Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 83. - Էմմաուսի ճանապարհին

    (Ղուկաս 24.13-33)

    ԱՎԵԼԻ ուշ’ հարության օրվա կեսօրից հետո, աշակերտներից երկուսը էմմաուսի ճանապարհին էին, որ մի փոքր քաղաք էր’ Երուսաղեմից ութ մղոն հեռու: Այս աշակերտներն աչքի չէին ընկնում Քրիստոսի աշխատանքում, բայց անկեղծորեն հավատում էին Նրան: Նրանք մայրաքաղաք էին եկել նշելու Զատիկը, և մեծապես շփոթված էին այդ օրերին տեղի ունեցած իրադարձություններից: Նրանք լսել էին գերեզմանից Քրիստոսի մարմնի անհետացման առավոտյան նորությունները, ինչպես նաև կանանց պատմությունը, որ տեսել էին հրեշտակներին և հանդիպել Հիսուսին: Հիմա նրանք վերադառնում էին իրենց տները’ խորհելու և աղոթելու: Նրանք տխուր անցնում էին իրենց երեկոյան ճանապարհը’ զրուցելով դատի և խաչելության տեսարանների մասին: Նախկինում նրանք երբեք այդքան հուսալքված չէին եղել: Կորցրած իրենց հույսն ու հավատը’ նրանք քայլում էին խաչի ստվերի տակ:ԴՓ 982.1

    Նրանք դեռ շատ հեռու չէին գնացել, երբ մի անծանոթ միացավ նրանց, բայց նրանք այնպես էին ընկղմված խավարի և հիասթափության մեջ, որ չնկատեցին Նրան: Շարունակելով զրուցել’ նրանք արտահայտում էին իրենց հուզող մտքերը: Նրանք խորհում էին Քրիստոսի տված խրատների շուրջ, որոնք, թվում էր, թե ի վիճակի չեն հաս- կանալու: Երբ նրանք խոսում էին առավոտյան դեպքերի մասին, Հիսուսը կամեցավ մխիթարել նրանց: Տեսնելով նրանց վիշտը’ Նա հասկացավ նրանց հուզող հակասական մտքերը: Մի հարց ծվատում էր նրանց հոգին. Կարո՞ղ է արդյոք այդ Մարդը, որ թույլ էր տվել այդպես անարգել Իրեն, լինել Քրիստոսը: Չկարողանալով զսպել իրենց վիշ- տը’ նրանք արտասվում էին: Հիսուսը գիտեր, որ նրանք սրտանց սիրում էին Իրեն, և փափագում էր սրբել նրանց արցունքները’ նրանց սրտերը լցնելով ուրախությամբ և բերկրանքով: Բայց նախ Նա այնպիսի խրատներ պիտի տար նրանց, որ երբեք չէին մոռանալու: [796]ԴՓ 982.2

    «Այդ ի՞նչ բաներ են, որ դրանց համար իրար հետ վիճում եք գնալիս, և տրտմած եք: Եվ պատասխանեց նրանցից մեկը’ անունը Կղեոպաս, և ասեց նրան. Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղեմում, որ չիմացար այն բաները, որոնք տեղի ունեցան այնտեղ այս օրերում”: Նրանք պատմեցին Նրան, թե ինչպես էին հիասթափվել իրենց Ուսուցչից, «որ մի մարգարե մարդ էր’ զորավոր գործերով Աստծո և բոլոր ժողովրդի առաջին”, բայց «քահանայապետերը և իշ- խանները,- ասացին նրանք,- մահվան դատապարտեցին և խաչեցին նրան»: Հետո, հուսահատությունից խոցված սրտերով և դողդոջուն շուրթերով, նրանք ավելացրին. «Իսկ մենք հույս ունեինք, թե նա է, որ Իսրայելին փրկելու էր. այլ այսուամենայնիվ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան”:ԴՓ 983.1

    Տարօրինակ է, որ աշակերտները չհիշեցին Քրիստոսի խոսքերը և գլխի չընկան, որ Նա կանխագուշակել էր այն իրադարձությունները, որոնք պետք է կատարվեին: Նրանք չէին հասկանում, որ Իր գուշակության վերջին մասը, երբ Նա ասել էր, թե հարություն է առնելու երրորդ օրը, նույն ձևով պիտի կատարվեր, ինչպես դրա առաջին մասը: Բայց այդ ամենը պետք է որ նրանք հիշեին: Քահանաներն ու իշխանները չէին մոռացել դա: Այն օրը, «որ ուրբաթից հետո է, քահանայապետերն ու Փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ և ասեցին. Տեր, հիշում ենք, որ այն մոլորեցուցիչը, երբ դեռ կենդանի էր, ասում էր’ Երեք օրից հետո հարություն կառնեմ» (Մատթեոս 27.62,63): Աշակերտները, սակայն, չէին հիշում այս խոսքերը:ԴՓ 983.2

    «Եվ նա ասեց նրանց. Ով անմիտներ և թուլասիրտներ’ հավատալու այն ամենին, որ խոսեցին մարգարեները: Չէ՞ որ պետք էր, որ Քրիստոսն այս չարչարանքները քաշեր և իր փառքը մտներ»: Աշակերտները զարմացան, թե ո՞վ կարող է լինել այս օտարականը, որ թափանցում է իրենց սրտի խորքը և խոսում է այդքան անկեղծորեն, քնքշորեն և կարեկցանքով: Քրիստոսի մատնությունից հետո առաջին անգամ հույս բոցավառվեց նրանց սրտերում: Նրանք հաճախ լրջորեն նայում էին իրենց ուղեկցին’ մտածելով, որ Նա խոսում էր այնպես, ինչպես Քրիստոսը կխոսեր: Նրանք զարմանքից ապշել էին, և լցված երջանիկ կանխազգացումներով’ նրանց սրտերը սկսեցին ցնծալ: [797]ԴՓ 983.3

    Սկսելով Մովսեսից’ աստվածաշնչյան պատմության առաջին հեղինակից, Քրիստոսը Գրքերից մեկնաբանեց այն ամենն, ինչ վերաբերում էր Իրեն: Եթե Նա հենց սկզբից հայտներ Իրեն նրանց, նրանք կբավարարվեին դրանով: Իրենց ցնծության մեջ նրանք ավելին չէին կամենա ընդունել: Բայց անհրաժեշտ էր, որ նրանք հասկանային Նրա մասին վկայող Հին Կտակարանի նախակերպարներն ու մարգարեությունները: Դրանց վրա պետք է հիմնվեր նրանց հավատը: Քրիստոսը հրաշք չգործեց նրանց համոզելու համար, բայց Նրա առաջնահերթ խնդիրն էր մեկնաբանել Գրքերը: Նրանց բոլոր հույսերը խորտակվել էին Փրկչի մահով: Եվ հիմա Նա ցույց տվեց մարգարեներից, որ դա ամենածանրակշիռ ապացույցն էր նրանց հավատի համար:ԴՓ 984.1

    Խրատելով այս աշակերտներին’ Հիսուսը ցույց տվեց Հին Կտակարանի կարևորությունը’ որպես վկայություն Իր առաքելության: Շատ ինքնակոչ քրիստոնյաներ այսօր անտեսում են Հին Կտակարանը’ պնդելով, որ դա այլևս պետք չէ: Բայց Քրիստոսն այդպես չի սովորեցնում: Նա այնքան բարձր էր գնահատում այն, որ մի անգամ ասաց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, չեն էլ համոզվի, եթե մեկը հարություն առնի մեռելներից» (Ղուկաս 16.31):ԴՓ 984.2

    Քրիստոսի ձայնն է, որ խոսում է նահապետների և մարգարեների միջոցով’ Ադամի օրերից սկսած’ մինչև ժամանակի վերջը: Փրկիչը Հին Կտակարանում նույնքան հստակ է հայտնված, որքան Նորում: Անցյալի մարգարեական խոսքն է, որ պարզ ու գեղեցիկ լուսաբանում է Քրիստոսի կյանքն ու Նոր Կտակարանի ուսմունքը: Հիսուսի հրաշքները Նրա աստվածության վկայությունն են, բայց ավելի հաստատ ապացույց, որ Նա է աշխարհի Փրկիչը, կարելի է գտնել’ համեմատելով Հին Կտակարանի մարգարեությունները Նորի պատմության հետ:ԴՓ 985.1

    Հիմնվելով մարգարեության վրա’ Քրիստոսն Իր աշակերտներին պարզ բացատրեց, թե որն է Իր երկրային կյանքի նպատակը: Այն, որ նրանք սպասում էին մի Մեսիայի, ով, մարդկանց ցանկության համեմատ, պետք է նստեր Իր գահին ու բանեցներ Իր արքայական իշխանությունը, մոլորություն էր: Դա կխանգարեր ճիշտ ըմբռնել այն, որ Նա, թողնելով ամենաբարձր դիրքը, իջավ զբաղեցնելու ամենացածրը: Քրիստոսն ուզում էր, որ Իր աշակերտների պատկերացումները բոլոր առումներով հստակ և ճիշտ լի- նեին: Նրանք, հնարավորին չափ, պետք է ճիշտ ըմբռնեն, թե ինչու Նրան բաժին ընկավ տառապանքների դառը բա- ժակը: Նա ցույց տվեց նրանց, որ այն սարսափելի պայքարը, որը նրանք դեռ չէին հասկանում, աշխարհի ստեղծագործությունից առաջ արված ուխտի իրականացումն էր: Քրիստոսը պետք է մեռներ, ինչպես մեռնելու է ամեն մի օրինազանց, եթե չհրաժարվի մեղքից: Այս ամենը պիտի կատարվեր, բայց պիտի վերջանար ոչ թե պարտությամբ, այլ փառավոր և հավերժական հաղթանակով: Հիսուսը նրանց ասաց, որ ոչ մի ջանք չպետք է խնայել աշխարհը մեղքից փրկելու համար: Նրա հետևորդները պիտի ապրեն, ինչպես Նա ապրեց, և աշխատեն, ինչպես Նա աշխա- տեց’ անխոնջ և համառ ջանքերով: [800]ԴՓ 985.2

    Ահա թե ինչ էր խոսում Քրիստոսն Իր աշակերտների հետ’ բացելով նրանց միտքը, որպեսզի հասկանային Գր- քերը: Աշակերտները հոգնած էին, բայց զրույցը չէր դադարում: Փրկչի շուրթերից կյանքի և քաջալերանքի խոսքեր էին դուրս գալիս, բայց նրանց աչքերը դեռևս փակ էին: Երբ Նա պատմեց նրանց Երուսաղեմի կործանման մասին, նրանք լաց եղան դատապարտված քաղաքի վրա: Բայց նրանք գաղափար անգամ չունեին, թե ով է իրենց ուղե- կիցը: Նրանք չէին էլ ենթադրում, որ իրենց հետ քայլում է Նա, ով իրենց զրույցի առարկան էր, քանի որ Քրիստոսն Իր մասին խոսում էր այնպես, կարծես մի այլ անձնավորություն լիներ: Նրանց թվաց, թե նա այն մարդկանցից մեկն է, որ եկել էր մասնակցելու մեծ տոնախմբությանը, և հիմա տուն է վերադառնում: Նրանց պես զգուշորեն Նա քայլում էր սուր քարերի միջով’ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով նրանց հետ’ մի փոքր հանգստանալու: Այդպես նրանք անցնում էին լեռնային ճանապարհով’ չիմանալով անգամ, որ իրենց կողքին քայլում էր Նա, ով պետք է շուտով Իր տեղը զբաղեցներ Աստծո աթոռի աջ կողմում, և ով կարող էր ասել. «Ամբողջ իշխանությունն ինձ տրվեց երկնքում և երկրում” (Մատթեոս 28.18):ԴՓ 985.3

    Ճամփորդության ընթացքում արեգակն արդեն մայր էր մտել, և նախքան ճամփորդները կհասնեին իրենց գիշերելու տեղը, հողագործներն արդեն վերջացրել էին իրենց աշխատանքը: Երբ աշակերտներն արդեն ուզում էին տուն մտնել, անծանոթը ձևացրեց, թե շարունակելու է Իր ճանապարհը: Բայց աշակերտները ճամփին մտերմացել էին Նրա հետ և ուզում էին ավելի լավ ճանաչել Նրան: «Մնա մեզ հետ»,- խնդրեցին նրանք: Թվաց, թե Նա չընդունեց նրանց հրավերը, բայց նրանք համառեցին’ ասելով. «Իրիկվա դեմ է, և օրն իջել է»: Քրիստոսը տեղի տվեց նրանց խնդրանքին, և «մտավ, որ նրանց հետ մնա»:ԴՓ 986.1

    Եթե աշակերտները համառորեն չկրկնեին իրենց հրավերը, այդպես էլ չէին իմանա, որ իրենց ուղեկիցը հարություն առած Տերն է եղել: Քրիստոսը երբեք ոչ ոքի վզին չի փաթաթում Իր ներկայությունը: Նա Իր հանդեպ հե- տաքրքրություն է արթնացնում նրանց մեջ, ովքեր զգում են Նրա կարիքը: Նա մեծ ուրախությամբ կմտնի ամենա- համեստ տունը, և կքաջալերի ամենախոնարհ մարդուն: Բայց եթե մարդիկ չափազանց անտարբեր են’ մտածելու երկնային Հյուրի մասին, կամ չեն խնդրում Նրան մնալ իրենց հետ, Նա նրանց շրջանցում է: Այդպես շատերը մեծ կորուստ են կրում: Նրանք չեն ճանաչում Քրիստոսին, ինչպես աշակերտները չճանաչեցին, երբ Նա ճամփին քայլում էր նրանց հետ:ԴՓ 986.2

    Շուտով մի երեկոյան համեստ սեղան պատրաստեցին, և Հյուրին հրավիրեցին ընթրիքի’ առաջարկելով Նրան ամե- նապատվավոր տեղը: Նա պարզում է Իր ձեռքերը սեղանն օրհնելու: Աշակերտները զարմանքից ցնցվում են: Հյուրն Իր ձեռքերը պարզում է ճիշտ այնպես, ինչպես սովոր էր անել իրենց Ուսուցիչը: Նրանք կրկին նայում են, և ո՜վ զարմանք, տեսնում են Նրա ձեռքերին խաչելության հետ- քերը: Երկուսն էլ միանգամից բացականչում են. «Սա Տեր Հիսուսն է: Նա հարությո՜ւն է առել մեռելներից”: [801]ԴՓ 987.1

    Նրանք վեր են կենում’ ընկնելու Նրա ոտքերն ու երկրպագելու Նրան, բայց Նա չքանում է նրանց աչքից: Նայելով Նրա զբաղեցրած տեղին, ում մարմինն ընդամենը մի քանի ժամ առաջ դրված էր եղել գերեզմանում, նրանք իրար ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբ որ ճանապարհին մեզ հետ խոսում էր, և ինչպես Գրքերը բաց էր անում մեզ համար”:ԴՓ 987.2

    Արդ, իմանալով այդ մեծ նորությունը, նրանք այլևս չեն կարող հանգիստ նստել և զրուցել: Հոգնածությունն ու սովը չքանում են: Առանց ճաշակելու սնունդը’ նրանք անմիջապես դուրս են գալիս, և նույն ճանապարհով, որով եկել էին, շտապում են դեպի Երուսաղեմ’ լուրը հայտնելու աշակերտներին: Ճամփան ստեպ-ստեպ վտանգավոր է, բայց նրանք մագլցում են զառիվայրերով և սահում ողորկ ժայռերի վրայով: Նրանք չեն տեսնում և չեն կռահում, որ գտնվում են Նրա պաշտպանության ներքո, ով գնում է նրանց հետ այդ նույն ճանապարհով: Ճամփորդական գավազանն իրենց ձեռքերին’ նրանք ձգտում են հնարավորին չափ արագ քայլել: Նրանք կորցնում են ճանապարհը, և կրկին գտնում են այն: Մերթ վազելով, մերթ սայթաքելով’ նրանք շտապում են առաջ իրենց անտեսանելի Պահապանի ուղեկցությամբ:ԴՓ 987.3

    Մութ գիշեր է, բայց Արդարության Արեգակը շողում է նրանց վրա: Նրանց սրտերն ուրախությունից ցնծում են: Թվում է, թե նրանք հայտնվել են մի նոր աշխարհում: Քրիստոսը կենդանի Փրկիչ է: Նրանք այլևս չեն ողբում Նրա վրա: Քրիստոսը հարությո՜ւն է առել, նորից ու նորից կրկնում էին նրանք: Այս լուրն էին նրանք տանում վշտացածներին: Նրանք կպատմեն նրանց Էմմաուս կատարած հրաշք ճամփորդության մասին, կպատմեն, թե ով միացավ իրենց ճանապարհին: Նրանք տանում են մեծագույն լուրը’ երբևէ տրված աշխարհին, բարի լուր, որից կախված են մարդկային ընտանիքի և’ այժմյան, և’ հավիտենական հույսերը: [802]ԴՓ 988.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents