտեն»: Այդպես Նա կամեցավ փորձել աշակերտի հավատը: Նայելով ծով բազմությանը՝ Փիլիպպոսը մտածեց, թե որքան անհնարին կլինի սնունդ հայթայթել’ մի այդպիսի ամբոխի կարիքը բավա- րարելու համար: Նա պատասխանեց, որ երկու հարյուր դահեկանի հացն էլ բավական չի լինի, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մի կտոր ստանա: Հիսուսը հարցրեց, թե որքան ուտելիք կգտնվի մարդկանց մոտ: [366] «Այստեղ մի տղա կա,- ասաց Անդրեասը,- որ հինգ գարու հաց ունի և երկու փոքր ձուկ, բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար”: Հիսուսը կարգադրեց, որ Իր մոտ բերեն դրանք, հետո աշակերտներին պատվիրեց կարգ պահպանելու համար ժողովրդին հիսուն կամ հարյուր հոգուց բաղկացած խմբերով նստեցնել խոտերի վրա, որպեսզի բոլորն էլ կարողանային տեսնել այն, ինչ Նա պատրաստվում էր անել: Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, Հիսուսը վերցրեց ուտելիքը, «դեպի երկինք նայեց, օրհնեց և կտրեց, հացերը տվեց աշակերտներին, իսկ աշակերտները’ ժողովրդին»: «Եվ ամենքը կերան ու կշտացան, և փշրանքներից տասներկու կողով լիքը վեր առան, և ձկներից էլ”:ԴՓ 440.3

    Նա, ով սովորեցնում էր ժողովրդին, թե ինչպես կարելի է խաղաղություն և երջանկություն ձեռք բերել հոգևոր հարցերում, մտահոգված էր նաև նրանց ժամանակավոր կարիքներով: Մարդիկ հոգնած էին և ուժասպառ: Նրանց մեջ կային մայրեր’ գրկած իրենց փոքրիկներին, և մանուկներ, ովքեր քաշքշում էին նրանց փեշերից: Շատերը ժամերով կանգնած էին եղել: Այնքան կլանված էին լսել Քրիստոսի խոսքերը, որ նրանց մտքով անգամ չէր անցել նստել, և ամբոխն էլ այնքան մեծ էր, որ մեկը մյուսին ոտնատակ կարող էր տալ: Հիսուսն ուզում էր նրանց հանգստանալու հնարավորություն տալ, և Նա պատվիրեց նրանց նստել: Այնտեղ փափուկ խոտ կար, և բոլորն էլ կարող էին հարմար տեղավորվել: [367]ԴՓ 441.1

    Քրիստոսը երբեք հրաշք չէր գործում, եթե դրա համար իսկական անհրաժեշտություն չկար, և ամեն մի հրաշք նպատակ ուներ առաջնորդել մարդկանց դեպի կյանքի ծառը, որի տերևներն «ազգերի բժշկության» համար են: Հասարակ ուտելիքը, որ բաժանվեց աշակերտների ձեռքերով, թանկարժեք դաս էր պարունակում: Համեստ էր մատուցված կերակուրը. գարե հացն ու ձուկը Գալիլեայի ծովափնյա ձկնորսների ամենօրյա կերակուրն էր: Քրիստոսը կարող էր մի ճոխ սեղան բացել մարդկանց առջև, բայց կերակուրը’ պատրաստված սոսկ ախորժակը բավարարելու համար, որպես դաս ոչ մի օգուտ չէր տա ժողովըրդին: Այս խրատով Քրիստոսը սովորեցրեց նրանց, որ Աստծո կողմից մարդկանց համար նախատեսված բնական սնունդն աղավաղվել է: Անբնական ախորժակը բավարարելու համար նախատեսված ճոխ խնջույքներից և ոչ մեկը երբեք այնքան մեծ բավականություն չի պատճառել մարդկանց, ինչպես այս ժողովուրդը վայելեց Քրիստոսի առաջարկած հանգիստն ու համեստ կերակուրը մարդկային բնակավայրերից այդքան հեռու:ԴՓ 441.2

    Եթե այսօր մարդիկ համեստ լինեին իրենց սովորություններում’ ապրելով բնության օրենքների համաձայն, ինչպես Ադամն ու Եվան դրախտում, ապա սննդամթերքի հարուստ պաշար կապահովվեր մարդկային ընտանիքի կարիքների համար: Երևակայական պահանջներն ավելի քիչ կլինեին, իսկ Աստծո գործում աշխատելու հնարա- վորություններն’ ավելի շատ: Բայց եսասիրությունն ու անբնական ախորժակի բավարարումը մեղքով ու թշվառությամբ լցրեցին աշխարհը. մի կողմից լիություն է, մյուս կողմից’ պակասություն:ԴՓ 442.1

    Հիսուսը չէր ձգտում Իր կողմը գրավել ժողովրդին’ բա- վարարելով ճոխության նրանց ցանկությունը: Երկար և հուզումնալից օրվա վերջում հոգնած ու քաղցած այդ մեծ բազմության համար հասարակ կերակուրը ոչ միայն Նրա զորության վկայությունն էր, այլև նրանց առօրյա կարիքների նկատմամբ Նրա ցուցաբերած հոգատարության հա- վաստիքը: Փրկիչն Իր հետևորդներին չի խոստացել այս աշխարհի շքեղությունները: Նրանց կերակուրը կարող էր լինել հասարակ և նույնիսկ խղճուկ, նրանց բաժինը կարող էր լինել աղքատությունը, բայց Նրա խոսքը երաշխավորում է, որ նրանց կարիքները կբավարարվեն, և Նա խոստացել է այն, ինչը շատ ավելի թանկ է, քան աշխարհիկ բարիքները’ Իր մշտական ներկայության սփոփանքը:ԴՓ 442.2

    Կերակրելով հինգ հազարին’ Հիսուսը բարձրացնում է քողը բնության աշխարհից և ցույց է տալիս այն զորությունը, որ անդադար գործում է մեր բարօրության համար: Աճեցնելով երկրի բերքը’ Աստված ամեն օր հրաշք է գործում: Բնության մեջ կատարվում է նույն գործը, ինչ որ բազմությանը կերակրելիս: Մարդիկ մշակում են հողը և սերմը ցանում, բայց Աստծուց տրվող կյանքն է, որ աճեցնում է սերմը: Աստծո անձրևը, օդն ու արեգակի ճառագայթներն են աճեցնում «առաջ խոտը, հետո հասկը, և դրանից հետո’ լցված ցորեն հասկի մեջ” (Մարկոս 4.28): Աստված է, որ ամեն օր կերակրում է միլիոնավոր մարդկանց երկրի պտուղներով: [368] Մարդիկ կոչված են համագործակցելու Աստծո հետ ցորենի մշակման և հացի պատրաստման գործում, և դրա համար էլ աչքաթող են անում աստվածային միջնորդությունը: Նրանք չեն փառաբանում Աստծուն, ինչպես վայել է Նրա սուրբ անվանը: Նրա զորության աշխատանքը վերագրվում է բնությանը կամ մարդկային միջոցներին: Աստծո փոխարեն փառաբանվում է մարդը, Նրա գթառատ պարգևներն օգտագործվում են եսասիրական նպատակներով և օրհնության փոխարեն’ վերածվում նզովքի: Աստված ուզում է փոխել այս իրավիճակը: Նա տենչում է, որ մեր բթացած զգայարանները կենդանանան, և մենք տեսնենք Նրա ողորմած բարությունն ու փառաբանենք Նըրան Իր զորության դրսևորման համար: Նա կամենում է, որ մենք ճանաչենք Իրեն Իր պարգևների մեջ, որպեսզի դրանք, ինչպես Ինքն է նախատեսել, օրհնություն լինեն մեզ համար: Ահա այս նպատակով էր Քրիստոսը գործում Իր հրաշքները:ԴՓ 442.3

    Երբ բազմությունն արդեն կշտացել էր, դեռևս բավականաչափ ուտելիք էր մնացել: Բայց Նա, ումից սկիզբ են առնում անսահման զորության բոլոր աղբյուրները, ասաց. «Ժողովեցե’ք ավելացած կտորները, որ բան չկորչի»: Այս խոսքերն ավելի խոր նշանակություն ունեին, քան պարզապես հացը կողովների մեջ հավաքելը: Դասը երկիմաստ էր: Ոչինչ չպետք է կորչի: Պատահական առավելությունն անգամ չպետք է անտեսվի: Պետք է օգտագործել այն ամենը, ինչ կարող է ծառայել մարդու բարօրությանը: Այն, ինչ կարող է բավարարել երկրի սովածների կարիքը, պետք է պահպանվի: Նույն զգուշությունն էլ պետք է դրսևորվի հոգևոր հարցերում: Մնացորդները հավաքելով կողովների մեջ’ մարդիկ մտածում էին իրենց հարազատների մասին: Նրանք ուզում էին, որ իրենց տնեցիներն էլ ճաշակեն Քրիստոսի օրհնած հացը: Կողովների պարունակությունը բաժանեցին մարդկանց մեջ, որպեսզի տանեն բոլոր մերձակա շրջանները: Այդպես էլ խնջույքի մասնակիցները պետք է մյուսներին տային այն հացը, որ երկնքից է գալիս’ հոգու քաղցը հագեցնելու համար: Նրանք պետք է կրկնեին այն, ինչ սովորել էին Աստծո հրաշալի դասերից: Ոչինչ չպետք է կորչեր: Նրանց հավիտենական փրկությանը վերաբերող ոչ մի խոսք չպետք է անօգուտ գետին ընկներ:ԴՓ 443.1

    Հացերի հրաշքը ցույց է տալիս մեր կախվածությունն Աստծուց: Երբ Քրիստոսը կերակրեց հինգ հազար հոգու, Նա ո’չ ուտելիք ուներ Իր տրամադրության տակ, ո’չ էլ միջոցներ: Նա անապատում էր հինգ հազար մարդու հետ’ չհաշված կանանց և երեխաներին: Նա չէր հրա- վիրել այդ մեծ բազմությանը’ հետևելու Իրեն: Նրանք եկել էին առանց հրավերի և հրամանի: Բայց Նա գիտեր, որ այդքան երկար ժամանակ Իր խրատները լսելուց հետո նրանք քաղցած և ուժասպառ կլինեին: Չէ՞ որ Ինքն էլ նրանց պես ուտելու կարիք էր զգում: Նրանք տնից հեռու էին գտնվում, և գիշերն էլ արդեն մոտենում էր: Նրանցից շատերը միջոցներ չունեին ուտելիք գնելու: Նա, ով հանուն նրանց քառասուն օր ծոմ էր պահել անապատում, թույլ չէր տա նրանց սոված վերադառնալ իրենց տները: Աստծո նախախնամությամբ էր Հիսուսը հայտնվել այս իրավիճակում, և Նա ապավինեց Իր երկնային Հորը, որպեսզի Նա օգնի Իրեն’ կերակրելու սովածներին: [369]ԴՓ 444.1

    Մենք էլ, հայտնվելով ծանր դրության մեջ, պետք է ապավինենք Աստծուն: Մենք պետք է իմաստություն և խոհեմություն դրսևորենք կյանքի ամեն մի քայլափոխին, որպեսզի որևէ անզգուշության հետևանքով ինքներս մեզ չգցենք փորձության մեջ: Մենք չպետք է խրվենք դժվարությունների մեջ’ անտեսելով Աստծո նախատեսած միջոցները և սխալ օգտագործելով այն կարողությունները, որոնցով Նա օժտել է մեզ: Քրիստոսի գործակալները պետք է կատարելապես հնազանդվեն Նրա ցուցումներին: Աշխատանքն Աստծունն է, և եթե մենք ցանկանում ենք օրհնել մյուսներին, պետք է հետևենք Նրա ծրագրին: «Ես»-ը չպետք է գլուխ բարձրացնի, և մենք չպետք է մեծարենք այն: Եթե մենք հետևենք մեր սեփական ծրագրերին, Տերը կթողնի մեզ կրելու մեր սխալների հետևանքները: Բայց երբ Նրա ցուցումներին հետևելուց հետո մենք հայտնվենք ծանր վիճակում, Նա կազատի մեզ: Մենք չպետք է ընկնենք հուսահատության մեջ, այլ ամեն մի ծանր իրավիճակում պիտի օգնություն խնդրենք Նրանից, ում հնարավորությունները սահման չեն ճանաչում: Հաճախ, երբ փորձությունները վրա են հասնում մեզ, մենք պետք է կատարյալ վստահությամբ ապավինենք Աստծուն: Նա կպահպանի բոլորին, ովքեր Տիրոջ ճանապարհներին հայտնվում են դժվարին կացության մեջ:ԴՓ 444.2

    Մարգարեի միջոցով Քրիստոսը պատվիրել է մեզ. «Հացդ կտրի’ր, տո’ւր սովածին” և «կարոտի հոգի’ն կշտացրու», «երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրո’ւ”, և «թափառական խեղճերին տա’ր տունդ” (Եսայիա 58.7-10): Նա ասում է. «Գնացե’ք և ամբողջ աշխարհում ավետարա՜նը քարոզեցեք ամեն արարածի” (Մարկոս 16.15): Բայց որքա՜ն հաճախ ենք մենք վհատվում և կորցնում հավատը’ տեսնելով, թե որքան շատ են կարիքները, և որքան քիչ’ մեր ձեռքի տակ եղած միջոցները: Մենք էլ, նայելով հինգ գարե հացերին և երկու ձկներին, Անդրեասի պես գոչում ենք. «Բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար”: Հաճախ մենք տատանվում ենք’ չկամենալով տալ այն ամենը, ինչ ունենք’ վախենալով վատնել և մաշվել ուրիշների համար: Բայց Հիսուսը պատվիրել է մեզ. «Դո՜ւք տվեք նրանց ուտել”: Նրա հրամանը խոստում է, և դա ուղեկցվում է այն նույն զորությամբ, որ կերակրեց բազմությանը ծովափին:ԴՓ 445.1

    Քաղցած բազմության ժամանակավոր կարիքները բա- վարարելու Քրիստոսի բարեգործությունը խոր հոգևոր դաս է պարունակում իր մեջ Նրա բոլոր հետևորդների համար: Քրիստոսը ստացավ Հորից, բաժանեց աշակերտներին, նրանք բաժանեցին բազմությանը, իսկ մարդիկ էլ’ մեկը մյուսին: Այդպես էլ նրանք, ովքեր միացած են Քրիստոսին, Նրանից կստանան կյանքի հացը’ երկնային սնունդը, և կբաժանեն այն մյուսներին:ԴՓ 446.1

    Ամբողջովին ապավինելով Աստծուն’ Հիսուսը վերցրեց հացի փոքրիկ պաշարը, ու թեև դա բավական չէր նույնիսկ Իր աշակերտների համար, Նա չառաջարկեց նրանց ուտել, այլ սկսեց բաժանել նրանց’ պատվիրելով ծառայել ժողովրդին: Ուտելիքը բազմապատկվեց Նրա ձեռքերում, և աշակերտների ձեռքերն էլ, ձգվելով դեպի Քրիստոսը’ Կյանքի Հացը, երբեք դատարկ չմնացին: Փոքրիկ պաշարը բավարարեց բոլորին: Երբ ժողովրդի պահանջն արդեն բավարարված էր, մնացած կտորները հավաքեցին, և Քրիստոսն ու աշակերտները միասին կերան Երկնքի տված թանկագին ուտելիքը: [370]ԴՓ 446.2

    Աշակերտները կապող օղակ էին Քրիստոսի և ժողովրդի միջև: Սա պետք է մեծապես քաջալերի Նրա աշակերտներին այսօր: Քրիստոսը մեծ կենտրոնն է’ ամենակարող զորության աղբյուրը: Նրա աշակերտները պետք է Նրանից ստանան իրենց պաշարը: Ամենախելացի, ամենահոգևոր մարդիկ անգամ կարող են տալ միայն այն, ինչ իրենք են ստացել: Նրանք անձամբ ոչինչ չունեն, որ կարող է բավա- րարել հոգու պահանջները:ԴՓ 446.3

    Մենք կարող ենք բաժանել այն, ինչ ստանում ենք Քրիստոսից, և ստանալ կարող ենք միայն այն դեպքում, եթե ստացածը բաժանում ենք ուրիշներին: Շարունակելով բաժանել’ շարունակում ենք ստանալ, և որքան ավելի շատ ենք բաժանում, այնքան ավելի շատ կստանանք: Այդպես մենք կարող ենք անընդհատ հավատալ, վստահել, ստանալ և բաժանել:ԴՓ 446.4

    Քրիստոսի թագավորության շինության գործն առաջ կգնա, թեև առերևույթ այն դանդաղ է ընթանում, և թվում է, թե դժվարությունները խանգարում են առաջընթացին: Բայց դա Աստծո գործն է, և Նա միջոցներ կստեղծի, կուղարկի օգնականներ, նվիրված ու ջերմեռանդ աշակերտներ, որոնց ձեռքերը նույնպես կլցվեն սնունդով’ սովածներին կերակրելու համար: Աստված երբեք չի մոռանում նրանց, ովքեր սիրով աշխատում են, որպեսզի կյանքի խոսքը հասցնեն կործանվող հոգիներին, ովքեր էլ իրենց հերթին են սնունդ խնդրում մյուս քաղցած հոգիների հա- մար:ԴՓ 447.1

    Աստծո համար արվող մեր աշխատանքում վտանգ կա չափից ավելի վստահելու մարդկային տաղանդին և ընդունակություններին: Այդպես մենք տեսադաշտից կորցնում ենք միակ Մասնագետին: Շատ հաճախ Քրիստոսի ծառայողը չի գիտակցում, թե որքան մեծ է իր անձնական պատասխանատվությունը, և վտանգ կա, որ նա կարող է իր բեռը գցել զանազան հիմնարկությունների վրա’ փոխանակ ապավինելու Նրան, ում զորությունը սահման չի ճանաչում: Մեծ սխալ է Աստծո գործում մարդկային իմաստությանը կամ թվին վստահելը: Քրիստոսի համար արվող աշխատանքի հաջողությունը կախված է ոչ այնքան թվից և տաղանդից, որքան նպատակի մաքրությունից, ջերմեռանդ, հնազանդ հավատի անկեղծ պարզությունից: Պետք է կրել անձնական պատասխանատվություն, պետք է վերցնել անձնական պարտավորություններ, պետք է անձնական ջանքեր գործադրել նրանց համար, ովքեր չեն ճանաչում Քրիստոսին: Փոխանակ ձեր պատասխանատվությունը գցելու մեկ ուրիշի վրա, ում ձեզանից ավելի շնորհալի եք համարում, աշխատե’ք ձեր կարողությունների չափով: [371]ԴՓ 447.2

    Երբ ձեր մեջ հարց է ծագում. «Որտեղի՞ց հաց առնենք, որ դրանք ուտեն”, թույլ մի’ տվեք անհավատությանը պատասխանելու այդ հարցին: Երբ աշակերտները լսեցին Փրկչի կարգադրությունը’ «Դու’ք տվեք նրանց ուտել», նրանց մտքում ամեն տեսակ դժվարություններ ծագեցին: Նրանք հարցրին. «Արդյոք գնա՞նք գյուղերն ուտելիք գնելու»: Այդպես էլ հիմա, երբ մարդիկ զրկված են կյանքի հացից, Տիրոջ զավակները հարցնում են. «Չկանչե՞նք որևէ մեկին, որ գա և կերակրի նրանց”: Բայց ի՞նչ ասաց Քրիստոսը. «Մարդկանց նստեցրե’ք”, և կերակրեց նրանց այնտեղ: Այդպես էլ դուք, երբ շրջապատված եք լինում կարիքավորներով, իմացե’ք, որ Քրիստոսը ձեզ հետ է: Դի- մե’ք Նրան: Բերե’ք ձեր գարե հացերը Հիսուսի մոտ:ԴՓ 448.1

    Մեր ձեռքի տակ եղած միջոցները կարող են անբավարար թվալ աշխատանքի համար, բայց եթե հավատով առաջ շարժվենք՝ վստահելով Աստծո ամենակարող ուժին, մեր միջոցները կբազմապատկվեն: Եթե դա Աստծո գործն է, ապա Նա Ինքը միջոցներ կապահովի այն իրականացնելու համար: Անկեղծ և պարզ վստահությունը Նա անպայման կպարգևատրի: Այն քիչը, որ խելամտորեն և խնայողաբար է օգտագործվում Երկնքի Տիրոջ ծառայության մեջ, կշատանա հենց բաժանելու գործողության ըն- թացքում: Քրիստոսի ձեռքում ուտելիքի փոքրիկ պաշարը չպակասեց, մինչև որ սովահար բազմությունը կշտացավ: Եթե մենք դիմենք ամենակարող զորության Աղբյուրին’ ձեռքներս հավատով պարզած’ ստանալու համար, մեզ աջակցություն կտրվի մեր աշխատանքում, և նույնիսկ ամենադժվարին պայմաններում կարող ենք մյուսներին տալ կյանքի հացը:ԴՓ 448.2

    Տերն ասում է. «Տվե’ք, և կտրվի ձեզ»: «Խնայելով սերմողը խնայելով էլ կհնձի, և առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձի... Բայց Աստված կարող է ամեն շնորհներն ավելացնել ձեզանում, որ ամեն բանի մեջ, ամեն ժամանակ, ամեն բավականություն ունենալով’ ամեն բարի գործի համար ավելանաք: Ինչպես գրված է. փռեց’ աղքատներին տվեց. Նրա արդարությունը մնում է հավիտյան: Բայց նա, որ սերմ ցանողին սերմ է պարգևում և հաց’ կերակուրի համար, նա կպարգևի և կշատացնի ձեր սերմունքը և կաճեցնի ձեր արդարության պըտուղը: Ամեն բանի մեջ հարստացած ամեն լիությունով, որ մեզանով գոհություն է բերում Աստծուն” (Ղուկաս 6.38, Բ Կորնթա- ցիս 9.6-11): [372]ԴՓ 448.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents