Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 20. - «Եթե նշաններ և հրաշքներ չտեսնեք”

    (Հովհաննես 4.43-54)

    ԶԱՏԿԻՑ վերադարձած գալիլեացիները լուրեր բերեցին Հիսուսի հրաշալի գործերի մասին: Երուսաղեմում բարձրաստիճան պաշտոնյաները քննադատեցին Նրա գործունեությունը, այդ իսկ պատճառով Նա հեռացավ Գալիլեա: Ժողովրդի մեջ շատերը ողբում էին տաճարի պղծման և քահանաների ագահության ու ամբարտավանության հա- մար: Եվ ահա այս Մարդը առաջնորդներին ստիպեց փախուստի դիմել: Նրանք հուսով էին, որ գուցե հենց Նա է իրենց փնտրած ազատարարը: Եվ հիմա այնպիսի լուրեր էին պտտվում, որոնք կարծես հաստատում էին իրենց ամենափայլուն սպասելիքները: Ասում էին, թե այս մարգարեն Իրեն հռչակել է Մեսիա:ԴՓ 216.1

    Բայց Նազարեթի բնակիչները չէին հավատում Նրան: Այդ պատճառով էլ Կանա գնալիս Հիսուսը չայցելեց Նա- զարեթ: Փրկիչն Իր աշակերտներին ասաց, որ մարգարեն պատիվ չունի իր երկրում: Մարդիկ ընդհանրապես ուրիշների մասին դատում են իրենցով: Իրենց սահմանափակ և աշխարհիկ մտածողությամբ’ նրանք Հիսուսի մասին դատում էին Նրա համեստ ծագման, հասարակ հագուստի և ամենօրյա ծանր աշխատանքի համեմատ: Նրանք չէին կարող գնահատել մաքրությունը այն հոգու, որի մեջ մեղքի բիծ անգամ չկար: [197]ԴՓ 216.2

    Քրիստոսի’ Կանա վերադառնալու լուրը շուտով տարածվեց ամբողջ Գալիլեայում’ հույսի կրակ վառելով տառապյալների և թշվառների սրտերում: Կափառնայումում լուրերը գրավեցին թագավորական պալատում բարձր պաշտոն զբաղեցնող մի հրեա ազնվականի ուշադրությունը: Պաշտոնյայի որդին տառապում էր կարծես անբուժելի հիվանդությամբ: Բժիշկներն անհուսալի էին համարում նրա վիճակը, բայց երբ հայրը լսեց Հիսուսի մասին, որոշեց օգնություն խնդրել Նրանից: Երեխան շատ ծանր էր, և վախ կար, որ չի ապրի մինչև հոր վերադարձը: Ազնվականը, սակայն, մտածեց, որ անձամբ կմոտենա Հիսուսին: Նա հուսով էր, որ հոր աղաչանքները կշարժեն Մեծ Բժշկի գութը:ԴՓ 216.3

    Կանա հասնելով’ նա գտավ Հիսուսին’ շրջապատված մի մեծ բազմությամբ: Տագնապած սրտով նա սկսեց ամբոխի միջով ճամփա բացել դեպի Փրկիչը: Նրա հավատը երերաց, երբ տեսավ հասարակ հագուստով մի մարդու’ հոգնած և փոշոտված ճամփորդությունից: Նա կասկածեց, որ այս Անձնավորությունը կկարողանա անել այն, ինչ պետք է խնդրեր Նրանից: Բայցևայնպես նա զրուցեց Հիսուսի հետ’ պատմելով իր այցելության նպատակը, և աղերսեց Նրան, որ միասին իրենց տուն գնան: Բայց Հի- սուսն արդեն գիտեր նրա վշտի մասին: Նախքան Նա դուրս կգար տնից, Փրկչին արդեն հայտնի էր նրա դժբախտությունը: [198]ԴՓ 217.1

    Սակայն Նա գիտեր նաև, որ երեխայի հայրը պատրաստ էր հավատալ Իրեն միայն որոշ պայմանների առկայության դեպքում: Եթե իր խնդրանքը չբավարարվեր, նա չէր ընդունի, որ Նա Մեսիան է: Մինչ պաշտոնյան սպասում էր’ տանջվելով անորոշությունից, Հիսուսն ասաց. «Եթե նշաններ և հրաշքներ չտեսնեք, չեք հավատա”:ԴՓ 217.2

    Հակառակ բոլոր վկայություններին, որ Հիսուսն է Քրիստոսը’ խնդրողը որոշել էր հավատալ Նրան’ միայն իր խնդրանքը կատարելու պայմանով: Փրկիչն այս կասկածամիտ անհավատությանը հակադրեց սամարիացիների պարզ հավատը, որոնք ոչ մի հրաշք և նշան չպահանջեցին: Նրա խոսքը’ Իր աստվածության հավերժական ապացույցը, համոզիչ զորություն ուներ, որը թափանցել էր նրանց սրտերը: Քրիստոսը ցավում էր, որ Իր սեփական ժողովուրդը, որին վստահված էին Սրբազան Մարգարեությունները, չէր լսում Աստծո ձայնը, որ խոսում էր նրանց հետ Իր Որդու միջոցով:ԴՓ 217.3

    Սակայն ազնվականը որոշ չափով հավատ ուներ, քանի որ եկել էր խնդրելու այն, ինչը բոլոր օրհնություններից ամենաթանկն էր նրա համար: Հիսուսն ավելի մեծ պարգև ուներ’ շնորհելու նրան: Նա կամենում էր ոչ միայն բուժել երեխային, այլև պաշտոնյային ու նրա ընտանիքին բաժին հանել փրկության օրհնություններից և լույս վառել Կա- փառնայումի մեջ, ուր Նա հիմա պիտի գնար: Բայց նախքան կստանար Քրիստոսի շնորհը, ազնվականը պետք է զգար դրա կարիքը: Այս պալատականը ներկայացնում էր շատերին Իր ազգի մեջ: Նրանք Հիսուսով հետաքրքրվում էին միայն շահադիտական նպատակներով: Նրանք հույս ունեին ինչ-որ օգուտ քաղել Նրա զորությունից և այդ ժամանակավոր օրհնությունը ստանալու համար վաճառում էին իրենց հավատը: Բայց նրանք անտեղյակ էին իրենց հոգևոր հիվանդությանը և չէին տեսնում, որ աստվածային շնորհի կարիքն ունեն:ԴՓ 218.1

    Փրկչի խոսքերն ասես շանթահարեցին ազնվականին’ ի հայտ բերելով նրա սրտի խորհուրդները: Նա տեսավ, որ Հիսուսին փնտրելու իր դրդապատճառները եսասիրական են և լիովին պատկերացրեց իր հավատի անկայունությունը: Խոր կսկիծով նա գիտակցեց, որ իր անհավատությունը կարող է հատուցվել իր որդու կյանքի գնով: Նա հասկացավ, որ գտնվում է Մեկի ներկայությամբ, ով կարողանում է կարդալ մտքերը, և ում համար անհնարին ոչինչ չկա: Ծանրագույն հոգեվարքի մեջ նա բացականչեց. «Տե’ր, իջի’ր, քանի դեռ չի մեռել երեխաս”: Նա հավատով կառչեց Քրիստոսից, ինչպես Հակոբը, երբ Հրեշտակի հետ գոտեմարտելիս գոչել էր. «Չեմ թողնի Քեզ, մինչև չօրհնես ինձ” (Ծննդոց 32.26):ԴՓ 218.2

    Եվ նա հաղթեց, ինչպես Հակոբը: Փրկիչը չի կարող մեր- ժել այն մարդուն, ով իր մեծագույն կարիքի մեջ Իրեն է ապավինում: «Գնա’,- ասաց Նա,- քո որդին կենդանի է”: Ազնվականը հեռացավ Փրկչից մի այնպիսի խաղաղությամբ և ուրախությամբ, որ մինչ այդ երբեք չէր զգացել: Նա ոչ միայն հավատաց, որ իր որդին կառողջանա, այլ նաև հաստատ համոզվեց, որ Քրիստոսն է Փրկիչը: [199]ԴՓ 218.3

    Այդ նույն պահին Կափառնայումում մեռնող երեխայի շուրջ հավաքված հարազատներն անսպասելի և խորհրդավոր մի փոփոխություն զգացին: Մահվան ստվերն անհետացավ տառապյալի դեմքից: Տենդի կարմիրն իր տեղը զիջեց առողջ վարդագույնին: Մշուշոտ աչքերը փայլեցին խելացի արտահայտությամբ, և թույլ ու հյուծված կազմվածքն ուժով լցվեց: Հիվանդության ոչ մի նշան չմնաց երեխայի վրա: Նրա այրվող մաշկը փափկեց ու խոնավացավ, և նա ընկղմվեց խաղաղ քնի մեջ: Տենդը թողել էր նրան օրվա ամենաշոգ ժամին: Ամբողջ ընտանիքն ապշած էր, և մեծ էր նրա անդամների ուրախությունը:ԴՓ 219.1

    Կանան շատ հեռու չէր Կափառնայումից, այնպես որ Հի- սուսի հետ ունեցած զրույցից հետո պաշտոնյան կարող էր իրիկնամուտին տուն հասնել, բայց նա չէր շտապում: Նա Կափառնայում հասավ միայն հաջորդ առավոտյան: Որքա՜ն մեծ էր նրա ուրախությունը: Երբ նա ճամփա ընկավ Հիսուսին փնտրելու, նրա սիրտը ծանրացած էր վշտից: Արեգակի լույսը տանջալի էր թվում նրան, իսկ թռչունների դայլայլը’ ծաղրական: Որքա՜ն էր փոխվել ամեն ինչ: Ամբողջ բնությունը նոր կերպարանք էր ստացել: Նա ասես ուրիշ աչքերով էր նայում աշխարհին: Երբ նա հանդարտ քայլում էր վաղ առավոտյան, ամբողջ բնությունը կարծես իր հետ միասին փառաբանում էր Աստծուն: Դեռ տուն չհասած’ ծառաները դուրս եկան նրան դիմավորե- լու’ շտապելով թեթևացնել նրա տառապանքը, որ նրանց համոզմամբ պետք է համակած լիներ նրան: Սակայն տանտիրոջը չզարմացրեց նրանց լուրը: Մի այնպիսի խոր հետաքրքրությամբ, որ նրանք անկարող էին հասկանալ, նա հարցնում է, թե որ ժամին է երեխան սկսել լավանալ: Նրանք պատասխանում են. «Երեկ’ ժամը յոթին տենդը թողեց նրան»: Այն նույն պահին, երբ հայրը հավատացել էր Փրկչի խոսքերին’ «Քո որդին կենդանի է», աստվածային սերը դիպել էր մեռնող երեխային: [200]ԴՓ 219.2

    Հայրը շտապում է ողջունել իր որդուն: Նա այնպես է սեղմում նրան իր կրծքին, կարծես որդին մեռելներից էր կենդանացել, և կրկին ու կրկին փառաբանում է Աստծուն այս հրաշք բժշկության համար:ԴՓ 220.1

    Ազնվականը փափագեց ավելին իմանալ Քրիստոսի մասին: Հետո, երբ լսեց Նրա քարոզները, և’ ինքը, և’ իր ընտանիքի անդամները դարձան աշակերտներ: Նրանց վիշտը նպաստեց, որ դարձի գա ամբողջ ընտանիքը: Հրաշքի լուրը տարածվեց ողջ Կափառնայումում, որտեղ կատարվեցին Նրա զորավոր գործերից շատերը: Ճանապարհը պատրաստ էր Քրիստոսի անձնական ծառայության հա- մար:ԴՓ 220.2

    Նա, ով օրհնեց Կափառնայումի ազնվականին, փափագում է այսօր օրհնել նաև մեզ: Բայց վշտահար հոր նման մենք էլ հաճախ ձգտում ենք որոնել Հիսուսին’ աշխարհիկ ինչ-որ բարիք ստանալու համար, և ապավինում ենք Նրա սիրուն այն ժամանակ, երբ բավարարվում է մեր խնդրանքը: Փրկիչն ուզում է ավելի մեծ օրհնություն տալ մեզ, քան այն, ինչ մենք խնդրում ենք, և պատասխանն ուշացնում է, որպեսզի մեզ ցույց տա մեր սրտերի չարությունը և Նրա շնորհն ունենալու մեր խոր կարիքը: Նա ցանկանում է, որ մենք հրաժարվենք եսասիրությունից, որը դրդում է մեզ փնտրելու Իրեն: Գիտակցելով մեր անօգնականությունն ու պաշտպանության խիստ կարիքը’ մենք պետք է լիովին վստահենք Նրա սիրուն:ԴՓ 220.3

    Ազնվականը ցանկանում էր նախ տեսնել, որ իր խնդրանքը բավարարված է, հետո միայն հավատալ: Բայց նա պետք է ընդուներ Հիսուսի խոսքը, որպեսզի իր խնդրանքը լսվեր, և օրհնությունը շնորհվեր: Այս դասը նույնպես պետք է յուրացնել: Մենք պետք է հավատանք ոչ թե այն պատճառով, որ տեսնում և զգում ենք, որ Աստ- ված լսում է մեզ, այլ պետք է վստահենք Նրա խոստումներին: Երբ մենք հավատով գալիս ենք Աստծո մոտ, ամեն մի խնդրանք հասնում է Նրան: Եթե մենք խնդրել ենք Նրա օրհնությունը, ապա պետք է հավատանք, որ ստանում ենք այն, և շնորհակալ լինենք Նրան, որ արդեն ստացանք: Այնուհետև մենք պետք է անցնենք մեր պարտականություններին’ համոզված լինելով, որ օրհնությունը կգա այն ժամանակ, երբ մենք ամենից շատ դրա կարիքը կունենանք: Երբ մենք սովորենք այսպես վարվել, ապա կիմանանք, որ մեր աղոթքները պատասխան են ստա- նում: Աստված կարող է մեզ համար «առատությամբ անել ամեն բաներից ավելի», «իր փառքի հարստության», և «իր զորության գերազանց մեծության պես” (Եփեսացիս 3.20,16, 1.19): [201]ԴՓ 220.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents