Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 44. - Ճշմարիտ նշանը

    (Մատթեոս 15.29-39, 16.1-12, Մարկոս 7.31-37, 8.1-21)

    «ԵՎ դարձյալ Տյուրոսի և Սիդոնի սահմաններից դուրս գնաց, և Գալիլեայի ծովի մոտ եկավ Դեկապոլիսի սահմանների միջով” (Մարկոս 7.31):ԴՓ 491.1

    Դեկապոլիսի տարածքում էր, որ բուժվել էին գերգեսա- ցի դիվահարները: Տեղի ժողովուրդը, խոզերի կորուստից տագնապած, պահանջել էր, որ Հիսուսը հեռանա իրենց երկրից: Բայց նրանք լսել էին այն լրաբերներին, որոնց Հիսուսը թողել էր այնտեղ, և նրանց մոտ ցանկություն էր արթնացել տեսնելու Նրան: Երբ Նա կրկին եկավ այդ շրջանը, մի մեծ բազմություն հավաքվեց Նրա շուրջը և մի խուլ, կակազող մարդ բերեցին Նրա մոտ: Իր սովորության համաձայն’ Հիսուսը նրան չբուժեց միայն խոսքով: Մի կողմ տանելով նրան ժողովրդից’ Նա Իր մատները դրեց նրա ականջներին և դիպավ նրա լեզվին: Նայելով երկնքին’ Նա հառաչեց այն մտքից, թե որքան ականջներ փակ կմնան ճշմարտության առջև, և որքան լեզուներ կհրաժարվեն դավանել Իրեն որպես Փրկիչ: «Բացվի’ր” խոսքի վրա վերականգնվեց այդ մարդու խոսելու ունակությունը, ու թեև նրան հրամայվեց ոչ մեկին չպատմել այդ մասին, նա ամենուրեք հայտարարեց, թե ինչպես է բուժվել: [405]ԴՓ 491.2

    Հիսուսը բարձրացավ սարը, և ժողովուրդը սկսեց հավաքվել Նրա շուրջը: Մարդիկ բերում էին իրենց հիվանդներին ու հաշմանդամներին և դնում Նրա ոտքերի առջև: Նա բուժեց նրանց բոլորին, և չնայած այդ մարդիկ հեթանոս էին, փառաբանեցին Իսրայելի Աստծուն: Երեք օր շարունակ նրանք հավաքվում էին Փրկչի շուրջը’ գիշերը քնելով բաց երկնքի տակ, իսկ ցերեկը ջանալով ավելի մոտ գտնվել Քրիստոսին’ Նրա խոսքերը լսելու և Նրա գործերը տեսնելու համար: Երրորդ օրվա վերջում նրանց ուտելիքի պաշարը սպառվեց: Հիսուսը չցանկացավ նրանց քաղցած արձակել և Իր մոտ կանչելով աշակերտներին’ նրանց պատվիրեց կերակրել ժողովրդին: Աշակերտները դարձյալ անհավատ գտնվեցին: Բեթսայիդայում նրանք տեսել էին, թե ինչպես էր իրենց փոքրիկ պաշարը Քրիստոսի օրհնությամբ բավարարել ամբողջ բազմությանը: Սակայն հիմա նրանք չբերեցին իրենց ողջ ունեցածը’ վստահելու Նրա զորությանը, որ կարող էր ավելացնել այն’ բոլորին կերակրելու համար: Դեռ ավելին. Բեթսայիդայում Նա կերակրել էր հրեաներին, իսկ սրանք հեթանոսներ էին: Հրեական ազդեցությունը դեռևս ուժեղ էր աշակերտների վրա, և նրանք Հիսուսին պատասխանեցին. «Որտեղի՞ց կարող է մեկը հացով կշտացնել դրանց այստեղ’ անա- պատում»: Բայց հնազանդվելով Նրա խոսքին’ նրանք բերեցին, ինչ որ ունեին’ յոթ հաց և երկու ձուկ: Ժողովուրդը կերավ ու կշտացավ, և դեռ յոթ կողով էլ ավել կտորներ մնացին: Այսպիսով’ իրենց ուժերը վերականգնեցին չորս հազար հոգի’ չհաշված կանանց ու երեխաներին, և Հի- սուսն ազատ արձակեց նրանց ուրախ ու երախտապարտ սրտերով:ԴՓ 491.3

    Հետո Իր աշակերտների հետ նավ նստեց և լճի վրայով ուղևորվեց դեպի Մագդաղե, որը գտնվում էր Գեննեսարե- թի հարթավայրի հարավային ծայրամասում: Տյուրոսի և Սիդոնի սահմանների մոտ Նրա ոգին ցնծացել էր փյունիկեցի կնոջ համառ հավատից: Դեկապոլիսի հեթանոս ժողովուրդն ուրախությամբ էր ընդունել Նրան: Հիմա, երբ Նա կրկին ժամանեց Գալիլեա, որտեղ Իր զորությունն ամենահզոր ձևով էր դրսևորվել, որտեղ կատարվել էր Նրա ողորմության գործերի մեծ մասը, և քարոզվել Նրա ուսմունքը, Նրան դիմավորեցին արհամարհանքով ու ան- հավատությամբ: [406]ԴՓ 492.1

    Փարիսեցիների պատվիրակությանը միացել էին ներ- կայացուցիչներ հարուստ ու ազնվական սադուկեցիների’ ազգի քահանաների, կասկածամիտների և ազնվականների կուսակցությունից: Այդ երկու աղանդները խիստ թշնամության մեջ էին միմյանց հետ: Սադուկեցիները սեփական դիրքն ու հեղինակությունը պահպանելու համար ձգտում էին շահել իշխող կառավարության բարեհաճությունը: Իսկ փարիսեցիները, ընդհակառակը, բորբոքում էին ժողովրդի ատելությունն ընդդեմ հռոմեացիների’ անհամբեր սպասելով այն օրվան, երբ պիտի տապալվեր նվաճողների լուծը: Բայց փարիսեցիներն ու սադուկեցիներն այժմ միավորվել էին Քրիստոսի դեմ: Նմանը նմանին է ձգտում, և չարը, որտեղ էլ լինի, միանում է չարին’ բարին ոչնչացնելու համար:ԴՓ 492.2

    Հիմա փարիսեցիներն ու սադուկեցիները եկան Քրիստոսի մոտ և ուզում էին, որ Նա երկնքից մի նշան ցույց տա իրենց: Երբ Իսրայելը Հեսուի օրերում Բեթորոնի մոտ պատերազմեց քանանացիների դեմ, առաջնորդի հրամանով արեգակը կանգ առավ, մինչև որ նրանք հաղթանակ տարան: Եվ նման շատ հրաշքներ էին կատարվել Իսրայելի պատմության մեջ: Այսպիսի մի նշան էլ պահանջում էին Հիսուսից: Բայց հրեաներն այս նշանների կարիքը չունեին: Ոչ մի արտաքին նշան չէր կարող օգուտ բերել նրանց: Նրանք ոչ թե մտավոր լուսավորության, այլ հոգևոր նորոգման կարիք ունեին:ԴՓ 493.1

    «Կեղծավորնե՜ր,- ասաց Հիսուսը,- երկնքի երեսը գիտեք քննել”. երկինքն ուսումնասիրելով’ նրանք կարողանում էին կանխատեսել եղանակը, «բայց ժամանակների նշանները չե՞ք կարող”: Նրանք, որ Աստված տվել էր նրանց փըրկության համար, հենց Քրիստոսի խոսքերն էին’ ասված նրանց մեղքը բացահայտող Սուրբ Հոգու զորությամբ: Եվ անմիջապես երկնքից էլ նշաններ էին տրվել’ Քրիստոսի առաքելությունը հաստատելու համար: Հրեշտակների երգը, որ հովիվները լսել էին, իմաստուններին առաջնորդող աստղը, Նրա մկրտության ժամանակ հայտնված աղավնին ու երկնքից լսված ձայնը’ այս ամենը վկայում էր Նրա մասին:ԴՓ 493.2

    «Եվ նա շատ զայրացավ իր հոգու մեջ և ասաց’ Ի՞նչ է, որ այս ազգը նշան է ուզում»: «Նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը”: Ինչպես Հովնանն էր երեք օր ու երեք գիշեր մնացել կետի փորում, այնպես էլ Քրիստոսը պետք է նույնքան ժամանակ մնար «երկրի սրտում”: Եվ ինչպես Հովնանի քարոզն էր նշան եղել նինվեացիների համար, այնպես էլ Քրիստոսի վկայությունը նշան էր Իր սերնդի համար: Բայց խոսքի ընդունման ինչպիսի՜ հակադրություն: Հեթանոսական մեծ քաղաքի ժողովուրդը ցնցվեց’ լսելով Աստծո նախազգուշացումը: Թագավորներն ու ազնվականները խոնարհվեցին, մեծ ու փոքր’ միասին աղաղակեցին երկնքի Աստծուն, և Նա ողորմություն շնորհեց նրանց: «Նինվեացի մարդիկ վեր կկենան դատաստանում այս ազգի հետ,- ասել էր Քրիս- տոսը,- և կդատապարտեն սրան, որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, բայց ահա Հովնանից մեծն է այստեղ» (Մատթեոս 12.40,41):ԴՓ 494.1

    Քրիստոսի գործած ամեն մի հրաշք նշան էր Նրա աստվածության մասին: Նա կատարում էր հենց այն գործը, որն ըստ մարգարեության պիտի աներ Մեսիան, բայց փարիսեցիների համար ողորմության այս գործերը բացարձակ վիրավորանք էին: Հրեա առաջնորդներն անգութ անտարբերությամբ էին նայում մարդկային տառապանքներին: Շատ դեպքերում մարդկանց տառապանքները, որ թեթևացնում էր Քրիստոսը, նրանց եսասիրության և ճնշման արդյունքն էին, դրա համար էլ Նրա հրաշքները հանդիմանություն էին նրանց հասցեին:ԴՓ 494.2

    Այն, ինչ դրդեց հրեաներին մերժել Փրկչի աշխատանքը, Նրա աստվածային էության մեծագույն ապացույցն էր: Նրա հրաշքների ամենախոր նշանակության մասին վկայում է այն փաստը, որ դրանք արվեցին մարդկության օրհնության համար: Նրա աստվածային առաքելության մեծագույն ապացույցն այն էր, որ Նրանում դրսևորվեց Աստծո բնավորությունը: Նա կատարում էր Աստծո գործերը և հայտնում Նրա խոսքերը: Այսպիսի կյանքը բոլոր հրաշքներից մեծագույնն է: [407]ԴՓ 494.3

    Երբ մեր օրերում ներկայացվում է ճշմարտության լուրը, շատերը հրեաների նման գոչում են. «Մի նշա’ն ցույց տվեք մեզ: Մի հրա’շք գործեք մեզ համար”: Քրիստոսը ոչ մի հրաշք չգործեց փարիսեցիների պահանջով: Նա ոչ մի հրաշք չգործեց անապատում’ ի պատասխան սատանայի շողոքորթությունների: Նա մեզ զորությամբ չի օժտում, որպեսզի պաշտպանենք մեզ կամ բավարարենք անհավատության ու հպարտության պահանջները: Բայց ավետարանն իր վրա աստվածային ծագման կնիք է կրում: Մի՞թե հրաշք չէ այն, որ մենք կարող ենք ազատվել սատանայի գերությունից: Սատանայի դեմ թշնամությունը բնորոշ չէ մարդկային սրտին: Այն տրված է Աստծո շնորհով: Երբ մեկը, որ գտնվել է համառ ու քմահաճ կամքի իշխանության տակ, ազատվում է և ամբողջ սրտով տըր- վում Աստծո երկնային ուժերի ազդեցությանը, հրաշք է կատարվում: Նույնն է տեղի ունենում նաև, երբ մարդը, որ գտնվում էր ուժեղ մոլորության մեջ, սկսում է հասկանալ բարոյական ճշմարտությունը: Ամեն անգամ, երբ մի հոգի դարձի է գալիս և սովորում սիրել Աստծուն ու պահել Նրա պատվիրանները, իրագործվում է Աստծո խոստումը. «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և նոր հոգի պիտի դնեմ ձեր միջում» (Եզեկիել 36.26): Մարդկային սրտի փոփոխությունը’ մարդկային բնավորության վերափոխումը, մի հրաշք է, որը վկայում է հոգիներ փրկող հավերժական Փրկչի մասին: Տևական կյանքը Քրիստոսում մեծ հրաշք է: Աստծո խոսքի քարոզությանը միշտ պետք է ուղեկցի միակ նշանը’ Սուրբ Հոգու ներկայությունը, որը և ունկնդիրների համար խոսքը դարձնում է վերածնող զորություն: Սա է Աստծո վկայությունն աշխարհին Իր Որդու աստվածային առաքելության մասին:ԴՓ 495.1

    Հիսուսից նշան պահանջողներն այնքան էին խստացրել իրենց սրտերն անհավատությամբ, որ Նրա էության մեջ չէին նկատում Աստծո նմանությունը: Նըրանք չէին կամենում տեսնել, որ Նրա առաքելությունը Գրքերի իրականացումն է: Հարուստի և Ղազարոսի առակում Հիսուսն ասաց փարիսեցիներին. «Եթե Մովսեսին ու մարգարեներին ականջ չեն դնում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի» (Ղուկաս 16.31): Ո’չ երկնքում, ո’չ էլ երկրում ցույց տրված ոչ մի նշան չէր օգնի նրանց: [408]ԴՓ 496.1

    Հիսուսը «շատ զայրացավ իր հոգու մեջ” և շրջվելով այդ մանրախնդիր մարդկանց խմբից’ կրկին նավը մտավ Իր աշակերտների հետ: Թախծալի լռության մեջ նրանք կրկին կտրեցին լիճը: Սակայն նրանք չվերադարձան այն նույն տեղը, որտեղից եկել էին, այլ ուղղություն վերցրին դեպի Բեթսայիդա, որի մոտակայքում կերակրվել էին հինգ հազար հոգի: Հասնելով հեռավոր ափը’ Հիսուսն ասաց. «Տեսե’ք և զգու’յշ կացեք փարիսեցիների և սադուկեցիների խմորից»: Հրեաները Մովսեսի օրերից ի վեր սովորություն ունեին Զատկի ժամանակ դուրս հանել թթխմորը, և այդպես նրանց սովորեցրել էին մեղքի խորհրդանիշ համարել այն: Բայց աշակերտները չկարողացան հասկանալ Հիսուսին: Անսպասելիորեն հեռանալով Մագդաղեից’ նրանք մոռացել էին հաց վերցնել, իսկ իրենց մոտ միայն մեկ հաց էր մնացել: Եվ նկատի ունենալով այս հանգա- մանքը’ նրանց թվաց, թե Քրիստոսը զգուշացնում է իրենց չգնել փարիսեցիների կամ սադուկեցիների հացը: Հավատի և հոգևոր խորաթափանցության պակասությունը հաճախ խանգարում էր նրանց ճիշտ ըմբռնել Նրա խոսքերը: Եվ հիմա Հիսուսը հանդիմանեց նրանց, որ կարծել էին, թե Նա, ով մի քանի ձկներով և գարե հացերով կերակրել էր հազարավոր մարդկանց, այդքան հանդիսավոր նախազգուշացման մեջ նկատի ուներ սոսկ կորչող կերակուրը: Վտանգ կար, որ փարիսեցիների ու սադուկեցիների նենգ դատողությունները կարող էին անհավատություն խմորել Նրա աշակերտների մեջ’ դրդելով նրանց թերագնահատել Քրիստոսի աշխատանքը:ԴՓ 496.2

    Աշակերտները հակված էին մտածելու, որ իրենց Տերը պետք է բավարարեր երկնքից նշան ցույց տալու պահանջը: Նրանք հավատացած էին, որ Նա լիովին ի վիճակի էր անելու այդ, և որ այդպիսի նշանը կլռեցնի Նրա թշնամիներին: Նրանք չէին նկատում այդ մանրախնդիր մարդկանց կեղծավորությունը:ԴՓ 497.1

    Ամիսներ անց, «երբ որ հազարներով ժողովուրդները հավաքվեցին, մինչև որ իրար կոխ էին տալիս», Հիսուսը կրկնեց այդ նույն խոսքը:ԴՓ 497.2

    «Նա սկսեց իր աշակերտներին ասել’ առաջ ձեր անձերը զգու’յշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ է’ կեղծավորությունը» (Ղուկաս 12.1):ԴՓ 497.3

    Ալյուրի մեջ դրված թթխմորը գործում է աննկատելիորեն’ խմորելով ամբողջ զանգվածը: Նույնպես էլ, եթե թույլ տանք կեղծավորությանը բնակվել մեր սրտերում, այն կփչացնի մեր ամբողջ էությունն ու կյանքը: Փարիսեցիների կեղծավորության ցայտուն օրինակներից մեկը Քրիստոսն արդեն հանդիմանել էր’ դատապարտելով «Կորբանի» սովորույթը, որի համաձայն որդիական պարտականության անտեսումը քողարկվում էր տաճարի համար նվիրատվության պատրվակի տակ: Դպիրներն ու փարիսեցիները մոլորեցուցիչ սկզբունքներ էին սերմանում: Նրանք ոչ մի առիթ բաց չէին թողնում, որպեսզի ներշնչեն դրանք իրենց ունկնդիրներին’ վարպետորեն քողարկելով իրենց վարդապետության իսկական նպատակը: Այս կեղծ սկզբունքները, մեկ անգամ ընդունվելուվ, ներգործում էին ինչպես խմորն ալյուրի մեջ’ խմորելով և աղավաղելով բնավորությունը: Հենց այս կեղծ ուսմունքն էր պատճառը, որ ժողովուրդն այդպես դժվարանում էր ընդունել Քրիստոսի խոսքերը:ԴՓ 497.4

    Այդ նույն սկզբունքներն այսօր էլ ներդրվում են այն մարդկանց կողմից, ովքեր փորձում են Աստծո օրենքը բա- ցատրել այնպես, որ համապատասխանեցնեն այն իրենց սովորություններին: Այս վարդապետները բացահայտ հանդես չեն գալիս օրենքի դեմ, սակայն առաջ են քաշում այնպիսի հորինված տեսություններ, որոնք հակասում են օրենքի սկզբունքներին: Նրանք այնպես են բացատրում պատվիրանները, որ դրանք կորցնում են իրենց ուժը: [409]ԴՓ 497.5

    Փարիսեցիների կեղծավորությունը շահամոլության արդյունք էր: Նրանց կյանքի նպատակը ինքնափառաբանումն էր: Եվ հենց դա էլ դրդեց նրանց խեղաթյուրել և չարաշահել Գրքերը և կուրացրեց նրանց, որպեսզի չտեսնեն Քրիստոսի առաքելության նպատակը: Քրիստոսի աշակերտներն անգամ զերծ չէին այս նենգ չարիքը փայփայելու վտանգից: Նրանք, ովքեր իրենց Հիսուսի հետեվորդներն էին համարում, բայց չէին ուրացել ամեն ինչ’ Նրա աշակերտները դառնալու համար, զգալիորեն կրում էին փարիսեցիների դատողության ազդեցությունը: Նրանք հաճախ տատանվում էին հավատի և անհավատության միջև և չէին նկատում Քրիստոսի մեջ թաքնված իմաստության գանձերը: Նույնիսկ աշակերտները, ովքեր առերևույթ կարծես թողել էին ամեն ինչ’ հանուն Հիսուսի, հոգու խորքում չէին հրաժարվել փառասիրական ձգտումներից: Հենց այդ էր պատճառը, որ նրանք հաճախ վիճում էին իրար հետ, թե ով է իրենցից ամենամեծը: Հենց դա էր բաժանում նրանց Քրիստոսից, որ չէին ըմբռնում Նրա անձնուրաց կյանքի նպատակը և չէին հասկանում փրկության խորհուրդը: Ինչպես թթխմորը, եթե նրան թույլ տրվի, կարող է քայքայել և ապականել, այնպես էլ սրտում փայփայվող շահախնդրության ոգին կավերի և կայլասերի հոգին:ԴՓ 498.1

    Այսօր էլ, ինչպես անցյալում, որքա՜ն տարածված է այս նենգ ու խաբուսիկ մեղքը մեր Տիրոջ հետևորդների մեջ: Որքա՜ն հաճախ է մեր ծառայությունը Քրիստոսին կամ մեր հաղորդակցությունը միմյանց հետ խեղաթյուրվում ինքնամեծարման գաղտնի ցանկությունից: Որքա՜ն ենք մենք պատրաստ’ ընդունելու շնորհավորանքներ և արժանանալու մարդկանց հավանությանը: Եսասիրությունն ու Աստծո նախանշած ճանապարհից ավելի հեշտ ուղիներ փնտրելու ցանկությունն է, որ դրդում է մեզ փոխարինելու աստվածային պատվիրանները մարդկային տեսություններով և ավանդույթներով: Հենց Իր աշակերտներին են ուղղված Քրիստոսի նախազգուշացման խոսքերը. «Տեսե՜ք և զգու՜յշ կացեք փարիսեցիների և սադուկեցիների խմորից”:ԴՓ 498.2

    Քրիստոսի կրոնն ինքնին անկեղծություն է: Նախանձախնդրությունը հանուն Աստծո փառքի շնորհվում է Սուրբ Հոգու կողմից, և միայն Հոգու բեղմնավոր աշխատանքն է, որ կարող է սերմանել այս շարժառիթը: Միայն Աստծո զորությունը կարող է սրտից վտարել եսասիրությունն ու կեղծավորությունը: Այս փոփոխությունը Նրա աշխատանքի նշանն է: Երբ մեր հավատը վերջ է տալիս եսասիրությանն ու ձևամոլությանը, երբ այն առաջնորդում է մեզ փնտրելու ոչ թե մեր, այլ Աստծո փառքը, մենք կարող ենք իմանալ, որ դա ճշմարիտ հավատ է: «Հա՜յր, փառավորի՜ր քո անունը» (Հովհաննես 12.28). սա էր Քրիստոսի կյանքի նշանաբանը, և եթե մենք հետևենք Նրան, սա կդառնա նաև մեր կյանքի նշանաբանը: Նա պատվիրում է մեզ քայլել այնպես, «ինչպես որ նա գնաց”, և «սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք» (Ա Հովհաննես 2. 6,3): [410]ԴՓ 499.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents